ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածի 3-րդ մասում` - երկրորդ պարբերության «հարկային պարտավորությունից» բառերը փոխարինել «հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունից» բառերով, - երրորդ պարբերության «հարկային պարտավորություններ» բառերը փոխարինել «հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններ» բառերով, - չորրորդ պարբերությունը «հարկ վճարողի» բառերից հետո լրացնել «(ապահովադրի)» բառով: Հ ՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածում` ա) 2-րդ մասում` - երկրորդ պարբերության «դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչության պետին» բառերը փոխարինել «, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին» բառերով, - երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության կամ չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետին:». բ) 3-րդ մասի «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների» բառերը փոխարինել «, պարզեցված հարկ վճարողների մոտ իրենց պատկանող ապրանքային մնացորդների, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագրքի վարման) ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ հարկային մարմինների կողմից չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների» բառերով: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածում` ա) 2-րդ մասի` - երկրորդ նախադասությունը «մինչև տասն անընդմեջ աշխատանքային օր» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 1,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 100,0 մլն դրամ և ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 20 անընդմեջ աշխատանքային օր» բառերով, - վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 1,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 100,0 մլն դրամ և ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած տնտեսավարող սուբյեկտների մոտ` 45 աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը):». բ) 3-րդ մասի առաջին պարբերությունը «հարկ վճարողի դիմումի հիման վրա» բառերից հետո լրացնել «հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ» բառերով: Հ ՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածում` ա) առաջին նախադասությունը «3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված» բառերից հետո լրացնել «և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման» բառերով. բ) «թ» կետը «3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված» բառերից հետո լրացնել «և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման» բառերով: Հ ՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-186-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-186-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.04.2005-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.12.30/73(372) Հոդ.1517 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.12.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.04.2005 Հիմնական ակտ 14.12.2004, ՀՕ-186-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.05.2000, ՀՕ-60 17.05.2000, ՀՕ-60 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 դեկտեմբերի, 2004 թ.
- Գործի #:
- ՀՕ-186-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
