ՍնԴ/0319/04/20
Ամփոփում
քննելով «Ինթերնեյշնլ Լոջիսթիկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ա. Հովաննիսյան) (այսուհետ՝ Դատարան) 05.11.2020 թվականի
Ամբողջ Տեքստ
ՄՏԵՐ»:
ԹԵՐ
Աա 22
ՀՔՑՀ ՏԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0319/04/20 դատարանի որոշում 2023թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0319/04/20
Նախագահող դատավոր Լ. Գրիգորյան
Դատավորներ Կ. Չիլինգարյան
Ն. Գաբրիելյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հուլիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ինթերնեյշնլ Լոջիսթիկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ա. Հովաննիսյան) (այսուհետ՝ Դատարան) 05.11.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
2
Դատարանի 16.11.2020 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արարատ Վարդանյանը:
Դատարանի 11.02.202. թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության պահանջների վերջնական ցուցակը` ըստ ցուցակում նշված առաջնահերթության ն ապահովվածության:
Ընկերության կողմից 15.02.2021 թվականին Դատարան է մուտքագրվել պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություն:
Դատարանի 16.02.2021 թվականի որոշմամբ պահանջների նախնական ցուցակի դեմ Ընկերության ներկայացրած առարկությունը թողնվել է առանց քննարկման:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 11.02.2021 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Վարսիկ Հովսեփյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի Լին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի Էին կետը ն 377-րդ հոդվածի Էին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-իե, 3-րդ ն 4-րդ մասերը, 1-րդ հոդվածի Էին մասը, 38Էրդ հոդվածի 5-րդ մասը ն «Սեաեկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը ներկայացված որնէ պահանջի մասով չի կատարել դրա օրինականության, չափի ն հիմնավորվածության ստուգում, չի անդրադարձել դրա հիմքում դրված ապացույցներին ու վկայակոչված հանգամանքներին: Բոլոր երեք պարտատերերի պահանջները ներկայացված են եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի խախտմամբ, ինչի կապակցությամբ Դատարանը քննություն չի կատարել: Ավելին՝ պահանջները չեն ներառել նան պարտքի չափի վերաբերյալ հաշվարկ, որպիսի հանգամանքը նս գնահատականի չի արժանացել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 4.400.000.000 ՀՀ դրամի պահանջ ներկայացրած կողմը՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ի դեմս սնանկության գործով կառավարչի), 27.12.2017 թվականին կնքված երաշխավորության պայմանագրով հանդիսացել է պարտապան, իսկ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը` պարտատեր, հետնաբար վերջինս ուներ վկայակոչված պայմանագրի հիմքով պահանջ ներկայացնելու իրավունք: Ավելին՝ սնանկության գործով կառավարիչը չի ներկայացրել որնէ փաստարկ այն մասին, թե իր ներկայացրած պահանջի բավարարման դեպքում ստացված գումարն ինչպես է բաշխվելու՝ գնահատվելու է որպես
Յ
«Սանիթեք Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությա՞ն, թե՞ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության սեփականություն:
«Սանիթեք Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած 4.400.000.000 ՀՀ դրամի չափով պահանջից պարզ չէ, թե ինչպես է գոյացել այդ գումարը, իսկ պահանջը չի ներառում պարտքի չափի հաշվարկ: Ավելին` պահանջին կցված երաշխավորության պայմանագրի 1.2 կետով 4.400.000.000 ՀՀ դրամը նշվել է որպես «համագործակցության գումար», որպիսի պայմաններում պարզ չէ, թե ինչպես է սնանկության գործով կառավարիչն այդ չափը գնահատել որպես պարտքի չափ: Այս հարցը նս չի քննարկվել ստորադաս դատարանի կողմից:
Սնանկության գործով կառավարչի կողմից բողոք բերած անձին են ուղարկվել միայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ն Կազմակերպության ներկայացրած պահանջները, իսկ դրանց կցված փաստաթղթերը չեն տրամադրվել:
Դատարանը սահմանափակել է պարտապանի՝ դատարանի մատչելիության իրավունքը` 02.07.2021 թվականին ներկայացված առարկությունը գնահատելով որպես օրենքով սահմանված ժամկետից հետո ներկայացված առարկություն:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասից հետնում է, որ պարտապանը պահանջների նախնական ցուցակի մասին ծանուցվում է անմիջապես սնանկության գործով կառավարչի կողմից` փոստային առաքման միջոցով դրա օրինակն ուղարկելու եղանակով: Բողոք բերած անձը պահանջների նախնական ցուցակը փոստային առաքմամբ ստացել է 02.02.2021 թվականին, իսկ առարկությունը ներկայացրել է «02.07.2021» թվականին, այսինքն՝ սահմանված ժամկետի պահպանմամբ:
Դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջները ն կայացրել անհիմն դատական ակտ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի փաստական հանգամանքները ճիշտ չպարզելու, այսինքն` դատավարական օրենքի պահանջները խախտելու հետնանքով դատարանը ճիշտ չի կիրառել նյութական իրավունքի նորմը, ուստի այդ տրամաբանության հիմքով պետք է արձանագրել նան նյութական իրավանորմերի խախտման փաստը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անկախ առարկություն ներկայացված լինելուց, Դատարանն օրենքի ուժով պարտավոր էր յուրաքանչյուր պահանջի մասով կատարել դրա չափի, օրինականության, հիմնավորվածության ն առաջնահերթության գնահատում, որից հետո հաստատեր պահանջների վերջնական ցուցակը: Վերաքննիչ բողոքը ներկայացված է եղել նան իրավունքի սխալ կիրառման հիմքով, ուստի անկախ ստորադաս դատարանում այդ կապակցությամբ դիրքորոշում հայտնած լինելուց, Վերաքննիչ դատարանը պետք է բեկաներ բողոքարկված դատական ակտը՝ Դատարանի կողմից իր պարտականությունը կատարված չլինելու պատճառաբանությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը ն հարցն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
4
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
3) «Սանիթեք Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ն «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացվել են Ընկերության նկատմամբ իրենց պահանջները գրանցելու մասին դիմումներ (հավելված 1, գ.թ. 54, 63-68, 81-84).
2) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանը 03.02.2021 թվականին ներկայացրել է պարտատերերի պահանջների նախնական ցուցակը, դրա մասին պարտատերերն ն սպարտապանին ծանուցելու ու այն տոտ.220888. տ կայքում հրապարակելու հիմքերը:
Ընկերության պահանջների նախնական ցուցակն ինտերնետային ծանուցման պաշտոնական կայքում (տոող.8204888Ր.Յրո) հրապարակվել է 01.02.2021 թվականին, ն նույն օրն ուղարկվել է պարտատերերին ու պարտապան Ընկերությանը: Ընկերությունը պահանջների նախնական ցուցակն ստացել է 02.02.2021 թվականին (հիմք՝ փոստային ծրար) (հավելված 1, գ.թ. 113-116, հավելված 2, գ.թ. 54).
3) հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետում Ընկերության պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացված չլինելու հանգամանքը՝ Դատարանը 11.02.2021 թվականի որոշմամբ հաստատել է այն ըստ ցուցակում նշված առաջնահերթության ն ապահովվածության (հավելված 1, գ.թ. 117).
4) Ընկերության կողմից փոստային առաքման եղանակով 11.02.2021 թվականին ներկայացվել ն 15.02.2021 թվականին Դատարանում մուտքագրվել է նախնական ցուցակի դեմ առարկություն (հավելված 1, գ.թ. 127-133).
5) Դատարանը 16.02.2021 թվականի որոշմամբ պահանջների նախնական ցուցակի դեմ Ընկերության ներկայացրած առարկությունը թողել է առանց քննարկման՝ Ընկերության կողմից առարկություն ներկայացնելու` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ (հավելված 1, գ.թ. 117, 121):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել վճռաբեկ բողոքում նշված դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ՝
5
- պարտատերերի պահանջեերի նախնական ցուցակի դեմ առարկություններ ներկայացնելու յոթնօրյա ժամկետը հաշվարկելու հարցիե' վերահաստատելով սեանկության վարույթի ընթացքում տարբեր գործողություններ կատարելու համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները հաշվարկելու առանձնահատկությունների վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները,
- իրավունքի եորմը ստորադաս դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս սխալ կիրառված լինելու հիմքով վերաքնեիչ բողոք ներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված սահմանափակումը կիրառելու հարցին՝ վերահաստատելով նախկիեում արտահայտած իր իրավական դիրքորոշումները:
Նկատի ունենալով, որ սույն սնանկության գործը հարուցվել է 11.02.2020 թվականին, այսինքն՝ մինչն ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը՝ 15.04.2020 թվականը, հաջորդիվ վկայակոչվում են մինչն նշված օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերը:
1) Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախ անդրադառնալ պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետն Ընկերության կողմից պահպանված լինելու փաստարկի գնահատմանը, որի կապակցությամբ արձանագրում է հետնյալը.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով Ա նույն օրենքով սահմանված կարգով, իսկ 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի նշված դրույթների վերլուծությունից հետնում է, որ սնանկութան գործի քննութան ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին ն հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը ն պարտատերերը նախնական ցուցակի
6
դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):
ՀՀ Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադառնալով պահանջների ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու ժամկետների հաշվարկման հարցին, նշել է, որ կառավարիչը պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին ն հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Առանձնացնելով պարտապանին ն 5 խոշոր պարտատերերին՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել սնանկության վարույթի ընթացքում այս սուբյեկտների համար սահմանելու առանձին կարգավիճակ՝ հաշվի առնելով սնանկության վարույթի հետագա ընթացքի վրա վերոհիշյալ սուբյեկտների հնարավոր ազդեցությունը, մասնավորապես՝ պահանջների դեմ պարտապանի կողմից հնարավորինս հիմնավորված առարկություններ ներկայացնելու հնարավորության ապահովումը: Հետնաբար՝ կառավարչի պարտականությունն է ոչ միայն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում պահանջների նախնական ցուցակի հրապարակումը, այլն դրա պատշաճ ներկայացումը վերը նշված կողմերին, որպեսզի սնանկության վարույթի ընթացքում լիարժեք ապահովվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում կառավարչի կողմից պահանջների նախնական ցուցակը պարտապանին ուղարկելը չպետք է կրի ձնաական բնույթ: Մասնավորապես, կառավարիչը պահանջների նախնական ցուցակը պարտապանին ուղարկելու ն այն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակելու իր իրավունքը պետք է իրականացնի այնպես, որպեսզի ապահովվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի հիմքով հրապարակումից հետո՝ 7 օրվա ընթացքում, նախնական ցուցակի դեմ առարկություններ ներկայացնելու պարտապանի իրավունքը:
Արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանները յուրաքանչյուր դեպքում պարտատերի նախնական ցուցակը հաստատելու հարցը քննելիս ն այդ ցուցակի դեմ պարտապանի կողմից առարկությունները սահմանված ժամկետում ներկայացված լինելու կամ չլինելու հարցը պարզելիս պետք է հաշվի առնեն հետնյալ հանգամանքները՝
ա) ե՛րբ է պարտապանը ստացել կառավարչի կողմից ուղարկված նախնական ցուցակը, ն ե՞րբ է նախնական ցուցակը կառավարչի կողմից հրապարակվել մամուլում,
բ) արդյո՞ք այդ պայմաններում հնարավոր է եղել պարտապանի՝ սահմանված ժամկետում առարկություններ ներկայացնելու իրավունքի իրացումը (տե՛ս, ըստ դիմումի «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի' Սարգիս Գասպարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԿԴ/0033/04/13 գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները հաշվարկելու առանձնահատկությունները բացահայտելու նպատակով ՀՀ Վճռաբեկ դատարանը վերլուծել է մինչն 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մի
7
շարք իրավադրույթներ (6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերություն, 13-րդ հոդվածի 2.1- րդ մասի «ա» կետ, 19-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ, 20-րդ հոդվածի 5-րդ մաս, 22-րդ հոդվածի 2-րդ մաս, 25-րդ հոդվածի 1-ին մաս, 29-րդ հոդվածի 1-ին մասի «Ժա» կետի 2-րդ ենթակետ) ն վեր հանելով օրենսդրի նպատակը արձանագրել է, որ տարբեր գործողություններ կատարելու համար օրենսդիրը սահմանել է ըստ էության միմյանցից տարբերվող ժամկետներ: Այդ ժամկետները ճիշտ ընկալելու Ա ճշգրիտ հաշվարկելու համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներում կատարվել է «աշխատանքային օր» գրառումը, իսկ մյուս դեպքերում նման գրառում առկա չէ: Ըստ այդմ ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով տարբեր գործողությունների կատարման համար սահմանված ժամկետների հաշվարկը մի դեպքում պայմանավորել է միայն աշխատանքային օրերով, մյուս դեպքում՝ նան ոչ աշխատանքային օրերով: Նման կարգավորումը սահմանվել է՝ հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունը (սնանկության վարույթը բաղկացած է որոշակի փուլերից ն ընթանում է յուրաքանչյուծ փուլին համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգով) ն միտված է այդ վարույթի արդյունավետության ապահովմանն ու սնանկության վարույթի անհարկի ձգձգումները բացառելուն:
Ամփոփելով վերոգրյալը ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե գործողությունների կատարման համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված է որնէ ժամկետ՝ առանց «աշխատանքային օր», գրառման, ապա այն պետք է հասկանալ ն հաշվարկել ոչ աշխատանքային օրերը ներառելով, իսկ այն դեպքում, երբ ժամկետի հաշվարկի վերաբերյալ կարգավորումն ուղղակիորեն պարունակում է «աշխաւրանքային օր» գրառումը, ապա ժամկետի հաշվարկի մեջ չպետք է ներառել ոչ աշխաւրանքային օրերը (տես, ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի' Ամալյա Բեգլարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՍեԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
Շարադրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին ընձեռելով իրավունք ներկայացնելու իր փաստարկները, առարկություեը ն դիրքորոշումը պարտատերերի պահանջների օրինականության, չափի, առաջնահերթության, ապահովվածության վերաբերյալ, օրենսդիրն այդ իրավունքի իրացումը սահմանափակել է որոշակի ժամկետով: Պարտապանը կարող է պահանջների նախնական ցուցակի դեմ իր գրավոր առարկություն, դատարանին ներկայացնել սնանկության գործով կառավարչի կողմից այն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակելուց հետո յոթնօրյա ժամկետում, ընդ որում, խոսքը գնում է յոթ օրացուցային օրվա մասին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրը կիրառել է «յոթ օրվա ընթացքում» բառակապակցությունը՝ առանց աշխատանքային օրերի մասին հատուկ նշելու, ինչը շարադրված իրավական դիրքորոշման հաշվառմամբ մեկնաբանելու արդյունքում ենթադրում է, որ այդ ժամկետը պետք է հասկանալ ն հաշվարկել ոչ աշխատանքային օրերը ներառելով:
8
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 03.02.2021 թվականին Դատարան մուտքագրված գրությամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանը ներկայացրել է պարտատերերի պահանջների նախնական ցուցակը, դրա մասին պարտատերերին ն պարտապանին ծանուցելու ն այն տատ.Յ20488Ր.8ո կայքում հրապարակելու հիմքերը:
Ընկերության պահանջների նախնական ցուցակն ինտերնետային ծանուցման պաշտոնական կայքում (ոոմ.2708-8ո.Յտ) հրապարակվել է 01.02.2021 թվականին Ա նույն օրն ուղարկվել է պարտատերերին ու պարտապան Ընկերությանը: Ընկերությունը պահանջների նախնական ցուցակն ստացել է 02.02.2021 թվականին (հիմք՝ փոստային ծրար):
Ընկերության կողմից փոստային առաքման եղանակով 11022021 թվականին ներկայացվել ն 15.02.2021 թվականին Դատարանում մուտքագրվել է նախնական ցուցակի դեմ առարկություն:
Դատարանը 11.02.2021 թվականի որոշմամբ հաստատել է Ընկերության պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ ցուցակում նշված առաջնահերթության ն ապահովվածության, իսկ 16.02.2021 թվականի որոշմամբ պահանջների նախնական ցուցակի դեմ Ընկերության ներկայացրած առարկությունը թողել է առանց քննարկման այն պատճառաբանությամբ, որ «(-) սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանի կողմից պահանջների նախնական ցուցակը 01.02.2021 6 թվականին հրապարակվել է տո .0200Ւ0Ւ.0ոՂ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքէջում, հետնաբար առարկությունների ներկայացման համար յոթեօրյա ժամկետի հոսքը սկսվում է 02.02.2021 թվականից: Արդյունքում պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություններ կարող էին ներկայացվել միեչն 2021 թվականի փետրվարի 10-ը ներառյալ: (...)»:
Դատարանի 11.02.2021 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) սույն գործի պարագայում Դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման, հաշվի առնելով այն փաստը, որ Պարտապանը 0102.2021թ. հրապարակված նախնական ցուցակի դեմ իր առարկությունները վերը եշված օրենքով սահմաեված ժամկետում' յոթ օրում, այսինքն միեչն 08.02.2021/թ. Դատարան չի ներկայացրել, որպիսի հանգամանքի հաշվառմամբ Դատարանը ղեկավարվելով նույն օրենքի կանոնակարգումեերով' առարկություններ ներկայացնելու ժամկետն անցնելուց հետո' եռօրյա ժամկետում, այն է' 1.02.2021թ. առանց դատական նիստ հրավիրելու որոշում է. կայացրել ցուցակը հաստատելու մասին ն նշվածի հաշվառմամբ պետք է արձանագրել, որ բողոք բերողի պեդումե այե մասինե, որ առարկությունները ներկայացվել են ժամկետում" հիմնազուրկ են, (...:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության պահանջների նախնական ցուցակն ինտերնետային ծանուցման պաշտոնական կայքում (տոո.2208ո82Ր.Յո) 01.02.2021 թվականին հրապարակված լինելու պայմաններում դրա դեմ առարկություն ներկայացնելու յոթնօրյա ժամկետը լրացել է 08.02.2021 թվականին (ժամկետի հաշվարկի մեջ ներառված են ոչ աշխատանքային օրերը), մինչդեռ Ընկերություն առարկությունը 5,փոստային
9
ծառայությանը հանձնել է 11.02.2021 թվականին, այսինքն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ առարկություն ներկայացնելու օրենքով սահմանված յոթնօրյա ժամկետն Ընկերության կողմից պահանջների նախնական ցուցակն ստանալու օրվանից` 02.02.2021 թվականից հաշվարկելու պայմաններում անգամ այդ ժամկետը նս բաց է թողնվել, քանի որ այն կլրանար 09.02.2021 թվականին՝ նախքան Ընկերության կողմից առարկությունը փոստային ծառայությանը հանձնելը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու ժամկետն Ընկերության կողմից բաց թողնված լինելու կապակցությամբ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավորված են, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի խախտում թույ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում:
2) Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն հիմքին, որ անկախ դիրքորոշում հայտնած չլինելուց Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը սխալ կիրառված լինելու մասին վերաքննիչ բողոքի փաստարկին՝ կապված յուրաքանչյու ,պահանջի մասով դրանց չափի, օրինականության, հիմնավորվածության ն առաջնահերթության գնահատում իրականացնելու պարտականությունը Դատարանի կողմից կատարված չլինելու հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին ն դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմք հանդիսացող դատական սխալի, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում» հասկացությանը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետնյալ դրնսորումները՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, այն է՝ դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ
10
իրավական այլ ակտը: Վերոգրյալից բխում է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են տվյալ դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի, դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը կարող է արտահայտվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ն կանխորոշված է դատավարության կողմերի իրավունքների Ա պարտականությունների ծավալով (տես, Արմեն Եղիազարյանն ընդդեմ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդեեր Հայկ Վարդուի ն Մելսիդա Դավթյանների թիվ ԵԱՆԴ/1535/02/11 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոշարադրյալ դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում» չէ ստորադաս դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս իրավունքի նորմի կիրառման կապակցությամբ բողոքում նշված փաստարկը: Այլ կերպ ասած, եթե վերաքննիչ բողոքում բողոք բերած անձը նշում է այն մասին, որ դատարանը չի կիրառել կամ սխալ է կիրառել ն(կամ) մեկնաբանել իրավունքի որնէ նորմ, ապա այս դեպքում ոչ թե հայտնում է գործի լուծման համար նշանակություն ունեցող որնէ հարցի կապակցությամբ դիրքորոշում, այլ շարադրում է նյութական կամ դատավարական իրավունքի այն նորմերի խախտումների մասին հիմնավորումները, որոնք իր համոզմամբ ստորադաս դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել: Այդ դեպքում Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա պետք է դարձնի բողոքում վկայակոչված իրավունքի նորմի ճիշտ կիրառման ն(կամ) մեկնաբանման հարցը` գնահատական տալով իրավունքի նորմը ստորադաս դատարանի կողմից ճիշտ մեկնաբանությամբ կամ գործի փաստերի նկատմամբ ճիշտ կիրառված լինելու հանգամանքին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 11.02.2021 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքում Ընկերությունը նշել է նան Դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին այն պատճառաբանությամբ, որ «ՀՀ Սեաեկութան դատարանը չի կատարելրլապահանջի օրինականության, չափի ն հիմեավորվածության քննություն ներկայացված որնէ պահանջի մասով: Մասնավորապես' բոլոր երեք պարտատերերի պահանջները ներկայացված են եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի խախտմամբ, ինչի կապակցությամբ Դատարանը քենություն չի կատարել»:
Վերաքննիչ դատարանը, քննարկելով միայն պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու ժամկետի կապակցությամբ Ընկերության բողոքի փաստարկը, իրավունքի նորմի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի, խախտման մասին բողոքում նշված հիմնավորումներին չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ՝ պատճառաբանելով,
11
որ «Պարտապանը չի եշել այն հանգամանքները որոնց պատճառով զրկված է եղել բողոքում եշված դիրքորոշումը Դատարան ներկայացնելու հեարավորությունից, որպիսի պայմաններում պետք է արձանագրել, որ Պարտապանը որնէ դիրքորոշում չի հայտնել Դատարանին եերկայացված պահանջների վերաբերյալ, որն էլ Վերաքենիչ դատարանին հիմք է տալիս վերը եշված դատավարական եորմի կիրառմամբ' վերաքենիչ բողոքի հիմքերին չանդրադառնալ: (...)»:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերած անձը Դատարանին վերագրել է դատական ակտ կայացնելիս «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջը չկատարելու, այն է՝ ներկայացված պահանջների չափի, օրինականության, հիմնավորվածության ն առաջնահերթության գնահատում իրականացրած չլինելու խախտում: Այսինքն՝ բողոքում ներկայացված փաստարկը վերաբերել լէ Դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը խախտելուն, երբ անկախ առարկություն ներկայացված չլինելու հանգամանքից՝ Դատարանն ունեցել է պարտականություն ստուգելու «Սանիթեք Ինթերնեյշկ» սահմանափակ 0պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ն «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած պահանջների չափը, օրինականությունը, հիմնավորվածությունը ն առաջնահերթությունը, ինչը չի կատարել (լրե՛ս օրինակ, ըստ դիմումի «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի թիվ ԿԴ/0033/04/13 գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը, ըստ դիմումի Գայանե Սարգսյանի թիվ ԵՇԴ/0068/04/16 սեանկության գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը):
Վերոշարադրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վճռաբեկ բողոքում նշված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում թույլ տրված լինելու ո այդ խախտմամբ արդարադատության բուն էությունը խաթարված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկը հիմնավորված է, ինչը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունը կիրառելու՝ Վերաքննիչ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը բեկանելու ն գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու համար՝ վերաքննիչ բողոքում նշված հիմնավորումներին անդրադառնալու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն հարցի քննարկման շրջանակներում դատական ծախսեր չեն առաջացել:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
12
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021 թվականի որոշումը նե գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարաե՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հուլիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0319/04/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
