Ասայան — ՎԴ/0052/05/20
Ամփոփում
քննելով Երնան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ժորժ Ասայանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի (այսուհետ` Երնան համայնք)՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» 28.11.2019 թվականի թիվ Վ-45/50 որոշումն անվավեր ճանաձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ժորժ Ասայանը պահանջել է անվավեր ճանաչել Երնան համայնքի «Վարչական տույժ նշանակելու մասին» 28.11.2019 թվականի թիվ Վ-45/50 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 24.03
Ամբողջ Տեքստ
ՀԱ 5»
2:22 «0 ԿՅ.
(ԱՏՆ
(ՀՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0052/05/20
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0052/05/20
Նախագահող դատավոր՝ Լ. Հակոբյան
Դատավորներ՝ Է. Նահապետյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2022 թվականի հոկտեմբերի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երնան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ժորժ Ասայանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի (այսուհետ` Երնան համայնք)՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» 28.11.2019 թվականի թիվ Վ-45/50 որոշումն անվավեր ճանաձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ժորժ Ասայանը պահանջել է անվավեր ճանաչել Երնան համայնքի «Վարչական տույժ նշանակելու մասին» 28.11.2019 թվականի թիվ Վ-45/50 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 24.03.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.02.2022 թվականի որոշմամբ Երնան համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 24.03.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երնան համայնքը (ներկայացուցիչ՝ Զավեն Սմբատյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ժորժ Ասայանը (ներկայացուցիչ՝ Գնորգ Մաթոսյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37րդ, 154րդ հոդվածները ն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Այն դեպքում, երբ կասեցված է շինարարության թույլտվության գործողությունը, ապա այդ վարչական ակտի հասցեատերը որոշակի ժամանակով զրկվում է շինարարության թույլտվությամբ իրեն տրված շինարարություն իրականացնելու իրավունքից, որպիսի պայմաններում, եթե վերջինիս կողմից իրականացվում է որնէ շինարարական աշխատանք, ապա վերջինիս գործողությունները որակվում են որպես ինքնակամ (առանց թույլտվության), ուստի, Օ`այդ անձը ենթակա է վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Այլ կերպ ասած օրենսդիրը նախատեսել է համապատասխան պատժիչ մեխանիզմ՝ շինարարության թույլտվությունների վիճարկման 60պայմաններում դրանից բխող հետնանքների չպահպանման, այսինքն` օրենսդրությամբ սահմանված պահանջները չկատարելու ն օրենքի ոգով դաստիարակելու համար:
Նման պայմաններում, առարկայական չէ, թե առանձին վերցված կատարված աշխատանքի համար անհրաժեշտ է արդյոք շինարարության թույլտվություն, թե՝ ոչ, քանի որ այդ աշխատանքի կատարումն ուղղված է կասեցված շինարարության թույլտվությամբ սահմանված ծավալի իրացմանը՝ վարչական ակտի կասեցված լինելու պայմաններում, այսինքն՝ շարունակելով շինարարական աշխատանքները՝ կառուցապատողը նպատակ է ունեցել վերջնական տեսքի բերել շինությունը՝ անտեսելով շինարարության թույլտվության գործողության կասեցված լինելու փաստական հանգամանքը:
Հատկանշական է նան այն, որ վիճարկման հայցի շրջանակներում վիճարկվող վարչական ակտի կասեցումն ուղղված է բացառելու վարչական ակտի գործողության մեջ մնալու հետնանքով առաջ եկող հնարավոր անդառնալի հետնանքները, Ա դրա հետնանքով դատարան դիմած սուբեկտի հնարավոր լեգիտիմ ակնկալիքի վերջնական առարկայազրկման բացառումը՝ նախքան գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը:
3
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.02.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ժորժ Ասայանի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը. հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետությունում առկա չէ որնէ նորմ, որով զանցակազմի օբյեկտիվ կողմը դրսնորվի շինարարության թույլտվության կատարման կասեցման ժամանակահատվածում շինարարության թույլտվության հիման վրա շինարարական աշխատանքներ կատարելու ձնով, հետնաբար՝ բացակայում է պատասխանատվության հիմքը, ուստի բացակայում են նան Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշման բեկանման հիմքերը: Ավելին Երնանի քաղաքապետարանը քննարկվող հոդվածի տարածական մեկնաբանութամբ հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ օժտված չէ:
Միննույն ժամանակ, վարչական դատավարությունում վարչական ակտի գործողության կասեցումը չի կարող մեկնաբանվել որպես «որոշակի ժամկետով վարչական ակտի ժամանակավոր ուժը կորցնել»:
«Ինքնակամ կառույցի» հիմքով պատասխանատվություն նախատեսելիս օրենսդրի կամքն օբյեկտիվորեն չէր կարող ներառել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի գործողության կասեցման հետնանքները: Միաժամանակ դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունը հնարավորություն չի տալիս այն մեկնաբանել, որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ գՓՕրենսգրքի 154րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության հիմք:
Այսպիսով, «Ինքնակամ կառույցի» հիմքով պատասխանատվություն նախատեսելիս օրենսդրի կամքն օբյեկտիվորեն չէր կարող ներառել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի գործողության կասեցման հետնանքները, միաժամանակ նշված հիմքերը չարաշահումների պատճառով օրենքի փոփոխություններով վերացվել են:
Հիմք ընդունելով վերոնշյալը Ժորժ Ասայանը խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը ն Վերաքննիչ դատարանի 04.02.2022 թվականի որոշումը թողել անփոփոխ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական
գրանցամատյանից 07.09.2017 թվականին կատարված քաղվածքի համաձայն` «ՃԱՊ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն) է հանդիսանում Ժորժ Ասայանը (գ.թ. 37):
4
2) 17.11.2017 թվականի թիվ 01/18-Ա-7882-1145 ն 13.04.2018 թվականի թիվ 01/18-26126-328 շինարարության թույլտվությունների համաձայն՝ «ՃԱՊ» ՍՊԸ-ին Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցի 52/ հասցեում բնակելի շենքի կառուցման աշխատանքների կատարման համար տրվել է շինարարության թույլտվություն (գ.թ. 34-35):
3) 28.10.2019 թվականի թիվ 19/22664 գրության համաձայն՝ «ՃԱՊ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորժ Ասայանին տեղեկացվել է, որ Մայիսյան փողոցի թիվ 52/1 հասցեում բնակելի շենքի կառուցման համար Երնանի քաղաքապետարանի կողմից 17.11.2017 թվականին տրված թիվ 01/18-Ա-7882-1145, 23.02.2018 թվականին տրված թիվ 01/18-07/2-11564-94 ն. 13.04.2018 թվականի տրված թիվ 01/18-26126-328 շինարարության թույլտվությունները քաղաքացի Նինա Զաքոյանի կողմից բողոքարկվել են Ա հայցը ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/10011/05/18 վարչական գործով 18.01.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերոնշյալ շինարարության թույլտվությունները համարվում են կասեցված: Միաժամանակ հայտնվել է, որ անհրաժեշտ է կասեցնել Մայիսյան փողոցի թիվ 52/1 հասցեում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը՝ մինչն դատարանի կողմից վերջնական դատական ակտի ընդունումն ու դրա օրինական ուժի մեջ մտնելը, հակառակ դեպքում՝ նշված հասցեում քաղաքաշինական գործունեության շարունակումը կդիտարկվի որպես առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվող շինարարություն, որը կհանգեցնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան իրավական հետնանքների (գ.թ. 36):
4) 28.10.2019 թվականին կազմված թիվ 032419 արձանագրության համաձայն՝ արձանագրվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցի թիվ 52/1 հասցեում բնակելի շենքի համար «ՃԱՊ» ՍՊԸ-ին 19.11.2017 թվականին տրված թիվ 01/18-Ա-7882-1145 ն 13.04.2018 թվականի թիվ 07/18-26126-328 շինարարության թույլտվությունները ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/10011/05/18 վարչական գործով 18.01.2019 թվականի որոշմամբ կասեցվել են, որի վերաբերյալ 28.10.2019 թվականի թիվ 1/82664 գրությունը «ՃԱՊ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորժ Ասայանն ստացել է առձեռն 28.10.2019 թվականին, սակայն կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ հիշյալ հասցեում իրականացվում են շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ 1-ին հարկի արտաքին պատի երեսպատման շինարարական աշխատանքներ: Իրավախախտումը հայտնաբերվել է 28.10.2019 թվականին (գ.թ. 30-31):
5) Երնան համայնքի «Վարչական տույժ նշանակելու մասին» 28.11.2019 թվականի թիվ Վ-45/50 որոշման համաձայն «ՃԱՊ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորժ Ասայանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության (գ.թ. 12):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի
5
1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՎԴ/10557/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.05.2021 թվականի որոշմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածները կիրառվել են սույն գործում նույն նորմերին հակասող մեկնաբանությամբ, ինչպես նան նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.
արդյոք շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում շենքեր ն շինություններ կառուցելը վերակառուցելը կամ շինարարական այլ աշխատանքներ իրականացնելն ու շարունակելը համարժեք են առանց շինարարության թույլտվության այդպիսի աշխատանքներ կատարելուն ն հիմք են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի Էին մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (.) քաղաքացիների իրավունքների ն ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նան բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան: առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը ն համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր ն շինություններ
6
ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով ն այ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները ն կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (այսուհետ՝ կառուցապատող) (...):
Նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են՝ (այ) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա. (...):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` շինարարության թույլտվություն, ։՝փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում ն շինություններում:
Շարադրված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը (կառուցապատողը) ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում ն շինություններում կառուցապատում պետք է իրականացնի որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իր իրավունքը հաստատող փաստաթղթի՝ շինարարության թույլտվության, առկայության դեպքում: Ուստի քաղաքաշինական ոլորտում սահմանված կանոնի համաձայն՝ որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու համար շինարարության թույլտվության առկայությունը պարտադիր է, ն դրա բացակայությունը հանգեցնում է վարչական պատասխանատվության:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ շինարարության թույլտվությունը որպես կառուցապատողի համար բարենպաստ վարչական ակտ, վերջինիս հնարավորություն տալով իրականացնել որոշակի շինարարական գործունեություն նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում կամ գոյություն ունեցող շենքերում ն շինություններում, միաժամանակ չպետք է միջամտի այլ անձանց (այդ թվում նան բազմաբնակարան շենքի
7
շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ սեփականատերերի) սեփականության իրավունքին առանց սեփականատիրոջ (այդ թվում նան բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերի) համաձայնության Միայն նշված պահանջին բավարարող շինարարության թույլտվությունը կարող է որակվել որպես իրավաչափ վարչական ակտ:
Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ շինարարության թույլտվության վիճարկման հայցի քննության շրջանակներում դրա իրավաչափությունը գնահատելիս դատարանը պետք է անդրադառնա նան շինարարության թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերի ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային փաստաթղթերի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան կազմված լինելու ն այլ անձանց սեփականության իրավունքին չմիջամտելու հարցերին (տե'ս, Միքայել ն Կարեն Վարդանյաններե ընդդեմ Երեանի քաղաքապետարանի, երրորդ անձ Վիգեն Պողոսյանի թիվ ՎԴ/4091/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետնյալ դրսնորումները.
1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),
2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,
Յ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը ն համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելը:
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման՝ թեն վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է:
8
ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վարչական իրավախախտման առարկան ինքնակամ կառույցն է (շենքը, շինությունը), հետնաբար նշված իրավադրույթի ուժով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար նախնառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք անձի կողմից կատարված շինարարական աշխատանքներն ուղղված են եղել ինքնակամ կառույցի (շենքի, շինության) իրականացմանը, թե՝ ոչ:
Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ինքնակամ կառույցի օրենսդրական բնորոշումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետում ն եկել է այն եզրահանգման, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով անձին պատասխանատվության ենթարկելու համար, ի թիվս նշված իրավադրույթում նկարագրված իրավախախտման այլ հատկանիշների, անհրաժեշտ է հետնյալ պայմաններից որնէ մեկի առկայությունը.
1. անձը կատարել է շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներ օրենքով կամ այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, կամ
2. անձը կատարել է շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներ առանց թույլտվության, կամ
3. անձը կատարել է շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված շինարարական աշխատանքներ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով (տե'ս, Սասունիկ Մշեցյաեն ընդդեմ Երեանի քաղաքապետի, Երեանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի, երրորդ անձ Ռուբեն Աղաջանյանի թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը ն զարգացնելով այն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական պատասխանատվություն նախատեսված է սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից հետնյալ գործողությունները կատարելու համար՝
-հողամասի վրա շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցել,
-բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարել:
Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից շենք, շինություն կամ այլ կառույց կառուցվի կամ վերակառուցվի՝
1. օրենքով ն այ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում,
2. առանց թույլտվության,
3. թույլտվությամբ սահմանված պայմանների էական խախտումներով,
9
4. քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով:
Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվություն առաջանում է ինչպես առանց թույլտվության շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու կամ վերակառուցելու համար, այնպես էլ այդ արարքներից որնէ մեկը օրենքով ն այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կատարելու, ինչպես նան թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի Ա կանոնների էական խախտումներով կատարելու համար:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ շինարարության թույլտվության կատարումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով կասեցված լինելու ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելը համարժեք է առանց թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքին՝ հետնյալ հիմնավորումներով:
Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածին ն արձանագրել, որ սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ դատարան ներկայացված վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետնանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը (տես, Երնան համայեքն ըեդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Վարդան (Թեյմուրազյանի թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, ըստ որի՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում ինքնաբերաբար՝ օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (տես, Սոֆիա Խաչատրյանը ն Սիրվարդ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Աղավնի Տոլմաջյանի թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վիճարկման հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի կատարումը կասեցնելով օրենսդիրը սահմանել է հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ենթատեքստում որոշակի իրավական երաշխիքներ տրամադրելով
10
նրան: Այս կարգավորման հիմքում օրենսդիրը հաշվարկել է վիճարկման հայցը բավարարելու դեպքում առաջացող հնարավոր բացասական հետնանքներն ու այս միջոցով փորձել կանխել դրանք: Ըստ այդմ էլ ընդունվել է այն ընդհանուր մոտեցումը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված բացառություններով), որ քանի դեռ վարչական ակտի իրավաչափությունը դատական քննության առարկա է հանդիսանում ն լուծված չէ դրա հետ կապված վեճը, վիճարկման հայցը վարույթ ընդունելն օրենքի ուժով հանգեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հետնանքի:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր 13.09.1989 թվականի «Վարչական գործերով ժամանակավոր դատական պաշտպանության վերաբերյա» թիվ (89) 8 հանձնարարականով արձանագրել է, որ դատարանների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության միջոցները կարող են լինել վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու, վարչական ակտի ընդունման պահին կամ հետագա ցանկացած ժամանակ եղած դրությունը ամբողջությամբ կամ մասնակի վերականգնելու ե վարչակազմի վրա դատարանի լիազորություններից բխող ցանկացած պարտականություն դնելու միջոցով: Նույն հանձնարարականով նշվել է, որ եթե վարչական ակտը վիճարկվում է դատարանում Ա դատարանը դեռնս չի հրապարակել իր որոշումը, հայցվորը կարող է դիմել նույն կամ նման իրավասություն ունեցող այլ դատարան՝ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու համար: Վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով դատարան դիմելու իրավունք ունեն նան շահագրգիռ անձինք: Նույն հանձնարարականով նան նշվել է, որ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կարող են կիրառվել մասնավորապես երբ վարչական ակտի կատարումը կարող է ծանր վնաս հասցնել, որը վերականգնելը մեծ ջանքեր կպահանջի, ն եթե քուոճ- 6 առկա են վարչական ակտի առոչնչության վերաբերյալ ապացույցներ:
Այսպիսով, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նս վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելը դիտել է որպես վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոց՝ ընձեռված ինչպես հայցվորին, այնպես էլ շահագրգիռ անձանց: Ընդ որում այդ միջոցի կիրառումը նախատեսում է վարչական ակտի հետնանքներից խուսափելու ն հնարավոր վնասների առաջացումը կանխելու նպատակ: Շինարարության թույլտվության՝ որպես վարչական ակտի, կատարումն այն վիճարկող հայցադիմումը վարույթ ընդունվելու փաստի ուժով կասեցվում է այն փաստերի հաշվառմամբ, որ անվավեր ճանաչվելու դեպքում դրա հիման վրա կառուցված, վերակառուցված շենքերը, շինությունները կամ այլ կառույցները համարվելու են ինքնակամ ն ենթակա են լինելու քանդման՝ հարուցելով նոր պահանջներ ներկայացնելու ն լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն: Ուստի շինարարության թույլտվության կատարումը նախապես կասեցնելով նան կասեցվում է դրա հիման վրա աշխատանքներ կատարելու իրավատիրոջ իրավունքը:
/Տես Ըռսոօ օք քսոօքօ Ըօտտօօ օք Խնուտէօրտ, ԹՇօտտօոժճեօո հօ. Խ(89) Ց օք էհօ Շօտոօօ օք ԽնուՏէ68Տ 1. օծ 510165 օո քօօՏյլօոզԼ ՇՕԱՒԼ քՒօէօեեօո յո ճժողյուտենենօ Պճ1է6րՏ, 153 Տօքէօատեօո 1989, էջ 2 (հղումը' հւքջ://Ւող.606.յու/1680412888:
11
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելը կամ դրանք շարունակելն իրավաչափ չէ, քանի որ վարչական այդ ակտի իրավական գործողությունը ժամանակավորապես ընդհատված է ն շինարարական գործունեություն իրականացնելու համար օրենքով սահմանված պարտադիր փաստաթուղթը՝ շինարարության թույլտվությունը թեն առկա է, բայց այդ պահին չի գործում ն իրավական գործողություն չունի: Ներկայացված իրավիճակում շինարարության թույլտվությունը թեն տրվել է, այդուհանդերձ դրա կատարումը ժամանակավորապես ընդհատված է, իսկ այդ ակտով հասցեատիրոջը տրամադրված համապատասխան իրավունքի իրականացումը դադարած է, որպիսի փաստակազմն իրավական նշանակության տեսանկյունից համարժեք է շինարարության թույլտվության բացակայությանը: Իրականության մեջ այդ պահի դրությամբ թույլտվության փաստաթղթավորված առկայությունը դեռնս չի կանխորոշում դրա իրավական գործողություն ունենալու ն շինարարությունը (շինարարական աշխատանքները) օրինական համարվելու փաստերը, քանի որ իրավական նշանակության ն ուժի տեսանկյունից վարչական այդ ակտի գործողությունը ժամանավորապես դադարած է, իսկ փաստաթուղթը՝ առնվազն այդ պահին չգործող:
Վերոշարադրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ եթե շինարարական գործունեությունը փաստացի իրականացվում է շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում, ապա այն պետք է որակվի որպես առանց շինարարության թույլտվության իրականացվող շինություն, որպիսի արարքի համար վարչական պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան Ժորժ Ասայանը պահանջել է անվավեր ճանաչել Երնան համայնքի «Վարչական տույժ նշանակելու մասին» 28.11.2019 թվականի թիվ Վ-45/50 որոշումը:
Դատարանը 24.03.2202 6 թվականի վճռով հայցը Օ »բավարարե|րղ3է այն պատճառաբանությամբ, որ «(.) Իրավական ակտի կատարումն իրենից ենթադրում է ինչպես դրանում ուղղակիորեն նշված պահանջների կատարում, այնպես էլ դրա կիրառում, իրականացում կամ օգտագործում: Ամբողջ վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ դատական կարգով վիճարկվող վարչական ակտը պահպանում է իր իրավաբանական ուժը մինչն այն օրենքով սահմանված կարգով չվերացվի, սակայն վիճարկման հայցը վարույթ ընդունելու կամ օրենքով սահմանված բացառությունների առկայության դեպքում՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից այդ ակտը չի կարող կատարվել, կիրառվել կամ օգտագործվել: Այսինքն՝ վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է, որ օրենքի ուժով կամ դատարանի որոշման հիման վրա այն չի կարող կատարվել, կիրառվել կամ օգտագործվել, սակայն
12
նշված հանգամանքը չի կարող վերացնել տվյալ վարչական ակտով արդեն իսկ առաջացրած իրավական կամ փաստական հետնանքները, քանի որ վարչական ակտը պահպանում է իրավաբանական ուժը: Սուն գործի փաստերի համաձայն՝ 17.11.2017 թվականի թիվ 01/18-Ա-7882-145 ն 13.04.2018 թվականի թիվ 01/18-26126-328 շինարարության թույլտվությունների համաձայն՝ «ՃԱՊ» ՍՊ ընկերությանը Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցի 52/1 հասցեում բնակելի շենքի կառուցման աշխատանքների կատարման համար տրվել է շինարարության թույլտվություն: Նշված շինարարության թույլտվությունների իրավաչափությունը դատական կարգով վիճարկվել է թիվ ՎԴ/10011/05/18 վարչական գործի շրջանակներում: Նման պայմաններում դատարանն արձանագրում է, որ դատական կարգով վիճարկվող՝ ուժի մեջ գտնվող ն գործող շինարարության թույլտվության առկայության պայմաններում կատարված շինարարական աշխատանքների կատարումը չէր կարող դիտվել որպես առանց թույլտվության կատարված ն հիմք հանդիսանալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության միջոց կիրառելու համար»:
Վերաքննիչ դատարանը 04.02.2022 թվականի որոշմամբ Երնան համայնքի վերաքննիչ բողոքը մերժել է, ն Դատարանի 24.03.2021 թվականի վճիռը թողել՝ անփոփոխ այն հիմնավորումներով, որ «(..) «շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցել», «ինքնակամ կառույց կատարել» եզրույթների բովանդակային ծավալում չի ներառվում «շինարարության թույլտվության որպես վարչական ակտի, կատարման կասեցման ժամանակահատվածում շինարարության թույլտվության հիման վրա շինարարական աշխատանքներ կատարելը»: Ըստ այդմ` շինարարական աշխատանքների կատարման համար հիմք հանդիսացող շինարարության թույլտվության դատական կարգով վիճարկման ն այդ փաստի ուժով շինարարության թույլտվության կատարման կասեցման պայմաններում՝ շինարարական աշխատանքների կատարումը չի կարող որակվել որպես ինքնակամ շինության կառուցում Ա առաջացնել վարչական պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկներին առ այն, որ «այն դեպքում, երբ կասեցված է շինարարության թույլտվության՝ որպես վարչական ակտի գործողությունը, ապա դրա հասցեատերը որոշ ժամանակով զրկվում է այդ վարչական ակտով իրեն տրված իրավունքից անարգել օգտվելու հնարավորությունից», «վիճարկման հայցի շրջանակներում վիճարկվող վարչական ակտի կասեցումն ուղղված է բացառելու վարչական ակտի գործողության մեջ մնալու հետնանքով առաջ եկող հնարավոր անդառնալի հետնանքները», Վերաքննիչ դատարանը նշված փաստարկների առնչությամբ արձանագրում է հետնյալը: Չհերքելով բողոքաբերի դիտարկումն առ այն, որ /Դատարանը բողոքարկվող դատական ակտում նս ընդունելի է համարել այս մոտեցումը/ շինարարության թույլտվության` որպես վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է այդ վարչական ակտի հասցեատիրոջ պարտականություն` ձեռնպահ մնալու շինարարական աշխատանքներ կատարելուց, որ շինարարության թույլտվության կասեցումը հետապնդում է վարչական ակտի գործողության մեջ մնալու հետնանքով առաջացող հնարավոր անդառնալի հետնանքները բացառելու նպատակ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պարտականության ու նպատակի
13
գոյությունն ինքնին չի ենթադրում, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում վարչական :պատասխանատվություն նախատեսված է նան շինարարության թույլտվութան կատարման կասեցման ժամանակահատվածում շինարարության թույլտվության հիման վրա շինարարական աշխատանքներ կատարելու համար: «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ելնելով այս կամ այն պարտականությունը չկատարելու հանրորեն վտանգավորության աստիճանից, մի դեպքում սահմանում է վարչական պատասխանատվություն, մեկ այլ դեպքում` նման կամք չի դրսնորում: Տվյալ դեպքում, օրենսդիրը դեռնս ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածում, ոչ որնէ այլ նորմով կամք չի դրսնորել՝ վերը նշված պարտականության կատարումը ն նպատակի իրացումն ապահովել վարչական պատասխանատվություն սահմանելու միջոցով: Վերոհիշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում բողոքարկվող դատական ակտում Դատարանի այն դիրքորոշումը, որ դատական կարգով վիճարկվող ուժի մեջ գտնվող ն գործող շինարարության թույլտվության առկայության պայմաններում կատարված շինարարական աշխատանքների կատարումը չէր կարող դիտվել որպես առանց թույլտվության կատարված ն հիմք հանդիսանալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության միջոց կիրառելու համար»:
Ըստ սույն գործի փաստերի՝ 17.11.2017 թվականի թիվ 01/18-Ա-7882-1145 ն 13.04.2018 թվականի թիվ 01/18-26126-328 շինարարության թույլտվությունների համաձայն` «ՃԱՊ» ՍՊԸ-ին Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցի 52/1 հասցեում բնակելի շենքի կառուցման աշխատանքների կատարման համար տրվել է շինարարության թույլտվություն:
Մայիսյան փողոցի թիվ 52/1 հասցեում բնակելի շենքի կառուցման համար Երնանի քաղաքապետարանի կողմից 17.11.2017 թվականին տրված թիվ 01/18-Ա-7882-1145, 23.02.2018 թվականին տրված թիվ 01/18-07/2-11564-94 ն 13.04.2018 թվականին տրված թիվ 01/18-26126-328 շինարարության թույլտվությունները քաղաքացի Նինա Զաքոյանի կողմից բողոքարկվել են ն հայցը ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/10011/05/18 վարչական գործով 18.01.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, ուստի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերոնշյալ շինարարության թույլտվությունները համարվում են կասեցված:
28.10.2019 թվականին կազմված թիվ 032419 արձանագրության համաձայն՝ արձանագրվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցի թիվ 52/1 հասցեում բնակելի շենքի համար «ՃԱՊ» ՍՊԸ-ին 19.11.2017 թվականին տրված թիվ 01/18-Ա-7882-1145 ն 13.04.2018 թվականի թիվ 07/18-26126-328 շինարարության թույլտվությունները ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/10011/05/18 վարչական գործով 18.01.2019 թվականի որոշմամբ կասեցվել են, որի վերաբերյալ 28.10.2019 թվականի թիվ 1/82664 գրությունը «ՃԱՊ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորժ Ասայանն ստացել է առձեռն 28.10.2019 թվականին, սակայն կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ հիշյալ հասցեում իրականացվում են շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ 1-ին հարկի արտաքին պատի
14
երեսպատման շինարարական աշխատանքներ: Իրավախախտումը հայտնաբերվել է 28.10.2019 թվականին:
«Վարչական տույժ նշանակելու մասին» 28.11.2019 թվականի թիվ Վ-45/50 որոշման համաձայն` «ՃԱՊ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորժ Ասայանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության:
Սույն գործի փաստերից բխում է, որ ՀՀ, ք. Երնան, Մայիսյան փողոցի թիվ 52/1 հասցեում Ժորժ Ասայանը շարունակել է կատարել շինարարական աշխատանքներ Երնանի քաղաքապետի կողմից 17.11.2017 թվականին տրված թիվ հ.01/18-Ա-7882-1145 շինարարության թույլտվությունը վիճարկող հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից 18.01.2019 թվականին վարույթ ընդունվելուց հետո՝ 28.10.2019 թվականին:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից Նինա Զաքոյանի ներկայացրած վիճարկման հայցը վարույթ ընդունվելու պայմաններում կասեցվել է Երնանի քաղաքապետի կողմից 17.11.2017 թվականին Ժորժ Ասայանին տրված թիվ 01/18-Ա-7882-1145 շինարարության թույլտվության կատարումը, ուստի դրանից հետո ՀՀ, ք. Երնան, Մայիսյան փողոցի թիվ 52/1 հասցեում կատարված շինարարական աշխատանքները համարվում են կատարված առանց թույլտվության, ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով ինքնակամ են:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ է Ժորժ Ասայանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի «Վարչական տույժ նշանակելու մասին» 28.11.2019 թվականի թիվ Վ-45/50 որոշումը, իսկ հակառակի մասին ստորադաս դատարանների պատճառաբանությունները հերքվում են սույն որոշմամբ ներկայացված հիմնավորումներով:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հոկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/0052/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
