Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-49-Ն13 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի փետրվարի 13-ին «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «որոշելու և» բառերը փոխարինել «որոշելու և (կամ)» բառերով: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել) Կառավարության սահմանած դեպքերում և կարգով: Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարվելու դեպքում ֆունկցիոնալության գնահատում չի իրականացվում:»: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) ֆունկցիոնալության գնահատման համար դիմած անձանց վերաբերյալ անհրաժեշտության դեպքում ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկությունների, այդ թվում՝ անձնական տվյալների ստացման նպատակով հարցումներ են կատարում տարբեր մարմիններ և կազմակերպություններ:»: Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա և» բառերը: Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 6-րդ մասի 4-րդ կետի «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով, իսկ 6-րդ մասի 1-ին կետի «երաշխավորում» բառը՝ «ցուցում» բառով: Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին մասով. «10.1. Տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանցվել անձնական տվյալների ապանձնավորմամբ՝ լիազոր մարմնի հետ համագործակցության պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպություններին, պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ վիճակագրական և հետազոտական աշխատանքների իրականացման, ծրագրերի մշակման կամ մատուցվող ծառայությունների արդյունավետության գնահատման նպատակով: Եթե անձնական տվյալների ապանձնավորումն օբյեկտիվորեն թույլ չի տալիս իրականացնել սույն մասում նշված փոխանցման նպատակը, ապա շտեմարանում առկա տվյալների փոխանցումն իրականացվում է առանց անձնական տվյալների ապանձնավորման: Լիազոր մարմնի կողմից տեղեկատվական շտեմարանում առկա անձնական տվյալների փոխանցում ներառող համագործակցությունն իրականացվում է՝ հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները:»: Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում դրանով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. փետրվարի 24 Երևան ՀՕ-49-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-49-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.03.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.02.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.02.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.02.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.03.2026 Հիմնական ակտ 13.02.2026, ՀՕ-49-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.2021, ՀՕ-195-Ն 05.05.2021, ՀՕ-195-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 16.03.2026, N 217-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-49-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել