Մանուկյան — ԵԴ/12041/02/19
Ամփոփում
քննելով «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2102.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի ընդդեմ Հարություն Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերություն, պահանջել է Հարություն Մանուկյանից բռնագանձել 107.000 ՀՀ դրամ: Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ՝ Դատարան) 1110.2019 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀՇ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհ
Ամբողջ Տեքստ
ԻՉ. Վ Ն
ր ԱԻ:
կորա Ն
ՀՐԱՎԵՐՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12041/002/19. դատարանի որոշում 2022թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12041/02/19
Նախագահող դատավոր Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ եախագահղ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2022 թվականի հունիսի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2102.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի ընդդեմ Հարություն Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերություն, պահանջել է Հարություն Մանուկյանից բռնագանձել 107.000 ՀՀ դրամ:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ՝ Դատարան) 1110.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2102.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, ս Դատարանի 1.10.2019 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարաեը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.3-րդ հոդվածի 4-րդ մասը, որը պետք է կիրառեր, ինչպես նան խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի Լինն 2-րդ մասերը, 297-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Այսպես՝ 18.03.2017 թվականին Ընկերության ն հայցվորի միջն կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ Տճ-781718 վկայագիրը (այսուհետ՝ Վկայագիր):
Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել, որպիսի պարագայում բաց է թողել Վկայագրի նկատմամբ «Հայաստանի Ապահովագրողների Բյուրո» ԻԱՄ 8ՔԼ 1001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ)՝ 31-րդ կետի կիրառումը:
«Վկայագիրը ոչ թե անմիջականորեն այլ որոշակի ակտիվ գործողության կատարման միջոցով հղում է կատարում որոշակի իրավական ակտի, որն էլ իր հերթին թույլ է տալիս ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար անձի կողմից ներկայացված ... փաստաթղթերը (դրանցում պարունակվող տվյալները) կամ տեղեկությունները կարող են օգտագործվել հատկապես .. հատուցման վճարմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի արդյունավետ իրականացան ն ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողություններ իրականացնելու համար»:
Այսինքն, պատասխանողն Ընկերության հետ կնքելով Վկայագիրը իր իսկ կամքով թույլ է տվել որպիսի վերջինս հետադարձ պահանջի իրավունքի արդյունավետ իրականացման համար օգտագործի իր իսկ կողմից ներկայացրած փաստաթղթերը ն դրանցում պարունակվող տվյալներն ու տեղեկությունները:
Փաստորեն Ընկերությունը մեքենայի տվյալներն օգտագործել է միանգամայն իրավաչափ կարգով, ՔՕՈՇ.Ձռ կայքից մեքենայի վերաբերյալ տեղեկատվություն ներբեռնելու համար: Ի վերջո Ընկերությունն այդ տեղեկատվությունը ներբեռնել է սեփական շահը իրավական կարգով պաշտպանելու նպատակով, քանի որ տեսագրությունից շատ պարզ երնում է, որ մեքենայի վարորդը թաքցնում է «տաքսու» շարժական տարբերանշանը, այսինքն ապահովադիր վարորդն ակնհայտ խաբում է Ընկերությանը:
Բացի այդ, հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, թե «... Վկայագրում առկա չէ պատասխանողի կողմից հայցվորին տրված որնէ համաձայնություն...», քանի որ վերջինս Վկայագրի վերը նշված հանգամանքի հավաստելիությանը չի անդրադարձել:
Միաժամանակ ստորադաս դատարանները Վկայագիրը դրանից բխող
տեղեկատվությունը, դրանց վերաբերող Կանոնների համապատասխան նորմը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ չեն ուսումնասիրել, ինչն էլ հանգեցրել է սույն գործով սխալ դատական ակտի կայացմանը:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ գտել է, որ ավտոմեքենան որպես տաքսի շահագործված լինելու վերաբերյալ Ընկերության վկայակոչած փաստը մնացել է վիճելի:
Մինչդեռ ստորադաս դատարանները կաշկանդված չէին դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով ն առարկություններով ն իրենց իսկ նախաձեռնությամբ կարող էին կամ պետք է ձեռնարկեին համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծմանն անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, ինչը չեն արել:
Յ
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.02.2020 թվականի որոշումը ն այն փոփոխել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
Ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի ն Հարություն Մանուկյանի միջն 19.03.2017 թվականին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ 5/-781718 վկայագիրը: 10.05.2017 թվականին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, իրար են բախվել պատասխանողին պատկանող «Ֆոլցվագեն» մակնիշի ն «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմոբիլները (գ.թ. 10):
2) «Վնասների գնահատում իրականացնող փորձագետի» թիվ Ս-2016 եզրակացության համաձայն՝ «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 107.000 ՀՀ դրամ (գ.թ. 16):
3) Վկայագրում առկա չէ պատասխանողի կողմից հայցվորին տրված որնէ համաձայնություն Վկայագրի կնքման համար ներկայացրած փաստաթղթերն ու դրանցում պարունակվող տվյալներ ԱՊՊԱ պայմանագրում արտացոլված տեղեկությունների ստուգման, հատուցման վճարմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի արդյունավետ իրականացման ն ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողություններ իրականացնելու համար օգտագործելու հարցում (գ.թ. 10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ պայմանագրային հարաբերություններում անձնական տվյալների մշակման ն օգտագործման պայմանների վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ միասնական դատական պրակտիկայի ձնավորման հարցում:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյոք «ապահովագրական պայմանագրի մեջ մատնանշված ն պայմանագիրը կեքելու պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից ընդունված ն հաստատված ոԼ 1001 կանոններին հղում կատարելն իեքեին համապատասխանում է «Անեձեական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված տվյալների սուբյեկտի կողմից համաձայնություն տալու պահանջներին:
ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության՝ օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:
ՀՀ Սահմանադրության 81րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված
4
դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի 6Հանրապետության միջազգային 0պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի ն նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով ն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նան անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձաեց իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:
«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 28.011981 թվականի կոնվենցիայի ((այսուհետ նան՝ Կոնվենցիա) ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 0109.2012 թվականին) 1-ին հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի նպատակն է ապահովել յուրաքանչյուր Կողմի տարածքում յուրաքանչյուր անհատի, անկախ նրա քաղաքացիությունից կամ բնակության վայրից, իրավունքների ն հիմնարար ազատությունների, մասնավորապես նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը` իրեն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով (տվյալների պաշտպանություն):
Համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ Կոնվենցիայի նպատակներով՝
ա. «Անձնական տվյալներ» նշանակում է` ինքնությունը հաստատված ն ինքնությունը հաստատման ենթակա անհատների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: (....):
Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխան անվտանգության միջոցներ պետք է ձեռնարկվեն տվյալների ավտոմատացված ֆայլերում պահվող անձնական տվյալները պատահական կամ չթույլատրված ոչնչացումից կամ պատահական կորստից, ինչպես նան. չթույլատրված մուտքից, փոփոխումից կամ տարածումից պաշտպանելու համար:
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է անձնական տվյալների՝ որպես հիմնական իրավունքի պաշտպանությունը: Նշված իրավունքի պաշտպանությունը երաշխավորված է նան Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով, որի մեկնաբանությանն անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նան՝ Եվրոպական դատարան) դատական պրակտիկայում: Հարկ է նշել, որ Եվրոպական դատարանը վերջին տասնամյակում զգալիորեն ընդլայնել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանության ենթակա ոլորտի շրջանակը: Նմանօրինակ զարգացումը ներհատուկ է տվյալ հոդվածի բնույթին, քանի որ հիմնական հատկանիշը դրանց կիրառման ընթացքում հավասարակշռության հաստատման անհրաժեշտությունն է մարդու իրավունքների պաշտպանության ն Պայմանավորվող պետության կողմից թույլատրելի հայեցողության շրջանակի միջն:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անձնական կյանքի գաղափարը տարածվում է անձի ինքնությանն առնչվող տարրերի վրա, ինչպիսիք են՝ նրա անունը,
5
լուսանկարը, ֆիզիկական ն բարոյական անձեռնմխելիությունը, ինչպես նան այն, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված երաշխիքը հիմնականում կոչված է ապահովել յուրաքանչյուր անձի անհատականության զարգացումն իր նմանների հետ հարաբերություններում առանց արտաքին միջամտությունների: Ուստի գոյություն ունի անհատի՝ այլոց հետ շփման գոտի, որը նույնիսկ հանրային համատեքստում կարող է վերաբերել անձնական կյանքին (տե՛ս Մօո Էճոոօմճր մ. Շճոտծո), 07.02.2012 թվականի վճիռ, կետ 95): Եվրոպական դատարանը նան նշել է, որ անձնական բնույթի տվյալների պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածում նախատեսված անձնական ն ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացման համար (տե՛ս Տտանոոծո Մճոմժոճքծո55/ Օյ/ ձոժ Տճայոճճ/ռ Օյ/ ս. Բ/ո/թոժ, 27.06.2017 թվականի վճիո, կետ 133): Եվրոպական դատարանը մեկ այլ որոշմամբ, արձանագրելով, որ անհատի «անձնական կյանքին» վերաբերող տվյալների պահպանումը նս ենթակա է պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում, միաժամանակ նշել է, որ «անձնական կյանք» եզրույթը չպետք է չափազանց նեղ մեկնաբանել: Մասնավորապես, հարգանքն անձնական կյանքի նկատմամբ ներառում է այլոց հետ հարաբերությունների հաստատումը ն զարգացումը, այդուհանդերձ, որնէ կերպ չի կարող արդարացվել այնպիսի մեկնաբանությունը, որը բացառում է «անձնական կյանք» եզրույթից մասնագիտական կամ աշխատանքային գործունեությունը: Եվրոպական դատարանի դիտարկմամբ նման լայն մեկնաբանությունը բխում է նան «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 28.011981 թվականի կոնվենցիայի դրույթներից, որի նպատակն է «ապահովել յուրաքանչյուր Կողմի տարածքում յուրաքանչյուր անհատի, (..) իրավունքների ն հիմնարար ազատությունների, մասնավորապես նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը իրեն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով (տվյալների պաշտպանություն)» (տես 4ոճոռ ս, ՏՈՍՀ6ՐԹոճ, 16.02.2000 թվականի վճիռ կետ 65):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի առաջնային նպատակն է պաշտպանել անձնական ն ընտանեկան կյանքը, բնակարանը ն 0նամակագրություր պետական մարմինների կամայական միջամտություններից (տե՛ս, Լ/ԵՑՈԷ մ. քռոճտ 22.02.2018 թվականի վճիո, կետ 40-42): Այդուհանդերձ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անդամ պետությունները կրում են նան նույնիսկ մասնավոր անձանց միջն Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքների պահպանումը երաշխավորելու դրական պարտավորություն (տե'ս 84-ես/656ս 7. Թօտճո)ճ, 05.09.2017 թվականի վճիռ, կետ 108-111): Այս պարտավորությունները կարող են ենթադրել այնպիսի միջոցների ձեռնարկում, որոնք կոչված կլինեն ապահովել հարգանքն անձնական կյանքի նկատմամբ՝ ընդհուպ մինչն անհատների փոխհարաբերություններում (տե՛ս, Բ/ճոտ մ. 7հ. Սուէթժ մոոցճօտ, 10.04.2007 թվականի վճիռ, կետ 75):
Եվրոպական կոնվենցիայի ներքո պետության համար սահմանված դրական ն բացասական պարտավորությունների գնահատման դեպքում կիրառելի սկզբունքները նմանատիպ են: Հարկավոր է հաշվի առնել արդար հավասարակշոությունը, որն անհրաժեշտ է ապահովել հանրության՝ որպես մեկ ամբողջության ն անհատի մրցակցող շահերի միջն, ընդ որում Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված նպատակները հստակ դերակատարում ունեն (տե՛ս, ժճտճաոծո մ. քոթոմ, 16.07.2014 թվականի վճիռ, կետ 65): Եվրոպական դատարանը նշել է, որ երբ գործն առնչվում է բացասական պարտավորությանը, անհրաժեշտ է գնահատել, թե արդյո՞ք տվյալ միջամտությունը համապատասխանել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդված 2-րդ մասի պահանջներին, այն է՝ թե արդյո՞ք տվյալ միջամտությունը եղել է օրենքով
6
սահմանված կարգով, արդյո՞ք հետապնդել է իրավաչափ նպատակ ն արդյոք անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում:
Վերոնշյալ ներպետական ն միջազգային կարգավորումներից հետնում է, որ անձնական տվյալները, լինելով անձի հիմնական՝ պաշտպանության ենթակա իրավունք, կարող են միջամտության առարկա հանդիսանալ: Մասնավորապես, սահմանադիրը նախատեսել է անձնական տվյալների մշակման իրավական հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով դրա իրականացման չափանիշները, որոնք, ըստ էության, բխում են Հայաստանի Հանրապետության վավերացրած վերաբերելի միջազգային փաստաթղթերի բովանդակությունից: Այսպես, անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: Վերը թվարկված չափանիշներն առավել մանրամասն կարգավորված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նան՝ Օրենք): Այսպես՝
Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:
Օրենքի 3-րդ հոդվածի Լին մասում օրենսդիրը բացահայտել է նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը, այն է՝
1) անձնական տվյալ՝ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
2) անձնական տվյալների մշակում՝ անկախ իրականացման ձնից ն եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.
3) անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց` անձնական տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատճելի դարձնելը.
4) անձնական տվյալների օգտագործում` անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձնավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետնանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին.
6) տվյալների սուբյեկտ՝ ֆիզիկական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները.
7) տվյալների բազա՝ որոշակի հատկանիշներով համակարգված անձնական տվյալների ամբողջություն.
7
Ը...)
15) հանրամատչելի անձնական տվյալներ՝ տեղեկություններ, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատճելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատճելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, ինչպես նան այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված են որպես հանրամատնելի տեղեկություններ.
Լ...)
Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալները մշակվում են օրինական ն որոշակի հպատակներով ն առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:
Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում անձնական տվյալներ մշակող համարվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից ստանալ որոշակի գործողության համար անհրաժեշտ ն անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության մեջ ուղղակիորեն մատնանշված անձնական տվյալը:
Օրենքի 8-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝
1 տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, ն տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ
2) մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատծելի աղբյուրներից:
Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տվյալների սուբյեկտի համաձայնությունը համարվում է տրված, ն մշակողն այն մշակելու իրավունք ունի, երբ՝
՛՛) մշակողին հասցեագրած ն տվյալների սուբյեկտի ստորագրած փաստաթղթում նշված են անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաթուղթն իր բովանդակությամբ հանդիսանում է անձնական տվյալները մշակելու դեմ առարկություն.
2) մշակողը տվյալները ստացել է տվյալների սուբյեկտի հետ կնքված պայմանագրի հիման վրա ն օգտագործում է այդ պայմանագրով սահմանված գործողությունների նպատակով.
3) տվյալների սուբյեկտն իր կամքով, օգտագործելու նպատակով բանավոր փոխանցում է մշակողին իր անձնական տվյալների մասին տեղեկությունները:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակողը կամ նույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորված անձը տվյալների սուբյեկտի համաձայնությունն ստանալու նպատակով ծանուցում է տվյալներ մշակելու մտադրության մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցման մեջ նշվում են՝
1) տվյալների սուբյեկտի ազգանունը, անունը, հայրանունը.
2) անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը ն նպատակը.
3) մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը.
4) անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը, որոնց համար հայցվում է տվյալների սուբյեկտի համաձայնությունը.
5) այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները.
6) անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը հայցող մշակողի կամ նրա ներկայացուցչի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը) ն գտնվելու կամ հաշվառման (փաստացի բնակության) վայրը.
8
7) տվյալների սուբյեկտի կողմից անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ.
8) հայցվող համաձայնության գործողության ժամկետը, ինչպես նան համաձայնությունը հետ կանչելու կարգը ն դրա հետնանքները:
Վկայակոչված իրավակարգավորումները հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձնական տվյալների մշակումն օրինական կարող է որակվել միայն այն դեպքում, երբ տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, ն տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ երբ մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատճելի աղբյուրներից: Վերոգրյալից հետնում է, որ թե սահմանադիրը, ն թե օրենսդիրը կարնորել է անձնական տվյալների մշակման պարագայում տվյալների սուբյեկտի կողմից տրված համաձայնությունը: Իրավակիրառ պրակտիկայում որոշակի հետաքրքրություն է ներկայացնում այդպիսի համաձայնության բովանդակության բացահայտումը (տե՛ս, «Նաիրի Ինշուրաես» ԱՍՊԸ-ն ըեդդեմ Ռաֆիկ Մանուկյանի թիվ ԵԴ/6046/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2022 թվականի որոշումը):
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանը մի շարք գործերով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, երբ տվյալները մշակողի կողմից անձնական տվյալների բացահայտումը տեղի է ունեցել առանց տվյալների սուբյեկտի համաձայնության (տե՛ս, օրինակ ԽԾճճս մ. 7հճ ԽճքսեիԸ 0՛ 10/00, 15.04.2015 թվականի վճիո, կետեր 30,32: ԽՐՇռխսճ մ. Լ/հսձո, 27.02.2018 թվականի վճիռ, կետեր 103,106, 56Ւ0 մ. Էտեռուճ, 03.09.2015 թվականի վճիո, կետեր 17-19,64): Ընդ որում, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տվյալների սուբյեկտի համաձայնությունը պետք է ուղիղ ն միանշանակ արտահայտված լինի, որպեսզի այն անձնական տվյալն օգտագործելու համար վավեր պայման դիտարկվի (տե՛ս, /(0ո08/018 մ. ստտճ, 09.10.2014 թվականի վճիոր, կետեր 47-48):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Օրենքի նախագիծը մշակվել է Եվրապառլամենտի ու Եվրախորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 24-ի ԵՄ-95- 46 «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» դիրեկտիվի (այսուհետ նան՝ Դիրեկտիվ) դրույթների հիման վրաւ հետնաբար «տվյալների սուբյեկտի համաձայնություն» արտահայտությունը հարկ է համարում բացահայտել նան դիրեկտիվի դրույթների վերաբերելի կարգավորումների համատեքստում: Այսպես՝ համաձայն Դիրեկտիվի 2-րդ հոդվածի՝ «տվյալների սուբյեկտի համաձայնություն» նշանակում է որոշակի ն տեղեկացված ազատ տրված ցանկացած կամահայտնեություն, որով տվյալների սուբյեկտը տալիս է իր հավանությունը' իր անձնական տվյալները մշակելու համար: «Փաստորեն, Դիրեկտիվը սահմանում է, որ համաձայնություն է՝
1) «ցանկացած կամահայտնություն, որով տվյալների սուբյեկտը տալիս է իր հավանությունը», ն այն պետք է լինի'
2) «ազատ տրված»,
3) «որոշակի» ն
1 Տես «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենթում փոփոխություններ կատարելու մասին» ն ««Փախստականների ն ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենթում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման հիմնավորում հէէք://Մ//Մ.ք2ՈԱՅՈ6ուշոյ/մոՅՈՏ.քհք
9
4) «տեղեկացված»:
Դիրեկտիվով համաձայնության համար սահմանված վերոնշյալ չափանիշներին անդրադարձել է Եվրամիության Հոդված 29 Անձնական տվյալների պաշտպանության աշխատանքային խումբը /ՃՐԱՇ/6 29 Զճէռ ՔՐօէճՇէօո (օո մոց ՔՅՐեյ// (այսուհետ նան՝ Հոդված
29) Համաձայնության հասկացության վերաբերյալ 2011թ.-ի հուլիսի 13-ի իր 5/201 կարծիքում:
Հոդված 29-ը, անդրադառնալով «ցանկացած կամահայտնություն, որով տվյալների սուբյեկտը տալիս է իր հավանությունը» չափանիշին, նշել է, որ սկզբունքորեն չկան սահմանափակումներ, թե համաձայնությունն ինչ ձնով պետք է վերցվի, սակայն այն պետք է լինի կամահայտնություն: Համաձայնությունը կարող է տրվել գրավոր՝ հաստատված ստորագրությամբ, բանավոր, գործողության միջոցով, որն ակնհայտ վկայում է համաձայնության մասին: (Թեն համաձայնությունը կարող է տրվել ցանկացած ձնով, սակայն այն պետք է հստակ արտացոլի տվյալների սուբյեկտի կամքն իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Այսինքն, համաձայնությունը պետք է լինի «միանշանակ»: Սա նշանակում է, որ չպետք է որնէ կասկած մնա, որ տվյալների սուբյեկտի համաձայնությունն ուղղված է հենց անձնական տվյալների մշակմանը: Այլ կերպ ասած՝ տվյալների սուբյեկտի կամահայտնությունը, որով նա տալիս է իր հավանությունն անձնական տվյալների մշակման վերաբերյալ, պետք է միանշանակորեն վկայի տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ, իսկ եթե կա տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ ողջամիտ կասկած, ապա համաձայնությունը չի կարող համարվել միանշանակորեն տրված:
Հոդված 29-ը, անդրադառնալով «ազատ տրված» լինելու չափանիշին, նշել է, որ համաձայնությունը կարող է վավեր համարվել, եթե տվյալների սուբյեկտը համաձայնությունը տվել է իր իրական ընտրությամբ (ազատ, կամավոր որոշմամբ), առանց խաբեության, սպառնալիքի, հարկադրանքի կամ համաձայնություն չտալու դեպքում իր համար բացասական հետնանքի: Եթե համաձայնություն տալ կամ չտալու հետնանքները խաթարում են անձի ազատ ընտրությունը (Ո՛6640Ռ 0Է Շհ0/Ըճ), ապա համաձայնությունը չի համարվի ազատ տրված:
Հոդված 29-ը, անդրադառնալով «որոշակի» լինելու չափանիշին, նշել է, որ համաձայնությունը կարող է վավեր համարվել, եթե այն կոնկրետ է: Այլ կերպ ասած, ընդհանուր համաձայնություն, առանց անձնական տվյալի ճշգրիտ նպատակը մանրամասնելու, ընդունելի չէ: Համաձայնությունը պետք է լինի հասկանալի, այսինքն, այն պետք է վերաբերի անձնական տվյալների մշակման հստակ ն ճշգիիտ շրջանակի:
Հոդված 29-ը, անդրադառնալով «տեղեկացված» լինելու չափանիշին, նշել է, որ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը պետք է հիմնված լինի անձնական տվյալների մշակման հանգամանքները ն հետնանքները գիտակցելու ն հասկանալու, անձնական տվյալների մշակման (մշակվող տվյալների, մշակման նպատակի, այլ անձանց հնարավոր փոխանցման, տվյալների սուբյեկտի իրավունքների ն այլնի) վերաբերյալ ճշգրիտ ն լիարժեք տեղեկությունների վրա: Ընդ որում, տեղեկությունները պետք է հասանելի, հասկանալի ն տեսանելի լինեն տվյալների սուբյեկտի համար, այլ ոչ թե «հասանելի ինչ-որ տեղ»:
Անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության վերոնշյալ չափանիշներն, ըստ էության, արտացոլված են նան Օրենքում, համաձայն որի՝ տվյալների սուբյեկտի անձնական տվյալների մշակումը պետք է առնվազն համապատասխանի Օրենքով նախատեսված անձնական 6տվյալնեի մշակման համաձայնության «որոշակիության» ն «տեղեկացվածության» չափանիշներին:
Համաձայնության՝ «որոշակի» լինելու չափանիշը ենթադրում է, որ այն պետք է հստակ արտացոլի տվյալների սուբյեկտի կամքն իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ:
10
Այսինքն, համաձայնությունը պետք է լինի «միանշանակ», ինչը նշանակում է, որ այն չպետք է որնէ կասկած հարուցի տվյալների սուբյեկտի համաձայնությունը հենց անձնական տվյալների մշակմանն ուղղված լինելու առնչությամբ: Այլ կերպ ասած, տվյալների սուբյեկտի համաձայնությունը, որով նա տալիս է իր հավանությունը անձնական տվյալների մշակման վերաբերյալ. պետք է հաստատապես վկայի տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ, իսկ եթե կա տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ ողջամիտ կասկած ապա համաձայնությունը չի կարող համարվել հաստատապես տրված: «Որոշակի» լինելու չափանիշը վերաբերում է նան ինչպես փոխանցման ենթակա անձնական տվյալների, այնպես էլ այն նպատակների հստակ սահմանմանը, ի իրագործումն որոնց՝ պետք է մշակվեն այդ անձնական տվյալները: Այսինքն՝ համաձայնությունից պետք է հստակ լինի ն մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը, ն դրանց մշակման նպատակների շրջանակը:
Միաժամանակ, անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ համաձայնությունը միշտ ենթադրում է անձնական տվյալի մշակման վերաբերյալ անձնական տվյալների սուբյեկտների իրազեկվածություն: Հենց այս նպատակով օրենսդիրը սահմանել է անձնական տվյալներ մշակողի կամ Օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորված անձի կողմից տվյալների սուբյեկտի համաձայնությունն ստանալու նպատակով ծանուցման կառուցակարգ, որը կոչված է ապահովելու համաձայնության՝ «տեղեկացված» լինելու չափանիշին համապատասխանությունը:
Վճռաբեկ դատարանը միննույն ժամանակ գտնում է, որ պայմանագրով սահմանված ն որպես պայմանագրային դրույթ՝ անձնական տվյալների մշակման մասին համաձայնությունը, պետք է հստակ պարունակի անձնական տվյալների համաձայնության բոլոր էական պայմանները: Հետնաբար` որնէ պայմանագրով տվյալների սուբյեկտի «քողարկված» համաձայնությունը չի կարող համարվել վերջինիս կողմից տրված ն Օրենքի պահանջներին համապատասխան համաձայնություն: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրային հարաբերությունների պարագայում անձնական տվյալների մշակումը պետք է իրականացվի բացառապես տվյալների սուբյեկտի կողմից նման անձնական տվյալների մշակման մասին պարտադիր ծանուցմամբ, ընդ որում՝ ծանուցումը պետք է պարունակի Օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված՝ ծանուցման մեջ նշվող պարտադիր պայմանները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միննուն անձնական տվյալները կարող են օգտագործվել, մշակվել տարբեր նպատակներով: Տվյալների սուբյեկտի կողմից իր կողմից տրամադրված անձնական տվյալներ պետք է օգտագործվեն բացառապես այն նպատակով, որ նպատակով տվյալների սուբյեկտը տվել է նման համաձայնություն: Ավելին, միննույն տեղեկատվության ընդհանուր օգտագործումը՝ առանց անձնական տվյալների համաձայնության մեջ որոշակի նպատակների մատնանշման, ինքնին հակասում է Օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին: Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անձնական տվյալների համաձայնության մեջ մատնանշված միննույն տեղեկատվության մշակման մասին ընդհանուր (բոլոր նպատակներով) օգտագործման մասին համաձայնությունը չի կարող համարվել Օրենքի պահանջներին համապատասխան համաձայնություն:
Վերը եշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
11
Դատարան ներկայացված գումարի բռնագանձման վերաբերյալ հայցի հիմքում Ընկերությունը դրել է այն հանգամանքը, որ ապահովադիր Հարություն Մանուկյանի կողմից չի կատարվել 18.03.2017 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ ՏՃ 78118 պայմանագրով ն դրա անբաժանելի մասը հանդիսացող ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով ստանձնած պարտավորությունը: Մասնավորապես` Ընկերությունը Հարություն Մանուկյանին պատկանող «ՖՓոլցվագեն» մակնիշի 35 ՒՃճ 486 համարանիշով մեքենան ապահովագրել է անձնական օգտագործման նպատակով, սակայն այն իրականում պարբերաբար օգտագործվել է, որպես տաքսի ծառայություն իրականացնող մեքենա: Հայցադիմումին կից ներկայացնելով մոտա.քօ0ԱՇ6.Յտ կայքից ներբեռնած տեսագրությունը, Ընկերությունը պնդել է, որ ներկայացվող տեսագրությունում պարզ երնում է այն հանգամանքը, որ «Ֆոլցվագեն» մակնիշի 35 ՒՃ 486 համարանիշով մեքենայի վրա առկա է եղել տաքսի ծառայություն իրականացնող տարբերանշան: Հաշվի առնելով վերագրյալը, Ընկերությունը գտել է, որ նշված հանգամանքը հակասում է Կանոնների նորմերին ն համարվում է կեղծ տեղեկատվության տրամադրում Ապահովագրողին:
Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որնէ վերաբերելի ն թույլատրելի ապացույց այն մասին, որ պատահարի մեղավոր «Ֆոլցվագեն» մակնիշի 35 Ւ 486 համարանիշով տրանսպորտային միջոցը 19.03.2017 թվականին Ընկերության միջն կնքված՝ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ 5Տ/-781748 վկայագրի գործելու ընթացքում օգտագործվել է որպես «տաքսի»: Նման պայմաններում, նույնիսկ եթե գնահատման առարկա դարձվի տեսաձայնագրությունը, ապա դրա մե. նկարահանված տրանսպորտային միջոցի պետհամարանիշը չի երնում: Հետնաբար վերոգրյալի հաշվառմամբ, Դատարանը ներկայացված հայցը գնահատել է անհիմն ն 1110.2019 թվականի վճռով Ընկերության հայցը մերժել է:
Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի եզրահաեգումը, 2102.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է Ա Դատարանի վճիռը թողել է անփոփոխ:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործ փաստեր ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել. որ Ընկերությունը, օգտագործելով ապահովագրական պայմանագրով իրեն հասու դարձած ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի տվյալները, մուտք է գործել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնական կայքէջի տեխնիկական միջոցով հայտնաբերված իրավախախտումների բաժին ն ներբեռնել պատասխանողին պատկանող ավտոտրանսպորտային միջոցով կայացված վարչական իրավախախտման տեսանյութը, այն դեպքում, երբ պատասխանողի կողմից իր անձնական տվյալները Ընկերությանն է փոխանցվել բացառապես ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ակնկալիքով, ն պայմանագրով իր կողմից փոխանցված անձնական տվյալները որնէ այլ նպատակով օգտագործելու վերաբերյալ համաձայնություն պատասխանողը չի տվել:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն դեպքում խոսքը գնում է գրավոր ն ավտոմեքենայի սեփականատիրոջ ուղղակի կամքն արտահայտող համաձայնության մասին, իսկ տվյալ դեպքում Հարություն Մանուկյանի կողմից անձնական տվյալներն Ընկերությանը ներկայացնելը հետապնդել է միայն կողմերի միջն ավտոապահովագրական պայմանագրի կնքման նպատակ, ինչը նշանակում է, որ այդ նպատակից ն պայմանագրում կոնկիետ նշված (սահմանված) գործողություններ
12
կատարելու նպատակից դուրս որնէ այլ նպատակով Ընկերությունն իրավասու չէր պատասխանողին պատկանող անձնական տվյալներն օգտագործել:
Բացի այդ, անձնական տվյալները չեն կարող մշակվել աննպատակ, ն անձնական տվյալների մշակումն իրավաչափ կլինի, եթե առկա լինի տվյալները մշակելու օրինական ն որոշակի նպատակ: Ավելին, գործում առկա չէ նան որնէ ապացույց այն մասին, որ սույն գործով պատասխանողի համաձայնությունը ստանալու նպատակով համապատասխան անձնական տվյալը մշակելու մտադրության մասին վերջինս Ընկերության կողմից ծանուցվել է:
Ընկերության ն Հարություն Մանուկյանի միջն 19.09.2017 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ Տճ 781714 «Վկայագրի «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ 7-րդ կետի համաձայն՝ «Տրանսպորտային միջոցեերի օգտագործումից բխող պատասխանատվությաան պարտադիր ։ատպահովագորության ընդհանուր պայմանները (սույն պայմանագրում, եան ԱՊՊԱ պայմաններ)՝ ներառյալ ապահովագրական գումարի չափը, պայմանագրի կեքման համար անհրաժեշտ փաստաթղթերի ն տեղեկությունների ստացման ու օգտագործման պայմանները, ապահովագրական պատահարները (ռիսկերը) ն սույն պայմանագրի շրջանակներում կամ դրանից դուրս ԱՊՊԱ ոլորտում իրականացվող ծանուցումների կատարման կարգե ու պայմանները սահմանված են «Հայաստանի ավտոպահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի (այսուհետ` Բյուրո) իրավասու մարմեի կողմից հաստատված ն Բյուրոյի՝ աոտա.քօ6ք.8ո պաշտոնական ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնում հրապարակված ԱՊՊԱ պայմաններով, որոնք կիրառվում են անմիջականորեն: (..)»:
Վկայագրի «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ վերոնշյալ 7-րդ կետը բովանդակում է միայն ապահովագրողի ն ապահովադիրի կողմից ԱՊՊԱ ընդհանուր պայմանների շուրջ ձեռք բերված համաձայնություն: Վկայագրի «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ վերոնշյալ 7-րդ կետը անմիջականորեն չի պարունակում անձնական տվյալների մշակման նպատակները: Այս մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վկայագրի 7-րդ կետով նախատեսված համաձայնությունն ինքնին հանդիսանում է «քողարկված» համաձայնություն, քանի որ նրանում անձնական տվյալների մասով նույնպես հղում է կատարվում Կանոններին:
Հետնաբար՝ պետք է արձանագրել, որ պատասխանողի կողմից իր անձնական տվյալները Ընկերությանն է փոխանցվել բացառապես ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ակնկալիքով, ինչը նշանակում է, որ Ընկերությունը սկզբնական ն պայմանագրում կոնկրետ նշված (սահմանված) գործողություններ կատարելու նպատակների հետ անհամատեղելի որնէ այլ նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող ն լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների համակարգ մուտք գործելու միջոցով պատասխանողի անձնական տվյալներն օգտագործելու որնէ իրավունք չի ունեցել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է ամփոփիչ եզրահանգման, որ Ընկերության հայցի հիմքում վկայակոչված՝ պատասխանողի կողմից ավտոմեքենան ոչ թե անձնական նկատառումներով, այլ որպես տաքսի շահագործելու փաստն ապացուցելու համար Դատարան ներկայացրած ապացույցը պատահարի վերաբերյալ տեսաձայնագրությունը, ձեռք է բերվել Սահմանադրության ն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ: Առկա չէ նան օրենքով ուղղակիորեն նախատեսված այն դեպքը, որը, թերնս, կարող էր բավարար լինել անձնական տվյալների մշակումը, առանց տվյալների սուբյեկտի համաձայնության առկայության, օրինական համարելու համար:
13
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հունիսի, 2022 թ.
- Գործի #:
- ԵԴ/12041/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
