Բարսեղյան — ԱՐԱԴ2/0077/02/16
Ամփոփում
Գործի համարը: ԱՐԱԴ2/0077/02/16 Հայցվոր Անուն: Սեդրակ Ազգանուն: Բարսեղյան Պատասխանող Անուն: Գագիկ Ազգանուն: Բարսեղյան Անուն: Կարինե Ազգանուն: Բաղդասարյան Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 30.09.2026 Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր: Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով
Ամբողջ Տեքստ
Ն ԷԸ ՆԷ
ԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴՁ2/0077/02/16 քաղաքացիական պալատի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ս. ՄԵՂՐՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
2026 թվականի սեպտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սեդրակ Բարսեղյանի հայցի ընդդեմ Գագիկ Բարսեղանի ն Կարինե Բաղդասարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.11.2024 թվականի որոշումը նոր երնան եկած հանգամանքով վերանայման վերաբերյալ Գագիկ Բարսեղյանի բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Լ Գործի դատավարական նախապատմություն
Դիմելով դատարան'՝ Սեդրակ Բարսեղյանը պահանջել է Գագիկ Բարսեղյանից ն Կարինե Բաղդասարյանից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նան այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճոով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է մասնակիորեն` հետնյալ կերպ . «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից ն Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նան սկսած 23.12.2015 թվականից մինչն պարտավորության փաստացի
2
դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (...)»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 08.04.2022 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը` անհիմն հարստացման գումարի չափի ու դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու, դատական ծախսերը բաշխելու մասերով, բեկանվել է, ն գործն այդ մասերով ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը մնացած մասերով թողնվել է օրինական ուժի մեջ:
Դատավոր Գ. Հակոբյանը հայտնել է հատուկ կարծիք:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2022 թվականի որոշմամբ սույն գործը հանձնվել է Սնանկության դատարանի քննությանը:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի բռնագանձել 177.491200 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման գումար. մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՇ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Գագիկ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 27.07.2023 թվականի վճիռը բեկանվել է, ու գործը` անհիմն հարստացման գումարի չափը որոշելու ն դատական ծախսերը բաշխելու մասերով, ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.1112024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է «Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն` Սեդրակ Բարսեղյանի հայցն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն` Գագիկ Բարսեղյանից հօգոտ Սեդրակ Բարսեղյանի համապարտությամբ բռնագանձել 221.864.000 ՀՀ. դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար . մնացած մասով հայցը մերժել: (...)»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի բերած դատական ակտի վերանայման բողոքը մասով թողնվել է առանց քննության ու մասով վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.03.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Գագիկ Բարսեղյանի բողոքը բավարարվել է: Նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու ն մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, ն ՀՀ վճոաբեկ դատարանի քաղաքացիական
3
պալատի 04.1112024 թվականի որոշումը նոր երնան եկած հանգամանքով վերանայելու վերաբերյալ Գագիկ Բարսեղյանի բերած բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Դատական ակտի վերանայման բողոքի պատասխան են ներկայացրել Սեդրակ Բարսեղյանը ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ ՒհԽոաչատրյանը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան):
2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի Էին մասի Էին կետով նախատեսված նոր երնան եկած հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Թիվ 29-0715-24 քրեական վարույթի շրջանակներում կայացված՝ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմամբ հաստատված հանգամանքը՝ կեղծ փորձագիտական եզրակացություն կազմելու մասով, սույն գործով նոր երնան եկած հանգամանք է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի
Լին կետի իմաստով: Մասնավորապես՝ սույն գործի շրջանակներում կայացված բոլոր դատական ակտերի հիմքում դրված է եղել «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված կեղծ եզրակացությունը, որի մասին առկա կասկածներն իր ն Կարինե Բաղդասարյանի ներկայացուցիչները հայտնել են բոլոր դատական ատյաններում, այնուամենայնիվ գործի քննութան ընթացքում այդ եզրակացության արժանահավատության վերաբերյալ դատարանները, այդ թվում ՀՀ վճռաբեկ դատարանը, այլ կարծիքի են եղել, ու ինքն իր կասկածները հիմնավորելու հնարավորություն չի ունեցել, քանի որ փաստացի դրանք եղել են միայն կասկածներ, իսկ հիմնավորելու իրավական հնարավորությունը ծագել է վերը նշված եզրակացությունը կազմող փորձագետի կողմից կեղծ եզրակացություն կազմելու փաստի բացահայտման նպատակով հաղորդում ներկայացնելուց հետո` քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողություններին ն ներկայացված դիմումներին ծանոթանալուց հետո:
Վերը նշված «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմամբ արձանագրվել է նան, որ Մերի Հովակիմյանը վարույթ իրականացնող մարմին դիմում է ներկայացրել` հայտնելով, որ ընդունում է իր մեղավորությունը կեղծ եզրակացության հետ կապված, զղջում է կատարվածի համար ն չի առարկում, որ իր սկատմամբ քրեական հետապնդում չհարուցվի ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Կեղծ փորձագիտական եզրակացություն կազմելու փաստերն առկա են եղել սույն գործի քննության ընթացքում, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել դատարանին ու իրեն, քանի որ առկա են եղել կասկածներ, սակայն հաստատապես այդ մասին ինքն իմացել է «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմանը ծանոթանալուց հետո, ն այդ եզրակացության կեղծ լինելու փաստն ունի էական նշանակություն սույն գործով, քանի որ հայցվորի պահանջը բավարարվել է այդ եզրակացությամբ նշված արժեքների հիման վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 4-ին կայացված որոշումը, բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԱՐԱԴ2/0077/02/6 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 4-իս կայացված որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության»:
2... Դատական ակտ երանայելու երաբերյա ողո ատասխան
հիմնավորումները
Կատարված ներդրումների ն դրանց չափի վերաբերյալ ցուցմունքներ են տվել գործով հրավիրված վկաներն ու հայցվորը: Հայցվորի կողմից հյուրանոցի վրա կատարված ներդրումների չափը հավաստվել է նան համապատասխան փաստաթղթերով: Բացի այդ, գործի քննության ընթացքում ստացվել է «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 315-01/Վ-016 եզրակացությունը, որով կատարված արձանագրումները համապատասխանում են վկաների ցուցմունքներին ն ձեռքբերված փաստաթղթերին: Նշված եզրակացության կապակցությամբ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն պատասխանող կողմը գործի ամբողջ ընթացքում երբնէ չի ներկայացրել:
«Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմամբ կատարված արձանագրումները սույն գործով չեն կարող համարվել նոր երնան եկած հանգամանքներ ն չես կարող հանգեցնել գործով կայացված դատական ակտի բեկանմանը, քանի որ դրանցից որնէ մեկը չի կարող գործի լուծման համար էական նշանակություն ունենալ ու դառնալ գործի վերանայման անհրաժեշտ հիմնավորում:
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննութան համար նշանակություն ունեցող փաստերը.
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննութան համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Սեդրակ Բարսեղյանը 18.02.2016 թվականին դիմելով դատարան ն հայտնելով, որ «Հ հասցեում գտնվող հյուրանոցը դեռնս 2004թ. դեկտեմբերի 12-ին կեքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառվել է Հայցվորին: (..) որպես հյուրանոցի սեփականատեր այն տիրապետել, տփեօրինել ն օգտագործել է որպես սեփականություն, մինչն 2015թ. դեկտեմբերի 23-ը: Հայցվորի կողմից Հյուրանոցի ձեռք բերման ժամանակ Հյուրանոցը կապիտալ վերանորոգման կարիք է ունեցել: Հայցվորը տարբեր տարիների կատարել է վերանորոգման, բարելավման աշխատանքներ: Համաձայն Վարմօն Ռիելթի ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 315-01/Վ- 016 եզրակացության Հյուրանոցի Էին հարկի սպասարկման տարածքների շուկայական արժեքը ապրանքային վիճակում կազմել է 171637000 ՀՀ դրամ, իսկ կատարված աշխատանքների շուկայական գինը կարող է կազմել 70.660.000-74.880.000 ՀՀ դրամ: Այսինքն, իրենց կողմից բերված ապացույցներով ն վկաների ցուցմունքներով հիմնավորել են, որ Սեդրակ Բարսեղյանի կողմից կատարվել են հյուրանոցի շինարարական ն վերանորոգման աշխատանքներ, որպիսի փաստե անվիճելի է: Իսկ Պատասխանողները Հայցվորի հաշվին անհիմե հարստացել են»
Առկա է անձնական տվյալ:
5
պահանջել է Գագիկ Բարսեղյանից ու Կարինե Բաղդասարյանից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նան այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-իս կետով սահմանված տոկոսները` սկսած 23.12.2015 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը (հատոր Դ-ին, գ.թ. 5-10, հատոր 2-րդ, գ.թ. 74-78).
2) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017 թվականին տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացության համաձայն՝ «փորձաքննության (գնահատման) տրամադրված "2 հասցեում գտնվող հյուրանոցի շինութան ն հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, առկա ապրանքային վիճակում, գնահատվում է՝ 233.008.000 ՀՀ դրամ:- անշարժ գույքի 2-5-րդ հարկերի շուկայական արժեքը առկա ապրանքային վիճակում, հողատարածքի արժեքի ներառմամբ, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գնահատվում է 61.371.000 ՀՀ դրամ:- հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը՝ առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, այն ընդունելով մնացած հարկերի կիսաքանդ վիճակում, հողատարածքի գնի ներառմամբ կարող է կազմել 81804.000 ՀՀ դրամ:- հյուրանոցի շինության առաջին հարկի սպասարկման տարածքների ընդհանուր շուկայական արժեքը առկա գերազանց ապրանքային վիճակում, առանց հողատարածքի գնի ներառման գնահատվում է 171.637.000 ՀՀ դրամ:Անդրադառնալով փորձաքննության շրջանակներում հյուրանոցային շենքի ն դրա շրջակայքում կատարված այն աշխատանքներին, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ, առանձին անդրադառնալով լրացուցիչ աշխատանքներին ն օգտագործված շինանյութերին, շինության նկուղային հարկում կատարված շինարարական լրացուցիչ աշխատանքների, դրանց կատարման համար անհրաժեշտ շինանյութերի ն մեխանիզմների բակային տարածքների բարեկարգման, սպասարկման կառույցների ընդլայնման, ծաղկանոցների կառուցման ն այլ լրացուցիչ աշխատանքների ն անհրաժեշտ շինանյութերի ն աշխատանքների, ինչպես նան բակային տարածքներում գտնվող պիտանի շինանյութերի ընդհանուր շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կարող է կազմել՝ 70.660.000- 74.880.000 ՀՀ դրամ» (հատոր 2-րդ, գ.թ. 2-20).
3) Դատարանը, անդրադառնալով այն հարցին, թե որքան է կազմում անհիմն հարստացման գումարի չափը ն առկա է արդյոք այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով հաշվեգրվող բռնագանձման ենթակա տոկոսներ` գտել է, որ «որպեսզի ըստ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացության, որոշվի Հյուրանոցի շինության առաջին հարկի ն դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների գինը, ապա պետք է """""Յ հասցեում գտնվող հյուրանոցի շինության ն հողատարածքի րեդհանուր շուկայական արժեքից պակասեցվի Հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը՝ առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, ն դրան ավելացվի հյուրանոցային շենքի ն դրա շրջակայքում կատարված այն աշխատանքների արժեքը, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի րեդհանուր շուկայական գնի մեջ, ինչը կկազմի 221 864 000 (233 008 000 ՀՀ դրամ - 81 804 000 ՀՀ դրամ - 7/0 660 000) ՀՀ դրամ: Միաժամանակ նկատի ունենալով, որ անշարժ գույքի գնահատման հաշվարկված 1քմ-ի
՛ Առկա է անձնական տվյալ:
3 Առկա է անձնական տվյալ:
6
արժեքների միջն առկա հարաբերական շեղումը չի գերազանցում 20 տոկոսը, ապա այդ գումարը կկազմի նվազագույնը 177 491 200 ՀՀ դրամ»:
Արդյունքում Դատարանը եկել է այն եզրահանգման, որ «Սեդրակ Բարսեղյանի կողմից հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի ն դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը կազմել է 177 491 200 ՀՀ դրամ, նշված գումարը հենց այն գումարն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի մոտ (գուքը, որի շուրջ կատարվել է բարելավումներ) պայմանավորված է Սեդրակ Բարսեղյանի մուր այդ գումարի պակասեցմամբ,
ՅԷ ՅԷ ՅԷ
ինչն էլ որպես անհիմն հարստացման գումար ենթակա է բռնագանձման Գագիկ Բարսեղյանից հօգուր Սեդրակ Բարսեղյանի» (հատոր 9-րդ, գ.թ. 121-150)4) Վերաքննիչ դատարանը 07.02. 2024 թվականի որոշմամբ բեկանել է Դատարանի 27.07.2023 թվականի վճիռը, իսկ գործի նոր քննության անհրաժեշտությունը պատճառաբանել է հետնյալ կերպ՝ ««ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ- ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը, (...) պետք է հետազոտվի ն գնահատվի նան ներկայացված հայտարարությունների, վկաների ցուցմունքների հեր ամբողջության մեջ՝ Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը պարզելու ն գնահատելու համար» (հատոր 1-րդ, գ.թ. 51-69).
4) ՀՀ վճոաբեկ դատարանն արձանագրելով, որ ««ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը Հյուրանոցի շուկայական արժեքը որոշելու նպատակով կիրառել է շուկայական արժեքի հաշվարկի համեմատական մեթոդը՝ ինտերնետային կայքերից ն «Գինդ» շաբաթաթերթից ստացված` Հյուրանոցիե համանման ու դրա հետ համադրելի երեք անշարժ գույքերի վաճառքների վերաբերյալ ստացված տեղեկությունները խմբավորելու ն աղյուսակներում զետեղելու միջոցով: Կիրառված մեթոդի ն կատարված հետնությունների ճշգրտությունն ապահովելու նպատակով փորձագետը նշել է, որ «Աղյուսակների անշարժ գույքի գնահատման հաշվարկված 1քմ-ի արժեքների միջն առկա հարաբերական շեղումը չի գերազանցում 205չ»: Այսինքե՝ 20 տոկոս հարաբերական շեղման վերաբերյալ փորձագետի նշումը վերաբերում է ոչ թե Հյուրանոցի, այլ շուկայական արժեքը որոշելու համար դրա հետ համադրվող գուքերի | քմ արժեքների միջն առկա հարաբերական շեղմանը: Ուստի հիմնավորված չէ 221.864.000 ՀՀ դրամից 20 տոկոս նվազեցնելու ն անհիմե հարստացման գումարը 177.491.200 ՀՀ դրամ հաշվարկելու վերաբերյալ Դատարանի եզրակացությունը'՝ առավել նս, որ պարտավորությունը համապարտ է, իսկ մյուս պարտապան Կարինե Բաղդասարյանի մասով սույն գործով առկա է օրինական ուժի մեջ մրած դատական ակտ' ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.012019 թվականի որոշումը, որով վերջինից համապարտությամբ բռնագանձման է ենթակա 221864.000 ՀՀ դրամ»՝ 04.11.2024 թվականին որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանի 07.02.2024 թվականի որոշումը բեկանել ն փոփոխել` Սեդրակ Բարսեղյանի հայցն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն` Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի համապարտությամբ բռնագանձել 221864.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման գումար (հատոր 12-րդ, գ.թ. 161-180).
Հ Առկա է անձնական տվյալ:
7
5) Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Էլեն Ծատուրյանի կողմից 02.10.2024 թվականին կայացված «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշմամբ արձանագրվել է նան հետնյալը.
«17.07.2024թ. ֆիզիկական անձ Կարինե Սանասարի Բաղդասարյանը հանցագործության մասին պատշաճ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ (..) քաղաքացիական գործի շրջանակներում 2017 թվականի հունիսի 15-ին ներկայացվել է փորձագիտական եզրակացություն, որը կազմվել է «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակից/փորձագետ Մերի Հովակիմյանի կողմից: Մերի Հովակիմյանի կողմից կազմված փորձագիտական եզրակացության մեջ նշվել են առերնութ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, (...):
Նախաքննության ընթացքում լրացուցիչ ցուցմունքներով Մերի Հովակիմյանը հայտնել է, որ փորձաքննության ժամանակ առաջին հարկի տարածքը նշվել է գերազանց, բայց որոշ սենյակների դռներ փակ վիճակում են եղել, բայց դրանք գնահատվել են մյուս սենյակների վիճակով: Չի բացառում, որ սենյակները կարող են եղած լինել քանդված: Ընդունում է իր մեղավորությունը, որ սենյակները ամբողջությամբ չի նայել: Իրես որնէ մեկը նյութապես չի շահագրգոել, կողմերից որնէ մեկի հետ չի շփվել:
Մերի Կարապետի Հովակիմյանը վարույթ իրականացնող մարմին է ներկայացրել դիմում, որով հայտնել է, որ ընդունում է իր մեղավորությունը կեղծ եզրակացության հետ կապված, զղջում է կատարվածի համար ն չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվի ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով: (...):
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Մերի Կարապետի Հովակիմյանին հնարավոր է մեղսագրել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ոչ մեծ ծանրության հանցանք, որի կատարման պահին գործած, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի /5-րդ հոդվածի 1-ին մասի 1-իս կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է՝ (...):» (հատոր 13-րդ, գ.թ. 96-109):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը
պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում' պայմանավորված նոր երնան եկած հանգամանքի առկայությամբ:
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի ն վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նան Վճոաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ն վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ծ
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք ն նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ն այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) մի շարք որոշումներով արձանագրել է, որ այն հանգամանքները, որոնք վերաբերում են գործին ու արդեն իսկ առկա են եղել դատաքննության ժամանակ, սակայն որնէ պատճառով չեն ներկայացվել դատարան ն հայտնի են դարձել միայն դատավարությունից հետո, համարվում են «նոր երնան եկած»: Դատական ակտը բեկանելու պահանջով դիմած անձր պետք է ցույց տա, որ ապացույցն անհնար է եղել ներկայացնել վերջնական դատական նիստում, ն որ այդ ապացույցն ունի որոշիչ նշանակություն (փե՛ս 1ՉօՐօՋօմգ Մ. ԽստՏՏօ գործով Եվրոպական դատարանի (թիվ 774/8/01 գանգատ) 19.09.2008 թվականի վճիռը, կետ 33, հ(ճօԼէՏօմգ '. ՔԹստՏՏ0 գործով Եվրոպական դատարանի (թիվ 766/76/01 գանգատ) 19.09.2008 թվականի վճիռը, կետ 33, Ճսոմո ճոժզ օլհօռչ Մ. ԽսՏՏօ գործով Եվրոպական դատարանի (թիվ 73294/01 գանգատ) 30.01.2008 թվականի վճիռը, կետ 31)
Եվրոպական դատարանը նշել է, որ «նոր երնան եկած հանգամանք» եզրույթը ներառում է նան նոր ապացույցներ, որոնք վերաբերում են նախկինում գոյություն ունեցող փաստերին (տե՛ս Խ(նհօԼօՇհօ /. Խօտճուօ գործով Եվրոպական դատարանի (թիվ 54012/10 գանգատ) 08.07.2019 թվականի վճիռը, կետ 151)
Սահմանադրական դատարանը դատական ակտերի վերանայման ինստիտուտի, այդ թվում՝ նոր երնան եկած հանգամանքների հիմքով, որպես մարդու խախտված իրավունքները Սահմանադրության 18-րդ ն 19-րդ հոդվածներին համապատասխան արդար ն արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու բացառիկ արդարադատական միջոցի
սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, դրա միակերպ ընկալման ու կիրառման խնդիրներին անդրադառնալով իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-/01, ՍԴՌ-709, ՍԴՈ- 75Ն ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-872, ՍԴՈ-935, ՍԴՈ-1049, ՍԴՈ-Ո14 ն այլն) 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ հանգել է ելակետային նշանակություն ունեցող հետնյալ եզրահանգումներին.
- նոր երնան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության ն հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները
9
վերականգնելու, դատական սխալներն ուղղելու ն գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ,
- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն ես ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին ն (կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց ն թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում (ՀՀ քաղ. դատ. օր-ի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)՝ նորահայտ են,
- իրավասու անձի կողմից որպես նոր երնան եկած հանգամանքներ դատարան ներկայացված հիմնավորումները (տեղեկությունները, փաստարկները) առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու ն իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (...) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (...) համար, այսինքն՝ այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նան պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա ն ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները,
- դատավարական (քրեական, քաղաքացիական) օրենսդրությամբ օբյեկտիվորեն սահմանված չէ որպես «նոր երնան եկած» գնահատելի հանգամանք հանդիսացող փաստարկների, տեղեկությունների, ապացույցների սպառիչ անվանական ցանկը, ինչը յուրաքանչյուր գործով շահագրգիռ անձի կողմից այդպիսիք ներկայացվելու դեպքում դատարանի գնահատման (որոշման) խնդիրն է, միաժամանակ, օրենսդրության խնդիրն է չբացառել որպես «նոր երնան եկած» իրավաբանորեն գնահատելի որնէ հանգամանքի՝ իրավասու դատարանում քննության հնարավորությունը, եթե դրա` դատական ակտի հիմքում օբյեկտիվորեն հաշվի չառնելը հանգեցրել է անիրավաչափ, անհիմն որոշման կայացմանը, հետնաբար՝ նան անձի իրավունքների խախտմանը,
- ուժի մեջ մտած դատական ակտը՝ վկայակոչված այս կամ այն (նախապես հայտնի կամ անհայտ) հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտության իրավական հիմնավորման (ապացուցման) պարտականությունը կրում է այդպիսի վերանայում նախաձեռնած անձը,
- ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը՝ նոր երնան եկած հանգամանքներով, կատարվում է դատավարական համապատասխան ընթացակարգով, որի շրջանակներում իրավասու դատարանը կոչված է լուծելու արդարադատական հետնյալ հիմնական խնդիրները. գործով կայացված որոշման հիմքում չարտացոլված ն նոր երնան եկած փաստական հանգամանքների (ապացույցների) ուսումնասիրում, իրավագնահատում ն իրավական վեճի լուծման համար օրենսդրության համապատասխան նորմերի ընտրություն, դրանց մեկնաբանում ու կիրառում, որոնց հաջորդում են պարտադիր իրավական հետնանքներ, այդ թվում` անձի իրավունքների պաշտպանության հետ կապված:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետնաբար, նոր երնան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը ն պարզեն՝ արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ (րես ըստ Կարինե Հարությունյանի դիմումի թիվ
10
ԵԱՔԴ/ՈՅԺ/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռարեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճոաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտը նոր երնան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ'
Լ. այդ հանգամանքները հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, ն
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար (տե՛ս «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն ընդդեմ «Ֆիեստա Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵՄԴ/0563/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության եսթարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ն 420-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված իրավադրույթները, արձանագրել է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նան նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր երնան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
-բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ն այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն (տե՛ս Սուրեն Ավդալյանե ընդդեմ «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիվ ՇԴ3/0096/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2023 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ քաղաքացիական դատավարությունում, արդարադատություն իրականացնելիս դատարանի թույլ տված սխալները շտկելու համար, օրենսդիրը նախատեսել է վերադաս ատյաններում օրինական ուժ ստացած դատական ակտերի իրավաչափության ն օրինականություն ստուգում` դատական ակտերի վերանայում նոր կամ նոր երնան եկած հանգամանքների հիմքով: Ըստ էության, դատավարությունում նշված փուլը եսթակա է բնութագրման որպես արդարադատության իրականացման հատուկ, ծայրահեղ փուլ:
Նոր երնան եկած հանգամանքներին վերագրվող հատկանիշներից է գործի քննության ժամանակ դրանց անհայտ լինելը բողոք բերած անձին: Հանգամանքը նոր երնան եկած է համարվում այն դեպքում, երբ ոչ միայն հայտնի չի եղել, այլն չէր կարող հայտնի լինել բողոք բերած անձին: Հանգամանքը բավարարում է նոր երնան եկած համարվելու չափանիշին նան այն դեպքում, երբ բողոք բերած անձը գործի քննության ժամանակ փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ դրսնորել է բավարար հոգածություն ն շրջահայացություն, սակայն դրանք իրենից անկախ պատճառներով դատարանին մնացել են անհայտ:
11
Ընդ որում, օրենսդիրը, որպես դատական ակտի վերանայման հիմք, դիտարկում է ոչ թե նոր ապացույցները, այլ դրանցով հաստատված` նոր բացահայտված հանգամանքները (փաստերը), հետնաբար՝ անհրաժեշտ է տարբերակել նշված հասկացությունները: Այսպես, թե՛ նոր ապացույց ներկայացնելիս, թե՛ նոր երնան եկած հանգամանքները մատնանշելիս դատավարության կողմերը դատարանին տրամադրում են որոշակի տեղեկատվություն: Այդուհանդերձ, դրանց տարբերություսը կայանում է նրանում, որ մի դեպքում ապացույց ներկայացնելիս տրվում է տեղեկատվություն հայտնի հանգամանքի մասին, իսկ երկրորդ դեպքում, համապատասխանաբար, անհայտ հանգամանքի (այն է` իրադարձությունների, գործողությունների/անգործության, իրավահարաբերությունների ն այլն) ն դրա հետնանքների մասին:
Միաժամանակ, նոր երնան եկած հանգամանքներում դատարանի կողմից նախկինում կայացված դատական ակտն իրավաչափ չէ, քանի որ դատարանի կողմից որոշման կայացման պահին հաստատված փաստակազմը բավարար չէ դատական վեճին իրավաչափ լուծում տալու համար: Հետնարար, նոր ապացույցներով հաստատված հանգամանքների առկայության դեպքում, ըստ էության, արձանագրվում է որոշման հիմքում ընկած ոչ ամբողջական կամ թերի փաստերի հաստատում:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում, երբ դատական ակտի վերանայման պահանջ ներկայացնող կողմը կարողանում է ապացուցել, որ չի իմացել ն օբյեկտիվորեն չէր կարող իմանալ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որնէ փաստի մասին, ապա դատական ակտը, նոր երնան եկած հանգամանքների հիման վրա, ենթակա է վերանայման (տես «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն րեդդեմ անհատ ձեռնարկատեր Կամո Բաղդասարյանի թիվ ԵԴ/28729/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.07.2024 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-17/82 որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի' մինդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար'՝ քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու ն այլն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել տվյալ գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1- իս կետի իմաստով պետք է դիտարկվեն որպես նոր երնան եկած հանգամանք, եթե որպես այդպիսին ստուգվել ն գնահատվել են իրավասու դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
12
Սույն գործի փաստերի համաձայն՝ Սեդրակ Բարսեղյանը 18.02.2016 թվականին դիմելով դատարան ն հայտնելով, որ «""՝""5 հասցեում գտնվող հյուրանոցը դեռնս 2004թ. դեկտեմբերի 12-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառվել է Հայցվորին: (..) որպես հյուրանոցի սեփականատեր այն տիրապետել, տնօրինել ն օգտագործել է որպես սեփականություն, մինչն 2015թ. դեկտեմբերի 23-ը: Հայցվորի կողմից Հյուրանոցի ձեռք բերման ժամանակ Հյուրանոցը կապիտալ վերանորոգման կարիք է ունեցել: Հայցվորը տարբեր տարիների կատարել է վերանորոգման, բարելավման աշխատանքներ: Համաձայն Վարմօն Ռիելթի ՍՊԸ-ի կողմից փրված թիվ 315-01/Վ-016 եզրակացության Հյուրանոցի 1-ին հարկի սպասարկման տարածքների շուկայական արժեքը ապրանքային վիճակում կազմել է 17163/000 ՀՀ դրամ, իսկ կատարված աշխատանքների շուկայական գինը կարող է կազմել 70660000- 74880000 ՀՀ դրամ: Այսինքե, իրենց կողմից բերված ապացույցներով նեն վկաների ցուցմունքներով հիմնավորել են, որ Սեդրակ Բարսեղյանի կողմից կատարվել են հյուրանոցի շինարարական ն վերանորոգման աշխատանքներ, որպիսի փաստն անվիճելի է: Իսկ Պատասխանողները Հայցվորի հաշվին անհիմե հարստացել եե» պահանջել է Գագիկ Բարսեղյանից ու Կարինե Բաղդասարյանից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 4Ո-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը:
«ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017 թվականին տրվել է թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը, որում նշվել է հետնյալը. «փորձաքննության (գնահատման) տրամադրված` """"""6 հասցեում գտնվող հյուրանոցի շինության ն հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, առկա ապրանքային վիճակում, գնահատվում է՝ 233.008.000 ՀՀ դրամ:
- անշարժ գույքի 2-5-րդ հարկերի շուկայական արժեքը առկա ապրանքային վիճակում, հողատարածքի արժեքի ներառմամբ, փորձաքննութան կատարման ժամանակահատվածի դրությամբ գնահատվում է 61.371.000 ՀՀ դրամ:
- հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը` առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, այն ընդունելով մսացած հարկերի կիսաքանդ վիճակում, հողատարածքի գնի ներառմամբ կարող է կազմել 81.804.000 ՀՀ դրամ:
- հյուրանոցի շինության առաջին հարկի սպասարկման տարածքների ընդհանուր շուկայական արժեքը առկա գերազանց ապրանքային վիճակում, առանց հողատարածքի գնի ներառման գնահատվում է 171.637.000 ՀՀ դրամ:
- Անդրադառնալով փորձաքննության շրջանակներում հյուրանոցային շենքի ն դրա շրջակայքում կատարված այն աշխատանքներին, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ, առանձին անդրադառնալով լրացուցիչ աշխատանքներին ն օգտագործված շինանյութերին, շինության նկուղային հարկում կատարված շինարարական լրացուցիչ աշխատանքների, դրանց կատարման համար անհրաժեշտ շինանյութերի ն մեխանիզմների բակային տարածքների բարեկարգման, սպասարկման կառույցների ընդլայնման,
5 Առկա է անձնական տվյալ:
ծ Առկա է անձնական տվյալ:
13
ծաղկանոցների կառուցման ն այլ լրացուցիչ աշխատանքների ն անհրաժեշտ շինանյութերի ն աշխատանքների, ինչպես նան բակային տարածքներում գտնվող պիտանի շինանյութերի ընդհանուր շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կարող է կազմել՝ 70.660.000-74.880.000 ՀՀ դրամ»:
Դատարանը, անդրադառնալով այն հարցին, թե որքան է կազմում անհիմն հարստացման գումարի չափը ն առկա է արդյոք այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով հաշվեգրվող բռնագանձման ենթակա տոկոսներ` գտել է, որ «որպեսզի ըստ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացության, որոշվի Հյուրանոցի շինության առաջին հարկի ն դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների գինը, ապա պետք է """"՛ հասցեում գտնվող հյուրանոցի շինության ն հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքից պակասեցվի Հյուրանոցի շինության ըեդհանուր շուկայական արժեքը՝ առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, ն դրան ավելացվի հյուրանոցային շենքի ն դրա շրջակայքում կատարված այն աշխատանքների արժեքը, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ, ինչը կկազմի 221 864 000 (233 008 000 ՀՀ դրամ - 81 804 000 ՀՀ դրամ - 70 660 000) ՀՀ դրամ: Միաժամանակ նկատի ունենալով, որ անշարժ գուքի գնահատման հաշվարկված 1քմ-ի արժեքների միջն առկա հարաբերական շեղումը չի գերազանցում 20 տոկոսը, ապա այդ գումարը կկազմի նվազագույնը 177 49| 200 ՀՀ դրամ» ն արդյունքում եկել է այն եզրահանգման, որ «Սեդրակ Բարսեղյանի կողմից ""՝"՝Հ հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի ն դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը կազմել է 177 491 200 ՀՀ դրամ, նշված գումարը հենց այն գումարն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի մոտ (գույքը, որի շուրջ կատարվել է բարելավումներ) պայմանավորված է Սեդրակ Բարսեղյանի մոր այդ գումարի պակասեցմամբ, ինչն էլ որպես անհիմե հարստացման գումար ենթակա է բռնագանձման Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի»:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն՝ այն հիմնավորմամբ, որ ««ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ- 016 փորձագետի եզրակացությունը, (...) պերք է հետազոտվի ն գնահատվի նան ներկայացված հայտարարությունների, վկաների ցուցմունքների հեր ամբողջության մեջ Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը պարզելու ն գնահատելու համար»:
ՀՀՇ վճոաբեկ դատարանն արձանագրելով, որ ««ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը Հյուրանոցի շուկայական արժեքը որոշելու նպատակով կիրառել է շուկայական արժեքի հաշվարկի համեմատական մեթոդը՝ ինտերնետային կայքերից ն «Գինդ» շաբաթաթերթից ստացված` Հյուրանոցիե համանման ու դրա հետ համադրելի երեք անշարժ գույքերի վաճառքների վերաբերյալ ստացված տեղեկությունները խմբավորելու ն աղյուսակներում զետեղելու միջոցով: Կիրառված մեթոդի ն կատարված հետնությունների ճշգրտությունն ապահովելու նպատակով փորձագետը նշել է, որ «Աղյուսակների անշարժ գույքի գնահատման հաշվարկված 1քմ-ի արժեքների միջն առկա հարաբերական շեղումը
՛ Առկա է անձնական տվյալ:
ծ Առկա է անձնական տվյալ:
14
չի գերազանցում 205չ»: Այսինքե՝ 20 տոկոս հարաբերական շեղման վերաբերյալ փորձագետի նշումը վերաբերում է ոչ թե Հյուրանոցի, այլ շուկայական արժեքը որոշելու համար դրա հետ համադրվող գուքերի | քմ արժեքների միջն առկա հարաբերական շեղմանը: Ուստի հիմնավորված չէ 221.864.000 ՀՀ դրամից 20 տոկոս նվազեցնելու ն անհիմե հարստացման գումարը 177.491.200 ՀՀ դրամ հաշվարկելու վերաբերյալ Դատարանի եզրակացությունը'՝ առավել նս, որ պարտավորությունը համապարտ է, իսկ մյուս պարտապան Կարինե Բաղդասարյանի մասով սույն գործով առկա է օրինական ուժի մեջ մրած դատական ակտ' ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.012019 թվականի որոշումը, որով վերջինից համապարտությամբ բռնագանձման է ենթակա 221864.000 ՀՀ դրամ» 04.11.2024 թվականին որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանի 07.02.2024 թվականի որոշումը բեկանել ն փոփոխել` Սեդրակ Բարսեղյանի հայցն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն` Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի համապարտությամբ բռնագանձել 221864.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման գումար:
Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Էլեն Ծատուրյանի կողմից 02.10.2024 թվականին կայացվել է «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշումը, որով հաստատվել են նան այն հանգամանքները, որ. «Նախաքննության ընթացքում լրացուցիչ ցուցմունքներով Մերի Հովակիմյանը հայտնել է, որ փորձաքննության ժամանակ առաջին հարկի տարածքը նշվել է գերազանց, բայց որոշ սենյակների դռներ փակ վիճակում են եղել, բայց դրանք գնահատվել են մյուս սենյակների վիճակով: Չի բացառում, որ սենյակները կարող են եղած լինել քանդված: Ընդունում է իր մեղավորությունը, որ սենյակները ամբողջությամբ չի նայել: Իրեն որնէ մեկը նյութապես չի շահագրգռել, կողմերից որնէ մեկի հետ չի շփվել: Մերի Կարապետի Հովակիմյանը վարույթ իրականացնող մարմին է ներկայացրել դիմում, որով հայտնել է, որ ընդունում է իր մեղավորությունը կեղծ եզրակացության հետ կապված, զղջում է կատարվածի համար ն չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվի ոչ արդարացնող' վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով: (...): Մեջրերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Մերի Կարապետի Հովակիմյանին հնարավոր է մեղսագրել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ոչ մեծ ծանրության հանցանք, որի կատարման պահին գործած, ՀՀ. նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1- ին մասի 1-իս կետով սախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է՝ (...):»:
Վճռաբեկ դատարանը նախ անդրադառնալով վերը նշված որոշմամբ հաստատված, մասնավորապես՝ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017 թվականին տրված թիվ 315- 01/Վ-016 փորձագետի եզրակացությունը «կեղծ» լինելու, այն է՝ որոշակի բացթողումներով ու սխալներով կազմված լինելու հանգամանքի գործի լուծման պահին գոյություն ունենալուն՝ արձանագրում է, որ նշված եզրակացությունը կազմվել է գործի քննության ընթացքում՝ 15.06.2017 թվականին, ն, համապատասխանաբար, այն բացթողումներով ու սխալներով կազմված լինելու հանգամանքը հաստատապես գոյություն է ունեցել սույն գործի լու ծման պահին:
Սույն գործով «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմամբ նշվել է, որ Մերի Հովակիմյանի կողմից կազմված փորձագիտական եզրակացության մեջ նշվել են առերնույթ իրականությանը չհհամապատասխանող տեղեկություններ, վերջինս,
15
խախտելով իր վրա դրված պարտականությունը, անհիմն կերպով` հօգուտ Սեդրակ Բարսեղյանի, կազմել է փորձագիտական եզրակացություն, որը հետագայում հանգեցրել է այն իրողության, որ դատարաններն այդ եզրակացությունը դրել են դատական ակտերի կայացման հիմքում: Միաժամանակ նշվել է, որ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի փորձագետ Մերի Հովակիմյանի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը կեղծ է, քանի որ դրանում նշվել է փաստացի սխալն գոյություն չունեցող գույքի մակերես:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործի լոծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ հայցվորի մոտ գույքը պակասել է 221.864.000 ՀՀ դրամի չափով ն նույն չափով տեղի է ունեցել պատասախանողների ակտիվների ավելացում, հաստատված է համարվել «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ն կողմից 15.06.2017 թվականին տրված փորձագետի թիվ 3Յ15-01/Վ-016 եզրակացությամբ, մինչդեռ Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Էլեն Ծատուրյանի «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշմամբ, հիմավորվել է, որ փորձաքննությունը կազմող փորձագետի կողմից տրվել է կեղծ եզրակացություն, ինչը հիմք է հանդիսացել վերջինիս արարքում հանցագործության կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ոչ մեծ ծանրության հանցանք մեղսագրելու համար:
Սահմանադրական դատարանը 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1/82 որոշմամբ եզրահանգել է, որ թեն գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու հանգամանքն Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվել է որպես դատական ակտի վերանայման առանձին հիմք, այդուհանդերձ, դա չի բացառում դատական ակտն Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վերանայելու հնարավորությունը, եթե բողոք բերած անձը նշված հիմքով վարույթ հարուցելու պայմաններում ապացուցում է, որ գրավոր կամ իրեղեն ապացույցների՝ իրականությանը չհամապատասխանելու հանգամանքը գոյություն է ունեցել գործի լուծման պահին, հայտնի չի եղել ն չէր կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին ն գործի լուծման համար ունի էական նշանակություն, ընդ որում` նշված հանգամանքը կարող է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնող անձի կողմից հիմնավորվել նան նախաքննության մարմնի` քրեական վարույթը (քրեական գործի վարույթը) կարճելու մասին որոշմամբ:
Ինպես պարզվեց բողոքի քննությամբ, նշված հանգամանքը (փորձագիտական եզրակացությունը «կեղծ», մասնավորապես՝ բացթողումներով ն սխալներով կազմված լինելր) Գագիկ Բարսեղյանին հայտնի չի եղել, քանի որ վերջինիս մոտ միայն կասկածի մակարդակի է եղել նշված հանգամանքի գոյության փաստը, ն այն հայտնի է դարձել վերջինիս «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 02.10.2024 թվականի որոշումից, քանի որ դրանով ես հենց արձանագրվել այն փաստերը, որ նախաքննության ընթացքում փորձագետ Մերի Հովակիմյանը հայտնել է, որ որոշ տարածքներ եզրակացությամբ նշվել են գերազանց, սակայն չի բացաովում, որ դրանք կարող էին քանդված լինել, ն, որ վերջինս ընդունել է իր մեղավորությունը եզրակացության «կեղծ» լինելու կետ կապված:
Գործի լուծման համար վերը նշված հանգամանքի էական նշանակություն ունենալը պայմանավորված է նրանով, որ Դատարանը սույն գործով անհիմն հարստացման գումարի չափը պարզելու համար գործում առկա ապացույցների հետ համակցության մեջ գնահատելու արդյունքում հիմք է ընդունել հենց վերը նշված եզրակացությամբ տրված գույքի շուկայական
16
արժեքը: Այսինքն` Դատարանը հայցի բավարարման համար հիմք է ընդունել այն եզրակացությունը, որը, հետագայում պարզվել է, որ կազմվել է բազմաթիվ սխալներով ն ակնհայտ է, որ դրանում արտացոլված մի շարք տվյալներ չես համապատասխանում իրականությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նս 04112024 թվականին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ն փոփոխելու հայցը մասնակիորեն բավարարելու որոշումը կայացնելիս անհիմն հարստացման գումարի չափի հաշվարկման համար հիմք է ընդունել «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է,որԱրագածոտնի մարզի դատախազության դատախազ Էլեն Ծատուրյանի կողմից 02.10.2024 թվականին կայացված՝ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշման մեջ արձանագրված հանգամանքները վերը նշված դիրքորոշումների համատեքստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած հանգամանք են, ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.11.2024 թվականի որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.11.2024 թվականի որոշումը նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, քննելով Վերաքննիչ դատարանի 07.02.2024 թվականի որոշման դեմ Սեդրակ Բարսեղյանի ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի բերած վճռաբեկ բողոքը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 26.06.2024 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, գտնում է, որ այն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը ն դրա հիմնավորումը:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոք բերած անձը որպես այն վարույթ ընդունելու հիմք նշել է ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը` պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով` նշելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ բողոքում նշված՝ ՀՀ. վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով 04.07.2013 թվականին ու թիվ ԼԴ/0902/02/13 քաղաքացիական գործով 10.06.2022 թվականին կայացրած որոշումների մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նշելով, որ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել
17
Սահմաադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների ն ՀՀ քաղաքացիական դատավարության 414-րդ հոդվածի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքում նշված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերը նշված առաջին ն երկրորդ հիմքերին ու դրանց վերաբերյալ հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով 04.07.2013 թվականին ն թիվ ԼԴ/0902/02/13 քաղաքացիական գործով 10.06.2022 թվականին կայացրած որոշումների հետ Վերաքննիչ դատարանի 07.02.2024 թվականի որոշման համեմատական վերլուծության արդյունքում չի հաստատվում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասին հակասող մեկնաբանություն տալու հանգամանքը, ինչպես նան չի հաստատվում նույն նորմի կապակցությամբ իրավունքի զարգացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքում նշված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երրորդ հիմքին ն դրա վերաբերյալ հիմնավորմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հիմքի առկայությունը նս չի հաստատվում` հաշվի առնելով սույն գործով նոր երնան եկած հանգամանքների առկայությունն ու դրանց հաշվառմամբ գործի նոր քննության անհրաժեշտությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 07.02.2024 թվականի որոշումը բեկանելու համար: Հետնաբար՝ սուն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու ն ստորադաս դատարանի դատական ակտը` սուն որոշման պատճառաբանություններով, օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը գործը նոր քննության ուղարկելիս որպես գործի նոր քննության ծավալ է սահմանել «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017 թվականին տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը ներկայացված հայտարարությունների, վկաների ցուցմունքների հետ ամբողջության մեջ հետազոտելը ն գնահատելը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017 թվականին տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը չի կարող դիտվել որպես արժանահավատ ն բավարար ապացույց` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները հաստատված համարելու համար, որպիսի պայմաններում, այդ եզրակացության համադրումը վկաների ցուցմունքների ն այլ ապացույցների հետ չի կարող ապահովել հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի իրական ն օբյեկտիվ չափի պարզումը:
Հետնաբար, գործի նոր քննության ընթացքում գործին մասնակցող անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու ն ուղղակի ծախսերի հստակ չափը պարզելու նպատակով, ստորադաս դատարանը պետք է ոչ թե սահմանափակվի առկա (թերի) եզրակացության վերագնահատմամբ, այլն պետք է քննարկման առարկա դարձնի գործով նոր (կամ կրկնակի/լրացուցիչ) դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու հարցը:
5. Վճռաբե ատարան ատճառաբանությլուննե ն եզրահանգում ատական
ծախսերի բաշխման վերաբերյալ
18
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճոաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննութան հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ| կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ, 418-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ. Նոր երնան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը բավարարել: Նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.11.2024 թվականի որոշումը:
2. Վճոաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2024 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
3. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ԱՐԱԴ2/0077/02/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
