Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՍնԴ/3572/04/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ՍնԴ/3572/04/22

Վճռաբեկ դատարանՍնԴ/3572/04/222 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաձելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2023 թվականի որոշման դեմ Տաթնիկ ն Լեոնարդ Հովսեփյանների բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.01.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է: 2 Դատարանի 11.05.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցո

Ամբողջ Տեքստ

ԱԱՀ" 8

Ս ԱՅԻ Ի

Ախար)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/3572/04/22 դատարանի որոշում 2024թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/3572/04/22

Նախագահող դատավոր՝ Լ. Հովհաննիսյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Ս. Մատինյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի սեպտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաձելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2023 թվականի որոշման դեմ Տաթնիկ ն Լեոնարդ Հովսեփյանների բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.01.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

2

Դատարանի 11.05.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը ն նշանակվել է պարտատերերի առաջին ժողով:

Դատարանը 25.05.2023 թվականին որոշել է «(...) Լեոնարդ Հովսեփյանի ն Տաթնիկ Հովսեփյանի պահանջը` «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի նկատմամբ հաստատել 56.500.000 (հիսունվեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1ին մասի «ը» ենթակետով նախատեսված՝ ստորադաս չապահովված պահանջ, իսկ 400.000 ՀՀ դրամ գումարի չափով պահանջը, որպես դատական ծախսի գումար հաստատել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82րդ հոդվածի 1ին մասի «դ ենթակետով նախատեսված հերթում:

(..)»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.09.2023 թվականի որոշմամբ Տաթնիկ ն Լեոնարդ Հովսեփյանների (...) բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 25.05.2023 թվականի «Սահմանված ժամկետում դատարան չներկայացված պահանջների քննարկման մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի դատավոր Ն. Կարապետյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Տաթնիկ ն Լեոնարդ Հովսեփյանները (ներկայացուցիչ Վարդան Ալոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ, 44-րդ, 46-րդ, 50րդ ու 82րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570.-ին, 928.-ին ն 4928.6րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 105-րդ ու 107-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության ն իրենց միջն 20.09.2019 թվականին կնքված՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի համաձայն` Ընկերության հատուկ հաշվեհամարին իրենց մուտքագրած ցանկացած գումար համարվում է գրավադրված հօգուտ իրենց՝ Ընկերության ստանձնած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը ոչ իրավաչափորեն է իրենց ներկայացրած պահանջի փոփոխությունը դիտարկել որպես առանձին ներկայացված պահանջ. այն պահանջի փոփոխություն է, որի մասին հստակ նշվել է պահանջի փոփոխության տեքստում: Պահանջի փոփոխությամբ ներկայացվել է գնահատման հաշվետվություն ն խնդրել են կատարել պահանջի փոփոխություն: Այն որպես պահանջի փոփոխություն չդիտարկելու արդյունքում խախտվել է իրենց սեփականության իրավունքը:

3

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ պահանջի փոփոխությունը ներկայացվել է 25.03.2023 թվականին, իսկ պահանջների վերջնական ցուցակը Դատարանը հաստատել է միայն 11.05.2023 թվականի որոշմամբ: Այսինքն` պահանջի փոփոխությունը Դատարան է ներկայացվել պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց մոտ 50 օր առաջ, որի պայմաններում Դատարանի կողմից ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելը ն պահանջը որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «ը» հերթի պահանջ գրանցելն իրավաչափ չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի «դ» հերթի պահանջ ներկայացված 3.359.721 ՀՀ դրամ պահանջից ընդամենը 400.000 ՀՀ դրամը գրանցելու դեպքում գումարի չափն ակնհայտ քիչ է ն չի համապատասխանում կատարված ու սնանկության վարույթում դեռ կատարվելիք աշխատանքի բարդությանը ն. ծավալներին: Պարտատերերի ն «(Թրասթ Լոու» ՍՊԸ միջն 21.03.2023 թվականին կնքվել է թիվ 1Լ7ԷԼ21/03/23 իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, որով «(Թրասթ Լոու» ՍՊԸ-ն ստանձնել է իրականացնել նույն պահանջի փոփոխության կազմման ն ներկայացման, ինչպես նան սույն սննակության գործի շրջանակներում վատահորդների շահերի ներկայացումն ու սպլաշտպանությունը: Պայմանագրի 2.1-ին կետի համաձայն՝ իրավական օգնության համար վարձատրության չափ է սահմանվել՝ որպես հաջողության պարգնավճար, վստահորդների կողմից Ընկերությունից ձեռք բերած կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի շուկայական արժեքի՝ 56.500.000 ՀՀ դրամի ն բնակարանը հանձնելն ուշացնելու համար կառուցապատողի հետ կնքված պայմանագրով սահմանված տույժի՝ 10.694430 ՀՀ դրամի 5746-ը, այսինքն՝ ընդհանուր 3.359.721 ՀՀ դրամը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Ընկերության՝ որպես վաճառողի, ն Տաթնիկ ու Լեոնարդ Հովսեփյանների՝ որպես գնորդների, միջն 20.09.2019 թվականին կնքվել է կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը (այսուհետ նան՝ Պայմանագիր), որի 1.1-ին կետում նշվել է, որ նույն պայմանագրով գնորդները ձեռք են բերում վաճառողին սեփականության իրավունքով պատկանող ն կառուցապատվող՝ Երնանի Կենտրոն, Անտառային փողոցի թիվ 126/8 հասցեում գտնվող հողամասի վրա կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 2-2 բնակարանը գնելու իրավունքը, իսկ գնորդները պարտավորվում են վաճառողից օբյեկտը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի կնքման առաջարկն ստանալու դեպքում կնքել սեփականության իրավունքի փոխանցման ակտն ու օբյեկտի ձեռքբերման դիմաց վճարել պայմանավորված գինը՝ նույն պայմանագրում նախատեսված կարգով ն չափով (...):

Պայմանագրի 2.1-ին կետում նշվել է, որ Պայմանագրի գնից՝ 38.170.000 ՀՀ դրամ գումարից 11.460.000 ՀՀ դրամ գումարը, որպես կանխավճար, գնորդները պարտավորվում են փոխանցել Բանկում սպասարկվող վաճառողի թիվ 1150005023653671 հատուկ բանկային հաշվին մինչն Պայմանագրի կնքման հաջորդ աշխատանքային օրը, իսկ մնացած 26.710.000

4

ՀՀ դրամ գումարը պարտավորվում են նույն բանկում սպասարկվող՝ վաճառողի թիվ 1150005023653671 հատուկ բանկային հաշվին փոխանցել մինչն 26.12.2020 թվականը:

Պայմանագրի 2.3-րդ կետում նշվել է, որ գնորդների կողմից վաճառողի հատուկ հաշվին գումարները մուտքագրելու պահից նույն պայմանագրի ուժով դրանք համարվում են գնորդների օգտին վաճառողի կողմից գրավադրված՝ որպես շենքի կառուցման ավարտից հետո օբյեկտը սեփականության իրավունքով հանձնելու վաճառողի պարտավորության ն Պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման վաճառողի պարտավորության կատարման ապահովման միջոց.

Պայմանագրի 7.3-րդ կետում նշվել է, որ Վաճառողի թերացման հետնանքով շենքի շահագործման թույլտվություն, նուն պայմանագրով սահմանված ժամկետից 60 օրացուցային օրից ուշ ստանալու դեպքում գնորդն իրավունք ունի վաճառողից պահանջել տույժ' կետանցի 61-րդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օրվա համար օբյեկտի գնի 0,05 տոկոսի չափով, որը հաշվանցելի է Պայմանագրի գնի մնացորդի գումարի հետ, եթե առկա է մնացորդ (հիմք՝ Սնանկության դատարանի կողմից 20.05.2024 թվականի գրությանը կից ուղարկված պայմանագիրը).

2) Բանկի դիմումը բավարարելու արդյունքում Դատարանի 25.01.2023 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 10-34).

3) սնանկության մասին հայտարարությունից (սնանկության մասին հայտարարությունը «Հ2մ8-8Ր. Ճո» կայքում տրվել է 20.02.2023 թվականին) հետո՝ մեկամսյա ժամկետում՝ 06.03.2023 թվականին, պարտատերեր Տաթնիկ ն Լեոնարդ Հովսեփյանները Դատարան են ներկայացրել պահանջ՝ Պայմանագրում նշված անշարժ գույքի բնակարանի, ն Պայմանագրի 7.3-րդ կետով հաշվարկված 10.649.430 ՀՀ դրամի չափով տույժի մասին (հավելված 2-րդ, գթ. 37239, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ «Յ2մ8ոճո.Յտ»).

4) Դատարանի 11.05.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը, այդ թվում նան հաստատվել է Լեոնարդ Հովսեփյանի ն Տաթնիկ Հովսեփյանի պահանջը 10.649.430 ՀՀ դրամի չափով՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «է» հերթում. պահանջի մյուս մասի վերաբերյալ Դատարանը որոշում չի կայացրել, ինչպես նան այդ մասին չի անդրադարձել որոշման պատճառաբանական մասում (հավելված 1-ին, գ.թ. 76-84).

5) Դատարանում 24.03.2023 թվականին ստացվել է Տաթնիկ ն Լեոնարդ Հովսեփյանների՝ «Պահանջի փոփոխություն» վերտառությամբ փաստաթուղթը, որով դիմողները խնդրել են իրենց կողմից 06.03.2023 թվականին ներկայացված պահանջում կատարել փոփոխություն՝ իրենց պահանջը գրանցելով հետնյալ կերպ.

«Ս ՀՀ ք. Երնան, Կենտրոն, Անտառային 126/8 հասցեում կառուցված շենքի նախագծային 22 բնակարանի շուկայական արժեքի' 56.500.000 ՀՀ դրամ վճարման պահաեջը, որե ապահովված է «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված կառուցապատողի հատուկ 150005023653671 3հաշվին առկա դրամական միջոցների գրավով,

2) որպես Բնակարանի հանձնումը ուշացնելու համար Պայմանագրով սահմանված տույժի գումար' 10.694.430 ՀՀ դրամ պահանջը, որե ապահովված է «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված կառուցապատողի հատուկ 1150005023653671 հաշվին առկա դրամական միջոցների գրավով,

5

Յ) որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար" 3.359.721 ՀՀ դրամ պահանջը գրաեցել «Սեաեկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «դ» հերթի պահանջ»:

Միաժամանակ խնդրել են հարգելի համարել պահանջի փոփոխությունում տեղ գտած չապահովված պահանջի Ա ապահովված պահանջի չապահովված մասը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառը, եթե առկա է ժամկետի բացթողում (հավելված 2-րդ, գ.թ. 60-66).

6) Դատարանի 25.05.2023 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ Լեոնարդ Հովսեփյանի ն Տաթնիկ Հովսեփյանի պահանջը հաստատվել է 56.500.000 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետով նախատեսված՝ ստորադաս չապահովված պահանջ, իսկ 400.000 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես դատական ծախսի գումար՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով նախատեսված հերթում (հավելված 1-ին, գ.թ. 85-127).

7 «Թրասթ Լոու» ՍՊԸ-ի Ա Տաթնիկ ու Լեոնարդ Հովսեփյանների միջն 21.03.2023 թվականին կնքվել է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որի 11-ին կետի համաձայն` «Թրասթ Լոու» ՍՊԸ-ն պարտավորվել է Տաթնիկ ն Լեոնարդ Հովսեփյաններին մատուցել պայմանագրի 12-րդ կետում նշված փաստաբանական ծառայությունները, իսկ վերջիններս պարտավորվել են իրավաբանական օգնության համար «Թրասթ Լոու» ՍՊԸ-ին վճարել պայմանագրի 2.1-ին կետին համապատասխան:

Նույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն՝ «Թրասթ Լոու» ՍՊԸ-ն ստանձնել է Տաթնկ ն Լեոնարդ Հովսեփյաններիի շահերի ։պլաշտպանությունն Ընկերության սնանկության գործի շրջանակներում, մասնավորապես՝ կազմել ն ներկայացնել նոր պահանջ, կամ պահանջի փոփոխություն (..), իրականացնե դատական ներկայացուցչություն (...):

Նույն պայմանագրի 21-ին կետի համաձայն՝ իրավաբանական օգնության համար վճարման ենթակա վարձատրությունը կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանվում է հաջողության պարգնավճարի տեսքով՝ Տաթնիկ ն Լեոնարդ Հովսեփյանների կողմից Ընկերությունից ձեռք բերված կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի շուկայական արժեքի՝ 56.500.000 ՀՀ դրամի ն բնակարանը հանձնելն ուշացնելու համար պայմանագրով սահմանված տույժի՝ 10.694.430 ՀՀ դրամի 5 տոկոսի չափով, որը ենթակա է վճարման բնակարանը որպես սեփականություն ստանալուց, կամ դրա անհնարինության դեպքում դրա արժեքը փաստացի ստանալուց ն (կամ) տույժի գումարը փաստացի ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում (հավելված 2-րդ, գ.թ. 74-78):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ, 44-րդ ու 46-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570.1-ին ն 928.6-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

6

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ՝'

Լ պահանջի փոփոխության հասկացությանը' բացահայտելով դրա էությունը,

2. կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարված կանխավճարային վճարումը որպես ապահովված իրավունքի առարկա դիպտարկելուն,

Յ. փաստաբանի խելամիտ վարձատրության գումարների հարցիե' վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները:

1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, բացառությամբ նուն օրենքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն պահանջի չափը՝ առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը՝ համապատասխան հաշվարկներով:

Նույն հոդվածի 21-րդ մասի համաձայն նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պահանջը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում գրանցվում է դատարանում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի ն նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին՝ դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:

Մինչն 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` նույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան:

Մինչն 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին ն հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը ն պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը ն պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որնէ

7

պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածություն, ն որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

Մինչն 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները ն պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն Օէ հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո՝ 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում՝ նույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան:

Մինչն 07.01.2023 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը ն պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի ն վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: (..): Պատճառների հարգելիության ն պահանջների

հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

Մինչն 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը ն ապահովվածությունը:

Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նան, որ պարտատերերն իրենց պահանջները, որպես կանոն, պետք է դատարան ներկայացնեն սնանկության մասին հայտարարությունից հետո, որը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում ենթակա է

8

դատարանում գրանցման: Ընդ որում, պահանջը համարվում է սահմանված կարգով ներկայացված նան այն դեպքում, երբ դրանում նշված է պահանջի չափը՝ առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) ջափերը՝ համապատասխան հաշվարկներով: Հակառակ դեպքում նման պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

Դատարանը, գրանցելով պահանջը, ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում պահանջի ն դրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին՝ դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:

Իր հերթին կառավարիչը վերը նշված ժամկետում ներկայացված բոլոր պահանջներն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում՝ օրենքով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան, ն պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին ու հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը ն պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որնէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանն առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունն ու որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին, որը կարող է բողոքարկվել:

Միննույն ժամանակ օրենսդիրը սահմանել է նան վերը նշված ժամկետից հետո ներկայացված պահանջների գրանցման առանձնահատկությունները՝ այդ պահանջների մի խումբն անվանելով «նոր պահանջներ», այսինքն՝ սահմանված ժամկետում ներկայացված սկզբնական պահանջի հեր չկապված (դրա հեր որնէ առնչություն չունեցող), իսկ մյուս դեպքում" «պահանջի փոփոխություններ». այսինքն՝ սահմանված ժամկետում ներկայացված սկզբնական պահանջի հետ անմիջականորեն կապված (դրա հետ առնչություն ունեցող: Այսպես՝ վերը նշված ժամկետից հետո ներկայացված այդ պահանջների մասով օրենսդիրը սահմանել է, որ դատարանը դրանք հանձնում է կառավարչին, իսկ վերջինս այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Ընդ որում, եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո՝ 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում՝ վերը նշված օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան՝ որպես ստորադաս չապահովված պահանջներ: Բոլոր այն դեպքերում, երբ պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը ն ապահովվածությունը, որպիսի որոշումը կարող է բողոքարկվել:

9

Ընդ որում, օրենսդիրը չի բացառել նան դատարանի կողմից պահանջները (պահանջի փոփոխված) սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու հնարավորությունը՝ այդ պատճառը հարգելի համարելու դեպքում պահանջն ընդգրկելով տվյալ պահանջին համապատասխանող հերթում:

2. Անդրադառնալով վերը նշված պահանջները որպես ապահովված կամ չապահովված, ինչպես նան ստորադաս չապահովված պահանջ գրանցելու առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք՝ այդ պահանջների մասով:

Մինչն 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝ գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ, այդ թվում՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջները ն պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, որոնց առաջնահերթությունը սահմանված է նույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (..) ն օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ՝ գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ)|)3հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավը ծագում է պայմանագրի ուժով: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 253-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գրավի տեսակներն են դրամական միջոցների գրավը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 257-րդ հոդվածի համաձայն գրավի առարկա դրամական միջոցները պահվում են բանկի կամ նոտարի դեպոզիտային հաշվում: (...):

Մինչն 28.06.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5701-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն` գնորդի ն կառուցապատողի միջն կարող են համաձայնեցվել բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի՝ հօգուտ գնորդի կամ հօգուտ գնորդի

10

վարկատուի գրավադրման պայմանները՝ որպես շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության ն կառուցվող շենքից անշարժ գուք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության կատարման ապահովման միջոց: Կառուցապատողի Ա գնորդի միջե դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչն կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչն սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչն շենքի շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին ն կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից, իսկ գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հատուկ բանկային հաշիվներ են նույն գլխով |ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5011-ին գլուխ| նախատեսված կառուցապատողի հատուկ հաշիվը (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառուցապատողի ն գնորդի միջն դրամական միջոցների գրավի պայմանագիր կնքվելու դեպքում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարվող կանխավճարային վճարումները կառուցապատողի հատուկ հաշվին մուտք լինելու պահից համարվում են գնորդի օգտին գրավադրված ի ապահովումն կառուցման ավարտից հետո շենքից անշարժ գույքը գնորդին հանեձնելու՝ կառուցապատողի պարտավորության ն կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապարողի պարտավորության «պատշաճ կատարման: Կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կատարած կանխավճարային վճարումները հաջորդող գրավի կանոններով կարող են գրավադրվել գնորդի վարկատուի օգտին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ:

Մինչն 07.01.2023 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը ն պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի ն վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիութան ն :պլահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

11

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները, իսկ ապահովված պարտատերեր են՝ ապահովված իրավունք ունեցող անձինք՝ այդ պահանջների մասով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով ապահովված իրավունք է նան գրավի իրավունքը, որը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, ն միաժամանակ միջոց է՝ գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

Գրավի տեսակ է նան դրամական միջոցների գրավը, որոնք պահվում են բանկի կամ նոտարի դեպոզիտային հաշվում: Դրամական միջոցների գրավի տեսակ է նան կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարված կանխավճարային վճարումը, որը կառուցապատողի հատուկ հաշվին մուտք լինելու պահից համարվում է գնորդի օգտին գրավադրված՝ ի ապահովումն կառուցման ավարտից հետո շենքից անշարժ գույքը գնորդին հանձնելու՝ կառուցապատողի պարտավորության ն կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման՝ կառուցապատողի պարտավորության պատշաճ կատարման:

Ընդ որում, կառուցապատողի ն գնորդի միջն դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչն կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչե սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչն շենքի շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին ու կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից, իսկ գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը:

Միննույն ժամանակ օրենսդիրը մինչն 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածով սահմանել է նան չապահովված պահանջների հասկացությունը` նշելով, որ այդպիսին են համարվում գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված բոլոր պահանջները, ինչպես նան ապահովված պահանջների չապահովված մասերը:

Դրա հետ մեկտեղ օրենսդիրը սահմանել է նան ստորադաս չապահովված պահանջների տեսակները՝ դրանց մեջ ներառելով նան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները:

Յ. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով ն նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

12

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են «Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (...) սնանկության գործի վարման ն դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Սնանկության դատարանում նան սնանկության գործերի վարումը որպես կանոն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով ն «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Միննույն ժամանակ օրենսդիրը որոշակի բացառություն է նախատեսել այն դեպքերի համար, երբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնների համեմատ սահմանված են այլ կանոններ՝ արձանագրելով, որ այդ դեպքում սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոններով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետնյալ հերթականությամբ՝ դատական ծախսերը:

Տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքով առանձին սահմանված չեն դատական ծախսեր` կազը ե տադ ծծախսեի հետ կապված որոշակի

իրավակարգավորումներ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով վերը նշված հարցերի վերաբերյալ այլ բան սահմանված չլինելու պայմաններում այդ հարցերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նան դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի ւ պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նան վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:

13

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ դատական ծախսերը կազմված են նան գործի քննության հետ կապված այլ ծախսերից: Նման ծախս են հանդիսանում նան գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները, որոնց չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը՝ այն որոշելիս հիմք ընդունելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը, ինչպես նան դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի ն պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունը: Ընդ որում, գործին մասնակցող անձանց կրած՝ գործի քննութան հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարների փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը դրանք գործին մասնակցող անձանց միջն բաշխելով բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նան փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախնառաջ պետք է դիտել որպես դատական ծախս, ն թե՛ հայցվորը, ն թե պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց (տես անհատ ձեռնարկատեր Նարիեե Ռոստոմյանն ըեդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու ն ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տնողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նան դատական ակտով բռնագանձվող գումարի ն պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տես Ֆերդինանտ Առաքելյանն ըեդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Դատական ծախսերի, այդ թվում նան՝ փաստաբանի վճարների փոխհատուցման չափորոշիչներն անտեսելու պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետ դատական պաշտպանության մասին, քանի որ որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմած անձինք կհայտնվեն առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էին (տես Լիլիթ Մուսեյաեն ընդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

14

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության` որպես վաճառողի, ն Տաթնիկ ու Լեոնարդ Հովսեփյանների՝ որպես գնորդների, միջն 20.09.2019 թվականին կնքվել է կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր, որի 11-ին կետում նշվել է, որ նույն պայմանագրով գնորդները ձեռք են բերում վաճառողին սեփականության իրավունքով պատկանող ն կառուցապատվող՝ Երնանի Կենտրոն, Անտառային փողոցի թիվ 126/8 հասցեում գտնվող հողամասի վրա կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 2-2 բնակարանը գնելու իրավունքը, իսկ գնորդները պարտավորվում են վաճառողից օբյեկտը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի կնքման առաջարկն ստանալու դեպքում կնքել սեփականության իրավունքի փոխանցման ակտը ու օբյեկտի ձեռքբերման դիմաց վճարել պայմանավորված գինը՝ նույն պայմանագրում նախատեսված կարգով ն չափով (...

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍնԴ/3572/04/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել