ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 հունիսի 2002 թվականի, ՀՕ-359) 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների (փող, թանկարժեք մետաղներ և այլն) շրջանառությունը վարկային կազմակերպություններում որևէ գործարքով կամ գործառնությամբ արգելվում է: Կենտրոնական բանկը սահմանում է վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման կարգ: Կենտրոնական բանկը կարող է սահմանել կասկածելի գործառնությունների վերաբերյալ վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկանքների և հաշվետվությունների ներկայացման հատուկ կարգ և ձևեր, հաճախորդների և պարտատերերի սպասարկման ընթացքում վարկային կազմակերպության կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկ, դադարեցնել վարկային կազմակերպությունների այն գործառնությունները, որոնց կողմերից թեկուզ մեկը կասկածվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ տեռորիզմի ֆինանսավորման մեջ, ինչպես նաև իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է վարկային կազմակերպությունից, վարկային կազմակերպության հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Այդ միջոցների ծագման, շրջանառության օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում, եթե տվյալ անձը հակառակը չի ապացուցում, Կենտրոնական բանկն իրավասու է մերժել սույն օրենքով սահմանված նախնական համաձայնության, համաձայնության, հավանության, գրանցման կամ նման ցանկացած դիմում կամ միջնորդագիր, ինչպես նաև կիրառել սույն օրենքով նախատեսված պատժամիջոցներ:
3. Կենտրոնական բանկն իր կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերին համապատասխան կարող է հանձնարարել վարկային կազմակերպությանը` վարկային կազմակերպության հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. նոյեմբերի 13 Երևան ՀՕ-428-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-428-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.11.2002-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.11.14/49(224) Հոդ.1155 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.10.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.11.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.11.2002 Հիմնական ակտ 23.10.2002, ՀՕ-428-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 29.05.2002, ՀՕ-359-Ն 29.05.2002, ՀՕ-359-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հոկտեմբերի, 2002 թ.
- Գործի #:
- ՀՕ-428-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
