Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ամիրխանյան — ՎԴ/2322/05/24
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ամիրխանյան — ՎԴ/2322/05/24

Վճռաբեկ դատարանՎԴ/2322/05/2410 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Վաղանուշ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վաղանուշ Ամիրխանյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 31.08.2023 թվականի թիվ 491961/05 որոշմամբ առաջադրված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելո, ն որպես հետնանք՝ «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու Ա արգելանք

Ամբողջ Տեքստ

ՀԹՏԿԵՑԱՈՒ ւ ն

ՍԱՅՏ Տ:

ՆԵՏ 3 Ս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2322/05/24

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2322/05/24

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի դեկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վաղանուշ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վաղանուշ Ամիրխանյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 31.08.2023 թվականի թիվ 491961/05 որոշմամբ առաջադրված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելո, ն որպես հետնանք՝ «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու Ա արգելանք դնելու մասին» Ծառայության 15.01.2024 թվականի թիվ 11639867 որոշումը ոչ իրավաչափ ճանաձելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վաղանուշ Ամիրխանյանը պահանջել է ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 31.08.2023 թվականի թիվ 491961/05 որոշմամբ առաջադրված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման

իրավահարաբերության բացակայությունը, ն որպես հետնանք՝ ոչ իրավաչափ ճանաչել «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու ն արգելանք դնելու մասին» Ծառայության 15.01.2024 թվականի թիվ 11639867 որոշումը: Միննույն ժամանակ ներկայացվել է միջնորդություն պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ներսիսյան) (այսուհետ՝ Դատարան) 13.03.2024 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է Ա հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 26.04.2024 թվականի որոշմամբ Վաղանուշ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 13.03.2024 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու ն հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաղանուշ Ամիրխանյանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 25-27-րդ հոդվածները, 42-րդ հոդվածը, 57-րդ հոդվածի Լին մասը, 123-րդ հոդվածի Լին մասը, 145-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նան «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի Լին պարբերության «գ» կետը:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն որ դատարանի հայեցողությամբ պետական տուրքի վճարումից ազատելու օրենսդրական հնարավորությունն ինքնանպատակ չէ Նշվածի արդյունքում դատական պաշտպանությունը ն արդարադատության իրականացումը հասանելի են դառնում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող ն պետական տուրքի վճարումն անհնարին դարձնող գույքային դրություն ունեցող անձանց համար: Դատարանի հայեցողությամբ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու համար պարտադիր պայման է հանդիսանում միջնորդություն ներկայացրած անձի անվճարունակությունը:

Յ

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ հայցադիմումին կից հայցվորը ներկայացրել է անձը հաստատող փաստաթղթի պատճեն, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայցադիմումը Դատարան մուտքագրվելու պահին հայցվորը 73 տարեկան էր, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին:

Միննույն ժամանակ հայցադիմումին կից ներկայացվել է պատասխանողի թիվ 11639867 «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու ն արգելանք դնելու մասին» 15.01.2024 թվականի որոշման պատճենը, ինչպես նան Ծառայության Երնան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնի պետի 14.02.2024 թվականի թիվ Ե-13694-2024 գրության պատճենը, որոնց բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ հայցվորին պատկանող գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները արգելանքի տակ են, Ա որ պատասխանողը հրաժարվել է վերացնել արգելանքը:

Վերոշարադրյալից ակնհայտ է դառնում, որ հայցվորը Դատարանին ներկայացրել է թույլատրելի Ա վերաբերելի ապացույցներ առ այն, որ տվյալ պահին տեխնիկապես հնարավորություն չունի վճարելու պետական տուրքի գումարը: Ընդ որում, հայցվորը Դատարանին ներկայացրել է ստեղծված իրավիճակում իր անբարենպաստ գույքային դրության մասին վկայող ոչ միայն անուղղակի ապացույցներ, այլե պետական տուրքի վճարման պարտականությունը տվյալ պահին կատարելու անհնարինության մասին ուղղակիորեն վկայող ապացույցներ, որոնք պատշաճ գնահատման չեն արժանացել դատարանների կողմից:

Բացի այդ, հայցվորն իր միջնորդությամբ ոչ թե պնդել է, որ որպես այդպիսին չունի բավարար գումար օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու համար, այլ պնդել է, որ տվյալ պահին օբյեկտիվ պատճառով՝ պատասխանողի կողմից կայացված որոշման ուժով զրկված է իր գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները) օգտագործելու (այդ թվում՝ պետական տուրքի գումարը վճարելու) իրավական ն տեխնիկական հնարավորությունից:

Ինչ վերաբերում է Տիգրան Ստեփանյան ԱՁ-ի Ա հայցվորի միջն 23.01.2024 թվականին կնքված. իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցման պայմանագրին, ապա, առաջին հերթին դա ինքնին չի կարող վկայել հայցվորի բարենպաստ գույքային դրության մասին, ն առավել նս՝ չի կարող վկայել այն մասին, որ հայցվորը հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին, գույքն արգելանքի տակ գտնվելու պայմաններում, հնարավորություն ունի վճարել պետական տուրքի գումարը: Գույքի վրա արգելանք դրված լինելը չի խոչընդոտում իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուն, մինչդեռ հանդիսանում է ուղղակի ն անհաղթահարելի խոչընդոտ վճարում կատարելու համար:

Այլ կերպ ասած այն հանգամանքը, որ հայցվորը պայմանագիր է կնքել ն պարտավորվել է իրավաբանական ծառայությունների դիմաց վճարել, դեռնս չի նշանակում, որ վերջինս հնարավորություն է ունեցել այդ գումարը վճարել նախապես, իսկ պետական տուրքը վճարելուց խուսափում է:

4

Հարկ է նշել նան, որ իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցման պայմանագրով հայցվորը պարտավորվել է վճարել 100.000 ՀՀ դրամ, սակայն այդ գումարի վճարման օրվա վերաբերյալ որնէ նշում պայմանագրում առկա չէ, ինչպես նան ներկայացված չէ որնէ ապացույց առ այն, որ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հայցվորի կողմից վճարվել է պայմանագրով նախատեսված գումարը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի ն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սուն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար դատարանի մատչելիության իրավունքի իրացման երաշխավորման նպատակով դատարանի հայեցողությամբ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու հիմքերին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 81րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների Ա ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

5

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատճելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե'ս, օրինակ, էշիեգդեյեն ըեդդեմ Միացյալ (Թագավորության գործով (8225/78) Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ստաննն ընդդեմ Բուլղարիայի |ՄՊ| (36760/06) գործով Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշումը, Տ 229, ինչպես եան «Պայքար ն Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը (21638/03), կե 44):

Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լուսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տես Բելեշը ն այք ընդդեմ Չեխիայի Հանրապետության (47273/99) գործով Եվրոպական դատարանի 12.02.2003 թվականի որոշումը, Տ 49):

Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու

պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն՝ դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տես Գոլդերե ընդդեմ Միացյալ (Թագավորության գործով (4451/70) Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշումը, Տ 36):

Դատարանի մատճելիության իրավունքը պետք է լինի «գործնական ն արդյունավետ» (տես, Բելլեե ըեդդեմ Ֆրանսիայի (23805/94) գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշումը Տ 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի

6

արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե'ս, նույն որոշումը, Տ 36, ինչպես նան Նունեշ Դիասն ընդդեմ Պորտուգալիայի (69829/01, 2672/03) գործով Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշումը): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը ն, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս, Կանյետե դե Գոնին ընդդեմ Իսպանիայի (55782/00) գործով Եվրոպական դատարանի 15.01.2003 թվականի որոշում, ֆ 36): Հետնաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (րե'ս, Միրագալ էսկոլաեոն ըեդդեմ Իսպանիայի (38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 ն 41509/98) գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի որոշումը, Զվոլսկին ն Զվոլսկան ընդդեմ Չեխիայի Հանրապետության (46129/99) գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի որոշումը, Տ 51):

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին:

Մասնավորապես` ՀՀ սահմանադրական դատարանը 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-/719 որոշման մեջ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. « (...) Հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես Ա բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ Ը..)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարադատության մատծելիության, արդար ն արդյունավետ դատական քննության իրավունքների պատշաճ իրացվելիության համար երաշխիք է հանդիսանում նան իրավասու դատարանների կողմից գործն ըստ էության քննելու համար ձնական խոչընդոտների ստեղծման բացառումը:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսել է հայցադիմումին ներկայացվող բովանդակային պահանջներ, ինչպես նան հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ, որպիսի պահանջների պահպանվածությունը

7

դատարանի կողմից քննության առարկա է դառնում հայցադիմումի ընդունելիության փուլում:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցադիմումին կցվում են՝ օրենքով սահմանված կարգով Ա չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված

վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրք մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին:

Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ չեն ներկայացվել սահմանված կարգով ն չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող

համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պետական տուրքը, հանդիսանալով արդարադատության իրականացման համար գանձվող վճար, ունի գործառութային մի քանի նշանակություն, մասնավորապես՝ այն փոխհատուցում է պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, դատական համակարգը զերծ է պահում անհիմն հայցադիմումներից ն բողոքներից, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում դատական համակարգի ծանրաբեռնվածության կրճատման ն արդարադատության իրականացման արդյունավետության վրա:

Պետական տուրքի վճարման գործառութային նշանակության կարնորությունը չնվազեցնելով հանդերձ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դատարան դիմող անձի կողմից պետական տուրքի վճարման անհնարինությունը չի կարող հանդիսանալ սահմանափակող գործոն՝ դատական պաշտպանության դիմելու իրավունքի իրացվելիության համար: Այսինքն, սույն պարագայում անձի՝ սահմանադրորեն ամրագրված դատական պաշտպանության դիմելու, դատարանի մատչելիության իրավունքները գերակայում են պետական տուրքի վճարման գործառութային նշանակությանը:

Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակություը նե դատավարության այն փուլը, որում նման

8

սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով, թե՝ ոչ (տե՛ս, Քրոյցե ընդդեմ Լեհաստանի ((ԽՒօսշ մ. Քօլռոժ), թիվ 28249/95, պարբերություն 60):

ՀՀ սահմանադրական դատարանը 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում, արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի՝ դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նան պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:

Այսպես. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու ն դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետնյալ արտոնությունները.

ա) պետական տուրքի վճարումից ազատում.

բ) պետական տուրքի նվազեցում.

գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.

դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.

ե պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել՝ դատարանները՝ նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով՝ ելնելով կողմերի գույքային դրությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով' ելնելով կողմերի գույքային դրությունից, ն այդ արտոնությունները ներառում են նան պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005

9

թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը .Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների ն հետապնդվող նպատակի միջն (տե՛ս, «Կոնվերս Բանկ»» ՓԲԸ-ե ըեդդեմ Հասմիկ Ափինյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/0536/02//3 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ՝ օրենքի ուժով ն դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սպառիչ ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որնէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում Ա դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռված է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեն բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն, ելնելով կողմերի գույքային դրությունից, անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն՝ երաշխավորելու անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքը (տես Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը, հաշվի առնելով ինչպես դատարան դիմելու իրավունքի ձնական հիմքերով չսահմանափակման կարնորությունը, այնպես էլ դատական պաշտպանության իրավունքն իրացնելու չարաշահման բացառման նշանակությունը, դատարան դիմող անձանց համար սահմանել է հնարավորություն` ներկայացնելու պետական տուրքի արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն համապատասխանաբար սահմանելով դատարանի հայեցողական լիազորություն բավարարելու կամ մերժելու միջնորդությունը, իսկ միջնորդության քննարկման արդյունքում որոշման կայացման համար վերջինս ուղղորդող ն պարտադիր պայման է դիտարկել կողմերի գույքային դրությունը:

10

Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ դատարանի հայեցողական լիազորության իրականացման համար անհրաժեշտ է երկու պայմանների, այն է՝ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության ն գույքային դրությունը հավաստող ապացույցի միաժամանակյա առկայությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումնՆ է դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ (..) (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02//5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, դատավարության մասնակցի կողմից ներկայացված ապացույցների համակցության գնահատման արդյունքում գալիս է համապատասխան եզրահանգման առ այն, թե արդյո՞ք կողմի գույքային դրությունն առաջացնում է անհաղթահարելի խոչընդոտ պետական տուրքը վճարելու համար, թե՝ ոչ: Այսինքն, սույն պարագայում միջնորդության ներկայացումից բացի անհրաժեշտ են դատավարության մասնակցի ակտիվ գործողությունները՝ համապատասխան ապացույցներ ներկայացնելու՝ հավաստելու համար գույքային դրությամբ պայմանավորված պետական տուրքի վճարումը կատարելու անկարողությունը:

Համանման դիրքորոշում է արտահայտել նան Եվրոպական դատարանը՝ նշելով, որ դատական տուրքերի վճարումից ազատվել պահանջող կողմը պետք է գործի անհրաժեշտ ջանասիրությամբ՝ դատարաններին իր ֆինանսական վիճակի վերաբերյալ ապացույցներ ներկայացնելիս ն պարտավոր է այդ հարցում հավատարմորեն համագործակցել դատարանների հետ (Լ 7. /1Եցոյց, 4Ճքքնօռեօո ոօ. 28142/17,

19.10.2021, Է//4Լ 19.01.2022, Տ 55):

11

Վերոնշյալ ամբողջի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միջնորդություն ներկայացված լինելու ցանկացած դեպքում դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն պետական տուրք վճարելու անձի ունակությունը այդ փաստի հաստատմանը ծառայող ապացույցների ն գործի հանգամանքների հիման վրա, ն դրա արդյունքում հանգեն հետնության: Ասվածից հետնում է, որ դատարանի հայեցողությամբ պետական տուրքի վճարման արտոնության կիրառումն ինքնանպատակ չէ, ն նշվածի արդյունքում դատական պաշտպանությունը հասանելի է դառնում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող նե պետական տուրքի վճարումը անհնարին դարձնող գույքային դրություն ունեցող անձանց համար:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վաղանուշ Ամիրխանյանը, դիմելով դատարան, պահանջել է ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 31.08.2023 թվականի թիվ 491961/05 որոշմամբ առաջադրված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, ն որպես հետնանք՝ ոչ իրավաչափ ճանաչել «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու ն արգելանք դնելու մասին» Ծառայության 15.01.2024 թվականի թիվ 11639867 որոշումը:

Միաժամանակ, Վաղանուշ Ամիրխանյանի ներկայացուցիչ Տիգրան Ստեփանյանի կողմից ներկայացվել է միջնորդություն :Ջ՝պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ՝ հետնյալ բովանդակությամբ. «(.) Սոյե դեպքում Պատասխանողն իր թիվ 11639867 «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի եկատմամբ հետախուզում հայտարարելու ն արգելանք դնելու մասին» 15.012024թ. որոշմամբ արգելանք է դրել Հայցվորի գույքի, այդ թվում' դրամական միջոցների վրա /չպետականե տուրքի վճարման պարտականությունը տվյալ պահին կատարելու անհնարինության մասին ուղղակիորեն վկայող ապացույց/, ինչի արդյունքում Հայցվորը, որը, ի դեպ, թոշակառու է, ներկա պահին փաստացի զրկված է իր դրամական միջոցներն օգտագործելու /այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրք վճարելու/ հեարավիորությունից: (...)» (գ.թ. Ց):

Դատարանը 13.03.2024 թվականին կայացրել է «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու նե հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում` հետնյալ հիմնավորմամբ. «լ(...) Դատարանը փաստում է, որ հայցվորի միջեորդությունը հիմեավոր չէ, ն այն չի կարող հիմք հանդիսանալ պետական տուրքի գծով որնէ արտոնության կիրառման համար, քանի որ օրենքը հստակ սահմանում է պետական տուրքի գծով արտոնության կիրառման հիմքը, այն է' անձի գույքային դրությունը, սակայն, հայցվորը, ի կատարումն վերը նշված պահանջի, չի ներկայացրել իր գույքային դրության վերաբերյալ որնէ ապացույց:

Այսիեքե Դատարանն արձանագրում է, որ հայցվորի գույքային դրության վերաբերյալ որնէ հիմեավոր փաստարկի ն հստակ ապացույցի բացակայության դեպքում

12

Դատարանը չի կարող բավարարել հայցվորի միջեորդությունը' խախտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված պետական տուրքի գծով արտոնության կիրառման հիմքերի առկայության կամ բացակայության պարզման պահանջը:

Միաժամանակ Դատարանը հարկ է համարում եկապտել, որ հայցվորը վիճարկվող ակտի համար եերկայացնելով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու, այն է' դրա վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, միննույն ժամանակ նույն ակտի վիճարկման համար դիմել է փաստաբանի օգնությանը:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու պայմաններում Վաղանուշ Վաղինակի Ամիրխանյանի հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով ենթակա է վերադարձման»:

Վերաքննիչ դատարանի 26.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Վաղանուշ Ամիրխանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է՝ հետնյալ պատճառաբանությամբ. «(...) 15.01.2024 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու ն արգելանք դնելու մասին» որոշմամբ թիվ 11639867 կատարողական վարույթով արգելանք է դրվել հայցվոր Վաղանուշ Ամիրխանյանին պատկանող ոչ թե ամբողջ գույքի ն դրամական միջոցների վրա, այլ միայն 200.000 ՀՀ դրամի ն կատարողական գործողությունեերի կատարման ծախսի չափով /գ.թ. 11/: Ինչ վերաբերում է այն պեդմանը, որ հայցվորը թոշակառու է, ապա այս առումով ՀՀ վարչական դատարան չի ներկայացվել որնէ թույլատրելի ու վերաբերելի ապացույց: Փաստորեն, միջնորդությունը հիմեավորող որնէ թույլատրելի ու վերաբերելի ապացուց բողոքաբերը չի ներկայացրել: Որպիսի ՛պարագայում միջեորդությունն անհիմե է ն ենթակա մերժման:

Վերաքննիչ դատարանը նույնպես եկատում է, որ սույն գործով հայց հարուցելու համար հայցվորը դիմել է փաստաբանի օգնությանը: Ըստ 15.02.2024 թվականին կնքված իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցման պայմանագրից քաղվածքի' պայմանագրի գիեը կազմել է 100.000 ՀՀ դրամ /գ.թ. 21/:

Նման պայմաններում Վերաքենիչ դատարաեը հիմեավոր է համարում Դատարանի եզրահանգումն առ այն, «(..) պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջեորդությունը մերժելու պայմանեերում Վաղանու. Վաղինակի Ամիրխանյանի հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով ենթակա է վերադարձման»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պետական տուրքի վճարման անհնարինության փաստի հաստատման ապացուցման համար գործում են առավել մեղմ չափանիշներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը պետական տուրքի վճարման պարտականություն Օ կրում է հայցադիմումի ներկայացման պահին, -այսինքն՝ հայցադիմումի ընդունելիությունը դատարանի կողմից պայմանավորված է ի թիվս այլ հայցադիմումին ներկայացվող պահանջների պահպանվածության, նան օրենքով

13

սահմանված չափով պետական տուրքի վճարման հանգամանքով, հետնաբար ներկայացված ուղղակի կամ անուղղակի ապացույցների հիման վրա դատարանի եզրահանգմամբ դատարան դիմող անձը հնարավորություն է ստանում իրացնելու իր՝ դատարան դիմելու իրավունքը, իսկ ապացույցների դատարանի կողմից անբավարար դիտարկվելու պարագայում սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, որպիսի պարագայում դատարանների կողմից քննարկման առարկա է դառնում դատական պաշտպանության դիմելու պահին պետական տուրքի վճարման անհնարինությունը, ինչի կապակցությամբ էլ հարկ է անդրադառնալ ներկայացված ապացույցներին նե դրանց բավարարությանը՝ պետական տուրքի վճարման անհնարինության փաստը հաստատված համարելու համար:

Միաժամանակ, հարկ է նկատել, որ 15.01.2024 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու ն արգելանք դնելու մասին» որոշմամբ 200.000 ՀՀ դրամի Ա կատարողական գործողությունների կատարման ծախսի չափով թիվ 11639867 կատարողական վարույթով արգելանք է դրվել հայցվոր Վաղանուշ Ամիրխանյանին պատկանող գույքի ն դրամական միջոցների վրա (գ.թ. 11):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանները պետական տուրքի մասով արտոնություն Օ:.կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս, որպես ուղղորդող չափանիշներ պետք է հիմք ընդունեն (1) վիճելի իրավահարաբերության բնույթը, (2) վճարման ենթակա պետական տուրքի չափը, (3) գույքային դրության վերաբերյալ քաղաքացիական գործի հանգամանքները, (4) կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների չափը: (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է նան, որ դատարանները պետական տուրքի արտոնություն կարող են կիրառել, եթե միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է իր անբարենպաստ գույքային դրությունը, որի համար, ի տարբերություն ապացուցման ընդհանուր կանոնի, գործնականում դատարանը պետք է կիրառի ավելի մեղմ չափանիշ՝ բավարար համարելով անուղղակի ապացույցների առկայությունը (ե'ս, Սիմոն ԽԽաչիկյանը ն Մելսինա Խաչիկյանն ընդդեմ «Ագարակի Պղեձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ըեկերության թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նան վճարման ենթակա պետական տուրքի չափը, հետնաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով (օրինակ` որպես

14

հայցի ապահովման միջոց՝ արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա) (տե'ս, «Ռեքվիեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «Մեգարոն» սահմանափակ 0պատասխանատվությամբ ընկերութան թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վաղանուշ Ամիրխանյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու ն արգելանք դնելու մասին» Ծառայության 15.01.2024 թվականի թիվ 11639867 որոշումը, այսինքն՝ սույն պարագայում վիճելի իրավահարաբերության բնույթն արդեն իսկ հնարավորություն է տալիս որոշակի եզրահանգումներ կատարել անձի հնարավոր վատ գույքային դրության վերաբերյալ:

Վերոգրյալից բացի Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նան արձանագրել, որ հայցվորը հանդիսանում է թոշակառու, որպիսի փաստի հաստատման համար անուղղակի ապացույց է հանդիսանում վերաքննիչ բողոքին կից ներկայացված անձը հաստատող փաստաթղթի պատճենը (ըստ ներկայացված անձը հաստատող փաստաթղթի տվյալների՝ Վաղանուշ Ամիրխանյանը ծեվել է 27.08.1951 թվականին):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ տարիքային կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքը վկայում է անձի՝ որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտությունը, որպիսի փաստական հանգամանքի առկայությունը, գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում, նս կարող է վկայել պետական տուրքի գծով արտոնություն հայցող անձի՝ գույքային ծանր դրության մասին (ե՛ս Միշա ն Յաշա Գրիգորյաններն ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի ն մյուսների թիվ ՏԴ/Օ171702/2 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրել է, որ «(..) նման եզրահանգումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքներով, որոնցից է նան՝ սոցիալական համերաշխության ն սոցիալական արդարության ապահովումը: Նշված սկզբունքը, ըստ էության, ուղղված է յուրաքանչյուրի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական ապահովության իրավունքի իրացման ապահովմանը: ՀՀ սահմանադրական դատարանը 22.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-865 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(..) կենսաթոշակի իրավունքը պայմանավորված է (...) նան անձի տարիքով, ինչի հետնանքով նա անկարող է դառնում իրեն ապահովել ինքնուրույն աշխատանքով (...)»:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, ըստ որի՝ 15.01.2024 թվականի «Կատարողական վարութ հարուցելու գուքի նկատմամբ հետախուզում հայտարարելու ն արգելանք դնելու մասին» որոշմամբ թիվ 11639867 կատարողական վարույթով արգելանք է դրվել հայցվորին պատկանող ոչ թե ամբողջ գույքի Ա դրամական միջոցների վրա, այլ միայն 200.000 ՀՀ դրամի Ա կատարողական գործողությունների կատարման ծախսի չափով, իսկ հայցվորը իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Տիգրան Ստեփանյանի հետ (պայմանագրի գինը կազմել է 100.000 ՀՀ դրամ), ապա Վճռաբեկ

15

դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սոցիալական պետության՝ անձի տարիքով պայմանավորված ինքնուրույն աշխատանքով ապահովման անկարողության հիմքով կենսաթոշակի նշ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/2322/05/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել