Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Շահբազյան — ՎԴ/13026/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Շահբազյան — ՎԴ/13026/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ/13026/05/2127 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.12.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Հասմիկ Շահբազյանի ընդդեմ Ծառայության` Հասմիկ Շահբազյանին 06.10.2014 թվականին կնքված թիվ 1848 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ստացած 5.000.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Հասմիկ Շահբազյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանն իրեն վերադարձնել 06.10.2014 թվակ

Ամբողջ Տեքստ

ՀՏՆ 23»

թման ի

ՄՈՎ Ն

ՀՏ ԵԸ-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/13026/05/21

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/13026/05/21

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան

Դատավորներ՝ Հ. Այվազյան

Ռ. Մախմուդյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի հունվարի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.12.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Հասմիկ Շահբազյանի ընդդեմ Ծառայության` Հասմիկ Շահբազյանին 06.10.2014 թվականին կնքված թիվ 1848 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ստացած 5.000.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Հասմիկ Շահբազյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանն իրեն վերադարձնել 06.10.2014 թվականին կնքված թիվ 1848 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ստացած 5.000.000 ՀՀ դրամ գումարը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 07.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.12.2023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 07.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Օլգա Բունիաթյան):

2

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նան չի կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Սույն գործի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ իրավական հարցադրումների պատասխանները.

- Արդյո՞ք հարկադիր էլեկտրոնային աճուրդը, ինչպես նան դրա հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու պայմաններում Ծառայությունը պարտավոր է գնորդին վերադարձնել գործարքով ստացված ամբողջ գումարը:

- Արդյո՞ք հարկադիր էլեկտրոնային աճուրդի անվավերության հետնանքների նկատմամբ սուն դեպքում կիրառելի չեն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի կարգավորումներն այն դեպքում, երբ աճուրդը անվավեր է ճանաչվել (անվավերության հետնանքները կիրառելու իրավահարաբերությունը ծագել է) 12.05.2021 թվականին:

Վերաքննիչ դատարանը գումարը վերադարձնելու իրավահարաբերության ծագման պահը նույնականացրել է տեղի ունեցած աճուրդի ժամանակահատվածի հետ (04.12.2013 թվականի որոշում), մինչդեռ վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորությունը կարող էր ծագել բացառապես կայացված աճուրդն անվավեր ճանաչվելուց հետո, որը սույն դեպքում տեղի է ունեցել 12.05.2021 թվականին, իսկ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 08.01.2018 թվականից:

Տվյալ դեպքում հայցվորի վեճը կայանում է վերջինիս կողմից որպես լոտի վաճառքի գին վճարված 5.000.000 ՀՀ դրամը վերադարձնելու մեջ, որպիսի դեպքերում անձի իրավունքի պաշտպանությունն իրականացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում: Եթե օրենսդիրը նպատակ չհետապնդեր լոտի վաճառքից ստացված գումարները վերադարձնելու պարտականությունը դնել երեք տարբեր սուբյեկտների վրա, այն է՝ պահանջատեր, հարկադիր կատարող ն պարտապան, ապա տվյալ իրավանորմում չէր առանձնացնի այդ երեք սուբյեկտներին, այլ պարզապես կմատնանշեր լոտի վաճառքից ստացված գումարները վերադարձնելու անհրաժեշտության ն պարտականության մասին՝ առանց որնէ սուբյեկտային կազմի առանձնացման: Միաժամանակ հատկանշական է այն, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի ն դրա արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու վերաբերյալ՝։ դատարանի թիվ ՎԴ/2551/05/16 վարչական գործով 19.04.2018 թվականին կայացված ն 12.05.2021 թվականին ուժի մեջ մտած վճիռն արդեն իսկ հիմք է հանդիսանում, որպեսզի հիշյալ իրավանորմում մատնանշված սուբյեկտներից յուրաքանչյուրը՝ պահանջատերը, հարկադիր կատարողը ն պարտապանը, իր ստացած չափով վերադարձնի գնորդին լոտի վաճառքից ստացված գումարները:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Յ

3 Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն Ա Նորք-Մարաշ բաժնի պետի կողմից 04.12.2013 թվականին կայացվել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում, որի վերջնամասում առկա է Տիգրան ն Արթուր Շահինյանների կողմից 06.12.2013 թվականին գրված՝ «ստացա որոշումը ն գրությունը առձեռն ն ծանոթացա աճուրդի օրվա մասիե» նախադասությունը (հատոր 2-րդ, գ.թ. 12-14):

2) Ծառայության Կենտրոն ն Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարողի կողմից 29.09.2014 թվականին կազմված հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին թիվ 1072/12-12/01 արձանագրության համաձայն՝ Երնանի Չայկինայի փողոցի թիվ 21 բնակելի տան էլեկտրոնային աճուրդում (լոտի վաճառքի գինը՝ 5.000.000 ՀՀ դրամ) հաղթող է ճանաչվել Հասմիկ Շահբազյանը (հատոր 2-րդ, գ.թ. 13):

3) 06.10.2014 թվականին Ծառայության ն Հասմիկ Շահբազյանի միջն ստորագրվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն Ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 29.09.2014 թվականի թիվ 0102/Եզ001072/12-12/01 արձանագրության հիման վրա Երնանի Չայկինայի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող բնակելի տունը վաճառվել է Հասմիկ Շահբազյանին 5.000.000 ՀՀ դրամով: Ընդ որում, պայմանագրի կնքման պահին ամբողջ գումարը վճարվել է գնորդի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 15):

4) Թիվ ՎԴ/2551/05/6 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 19.04.2018 թվականի վճռով (օրինական ուժի մեջ է մտել 12.05.2021 թվականին) անվավեր է ճանաչվել հարկադիր կատարողի «Գրավադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 04.12.2013 թվականի որոշումը, ն որպես հետնանք՝ ոչ իրավաչափ են ճանաչվել հրապարակային սակարկությունների միջոցով Երնանի Չայկինայի փողոցի թիվ 21 հասցեի գույքն օտարելուն ուղղված Ծառայության գործողությունները, անվավեր է ճանաչվել Երնանի Չայկինայի փողոցի թիվ 21 հասցեի գույքն օտարելուն ուղղված հարկադիր էլեկտրոնային աճուրդը, Ծառայության ն Հասմիկ Շահբազյանի միջն 06.10.2014 թվականին կնքված թիվ 1848 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 08.12.2014 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը, Հասմիկ Շահբազյանի ն Սրբուհի Շահբազյանի միջն 07.04.2016 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը ն Սրբուհի Շահբազյանի անվամբ 12.04.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 9-15):

5) Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ ն Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնում հարուցված թիվ 00080895 ն թիվ 00030257 կատարողական վարույթները 25.10.2021 թվականի որոշմամբ վերսկսվել են ւ համապատասխան գրություն է ուղարկվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերություն հարկադիր կատարողի կողմից գրավադրված Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Չայկինայի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող հողամասի վաճառքից իրենց փոխանցված 4.750.000 ՀՀ դրամ գումարը Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ ն Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի դեպոզիտ 900018007782 հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ՝ գումարը հաղթող մասնակից Հասմիկ Շահբազյանին վերադարձնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 58-60):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասի ն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը

4

խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանե անհրաժեշր է համարում անդրադառնալ սույն վարչական գործով հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կեքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու դեպքում լորի վաճառքից ստացված գումարները վերադարձնելու պարտականության նկատմամբ կիրառելի օրենքին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով ն դրա անվավերության հետնանքները կիրառելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների Ա իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ) հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ, վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում, արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետնանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելը ն դրա անվավերության հետնանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն` անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում՝ հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ օրենքով նախատեսված չեն (տես, Վահագե Կապլանյանե ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երկրորդ պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարության, երրորդ անձինք Օլյա Կոզանայի, Տիգրան Մատիեյանի թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

5

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները ն կարգը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր կատարման միջոցներն են՝ 1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը՝ արգելանք դնելու ն այն իրացնելու միջոցով (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, սահմանափակում կիրառելը, այն առգրավելը Ա հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք) (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նպատակով արգելանք կամ սահմանափակում կիրառելուց հետո, իսկ գույքն առգրավման ենթակա լինելու դեպքում այն առգրավելուց հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում գույքի գնահատման մասին:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի (...) իրացման (...) հետ կապված հարաբերությունները (...):

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետնյալ իմաստները. աճուրդը սակարկությունների ձն է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին, իսկ լոտն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում՝ նան մեկնարկային գին:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին (... համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարկադիր աճուրդը կազմակերպում ն անցկացնում է հարկադիր կատարողը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աճուրդում հաղթած մասնակիցը Ա հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: (...):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախօրոք մուծած նախավճարը: (...):

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը՝ որպես դատական ակտի հարկադիր կատարման միջոց, եզրափակվում է աճուրդի կամ ուղղակի վաճառքի միջոցով գույքը հարկադիր իրացնելով, ինչը ն կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով ն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

6

Միաժամանակ, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, որի միջոցով կարգավորվում են հրապարակային աճուրդների իրականացման արդյունքում գույքի իրացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է, որ հարկադիր աճուրդը՝ որպես սակարկությունների ձն, կազմակերպվում ո կատարողական թերթին համապատասխան անցկացվում է հարկադիր կատարողի կողմից, որն աճուրդում հաղթած մասնակցի հետ միասին աճուրդն անցկացնելու օրը ստորագրում է դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, իսկ աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի (որոշակի նկարագրություն, մեկնարկային գին ն օրենքով նախատեսված այլ տվյալներ ունեցող աճուրդով վաճառվող գույքի կամ իրավունքի) գնման գինը համապատասխան հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով ամրագրել է նան լոտի վերաբերյալ աճուրդի անվավեր ճանաչման հնարավորություն՝ սահմանելով, որ աճուրդը կարող է անվավեր ճանաչվել միայն դատական կարգով, ինչը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:

Այսպես. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ` կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում ն անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը կատարողական թերթին, ինչպես նան նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է ծառայության դեպոզիտ հաշվին:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: (...):

Մինչն 13.12.2017 թվականին ընդունված ն 08.01.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ- 310-Ն օրենքով կատարված փոփոխությունները գործող խմբագրությամբ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե՝

1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.

2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 35.1-րդ ն 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ՝ նույն օրենքով սահմանված կարգով:

Վերոգրյալի համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչն 13.12.2017 թվականին ընդունված ն 08.01.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-310-Ն օրենքով կատարված փոփոխությունները գործող խմբագրությամբ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածով սահմանված հարկադիր էլեկտրոնային աճուրդը դատական կարգով անվավեր ճանաչվելու արդյունքում դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության դեպքում կիրառելի են համարվել

7

գործարքի անվավերության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ամրագրված ընդհանուր կանոնները, որոնց համաձայն` անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է եղել մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը:

Այսինքն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ նորմերի Ա «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի մինչն 13.12.2017 թվականին ընդունված ն 08.01.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-310-Ն օրենքով կատարված փոփոխությունները գործող խմբագրությամբ 35.3-րդ հոդվածի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա. աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը պարտավոր է հարկադիր կատարողին վերադարձնել լոտը, իսկ հարկադիր կատարողը պարտավոր է աճուրդում հաղթած մասնակցին վերադարձնել վերջինիս կողմից օրենքով սահմանված կարգով մուծած լոտի գնման գինը կազմող դրամական գումարը:

Մինչդեռ, 13.12.2017 թվականին ընդունված ն 08.01.2018 թվականին ուժի մեջ մտած «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-310-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ « Օրենքի 35.3-րդ հոդվածում (...)

2) լրացնել հետնյալ բովանդակությամբ 3-րդ ն 4-րդ մասերով.

«3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կեքված առք ու վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի նկատմամբ դատարանի վճռի հիման վրա վերականգեվում են պարտապանի սեփականության իրավունքը, իրացման հետնանքով գուքի նկատմամբ դադարած այլ իրավունքները ն արգելանքները, իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը ն պարրապանը լոտի վաճառքից ստացված գումարներն իրենց ստացած չափով վերադարձնում են գեորդին: (:.)»:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունը վկայում է այն մասին, որ վկայակոչված օրենսդրական կառուցակարգը, ապահովագրելով գնորդին հնարավոր ֆինանսական կորուստներից, հստակ կանխորոշում է սուբյեկտների այն շրջանակը (պահանջատեր, հարկադիր կատարող ն պարտապան), որոնք հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում լոտի (գույքի) վաճառքից ստացված գումարները պետք է վերադարձնեն գնորդին: Ընդ որում, հատկանշական է, որ տվյալ լոտի (գույքի) վաճառքից ստացված գումարները նշված սուբյեկտներից յուրաքանչյուրը գնորդին վերադարձնում է հենց իր ստացած չափով, իսկ գնորդը, իր հերթին, կարող է պահանջել վերադարձնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի համար իր վճարած գումարը՝ յուրաքանչյուրից իր ստացած գումարի չափով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթում ամրագրված է նորմատիվ իրավական ակտի՝ ժամանակի մեջ գործողության կանոնը: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետնանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Ստացվում է, որ

8

օրենսդիրը նորմատիվ իրավական ակտի գործողության ժամանակահատվածը կապում է վիճելի իրավահարաբերության ծագման հետ:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լոտի (գույքի) վաճառքից ստացված գումարները լոտի գնորդին վերադարձնելու պարտականությունն այն իրավական հետնանքն է, որն առաջանում է համապատասխան իրավական փաստի, այն է՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագրի անվավեր ճանաչվելու դեպքում: Տվյալ պարտականության առաջացման վերաբերալ համապատասխան կիրառելի իրավակարգավորման ընտրության համար անհրաժեշտ է բացահայտել իրավահարաբերության ծագման պահը, որն է՝ դատարանի կողմից կայացված դատական ակտով կողմերի միջն կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաձելու վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Հետնապես՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված լոտի (գույքի) վաճառքից ստացված գումարները լոտի գնորդին վերադարձնելու վերաբերյալ կառուցակարգը կիրառելի է այն պարագայում, երբ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարանի կողմից կայացված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ ավելի ուշ, քան վկայակոչված իրավանորմի զետեղմամբ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի համապատասխան օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Հասմիկ Շահբազյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը իրեն վերադարձնել 06.10.2014 թվականին կնքված թիվ 1848 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ստացած 5.000.000 ՀՀ դրամ գումարը:

Դատարանը 07.11.2022 թվականի վճռով հայցը ք բավարարել|լր է այն պատճառաբանությամբ,։ որ «(.) Դատարանը գտնում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2-րդ հոդվածով նախատեսված առուվաճառքի պայմանագրի կողմեր են հանդիսանում մի կողմից աճուրդում հաղթած մասնակիցը" որպես գեորդ, ն մուս կողմից հարկադիր կատարողը որպես վաճառող, որը տվյալ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում հանդես է գալիս պետության անունից:

Իսկ լոտի վերաբերյալ աճուրդը դատական կարգով անվավեր ճանաչվելու արդյունքում դրանում հաղթած անձի հեր կնքված պայմանագրի անվավերության դեպքում կիրառելի են գործարքի անվավերության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ամրագրված ըեդհանուր կանոնները, որոնց համաձայե' անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը:

(-., Դատարանն արձանագրում է, որ հարկադիր աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կեքված պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա. աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը պարտավոր է հարկադիր կատարողին վերադարձնել լուրը, իսկ հարկադիր կատարողը պարտավոր է աճուրդում հաղթած մասնակցին վերադարձնել վերջինիս կողմից օրենքով սահմանված կարգով մուծած լոտի գեման գիեը կազմող դրամական գումարը:

(-.) խեդրո առարկա հարկադիր էլեկտրոնային աճուրդը, ինչպես նան Հարկադիր կատարումե ապահովող ծառայության ն Հասմիկ Շահբազյանի միջն 06.10.2014թ.-ին կնքված թիվ 1848 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու պայմաններում հարկադիր կատարողը' որպես գործարքի կողմ, 06.10.2014թ. կեքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա լորի վաճառքից ստացված գումարը պետք է վերադարձեի գեորդին' սույն վարչական գործով հայցվոր Հասմիկ Շահբազյանին»:

9

Վերաքննիչ դատարանը 14.12.2023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 07.11.2022 թվականի վճիռր թողնելով անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(..) Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող դեպքում օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր ճանաչված աճուրդում հաղթող ճանաչված Հասմիկ Շահբազյանի կողմից օրենքով սահմանված կարգով լոտի" Երնանի Չայկինայի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող անշարժ գույքի, համար վճարված 5.000.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու պարտականությունը, որպես աճուրդի արդյունքում կեքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետնանք (ամրագրվել է օրինական ուժի մեջ մտած վճռով), կրում է Ծառայությունը: Սա եշանակում է, որ հայցը բավարարման ենթակա լինելու վերաբերյալ Վարչական դատարանի հետնությունը բխում է իրերի իրական դրությունից:

Ինչ վերաբերում է Ծառայության դիտարկմանե առ այն, որ քննարկվող դեպքում կիրառելի են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված կանոնակարգումը, որի համաձայե հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առք ու վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի եկատմամբ դատարանի վճռի հիման վրա վերականգեվում են պարտապանի սեփականության իրավունքը, իրացման հետնանքով գույքի նեկատմամբ դադարած այլ իրավունքները ն արգելանքեերը, իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը ն պարտապանը լորի վաճառքից ստացված գումարեերե իրենց ստացած չափով վերադարձեում են գնորդին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող իրավահարաբերությունների նկատմամբ նշված կանոնակարգումը կիրառելի չէ' հաշվի առնելով, որ քննարկվող դեպքում անվավեր ճանաչված աճուրդն անցկացվել է հարկադիր կատարողի 2013 թվականի դեկտեմբերի 04-ի որոշման հիման վրա, իսկ անվավեր ճանաչված պայմանագիրը, որը կեքվել է Ծառայության ն Հասմիկ Շահբազյանի միջն, ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 06-ին: Մինչդեռ, վկայակոչված իրավանորմի զետեղմամբ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում համապատասխան օրենսդրական փոփոխությունը կատարվել է միայն ՀՕ-310-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 08-ից: Այլ կերպ ասած, Ծառայության վկայակոչած խմբագրությամբ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը գործում է 2018 թվականի հունվարի 08-ից, հերնապես այն չի կարող կիրառվել միեչ այդ տեղի ունեցած' սույն գործով վկայակոչված, իրավաբանական փաստերի եկատմամբ: Սա նշանակում է, որ Ծառայության փաստարկներն անհիմն են»:

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետնությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության Կենտրոն ն Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարողի կողմից 29.09.2014 թվականին կազմված հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին թիվ 1072/12-12/01 արձանագրության համաձայն՝ Երնանի Չայկինայի փողոցի թիվ 21 բնակելի տան էլեկտրոնային աճուրդում (լոտի վաճառքի գինը՝ 5.000.000 ՀՀ դրամ) հաղթող է ճանաչվել Հասմիկ Շահբազյանը:

06.10.2014 թվականին Ծառայության ն Հասմիկ Շահբազյանի միջն ստորագրվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն Ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 29.09.2014 թվականի թիվ 0102/Եզ001072/12-12/01 արձանագրության հիման վրա Երնանի Չայկինայի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող բնակելի տունը վաճառվել է Հասմիկ Շահբազյանին: Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 5-րդ կետի համաձայն Երնանի Չայկինայի փողոցի թիվ 21

10

հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառվել է 5.000.000 ՀՀ դրամով: Ընդ որում, պայմանագրի կնքման պահին ամբողջ գումարը վճարվել է գնորդի կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ ըստ սույն գործի փաստերի՝ թիվ ՎԴ/2551/05/16 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 19.04.2018 թվականի վճռով (օրինական ուժի մեջ է մտել 12.05.2021 թվականին) անվավեր է ճանաչվել հարկադիր կատարողի «Գրավադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 04.12.2013 թվականի որոշումը, ե որպես հետնանք՝ ոչ իրավաչափ են ճանաչվել հրապարակային սակարկությունների միջոցով Երնանի Չայկինայի փողոցի թիվ 21 հասցեի գույքն օտարելուն ուղղված Ծառայության գործողությունները, անվավեր է ճանաչվել Երնանի Չայկինայի փողոցի թիվ 21 հասցեի գույքն օտարելուն ուղղված հարկադիր էլեկտրոնային աճուրդը, Ծառայության ն Հասմիկ Շահբազյանի միջն 06.10.2014 թվականին կնքված թիվ 1848 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 08.12.2014 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը, Հասմիկ Շահբազյանի ն Սրբուհի Շահբազյանի միջն 07.04.2016 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը ն Սրբուհի Շահբազյանի անվամբ 12.04.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

25.10.2021 թվականի որոշմամբ Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ ն Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնում հարուցված թիվ 00080895 ն թիվ 00030257 կատարողական վարույթները վերսկսվել են Ա համապատասխան գրություն է ուղարկվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերություն հարկադիր կատարողի կողմից գրավադրված Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Չայկինայի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող հողամասի վաճառքից իրենց փոխանցված 4.750.000 ՀՀ դրամ գումարը Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ ն Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի դեպոզիտ 900018007782 հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ՝ գումարը հաղթող մասնակից Հասմիկ Շահբազյանին վերադարձնելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործի քննության արդյունքում հիմնավորվել է այն հանգամանքը, որ 29.09.2014 թվականին կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում Ծառայության ն Հասմիկ Շահբազյանի միջն 06.10.2014 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը թիվ ՎԴ/2551/05/6 վարչական գործի շրջանակներում ՀՀ վարչական դատարանի կողմից 2018 թվականի ապրիլի 19-ին կայացված վճռով (օրինական ուժի մեջ է մտել 2021 թվականի մայիսի 12-ին) ճանաչվել է անվավեր: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 06.10.2014 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ստացված գումարը վերադարձնելու իրավահարաբերության ծագման պահը չպետք է նույնականացնել տեղի ունեցած հարկադիր էլեկտրոնային աճուրդի ժամանակահատվածի հետ, քանի որ վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորությունը կարող էր ծագել բացառապես աճուրդի անվավեր ճանաչվելուց հետո, ինչը ն տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2551/05/16 վարչական գործով 19.04.2018 թվականին կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ 12.05.2021 թվականից:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, ըստ որի՝ քննարկվող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով, որ քննարկվող դեպքում անվավեր ճանաչված աճուրդն անցկացվել է հարկադիր կատարողի 2013 թվականի դեկտեմբերի 04-ի որոշման հիման վրա, իսկ անվավեր ճանաչված պայմանագիրը ստորագրվլ է 2014 թվականի հոկտեմբերի 06-ին, մինչդեռ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում համապատասխան օրենսդրական փոփոխությունը կատարվել է միայն ՀՕ-310-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 08-ից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում գործում է «Նորմատիվ իրավական

11

ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը, ըստ որի՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետնանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար:

Այսպիսով, հաշվի առնելով այն փաստը, որ թիվ ՎԴ/2551/05//6 վարչական գործով կայացված վճիռը 12.05.2021 թվականին է մտել օրինական ուժի մեջ, այսինքն՝ հենց այդ պահին է ծագել կայացված հարկադիր էլեկտրոնային աճուրդի անվավերության հետնանքները կիրառելու պարտականությունը, Ա այդ ժամանակ արդեն իսկ գործել է 13.12.2017 թվականին ընդունված ն 08.01.2018 թվականին ուժի մեջ մտած խմբագրությամբ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առք ու վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի նկատմամբ դատարանի վճռի հիման վրա վերականգնվում են պարտապանի սեփականության իրավունքը, իրացման հետնանքով գույքի նկատմամբ դադարած այլ իրավունքները ն արգելանքները, իսկ պահանջատերը, հարկադիր կատարող ն պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարներն իրենց ստացած չափով վերադարձնում են գնորդին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հիմք ընդունվեր ոչ թե անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման պահին գործող, այլ թիվ ՎԴ/2551/05/16 վարչական գործով կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին գործող օրենքը:

Վերոգրյալի համատեքստում, անդրադառնալով նան Ծառայության կողմից անվավեր ճանաչված գործարքի արդյունքում վճարված գումարը վերադարձնելու պարտականությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա փաստերը վկայում են այն մասին, որ 06.10.2014 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ծառայությանը փոխանցված 5.000.000 ՀՀ դրամից՝ 4.750.000 ՀՀ դրամը վերջինիս կողմից փոխանցվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությանը, իսկ 250.000 ՀՀ դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: Միաժամանակ, առկա է նան Ծառայության կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությանը ուղարկված համապատասխան գրություն, որի համաձայն՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը հարկադիր կատարողի կողմից գրավադրված Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Չայկինայի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող հողամասի վաճառքից իրենց փոխանցված 4.750.000 ՀՀ դրամ գումարը պետք է Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ ն Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի դեպոզիտ 900018007782 հաշվեհամարին փոխանցի՝ գումարը հաղթող մասնակից Հասմիկ Շահբազյանին վերադարձնելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած վերոնշյալ գրության առկայությանը, գործում առկա չէ որնէ փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը նշված գումարը վերադարձրել է Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ ն Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի դեպոզիտ:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ն' Դատարանը, ն. Վերաքննիչ դատարանը չեն պարզել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից նշված՝ 4.750.000 ՀՀ դրամ գումարը Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ ն Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի դեպոզիտ վերադարձրած լինելու փաստը: Ստացվում է, որ ստորադաս դատարանները սույն գործով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից գումարը վերադարձրած լինելու հանգամանքը չեն գնահատել սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչի հետնանքով առանց բավարար հիմնավորման հաստատված են համարել

12

այն փաստը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու հետնանքով անշարժ գույքի վաճառքից ստացված ամբողջ գումարը հայցվորին պետք է վերադարձնի հենց Ծառայությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում գործի ճիշտ լուծման նպատակով Դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ քննություն` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից նշված՝ 4.750.000 ՀՀ դրամ գումարը Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ ն Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի դեպոզիտ վերադարձրած լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար, որպիսի հանգամանքն անտեսվել է նան Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի ք

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/13026/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել