ԵԴ1/0228/11/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 43. Մեղադրյալի իրավունքները և պարտականությունները · Հոդված 45. Քրեական վարույթին պաշտպանի մասնակցության հիմքերը և պայմանները · Հոդված 154. Միջնորդության հարուցումը և լուծումըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը, Լ ՀՇ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող թիվ պարկը յաս վարույթով 2022 թվականի մարտի 28-ին որոշում է կայացվել աաա, .:.ճր ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Կան ՀՀ քրեական օրենսգիրք) Ո | ատատաաաը ւ դրյալ ներգրավելու մասին: Շսկող դատախազի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի ռրոշմամբ ՆՈ | նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդումը փոփոխվել է ն նրա նկատմամբ ՀՇ քրեական օրենսգրքի արարատ քրեական հետապնդում Է հարուցվել: Հսկող դատախազի՝ 2023 թվականի փետր
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Մ․Արամյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Ալավերդյան
19 սեպտեմբերի 2025 թվական
ԵԴ1/0228/11/23
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ [անընթեռնելի] ներկայացուցիչ Հ.Ակլունցի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող թիվ
28-ին որոշում է կայացվել
քրեական վարույթով 2022 թվականի մարտի
2003 թվականի ապրիլի 18-ին
ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Հսկող դատախազի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ
նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդումը փոփոխվել է և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի
քրեական հետապնդում է հարուցվել։
նոր հանրային
Հսկող դատախազի՝ 2023 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ
նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է` քննությունից խուսափելու կամ այլ պատճառներով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։
2023 թվականի հուլիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության երրորդ բաժնի ավագ քննիչ Ս.Հայրապետյանը որոշում է կայացրել թիվ
միջնորդությունը` այն հարուցելու իրավունք չունեցող անձի կողմից բերելու հիմքով, առանց քննության թողնելու մասին։
քրեական վարույթով
2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Գևորգյանը որոշում է կայացրել վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Հ.Ակլունցի բողոքն առանց քննության թողնելու մասին՝ բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հիմքով։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ բողոքաբեր Հ.Ակլունցի բողոքը մասնակի բավարարվել է՝ վարույթի 2
3
հանրային մասնակիցներին պարտավորեցվել է վերացնել որոշմամբ արձանագրված վարույթի մասնավոր մասնակիցների իրավունքների խախտումը։
3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Գևորգյանի և փաստաբան Հ.Ակլունցի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Հ.Ակլունցի բողոքը մերժել է, իսկ դատախազի բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը բեկանել է և մերժել է մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացուցիչ Հ.Ակլունցը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
1
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել է արդար դատաքննության իրավունքը, ներառյալ պաշտպանության
և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը քրեադատավարական կարգավորումների սխալ մեկնաբանման և կիրառման արդյունքում ոչ իրավաչափորեն սահմանափակել է
իրավունքը՝ դատական կարգով վիճարկելու նախաքննության մարմնի կողմից իր հիմնարար իրավունքների խախտումը, որոնց քննությունը դատավարության ավելի ուշ փուլերում կհանգեցնի վերջինիս իրավունքների անհամարժեք սահմանափակման:
5.1. Ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենսդրության խախտում՝ իր մասնակցությունը քրեական վարույթին ապահովելու մասին
գրությունը դիտարկելով որպես միջնորդություն։ Տվյալ դեպքում, բողոքի հեղինակը նշել է, որ
քրեական վարույթով հանդիսանալով
4
մեղադրյալ, օգտվելով իր դատավարական կարգավիճակից բխող սահմանադրական իրավունքից, իր պաշտպանությունն իրականացնելու համար հրավիրել է փաստաբան: Այդ մասին գրավոր հայտնել է քրեական վարույթն իրականացնող մարմնին՝ պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները։ Նման պայմաններում, բողոքի հեղինակը նշել է, որ նախաքննական մարմինն իրավասու չէր
գրության կապակցությամբ նախաձեռնել որևէ
քննարկում, առավել ևս հրաժարվել այն քննության առնելուց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումին կից ներկայացված են եղել ՀՀ քրեկան դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպիսի պայմաններում, նախաքննական մարմինը կարող էր բացառապես ի գիտություն ընդունել Հ.Ակլունցի կողմից
պաշտպանությունը ստանձնելու
հանգամանքը և ապահովել վերջինիս մասնակցությունը, իսկ Վերաքննիչ դատարանը պետք է պարտավորեցներ նախաքննական մարմնին ապահովել պաշտպանի արդյունավետ և գործնական մասնակցությունը քրեական վարույթին։ 5.2. Անդրադառնալով
դիմումը մերժելու հիմքում դրված քննիչի այն
փաստարկին, որ ներկայացված փաստաթղթերով չի հավաստվում այն հանգամանքը, որ քննարկվող դիմումը գրվել և ստորագրվել է
տվյալներով անձի կողմից, բողոքաբերը նշել է, որ այդ փաստաթղթերը պարունակում են բոլոր այն տվյալները, որոնք պահանջվում են օրենքով։ Մասնավարապես, դիմումը՝ որպես փաստաթուղթ, ունի հստակ բովանդակություն, հասցեատեր, խնդրամաս, ստորագրված է, պարունակում է ձեռագիր գրառումներ, արձանագրված է դրա ամսաթիվը, նշված են հեղինակի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը։ Բացի այդ, դրան կցված է լիազորագիր, որն իր հերթին ունի հստակ բովանդակություն, ձեռագիր գրառումներ, ստորագրություն և այլն: 5.3. Բողոքի հեղինակը փաստել է, որ իր՝ որպես
պաշտպանի
մասնակցությունը քրեական վարույթին չապահովելու նախաքննական մարմնի անգործությունը և դրա հետաձգված բողոքարկումը
զրկելու է իր
իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից, քրեական վարույթի նախաքննության ամբողջ ընթացքում նա զրկված է լինելու իր նախընտրած պաշտպանի միջոցով իր պաշտպանությունն իրականացնելու՝
Սահմանադրությամբ և միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով երաշխավորված իրավունքից:
5.4. Բացի այդ, ըստ բողոքաբերի, եթե
գրությունը քննիչին
դիտարկենք որպես վարույթի մասնակից, մասնավորապես՝ իրեն պաշտպան ճանաչելու վերաբերյալ միջնորդություն, ապա այս դեպքում կիրառելի կլինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջը:
Բողոքի հեղինակը նաև նշել է, որ եթե նույնիսկ վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելու մասին որոշումը չի կարող նույնացվել այդպիսի միջնորդությունը մերժելու մասին որոշման հետ, ապա այն պետք է բողոքարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի կառուցակարգի շրջանակում, քանի որ դրա վիճարկումը դատաքննության ընթացքում ակնհայտորեն զրկելու է անձին իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։
5.5. Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքաբերը նշել է, որ,
հարցաքննելու միջնորդությունն առանց քննության թողնելով՝ նախաքննական մարմինը խախտել է վերջինիս պաշտպանության իրավունքը, որի վիճարկումը հետագա փուլերում կարող է անարդյունավետ լինել, առաջացած հետևանքներն անվերականգնելի, իրավունքի սահմանափակումն անհամաչափ, իսկ Վերաքննիչ դատարանը, նման պայմաններում, հրաժարվել է նախաքննական մարմնի այդպիսի անգործությունը քննության առարկա դարձնելուց՝ չներկայացնելով այդպիսի դիրքորոշման համար պատշաճ հիմնավորումներ։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ թիվ
քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել
վերացնել
իրավունքների խախտումը՝ ապահովել իր
մասնակցությունը քրեական վարույթին՝ որպես մեղադրյալի պաշտպան, և բավարարել տեսակապի միջոցով հարցաքննություն իրականացնելու
միջնորդությունը։
6
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. 2023 թվականի հուլիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է մուտքագրվել
դիմումը, որով վերջինս հայտնել է, որ 2021 թվականի
փետրվար ամսից ամուսնանալու առթիվ տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել
քաղաքում և ունի մշտական
աշխատանք, և ընտանեկան ու սոցիալական դրությամբ պայմանավորված խնդիրները, աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները հաշվի առնելով, ներկայումս չի կարող այցելել Հայաստանի Հանրապետություն, սակայն պատրաստ է ակտիվ համագործակցել քրեական վարույթն իրականացնող մարմնի հետ, աջակցել քննությանը, հայտնել և տրամադրել իրեն հայտնի բոլոր տվյալներն ու տեղեկությունները՝ իր անմեղությունն ապացուցելու համար։ Միջնորդել է ապահովել իր լսված լինելու իրավունքը և տեսակապի միջոցով իրականացնել իր հարցաքննությունը, միաժամանակ, իր իրավունքների պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար, խնդրել է ապահովել Հարութ Ակլունցի՝ որպես իր կողմից հրավիրված փաստաբանի մասնակցությունը քրեական վարույթին (վարույթներին)՝ որպես իր պաշտպան (կամ ներկայացուցիչ՝ կախված իր դատավարական կարգավիճակից)։ Բացի այդ, խնդրել է իրեն ուղարկվող ծանուցումները և փաստաթղթերն ուղարկել նրան և իր էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմումին կից ներկայացվել է Հ.Ակլունցին տրված լիազորագիրը, անձնագրի և աշխատանքային պայմանագրի պատճենները, ինչպես նաև Հ.Ակլունցի փաստաբանական գործունեության արտոնագրի
պատճենները։
u
անձնագրի
7.1. Փաստաբան Հ.Ակլունցի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության պետ Ռ.Երիցյանին հասցեագրված, 2023 թվականի հուլիսի 10-ի դիմումի համաձայն՝ «(...) Ներկայացնելով
վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված դիմումը, դրան կից ներկայացված լիազորագիրը, անձնագրի և աշխատանքային պայմանագրի պատճենները՝ խնդրում 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 51-55։
եմ ապահովել իմ (փաստաբանական արտոնագիր թիվ 2468) մասնակցությունը (ներգրավումը) նշված քրեական վարույթով (վարույթներով)՝ որպես [անընթեռնելի]
պաշտպան (կամ ներկայացուցիչ՝ կախված նրա դատավարական
կարգավիճակից)։
Տեղեկացնում եմ, որ ես լիազորված եմ հանդես գալու նրա անունից, իրականացնել նրա պաշտպանությունը (ներկայացուցչությունը) և իրացնել նրա և նրա պաշտպանին (ներկայացուցչին) օրենսդրությամբ տրված բոլոր իրավունքները (…)»2։ Հետագայում, ի լրումն դիմում-միջնորդության, փաստաբան Հ.Ակլունցը ներկայացրել է այն ծրարի պատճենը, որի միջոցով
[անընթեռնելի]
քաղաքից ուղարկել է դիմումը և կից փաստաթղթերը3։
7.2. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության երրորդ բաժնի ավագ քննիչ Ս․Հայրապետյանի՝ միջնորդությունը քննության առնելու մասին 2023 թվականի հուլիսի 13-ի որոշման համաձայն՝ «(…) [Դ]իմումատուն հայտնել է, որ մշտական բնակություն է հաստատել
[անընթեռնելի]
քաղաքում, սակայն դիմումով դիմումատուի բնակության, հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեների մասին գրառումները բացակայում են, իսկ դիմումը գրված է տպատառ, որի տակի հատվածում կատարված է
[անընթեռնելի]
ստորագրություն,
22.06.2023թ.» ձեռագիր գրառումները։
Նկատի ունենալով, որ վերոհիշյալ փաստաթղթերից և ոչ մեկով չի հավաստվում այն հանգամանքը, որ քննարկվող դիմումը գրվել և ստորագրվել է [անընթեռնելի]
տվյալներով անձի կողմից, հետևաբար այն չի կարող գնահատվել որպես միջնորդություն հարուցելու իրավունք ունեցող անձի կողմից բերված, որպիսի պայմաններում միջնորդությունը ենթակա չէ քննարկման (…)»4։ 7.3.
[անընթեռնելի]
դիմումում մատնանշված էլեկտրոնային փոստի հասցեին ՀՀ
ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ Ս.Հայրապետյանն ուղարկել է ծանուցագիր՝ հարցաքննության ներկայանալու վերաբերյալ, և մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը5։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 34։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 33, 36-37։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 17-18։
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 19-21։
8
8. 2023 թվականի հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է փաստաբան Հարութ Ակլունցի բողոքը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ Ս.Հայրապետյանի՝ միջնորդությունը քննության առնելու մասին 2023 թվականի հուլիսի 13-ի որոշման դեմ, որով վերջինս խնդրել է անհապաղ վերացնել քննիչի վերոնշյալ որոշումը, հանձնարարել նախաքննական մարմնին ապահովել իր մասնակցությունը քրեական վարույթին՝ որպես մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան, և բավարարել [անընթեռնելի] միջնորդությունը՝ տեսակապի միջոցով նրա հարցաքննությունն իրականացնելու վերաբերյալ:
8.1. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության
ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Գևորգյանի՝ բողոքն առանց քննության թողնելու մասին 2023 թվականի հուլիսի 26-ի որոշման համաձայն՝ «(...) [Ք]ննարկելով փաստաբան Հարութ Ակլունցի կողմից ներկայացված բողոքը՝ պետք է փաստել, որ վերջինիս կողմից բողոքին կից չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կարտացոլեին վարույթի մասնավոր մասնակից հանդիսացող [անընթեռնելի] կողմից բողոքարկման իրավունքը փաստաբանին պատվիրակելու և/կամ ներկայացուցչի միջոցով իրացնելու կամարտահայտության մասին։ Այլ խոսքով՝ սույն դեպքում քրեական վարույթով մեղադրյալ [անընթեռնելի] կողմից ներկայացված միջնորդությունը քննության չառնելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման դեմ բողոք ներկայացնելու իրավունքով օժտված է հենց [անընթեռնելի] իսկ փաստաբան Հարութ Ակլունցի կողմից սույն բողոքին կից չի ներկայացվել մեղադրյալի կողմից բողոքարկման իրավունքն իրեն պատվիրակելու կամ իր միջոցով իրացնելու կամահայտնությունը հաստատող փաստական որևէ տվյալ: Բացի այդ, հարկ է արձանագրել, որ սույն դեպքում փաստաբան Հարութ Ակլունցը չի հանդիսանում վարույթի մասնավոր մասնակից, վերջինիս կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր դատողություն, փաստական տվյալ առ այն, որ վիճարկվող د
6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 22-27։
9
վարութային ակտը վերաբերում է իր (այլ ոչ թե մեղադրյալ
իրավաչափ շահերին:
Հետևաբար, ակնհայտ է, որ փաստաբան Հարութ Ակլունցը չի հանդիսանում թիվ քրեական վարույթով քննիչ Սիսակ Հայրապետյանի կողմից 13.07.2023թ. կայացված՝ մեղադրյալ
միջնորդությունը քննության առնելու
մասին որոշման դեմ բողոք ներկայացնելու իրավունքով օժտված պատշաճ սուբյեկտ, ուստի ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության (...)»: 9․ 2023 թվականի օգոստոսի 3-ին փաստաբան Հ.Ակլունցը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել
իրավունքների խախտումը՝ ապահովել իր
մասնակցությունը քրեական վարույթին՝ որպես մեղադրյալ
և բավարարել
պաշտպան,
միջնորդությունը տեսակապի միջոցով նրա
հարցաքննությունն իրականացնելու վերաբերյալ։
9.1. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Սույն պարագայում քննարկելով ներկայացված բողոքը, ուսումնասիրելով առկա փաստաթղթերը, լսելով մասնակիցների բացատրությունները Դատարանը արձանագրում է հետևյալը՝ սույն գործով վարույթն իականացնող քննիչը
միջնորդությունը թողել է
առանց քննարկման, քանի որ կասկածել է ներկայացված նյութերում առկա պաշտպան հրավիրելու վերաբերյալ ստորագրությամբ վավերացված փաստաթղթի իսկության վրա, սակայն բողոքի քննության ժամանակ չներկայացվեց այդ կասկածը առարկայացնող որևէ փաստական տվյալ, բացի այդ Դատարանի համար ուշագրավ է այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող քննիչը կասկածելով վերոնշյալ փաստաթղթի իսկության վրա այնուամենայնիվ իրեն ներկայացված ստորագրությամբ վավերացված փաստաթղթի հետ կից նյութերում նշված էլեկտրոնային հասցեով ուղարկել է մեղադրյալին վերաբերելի և հասու փաստաթղթեր, նման պարագայում ստեղծվում է հակասություն վարույթն իրականացնող քննիչի գործողությունների միջև, բացի այդ կասկածը որևէ ձևով չի առարկայացվել, մասնավորապես լիազորագրի իսկության վերաբերյալ ունենալով կասկած չի նախաձեռնվել քրեական վարույթ, 7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 29-32։
8 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 3-10։
10
միջոցներ չեն ձեռնարկվել ի վերջո կամ հաստատելու կամ հերքելու վարույթն իրականացնող մարմնի մոտ առաջացած կասկածը և նման պարագայում առանց նմանօրինակ կասկածը փարատելու կայացվել է որոշում, որը չի բխում միջնորդություն ներկայացրած անձի շահերից, միևնույն ժամանակ Դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող քննիչը իր որոշման եզրափակիչ հատվածում նշել է
միջնորդությունը թողնել առանց
քննության՝ այն հարուցելու իրավունք չունեցող անձի կողմից բերելու հիմքով» սույն պարագայում, եթե վարույթն իրականացնող քննիչը արձանագրում է, որ միջնորդությունը
է, ապա այս պարագայում ևս
անհասկանալի է այն առանց քննության թողնելը, պատճառաբանելով, որ միջնորդությունը բերվել է այն հարուցելու իրավունք չունեցող անձի կողմից այն պարագայում, որ
հանդիսանում է տվյալ քրեական
վարույթով մեղադրյալ և հետևաբար միջնորդություն հարուցող սուբյեկտ: Նման պարագայում Դատարանը արձանագրում է, որ եթե վարույթն իրկանացնող մարմինը ուներ որևէ կասկած ներկայացված փաստաթղթերի իսկության առումով և չուներ հստակ առարկայացված փաստեր, ապա չպետք է որոշում կայացներ ներկայացված միջնորդությունը առանց քննության թողնելու վերաբերյալ, այլ իր կասկածը փարատելու կամ հերքելու համար կարող էր հետաձգել միջնորդության քննարկումը մինչև միջնորդության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը, իսկ առկա վիճակով ներկայացված միջնորդությունը առանց քննության թողնելով խախտվել է վարույթի մասնավոր մասնակցի իրավունքները։ Ինչ վերաբերում է բողոքաբերի մյուս պահանջներին՝ տեսակապի միջոցով
հարցաքննությունը իրականացնելուն, ապա Դատարանը
գտնում է, որ այս առումով բավարարման ենթակա չէ, քանի որ, ըստ էության, վարույթի հանրային մասնակիցները քննարկման առարկա չեն դարձրել խնդրի առարկա հանդիսացող միջնորդությունը և Դատարանն էլ չքննարկված ակտով չի կարող կանխորոշել վարույթն իրականացնող մարմնի կայացվող որոշումը և մեջբերվող
11
փաստարկները, ինչով էլ պայմանավորված այս մասով ներկայացված բողոքը բավարարման ենթակա չէ (…)»:
10. Փաստաբան Հ․Ակլունցն իր վերաքննիչ բողոքի պատասխանին կից, ի թիվս այլի, ներկայացրել է նաև
կողմից իրեն տրված լիազորագիրը՝
վավերացված
քաղաքի նոտարի կողմից,
իսկությունը հավաստված ապոստիլով և թարգմանված հայերեն լեզվով՝ նոտարական վավերացմամբ10:
10.1. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված չէ որպես «անմիջական բողոքարկման» ենթակա դատական ակտ, հետևաբար դրա իրավաչափությունը կարող է վիճարկվել «հետաձգված բողոքարկման»՝ գործով վարույթը եզրափակող դատական ակտի բողոքարկման շրջանակներում, ինչով էլ պարտադիր պետք է երաշխավորվի որոշման հետ կապված հանգամանքների համակողմանի քննությունը։ (...)
Ելնելով վերոշարադրյալից՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 07-ի՝ «Մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման հարցը քննության առնելու մասին» որոշումը, որով բողոքն ընդունվել է վարույթ, ենթակա է «հետաձգված բողոքարկման»՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշման բողոքարկման շրջանակներում, քանի որ առերևույթ առնչվում է Առաջին բողոքաբերի իրավաչափ շահին և եզրափակիչ դատական ակտը ենթակա է բողոքարկման:
Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը՝ Վերաքննիչ դատարանը, ընդգծելով քրեադատավարական կանոնակարգումներն առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ թվարկում է մինչդատական այն ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման դատարան, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով օրենսդրի կողմից հստակորեն ուրվագծված են դատական 9 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 125-130։
10 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 48-50։
12
բողոքարկման ենթակա մինչդատական ակտերի շրջանակը, գտնում է, որ սույն գործի շրջանակներում փաստաբան Հ.Ակլունցի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն փաստելու այն հանգամանքը, որ նրա կողմից վիճարկվող ակտը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով կամ անհնար է լինելու վիճարկվող ակտի բողոքարկումը դատաքննության ընթացքում կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ
- Քննիչը «Միջնորդությունը քննության առնելու մասին» վերտառությամբ որոշում է կայացրել թիվ
քրեական վարույթով
միջնորդությունն առանց քննության թողնելու մասին՝ այն հարուցելու իրավունք չունեցող անձի կողմից բերելու հիմքով:
2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Գևորգյանը բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում է կայացրել:
Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին։
Նշված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ
արտահայտած իրավական դիրքորոշումների և վերաբերելի օրենսդրական կանոնակարգումերի լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ օրենսդիրը սահմանում է միջնորդութունների քննարկման արդյունքում չորս տեսակի որոշումների կայացման հնարավորություն՝
1. միջնորդությունը մերժելու մասին,
2. միջնորդությունը բավարարելու մասին,
3. միջնորդության լուծումը հետաձգելու մասին,
4. միջնորդությունն առանց քննության թողնելու մասին։
Միաժամանակ, օրենսդիրը չի սահմանափակում նույն հարցի վերաբերյալ միջնորդության կրկին հարուցումը՝ օրենսդրությամբ նախատեսված որոշակի վավերապայմանների պահպանման պարագայում:
13
Նման պայմաններում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը վարույթի մասնակից ճանաչելու միջնորդությունն առանց քննության թողնելու մասին որոշումը նույնացրել է միջնորդությունը մերժելու մասին որոշման հետ՝ հնարավոր դիտելով դրա՝ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակում դատական բողոքարկման հնարավորությունը։ Այսինքն, քննարկվող իրավիճակում ըստ էության Քննիչը առանց քննության է թողել, ի թիվս այլնի, նաև վարույթի մասնակից ճանաչելու և տեսակապով հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ Առաջին ատյանի դատարանը վարույթի մասնակից ճանաչելու մասին միջնորդությունն առանց քննության թողնելու մասին որոշումը նույնացրել է վարույթի մասնակից ճանաչելը մերժելու մասին որոշման հետ։ Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել հարցադրումն առ այն, թե արդյոք տեսակապով հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելու մասին որոշումը ընդգրկված է ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ակտերի շրջանակում կամ անհնար է լինելու վիճարկվող ակտի բողոքարկումը դատաքննության ընթացքում կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից, և բողոքի կապակցությամբ վարույթ հարուցելով՝ թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում։
(...)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, փաստաբան Հ.Ակլունցի բողոքի կապակցությամբ վարույթ հարուցելով և այն ըստ էության քննության առնելով ու լուծելով, իրեն վերապահված լիազորությունն իրականացրել է՝ դուրս գալով իրավունքի շահից։ Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է և հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի դատական ակտը բեկանելու և դրան փոխարինող դատական ակտ կայացնելու համար (…)»։
11 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 96-103։
14
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ
կողմից հայցվող իրավական
պաշտպանությունը չի հանդիսանում դատական երաշխիքների վարույթի առարկա։
11. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահամանդրական դատարանը թիվ ՍԴՈ-1119 որոշմամբ նշել է, որ Սահմանադրությունը յուրաքանչյուրին տալիս է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, որին ուղղակիորեն համապատասխանում է պետության պարտականությունն ինչպես օրենսդրական մակարդակում ամրագրել, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայում ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների առկայությունը: Այսինքն` օրենսդրական մակարդակում չպետք է սահմանվեն այնպիսի իրավական կառուցակարգեր, որոնք առաջին հայացքից հանդես են գալիս որպես երաշխիքներ տվյալ իրավական կառուցակարգի իրացման համար, սակայն կարգավորումների մանրամասներում փաստացիորեն իմաստազրկում են կամ սահմանափակում այդ իրավական կառուցակարգերը”։
12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
(...)
գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, (...)»:
2 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1119 որոշումը։
15
12․1․ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարանը) նշել է, որ քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի՝ փաստաբանի միջոցով արդյունավետորեն պաշտպանվելու իրավունքն արդար դատաքննության հիմնարար հատկանիշներից է13։ Իրավաբանական օգնության հասանելիությունը կասկածյալին, որպես կանոն, պետք է երաշխավորել այն պահից, երբ նրան առաջադրվել է «քրեական մեղադրանք»՝ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված ինքնուրույն իմաստով14:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ պաշտպանի կամ այլ օրինական ներկայացուցչի միջոցով ներկայացված լինելու իրավունքը կախված չէ մեղադրյալի ներկայությունից15։ Եվրոպական դատարանը Pelladoah v. The Netherlands գործով արձանագրել է, որ ցանկացած անձ, ով մեղադրվում է՝ քրեական հանցանք կատարելու համար, ունի պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունք։ Որպեսզի այս իրավունքը լինի գործուն և արդյունավետ, այլ ոչ զուտ տեսական, դրա կիրառումը չպետք է կախված լինի ոչ պատշաճ ձևական պայմանների կատարումից. դատարանները պետք է ապահովեն, որ
դատավարությունը լինի արդար, և համապատասխանաբար այն դատապաշտպանին, ով դատավարությանը ներկայանում է մեղադրյալի բացակայությամբ նրան պաշտպանելու ակնհայտ նպատակով, նշվածը իրականացնելու հնարավորություն տրվի16:
13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Salduz v. Turkey գործով 2008 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, § 51 (գանգատ թիվ 36391/02), Ibrahim and Others v. the United Kingdom գործով 2016 թվականի սեպտեմբերի 13-ի վճիռը, § 255 (գանգատներ թիվ 50541/08, 50571/08, 50573/08 և 40351/09), Simeonovi v. Bulgaria գործով 2017 թվականի մայիսի 12-ի վճիռը, § 112 (գանգատ թիվ 21980/04), Beuze v. Belgium գործով 2018 թվականի նոյեմբերի 9-ի վճիռը, § 123 (գանգատ թիվ 71409/10)։ 14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Simeonovi v. Bulgaria գործով 2017 թվականի մայիսի 12-ի (գանգատ թիվ 21980/04) վճիռը, § 110։
15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Van Geyseghen v. Belgium գործով 1999 թվականի հունվարի 21-ի վճիռը, § 34 (գանգատ թիվ 26103/95), Campbell and Fell v. The United Kingdom գործով 1984 թվականի հունիսի 28-ի վճիռը, § 99 (գանգատ թիվ 7819/77, 7878/77), Poitrimol v. France գործով 1993 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, § 34 (գանգատ թիվ 14032/88)։ 16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Pelladoah v. The Netherlands գործով 1994 թվականի սեպտեմբերի 22-ի վճիռը, § 41 (գանգատ թիվ 16737/90)։
16
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մեղադրյալը կարող է մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով: (…)
2. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին պարզաբանել նրա իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրա պաշտպանվելու իրական հնարավորությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Մեղադրյալը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝ (...)
7) ձերբակալման կամ մեղադրանք ներկայացնելու պահից իր ընտրությամբ ունենալու պաշտպան կամ պաշտպանվելու ինքնուրույն, իսկ պաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար միջոցներ չունենալու դեպքում՝ ունենալու պետական միջոցների հաշվին նշանակված պաշտպան.
(...)
15) հարուցելու միջնորդություններ. (…)»
Արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ մեղադրյալի պաշտպանության իրավունքն է։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ այն քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է, այն նաև Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված․ «զենքերի հավասարության»
u
քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք է։ Մեղադրյալի պաշտպանության իրավունքը՝ նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքելու իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը։ Պաշտպանության իրավունքն անձի համար գործուն «զենք» է դիմակայելու իշխանական լիազորություններով օժտված պետական մարմինների
գործողություններին։ Այս առումով պաշտպանության իրավունքը քրեական դատավարության խնդիրների, մասնավորապես՝ հանցավոր արարքի հետ կապված պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից անձի
17
պաշտպանության, ինչպես նաև անօրինական կամ առանց անհրաժեշտության դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման չենթարկվելու իրացման միջոցներից է17։ Պաշտպանության իրավունքը՝ որպես մեղադրյալին վերապահված իրավունքների համակցություն, նրան հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի միջոցով։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով մեղադրյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը18: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը պետք է օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից մեղադրյալի պաշտպանվելու իրական հնարավորություն ապահովի: Օրենսդրական այս պահանջը նշանակում է, որ մեղադրյալին վերապահված բոլոր իրավունքների և նրա իրավաչափ շահերի պաշտպանությունն ապահովող երաշխիքների իրացման համար գործնականում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն մեղադրանքից պաշտպանվելու անհնարինությունը կամ անարդյունավետությունը19։
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերը, որոնք առնչվում են անձի իրավունքներին և ազատություններին, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են դատական ստուգման»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը. (...)
17 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Նորիկ Պողոսյանի գործով 2010 թվականի մարտի 26- ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը, Հեղինե Գալստյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԼԴ/0051/01/14 որոշման 29-րդ կետը, Հայկ Սիմոնյանի գործով 2017 օգոստոսի 30-ի թիվ ԵԱԴԴ/0027/01/15 որոշման 13-րդ կետը, Արթուր Մամաջանյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15- ի թիվ ԼԴ2/0055/01/15 որոշման 21-րդ կետը։
18 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Նորիկ Պողոսյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը:
19 Տե՛ս ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույց, էջ 64։
18
2. Դատական բողոքարկման ենթակա են նաև մինչդատական այն ակտերը, որոնց վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից»:
Մեջբերված քրեադատավարական նորմի վերլուծությունից նախ և առաջ կարելի է եզրահանգել, որ օրենսդիրն իրացրել է քրեադատավարական նախկին նորմերի համատեքստում Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում արտահայտված իրավական այն դիրքորոշումը, ըստ որի` եթե քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ որոշման կամ գործողության՝ դատական բողոքարկման ուղղակի դեպք և կարգ սահմանված չէ, ապա այն կարող է վիճարկվել դատական կարգով, եթե դրա վիճարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման2°:
Վերոգրյալից հետևում է, որ մի կողմից սպառիչ թվարկվել են դատական կարգով վիճարկման ենթակա մինչդատական ակտերի տեսակները, որոնք ներառում են ինչպես անձի իրավունքներն ու իրավաչափ շահերն անմիջականորեն շոշափող, այնպես էլ մինչդատական վարույթն ամբողջությամբ կամ որոշակի մասով ավարտող ակտերը, իսկ մյուս կողմից շահագրգիռ անձը հնարավորություն է ստացել դատարան բողոքարկել նաև իր իրավունքներն ու իրավաչափ շահերը ենթադրաբար խախտող ցանկացած այլ մինչդատական ակտ, որի վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։ Միաժամանակ օրենսդիրը, օրենքի աստիճանի բարձրացնելով Վճռաբեկ դատարանի կողմից մշակված թեստը, բողոքը ներկայացրած անձի վրա է դրել սպառիչ ցանկում չներառված մինչդատական ակտը դատարանում վիճարկելու հնարավորությունը հիմնավորելու բեռը21:
20 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Մանուկյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը, «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» ՍՊԸ-ների գործով 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0957/11/19 որոշման 11.1-րդ կետը, Վանիկ Ասատրյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԵԴ/0732/11/20 որոշման 10.1-րդ կետը: 21 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արա Սարգսյանի գործով 2024 թվականի հունիսի 7-ի թիվ ԱՐԴ/0016/11/23 որոշման 12-րդ կետը:
19
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Մեղադրյալ
դիմում է ներկայացրել քննիչին, որով միջնորդել է
ապահովել իր լսված լինելու իրավունքը և տեսակապի միջոցով իրականացնել իր հարցաքննությունը, միաժամանակ, խնդրել է ապահովել Հարութ Ակլունցի՝ որպես իր կողմից հրավիրված փաստաբանի մասնակցությունը քրեական վարույթին՝ որպես իր պաշտպան։ Բացի այդ, խնդրել է իրեն ուղարկվող ծանուցումները և փաստաթղթերն ուղարկել նրան և իր էլեկտրոնային փոստի հասցեին:
Դիմումին կից ներկայացվել են Հ.Ակլունցին տրված լիազորագիրը, անձնագրի և աշխատանքային պայմանագրի պատճենները, ինչպես նաև Հ.Ակլունցի փաստաբանական գործունեության արտոնագրի
պատճենները22:
u
անձնագրի
Փաստաբան Հ.Ակլունցը ներկայացրել է դիմում՝ խնդրելով ապահովել իր մասնակցությունը վերոնշյալ քրեական վարույթով՝ որպես
կցելով
պաշտպան
վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված դիմումը,
դրան կից ներկայացված լիազորագիրը, անձնագրի և աշխատանքային պայմանագրի պատճենները, որոնց ի լրումն հետագայում ներկայացրել է նաև այն ծրարի պատճենը, որի միջոցով
փաստաթղթերը23։
քաղաքից ուղարկել է դիմումը և կից
- Քննիչն առանց քննության է թողել մեղադրյալ
միջնորդությունը՝
այն հարուցելու իրավունք չունեցող անձի կողմից բերելու հիմքով, այն հիմնավորմամբ, որ չի հավաստվում այն հանգամանքը, որ քննարկվող դիմումը գրվել և ստորագրվել է կողմից24։ Միաժամանակ, դիմումում նշված՝
էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել է ծանուցագիր՝ հարցաքննության ներկայանալու վերաբերյալ, և մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը25:
- Հսկող դատախազը վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Հ.Ակլունցի բողոքն առանց քննության է թողել՝ բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից 22 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
23 Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:
24 Տե՛ս սույն որոշման 7.2-րդ կետը:
25 Տե՛ս սույն որոշման 7.3-րդ կետը։
ներկայացված լինելու հիմքով, նշելով, որ վերջինիս կողմից բողոքին կից չի ներկայացվել մեղադրյալի կողմից բողոքարկման իրավունքն իրեն պատվիրակելու կամ իր միջոցով իրացնելու կամահայտնությունը հաստատող փաստական որևէ տվյալ26: Փաստաբան Հ․Ակլունցը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել [անընթեռնելի] իրավունքների խախտումը՝ ապահովել իր մասնակցությունը քրեական վարույթին՝ որպես մեղադրյալ
[անընթեռնելի] պաշտպան, և բավարարել
[անընթեռնելի] միջնորդությունը տեսակապի միջոցով նրա հարցաքննությունն իրականացնելու վերաբերյալ»։
Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ բողոքի քննության ժամանակ քննիչի կողմից չի ներկայացվել դիմումը
[անընթեռնելի] կողմից ստորագրված
չլինելու կասկածն առարկայացնող որևէ փաստական տվյալ, գտել է, որ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելով, խախտվել են վարույթի մասնավոր մասնակցի իրավունքները։ Առաջին ատյանի դատարանն ընդգծել է նաև այն հանգամանքը, որ քննիչը, միջնորդությունը թողնելով առանց քննության՝ այն հարուցելու իրավունք չունեցող անձի կողմից բերելու հիմքով, միաժամանակ, իր որոշման եզրափակիչ հատվածում արձանագրել է, որ
[անընթեռնելի] է։ Եվ դա այն պարագայում, երբ վերջինն ունի մեղադրյալի կարգավիճակ և միջնորդություն հարուցող սուբյեկտ է։
Ինչ վերաբերում է
[անընթեռնելի] հարցաքննությունը տեսակապի միջոցով
իրականացնելու վերաբերյալ բողոքաբերի պահանջին՝ Առաջին ատյանի դատարանը, փաստելով, որ վարույթի հանրային մասնակիցները քննարկման առարկա չեն դարձրել նշվածը, գտել է, որ այդ մասով ներկայացված բողոքը բավարարման ենթակա չէ28: Փաստաբան Հ․Ակլունցն իր վերաքննիչ բողոքի պատասխանին կից, ի թիվս այլի, ներկայացրել է նաև
[անընթեռնելի] կողմից իրեն տրված լիազորագիրը՝ վավերացված [անընթեռնելի] քաղաքի նոտարի կողմից, իսկությունը
26 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը
27 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
28 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը:
21
հավաստված ապոստիլով և թարգմանված հայերեն լեզվով՝ նոտարական վավերացմամբ29:
- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատախազի և փաստաբան Հ․Ակլունցի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքները, փաստացի «հետաձգված վերանայման» է ենթարկել մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու մասին որոշումը, և արձանագրել, որ վարույթի մասնակից ճանաչելու միջնորդությունն առանց քննության թողնելու մասին որոշումն Առաջին ատյանի դատարանը նույնացրել է միջնորդությունը մերժելու մասին որոշման հետ՝ հնարավոր դիտելով դրա՝ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակում բողոքարկման հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե արդյո՞ք տեսակապով հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելու մասին որոշումն ընդգրկված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանված դատական բողոքարկման ենթակա ակտերի ցանկում։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստաբան Հ․Ակլունցի բողոքը մերժել է, իսկ դատախազի բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը բեկանել է և մերժել է մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը3°։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14.2.-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ [անընթեռնելի] դիմումը պարունակել է երկու միջնորդություն՝ իրականացնել տեսակապով իր հարցաքննությունը, և ապահովել իր նախընտրած պաշտպանի մասնակցությունը քրեական վարույթին, որին կցել է նաև լիազորագիրը։ Քննիչը, կասկածի տակ առնելով նշված դիմումը [անընթեռնելի] կողմից գրված լինելու
29 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
30 Տե՛ս սույն որոշման 10․1․-րդ կետը։
հանգամանքը, երկու միջնորդություններն էլ թողել է առանց քննության՝ որպես միջնորդություն հարուցելու իրավունք չունեցող անձի կողմից բերված։ 16.1. Ելնելով պաշտպանության իրավունքի հիմնարար նշանակությունից և դրա՝ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն երաշխիքը հանդիսանալու հանգամանքից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի սահմանափակումը ենթակա է դատական բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով, քանի որ դրա վիճարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատաքննության ընթացքում, ակնհայտորեն հանգեցնելու է անձի պաշտպանության իրավունքի անհամարժեք սահմանափակման՝ բողոքարկողին զրկելով իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից, հատկապես այն պայմաններում, երբ մեղադրյալը գտնվում է երկրի սահմաններից դուրս և ինքնուրույն չի կարող իրականացնել իր պաշտպանությունը, միաժամանակ, ցանկություն է հայտնում քննությանն աջակցել՝ իր անմեղությունն ապացուցելու նպատակով: 16.2. Ինչ վերաբերում է սույն որոշման 5.5-րդ կետում նշված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անձի անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանման համար32։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ որևէ ապացուցողական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, ինքնին չի հանգեցնում անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք այնպիսի սահմանափակման, որ, այդ
31 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 51։
32 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հմայակ Արսենյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0125/11/12 որոշման 13-րդ կետը, «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» ՍՊԸ-ների գործով 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0957/11/19 որոշման 11.1-րդ կետը, Աշոտ Մարկոսյանի գործով 2022 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ԵԴ/0945/11/19 որոշման 11-րդ կետը:
23
հանգամանքով է պայմանավորված, վիճարկվող որոշումը դիտարկվի որպես մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի առարկա։ Ավելին՝ տվյալ դեպքում հայցվող գործողությունների կատարումն անմիջապես կապված է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով ապացուցողական գործունեության իրավաչափության գնահատման հետ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հարցը կարող է քննության առարկա դարձվել բացառապես քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում, հակառակ պարագայում կարող է խախտվել մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի և քրեական գործի դատական քննության գործառութային տարանջատման սկզբունքը33։ Հետևաբար, այդ մասով [անընթեռնելի] ներկայացուցիչ Հ.Ակլունցի բողոքը մերժելով, Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն սխալ է պատճառաբանել այն:
17. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ [անընթեռնելի] կողմից հայցվող իրավական պաշտպանությունը՝ վարույթին իր պաշտպանի մասնակցությունն ապահովելու մասով, չի հանդիսանում դատական երաշխիքների վարույթի առարկա, իրավաչափ չէ։
18. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք նախաքննության մարմնի որոշումը՝ [անընթեռնելի] միջնորդությունը՝ վարույթին իր պաշտպանի մասնակցությունն ապահովելու մասին, այն հարուցելու՝ իրավունք չունեցող անձի կողմից բերելու հիմքով առանց քննության թողնելու մասին։
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Միջնորդությունը թողնվում է առանց քննության, եթե այն բերել է միջնորդություն հարուցելու իրավունք չունեցող անձը, օրենքով նախատեսված դեպքերում այն հարուցվել է ոչ ժամանակին կամ ստորագրված չէ»: 33 Տե՛ս Վճռաբեկ դատարանի Կարեն Նահապետյանի գործով 2025 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԴ/0138/11/23 որոշումը։
24
20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում, վարույթն իրականացնող մարմինը, կրելով օրենքով չարգելված եղանակներով մեղադրյալի պաշտպանության իրավունքի իրականացման ռեալ հնարավորությունն ապահովելու պարտականություն, անհիմն առանց քննության է թողել մեղադրյալ դիմումը՝ այն պատճառաբանությամբ, որ բացակայել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերը. դիմումը ներկայացված է եղել միջնորդություն հարուցելու իրավունք ունեցող անձի՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող
կողմից,
ժամանակին, ստորագրված է եղել և դրան կից վերջինիս կողմից, ի թիվս այլի, ներկայացված է եղել իր անձնագիրը։ Առանձնակի գնահատման է ենթակա նաև այն հանգամանքը, որ փաստաբան Հ.Ակլունցի կողմից հետագայում նախաքննության մարմին է ներկայացվել այն ծրարի պատճենը, որի միջոցով
քաղաքից ուղարկել է դիմումը և կից փաստաթղթերը34:
21. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Պաշտպանությունն ստանձնելուց անմիջապես հետո պաշտպանը վարույթն իրականացնող մարմին ներկայացնում է՝
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) փաստաբան լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը.
3) իր լիազորությունները հաստատող և սույն օրենսգրքով պաշտպան հրավիրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ վավերացված փաստաթուղթը կամ պաշտպան նշանակելու մասին իրավասու մարմնի որոշումը»:
Վճռաբեկ դատարանը պաշտպանի կարգավիճակի հաստատման համար
անհրաժեշտ վավերապայմաններին անդրադարձել է դեռևս 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նույնանման կարգավորումների շրջանակներում, արձանագրելով հետևյալը. «(...) [Մ]եղադրյալի (դատապարտյալի) պաշտպանի դատավարական իրավավիճակը հաստատելու 34 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 33, 36-37։
համար քրեադատավարական օրենսդրությունը սահմանել է ներկայացվելիք փաստաթղթերի սպառիչ շրջանակ, այն է՝
– անձը հաստատող փաստաթուղթ,
– փաստաբանի արտոնագիր,
– պաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատում կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը։ Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում պաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատման ձևին և բովանդակությանը վերաբերող վավերապայմաններ, այդ թվում` նոտարական վավերացման պահանջ: Այդպիսի վավերապայմաններ նախատեսված չեն նաև համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում, այդ թվում՝ «Փաստաբանության մասին» և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքներում:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանի իրավավիճակը հաստատելու համար պաշտպանյալի հաստատումը բովանդակային առումով պետք է պարունակի մեղադրյալի (դատապարտյալի) համաձայնությունը կոնկրետ փաստաբանի կողմից իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու մասին, իսկ ձևական առումով պետք է ունենա փաստաթղթային ձևակերպում և հաստատված լինի մեղադրյալի (դատապարտյալի) ստորագրությամբ: Նշված պահանջներին համապատասխանող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է գնահատվի որպես պաշտպանյալի կողմից տրված պատշաճ հաստատում, հակառակ դեպքում կխախտվեն ինչպես օրինականության սկզբունքը, այնպես էլ մեղադրյալի (դատապարտյալի) իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (...)»35:
Վճռաբեկ դատարանը վերահաստատում է վերոնշյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշումները և գտնում, որ դրանք շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև նոր օրենսգրքով նախատեսված կարգավորումների շրջանակում։
35 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Քրիստինե Փաշինյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵՇԴ/0031/01/13 որոշումը։
26
22. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ
կողմից դիմումին կից ներկայացվել է լիազորագիր,
որով վերջինս փաստաբան Հարութ Ակլունցին լիազորել է իր նկատմամբ հարուցված ցանկացած քրեական հետապնդման առնչությամբ, ներառյալ թիվ
քրեական
վարույթի շրջանակներում, իրականացնել իր ներկայացուցչությունը և (կամ) պաշտպանությունը՝ ներկայացուցչի և պաշտպանի համար օրենքով նախատեսված բոլոր լիազորություններով։ Լիազորագիրը հաստատված է
ստորագրությամբ36:
22. Հետևաբար, նախաքննության մարմնի որոշումը՝
միջնորդությունը՝ վարույթին իր պաշտպանի մասնակցությունն ապահովելու մասին, այն հարուցելու իրավունք չունեցող անձի կողմից բերելու հիմքով՝ առանց քննության թողնելու մասին, իրավաչափ չէ։
23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափության ստուգման ընթացքում, թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, որն էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավորված է, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ,
163-րդ, 171-րդ հոդվածներով
u
Հայաստանի
36 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 52։
27
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264- րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0228/11/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
