Թաթուլյան — ԼԴ/0012/06/20
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՇՇ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում (այսուհետ նան՝ Նախաքննության մարմին) 2020 թվականի փետրվարի 29-ին հարուցվել է թիվ 19100620 քրեական գործը՝ ՀՇ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ Աղասի Ալեքսիի Թաթույանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՇ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Թաթուլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Լոռու մա
Ամբողջ Տեքստ
ր: Հ: հ ԼԴ/0012/06/20
22-21
ՍԱՑ 72
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԼԴ/0012/06/20
Նախագահող դատավոր՝ Ն.Շովակիմյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2021 թվականի դեկտեմբերի 24-ին ք.Երնանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում (այսուհետ նան՝ Նախաքննության մարմին) 2020 թվականի փետրվարի 29-ին հարուցվել է թիվ 19100620 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ Աղասի Ալեքսիի Թաթույանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Թաթուլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ Ա.Թաթուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
2020 թվականի օգոստոսի 12ին Ա.ՆԽԹաթովւյանը հայտնաբերվել է, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 14ի որոշմամբ Ա.Թաթուլյան նկատմամբ կիրառված (խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է:
2. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:
Յ. Մեղադրյալ Ա.Թաթուլյանի պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը, մերժել է մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ
3
նախաքննության մարմնի միջնորդությունը, վերացրել Ա.Թաթուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ն նրան ազատել կալանքից:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մարտի 15ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Աղասի Թաթուլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(..) Նա Հենրիկ Վլադիմիրի Գասոյանի ն դեռնս քննությամի չպարզված անձի հետ միասին 2020 թվականի փետրվարի 29ին ժամի 17:45ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երնանյան խճուղու 18 հասցեի շենքի մոտ, Վանիկ Վաղարշակի Այվազյանի վարած «Վազ 212» մակնիշի 34 14 8523 համարանիշի ավտոմեքենայով իրենց ավտոմեքենայի վազանցը խոչընդուրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության պատճառով, նույն օրը, ժամր 18:40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ մտղոցի 12/1 հասցնում գտնվուլ՝ Վանիկ Այվազյանի բարեկամներ Արթուր ն Էդուարդ Ոփյանների ավտոտնակում, իրենց անձի առավելությունն ընդգծելով րացահայտ անհարգալից վերաբերմունք դրսնորելով հասարակության նկատմամբ, հայհոյել են Վանիկ Այվազյանին, վիճաբանել նրա, Ալիկ ն Էդուարդ Ոփյանների հեւ, որի ընթացքում Աղասի Թաթուլյաւնը ձեռքով հարվածել է Վանիկ Այվազյանի դեմքին նրա առողջությանը պատճառել առողջության թեթն վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասված. ձախ արորին կոպի արյունազեղում, զենքով ատրճանակով, կրակել նրա ոտքերի տակ, իսկ Հենրիկ Գասդյանը որպես զենք օգվագործվող առարկայով կացնի պոչի մասով, հարվածել է Վանիկ Այվազյանի մեջքին, ինչպես նան քննությամը
4
չպարզված անձի դանակի պոչով Էդուարդ Ոփյանի գլխին նրա առողջությանը պատճառել առողջության կարճատն քայքայումով թեթն մարմնական վնասվածք:
Շարունակելով իրենց խուլիգանական գործողություններ: Աղասի Թաթուլյանը, Հենրիկ Գասոյանը ն դեռնս ինքնությունը չպարզված անձր գարեջրի շշերով ն կացնով ջարդել են հիշյալ ավտոտնակի դռան ապակեպատ հավվածի ապակիները ն իրենց նշյալ գործողություններով դիտավորությամբ կոպիտ կերպով խախվել հասարակական կարգր, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսնորելով հասարակության նկատմամի ու հեռացել:
Չբավարարվելով իրենց վերոհիշյալ գործողություններով Աղասի Թաթուլյանը հիշյալ ավտոտնակ է վերադարձել Հենրիկ Գասոյանի, Սպարտակ Սերգեյի Դերձյանի ն դեռես գործով չպարզված մի խումը այլ անձանց հետ ն շարունակելով իրենց խուլիգանական գործողություններ, մի կողմ են հրել դեպքի վայր կանչված Աշոտ Ոփյանին, մուտք գործել ավտոտնակ ու միաժամանակ, գիտակցելով համատեղ գործելու հանգամանքը ն լրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոր առկա որպես զենք օգտագործվող ասր կտրող-ծակող գործիքներով, կացնով հարվածներ են հասցրել Էդուարդ ու Արթուր Ոփյանների մարմնի տարբեր մասերին Էդուարդ Ոփյանի առողջությանը պատճառել կյանքին վտանգ ապառնացող ծանր մարմնական վնասվածքներ՝ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերք աջից 6-Էրդ կողոսկրերի ն աջ թոքի վնասումներով, հեմռպննմոթորաքսով, գլխի ճակավաային շրջանի կփրած վերք, աջից ն ձախից գագաթային շրջանների ու քթի մեջքի շրջանի սալջարդ վերքեր, իսկ Արթուն Ոփյանի առողջությանը պատճառել առողջության կարճատն քայքայումով թեթն մարմնական վնասվածքներ գլխի գագաթային ն ծոծրակային շրջանների պավտված վերքեր, աջ դասվակի սալջարդ ն աջ ազդրի վերին երրորդականի միջային մակերեսի վերք ն դիմել փախուսվի»':
6. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 2ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/...) Դատարանը (...), հանգում է ողջամիտ ենթադրության, որ մեղսագրվող հանցավոր արարքների հետ մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը շարունակում է առկա լինել: ւՏե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 64-66:
5
(-.)
Դատարանն արձանագրում է, ոլչ շարունակվում են աոկա լինել մեղադրյալ Աղասի Ալեքսիի (Թաթուլլյանին Օ0կալանք,ի փակ պահելու պայմանները ն հիմքերը: Մասնավորապես, Դավզտաւրանը փաստում է, որ շարունակվում է առկա լինել հիմնավոր կասկածն առ այն, որ մեղադրյալ ԱԹաթուլյանն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքներին: Բացի այդ, Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանին մեղսագրված արարքների բնույթը ն հանրային վտանգավորության աստիճաւեր, այն, որ նրան մեղսագրվում է ծանր հանցագործությունների կատարում, նան այն, որ ԱԼԹաթուլյանը ենթադրյալ հանցագործությունները կատարելուց հեվտ, թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, նրա նկատմամը հայտարարվել է հետախուզում, գտնում է, որ շարունակվում է պահպանվել ն մեծ է ազատության մեջ մնալու դեպքում: մեղադրյալի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրսւ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդովնելու հավանականությունը:
(-.)
Դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսնորվել է անհրաժեշտ ջանասիրություն ապահովելու գործի քննության ընթացքը: Մասնավորապես, տուժողներ են ճանաչվել ն հարցաքննվել Էդուարդ Ոփյանն ու Սպարտակ Դերձյանը, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, դեպքի վայրի զննություններ, նշանակվել են դատարժշկական, դատփաապրանքագիվտաւկաւն, դատամապտնադրոշմալյին փորձաքննություններ, սվացվել են դրանց եզրակացությունները, որոնք ծանոթացվել են կողմերին, նշանակվել են համալիր դատաձգարաեւնական, դատահետքաբանական, դատալրժշկալկաւն,
դատակենսարանական, մանրաթելերի ն դատանյութագիվտաւկան ն
դատակենսարանական փտրձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռես չեն ստացվել, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Մի շարք քննչայաան ն դատավարական գործողությունների կատարումը հետաձգվել է նախաքննական մարմնից անկախ պատճառներով` պայմանավորված նշանակված դատակենսարանական ն համալիր դատաձգաբանական, դատահարքարանական, դատաբժշկական, դավտաւկենսարանական, մանրաթելերի ն դատանյութագիպտաւկաւն
6
փորձաքննությունների եզրակացությունների արացմամբ: Միննույն ժամանակ հաշվի առնելով, որ մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանին կալանքի փակ պահելու ժաւմկետր լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 12ին, սակայն քրեական գործով դեռես անհրաժեշտ է արանալ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, կատարել արդյունքներից բխող այլ քննչական ու դատավարական գործողություններ, բացի այդ Հենրիկ Գասւյանը դեոնս գտնվում է հետախուզման մեջ ն չեն պարզվել նան մյուս մասնակիցների ինքնությունները, գտնում է, որ այս պայմեաւններում միջնորդությունը պետք է բավարարել ն մեղադրյալին կալանքի փակ պահելու ժամկետը երկարացնել երկու ամենով մինչն 2020 թվականի դեկտեմբերի 12ր:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանին կալանքի փակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու համար ներկայացված հիմքերը ն պայմեւնները բավարար են (...)»-:
7. Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Թաթուլլյանին կալանքի "տակ տպահելու ժամկետ, Օ0երկարացնելու մասին Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարաւնը հանգում է հետնության այն մասին, որ մեղադրյալ Աղասի Թաթուլյանի կալանավորման վերաբերյալ (...) Դատարանն իր տրամադրության տակ բավարար տվյալներ է ունեցել այն մասին, որ առկա է հիմնավոր կասկած դեպքին Աղասի Թաթուլյանի աոնչությաւն մեւսին (աւոկա է հիմնավոր կասկած):
Անդրադառնալով կալանավորման մյուս պայմանների առկայության հարցին՝ Վերաքննի` 6 դատարանն արձանագրում է, որ (.) ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ պարզված՝ մեղադրյալի արգելանքի տակ գտնվելու անցած ժամանակահատվածում քրեական գործով կատարված դատավարական
գործողությունների իրողությունը հիմք է տալիս հանգելու այն հետնության, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսնորվել բավարար ջանասիրություն ապահովելու գործի քննության ողջամիտ ընթացքը: Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումը պայմանավորված է հետնյալ հանգամանքներով.
2 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 87-93:
7
Անհրաժեշվ ջանասիրությունը վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանել է այն հանգամանքով, որ կատարվել են մի շարք քննչական ն դատավարական գործողություններ, մասնավորապեմ տուժողներ են ճանաչվել ն հարցաքննվել Էդուարդ Ոփյանն ու Սպարտակ Դերձյանը, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, դեպքի վայրի զննություններ, նշանակվել են դատարժշկական, դատփաապրանքագիվտաւկաւն, դատամապտնադրոշմալյին փորձաքննություններ, սվացվել են դրանց եզրակացությունները, որոնք ծեւնոթացվել են կողմերին: Բացի այդ, նշանակվել են համալիր դատաձգարանաւկաւն, դատահետքաբանական, դատալրժշկական, դատանյութագիտական Օն դավփակենսարանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռնս չեն արացվել, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 14.08.2020թ. մեղադրյալ Աղասի Թաթուլյան նկատմամբ րնտրված խափանման միջոց 6կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդությունը բավարարվելուց հետո, մինչն 02.10.2020թ.` կալանքի ժամկետի երկարացման միջնորդության ներկայացումի, սույն գործով նախաքննության մարմնի կողմից, բացառությամի, դատակենսարանակաւն փորձաքննություն նշանակկլոց ե ԱյԹաթուլյանի ու վկա 6 Վ.Այվազյանի հեռախոսահամարների վերծաւնումները արանալուց, որեէ քննչական ն դավաւվարական գործողություն չի կատարվել, ինչը հատրատել է նան քննիչ Վ.Գրիգորյանն առաջին ատյանի դատարանում միջնորդության քննության ժամանակ: Վերր նշվածը վկայում է այն մասին, որ նախաքննության մարմնի կողմից անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել գործի քննության նկատմամբ, ինչն արդեն իսկ բավարար հիմք է կալանավորման ժամկետը երկարացնելու միջնլոդությունը մերժելու համար՝ առանց անդրադառնալու կալանավորմեւն հիմքերի շարունակական առկայության հիմնավորումներին (...»»:
3 Տես նյութեր, հատոր 2, թերթեր 44-54:
8
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը, մատնանշելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, գտել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «անհրաժեշտ ջանասիրություն» եզրույթը:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի մինչն կալանավորման երկարացման միջնորդություն ներկայացնելը վարույթն իրականացնող մարմինը կատարել է բազմաթիվ քննչական ն այլ դատավարական գործողություններ, ինչի մասին արձանագրել է նան Առաջին ատյանի դատարանը՝ միջնորդությունը բավարարելիս:
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված փաստերը չեն կարող որպես հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվող որոշման համար:
Վերաքննիչ դատարանը, անհրաժեշտ ջանասիրության հարցը գնահատելով միայն մեղադրյալ Ա.Թաթուլյանի վերաբերյալ կատարված քննության սահմաններում, անտեսել է այն հանգամանքը, որ հիշյալ քրեական գործը քննվում է բազմաթիվ անձանց մասնակցությամբ կատարված ծանր հանցագործության վերաբերյալ ն ըստ էության քննութան մեծ ն զգալի մասը վերաբերում է կոնկրետ դեպքի ամբողջական բացահայտմանը, այլ ոչ թե կոնկրետ մեղադրյալ Ա(ՍԹաթուլյանի կողմից կատարված արարքների վերաբերյալ ապացույցների ձեռք բերմանը:
9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ու փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման ժամկետի երկարացման պայմանի՝ նախաքննական մարմնի անհրաժեշտ (հատուկ) ջանասիրության ((աօ ճ11ջշուշ)
9
մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձնավորման համար:
1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր են արդյոք նախաքննության մարմնի կողմից «անհրաժեշտ ջանասիրություն» դրսնորելու պայման, պահպանված չլինելու հիմքով Աղասի Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 2ի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունները:
12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյույ ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազավությունից զրկվել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով՝
(.-.)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպավզակով, երը առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետտ անձի փախուստը կանխելու նպատակով. (..)»:
121. Անդրադառնալով կալանքի ժամկետի երկարացման հարցին` Վճռաբեկ դատարանն Ասպան Ավետիսյանի վերաբերյալ գործով կայացված որոշման շրջանակներում ընդգծել է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել հետնյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
ա) շարունակում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր.
բ) գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից դրսնորվել է անհրաժեշտ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը::
13. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների, պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նան Եվրոպական կոնվենցիա) 5-րդ 4 Տես Վճռաբեկ դատարանի՝ Ասյան Ավեպփսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը:
10
հոդվածի համաձայն «մ. Յոււաքանչյուր ոք ունն ազատության ն անձնական անձեռեմիխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով.
(.-.)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալում իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուարը կանխելու համար. (...)»:
3.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով կալանքի ժամկետի երկարացման պայմաններից նախաքննությոն իրականացնող մարմնի «հատուկ ջանասիրությանը», իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ քննության բարդությունը ն առանձնահատկությունները գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել՝ պարզելու համար, թե արդյոք իրավասու մարմինները վարույթն իրականացրել են «հատուկ ջանասիրությամբ»::
14. Սույն որոշման 12-13.1-րդ կետում վկայակոչված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումնեի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննությունն իրականացնող մարմնի «անհրաժեշտ ջանասիրությունը», կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրութաբանությամբ՝ «հատուկ ջանասիրությունը» (ճաշ ետճոշօ) մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմաններից է:
Մասնավորապես, հիմնավոր կասկածի կենսունակությունը, համաձայն որի՝ ձերբակալված անձն է կատարել հանցագործությունը 516 զառ ոօռո պայման է կալանքի երկարաձգման օրինականության համար, սակայն ժամանակի ընթացքում այն այլնս բավարար չէ կալանքի երկարաձգումն արդարացնելու համար: Երբ «հիմնավոր կասկածի» առկայությունն այլնս բավարար չէ կալանքի հետագա երկարացման համար, պետք է հիմնավորվի, թե արդյո՞ք անազատության մեջ պահելու հիմքերը շարունակում են լինել 5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Տո չ. Տքռն գործով 1996 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 21335/93, կետ 75:
11
«հիմնավոր» ն «բավարար», ն արդյո՞ք իշխանությունները «հատուկ ջանասիրություն» են ցուցաբերել գործի քննության ընթացքում::
Կալանքի ժամկետի երկարացման օրինականության ստուգման համատեքստում «հատուկ ջանասիրության» գնահատումը նպատակ է հետապնդում երաշխավորելու մեղադրյալի ազատության իրավունքը: Այսպես, դատական քննության «սպասող» մեղադրյալի ազատության կանխավարկածի հաղթահարումը չի կարող արդարացվել ավելի երկար ժամանակահատվածով, քան անհրաժեշտ է գործի համակողմանի քննությունն Օ-իրականացնելու համար: Ուստի, հանրային ն մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն ապահովելու նկատառումներով անձի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այնքան ժամանակ, քանի դեռ նախաքննական մարմինն ակտիվ քննություն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղությամբ: Կարնոր է ընդգծել, որ անձի ազատության իրավունքի գերակայութան գաղափարից ելնելով այդ իրավունքի սահմանափակման ժամանակահատվածում վարույթն իրականացնող նախաքննական մարմինը պետք է քննի գործը հատուկ ջանասիրությամբ նպատակ հետապնդելով հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել գործի նախաքննությունը ն գործն ուղարկել դատարան՝ անձի՝ իր վերաբերյալ գործի հրապարակային դատական քննությունն ապահովելու համար: Հակառակ պարագայում, եթե նշված պայմանը պահպանված չէ ն գործով ակտիվ նախաքննությունն հարաբերականորեն դադարեցված է,։ ապա, արտակարգ հանգամանքների բացակայութան պարագայում, անձի ազատության իրավունքի շարունակական սահմանափակումն այլնս արդարացված համարվել չի կարող:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ
վարույթն իրականացնող մարմնի` «հատուկ ջանասիրության» գնահատումը չի կարող կատարվել քանակական ցուցիչով: Այս պայմանի առկայությունը չի կարող հաստատվել զուտ քննչական ն դատավարական գործողությունների քանակով՝ անձի ազատության 6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 410522 ». 186 Սուշմ 1Աոջճնու գործով 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը, գանգատներ թիվ 26289/12, 29062/12, 29891/12, կետ 88։ 7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Բշոշօհ ». 8/ոհո գործով 2021 թվականի մարտի 23-ի որոշումը, գանգատ թիվ 19090/20, կետ 96: Նշված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում չի արձանագրել, երբ ՇՕՄԱ19 համավարակով պայմանավորված բացառիկ հանգամանքների պայմաններում քրեական վարույթը շուրջ երեք ամիս կասեցված է եղել, սակայն դրանից առաջ ն հետո քրեական վարույթը ակտիվ ընթացքի մեջ է գտնվել:
12
իրավունքի շարունակական սահմանափակումն արդարացնելու համար: Այլ կերպ, «հատուկ ջանասիրությունը» չի կարող ենթարկվել ձնական մեկնաբանության (6::Ը2551Խ6 /Թոուճեւու) ն յուրաքանչյուր դեպքում՝ ըստ գործի փաստական հանգամանքների, պետք է բովանդակային գնահատվի՝ որոշելու համար նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների բավարարությունը:
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ «հատուկ ջանասիրությունը» գնահատելիս դատարանները ոչ միայն պետք է հաշվի առնեն իրականացված քննչական ն դատավարական գործողությունների քանակական կազմը, այլ նան ուշադրության արժանացնեն գործի բարդությունը: Այս առումով կարնոր է մի կողմից` գործով անցնող մեղադրյալների, վկաների, տուժողների, դատավարությանը մասնակցող այլ անձանց, մյուս կողմից` մեղադրյալ(ներյին մեղսագրվող արարքների քանակը, դրանց փաստական ն իրավական բովանդակությունը, ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակը ն հավաքվող ապացույցների ծավալը: Միաժամանակ, գործի բարդությունը որոշելիս պետք է նան հաշվի առնել վկաների գտնվելու վայրը պարզելու ն նրանց հարցաքննելու նպատակով ճեռնարկվող միջոցառումների շրջանակը (օրինակ՝ միջազգային իրավական օգնությամբ այլ երկրում կամ պաշտպանության ներքո գտնվող վկաներին հարցաքննելու նպատակով կատարվող գործողությունները):
Բացի այդ, «հատուկ ջանասիրության» առկայությունը որոշելիս հարկ է նան հաշվի առնել գործով անցնող շահագրգիռ անձանց վարքագիծը՝ գործի արագ քննությանը չխոչընդոտելու տեսանկյունից: Մասնավորապես, գործի քննության ձգձգումը կարող է պայմանավորված լինել դատավարության մասնակիցների, այդ թվում` անազատության մեջ գտնվող մեղադրյալի կողմից գործի քննության ընթացքը շեղելու (օրինակ՝ ի սկզբանե սուտ մատնություն կատարելու միջոցով), իրենց վարքագծով պարզման ենթակա հանգամանքների բացահայտման խոչընդոտներ ստեղծելու հանգամանքներով, որոնք կարող են առաջացնել լրացուցիչ քննչական ն դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտություն:
Վերոգրյաի հետ մեկտեղ, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների բավարարությունը որոշելիս կարնոր է գնահատել նան գործի նախաքննության ընդհանուր տնողություն, կալանքի ժամկետի երկարացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված ն հաջորդող ժամանակահատվածում
13
պլանավորվող քննչական ն դատավարական գործողությունների ծավալը, վերջինիս հարաբերակցությունը գործի ընդհանուր քննության ծավալի ն կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետի հետ: Միաժամանակ, այս առումով հարկ է նկատի ունենալ, որ նախաքննության մարմնի՝ «հատուկ ջանասիրությունը» գնահատելիս ն մեղադրյալի ազատության իրավունքի շարունակական սահմանափակման անհրաժեշտությունը որոշելիս դատարաննեը պետք է ձեռնպահ մնան այն աստիճանի քննություն իրականացնելուց, որ մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող նախնական դատական վերահսկողություն, վերաճի գերատեսչական վերահսկողության կամ դատախազական հսկողության: Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել, որ կալանքի ժամկետի երկարացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված ն հաջորդող ժամանակահատվածում պլանավորվող քննչացան ն դատավարական գործողությունների ծավալի որոշման բացառիկ իրավասություն, վերապահված է նախաքննության ընթացքն ուղղորդող քննիչին: »Դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանների խնդիրն է ընդհանուր առմամբ գնահատման ենթարկել նախաքննության ընթացքի ակտիվությունը՝ առանց միջամտելու վարույթն իրականացնող մարմնի բացառիկ իրավասությանը վերապահված հանգամանքների որոշման շրջանակին ն նախաքննության խնդիրներին: Ընդ որում, նախաքննության ընդհանուր տնողության համատեքստում կալանքի ժամկետի երկարացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված ն հաջորդող ժամանակահատվածում պլանավորվղ քննչական ն դատավարական գործողությունների ծավալը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ կալանքի ժամկետի շարունակաբար երկարացման բոլոր միջնորդությունների քննության ժամանակ նախաքննության մարմնի «հատուկ ջանասիրությունը» նույն սանդղակի լինել չի կարող: Մասնավորապես, նախաքննության փուլից ու պարզման ենթակա, տվյալ պահի դրությամբ ուրվագծված փաստական հանգամանքների շրջանակից կախված, ողջամտորեն ակնկալվող «հատուկ ջանասիրությունը» չի կարող նույն աստիճանի լինել կալանքի ժամկետի երկարացման առաջին ն դրան պարբերաբար հաջորդող միջնորդությունների քննության ժամանակ: Հետնաբար, ան պետք է ճկուն մեկնաբանության ենթարկվի ըստ կալանքի ժամկետի երկարացման յուրաքանչյուր միջնորդության հիմքում ընկած փաստական հանգամանքների:
14
Վերոգրյալի հետ մեկտեղ, կալանքի ժամկետի երկարացման նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունն Օ:ապահովելու նպատակով նախաքննության մարմինը պետք է գործի բարեխղճորեն ն դատարանին ներկայացնի «հատուկ ջանասիրության» դրսնորումը հիմնավորող նյութերը: Դատարանին պետք է ներկայացվեն համապատասնխնա`՝ Օ-փաստական տվյալներն անձի ազատության իրավունքի սահմանափակմանը կամ կալանքի տակ պահելու ժամկետի նախորդ երկարացմանը հաջորդող ժամանակահատվածում ձեռնարկված միջոցառումների մասին: Նշվածի գնահատման պայմաններում միայն կարող է հաղթահարվել անձի ազատության կանխավարկածը ն ապահովվել հանրային ն մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը: Նախաքննության մարմնի՝ «հատուկ ջանասիրությունը» հիմնավորող նյութերի գնահատմամբ միայն կարող է արդյունավետ դատական վերահսկողություն իրականացել անձ. ազատութան իրավունքի հետագա սահմանափակման անհրաժեշտության նկատմամբ: Դատարանի խնդիրն է որոշել, թե նախաքննական մարմինն արդյո՞ք անհրաժեշտ ջանասիրությամբ ակտիվ քննություն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղութամբ անձ ազատութան իրավունքի սահմանափակման ժամանակահատվածում: Ուստի, այդպիսի նյութեր չներկայացնելը կարող է դիտարկվել որպես «հատուկ ջանասիրության» բացակայություն:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- 2020 թվականի փետրվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ",
- Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ Ա.Թաթուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6- րդ կետով ն 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ Ա.ՆԹաթուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով»,
Ց Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
5 Տե՛ս նույն տեղում:
15
- 2020 թվականի օգոստոսի 12-ին Ա.Թաթուլյանը հայտնաբերվել է, ն Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 14ի որոշմամբ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է",
- Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 2ի որոշմամբ մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դըսնորվել է անհրաժեշտ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը: Մասնավորապես, տուժողներ են ճանաչվել ն հարցաքննվել Էդուարդ Ոփյանն ու Սպարտակ Դերձյանը, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, դեպքի վայրի զննություններ, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, ստացված եզրակացությունները ծանոթացման համար ներկայացվել են կողմերին, իսկ որոշ եզրակացություններ դեռնս չեն ստացվել, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Մի շարք քննչական ն դատավարական գործողությունների կատարումը հետաձգվել է՝ պայմանավորված նշանակված դատակենսաբանական ն համալիր դատաձգաբանական,
դատահետքաբանական, դատաբժշկական, դատակենսաբանական, մանրաթելերի ն դատանյութագիտական փորձաքննությունների եզրակացություննեի ստացմամբ: Միննույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, սակայն քրեական գործվ դեռնս անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, կատարել արդյունքներից բխող այլ քննչական ու դատավարական գործողություններ, բացի այդ Հենրիկ Գասոյանը դեռնս գտնվում է հետախուզման մեջ ն չեն պարզվել նան մյուս մասնակիցների ինքնությունները, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ այս պայմաններում միջնորդությունը պետք է բավարարել ն մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել երկու ամսով՝ մինչն 2020 թվականի դեկտեմբերի 12-ը",
- Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս, 2 Տե'ս նույն տեղում:
ո Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
16
արձանագրել է, որ մեղադրյալի արգելանքի տակ գտնվելու անցած ժամանակահատվածում քրեական գործով կատարված դատավարական
գործողությունների իրողությունը հիմք է տալիս հանգելու հետնության, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսնորվել բավարար ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ողջամիտ ընթացքը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2020 թվականի օգոստոսի 14-ից՝ մեղադրյալ Ա.Թաթուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելուց հետո, մինչն 2020 թվականի հոկտեմբերի 2-ը՝ կալանքի ժամկետի երկարացման միջնորդության ներկայացումը, սույն գործով նախաքննության մարմնի կողմից, բացառությամբ դատակենսաբանական փորձաքննություն նշանակլոց նե ԱԹաթուլյաի ու վկա Վ.յվազյանի հեռախոսահամարների վերծանումները ստանալուց, որնէ քննչական ն դատավարական գործողություն չի կատարվել, ինչը հաստատել է նան քննիչ Վ.Գրիգորյանը՝ Առաջին ատյանի դատարանում միջնորդութան քննության ժամանակ: Ըստ «Վերաքննիչ դատարանի՝ վերը նշվածը վկայում է այն մասին, որ նախաքննության մարմնի կողմից անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել գործի քննության նկատմամբ, ինչն արդեն իսկ բավարար հիմք է կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու համարշ:
16. ` Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1214րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման է ենթարկել գործի փաստական հանգամանքները՝ հաստատված համարելով վարույթն իրականացնող մարմնի՝ հատուկ ջանասիրության բացակայությունը: Մասնավորապես, ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանին չի ներկայացվել որնէ ապացույց` մեղադրյալ Ա.Թաթուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը վերահաստատելու՝ 2020 թվականի օգոստոսի 14-ի որոշումից օ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
17
հետո մինչն միջնորդության ներկայացումը կատարված քննչական ն դատավարական գործողության մասին: Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերում առկա են միայն մինչն 2020 թվականի օգոստոսի 14-ը կատարված գործողությունների վերաբերյալ նյութեր: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի կողմից հիշատակված՝ դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու, ԱՆ Թաթոյանն ու վկա Վ.Այվազյանի հեռախոսահամարների վերծանումները ստանալու վերաբերյալ տվյալները նս բացակայում են գործի նյութերում:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ նախաքննության մարմնի կողմից «անհրաժեշտ ջանասիրություն» դրսնորելու պայմանը պահպանված չլինելու հիմքով Աղասի Թաթուլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունները հիմնավոր են:
17. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս դատական սխալ թույլ չի տվել, Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումն օրինական է ն հիմնավորված: Հետնաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ «Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյապից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11Լրդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361-րդ, 403-406-րդ, 415.Լ-րդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Աղասի Ալեքսիի Թաթուլյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը թողնել
18
օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագզահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
ՏՈ. Ս.ՕՇԱՆՅԵԽ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 դեկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ԼԴ/0012/06/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
