Պետրոսյան — ԵԿԴ/0772/02/15
Ամփոփում
քննելով Վարդան Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշման դեմ" ըստ հայցի «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Վարդան Պետրոսյանի՝ սեփականության օտարման պահանջի մասին Աե ըստ հակընդդեմ հայցի Վարդան Պետրոսյանի ընդդեմ Ընկերության, երրորդ անձ «Անիկոմ» սահմանափակ :պատասխանատվության ընկերության` իրավունքը խախտող ն դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ըն
Ամբողջ Տեքստ
218 Էզ
82» ՀԱՅՏԱ ինենու.
աո
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0772/02/15 դատարանի որոշում 2022թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0772/02/15
Նախագահող դատավոր Տ. Նազարյան
Դատավորներ Հ. Ենոքյան
Գ. Խանդանյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2022 թվականի դեկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշման դեմ" ըստ հայցի «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Վարդան Պետրոսյանի՝ սեփականության օտարման պահանջի մասին Աե ըստ հակընդդեմ հայցի Վարդան Պետրոսյանի ընդդեմ Ընկերության, երրորդ անձ «Անիկոմ» սահմանափակ :պատասխանատվության ընկերության` իրավունքը խախտող ն դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է իրեն օտարել Երնան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանը 42.895.000 ՀՀ դրամով, բնակարանի
2
նկատմամբ դադարեցնել Վարդան ն Վոլոդա Պետրոսյանների սեփականության իրավունքը, այդ գույքի նկատմամբ ճանաչել Ընկերության սեփականության իրավունքը, ինչպես նան պարտավորեցնել Վարդան ն Վոլոդյա Պետրոսյաններին նշված բնակարանը երկամսյա ժամկետում ազատել ն հանձնել Ընկերության տիրապետմանը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Վարդան Պետրոսյանը պահանջել է վերացնել Ընկերության կողմից Երնան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը խախտող ն դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները, մասնավորապես՝ պարտավորեցնել Ընկերությանը հետ վերցնել Վարդան Պետրոսյանի սեփականության դիմաց դրված դեպոզիտը ն վերացնել իր սեփականության նկատմամբ նրան սահմանափակող գործողությունները:
Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Ներսիսյան) 18.09.2015 թվականի որոշմամբ գործով պատասխանող է ճանաչվել միայն Վարդան Պետրոսյանը, քանի որ Վոլոդյա Պետրոսյանը մահացել է:
Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Ներսիսյան) 09.11.2015 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2016 թվականի որոշմամբ (նախագահող դատավոր Լ. Գրիգորյան, դատավորներ Ն. Բարսեղյան, Մ. Հարթենյան) պատասխանողի վերաքննիչ բողոքը բավարարվել է Ա Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2015 թվականի վճիռը բեկանվել ն գործն ուղարկվել է նոր քննության:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր
Գ. Մազմանյան) (այսուհետ՝ Դատարան) 26.03.2019 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Ընկերությանը թույլատրել Վարդան Պետրոսյանին վճարել Երնան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի համար փոխհատուցում՝ 93.255.000 ՀՀ դրամի չափով, որից 81.700.000 ՀՀ դրամը՝ որպես գույքի արժեք, 12.255.000 ՀՀ դրամը որպես՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավել գումար ն փոխհատուցումը վճարելու պահից դադարեցնել Երնան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սկզբնական հայցով պատասխանող Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը (ընդգրկելով նան ինքնակամ կառույց հանդիսացող նկուղը) ճանաչելով այդ անշարժ գույքի նկատմամբ հայցվոր Ընկերության սեփականության իրավունքը, ն փոխհատուցում վճարելուց հետո Վարդան Պետրոսյանին պարտավորեցնել ազատել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը ն այն հանձնել Ընկերության տիրապետմանը, իսկ հակընդդեմ հայցը՝ սեփականության իրավունքը խախտող ն դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները վերացնելու պահանջի մասին մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, ն Դատարանի 26.03.2019 թվականի վճիռը՝ Վարդան Պետրոսյանին 93.255.000 ՀՀ
Յ
դրամ, որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար պատասխանողին վճարելը թույլատրելու մասով բեկանվել ն փոփոխվել է հետնյալ կերպ.
«ՀՀ Կառավարության 29.08.2013թ. թիվ 958-Ն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված Երնան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 բնակարանը՝ 87քմ մակերեսով, օտարել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին ն բնակարանի օտարման դիմաց բնակարանի սեփականատիրոջը Վարդան Պետրոսյանին տրամադրել 71.645.000 ՀՀ դրամ` որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար, ն փոխհատուցումը վճարելու պահից դադարեցնել Երնան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը (դրա նկատմամբ ճանաչելով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը)՝ պարտավորեցնելով վերջինիս ազատել նշված բնակարանը»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Պետրոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասը, 6-րդ հոդվածի Լին մասը, 63-րդ հոդվածի Լին մասը, 73-րդ հոդվածի Լին մասը, 1964 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածը, «Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, 1-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը, 13-րդ հոդվածի Էին ն 4-րդ մասերը, 14-րդ հոդվածի Լին մասը, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21-րդ հոդվածի 8-րդ կետը, 277-րդ, 287-րդ հոդվածները:
Բողոքաբերը եշված պնդումները պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երեան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի տակի նկուղը տրվել է որպես օժանդակ տարածք օգտագործելու նպատակով, ն տրամադրման ժամանակ պետական գրանցման ենթակա չէր կարող լինել: Նման պայմաններում հաստատվում է, որ նշված նկուղի նկատմամբ առկա է եղել այլ գույքային իրավունք:
Նշվածը հիմնավորվում է նաւ. Երնան քաղաքի ժողդատարանների
կենտրոնական արխիվի 04.05.1972 թվականին տրված արխիվային տեղեկանքով, համաձայն, որի Երնան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող նկուղային մասը անժամկետ տրամադրվել է բողոքաբերի հորը, ինչն առ այսօր օգտագործվում է բողոքաբերի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը ն
4
ամբողջությամբ կամ մասնակիորեն օրինական ուժ տալ Դատարանի 26.03.2019 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
9 ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտե աշխատակազմի տարածքային
ստորաբաժանման կողմից 13.12.2007 թվականին տրված թիվ 2282577 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010064-8 մատյանի 00007 համարի տակ գրանցվել է Վոլոդյա Ռուստամի Պետրոսյանի, Վարդան Վոլոդյայի Պետրոսյանի սեփականության իրավունքը Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ՝ Սպանդարյանի շրջգործկոմի 05.10.1995 թվականի թիվ 35/85 որոշման հիման վրա: Տվյալ հասցեում առկա է ինքնակամ՝ 82,3 քմ օգտագործվող նկուղ, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում: Գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում (հատոր 2-րդ, գ.թ. 45-46):
2) ՀՀ Կառավարության 29.08.2013 թվականի «Երնան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 958-Ն որոշմամբ Երնան քաղաքի մի շարք տարածքների, այդ թվում նան՝ Վարդան Պետրոսյանին պատկանող Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանը, ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ: Նույն որոշման 2-րդ կետով նշված տարածքները ձեռքբերող (կառուցապատման ծրագրի իրականացնող) է ճանաչվել Ընկերությունը (հատոր 1-ին, գ.թ. 11-14),
3) Ընկերության տնօրեն Ս. Մայրապետյանի կողմից 06.10.2014 թվականի Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի սեփականատերեր Վարդան Պետրոսյանին Ա Վոլոդյա Պետրոսյանին ուղարկվել է գրություն, որի համաձայն՝ հայտնվել է, որ ՀՀ Կառավարության 29.08.2013 թվականի «Երնան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 958-Ն որոշմամբ Երնան քաղաքի Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացի նե Հին Երնանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ ն ենթակա է օտարման հասարակության ն պետության կարիքների համար՝ օրենքով սահմանված փոխհատուցմամբ: Նույն որոշմամբ տարածքի ձեռքբերող է ճանաչվել Ընկերությունը: Նրանց կից ուղարկվել է Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող նրանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հասարակության ն պետության կարիքների համար օտարելու ն դրա դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրի նախագիծ (հատոր 1-ին, գթ. 15-17):
4) Ընկերության տնօրեն Ս.Մայրապետյանի կողմից 05.02.2015 թվականի Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի սեփականատերեր Վարդան Պետրոսյանին Ա Վոլոդյա Պետրոսյանին ուղարկվել է գրություն, որով հայտնել է, որ 06.10.2014 թվականին դիմել է նրանց գերակա հանրային
5
շահ ճանաչված վերոհիշյալ տարածքում գտնվող՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեի անշարժ գույքը 38.295.000 ՀՀ դրամով օտարելու վերաբերյալ առաջարկով, որին նրանք չեն արձագանքել: Հայտնվել է, որ 05.02.2015 թվականին Երնան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Աբրահամյանին է հանձնվել «ՒՏՑՏ» բանկի կողմից տրված համապատասխան բանկային երաշխիքը՝ ծրար թիվ 315, որով նրանք կարող են ստանալ վերոհիշյալ անշարժ գույքի դիմաց նրանց հասանելիք փոխհատուցման գումարը՝ 42.895.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գթ. 20):
5) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 Փորձագետի եզրակացության համաձայն Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հավանական շուկայական արժեքը փորձաքննության անցկացման օրվա դրությամբ կարող է կազմել 62.300.000 ՀՀ դրամ (գնահատումը կատարվել է առանց ինքնակամ կառույց հանդիսացող նկուղը ներառելու) (հատոր 4-րդ, գ.թ. 50-68):
6) Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 փորձագետի եզրակացության համաձայն՝ Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25 շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող, 87քմ մակերեսով սեփականության իրավունքով գրանցված շինությունից ն 82,3քմ հաշվառված ինքնակամ շինությունից բաղկացած անշարժ գույքի հավանական շուկայական արժեքը փորձաքննության անցկացման օրվա դրությամբ կարող է կազմել 81.700.000 ՀՀ դրամ (ներառյալ ինքնակամ կառուցված նկուղը) (հատոր 4-րդ, գ.թ. 50-68):
7) Փորձաքննության կատարման ծախսը կազմել է 54.000 ՀՀ դրամ (հատոր 4-րդ, գ.թ. 69):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի, 11-րդ հոդվածի ն 13-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվել է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հասարակության ն պետության կարիքների համար հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով գույքի օտարման որոշ առանձնահատկությունների:
6
Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվոմ ե հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների ն ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների Ա ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:
Սահմանադրության 81րդ հոդվածի 1ին մասի համաձայն հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նան՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նույն արձանագրության 1-ին հոդվածի 2րդ մասի համաձայն նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոն, նա անհրաժեշտ է Ւհամարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Եվրոպական դատարանը իր մի շարք վճիռներում արձանագրել է, որ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասում «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական ապրանքների սեփականությամբ ն անկախ է ներպետական օրենսդրության պաշտոնական դասակարգումից: Նույն կերպ, ինչպես նյութական ապրանքները, այնպես էլ որոշ այլ իրավունքներ կամ շահ կարող են համարվել «գույքային իրավունքներ», հետնաբար նան «գույք» Կոնվենցիայի սույն հոդվածի տեսանկյունից: Յուրաքանչյուր դեպքում քննության ենթակա խնդիրն այն է, թե արդյոք գործի հանգամանքները, որպես ամբողջությամբ դիտարկմամբ, դիմումատուին շնորհում են Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող գույքային շահի իրավունք (տե'ս, 10/05 մ. ՇՒ6օօ6 (31107/96) գործով Եվրոպական դատարանի 25.03.1999 թվականի վճիոր 54-րդ կետ, 86յ/616-
չ. հռն/ (33202/96) գործով Եվրոպական դատարանի 05.012000 թվականի վճիռը, 100-րդ կետ, 8ոօուօտտա ւ. Քօլռոժ (31443/96) Եվրոպական դատարանի 05.012000 թվականի 22.06.2004 թվականի վճիռը, 129-րդ կետ):
Եվրոպական դատարանը գտել է, որ որոշ դեպքերում «օրինական ակնկալիքը» կարող է ներառել իրավիճակներ, երբ շահագրգիռ անձինք իրավունք ունեն ապավինել
7
այն փաստին, որ կոնկրետ իրավական ակտը հետընթաց կարգով անվավեր չի ճանաչվի ի վնաս իրենց (տե՛ս, ԽԿօքօօ7 մ. Տառ (44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը 47-րդ կետ, ԽՕՒօԱԱՇոծ զոժ Խօրծյեռ մ. Լ/հսզուռ (17285/08) գործով Եվրոպական դատարանի 24.112015 թվականի վճիոը 36-րդ կետ): Նման իրավական ակտերը կարող են բաղկացած լինել, օրինակ, առավելություն տրամադրող կամ իրավունք ճանաչող վարչական որոշումից (տես, Քոօ 7/016)/ Զ6մօօքոծուչ Լմ զոժ Օէհօոտ մ. հօլռոժ (Տօոօջ ձ ոօ. 222) գործով Եվրոպական դատարանի 29.11.1991 թվականի վճիռը 47-րդ կետ, Խ/0ՏեռԼ մ. Քօլռոժ (10373/05) գործով Եվրոպական դատարանի 15.09.2009 թվականի վճիռը 45-րդ կետ), կամ դատարանի որոշումը (տե՛ս, Սօիկօմօ .. Սեոաոծ (43331/12) գործով Եվրոպական դատարանի 03.06.2014 թվականի վճիոր 20-րդ կետ): Եվրոպական դատարանը միաժամանակ գտել է, որ նման դեպքերում «օրինական ակնկալիքը» հիմնված է ողջամիտ պատճառաբանված իրավական ակտի վրա, որն ունի ուժեղ իրավական հենք ն որը կրում է գույքային իրավունքներ (տես, հօքօօխ/ մ ՏԹսռոօ (44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը 47-րդ կետ):
«Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական ն իրավաբանական անձանց, ինչպես նան համայնքներին (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող ն Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված
սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր ն այն) վրա (այսուհետ` օտարվող սեփականություն):
«Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում:
«Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
«Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց ն մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի ն գնորդի գիտակցաբար, արդարացի առնտրի պայմանների պահպանմամբ ն օրինական գործողությունների արդյունքում ձնավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց ն մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:
8
«Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումը տրվում է օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցման գումարից:
«Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը կամ նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:
«Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե դատարանը փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելուց հետո պարզում է, որ եթե՝ ա) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած փոխհատուցման ենթակա գումարը համարժեք կամ ավելի է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարից, ապա սեփականությունը դատական կարգով օտարվում է դեպոզիտ հանձնած գումարի չափով փոխհատուցմամբ, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռք բերողին չի վերադարձվում, բ) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած գումարը պակաս է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցման ենթակա գումարից, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է դատարանի կողմից՝ այդ օրվա դրությամբ: Դատարանի վճռում պետք է նշվի դեպոզիտ հաշվին վճարման ենթակա փոխհատուցման լրացուցիչ գումարը.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարագայում, երբ վեճը վերաբերում է հանրային գերակա շահի հիմքով օտարվող գույքի շուկայական արժեքին, հետնաբար նան փոխհատուցման չափին, ապա գործի համար էական ն առանցքային նշանակություն ունի ներկայացված հայցով օտարվող սեփականությունը: Այլ կերպ ասած, Վճռաբեկ դատարանը ելնելով «Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի տառացի մեկնաբանությունից փաստում է, որ հանրային գերակա շահի հիմքով սեփականության օտարման գործերով դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի փոխհատուցման չափի հարցը:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ փոխհատուցման չափը որոշելու համար առանցքային նշանակություն ունի օտարվող սեփականության շուկայական գնի պարզումը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանները նախ քննարկման առարկա պետք է դարձնեն ն պարզեն՝ օտարվող սեփականության շուկայական գինը, որի արդյունքում հնարավոր կլինի որոշել օտարվող սեփականության համար տրվող փոխհատուցման չափը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը դատարանի համար սահմանել է հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման գործերով փոխհատուցման չափը պարզելու պարտականություն, ուստի դատարանը սահմանափակված չէ ձեռքբերողի կողմից
9
ներկայացված պահանջում նշված գումարի չափով, այն պայմաններում, երբ օտարվող սեփականության սեփականատերը կամ այլ գույքային իրավունք ունեցող անձը վիճարկում են օտարվող սեփականության շուկայական գինը: Նման պայմաններում դատարանը սահմանափակված չէ ձեռքբերողի կողմից պահանջվող գնով վեճի առարկա օտարվող սեփականութան օտարման պահանջով: 60Հակառակ մեկնաբանման արդյունքում, կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ ձեռքբերող ընկերությունը կարող է դատարան ներկայացնել շուկայական գնից էականորեն տարբերվող գնով սեփականության օտարման պահանջ, իսկ դատարանը պարզելով օտարվող սեփականության իրական արժեքը, հնարավորություն չի ունենա օրենքի պահանջներին համապատասխանող փոխհատուցման չափ ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ կամ այլ գույքային իրավունք ունեցող անձի համար՝ ոչ արդյունավետ դարձնելով ոլորտային դատավարությունը ն. վերջնարդյունքում ի չիք դարձնելով փոխհատուցման չափը դատարանի կողմից որոշելու Օրենսդրի հետապնդած նպատակը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման մեկնաբանման արդյունքում կապահովվի բարենպաստ հավասարակջշոռություն՝ հանրության շահից բխող պահանջմունքների Ա անհատի իրավունքների միջն:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրությամբ սահմանված «գույք» հասկացությունը ավելի լայն է մեկնաբանվում, քան ներպետական օրենքներում: Վերոնշյալ վճիռներում Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայով նախատեսված «գույք» հասկացությունը ինքնավար մեկնաբանություն ունի, ն ներառում է ոչ միայն նյութական աշխարհում գոյություն ունեցող որնէ առարկա, որը սեփականության իրավունքով պատկանում է անձին, այլ նան՝ գույքային իրավունքը: Եվրոպական դատարանը իր վճիռներով փաստել է նան, որ կան որոշակի հանգամանքներ, որոնց պարագայում անձինք կարող են ունենալ «օրինական ակնկալիք», հետնաբար նան «գույք» Կոնվենցիայի տեսանկյունից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման գործերով դատարանները պետք է առաջնորդվեն ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված օտարվող սեփականության չափանիշներով, այլ նան Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1ին հոդվածով սահմանված սեփականության իրավունքի վերաբերյալ տրված մեկնաբանություններով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, նան որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներն իրենց արտացոլումն են գտել Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունում: Մասնավորապես, «Հասարակության նռն (պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանել է, որ «օտարվող սեփականություն» հասկացությունն իր մեջ ընդգրկում է ոչ միայն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած, այն հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտները, այդ թվում՝ գույքային իրավունքները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
10
Դատարանը 26.03.2019 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը մերժել է: Դատարանն իր վճիռը, ի թիվս այլնի, պատճառաբանել է հետնյալով՝ «(. «Փաստորեն, դատարանը գտնում է, որ փոխհատուցման գումարը կազմում է 93.955.000 /գուքի գեահատման արժեք' 81.700.000 ՀՀ դրամ -Է օրենքով սահմանված 15 տոկոս ավել գումար' 12.255.000 ՀՀ դրամ/ ՀՀ դրամ, որը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության կողմից Վարդան Պեփրոսյանին եշված գումարը վճարելուց հետո Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյանի փողոցի 25 շենքի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի եկատմամբ պետք է դադարեցնել Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը' դրանք ճանաչելով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության սեփականությունը: Անդրադառնալով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ըեկերության կողմից ներկայացված փոխհատուցման գումարի չափին, որի համար հիմք է հանդիսացել «Անիկոմ» ՍՊ ընկերության կողմից տրված թիվ ՊԳ 04/27/01 անշարժ գույքի վերագնահատման հաշվետվությունը, դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում որպես փոխհատուցման գումարի չափի հիմք պետք է դիտել դատարանի կողմից նշանակված փորձաքենության արդյունքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի" 26.04.2018թ. տրված թիվ 43831607 Փորձագետի եզրակացությունը (..)»:
Վերաքննիչ դատարանը 2510.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է, Ա Դատարանի 26.03.2019 թվականի վճիռը՝ Վարդան Պետրոսյանին 93.255.000 ՀՀ դրամ, որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար պատասխանողին վճարել թույլատրելու մասով բեկանել ն փոփոխել է, այն է՝ Ընկերությանը թույլատրել է Վարդան Պետրոսյանին վճարել 71.645.000 ՀՀ դրամ՝ որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար: Իր դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետնյալ կերպ՝ «(..) Դատարանը հայցը պետք է քեներ եշված պահանջների շրջանակներում ն կատարեր եզրահաեգում" դրանք բավարարելու կամ մերժելու մասին: Այսինքն՝ Դատարանը պարտավոր է եղել հայցը քենել ներկայացված կոեկրեր պահանջի" Երեան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 հասցեի անշարժ գույքը 62.300.000 ՀՀ դրամով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին օտարելու շրջանակներում: Մինչդեռ Դատարանը, հիմեավոր համարելով հայցվորի ներկայացրած պահանջն այն պատճառաբանությամբ, որ վերջինս գերակա հանրային շահ ճանաչված բնակարանի սեփականատիրոջից այն փոխհատուցման դիմաց ձեռք բերելու ուղղութամբ օրենքի պահանջեերին համապատասխան կատարել է բոլոր գործողությունները, սակայն վերջինիս կողմից որնէ արձագանք կամ գործողություն երա առաջարկներին չի կատարվել, հայցը չի քննել ներկայացված կոնկրետ պահանջի' Երնան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 հասցեի անշարժ գույքը 62.300.000 ՀՀ դրամ գումարի չափով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին օտարելու շրջանակեերում' արձանագրելով, որ «փոխհատուցման գումարը կազմում է 93.955.000 /գույքի գնահատման արժեք' 81.700.000 ՀՀ դրամ -Է օրենքով սահմանված 15 տոկոս ավել գումար' 12.255.000 ՀՀ դրամ/ ՀՀ դրամ, որը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի կողմից Վարդան Պետրոսյանին եշված գումարը վճարելուց հետո Երնան քաղաքի Կենտրոն
11
վարչական շրջանի Տերյանի փողոցի 25 շենքի թիվ 19 հասցեում գտեվող անշարժ գույքի եկատմամբ պետք է դադարեցնել Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը' դրանք ճանաչելով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի սեփականությունը»: Արդյունքում" Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից ոչ թե հայցի առարկայի (Դատարանը, հասարակության ն պետության կարիքների համար գործընթացի շրջանակներում, քննել ն վճիռ է կայացրել հայցով հայցի առարկայի փոփոխման վերաբերյալ դիմումով, պահանջված կոնկրետ հասցեի անշարժ գույքը հայցվորին օտարելու պահանջ), այլ հայցագեի ավելացման մասով վճիռ կայացնելով:
Մինեույն ժամանակ Վերաքենիչ։ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցի պարզմանը, թե արդյոք Դատարանի կողմից հայցվորին օտարված անշարժ գույքն ամբողջությամբ սեփականության իրավունքով պատկանում է պատասխանողին' հաշվի առնելով դրա վերաբերյալ բողոքաբերի փաստարկները, ըստ որի' Դատարանը հայցվորին է վաճառել մի գուք' ինքնակամ շինություն, որը պատասխանողին չի էլ պատկանել, այն պատճառով, որ դա ինքնակամ շինություն է (:.)»:-
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը ն սկզբնական հայցով, ն՛ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 փորձագետի եզրակացությունից հետո ներկայացրած հայցի առարկայի փոփոխության մասին դիմումով որպես դատարանին ուղղված պահանջ ներկայացրել է Երնան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեի անշարժ գույքը Ընկերությանն օտարելու պահանջ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հաստատվել է այն փաստը, որ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 13.12.2007 թվականին տրված թիվ 2282577 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010064-8 մատյանի 00007 համարի տակ գրանցվել է Վոլոդյա Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ՝ Սպանդարյանի շրջգործկոմի՝ 05.10.1995 թվականի թիվ 35/85 որոշման հիման վրա: Հաստատվել է նան այն, որ նույն հասցեում առկա է 82,3քմ մակերեսով ինքնակամ կառույց, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում:
Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Ներսիսյան) 18.09.2015 թվականի որոշմամբ գործով պատասխանող է ճանաչվել միայն Վարդան Պետրոսյանը, քանի որ Վոլոդյա Պետրոսյանը մահացել է:
Վերաքննիչ դատարանն իր 25.10.2019 թվականի որոշումը, ի թիվս այլ հիմքերի, պատճառաբանել է հետնյալով. «(.) Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվում է անձին պատկանող սեփականությունը, իսկ տվյալ դեպքում Տերյանի փողոցի 25 շենքի թիվ 19 հասցեում գփնեվող 82,3քմ հաշվառված ինքնակամ
12
շինությունը, ինչպես արդեն նշվեց, չի համարվում սույն գործով պատասխանող Վարդան Պետրոսյանի սեփականությունը' դրա նկատմամբ չի ճանաչվել վերջինիս սեփականության իրավունքը, որպիսի պայմաններում եշված հասցեում գտնվող անշարժ գույքը չի կարող օտարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի Զրդ մասի 3րդ կերտի ուժով, մինչդեռ Դատարանը, հայցվորին թույլատրելով պատասխանողին վճարել 93.255.000 ՀՀ դրամ' որպես եշված հասցեում գտեվող անշարժ գույքի փոխհատուցման համար նախատեսված գումար, դրա մեջ ներառել է նան պատասխանողին պատկանող վերը եշված ինքնակամ շինությունը (..)»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդան Պետրոսյանի «օտարվող սեփականության», դրա դիմաց համարժեք փոխհատուցման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները հիմնավորված չեն հետնյալ պատճառաբանությամբ.
«Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական ն իրավաբանական անձանց, ինչպես նան համայնքներին (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող ն Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված
սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր Աե այն) վրա (այսուհետ` օտարվող սեփականություն):
«Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝ ա) օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված բացառիկ դեպքերում ն կարգով. բ) օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական ն համարժեք փոխհատուցում:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ինչպես նյութական ապրանքները, այնպես էլ որոշ այլ իրավունքներ կամ շահ կարող են համարվել «գույքային իրավունքներ», հետնաբար նան «գույք»՝ Կոնվենցիայի նույն հոդվածի տեսանկյունից: Յուրաքանչյուր դեպքում քննության ենթակա խնդիրն այն է, թե արդյոք գործի հանգամանքները, որպես ամբողջությամբ դիտարկմամբ, դիմումատուին շնորհում են Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող գույքային շահի իրավունք (տես, 1ՕեՂժտՏ մ. ՕՐօօօօ (3107/96) գործով Եվրոպական դատարանի 25.03.1999 թվականի վճիռը 54-րդ կետ, 86յյ616ո մ. |ռլյ/ (33202/96) գործով Եվրոպական դատարանի 05.012000 թվականի վճիռը, 100-րդ կետ, 8ոօուօտտ ա մ. Քօլռոժ (31443/96) Եվրոպական դատարանի 05.012000 թվականի 22.06.2004 թվականի վճիռը, 129-րդ կետ):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, սահմանելով օտարվող սեփականության հասկացությունը Ա դրա համար սահմանելով նախնական ն համարժեք փոխհատուցում տրամադրելու իմպերատիվ պահանջ՝ օտարվող սեփականության հասկացության տակ նկատի է ունեցել ոչ միայն անձանց՝ պետական գրանցում ստացած սեփականության իրավունքը, այլ նան անձանց՝ հաշվառված սեփականության
13
իրավունքի բոլոր օբյեկտները: Այլ կերպ ասած, հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման պարագայում նախնական Ա համարժեք փոխհատուցում պետք է տրամադրվի ոչ միայն այն անձանց, որոնք ունեն պետական գրանցում ստացած սեփականության իրավունք օտարվող սեփականության նկատմամբ, այլ նան այն անձանց, որ նշված գույքի նկատմամբ ունեն հաշվառված գույքային իրավունքներ:
Վերաքննիչ դատարանի կողմից Երնան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող 82,3քմ մակերեսով հաշվառված ինքնակամ շինությունը Վարդան Պետրոսյանին սեփականության իրավունքով չպատկանելու, ն այդ հիմքով փոխհատուցում չտրամադրելու մասին Վերաքննիչ դատարանի
պատճառաբանությունները չեն բխում «Հասարակության Ա պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով օտարվող սեփականության վերաբերյալ օրենսդրի սահմանած տրամաբանությունից: Ավելին, դրանք հակասում են նան Եվրոպական դատարանի վճիռներում Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասում «գույք» հասկացությանը տրված մեկնաբանությանը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով «օտարվող սեփականություն» հասկացությունը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել նան Եվրոպական դատարանի կողմից «գույք» հասկացության վերաբերյալ տրված իրավական մեկնաբանությունները՝ երաշխավորելու համար օտարվող սեփականության գուքային իրավունքներ ունեցող անձանց՝ Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010064-8 մատյանի 00007 համարի տակ գրանցվել է Վոլոդյա Ռուստամի Պետրոսյանի, Վարդան Վոլոդյայի Պետրոսյանի սեփականության իրավունքը: Տվյալ հասցեում առկա է ինքնակամ՝ 82,3 քմ օգտագործվող նկուղ, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 փորձագետի եզրակացության համաձայն՝ Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող 87քմ մակերեսով սեփականության իրավունքով գրանցված շինություից նե 82,3քմ հաշվառված ինքնակամ շինությունից բաղկացած անշարժ գույքի հավանական շուկայական արժեքը փորձաքննության անցկացման օրվա դրությամբ կարող է կազմել 81.700.000 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով սույն գործով հաստատված փաստերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է ինչպես «Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի կարգավորումը, այնպես էլ՝ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը ն հաշվի չի առել այն հանգամանքը, որ օտարվող սեփականության հետ մեկտեղ նույն՝ Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում
14
առկա է ինքնակամ՝ 82,3քմ մակերեսով օգտագործվող նկուղ, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում: Ավելին, վերոնշյալ ինքնակամ կառույցի՝ ինքնակամերի մատյանի 1745 Տհամարում հաշվառվելու մասին գրառման առկայությունը ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 13.12.2007 թվականին տրված թիվ 2282577 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում նույնպես վկայում է, որ Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի սեփականատերն ունի որոշակի օրինական ակնկալիք՝ ստանալու փոխհատուցում նշված կառույցն օգտագործելու իրավունքին միջամտության դիմաց:
Միաժաման Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափը որոշելիս անտեսել է «Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումն այն մասին, որ համարժեք փոխհատուցում է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
Անհիմն է նան Վերաքննիչ դատարանի կողմից ընդհանուր իրավասության դատարանին հայցի շրջանակներից դուրս գալու խախտում վերագրելը, քանի որ իր այդ դիրքորոշումն արտահայտելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է «Հասարակության Ա պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1ին մասի այն իրավակարգավորումը, համաձայն որի որոշակի պայմաններում գույքը ձեռքբերողի կողմից սեփականության օտարման հայցով դատարան դիմելու դեպքում դատարան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0772/02/15
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
