Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ՎԴ/5327/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ՎԴ/5327/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/5327/05/1925 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Վարդան Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.05.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Վարդան Սարգսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա ն 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամաններն անվավեր ճանաչելու նե Վարդան Սարգսյանին նախկին պաշտոնում վերականգնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Վարդան Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա ն 06.060

Ամբողջ Տեքստ

ՀԱՆ:

ՄՈՇ»

ՆՅՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5327/05/19

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5327/05/19

Նախագահող դատավոր` Կ. Մաթնոսյան

Դատավորներ՝ Ք. Մկոյան

Ա. Առաքելյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

2023 թվականի հունվարի 25-ին,

գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.05.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Վարդան Սարգսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա ն 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամաններն անվավեր ճանաչելու նե Վարդան Սարգսյանին նախկին պաշտոնում վերականգնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վարդան Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա ն 06.0602019 թվականի թիվ 1/126-Ա հրամանները ն իրեն վերականգնել նախկին պաշտոնում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 30.10.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.05.2021 թվականի որոշմամբ Վարդան Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, նե Դատարանի 30.10.2019 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Սարգսյանը (ներկայացուցիչ՝ Արթուր Մկրտչյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքեեիչ դատարանը սխալ է մեկեաբանել «Մաքսային ծառայության» մասին ՀՀ օրենքի ինե, 2րդ ն 10-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի թիվ 1723-Ն որոշումը ն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1Լին հոդվածի 2-րդ մասը, 3-րդ հոդվածը, 7-րդ հոդվածի 7-րդ մասը, 91-րդ հոդվածի 1-իե ն 2-րդ մասերը, 92-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը, 93-րդ հոդվածի ին ն 3-րդ մասերը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 2-րդ մասի Էին կետը, 124-րդ հոդվածը:

Բողոք բերած աեձը եշված պնդումը պատճառաբանել է հեփնյալ փաստարկներով.

Վերաքննի: դատարանի տրամաբանությամբ հայցվորն օրենքով չնախատեսված «հնարավորություն», առավելություն է ստացել ինչի իրավունքն օրենսդրությամբ չի ունեցել: Վերաքննիչ դատարանը փորձաշրջանի հետ կապված մաքսային օրենսդրությամբ նախատեսված կողմերի իրավունքները ն պարտականությունները վերլուծելիս փորձաշրջանին վերաբերող վարչական մարմնի ոչ իրավաչափ դրսնորումն «արդարացրել է» աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերով, առանց հաշվի առնելու, որ աշխատանքային օրենսգրքով իրավունքների ն :սպլյարտականությունների սահմանումը պետք է լինի գործատուի ն փորձաշրջան անցնող անձի համաձայնությամբ: Այսինքն, փորձաշրջանի երկարացումը պետք է լիներ բացառապես հայցվորի համաձայնությամբ:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով ամրագրված հայցվորի հիմնարար իրավունքները, այն է՝ աշխատանքի իրավունքը ն արդար դատաքննության իրավունքը, քանի որ Վերաքննիչ դատարանը որնէ կերպ չի հիմնավորել իր կայացրած որոշումն իրավական ակտերով իսկ պատճառաբանություններն ու եզրակացությունները չհիմնավորված ենթադրություններ են: Ըստ էության Վերաքննիչ դատարանը պետք է տար մեկ հարցի պատասխան՝ գործատուն, որպես վարչական մարմին արդյոք իրավասու էր երկարաձգել փորձաշրջանը, այն դեպքում, երբ դրա համար օրենքով ուղղակի լիազորություն չի ունեցել, ինչը Վերաքննիչ դատարանը չի արել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Ց Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի պետի կողմից Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետին ուղղված զեկուցագրով հայտնվել է, որ Վարդան Սարգսյանը Կոմիտեի նախագահի 04.02.2019 թվականի հրամանի համաձայն Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնում նշանակվել է որպես մաքսային տեսուչ 3 ամիս փորձաշրջանով: Աշխատած ժամանակահատվածում Վարդան Սարգսյանը թույլ է տվել որոշակի թերացումներ ն բացթողումներ (հատոր 1-ին, գ.թ. 41).

2) Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի կողմից Կոմիտեի նախագահին ուղղված 03.05.2019 թվականի թիվ Ն/20-3/40109-2019 գրությամբ հայտնվել է, որ Վարդան Սարգսյանի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված փորձաշրջանի վերաբերյալ հիմքերը բավարար չեն, ուստի խնդրել է Վարդան Սարգսյանի փորձաշրջանը երկարացնել 1 ամսով (հատոր 1-ին, գ.թ. 42).

Յ

3) Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանի համաձայն՝ հրամայվել է Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 1 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանի փորձաշրջանի ժամկետը երկարաձգել մեկ ամսով (հատոր 1-ին, գ.թ. 18).

4) Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի պետի կողմից Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչությաան պետին ուղղված զեկուցագրով հայտնվել է, որ Վարդան Սարգսյանը Կոմիտեի նախագահի 19.02.2019 թվականի թիվ 1/625-Ա հրամանի համաձայն տեղափոխվել է Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնում որպես մաքսային տեսուչ՝ 3 ամիս փորձաշրջանով: Այնուհետն, Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանի համաձայն փորձաշրջանը երկարացվել էր նս 1 ամիս, սակայն Վարդան Սարգսյանի աշխատանքում այդ մեկ ամսվա ընթացքում դրական շարժ չի նկատվել (հատոր 1-ին, գ.թ. 14).

5) Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի կողմից Կոմիտեի նախագահին ուղղված 30.05.2019 թվականի թիվ Ն/20-3/54752-2019 գրությամբ հայտնվել է, որ Վարդան Սարգսյանի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված փորձաշրջանի վերաբերյալ հիմքերը բավարար չեն, ուստի հայտնվել է, որ նպատակահարմար չի գտնում Վարդան Սարգսյանի հետագա աշխատանքը մաքսային համակարգում (հատոր 1-ին, գ.թ. 45).

6) Կոմիտեի նախագահի 04.06.2019 թվականի թիվ Ն/16-2/57037-2019 գրությամբ Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանին հայտնվել է, որ մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո Վարդան Սարգսյանի փորձաշրջանի արդյունքները գնահատվել են անբավարար (հատոր 1-ին, գ.թ. 47).

7) Կոմիտեի նախագահի 06.06.2019 թվականի թիվ 1/126-Ա հրամանի 1-ին կետի համաձայն՝ հրամայվել է Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանին 06.06.2019 թվականից ազատել մաքսային ծառայությունից (հատոր 1-ին, գ.թ. 19):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, «Մաքսային ծառայության» մասին ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 10-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի թիվ 1723-Ն որոշման խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյոք վարչական մարմինն իրավասու է երկարաձգել թ5առաջին անգամ մաքսային ծառայության պաշրոն զբաղեցնող անձի փորձաշրջանի ժամկետը, այն դեպքում, երբ ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում որպես փորձաշրջանի փտնողություն եշվել է օրենքով նախատեսված մինչն վեց ամիս ժամկետից կարճ ժամանակահատված:

ՀՀ. Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության ն օրենքների հիման վրա ն դրանց իրականացումն

4

ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

ՀՀ սահմանադրական դատարանը 08.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-Ղ291 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետաիշխանական լիազորություններով օժտված յուրաքանչյուր մարմին, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում: Հիշյալ սուբյեկտների հանրային-իրավական վարքագծի իրավական հիմք հանդես են գալիս ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նան ՀՀ կողմից վավերացված միազգային պայմանագրերը, ՀՀ օրենքները ն այլ նորմատիվ իրավական ակտերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրինականության սահմանադրական սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որպեսզի գործադիր իշխանության մարմինների գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության ն օրենքի վրա (տես, Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8932/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ. աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

Նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նան քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների ն տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (այսուհետ` Օրենք) 1ին հոդվածի համաձայն՝ նուն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության, որպես պետական ծառայության հատուկ տեսակ, կազմակերպման ն դրա իրականացման, մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի, մաքսային ծառայության առանձնահատկությունների, ինչպես նան դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` մաքսային ծառայության պաշտոնատար անձանց՝ նույն օրենքով չկարգավորվող աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով ն իրավական այլ ակտերով:

Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչն վեց ամիս փորձաշրջանով՝ կախված նր մասնագիտական սպատրաստվածութան աստիճանից ն պաշտոնից: Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պարտականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում: Փորձաշրջանի տնողությունը նշվում է ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում: Փորձաշրջան անցնելու կարգը ն պայմանները սահմանում է Կառավարությունը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի «Մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը ն պայմանները սահմանելու մասին» թիվ 1723-Ն որոշման (ուժը կորցրել է 21.06.2020 թվականին՝ ՀՀ կառավարության 18.06.2020 թվականի թիվ 1002-Ն որոշմամբ) (այսուհետ՝ թիվ 1723-Ն որոշում) համաձայն՝ Օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` ՀՀ. կառավարությունը որոշել է

5

սահմանել մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը ն պայմանները՝ համաձայն հավելվածի:

Նույն որոշման հավելվածի համաձայն՝

1. Սույնով սահմանվում են առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջան անցնելու կարգն ու պայմանները:

2. Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար փորձաշրջանը նշանակվում է Օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

3. Մաքսային ծառայության փորձաշրջանի ժամկետը սահմանվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:

4. Համապատասխան մաքսային ստորաբաժանում փորձաշրջանով աշխատանքի ընդունված անձին՝ տվյալ ստորաբաժանման ղեկավարի գրավոր հրամանով, որպես փորձաշրջանի անցկացման ղեկավար, կցվում է բազմափորձ մաքսային ծառայող:

5. Մաքսային մարմինը փորձաշրջան անցնող անձին տրամադրում է համապատասխան օրենսդրական ակտեր, ապահովում տեխնիկական միջոցներով աշխատանքային համապատասխան հմտություններ ձեռք բերելու համար:

6. Փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ՝

ա) փորձաշրջանի անցկացման ղեկավարը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում զեկուցագիր փորձաշրջան անցնող անձի կատարած աշխատանքների մասին.

բ) փորձաշրջան անցնող անձը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում հաշվետվություն փորձաշրջանի ընթացքում կատարած աշխատանքների մասին:

7. Մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարը մեկօրյա ժամկետում ամփոփում է փորձաշրջանի արդյունքները ն մաքսային վերադաս մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն՝ կցելով նույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը:

8. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը փորձաշրջանով աշխատանքի ընդունված անձի փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության դեպքում դրա մասին գրավոր հայտնում է փորձաշրջան անցնող անձին ն, համաձայն գործող օրենսդրության, տվյալ անձին հրամանով ազատում աշխատանքից:

Վերորգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կանոնակարգել է մաքսային ծառայությունում առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման կարգը` սահմանելով, որ առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչն վեց ամիս փորձաշրջանով կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից ն պաշտոնից: Միննույն ժամանակ օրենսդիրն ամրագրել է, որ փորձաշրջանի տնողությունը նշվում է ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում:

Օրենքի 10-րդ հոդվածի հիմքով թիվ 1723-Ն որոշմամբ սահմանել է փորձաշրջան անցնելու կարգը ն պայմանները, ըստ որի՝ առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար փորձաշրջանը նշանակվում է Օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, փորձաշրջանի ժամկետը սահմանվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով, համապատասխան մաքսային ստորաբաժանում փորձաշրջանով աշխատանքի ընդունված անձին՝ տվյալ ստորաբաժանման ղեկավարի գրավոր հրամանով, որպես փորձաշրջանի անցկացման ղեկավար, կցվում է բազմափորձ մաքսային ծառայող:

(Թիվ 1723-Ն որոշմամբ սահմանվել է նան փորձաշրջանի ժամկետը լրանալուց հետո կատարման ենթակա գործողությունների ծավալը: Մասնավորապես` փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ փորձաշրջանի անցկացման ղեկավարը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում զեկուցագիր փորձաշրջան անցնող անձի կատարած

6

աշխատանքների մասին: Նույն ժամկետում, այսինքն` փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ փորձաշրջան անցնող անձը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում հաշվետվություն փորձաշրջանի ընթացքում կատարած աշխատանքների մասին: Դրանից հետո մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարը մեկօրյա ժամկետում պետք է ամփոփի փորձաշրջանի արդյունքները նե մաքսային վերադաս մարմնի ղեկավարին ներկայացնի եզրակացություն` կցելով ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի թիվ 1723-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ

իրավակարգավորումներով հստակ սահմանվել են փորձաշրջան անցնելու կարգը ն պայմանները, այդ թվում փորձաշրջանի ժամկետը լրանալուց հետո կատարման ենթակա գործողությունների ծավալը: Ըստ այդմ՝ սահմանվել է մաքսային ծառայությունում առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման (բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների) մինչն վեց ամիս փորձաշրջանի ժամկետ՝ կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից ն պաշտոնից, որպիսի տնողությունը պետք է նշվի ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում: Այս ժամկետի ավարտից 7 օր առաջ փորձաշրջանի անցկացման ղեկավարը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին պետք է ներկայացնի զեկուցագիր փորձաշրջան անցնող անձի կատարած աշխատանքների մասին: Ընդ որում, նույն ժամկետում, այսինքն՝ փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ փորձաշրջան անցնող անձը տվյալ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարին պետք է ներկայացնի հաշվետվություն փորձաշրջանի ընթացքում կատարած աշխատանքների մասին, որից հետո մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարը մեկօրյա ժամկետում պետք է ամփոփի փորձաշրջանի արդյունքները ն մաքսային վերադաս մարմնի ղեկավարին ներկայացնի եզրակացություն՝ կցելով թիվ 1723-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքով ն թիվ 1723-Ն որոշմամբ կանոնակարգվել է նան փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացություն ստանալու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից կատարման ենթակա գործողությունների ծավալը: Մասնավորապես, փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացություն ստանալու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարն իրավասու է կատարել միայն հետնյալ երկու գործողությունները.

1) փորձաշրջան անցնող անձին գրավոր հայտնել փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության վերաբերյալ,

2) տվյալ անձին հրամանով ազատել ծառայությունից՝ համաձայն գործող օրենսդրության:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացություն ստանալու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարն օժտված չէ վերոգրյալ երկու գործողությունից բացի որնէ այլ գործողություն կատարելու, այդ թվում՝ ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում որպես առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջանի տնողություն օրենքով նախատեսված մինչն վեց ամիս ժամկետից կարճ ժամանակահատված նշված փորձաշրջանի ժամկետը երկարաձգելու լիազորությամբ:

Այսինքն, անկախ նրանից, թե փորձաշրջանի տնողությունը ծառայության ընդունման մասին Կոմիտեի ղեկավարի հրամանում նշված կլինի օրենքով նախատեսված առավելագույն՝ վեց ամիս ժամկետը, թե՝ այդ ժամկետից ավելի կարճ ժամկետ, այդ ժամկետի ավարտից հետո փորձաշրջան անցնող անձը կամ պետք է ընդունվի ծառայության, կամ` փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության դեպքում պետք է հրամանով ազատվի ծառայությունից՝ համաձայն գործող օրենսդրության:

ՀՀ Սահմանադրության` «Որոշակիության սկզբունքը» վերտառությամբ 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները ն ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք

7

է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը ն ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների ն ազատությունների կրողները ն հասցեատերերն ի վիճակի լինեն դրսնորելու համապատասխան վարքագիծ:

ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-630 որոշմամբ նույնպես անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին՝ ընդգծելով, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետնանքները ն վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների Ա պարտավորությունների հարցում:

ՀՀ սահմանադրական դատարանը 13.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-7Տ53 որոշմամբ փաստել է, որ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նան իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձնակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական ն ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետնանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

Ավելին, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նան, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե'ս, ՀՀ սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 02.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ նշել է, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության ն օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նան, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքի սուբյեկտների համար պետք է կանխատեսելի ն որոշակի լինի, որ այն դեպքում, երբ ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում որպես առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջանի ժամկետ նշվել է օրենքով նախատեսված մինչն վեց ամիս ժամկետից կարճ ժամկետ, ապա այդ ժամկետը լրանալուց հետո անձն ունենում է ողջամիտ ակնկալիք, որ փորձաշրջանի ժամկետը չի կարող երկարաձգվել, իսկ փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության բացակայության դեպքում ինքը պետք է ընդունվի ծառայության: Ընդ որում, անձի համար պետք է կանխատեսելի Ան որոշակի լինի նան այն, որ փորձաշրջանի արդյունքների մասին բացասական եզրակացության դեպքում, համաձայն գործող օրենսդրության, ինքը հրամանով ազատվելու է ծառայությունից, քանի որ Կոմիտեի ղեկավարին որնէ իրավական ակտով վերապահված չէ այդ ժամկետը երկարաձգելու լիազորություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնին փորձաշրջանի ժամկետի երկարաձգման որնէ լիազորություն չվերապահելն ինքնանպատակ չէ, նման մոտեցմումը բխում է իրավական որոշակիության ն օրինական ակնկալիքի իրավունքի պաշտպանության սկզբունքներից ն միտված է անձանց՝ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով ամրագրված՝

8

աշխատանքի ընտրության ազատության ու աշխատանքային իրավունքների պաշտպանության ապահովմանը:

Վճռաբեկ դարարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Վարդան Սարգսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա ն 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամանները ն իրեն վերականգնել նախկին պաշտոնում:

Դատարանը հայցը մերժել է, պատճառաբանելով, որ «Օրենսդրի կողմից հստակ սահմանվել է փորձաշրջանի առավելագույն ժամկետը, այն է' վեց ամիս, ն որնէ կերպ Օրենսդիրը չի սահմանափակել մաքսային վերադաս մարմեի ղեկավարին փորձաշրջանի կոնկրետ ժամկետի ըետրության չափանիշով, ավելիե' որպես ժամկետի ընտրության ուղղորդիչ՝ Օրենսդիրը եշել է մասնագիտական պատրաստվածության աստիճանը ն պաշտոնը, այսինքե' փորձաշրջանի ժամկետի ըետրության հարցում, ի թիվս այլնի, գնահատման են ենթակա նան այնպիսի հմտությունները, որոնք, ըստ էության, բացահայտելի են գերազանցապես աշխատանքային պրոցեսում, ուստի, բացահայտելով Օրենսդրի կամքը, կարելի է եզրահանգել, որ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից փորձաշրջանի սահմանված ժամկետից ավելի քիչ ժամկերով փորձաշրջանի նշանակումը, այնուհերն համապատասխան եզրակացության հիման վրա փորձաշրջանի ժամկետի երակարաձգումը' միեչն 6 ամիսը, բխում է առաջին անգամ մաքսային ծառայության համապատասխան պաշտոնին անցնելու համար սահամեվող փորձաշրջանի վերջնական նպատակից, իրավաչափ է ն օրինական: Հարկ է նան նշել, որ փորձաշրջանի ժամկետի սահմանման կամ դրա երկարաձգման մասով Օրենսդիրը որնէ կարգավորում չի նախատեսել, համաձայն որի' փորձաշրջանի ժամկետը որնէ կերպ պետք է համաձայնեցվի փորձաշրջանն անցեող համապատասխան աշխատակցի հետ: (..) Վերոնշյալից ելեելով' դատարանը գտնում է, որ հայցվորի պեդումեերե այս մասով հիմնազուրկ են, ն որնէ կերպ չեն կարող հիմք հանդիսանալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 06.05.2019թ. թիվ 1/1005-Ա հրամանն անվավեր ճանաչելու համար: (..) Վերոգրյալ ամբողջից հետփնում է, որ սույն դեպքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն գործել է ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանմամբ, ն սուն դեպքում առկա չէ որնէ հիմք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 06.06.2019թ. թիվ 1/1126-Ա հրամանն անվավեր ճանաչելու համար»:

Վերաքննիչ դատարանը Վարդան Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժել է, ն Դատարանի վճիռը թողել է անփոփոխ, այն հիմնավորմամբ, որ «օրենքով սահմանված փորձաշրջանի առավելագույն ժամկետի' սույն դեպքում 6 ամսի, ավարտիե, եթե գործատուն չի կայացնում համապատասխան որոշում փորձաշրջանը անցած չհամարելու մասին, իսկ աշխատողը շարունակում է աշխատել, ապա օրենքի ուժով փորձաշրջանը համարվում է անցած: Իսկ այն դեպքերում, երբ գործատուի կողմից սահմանվում է փորձաշրջանի նոր ժամկետ, որը կարող Է կատարվել փորձաշրջանի ժամկետը երկարաձգելու միջոցով, ապա փորձաշրջանը չի կարող համարվել ավարտված, իսկ քենարկվող դրույթը չի կարող համարվել կիրառելի: Վերաքննիչ դատարանն արձանագարում է, որ փորձաշրջանի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ մինչն աշխատանքի ընդունումը գործատուն հնարավորություն ունենա ստուգելու աշխատաողի մասեագիտական հմտությունները ն ըստ այդմ կայացնի որոշում աշխատանքի ընդունելու կամ չըեդունելու մասին: Միաժամանակ, հաշվի առնելով անձի աշխատանքային իրավունքի համատեքստում իրավական որոշակիություն մտցնելու հանգամանքը, օրենսդրի կողմից սահմանվել է փորձաշրջանի առավելագույն ժամկետ 6 ամիս, որի ընթացքում գործատուն պերք է հասեի իր համար ցանկալի արդյունքի՝ ստուգի աշխատողի մասեագիտական հմտությունները ն կայացնի համապատասխան որոշում: Ուստի ելնելով

9

փորձաշրջանի բուն նպատակներից, Վերաքենիչ դատարանը փաստում է, որ հնարավոր են դեպքեր, երբ նախապես եշանակված փորձաշրջանի ժամկետը (խոսքը վերաբերում է 6 ամսից եվազ ժամկետին) երկարաձգվի' կապված աշխատանքային այլ հանգամանքներ պարզելու անհրաժեշտությամբ (սակայն ոչ ավելի քան 6 ամիսը), իսկ նման պայմաններում զուտ այն փաստը, որ ի սկզբանե ընտրվել է 6 ամսից պակաս ժամկետ փորձաշրջանի համար, արգելք չի կարող հանդիսանալ գործատուի համար այդ ժամկետը մինչն 6 ամսով երկարաձգելու համար, քանզի դա բխում է բուն փորձաշրջանի էությունից: (..) Նման պայմաններում ակներն է, որ փորձաշրջանի համար եախապտեսված առավելագույն ժամկետը' 6 ամիսը, չի գերազանցվել, որպիսի պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը չի կարող կիրառելի համարվել: Իսկ դա նշանակում է, որ հայցվորը չէր կարող համարվել այդ նորմի ուժով աշխատանքը շարունակած ն ըստ այդմ փորձաշրջանը անցած»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի պետի կողմից Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետին ուղղված զեկուցագրով հայտնվել է, որ Վարդան Սարգսյանը Կոմիտեի նախագահի 04.02.2019 թվականի թիվ 1/304-Ա հրամանի համաձայն Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնում նշանակվել է որպես մաքսային տեսուչ՝ 3 ամիս փորձաշրջանով: Աշխատած ժամանակահատվածում Վարդան Սարգսյանը թույլ է տվել որոշակի թերացումներ Ա բացթողումներ:

Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի կողմից Կոմիտեի նախագահին ուղղված 03.05.2019 թվականի թիվ Ն/20-3/40109-2019 գրությամբ հայտնվել է, որ Վարդան Սարգսյանի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված փորձաշրջանի վերաբերյալ հիմքերը բավարար չեն, ուստի խնդրել է Վարդան Սարգսյանի փորձաշրջանը երկարացնել 1 ամսով:

Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանի համաձայն՝ հրամայվել է Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 1 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանի փորձաշրջանի ժամկետը երկարաձգել մեկ ամսով:

Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի պետի կողմից Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետին ուղղված զեկուցագրով հայտնվել է, որ Վարդան Սարգսյանը Կոմիտեի նախագահի 19.02.2019 թվականի թիվ 1/625-Ա հրամանի համաձայն տեղափոխվել է Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնում որպես մաքսային տեսուչ 3 ամիս փորձաշրջանով: Այնուհետն, Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանի համաձայն փորձաշրջանը երկարացվել էր նս 1 ամիս, սակայն Վարդան Սարգսյանի աշխատանքում այդ մեկ ամսվա ընթացքում դրական շարժ չի նկատվել:

Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի կողմից Կոմիտեի նախագահին ուղղված 30.05.2019 թվականի թիվ Ն/20-3/54752-2019 գրությամբ հայտնվել է, որ Վարդան Սարգսյանի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված փորձաշրջանի վերաբերյալ հիմքերը բավարար չեն, ուստի հայտնվել է, որ նպատակահարմար չի գտնում Վարդան Սարգսյանի հետագա աշխատանքը մաքսային համակարգում:

Կոմիտեի նախագահի 04.06.2019 թվականի թիվ Ն/16-2/57037-2019 գրությամբ Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանին հայտնվել է, որ մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո Վարդան Սարգսյանի փորձաշրջանի արդյունքները գնահատվել են անբավարար:

10

Կոմիտեի նախագահի 06.06.2019 թվականի թիվ 1/126-Ա հրամանի 1ին կետի համաձայն՝ հրամայվել է Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ Վարդան Սարգսյանին 06.06.2019 թվականից ազատել մաքսային ծառայությունից:

Սույն գործով ստորադաս դատարանները հստակ արձանագրել են, որ Կոմիտեի կողմից փորձաշրջանի ժամկետի երկարաձգումը իրավաչափ է, Ա Կոմիտեն գործել է օրենսդրության պահանջների պահպանմամբ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ստորադաս դատարանների կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ օրենսդրական որնէ կարգավորում նախատեսված չէ, որը հնարավորություն կտար Կոմիտեի նախագահին առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջանի ժամկետը երկարաձգել, այն դեպքում, երբ փորձաշրջանի ժամկետն ի սկզբանե սահմանված է եղել օրենքով նախատեսված մինչն վեց ամսից կարճ ժամկետով:

Սույն որոշմամբ արտահայված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Կոմիտեի նախագահի գործողությունները՝ կապված փորձաշրջանի ժամկետի երկարաձգման հետ, առանց օրենսդրական համապատասխան լիազորության, չի կարող համարվել իրավաչափ:

Տվյալ դեպքում Կոմիտեի նախագահի 04.02.2019 թվականի թիվ 1/304-Ա հրամանով փորձաշրանի ժամկետը սահմանելով 3 ամիս, ըստ էության, հաշվի առնելով նան փորձաշրջան անցնող անձի մասնագիտական հմտությունները ն պատրաստավածությունը, այդ ժամկետը համարվել է բավարար գնահատելու համար համապատասխան պաշտոնին տվյալ անձի համապատասխանությունը, հետնաբար նշված ժամկետի ավարտից հետո կախված փորձաշրջանի արդյունքերից անձը կամ պետք է ընդունվեր ծառայության, կամ պետք է համապատասխան հրամանով ազատվեր աշխատանքից, մինչդեռ Կոմիտեի նախագահն առանց որնէ իրավական հիմքի նս մեկ ամսով երկարաձգել է փորձաշրջանի ժամկետը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում փորձաշրջանի անցկացման ղեկավարը պարտավոր էր 04.02.2019 թվականին նշանակված եռամսյա փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ ներկայացնել փորձաշրջան անցնող անձի կատարած աշխատանքների մասին զեկուցագիր, այնուհետեն միայն փորձաշրջանի արդյունքների բացասական եզրակացության դեպքում անձը կարող էր ազատվել ծառայությունից: Այնինչ օրենքով սահմանված ընթացակարգը Կոմիտեի նախագահի կողմից չի պահպանվել: Մասնավորապես Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի կողմից Կոմիտեի նախագահին ուղղված 03.05.2019 թվականի գրությամբ հայտնվել է, որ Վարդան Սարգսյանի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված փորձաշրջանի վերաբերյալ հիմքերը բավարար չեն, ուստի խնդրել է Վարդան Սարգսյանի փորձաշրջանը երկարացնել 1 ամսով, որից հետո՝ 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանով Վարդան Սարգսյանի փորձաշրջանի ժամկետը երկարաձգվել է նս մեկ ամսով, որպիսի գործողությունները ստորադաս դատարանների կողմից համարվել են օրենքի պահանջների պահպանմամբ կատարված:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ոչ իրավաչափորեն եկել են այն եզրահանգման, որ Կոմիտեի նախագահը կարող էր երկարաձգել փորձաշրջանի ժամկետը՝ անտեսելով, որ վերջինիս կողմից իրականացվող ցանկացած գործողություն պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետնանքով:

11

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով վիճարկվող թիվ 1/1005-Ա հրամանն ընդունվել է Օրենքի 10-րդ հոդվածի ն թիվ 1723-Ն որոշման սխալ կիրառման արդյունքում, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թուլ է տվել Օրենքի 10-րդ հոդվածի ն թիվ 1723-Ն որոշման խախտում, մասնավորապես՝ սույն գործով վիճարկվող թիվ 1/1005-Ա հրամանի ոչ իրավաչափ լինելու պարագայում անփոփոխ է թողել Դատարանի վճիռը, ինչը հանգեցրել է արդարադատության բուն էության խաթարմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է սույն գործով վիճարկվող թիվ 1/1005-Ա հրամանն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքը, քանի որ այն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ մեկնաբանման ն սխալ կիրառման հետնանքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա հրամանի անվավեր ճանաչելու իրավական հիմքերի վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն ամբողջությամբ վերաբերելի են նան Կոմիտեի նախագահի 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամանին, քանի որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ երկարաձգված փորձաշրջանի արդյունքները չեն կարող բավարար հիմք լինել թիվ 1/1126-Ա հրամանով Վարդան Սարգսյանին մաքսային ծառայությունից ազատելու վերաբերյալ, ուստի Կոմիտեի նախագահի 06.05.2019 թվականի թիվ 1/1005-Ա ն 06.06.2019 թվականի թիվ 1/1126-Ա հրամաններն ենթակա են անվավեր ճանաչման:

Անդրադառնալով նախկին պաշտոնում վերականգնելու մասին հայցվորի պահանջին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային իրավունքների ։պլաշտպանությունն իրականացվում է (. գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատու ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում՝ պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, Ա աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու հիմքի առկայության պայմաններում դատարանի կողմից գործատուի վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է, ն նման դեպքերում դատարանի կողմից վերը նշված հոդվածը չկիրառելը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության՝ ստեղծելու կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք, իսկ նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի ՀՀ Սահմանադրության՝ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի ն օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իսկ նպատակով օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն՝ որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական

12

կամ այլ պատճառներով կամ գործատուի ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը կոնկրետ գործի փաստերից ելնելով (տե'ս, Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ. վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ.

1. ոչ բոլոր դեպքերում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխելը, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը կարող է հիմք հանդիսանալ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու համար.

2. այդ կանոնից բացառություն է այն դեպքը, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը դատարանին իրավունք է վերապահում անգամ վերը նշված խախտումների փաստը հաստատված համարելու պայմաններ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/5327/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել