Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-252-Ն3 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 128-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «քսանհինգապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Ուժը կորցրած կամ չգործող վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:».

3) 7-րդ մասի 2-րդ կետը «կարգի» բառից հետո լրացնել «(ենթակարգի)» բառով.

4) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական (ժամանակավոր վարորդական վկայական) կամ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածով սահմանված կարգով տրված տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, և իրավախախտումը հայտնաբերած պաշտոնատար անձը տեխնիկական պատճառներով հնարավորություն չունի էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգելու գործող վարորդական վկայականի առկայությունը:»: Հոդված 2. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով: Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին մասով․ «17.1․ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18․1-ին մասով․ «18․1․ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»: Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 191.1-ին հոդվածով. « Հոդված 191.1. Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը 1. Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով՝ արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաները, սարքերը կամ գործիքները վերցնելով:»: Հոդված 5. Օրենսգրքի 258-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով. «Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված հոդվածներով սահմանված իրավախախտումներ կատարելու դեպքում խախտողը դրա համար լիազորված անձի կողմից կարող է բերվել ոստիկանություն, եթե նա չունի ինքնությունը հաստատող փաստաթղթեր, ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձը հրաժարվում է շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով անցնել նույնականացում, կամ նշված միջոցներով նույնականացում իրականացնել հնարավոր չէ:»: Հոդված 6. Օրենսգրքի 264-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի «123-րդ, 123.1-ին, 123.3-րդ հոդվածներով, 123.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.5-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ և 129.2-րդ» բառերը փոխարինել «224-րդ հոդվածով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումների համար պատասխանատվություն սահմանող» բառերով.

2) 4-րդ մասը «191,» թվից հետո լրացնել «191.1,» թվով, իսկ նույն մասի «զենքը, ինչպես նաև» բառերը փոխարինել «արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաները, սարքերը կամ գործիքները, ինչպես նաև զենքը,» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-252-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-252-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.08.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.07.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.08.2025 Հիմնական ակտ 03.07.2025, ՀՕ-252-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-252-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել