Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-137-Ն4 հոկտեմբերի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 4-ին «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը «Երևանը» բառից հետո լրացնել «հանրային իրավունքի» բառերով: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «և այլ օրենքներով» բառերով: Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարության կողմից լիազորված մարմինը» և «կառավարության կողմից լիազորված մարմինն» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:»: Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «22) քաղաքապետի կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակում է տեղական հանրաքվե.».

2) 36-րդ կետը «քաղաքապետի առաջարկությամբ սահմանում է» բառերից հետո լրացնել «քաղաքապետին և» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-րդ կետով. «37) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները:»: Հոդված 5. Օրենքի 12-րդ և 53-րդ հոդվածների 1-ին մասերում, 83-րդ հոդվածի 2-րդ մասում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով: Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «դադարեցման» բառից հետո լրացնել «կամ դադարման» բառերով: Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «չորս» բառը փոխարինել «հինգ» բառով: Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 20. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը 1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝ 1) դադարել են ավագանու լիազորությունները. 2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը. 3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել. 4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. 5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին. 6) նա հրաժարական է տվել:

2. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

3. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա քաղաքապետի կողմից կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը անձամբ ներկայացնում է քաղաքապետին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ քաղաքապետին ներկայացվելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը:»: Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման Երևանի վարչական տարածքում:»: Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Քաղաքապետի որոշմամբ անհետաձգելի համարվող՝ ավագանու իրավական ակտերի նախագծերը առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել նիստից առնվազն երկու օր առաջ:»: Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը:»: Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը «խմբակցության ղեկավարին» բառերից հետո լրացնել «և քաղաքապետին» բառերով.

2) 4-րդ մասից հանել «, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող ավագանու առնվազն մեկ անդամ» բառերը: Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Հավասար՝ ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վիճակահանությամբ: Եթե խմբակցությունը չի առաջադրում մշտական հանձնաժողովի նախագահի և (կամ) տեղակալի թեկնածու, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:».

2) 8-րդ մասը «համապատասխան խմբակցությունը» բառերից հետո լրացնել «, իսկ դրա անհնարինության դեպքում հարցը լուծվում է ավագանու անդամի դիմումի հիման վրա» բառերով: Հոդված 14. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 45. Քաղաքապետի լիազորությունների դադարումը, դադարեցումը 1. Քաղաքապետի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորություններն ստանձնելու պահից:

2. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա` 1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը. 2) քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում. 3) հրաժարական է տվել. 4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը. 5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն. 6) մահացել է:

3. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, բացառությամբ 6-րդ կետով սահմանված դեպքի, ավագանին կազմում է քաղաքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:

5. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ:»: Հոդված 15. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրությունները անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:»: Հոդված 16. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) «պարտադիր» բառը փոխարինել «սեփական» բառով.

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) կազմակերպում է ավագանու աշխատանքները, կատարում է ավագանու որոշումները, իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.».

3) 3-րդ կետը «կառուցվածքային» բառից հետո լրացնել «և առանձնացված» բառերով.

4) 4-րդ կետը «շինությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հողամասերի» բառերով. 5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով. «6.1) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.».

6) 14-րդ կետը «առաջարկություն» բառից հետո լրացնել «քաղաքապետին և» բառերով.

7) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «15) բացառապես սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ իրավասություններ:»: Հոդված 17. Օրենքի 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդ հոդվածների 1-ին մասերում «պարտադիր լիազորությունները» և «պարտադիր լիազորությունը» բառերը փոխարինել «սեփական լիազորությունները» և «սեփական լիազորությունը» բառերով: Հոդված 18. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 19. Օրենքի 56.1-ին հոդվածի վերնագրում, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ մասերում «համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «քաղաքապետ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով: Հոդված 20. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 21. Օրենքի 64-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասի առաջին պարբերությունում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով: Հոդված 22. Օրենքի 66-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 66. Քաղաքապետի լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում ».

2) 1-ին մասի «քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառում» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում» բառերով: Հոդված 23. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 24. Օրենքի 69-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 69. Քաղաքապետի՝ համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունները 1. Քաղաքապետը, սույն օրենքով սահմանված սեփական և պետության պատվիրակած լիազորություններից բացի, օժտված է նաև ավագանու սահմանած կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններով:

2. Համայնքի կամավոր խնդիրները սահմանում է համայնքի ավագանին:»: Հոդված 25. Օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի «քաղաքապետի կամավոր լիազորությունների» բառերը փոխարինել «համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված լիազորությունների» բառերով: Հոդված 26. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «պարտադիր և կամավոր» բառերը փոխարինել «սեփական» բառով: Հոդված 27. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «23.00» թիվը փոխարինել «24.00» թվով: Հոդված 28. Օրենքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու անհնարինության դեպքում վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում քաղաքապետը:»: Հոդված 29. Օրենքի 105-րդ հոդվածում՝ 1) 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի «տարածքային կառավարման նախարարությունը» և «տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը» և «տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի» բառերով.

2) 6-րդ մասի «օրենքի» բառը փոխարինել «օրենքով» բառով և նույն մասից հանել «77.3 - 77.5-րդ հոդվածներով» բառերը: Հոդված 30. Օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 31. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. հոկտեմբերի 20 Երևան ՀՕ-137-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-137-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.11.2017-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.10.25/64(1339) Հոդ.1047 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.10.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.10.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.11.2017 Հիմնական ակտ 04.10.2017, ՀՕ-137-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.12.2008, ՀՕ-5-Ն 26.12.2008, ՀՕ-5-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հոկտեմբերի, 2017 թ.
Գործի #:
ՀՕ-137-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել