Անուն — ԵԴ/7920/02/20
Ամփոփում
քննելով Օֆելյա Սարիբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Օֆելյա Սարիբեկյանի հայցի ընդդեմ Սոնա (ԹԹորոսյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Աո ըստ Սոնա (Թորոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Օֆելյա Սարիբեկյանի ու Մանուկ Քոչարյանի՝ վտարելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Օֆելյա Սարիբեկյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երնանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում առկ
Ամբողջ Տեքստ
ր":
Թթի ննե Է
/2717ՊԵՐԻԸ Ը
ԱՈ ՏԱՄ ԴԵՑՆ
ՀՑ ՀՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7920/02/20 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7920/02/20
Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան
Դատավորներ՝ Ն. Գաբրիելյան
Կ. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի նոյեմբերի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով Օֆելյա Սարիբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Օֆելյա Սարիբեկյանի հայցի ընդդեմ Սոնա (ԹԹորոսյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Աո ըստ Սոնա (Թորոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Օֆելյա Սարիբեկյանի ու Մանուկ Քոչարյանի՝ վտարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Օֆելյա Սարիբեկյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երնանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում առկա՝ Անտառային փողոցին հարակից երեք ավտոտնակներից մեջտեղինի ն այդ ավտոտնակով զբաղեցված հողամասի նկատմամբ, որպես հետնանք՝ վիճարկվող ավտոտնակի ու դրանով զբաղեցրած հողամասի մասով, անվավեր ճանաչել պատասխանողի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սոնա (Թորոսյանը պահանջել է Օֆելյա Սարիբեկյանին ն Մանուկ Քոչարյանին վտարել Երնանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում գտնվող ավտոտնակի տարածքից:
2
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.04.2022 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Օֆելյա Սարիբեկյանին վտարել Երնանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում գտնվող ավտոտնակից. Մանուկ Քոչարյանի դեմ ուղղված պահանջի մասով հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.11.2022 թվականի որոշմամբ Օֆելյա Սարիբեկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 01.04.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Օֆելյա Սարիբեկյանը (ներկայացուցիչ Արսեն Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ ն 280-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ միայն հարնանների ցուցմունքները բավարար էին գույքը ձեռք բերելու բարեխղճության պայմանը հաստատելու համար, ն նշել է, որ միայն հարնանների հայտարարություններով, հետագայում նան՝ վկաների ցուցմունքներով հնարավոր չէ դատողություններ կատարել առ այն, որ ավտոտնակը հայցվորին տրվել է որպես սեփականը տնօրինելու իրավունքով, հակառակը՝ վկաների ցուցմունքներից բխում է, որ թեպետ եղել է ավտոտնակ կառուցելու ն այն օգտագործելու վերաբերյալ համաձայնություն, այդուհանդերձ, որնէ տեղ առկա չէ նշում, որ այն փոխանցվել է որպես սեփականություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը չի սահմանում արգելք առ այն, որ եթե այն գույքի մասով, որի նկատմամբ պետք է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվի սեփականության իրավունք, տեղի է ունեցել տիտղոսային սեփականատիրոջ փոփոխություն, ապա իրավունքի ճանաչումը հայցող անձի տիրապետման ժամկետի հաշվարկը պետք է սկսվի փոփոխության ժամկետից հետո:
Սույն գործով տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքով ն թվով 13 հարնանների հայտարարությամբ հաստատվում է, որ վիճելի ավտոտնակը 1980 թվականների վերջում կառուցվել է իր ու նրա ընտանիքի անդամների կողմից նրանց միջոցներով: Հաստատվում է նան, որ գրանցված սեփականատերը մինչե 2020 թվականը որնէ գործողություն չի կատարել իր ենթադրյալ ապօրինի օգտագործումը ն տիրապետումը կանխելու ուղղությամբ: Հետնաբար՝ առնվազն 2001 թվականից բողոքաբերի մոտ ձեռքբերման վաղեմության ուժով ծագել է վիճելի ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը:
Նշված հանգամանքներն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12022020-01- 0139 վկայականի համաձայն՝ Երնան, Կենտրոն, Սարմենի փողոց 60/4 հասցեում գտնվող
Յ
անշարժ գույքի նկատմամբ 07.02.2020 թվականի նվիրատվության թիվ 403 պայմանագրի հիման վրա 12.02.2020 թվականին գրանցվել է Սոնա (Թորոսյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Շինությունը ներառում է ավտոտնակ (45.3 քմ), 0,04409հա հողամասի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 1/4 (հատոր 1-ին, գ.թ. 54).
2) Կենտրոն վարչական շրջանի թիվ 18 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 29.02.2020 թվականին տրված տեղեկանքի պատճենի համաձայն՝ «Օֆելյա Սարիբեկյանը 1977 թվականից մշտապես բնակվում է ք. Երնան, Անտառային փողոց, 138/2 հասցեում ն Սարմենի 60/4 հասցեում առկա երեք ավտոտնակներից մեկը (Անտառային փողոցին հարակից հարող երեք ավտոտնակներից մեջտեղինը) օգտագործվում ն տիրապետվում է վերջինի կողմից 1989 թվականից մինչն օրս: Հայտնում ենք նան, որ ավտոտնակը կառուցվել է Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու ո ընտանիքի կողմից: Հիմք `հարնանների հայտարարագիրը» (հատոր 1-ին, գ.թ. 12).
3) որպես հարնաններ Մհեր Ջիվարյանի, Արմեն Մուրադյանի, Արթուր Ջիվարյանի, Վարդան Գնորգյանի, Արմեն Պողոսյանի, Արսեն Գրիգորյանի, Հայկազ Սահակյանի, Նորիկ Պողոսյանի, Արա Առաքելյանի, Սամվել Պողոսյանի, Հրաչյա Մանուկյանի, Ռադիկ Մանասյանի ն Էւմիրա Զախարյանի կողմից ստորագրված 29.02.2020 լթվականի հայտարարության համաձայն՝ «Մենք ներքոստորագրյալներս սույնով տալիս ենք հայտարարություն այն մասին, որ քաղաք Երնան, Սարմենի փողոց 60/4 հասցեում առկա թվով երեք ավտոտնակներից մեկը (մուտքը դեպի Անտառային փողոցին հարակից հարող երեք ավտոտնակներից մեջտեղինը) 1989 թվականից մինչ օրս օգտագործվում ն տիրապետվում է Օֆելյա Սարիբեկյանի կողմից: Հայտնում ենք նան, որ վերը նշված ավտոտնակը 1989 թվականին կառուցվել է Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու Հայկարամ Մկրտչյանի ն ընտանիքի կողմից բացառապես վերջիններիս ուժերով ն միջոցներով: Հայտնում ենք նան, որ մեր ընկալմամբ այդ ավտոտնակը միանշանակ պատկանում է Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքին, քանի որ առանց խոչընդոտների մինչ օրս այն տիրապետվում ն օգտագործվում է վերջինների կողմից իբրն իրենց սեփականը» (հատոր 1-ին, գ.թ. 36-38).
4) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Վարդան Գնորգյանը հայտնել է, որ ճանաչում է Սոնա (Թորոսյանին ն Օֆելյա Սարիբեկյանին, վերջիններս հարնաններ են: Հիշյալ ավտոտնակը գտնվում է Անտառային փողոցում (մի մասը), այն կառուցվել է Օֆելյա Սարիբեկյանի, նրա ամուսնու ու սկեսրայրի միջոցներով: Սոնա (Թորոսյանը որնէ առնչություն չունի հիշյալ ավտոտնակին ն, իր կարծիքով, Օֆելյա Սարիբեկյանն է հանդիսանում սեփականատեր: Սոնա (Թորոսյանի պապիկը համաձայնության է եկել Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքի հետ, շինությունը քանդվել է, փոխարենը կառուցվել է նս մեկ ավտոտնակ: Կառուցման պահից տարածքն օգտագործել է Օֆելյա Սարիբեկյանը: Հիշյալ տարածքը հանդիսացել է պետական սեփականություն, այնուհետն սեփականաշնորհվել է Գագիկ Թորոսյանի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 92).
5) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Արսեն Գրիգորյանը հայտնել է, որ վիճելի ավտոտնակը գտնվում է Օֆելյա Սարիբեկյանի տան դիմաց՝ Անտառային փողոցում: Այն կառուցվել է 90-ական թվականներին, Օֆելյա Սարիբեկյանն այդտեղ ունեցել է ավտոտնակ, այնուհետեւ պայմանավորվել են այն քանդել լն 6-7 ավտոտնակ կառուցել: Օֆելյա Սարիբեկյանը ն իր ընտանիքն ավտոտնակը կառուցել են իրենց միջոցներով ու մինչն հիմա էլ օգտագործում են իրենք: Կողմերի միջն երբնէ վիճաբանություն չի եղել (հատոր 2-րդ, գթ. 92).
6) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Հայկազ Սահակյանը հայտնել է, որ ավտոտնակը կառուցվել է 80-ական թվականներին ն պատկանել է Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքին, երբնէ չի օգտագործվել պատասխանողի կողմից: Նշեց, որ հողամասը ոչ ոքի չի պատկանել՝ սեփականություն չի եղել, իսկ շինությունը երկհարկանի է, ներքնի հարկն օգտագործում է Սոնա (Թորոսյանի ընտանիքը, իսկ վերնի հարկը Օֆելյա Սարիբեկյանի
4
ընտանիքը ավտոտնակ է կառուցել, ն այն եղել է երկու կողմերի համաձայնությամբ: Օֆելյան է օգտագործել ավտոտնակը, իսկ ամուսինը եղել է արտերկրում, ավտոտնակը երբնէ չի վերանորոգվել (հատոր 2-րդ, գ.թ. 92).
7) Դատարանում որպես վկա հարցաքնեվելիս Նորիկ Պողոսյանը հայտնել է, որ Օֆելյան ն իր ընտանիքն ավտոտնակ են կառուցել, այնուհետն հարնանները խնդրել են, որ իրենք էլ օգտվեն: Օֆելյան վերանորոգել է ավտոտնակը, ն /(ՌԹորոսյանների հետ բանավոր պայմանավորվածություն է եղել այն մասին, որ վերնի հարկը օգտագործի Օֆելյա Սարիբեկյանը, իսկ ներքնինը՝ (Թորոսյանները: Հիշյալ տարածքը եղել է պետական սեփականություն, այնուհետն (Թորոսյանները գաղտնի սեփականացրել են: Ավտոտնակը կառուցվել է 80-90-ական թվականներին, ն երբնէ կողմերի միջն տարաձայնություն չի եղել (հատոր 2-րդ, Գթ. 92).
8) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Հրաչյա (Թորոսյանը հայտնել է, որ ավտոտնակը կառուցվել է Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու կողմից, հայրը ն ինքը ոչ մի կապ չունեն դրա հետ: Կառուցման վերաբերյալ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, ն հիմա Օֆելյա Սարիբեկյանն ուզում է դառնալ սեփականատեր, սակայն նա 40 տարի հարկ չի վճարել: Տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Սոնա (Թորոսյանին: Ավտոտնակը կառուցվել է 70-ական թվականներին երկու կողմերի կողմից, սակայն այս պահին այն չի օգտագործվում նրանց կողմից: Հողամասը պատկանել է (Թորոսյանների ընտանիքին, սակայն նրան հայտնի չէ, թե ինչ հիմունքներով են թույլատրել Օֆելյա Սարիբեկյանի ընտանիքին կառուցել ավտոտնակ (հատոր 2-րդ, գ.թ. 91).
9) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Աննա (Թորոսյանը հայտնել է, որ հիշյալ տարածքը վարձակալությամբ էին տրամադրում, սակայն հստակ չգիտի, թե ով է վարձակալությամբ տվել: Հայտնել է, որ ներքնի հատվածում նս առկա է շինություն, որը միշտ օգտագործվել է Սոնա (Թորոսյանի, նրա մոր ն հոր կողմից: Օֆելյա Սարիբեկյանին ուշ-ուշ է տեսնում, իսկ այս պահին բացակայում է քաղաքից: Հիշյալ ավտոտնակը կառուցվել է 80-ական թվականներին, կառուցմանը մասնակցել են շենքի բոլոր բնակիչները, սակայն Օֆելյա Սարիբեկյանին ինքը չի տեսել: Օֆելյային թույլ չէին տալիս կառուցել շինությունը, բայց հետո այն կառուցեցին: Մինչ այժմ այդ տարածքն օգտագործել են տարբեր մարդիկ, բայց ժամանակ առ ժամանակ Օֆելյա Սարիբեկյանին տեսնում է փողոցում, ե հավանաբար նա է վարձակալությամբ տրամադրում տարածքը, քանի որ բանալիները գտնվում են նրա մոտ (հատոր 2-րդ, գթ. 98.
10) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Սոս Արշակյանը հայտնել է, որ չգիտի, թե ավտոտնակն ում է պատկանում, դրա վերաբերյալ երբնէ վեճ չի եղել, իսկ Վարդան Արշակյանը հայտնել է, որ այսքան ժամանակ չի տեսել, որ Օֆելյա Սարիբեկյանը մտնի ավտոտնակ: Մի քանի անգամ մեքենա է մտել ն դուրս եկել, սակայն չի ճանաչում տիրոջը (հատոր 2-րդ, գ.թ. 92).
11) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Արայիկ (Թորոսյանը հայտնել է, որ Օֆելյա Սարիբեկյանը ոչ մի առնչություն չունի նշված տարածքին, իսկ Սոնա (Թորոսյանը հանդիսանում է սեփականատերը, վեճի առարկա ավտոտնակը կառուցել է Սոնա (Թորոսյանի պապիկը, սակայն պարբերաբար չի օգտագործել: Ենթադրաբար այն օգտագործվել է Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու եղբոր կողմից (հատոր 2-րդ, Գգթ. 92).
12) Դատարանում որպես վկա հարցաքննվելիս Մերի (Թորոսյանը հայտնել է, որ միշտ բնակվել է հիշյալ հասցեում, ն այն հանդիսանում է իրենց ընդհանուր սեփականությունը: Սոնա (Թորոսյանը հանդիսանում է հորեղբոր թոռնուհին, իսկ Օֆելա Սարիբեկյանը՝ հարնանուհին: Օֆելյա Սարիբեկյանն առնչություն չունի հիշյալ տարածքին, եթե ունի, ապա միայն նրա ամուսինը: Սոնա (Թորոսյանը հանդիսացել է Գագիկ Թորոսյանի դուստրը, ով եղել է սեփականատերը, այնուհետն նվիրատվությամբ անցել է Սոնա (Թորոսյանին, ինչպես նան ավտոտնակը, որը իրենց սեփական հողատարածքի վրա է գտնվում: Ավտոտնակը
5
երկհարկանի է՝ ներքնի հարկը գտնվում է հողի վրա, իսկ վերնի հարկը գտնվում է Անտառային փողոցի վրա, որը Օֆելյա Սարիբեկյանը նշում է, որ իրենն է: Ավտոտնակը կառուցվել է Օֆելյա Սարիբեկյանի կողմից օգտագործման նպատակով, քանի որ խնդրել է Սոնա (Թորոսյանի պապիկին, ն նա իր հերթին համաձայնել է: Ավտոտնակը կառուցվել է մոտավորապես 28 տարի առաջ Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու կողմից, սակայն վերջին 10 տարին չի բնակեցվել նրա կողմից, այնուհետն ամուսնու մահից հետո նա գնացել է տարածքից: Հիշյալ տարածքում ապրել է Օֆելյա Սարիբեկյանի ամուսնու եղբայրը ն վերջին տարիներին վարձակալութամբ է տվել տարածքը: 2012 թվականին տարածքը սեփականաշնորհվել է, ու եթե շինությունը լիներ իրենը, նա չէր բացի դուռը, որպեսզի չափագրում կատարեն: Անձամբ Օֆելյա Սարիբեկյանը չի կառուցել հիշյալ ավտոտնակը, նա այդ ժամանակ հարս է եղել (հատոր 2-րդ, գ. թ. 92):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ ն 280-րդ հոդվածների այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժետ բարեխղճության վավերապայմանի դրսնորման առանձեահատկություններիեն՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նան այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գուքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված
187) (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից ն
6
տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որնէ իրավունք պահպանելու մտադրության (...):
Վկայակոչված նորմերի բովանդակությունից բխում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով անձը կարող է հավակնել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն, եթե որպես իր սեփականը՝ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետել է այն անշարժ գույքը, որը չունի սեփականատեր, կամ ունի սեփականատեր, բայց նա անհայտ է կամ հրաժարվել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այդ ուղղությամբ ակնհայտ գործողություններ կատարելով:
Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-667 որոշման 5-րդ կետով արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմություն, սեփականության իրավունքի առաջացման հիմք հանդիսանալուց բացի, նպատակ ունի իրավաբանական նշանակություն հաղորդել գոյություն ունեցող փաստացի հարաբերություններին ն նպաստել քաղաքացիական շրջանառության կայունությանը: Այն կոչված է պաշտպանելու գույքը երկարատն, բացահայտ ն անընդմեջ տիրապետողի իրավունքները:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով ՀՀ
քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին: Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տնական տիրապետում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը: Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետողի՝ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերման հնարավորություն (տե՛ս Սահմանադրական դատարանի 21 1.2006 թվականի թիվ ՍԴՈ-667 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման Օ համար անհրաժեշտ է հետնյալ՝։ ,վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են.
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որնէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նան երրորդ անձանց հետ հարաբերություններում.
3. տիրապետումը պետք է լինի տասը տարի ն անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.
7
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Վոլոդյա ն Միշա Նիկողոսյանեերն ըեդդեմ Մանվել լ39"Սարիբեկյանի ու մյուսնեեի թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նան ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին ն արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարնորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը ն վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա՝ գույքը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որնէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը ն վերաբերմունքն առանց օրենքի Ա պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարնորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այյ նան սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գուքի գրանցված սեփականատիրոջ կողմից գուքի 6նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում՝ մինչն գույքը փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գուքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը: Այս հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձները, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձները, այնպես էլ անձի գործողությունները ն հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս Սպարտակ, (Թեհմինե, Ալինա Հակոբյաններն ն Քնարիկ Վարդանյանն ընդդեմ Արայիկ, Նորաշխարհիկ, Անեա, Ամալյա ն Միքայել Հակոբյանեերի թիվ ԱՎԴ/0167/02/2 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ բարեխղճության ծագումը, ինչպես ն մյուս պայմանները կարնորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ՝ գույքը
8
փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը Ա ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջիես էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը ն անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս Օֆիկ Ենոքյանն ըեդդեմ Հովակիմ Կարոյանի ն Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վերոշարադրյալից բխում է, որ տիրապետման բարեխղճության հարցը քննարկելիս ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է նախ՝ տիրապետողի համոզմունքը, որ գույքը ձեռք է բերվում օրինական հիմքերով, որը ն պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր գույքը որպես սեփականություն տիրապետելու ենթադրության հանգելու համար, ապա՝ գույքի գրանցված սեփականատիրոջ վարքագիծն ու վերաբերմունքը թե իր գուքի Ան թե այդ գույքն այլ անձի կողմից տիրապետվելու կապակցությամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետողի սեփականության իրավունքի ճանաչումը, քանզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը սեփականությունից հրաժարվելու հիմք համարում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այն սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչմանը հավակնելիս գույքի տիրապետման բարեխղճությունն առկա է, եթե այդ գուքը տիրապետողն այն համոզմունքն ունի, որ գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով, տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում ն տիրապետելու է որպես սեփականություն: Ընդ որում, գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որնէ բռնության գործադրման: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե գույքն այլ անձի տիրապետմանն է անցել օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ կամ խախտմամբ, էական է այն հանգամանքը, որ տիրապետողը ենթադրի, որ նա այդ գույքը ձեռք է բերում Ա տիրապետելու է որպես սեփականություն, այսինքն` գույքի փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար:
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նան ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ վավերապայմաններից՝ գույքը տասը տարի անընդմեջ տիրապետելու նախապայմանի գնահատման
առանձնահատկություններին, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար կարնորվում են տիրապետման ժամկետը, այն է՝ տասը տարի, ն այդ ժամկետի ընթացքում տիրապետման անընդմեջ լինելու հանգամանքը, այսինքն՝ տասը տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ՝ գույքը տասը տարի անընդմեջ տիրապետելու նախապայմանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար էական է պարզել անշարժ գույքը տիրապետողի վարքագիծը ն վերաբերմունքը, տիրապետվող գույքի նպատակային նշանակությունը, որակական ն այլ հատկանիշները, տիրապետման նպատակն
9
ու առանձնահատկությունը: Գույքի տիրապետման փաստի մասին կարող է վկայել ինչպես գույքի օգտագործումը, այնպես էլ դրա կառավարմանը մասնակցելը, այդ գույքի մասին հոգ տանելը կամ ցանկացած այլ եղանակ, որը հավաստում է գույքը տիրապետողի տնտեսական իշխանության ներքո գտնվելու փաստը:
Ընդ որում, քանի որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ պայման է գույքը որպես սեփականը տիրապետելու նախապայմանը, հետնաբար գույքի տիրապետումը կարող է արտահայտվել նան գույքն այլ անձանց օգտագործմանը հանձնելով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բնակելի տան դեպքում տիրապետումը կարող է արտահայտվել ինչպես գույքը փաստացի զբաղեցնելու (այնտեղ բնակվելու), այնպես էլ այն իր հայեցողությամբ այլ ձնով տիրապետելու միջոցով, հետնաբար գույքն իր հայեցողությամբ տիրապետելու օրինակ կարող է հանդիսանալ նան գույքը բացահայտ տիրապետողի կողմից այն իր հայեցողությամբ այլ անձի ժամանակավոր պահպանությանը կամ օգտագործմանը հանձնելը: Ընդ որում, այս դեպքում այլ անձի ժամանակավոր պահպանությանը կամ օգտագործմանը հանձնելը հիմք չէ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ տիրապետման տասը տարվա անընդմեջ լինելու նախապայմանի ընդհատման համար (տես Լուսա Մարյանյանն ընդդեմ Վալերիկ Սողոմոնյանի ն մյուսների թիվ ԵՄԴ/0333/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: (..) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիություն, նե արժանահավատությունը որոշելու ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ 60ապացույցներ գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի .թուլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս Արամ Միրզոյանը ն Աշոտ Պողոսյանն ըեդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի ու «Մարջան Մայնինգ Քոմփանի»
10
ՍՊԸ-ի թիվ ԵԴ/28636/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ն թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Տիգրան Վարդանյանն ընդդեմ Երնան համայնքի թիվ ԵԴ/36396/02/9 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից ն անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին՝ արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունն Օ ու թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նան տվյալ ապացույցի արժանահավատությունը, ն ապացույցների միջն հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տես Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրաեսպորտի, կապի ն տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նան գործով ձեռք բերված տարբեր ապացույցների միմյանց համապատասխանությունից, հավաքված ն հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված ու հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջն եղած հակասությունները Ա ակներն դարձնել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված ն հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով:
Այսպիսով, ապացույցների հավաստիության Ա փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված ու հետազոտվող ապացույցների միջն առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները: Պարզելով ապացույցների արժանահավատությունը՝ դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված ն հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նան գործով հավաքված ապացույցների լրիվությունը (տես Դավիթ Դավթյանն ըեդդեմ (Թագուշ Դավթյանի թիվ ԵԴ/17352/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.05.2022 թվականի որոշումը):
Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում
11
կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այ՝ հավանական եզրակացություններ (տես Կարեն Համբարձումյանն ընդդեմ «Ֆրաես-Հայկական Սրտանոթային Կենտրոն պետական հատկացումների» հիմեադրամի թիվ ՍԴԼ/0654/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2023 թվականի որոշումը):
Ամփոփելով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի ճիշտ լուծումը հիմնականում կախված է գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշելուց նե դրանց հաստատման համար ներկայացված ն(կամ) ձեռք բերված ապացույցների բազմակողմանի վերլուծությունից ու գնահատումից: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատվի բավարար ապացույցներով, Ա որ ամենակարնորն է՝ այդ ապացույցները պետք է օժտված լինեն արժանահավատության բարձր մակարդակով: Էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատող ապացույցը պետք է լինի միանշանակ, ն որնէ պարագայում չհարուցի որնէ կասկած:
Ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձնավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրաեսպորտի, կապի ն տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը), այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ու ներքին համոզմունքը (տե'ս Ռուզաննա (Թորոսյանն ըեդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով դատարան՝ Օֆելյա Սարիբեկյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երնանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում առկա՝ Անտառային փողոցին հարակից երեք ավտոտնակներից մեջտեղինի ն այդ ավտոտնակով զբաղեցված հողամասի նկատմամբ, որպես հետնանք անվավեր ճանաչել պատասխանողի սեփականության իրավունքի պետական գրանցումը վիճարկվող ավտոտնակի ն դրա զբաղեցրած հողամասի մասով:
Որպես հայցի փաստական հիմնավորում Օֆելյա Սարիբեկյանը հայտնել է, որ չնայած վեճի առարկա ավտոտնակը ներառված է պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող՝ Երնանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում, սակայն այն կառուցվել է 1989 թվականին իր ամուսնու՝ Հայկարամ Մկրտչյանի ն ընտանիքի կողմից վերջիններիս ուժերով ու միջոցներով, մինչ օրս օգտագործվում ն տիրապետվում է Օֆելյա Սարիբեկյանի կողմից:
Հակընդդեմ հայցով դիմելով Դատարան՝ Սոնա (Թորոսյանը պահանջել է Օֆելյա Սարիբեկյանին ն Մանուկ Քոչարյանին վտարել Երնանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում գտնվող ավտոտնակի տարածքից:
12
Որպես հակընդդեմ հայցի փաստական հիմնավորում Սոնա (Թորոսյանը հայտնել է, որ հանդիսանում է Երնանի Սարմենի փողոցի թիվ 60/4 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը, զրկված է իր գույքը տիրապետելու հնարավորությունից, քանի որ այն գտնվում է Օֆելյա Սարիբեկյանի ապօրինի տիրապետության ներքո, վերջինիս տիրապետումը հիմնված չէ ո՛չ օրենքի ն ո՛չ էլ պայմանագրի վրա:
Դատարանը, արձանագրելով, որ «որնէ գրավոր ապացույց վեճի առարկա հողամասի ն ավտոտնակի՝ Օֆելյա Սարիբեկյանի տիրապետմանն անցնելու վերաբերյալ ներկայացված չէ», «վեճի առարկա անշարժ գույքը հայցվորի տիրապետմանե անցնելու ն բարեխղճության որակով օժտված լինելու հանգամանքը հիմեավորելու եպատակով հայցվորի կողմից ներկայացվել են վկաների ցուցմունքները, որոնք հանգում են նրան, որ երկու ընտանիքների միջն պայմանավորվածություն է ձեռք բերվել (Թորոսյաններին պատկանող (տիրապետման փակ գտեվող) հողամասում կառուցել ավտոտեակներ», «նախ առկա են հակասություններ սկզբնական հայցով հայցվորի ե պատասխանողի կողմից ներկայացված ն միննույն հանգամանքի շուրջ տրված ցուցմունքների միջն, այլ ապացույցներ գործով չեն ներկայացվել, ուստի հայտեված տեղեկությունների արժանահավատությունը գործում այ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/7920/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
