Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բաղդասարյան — ՎԴ/0937/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Բաղդասարյան — ՎԴ/0937/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/0937/05/203 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Լնոն Բաղդասարյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.04.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Լնոն Բաղդասարյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Գարունա Բաղդասարյան, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերություն՝ 17.01.2020 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Լնոն Բաղդասարյանը պահանջել է անվավեր ճանաչել 17.01.2020 թվականի «Արգելադրված գույքը հարկադ

Ամբողջ Տեքստ

Ա-Ն

ՅԱ թ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0937/05/20

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0937/05/20

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Դատավորներ՝ Կ. Բաղդասարյան

Ա. Սարգսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2023 թվականի մարտի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լնոն Բաղդասարյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.04.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Լնոն Բաղդասարյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Գարունա Բաղդասարյան, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերություն՝ 17.01.2020 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Լնոն Բաղդասարյանը պահանջել է անվավեր ճանաչել 17.01.2020 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Համբարձումյան) (այսուհետ՝ Դատարան) 23.10.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.04.2022 թվականի որոշմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն երրորդ անձ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքներն ամբողջությամբ բավարարվել են՝ Դատարանի 23.10.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լնոն Բաղդասարյանը (ներկայացուցիչ՝ Լարիսա Բաղդասարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 123-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, 30-րդ հոդվածի 13-րդ ն 5-րդ մասերը ն 35. Լին հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածը թեն պարունակում է հղում միայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերին, սակայն վկայակոչված նորմի 2-րդ մասին նուն հոդվածի 3-րդ մասում կատարված է հղում, որն ուղղակիորեն փաստում է այն մասին, որ վկայակոչված հոդվածի 2-րդ մասը նույն հոդվածի 3-րդ մասի հետ ուղղակիորեն փոխկապակցված է, քանի որ բացի հղումից «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է հետնյալ արտահայտությունը՝ «սույն հոդվածով» աճուրդի մեկնարկային գին է սահմանվում ն ոչ՝ «սույն մասով» խախտելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-41-րդ հոդվածները:

Բացի այդ, նուն անշարժ գույքի իրացման նպատակով երկու կատարողական վարույթներով կայացվել է նույն՝ 17.01.2020 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը, որը բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան այլ պարտապանի՝ Գարունա Բաղդասարյանի կողմից նս: Թիվ ՎԴ/0943/05/20 վարչական գործով նուն գուքի վերաբերյալ կայացված 17.01.2020 թվականի «արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը ՀՀ վարչական դատարանի 15.02.2021 թվականի վճռով ճանաչել է անվավեր, որի դեմ նույն հիմքերով ն հիմնավորումներով (ինչ սույն գործով է ներկայացվել) վերաքննիչ բողոքները մերժվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.04.2022 թվականի որոշմամբ: Նշված որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է հետնյալը. «(..) թե՛ հարկադիր, թե՛ հարկադիր էլեկտրոնային աճուրդ կազմակերպելու ուղեգծում հարկադիր կատարողն ունի հայեցողական իրավազորություն: Այսինքն, հարկադիր կատարողը սեփական հայեցողությամբ է որոշում կազմակերպել հարկադիր թե հարկադիր էլեկտրոնային աճուրդ: Հեպտնապես, Վերաքենիչ դատարանի գնահատմամբ վարչական մարմեի հայեցողությունը չի կարող հանգեցնել Օրենքով երաշխավորված' լոտի ավելի բարձ գին սահմանելու կատարողական վարույթի մասնակիցների իրավունքի չեզոքացմանը: Ի

Յ

վերջո, ինչպես արդեն եշվել է նախորդիվ, հարկադիր ն հարկադիր էլեկտրոնային սակարկությունների դեպքում աճուրդի ներկայացվող լոտի գնահատումն իրականացվում է Օրենքի 30-րդ հոդվածի Լին ն 2րդ մասերով սահմանված կարգով: Նկատենք, նշված իրավադրույթը վերաբերում է բացառապես լորի գնահատմանը, այլ ոչ թե աճուրդի ներկայացման պահին դրա գնիե: Մասնավորապես, հարկադիր աճուրդի դեպքում ես լոտի գինը որոշվելուց հերո պարզվում է դրա մեկեարկային գինը (կազմում է գնահատված գեի 75 տոկոսը), որից հետո՝ կատարողական վարույթի մասնակիցների կողմից լուրի ավելի բարձր գին առաջարկվելու դեպքում, ձնավորվում է արդեն աճուրդի ներկայացվելու պահին լոտի արժեքը, որը սկզբունքորեն տարբերվում է Օրենքի 30-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերով նախատեսված գնից: Հետնապես, հարկադիր էլեկտրոնային աճուրդի դեպքում նս Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի կիրառմամբ համապատասխանաբար լոտի գինը ն դրա մեկեարկային սկզբնական գիեը որոշվելուց հետո երնան է գալիս լորի ավելի բարձր գին առաջարկելու կատարողական վարույթի մասնակիցների իրավունքի իրացման գործնական հեարավորություն ստեղծելու հարկադիր կատարողի պարտականությունը, ինչի արդյունքում կարող է ձնավորվել լոտի սկզբունքորեն նոր մեկնարկային գին: Այսպիսով, Վերաքննիչ դատարանի համոզմամբ իեչպես հարկադիր, այեպես էլ հարկադիր էլեկտրոնային աճուրդ նեախաձեռնելիս' հարկադիր կատարողը պարտավոր է ապահովել Օրենքի 30-րդ հոդվածի Յրդ մասով նախատեսված լորի ավելի բարձր մեկեարկային գինե սահմանելու պահանջատիրոջ ն պարտապանի իրավունքի իրացման գործեական հեարավորությունը' Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գեի մասինե պատշաճ ծանուցելով պարտապանին ն պահանջատիրոջը (պահանջապերերիե)' լորի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգի ու ժամկետների վերաբերյալ տեղեկության մատնանշմամբ: Սա նշանակում է, որ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված պահանջի խախտմամբ ըեդունված' գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ վարչական ակտը (որոշումը) ոչ իրավաչափ է' օրենքի խախտմամբ ըեդունված լինելու ն անձին վերապահված իրավունքը խախտած լինելու հիմքերով»:

Դատական պրակտիկայում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-3-րդ ն 5-րդ մասերը ն նույն օրենքի 35.1-ին հոդվածի 5-րդ մասը կիրառվել են այլ իրավական մեկնաբանությամբ նան թիվ ՎԴ/10082/05/18 վարչական գործով: Նշված գործով ՀՀ վարչական դատարանը 19.02.2019 թվականի վճռով անվավեր է ճանաձչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը: Նշված վճռի դեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՀՀ վերաքննիչ վարչական դատարան վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը 29.10.2019 թվականի որոշմամբ մերժվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից, ի թիվս այլնի, ընդգծվել է նան հետնյալը. «(...) չնայած այն հանգամանքին, որ Օրենքով ամրագրված իրավադրություններից հենում է, որ հարկադիր աճուրդի անվավերությանը կարող է հանգեցնել այե Օրենքի 30-33-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված լինելու (Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մաս), իսկ հարկադիր էլեկտրոնային աճուրդի անվավերությանը կարող է հանգեցեել այե Օրենքի 35.-րդ ն 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված լինելու իրողությունը (Օրենքի 35.3-րդ հոդվածի 2-րդ մաս),

4

բայցնայեպես Օրենքի 30-րդ հոդվածի 3րդ մասի պահանջները պահպանված չլինելու պայմաններում կազմակերպված հարկադիր էլեկտրոնային աճուրդն ինքնին ոչ իրավաչափ է: Այլ կերպ ասած' լոտի ավելի բարձր մեկնարկային գիե սահմանելու պահանջատիրոջ կամ պարտապանի իրավունքի խախտմամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպումը չի համապատասխանում օրենսդրի կանխորոշած կանոնակարգմանը ն չի կարող որակվել հատկորոշված նպատակին պատշաճ ծառայելու առաքելությանը համապատասխանող, հետնապես այդպիսի հարկադիր էլեկտրոնային աճուրդը նս շահագրգիռ անձի պահանջով կարող է ճանաչվել անվավեր»:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/0943/05/20 ն թիվ ՎԴ/10082/05/18 վարչական գործերով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով կատարված դատողություններին:

Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է հայցվորի` պատշաճ վարչարարության իրավունքը, քանի որ վերջինս զրկվել է իր գույքի վերաբերյալ քննվող վարչական վարույթով մինչն հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին որոշում կայացնելը վերսկսված վարչական վարույթի, լոտի գնահատման եզրակացության, դրա մեկնարկային գնի մասին տեղեկանալու, ինչպես նան լոտի ավեի բարձր մեկնարկային գին առաջարկելու իրավական հնարավորությունից, ինչով պայմանավորված չի ապահովվել հայցվորի` վարչական վարույթով լսված լինելու իրավունքը մինչն միջամտող վարչական ակտի ընդունումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.04.2022 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 23.10.2020 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք- Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի 17.01.2020 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման համաձայն` ՀՀ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.11.2019 թվականին տրված թիվ ԵԿԴ/3781/02/17 կատարողական թերթերի համաձայն՝ պետք է Լնոն Բաղդասարյանից ն Գարունա Բաղդասարյանից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել ընդհանուր 171.654,51 ԱՄՆ դոլար ն 122.542,4 ՀՀ դրամ՝ որպես 27.09.2013 թվականի «Քարտով վարկային գծի տրամադրման» թիվ '/Ք021591 պայմանագրով ն 27.09.2013 թվականի «Անշարժ գույքի ձեռք բերման /վերանորոգման/ վարկավորման» թիվ ՀՎՎ/Յ0931 վարկային պայմանագրով հաշվեգրված վարկային պարտավորության գումար: Լնոն Բաղդասարյանից ն Գարունա Բաղդասարյանից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել Ք021591 պայմանագրի 1.1.15.1, 1.1.15.2, 1.1.15.3 ենթակետերով սահմանված կարգով, ն թիվ ՀՎՎ 130931 պայմանագրի 1.111.1, 1.111.2, 111.3 ենթակետերով սահմանված կարգով հաշվեգրված տույժերը՝ դատարան դիմելու օրվանից մինչն վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ հաշվեգրված

5

տոկոսագումարը՝ վարկի մնացորդի՝ 140.789,95 ԱՄՆ դոլար գումարի նկատմամբ հաշվարկված պայմանագրով սահմանված ժամկետանց տոկոսադրույքը /1.1.11.1 ն 1.115.1 ենթակետեր/ օրական 0.1 տոկոսի չափով՝ վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչն պարտավորության փաստացի կատարման պահը: Լնոն Բաղդասարյանից ն Գարունա Բաղդասարյանից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել 1.645.012,90 ՀՀ դրամ գումար՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Պարտքի չափը 23.10.2019 թվականի դրությամբ կազմում է 333.834 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ն 1.695.013 ՀՀ դրամ (հիմք՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի 24.10.2019 թվականի գրություն): Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել պարտապան Լնոն Սոխակի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող Ա «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող քաղաք Երնան, Կենտրոն, Մհեր Մկրտչյան փողոց 8/1 հասցեում գտնվող բնակելի տուն անշարժ գույքի վրա, որը «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի եզրակացության համաձայն գնահատվել է 221.575.000 ՀՀ դրամ: Պարտապաններ Լնոն ն Գարունա Բաղդասարյանների անվամբ առկա են նան այլ գույքեր: Նուն որոշմամբ պարտապան Լնոն Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող ն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Մհեր Մկրտչյան փողոց, թիվ 8/՛ բնակելի տունը (գնահատման գինը՝ 221.575.000 ՀՀ դրամ, աճուրդի մեկնարկային գինը՝ 166.181.250 ՀՀ դրամ) ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, էլեկտրոնային համակարգի կիրառմամբ՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդի իրականացման էլեկտրոնային համակարգի կիրառմամբ՝ տոտ.հճրեաժ ոսո. ճտ ինտերնետային կայքի միջոցով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբը՝ 03.03.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 15).

2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք- Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի 02.12.2019 թվականի «Փորձագետ նշանակելու մասին» որոշմամբ թիվ 03694977 ն թիվ 03695038 կատարողական վարույթներով նշանակվել է փորձագետ ն փորձաքննության կատարումը հանձնարարվել է «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ին, փորձագետին առաջադրվել է հետնյալ հարցը. որքա՞ն է կազմում քաղաք Երնան, Կենտրոն, Մ. Մկրտչյան փողոց 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքը (թիվ 03694977 կատարողական վարույթի նյութերի հատոր 2-րդ, գ.թ. 204).

3) «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի «Անշարժ գույքի գնահատման թիվ 13/1346/19/20 հաշվետվության» համաձայն՝ քաղաք Երնան, Կենտրոն վարչական շրջան, Մ. Մկրտչյան փողոց 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը 14.01.2020 թվականի դրությամբ կլորացված կարող է կազմել 221.575.000 ՀՀ դրամ (թիվ 03694977 կատարողական վարույթի նյութերի հատոր 2-րդ, գ.թ. 243-268):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական

6

ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-3-րդ ն 5-րդ մասերը ն 35.1-ին հոդվածի 5-րդ մասը կիրառվել են հակասող մեկնաբանությամբ, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդ իրականացնելու պարագայում պարտապանին ն պահանջատիրոջը աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին ծանուցելու ն լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու իրավունքի իրականացման վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ` նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է Վերաքննիչ դատարանի կողմից թույ են տրվել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-3-րդ ն 5-րդ մասերի ն 35.1-ին հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գեի ն ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի ն ժամկետների մասին կողմերին ծանուցելու' «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունն արդյո՛ք գործում է եան հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ, թե ոչ վերահաստատելով նախկինում արտահայրած իրավական դիրքորոշումները:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 1-ին հոդվածի համաձայն՝ օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների Ա դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նան հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների իմաստը բացահայտող Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հրապարակային սակարկություններ կամ սակարկություններն աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց են, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ աճուրդը սակարկությունների ձն է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին, իսկ լոտն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքը կամ իրավունքն է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նան մեկնարկային գին: Մեկնարկային գինը լոտի վաճառքի համար նախատեսված գինն է, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:

7

Նշվածից բխում է, որ աճուրդը պայմանագրերի կնքման գործընթաց է, որին կարող է մասնակցել Օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ հաղթող ճանաչվել՝ առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխում ներառված են հարկադիր աճուրդի, այդ թվում նան՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ն անցկացման ընթացակարգը սահմանող նորմերը:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին ն նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերի համաձայն՝ հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հարկադիր աճուրդը կազմակերպում ն անցկացնում է հարկադիր կատարողը:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին համաձայն՝ հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը ն քանակը սահմանում է հարկադիր կատարողը՝ գնահատելով լոտի արժեքը: Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների ն գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:

Նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ կատարողական թերթին ն նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան անցկացվող հարկադիր աճուրդով կարող է վաճառքի հանվել ցանկացած գույք ն իրավունք, որը կունենա համապատասխան նկարագրություն, Օրենքով նախատեսված այլ տվյալներ Ա մեկնարկային, այսինքն՝ աճուրդի սկզբում դրա մասնակիցներին առաջարկվող գին: Ընդ որում, աճուրդի մասնակիցներին առաջարկվող մեկնարկային գինը սահմանում է հարկադիր կատարողը՝ Օրենքով սահմանված կարգով լոտը գնահատելու արդյունքում ստացված արժեքի 75 տոկոսի չափով:

Նախատեսելով լոտի մեկնարկային գինը սահմանելու կարգ ն դրա նվազագույն արժեք՝ օրենսդիրը միաժամանակ թույլատրել է լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու հնարավորություն: Մասնավորապես.

Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին ն պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միննույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու ն ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը ն պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու

8

օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն՝ սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:

Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:

Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Եթե նուն հոդվածով սահմանված ժամկետում ն կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյալ` պարտապանը ն պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հարկադիր կատարողը կրում է լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի ն այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի ն ժամկետների մասին պարտապանին ն վերջինիս գուքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում պարտապանն ու պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն՝ դրան կցելով առաջարկվող այդ գնի երեք տոկոսի չափով վճարը հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Եթե առաջարկ ներկայացրած անձը պահպանել է վերը շարադրված պահանջը, ապա աճուրդի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը: Երկշաբաթյա ժամկետում մեկից ավելի անձանց կողմից առաջարկություն ներկայացված լինելու դեպքերում լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է: Եթե պարտապանն ու պարտատերերը սահմանված ժամկետում չեն ներկայացնում լոտի ավելի բարձր մեկնարկային գնի մասին գրավոր առաջարկություն, ապա մեկնարկային գինը մնում է անփոփոի՝ լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով:

Այլ կերպ ասած՝ լոտի արժեքը գնահատելու ն դրա 75 տոկոսի չափով մեկնարկային գին որոշելու գործողություններով սահմանվում է հարկադիր աճուրդի հանված լոտի նվազագույն այն արժեքը, որը կողմերի համար ուղենիշային է լոտի ավելի բարձր գին առաջարկելու իրենց իրավունքն իրացնելու նպատակահարմարությունը որոշելու հարցում, Ա որից ցածր մեկնարկային գին առաջարկվել չի կարող:

Լոտի մեկնարկային գին ներկայացնելու նպատակով սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտի հաջորդ օրը, երբ վերոշարադրյալ գործողությունների արդյունքում աճուրդի հանված լոտի մեկնարկային գինն արդեն սահմանվել է, հարկադիր կատարողը ընդունում է հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշում, որը պարունակում է նշում աճուրդի ժամի, վայրի, լոտի մեկնարկային գնի մասին: Նշված գործողությանը զուգահեռ

9

հարկադիր կատարողն Օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով ն ժամկետներում կատարում է նան հրապարակային ծանուցում:

Օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում ն. անցկացնում է (...) ծառայությունը՝ կատարողական թերթին, ինչպես նան նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Շարադրված իրավանորմում պարունակվող բառերի ն ՛արտահայտությունների տառացի մեկնաբանությունից պարզ է, որ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով հատուկ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող ն անցկացվող աճուրդների հիմքը նույնպես կատարողական թերթն ու նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթն են: Ընդ որում, տվյալ դեպքում նս աճուրդի կարող է հանվել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, օրենքով նախատեսված բացառություններ չպարունակելու դեպքում: Տեխնիկական ն էլեկտրոնային հատուկ համակարգերի Ա միջոցների կիրառումն ու դրանք ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվելու հանգամանքը հաշվի անելով՝ այդպիսի աճուրդները կոչվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդներ: Մինչդեռ դրանք հարկադիր աճուրդի կազմակերպման ն անցկացման որոշակի առանձնահատկություններ ունեցող տարատեսակ են:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են նորմատիվ իրավական ակտի մեկնաբանման կանոնները, ըստ որի՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական այն դիրքորոշումը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի տարատեսակ է ն ներառվում է դրանում, բխում է ոչ միայն Օրենքի 35.1-ին հոդվածում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի մեկնաբանությունից, այլն Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխի կարգավորման համատեքստից, որում համապատասխանաբար ներառված է նշված հոդվածը:

Մասնավորապես, Օրենքի 4-րդ գլուխը կրում է «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը ն դրանում ներառված իրավանորմերը կարգավորում են հարկադիր աճուրդի կազմակերպման Ա անցկացման հետ կապված իրավահարաբերությունները: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ն անցկացման հետ կապված իրավանորմերը նս ներառված են այդ գլխում (տե՛ս, Օրենքի 35.1-35.4-րդ հոդվածները):

10

Ունենալով հարկադիր աճուրդների կազմակերպման ն անցկացման կարգը սահմանող նորմերը համակարգելու ն բովանդակությամբ համասեռ հոդվածները մեկ գլխի ներքո միավորելու նպատակ՝ օրենսդիրը դրանք ներառել է «Հարկադիր աճուրդներ» վերտառությամբ գլխում: Ավելին էլեկտրոնային աճուրդն իր անվան մեջ ինքնին պարունակում է «հարկադիր» եզրույթը, նույնանում են հարկադիր աճուրդի ն հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման փաստական հիմքերը, ինչպես նան լոտի առարկաները:

Այսպիսով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը՝ ց հարկադիր աճուրդի կազմակեպման ։Օ ն անցկացման որոշակի առանձնահատկություններով օժտված տեսակ է, ն այդ առանձնահատկությունների հաշվառմամբ էլ դրա իրականացման կարգն ու պայմանները սահմանված են առանձին հոդվածով:

Անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետնյալը.

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված կարգով լոտի գնահատում իրականացնելու կանոնների` հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի լինելու պահանջն ուղղակիորեն ամրագրված է նույն Օրենքի 35.1-ին հոդվածի 5-րդ մասով:

Վերնում արդեն մանրամասն շարադրվել է հարկադիր աճուրդների անցկացման դեպքում լոտի մեկնարկային գինը որոշելու Ա սահմանելու ընթացակարգը, որից պարզ է, որ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված գործողությունների կատարումը դեռնս բավարար չէ լոտի մեկնարկային գինը որոշված համարելու համար: Այն ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համալիր: Լոտը գնահատելու ն մեկնարկային գինը սահմանելու՝ Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրարից անջատ գնահատելու դեպքում խեղաթյուրվում է այդ նորմով օրենսդրի հետապնդած նպատակը: Իրավանորմերի նման նեղ մեկնաբանության դեպքում ստացվում է մի իրավիճակ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում լոտի մեկնարկային գինը սահմանելու հարցում հարկադիր կատարողի պարտականությունները սահմանափակվում են լոտի արժեքը գնահատելու ն դրա մեկնարկային գինը գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու գործողություններով: Մինչդեռ, Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված գործողությունների արդյունքում ընդամենը սահմանվում է աճուրդի դրված լոտի մեկնարկային նվազագույն գինը՝ կողմերի համար որոշակի դարձնելով գնային այն շեմը, որից ավելի բարձր գին իրենք կարող են առաջարկել: Օրենքի 35.1-ին հոդվածի 5-րդ մասը նեղ մեկնաբանելու ն հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի միայն 1-ին Ա 2-րդ մասերը կիրառելի համարելու պայմաններում կստացվի, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ հարկադիր կատարողը չի կրում նան հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունելու պարտականություն, քանի որ վերջինիս համար այդպիսի պարտականություն սահմանված է Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով ն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնց Օրենքի 35.1-ին հոդվածում ուղիղ հղում արված չէ: Սակայն հարկադիր կատարողը պարտավոր է ոչ միայն հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունել՝ Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ

11

մասով ն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այլն Օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշման մասին պատշաճ ծանուցել պարտապանին ն պահանջատիրոջը, ն սահմանված ժամկետում ն կարգով կատարել հրապարակային ծանուցում: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վկայակոչված՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում գույքի վերաբերյալ որոշումն ընդունելու ժամկետների վերաբերյալ կանոն, այն է՝ պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո՝ եռօրյա ժամկետում:

Շարադրվածից բխում է, որ Օրենքի 30-րդ հոդվածն ամբողջացնում է 35.1-ին հոդվածը՝ դրանում սահմանված ընդհանուր կանոններով կարգավորելով նան հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կարգը:

Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը, լինելով հարկադիր աճուրդի տեսակ, հատուկ կանոններով չկարգավորվելու կամ ընդհանուր կանոնից բացառություն չնախատեսելու դեպքերում կարգավորվում է հարկադիր աճուրդի իրականացման ն կազմակերպման կարգը սահմանող ընդհանուր կանոններով, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված լոտը գնահատելու ն մեկնարկային գին որոշելու հատուկ կանոններ նախատեսված չեն, իսկ այդ հարցերը կարգավորող իրավանորմերից որնէ բացառություն նախատեսված չէ հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար: Հետնաբար՝ Օրենքի 30-րդ հոդվածով սահմանված գործողությունները՝ տրամաբանական հաջորդականությամբ, կիրառելի են նան հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում նս հարկադիր կատարողը կրում է լուրի մեկնարկային գնի ն այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի ն ժամկետների մասին պարտապանին ն վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված պարտականության կատարմանը հաջորդող որոշակի գործողությունների արդյունքում սահմանվում է լոտի մեկնարկային գինը, որից հերո եռօրյա ժամկետում ընդունվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշումը ն ծանուցումը հրապարակվում է հրապարակային ծանուցումների կայքում (տե՛ս, Սուսաննա Համբարձումյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9457/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով վկայակոչված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ ընդգծում է, որ նշված երկու սակարկությունների դեպքում էլ աճուրդի ներկայացվող լոտի գնահատումն իրականացվում է Օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով: Ըստ այդմ, գույքը հարկադիր կամ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու գործընթաց նախաձեռնելիս հարկադիր կատարողը կաշկանդված է Օրենքի 30-րդ հոդվածի պահանջներով, քանի որ, ըստ էության, Օրենքով «հարկադիր աճուրդ»-ի ն «հարկադիր էլեկտրոնային աճուրդ»-ի ինստիտուտները բովանդակային առումով իրարից տարբերվում

12

են միայն նրանով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրականացվում է էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ:

Այսպիսով, վերոգրյալից հետնում է, որ ինչպես հարկադիր, այնպես էլ հարկադիր էլեկտրոնային աճուրդ նախաձեռնելիս հարկադիր կատարողը պարտավոր է ապահովել Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ լոտի ավելի բարձր մեկնարկային գին սահմանելու պահանջատիրջ նե պարտապանի իրավունքի իրացման գործնական հնարավորությունը՝ աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին պատշաճ ծանուցելով վերջիններիս ն միաժամանակ տեղեկացնելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգի ու ժամկետների վերաբերյալ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.11.2019 թվականին տրված թիվ ԵԿԴ/3781/02/17 կատարողական թերթերով սահմանվել է, որ Լնոն Բաղդասարյանից ն Գարունա Բաղդասարյանից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության համապարտության կարգով պետք է բռնագանձել ընդհանուր 171.654,51 ԱՄՆ դոլար ն 122.542,4 ՀՀ դրամ՝ որպես 27.09.2013 թվականի «Քարտով վարկային գծի տրամադրման» թիվ 'Ք021591 պայմանագրով ն 27.09.2013 թվականի «Անշարժ գույքի ձեռք բերման /վերանորոգման/ վարկավորման» թիվ ՀՎՎ/Յ0931 վարկային պայմանագրով հաշվեգրված վարկային պարտավորության գումար: Լնոն Բաղդասարյանից ն Գարունա Բաղդասարյանից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել Ք021591 պայմանագրի 1.1.15.1, 1.1.15.2, 1.1.15.3 ենթակետերով սահմանված կարգով, ն թիվ ՀՎՎ 130931 պայմանագրի 1.111.1, 11112, 111.3 ենթակետերով սահմանված կարգով հաշվեգրված տույժերը՝ դատարան դիմելու օրվանից մինչն վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ հաշվեգրված տոկոսագումարը՝ վարկի մնացորդի՝ 140.789,95 ԱՄՆ դոլար գումարի նկատմամբ հաշվարկված պայմանագրով սահմանված ժամկետանց տոկոսադրույքը /1.1.11.1 ն 1.1115.1 ենթակետեր/ օրական 0.1 տոկոսի չափով՝ վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչն պարտավորության փաստացի կատարման պահը: Լնոն Բաղդասարյանից ն Գարունա Բաղդասարյանից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել 1.645.012,90 ՀՀ դրամ գումար՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Պարտքի չափը 23.10.2019 թվականի դրությամբ կազմում է 333.834 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ն 1.695.013 ՀՀ դրամ (հիմք՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի 24.10.2019 թվականի գրություն):

Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել պարտապան Լնոն Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող ն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող քաղաք Երնան, Կենտրոն, Մհեր Մկրտչյան փողոց 8/1 հասցեում գտնվող բանկելի տուն անշարժ գույքի վրա, որը «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի եզրակացության համաձայն գնահատվել է 221.575.000 ՀՀ դրամ: Նուն որոշմամբ պարտապան Լնոն Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող ն

13

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող Երնան քաղաքի Կենտրոն համայնքի Մհեր Մկրտչյան փողոց, թիվ 8/1 բնակելի տունը (գնահատման գինը՝ 221.575.000 ՀՀ դրամ, աճուրդի մեկնարկային գինը՝ 166.181.250 ՀՀ դրամ) ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, էլեկտրոնային համակարգի կիրառմամբ՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդի իրականացման էլեկտրոնային համակարգի կիրառմամբ՝ տոտո.հճրեաո.Յյսոմ.ռտ ինտերնետային կայքի միջոցով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբը՝ 03.03.2020 թվականին:

Դիմելով դատարան՝ Լնոն Բաղդասարյանը պահանջել է անվավեր ճանաչել 17.01.2020 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը:

Դատարանը 23.10.2020 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «աճուրդի ներկայացվող լորտի մեկեարկային գնի վերաբերյալ պատշաճ ծանուցելու պարտականությունը վարչական մարմեի կողմից չկատարվելու արդյունքում հայցվորը, ըստ էության, զրկվել է լոտի մեկնարկային գեի մասին պատշաճ ծանուցվելու դեպքում' ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու ն հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ համապատասխան վճարում կատարելու իր իրավունքն իրացնելու հեարավորությունից:

Դատարանե արձանագրում է, որ եման պայմաններում արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելով խախտվել են վերոնշյալ նորմերի պահանջները, այսինքե'՝ սույն գործով վիճարկվող որոշումն ընդունվել է օրենքի պահանջեերի խախտմամբ' ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում»:

Վերաքննիչ դատարանը 27.04.2022 թվականի որոշմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն երրորդ անձ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքներն ամբողջությամբ բավարարել է՝ Դատարանի 23.10.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել ու փոփոխել է ն հայցն ամբողջությամբ մերժել է այն հիմնավորմամբ, որ «(..) հարկադիր էլեկտրոնային աճուրդին նվիրված կանոնակարգումները, իրավական դրույթները չեն պարունակում որնէ հղում «Հրապարակային սակարկությունեերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասին ն անհնար է եզրակացնել, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասով նես կիրառելի են տվյալ իրավական դրույթները: Ուստի, այս առումով Դատարանի դափողությունեերն անհիմն են: Վերոգրյալից հետնում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3րդ մասով առաջադրված օրենսդրական պահանջի խախտմամբ ընդունված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը չի կարող համարվել ո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մարտի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/0937/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել