ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 4-րդ հոդվածում «Ֆոնդային ապրանք» հասկացության սահմանումը «համարվում» բառից հետո լրացնել «արժեթղթերը,» բառով: Հոդված 2. Օրենքի 74-րդ հոդվածում՝ ա) 1-ին կետի առաջին պարբերությունը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով. բ) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «բանկի» բառից հետո լրացնել «կամ վարկային կազմակերպության» բառերով. գ) 2-րդ կետի առաջին պարբերությունը «բանկերը» բառից հետո լրացնել «կամ վարկային կազմակերպությունները» բառերով. դ) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը «բանկի» բառից հետո լրացնել «կամ վարկային կազմակերպության» բառերով: Հոդված 3. Օրենքի 80-րդ և 84-րդ հոդվածների 1-ին կետերը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով: Հոդված 4. Օրենքի 105-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 105. Ֆոնդային բորսան: Ընդհանուր դրույթներ 1. Ֆոնդային բորսան ինքնակարգավորվող կազմակերպություն է, որի վրա տարածվում են սույն օրենքի IX գլխի պահանջները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Ֆոնդային բորսան սույն օրենքով, Հանձնաժողովի որոշմամբ և իր կանոններով սահմանված կարգով կազմակերպում է արժեթղթերի հրապարակային առևտուր՝ արժեթղթերի գնանշում, դրանց հիման վրա գործարքների կնքում, կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում (քլիրինգ): Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու արտարժույթի հրապարակային առևտուր միայն արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով: Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու ֆոնդային այլ ապրանքների հրապարակային առևտուր` օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված պահանջներին համապատասխան: Ֆոնդային բորսան ֆոնդային ապրանքներով առևտրի ընթացքում կնքված գործարքների վերջնահաշվարկի կատարման հարցում կարող է հանդես գալ որպես կողմերի գործակալ:
3. Ֆոնդային բորսան Հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով ստեղծում է երաշխիքային հիմնադրամ՝ ֆոնդային ապրանքներով առևտրի ընթացքում առաջացող ռիսկերը նվազեցնելու համար:
4. Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու և անցկացնելու արժեթղթերի շուկայի վերաբերյալ ուսումնական դասընթացներ, ինչպես նաև մասնագիտական որակավորման քննություններ, եթե վերջինս սույն օրենքով և Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով պատվիրակվել է տվյալ ֆոնդային բորսային: Ֆոնդային բորսան իրավունք ունի իրականացնելու Հանձնաժողովի որոշմամբ (նորմատիվ իրավական ակտով) թույլատրված լրացուցիչ այնպիսի գործունեություն, որն անհրաժեշտ է սույն հոդվածի 2-րդ կետում նշված գործառույթների իրականացման համար: Ֆոնդային բորսան իրավունք չունի իրականացնելու սույն հոդվածում չնախատեսված որևէ այլ գործունեություն:
5. Հանձնաժողովում, սույն օրենքին համապատասխան, որպես ֆոնդային բորսա չգրանցված անձին կամ անձանց խմբին արգելվում է «ֆոնդային բորսա» բառակապակցությունը, դրա հոլովված ձևերը, թարգմանությունները կամ դրանց զուգորդություններն օգտագործել իր անվանման մեջ կամ գովազդային նյութերում, բացառությամբ, եթե` ա) արգելված գործողությունները կատարելու միակ նպատակը սույն օրենքով սահմանված կարգով գրանցման ենթակա ֆոնդային բորսայի ստեղծումն է, և բ) 30-օրյա ժամկետում Հանձնաժողովին է ներկայացվում որպես ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության սույն օրենքով նախատեսված գրանցման դիմումը:»: Հոդված 5. Օրենքի 106-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2. Ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ արժեթղթերի հրապարակային առևտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն նրա անդամները: Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերով գործարքների կատարմանը կարող են ուղղակիորեն մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները: Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ արտարժույթով հրապարակային առևտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը, վարկային կազմակերպությունները և արտարժույթի դիլերային առքուվաճառք իրականացնող անձինք: Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ ֆոնդային այլ ապրանքներով հրապարակային առևտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն միայն օրենքով նման գործառնությունների իրականացման իրավունք ունեցող անձինք: Այլ անձինք կարող են մասնակցել ֆոնդային բորսայում իրականացվող գործարքներին միայն սույն կետով նախատեսված անձանց միջոցով:»: Հոդված 6. Օրենքի 108-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով` «Ֆոնդային բորսայի կանոնադրությունը պետք է սահմանի դրույթ, որ արտարժույթի հրապարակային առևտրի (արտարժույթի գնանշման, դրանց հիման վրա գործարքների կնքման, կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման) կանոնները, դրանցում փոփոխություններն ու լրացումները ֆոնդային բորսայի կողմից ենթակա են պարտադիր ընդունման, եթե դրանք արժանացել են ֆոնդային բորսայում արտարժույթով առևտրին մասնակցող անձանց առնվազն 2/3-ի հավանությանը:»: Հոդված 7. Օրենքի 111-րդ հոդվածի 1-ին կետից հանել « , ինչպես նաև հաշվանցման (քլիրինգի)» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով` «Կենտրոնական դեպոզիտարիան, ֆոնդային բորսայի հետ կնքված պայմանագրի հիման վրա, իրավունք ունի իրականացնելու ֆոնդային բորսայում արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:»: Հոդված 8. Օրենքի 112-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը «որպես» բառից հետո լրացնել «արժեթղթերով կնքված գործարքների» բառերով: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. հոկտեմբերի 13 Երևան ՀՕ-179-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-179-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (29.10.2005-29.02.2008) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.10.19/66(438) Հոդ.1229 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.10.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.10.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 29.10.2005 Ուժը կորցրել է 29.02.2008 Հիմնական ակտ 04.10.2005, ՀՕ-179-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.07.2000, ՀՕ-82 06.07.2000, ՀՕ-82 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հոկտեմբերի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-179-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
