Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Աթաջանյան — ՎԴ1/0033/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Աթաջանյան — ՎԴ1/0033/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ1/0033/05/229 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ռոման Աթաջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.06.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ռոման Աթաջանյանի ընդդեմ Կապան համայնքի ղեկավարի Կապան համայնքի ղեկավարին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, այն է՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 33/15 հողամասի վրա շինարարական աշխատանքներ կատարելը (շինություն կառուցելու) թույլատրելուն պարտավորեցնելու` ներառյալ Կապան համայնքի ղեկավարի 27.01.2022 թվականի թիվ Ե-07/492 ն 07.03.2022 թվականի

Ամբողջ Տեքստ

22255 ՀԱՅ 3

(ՐՆ

Լն Հի ՀՀ :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴԼ/0033/05/22

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴԼ/0033/05/22

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

2023 թվականի հունիսի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռոման Աթաջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.06.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ռոման Աթաջանյանի ընդդեմ Կապան համայնքի ղեկավարի Կապան համայնքի ղեկավարին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, այն է՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 33/15 հողամասի վրա շինարարական աշխատանքներ կատարելը (շինություն կառուցելու) թույլատրելուն պարտավորեցնելու` ներառյալ Կապան համայնքի ղեկավարի 27.01.2022 թվականի թիվ Ե-07/492 ն 07.03.2022 թվականի թիվ Ե-07/1118 գրություններով մերժումները վերացնելու (անվավեր ճանաձելու) պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ռոման Աթաջանյանը պահանջել է պարտավորեցնել Կապան համայնքի ղեկավարին ընդունելու բարենպաստ վարչական ակտ, այն է՝ հայցվորին

2

սեփականության իրավունքով պատկանող Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 33/15 հողամասի վրա շինարարական աշխատանքներ կատարելը (շինություն կառուցելու) թույլատրելուն պարտավորեցնելու ներառյալ վերացնել (անվավեր ճանաչել) Կապան համայնքի ղեկավարի 27.01.2022 թվականի թիվ Ե-07/492 գրությամբ մերժումը: Միաժամանակ, միջնորդել է հայց հարուցելու բաց թողնված ժամկետը հարգելի համարել:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Վ. Միքաելյան) (այսուհետ՝ Դատարան) 05.05.2022 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ն հայցադիմումի ընդունումը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.06.2022 թվականի որոշմամբ Ռոման Աթաջանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 05.05.2022 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը Ա հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոման Աթաջանյանը (ներկայացուցիչ՝ Մհեր Բադալյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 59-րդ, 6-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 65-69-րդ, 72-րդ, 73-րդ ն 77-80-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ հիմնավոր փաստարկներ է ներկայացրել առ այն, որ բաց թողնված դատավարական ժամկետը պետք է հարգելի ճանաչել, քանի որ հայցվորը Կապան համայնքի ղեկավարի 27.01.2022 թվականի թիվ Ե-07/492 գրությամբ մերժումը 31.01.2022 թվականին ստանալուց հետո ջանասիրաբար միջոցներ է ձեռնարկել պատճառաբանությունը ստանալու նպատակով: Վերջինս կատարել է մի շարք հարցումներ, մասնավորապես` պատճառաբանություն ստանալու նպատակով կրկին դիմել է համայնքապետին ն մարզպետին, այնուհետն պատասխանը ստանալուն պես անմիջապես դիմել է ՀՀ վարչական դատարան:

Տվյալ դեպքում ստորադաս դատարանները, անտեսելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բաց թողնված ժամկետը հարգելի համարելու ն վերականգնելու վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները, գտելՐր 9են, որ հայցվորի միջնորդության պատճառաբանությունները բավարար հիմք չեն հայցվորի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24.06.2022 թվականի «Վերաքենիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

3

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետնանքով առերնույթթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին չպատճառաբանված միջամտող վարչական ակտ ստանալու դեպքում այդ մերժման փաստական ն իրավական հիմքերը բացահայտելու եպատակով անձի կողմից ողջամիտ միջոցներ ձեռնարկելու հանգամանքով պայմանավորված պարտավորեցման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու ն այդ ժամկետը վերականգնելու առանձեահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի իր իրավունքների ն ազատությունների 5իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների Ա դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարնոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ

4

առաքելություն, հստակ սուբյեկտներ ն հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություննե կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին Ա 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն ն կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված անձանց՝ վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո (տես, Ժաննա Միրզոյանն ըբեդդեմ ՀՀ Կուրայքի մարզի Ձորաղբյուր համայեքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել են ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետներ, որոնց ընթացքում հայցվորները կարող են իրացնել դատական պաշտպանության իրենց իրավունքը, իսկ այդ ժամկետների ավարտից հետո վերջիններս այլնս կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Միննույն ժամանակ, սակայն, օրենսդրորեն ամրագրվել է դատավարական ժամկետները բաց թողնված լինելու դեպքում դատական պաշտպանություն ստանալու իրավական հնարավորություն` դրա տրամադրումը պայմանավորելով համապատասխան միջնորդության հիմքով դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանի կողմից որոշում կայացնելու գործոնով:

Մասնավորապես, օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության ն հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները ն այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ն վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները Աե այ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ն վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց

5

թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել՝ այդ հիմքերի ողջամիտ ն բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ օբյեկտիվ ն սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը՝ տարերային աղետները, ինչպես նան արտակարգ իրավիճակը ն նմանատիպ այլ անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված ն գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ՝ երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատն հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու դատավարությանը մասնակցելու ն այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու Ա այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե'ս, Երնանի քաղաքապետարանն ըեդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անձն իր դատական պաշտպանության իրավունքից կարող է օգտվել օրենքով սահմանված ժամկետներում ն որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին՝ համապատասխան հայցի առկայություն, երկրորդ հայցի ներկայացում վարչական դատարան վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված

6

լիազորությունները (տես, Դավիթ Ասատրյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/0361/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26. 112021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրել է, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միննույն ժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանելով հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նան վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը ն պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական

7

ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, ն ձեռք բերված ապացույցների շրջանակում Ա դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե'ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին ն վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նան հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած, անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն՝ միջամտող վարչական ակտ կայացված չլինելու դեպքում անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (ւրե՛ս, Նազելի Նահատակյանը ն Գրիշա Չաումյանն ըեդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/457705/3 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն դեպքերին, երբ անձը, դիմելով վարչական մարմնին` բարենպատ վարչական ակտ ստանալու նպատակով, ստանում է պատասխան՝ առանց համապատասխան հիմնավորման:

Հիմք ընդունելով վերոգրյալը նե վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին Ա վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի մերժման ակտի՝ իրավական որոշակիությանը չբավարարելու դեպքում անձը չի կարող զրկվել դատական պաշտպանության իրավունքից, եթե մինչն ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելը, ակնկալվող բարենպաստ վարչական ակտի մերժման հիմքում ընկած իրավական ն փաստական հիմքերը պարզելու համար անձը ձեռնարկել է ակտիվ ն ողջամիտ միջոցներ: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հոսքը թեն սկսում է վարչական մարմնի կողմից ակնկալվող

8

բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից, սակայն անձի կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված դատարան դիմելու իրավունքի պատշաճ իրացմանը, մասնավորապես, ակնկալվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի հիմքում ընկած իրավական ն փաստական հիմքերը պարզելուն, բավարար հիմք է պարտավորեցման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բաց թողնումը հարգելի համարելու Ա այն վերականգնելու համար:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերոգրյալ դիրքորոշումը չի կարող ընկալվել բացարձակ իմաստով, այն է՝ հանգեցնի անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի չարաշահման: Դատարանը, ուսումնասիրելով դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու նե այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նան հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, պարտավոր է գնահատական տալ այն հարցին՝ արդյո՞ք հայցվորի կողմից ձեռնարկված միջոցներն իրապես հետապնդել են ակնկալվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու հիմքում ընկած իրավական ն փաստական հիմքերը պարզելու նպատակ, թե ոչ: Հակառակ պարագայում, եթե դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ձեռնարկված միջոցները չեն հետապնդել նման նպատակ, այլ ուղղված են եղել կանխամտածված ուշացումների առաջացմանը կամ վեճի լուծման ձգձգմանը, ապա նման դեպքերում պարտավորեցման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու նե այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այն դեպքերում, երբ վարչական մարմնի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժվում է առանց փաստական ն իրավական հիմքերի վկայակոչման, որից հետո անձի կողմից ներկայացված համապատասխան դիմումի կամ հարցման հիման վրա վարչական մարմինը տրամադրում է բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ տեղեկատվություն, ապա պարտավորեցման հայցատեսակի շրջանակներում ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողնման պատճառները, եթե հայցվորի կողմից ձեռնարկված միջոցներն իրապես հետապնդել են ակնկալվող բարենպաստ վարչական ակտի մերժման հիմքում ընկած իրավական Ա փաստական հիմքերը պարզելու նպատակ, ենթակա է հարգելի ճանաչման, իսկ դատավարական ժամկետը՝ վերականգնման:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի ուսումնասիրությունից հետնում է, որ Ռոման Աթաջանյանը դիմում է ներկայացրել Կապանի համայնքապետին, որով խնդրել է տալ թույլատվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Կապան քաղաքի Շահումյան 33/15 հասցեի 0.07886 հա հողամասում շինություն կառուցելու համար:

9

Կապան համայնքի ղեկավար Գ. Փարսյանի 27.01.2022 թվականի թիվ Ե-07/492 գրությամբ մերժվել է դիմումը` հետնյալ հիմնավորմամբ. « .. համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ն կոմունալ տնտեսության բաժնի մասնագետների կողմից տեղում կատարվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում համայնքապետարանը նպատակահարմար չի գտնում Ձեր խնդրանքը բավարարել» (հատոր 1-ին, գ.թ. 38):

31.01.2022 թվականի թիվ Ե-22/40 գրությամբ Ռոման Աթաջանյանի անունից վերջինիս ներկայացուցիչը դիմել է Կապանի համայնքի ղեկավարին խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ հայցվորի կողմից իր սեփական հողամասում շինություն կառուցելու (շինարարություն իրականացնելու) ոչ նպատակահարմար լինելու հանգամանքների վերաբերյալ (եթե երրորդ անձանց իրավունքները չեն խախտվում), ավելին՝ համաձայն գործող օրենսդրության, համայնքապետարան պարտավոր է ամբողջությամբ պարզաբանել քաղաքացու կողմից տրված դիմումի մերժումը:

Կապան համայնքի ղեկավարը 07.03.2022 թվականին թիվ Ե-07/1118 գրությամբ հայտնել է, որ. «...իամայնքի տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի ուղղություններից մեկը ՏՏ ոլորտում կենսունակ, դինամիկ Ա ռեսուրսներով հարուստ տարածքի ստեղծումն է Կապան քաղաքում: Այդ նպատակով համայնքապետարանը նախատեսում է կազմակերպելու «Տեխնոլոգիական ն ստեղծարար ոլորտների //Թումո/ կենտրոն Կապանում», որի առաքելությունն է պատանիներին տալու այնպիսի կրթություն, որը նրանց կդարձնի անկասելի: Ոստի, համյանքը նպատակահարմար չի գտնում մինչն կենտրոնի ստեղծումը նախատեսվող տարածքի հարնանությամբ գտնվող մասնավոր տարածքներում /այդ թվում Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 33/5 հասցեի հողամասում/ այլ գործունեությունների համար համապատասխան թույլատրություններ տրամադրել:» (հատոր ՛-ին, գ.թ. 37):

11.04.2022 թվականին հայցվոր Ռոման Աթաջանյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Կապանի համայնքի ղեկավարի՝ Կապանի համայնքի ղեկավարին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, այն է' հայցվորին սեփականության իրավունքով պատկանող Կապան քաղաքի Շահումյան փողոցի 33/15 հողամասի վրա շինարարական աշխատանքներ կատարելը (շինություն կառուցելու) թույլատրելուն պարտավորեցնելու՝ ներառյալ Կապան համայնքի ղեկավարի 27.01.2022 թվականի թիվ Ե-07/492 ն 07.03.2022 թվականի թիվ Ե-07/118 գրություններով մերժումները վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին:

Դատարանը 19.04.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ լրացել է հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը ն բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Հայցադիմումը կրկին Դատարան է ներկայացվել 27.04.2022 թվականին: Միաժամանակ, հայցադիմումին կից ներկայացվել է «Հայց հարուցելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ» միջնորդություն:

Դատարանի 05.05.2022 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը Ա հայցադիմումի ընդունումը

10

մերժվել են այն պատճառաբանությամբ, որ. «(...) տվյալ դեպքում Կապան համայեքի ղեկավարի 27.01.2022 թվականի թիվ Ե-07/492 գրությամբ մերժումը հայցվորը ստանալով 31012022 թվականին՝ վերջինիս համար սկսել է հոսել դատական պաշտպանության իրավունքից օգտվելու դատավարական ժամկետը:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների հաշվառմամբ Դատարանը գտեում է, որ վերոնշյալ մերժումը ստանալուց հերո պատճառաբանություն ստանալու եպատակով կրկին համայնքապետին դիմելը, ինչպես նան, այնուհետն, մարզպետին դիմելը դատավարական ժամկետների բաց թողնելը հարգելի համարելու ն վերականգնելու համար բավարար հիմք չեն կարող հանդիսանալ (...)»:

Վերաքննիչ դատարանը 24.06.2022 թվականին կայացված որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ. «(...) Կապանի համայնքի ղեկավար' Գնորգ Փարսյանի 27.01.2022թ. թիվ Ե-07/492 գրությունից հետնում է, որ Ռոման Աթաջաեյանի դիմումը՝ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 33/15 հասցեի 0.07886 հա հողամասում. շինություն կառուցելու վերաբերյալ, մերժվել է 27.01.2022 թվականի թիվ Ե- 07/492 գրությամբ, որի մասին Հայցվորն իրազեկվել է 31.01.2022 թվականին:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական վերլուծությունները ն դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ" Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ պարտավորեցման հայցատեսակով հայց հարուցելու համար սահմանված ժամկետը պետք է հաշվարկվի այն պահից, երբ հայցվորն առաջին անգամ դիմում է ներկայացրել վարչական մարմեին ն ստացել համապատասխան մերժումը (իրազեկվել վարչական մարմեի մերժման մասիե):

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում եկատել, որ եթե վարչական մարմնից մերժում ստանալով անձը հեարավորություն ունենա կրկին դիմելու վարչական մարմեին ն կրկին մերժում ստանալուց հետո դիմելու դատարան, ապա դատավարական ժամկետի սահմանումը կդառնա ինքնանպատակ, քաեզի ցանկացած պարագայում հնարավոր կլինի շրջանցել այդ դատավարական ժամկետը: Ուստի, ՀՀ վարչական դատարանն իրավաչափորեն արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցվորը, 31.01.2022 թվականին ստանալով առաջին մերժումը, զրկված չի եղել օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ պարտավորեցման հայցով դատարան դիմելու հնարավորությունից, որի շրջանակներում դատարանի կողմից կարող էր գնահատման առարկա դարձվել նան նշված մերժման իրավաչափ լինելու հանգամանքը: Իսկ ինչ վերաբերում է ներկայացված միջեորդության փաստարկներին, ապա Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որնէ հիմեավոր ապացույց, որ ինքե արել է իրենից կախված ամեն իեչ իր' դատական պաշտպանության իրավունքը իրացնելու համար, սակայն դա հնարավոր չի եղել իրացնել հայցվորի կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված: Հետնաբար, հիմք ընդունելով այն փաստը, որ հայցվորը չի ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ գործողությունները' օրենքով սահմանված ժամկետում իր դատական պաշտպանության իրավունքի իրացման եպատակով' Դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ բաց թողեված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման: (...)»:

11

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն վարչական գործի նյութերի ուսումնասիրությունից հետնում է, որ ի պատասխան հայցվորի Կապանի համայնքապետին ուղղված դիմումի, որով խնդրել է տալ թույլատրություն՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող Կապան քաղաքի Շահումյան 33/15 հասցեի 0.07886հա հողամասում շինություն կառուցելու համար, պատասխանողի կողմից տրվել է 27.01.2022 թվականի թիվ Ե-07/492 մերժման գրությունը՝ առանց համապատասխան հիմնավորման:

Նշված գրությանը հաջորդել է հայցվորի կողմից պատասխանողին հարցմամբ դիմելը, որն ուղղված է եղել մերժման գրության փաստական ն իրավական հիմքերը պարզելուն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը, ձեռնարկելով ակտիվ ն ողջամիտ միջոցներ ակնկալվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու հիմքում ընկած իրավական ն փաստական հիմքերը պարզելու համար ն ստանալով Կապան համայնքի ղեկավարի 07.03.2022 թվականի թիվ Ե-07118 գրությունը, ձեռնամուխ է եղել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացմանը:

Հետնաբար, հաշվի առնելով, որ անձի կողմից ձեռնարկված միջոցներն իրապես ուղղված են եղել ակնկալվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու հիմքում ընկած իրավական ն փաստական հիմքերը պարզելուն, իսկ դատավարական ժամկետների խախտմամբ ենթադրյալ խախտված իրավունքների արդյոււսպվետ դատական պաշտպանության դիմելու պարագայում ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բաց թողնելու պատճառը ենթակա է հարգելի ճանաչման, իսկ դատավարական ժամկետը՝ վերականգնման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում առկա է եղել պարտավորեցման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու Ա դատավարական ժամկետը վերականգնելու բավարար հիմք, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն դեպքում հայցադիմումի ընդունումը մերժելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքը բացակայել է, որպիսի պայմաններում Դատարանը, մերժելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը Ա հայցադիմումի ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 05.05.2022 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը ն հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը, անհամաչափորեն սահմանափակել են հայցվորի դատարանի մատչելիության իրավունքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու ն նոր դատական ակտ կայացնելու համար:

12

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.06.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 05.05.2022 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը ն հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

ՕՍ Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

ԸՍ Լ ՀԱԿՈԲՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ1/0033/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել