ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մարտի 24- ին «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը ««Հարկային ծառայության մասին»,» բառերից հետո լրացնել ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»,» բառերով: Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով. «6) հակակոռուպցիոն կոմիտեն:»: Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը «Ազգային անվտանգության մարմինները» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեն» բառերով: Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով. «7. Հակակոռուպցիոն կոմիտեն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»: Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «քրեակատարողական ծառայության մարմինների» բառերից հետո լրացնել «կամ հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.
2) 2-րդ մասը «ռազմական ոստիկանության» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.
3) 3-րդ մասը «ռազմական ոստիկանությունը» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեն» բառերով.
4) 6-րդ մասը «ռազմական ոստիկանության» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-148-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-148-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.10.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.04.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.03.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.04.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.10.2021 Հիմնական ակտ 24.03.2021, ՀՕ-148-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.10.2007, ՀՕ-223-Ն 22.10.2007, ՀՕ-223-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 24.03.2021, ՀՕ-147-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-148-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
