Ավետիսյան — ՎԴ/3921/05/22
Ամփոփում
քննելով երրորդ անձ Էդդի Ռակուբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արփի Ավետիսյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Էդդի Ռակուբյանի՝ 11.04.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, 20.06.2022 թվականի թիվ Եօ1275/09 վարչական ակտը ն 15.06.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողո
Ամբողջ Տեքստ
(ՀԱՏՈՒ ն
ԱՄԱՆԱ"ՈՐ 5)
ՀԱՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3921/05/22
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/3921/05/22
Նախագահող դատավոր՝ Կ. Մաթնոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի մայիսի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով երրորդ անձ Էդդի Ռակուբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արփի Ավետիսյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Էդդի Ռակուբյանի՝ 11.04.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, 20.06.2022 թվականի թիվ Եօ1275/09 վարչական ակտը ն 15.06.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելու, Ջ պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.04.2022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշումը վերացնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արփի Ավետիսյանը պահանջել է վերացնել 11.04.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, 20.06.2022 թվականի թիվ Եօ1275/09 վարչական ակտը ն 15.06.2022
2
թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.04.2022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 30.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ Ա վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն՝ կասեցվել է Ծառայության Երնան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շահբազյանի կողմից 11.04.2022 թվականին ընդունված Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին որոշման Ա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շահբազյանի կողմից 15.06.2022 թվականին ընդունված՝ «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.04.2022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշման կատարումը՝ մինչն նուն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, մնացած՝ Ծառայության Երնան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի պետ, արդարադատության մայոր Վ. Մելիքբեկյանի կողմից 20.06.2022 թվականին ընդունված Եօ1275/009 վարչական ակտի կատարումը կասեցնելու մասով միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 16.12.2022 թվականի որոշմամբ Էդդի Ռակուբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 30.06.2022 թվականի որոշումը՝ Ծառայության Երնան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շահբազյանի կողմից 11.04.2022 թվականին ընդունված Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին որոշման ն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շահբազյանի կողմից 15.06.2022 թվականին ընդունված՝ «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.04.2022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշման կատարումը կասեցնելու մասով թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդդի Ռակուբյանը (ներկայացուցիչ՝ Հասմիկ Օհնիկյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արփի Ավետիսյանը (ներկայացուցիչ՝ Նաիրա Համբարձումյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը:
Յ
Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սուն վարչական գործով հայցվոր՝ վարչական վարույթով պարտապան Արփի Ավետիսյանի կողմից Դատարան դիմելը եղել է ինքնանպատակ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ անչափահաս Մայքլ Ռակուբյանի հորը՝ սույն վարչական գործով երրորդ անձ Էդդի Ռակուբյանին հանձնելու պարտավորության իրավաչափությունը ստուգվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դեռնս թիվ ԵԴ/22943/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում: -Քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնող դատարանն օտարերկրա դատական ակտը ն դրա անբաժանելի մասը կազմող համաձայնագրի յուրաքանչյուր դրույթը ուսումնասիրելով համոզվել է, որ դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության հանրային կարգին, երրորդ անձանց (այդ թվում՝ անչափահաս Մայքլ Ռակուբյանի) իրավունքներին ն շահերին, ն որ բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածով ամրագրված՝ օտարերկրա դատական ակտի ճանաչումը մերժելու հիմքերը: Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թողնվել է անփոփոխ:
Վերաքննի Օ։»-դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորի փաստարկներում չկա վարչական մարմնին վերագրվող իրավական նորմի որնէ խախտում, ավելին, երեխային հանձնելու պարտավորության վերաբերյալ հայցվորի պնդումները՝ հանձնումը ոչ նպատակահարմար լինելու մասին, կենցաղային պնդումներ են, որոնք դուրս են ՀՀ վարչական դատարանի քննության շրջանակներից, ինչը փաստում է հայցվորի կողմից դատական պաշտպանության իրավունքի չարաշահման մասին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական ակտի կատարման դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանություն անհնարին դառնալու վտանգն ուղղակիորեն բացակայում է, ուստի դատական ակտի կատարումը չկասեցվելու դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու փաստի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները ողջամիտ լինել չեն կարող, քանի որ հիմնված չեն գործի փաստական տվյալների վրա:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան այն փաստը, որ վարչական ակտի կատարումը կասեցվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4րդ մասով ամրագրված պահանջների խախտմամբ, այն է՝ առանց հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու շուրջ հիմնավոր կասկած ձնավորելու:
Միաժամանակ նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ` թիվ ՎԴ/3481/05/22 վարչական գործով ստորադաս դատարանը տվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված նորմի՝ սույն դատական ակտով տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանություն, ինչի արդյունքում արդարացիորեն չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավանորմը, այն է՝ չի կասեցրել վիճարկվող վարչական ակտի կատարումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված նորմի սխալ մեկնաբանման արդյունքում նուն հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավանորմի կիրառումը հանգեցրել է սույն գործով երրորդ անձ Էդդի Ռակուբյանի «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության
4
մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով ամրագրված ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար իրավունքի խախտմանը ն նույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված՝ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտմանը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ հարկադիր կատարողի որոշումների գործողության կասեցումը զրկել է անչափահաս Մայքլ Ռակուբյանին ն հորը՝ Էդդի Ռակուբյանին, միմյանց հետ շփվելու իրավունքից, ինչն ուղղակիորեն ամրագրված է կատարողական թերթով, Ա ինչպիսի փաստը վարչական գործի հանգամանքները չպարզելու արդյունքում անտեսվել է Դատարանի ն Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16.12.2022 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:
2.1. «Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արփի Ավետիսյանի պատասխանի հիմնավորումները.
Բողոքաբերի փաստարկներն ակնհայտ անհիմն են: Հարկադիր կատարողի որոշումների վիճարկման հիմնավորումները մանրամասն ներկայացված են հայցադիմումում, իսկ այդ հիմնավորումները հավաստող ապացույցները ներկայացված են հացադիմումին կից: Արփի Ավետիսյանը գործել է երեխայի լավագույն շահից ելնելով:
Հայցվոր կողմը հայցադիմումում նշել է, որ օտարերկրյա դատական ակտի ստրկացուցիչ պայմաններ սահմանող տեքստը հայցվորը ստորագրել է ստիպված: Արփի Ավետիսյանը, մտահոգված լինելով երեխայի հոգեհուզական վիճակով, պայմանավորված վերջինիս 01.07.2022 թվականից Լիբանանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխելու ն այդ կապակցությամբ երեխայի կողմից դրսնորած վարքագծի առնչությամբ, դիմել է հոգեբանական աջակցման կենտրոն՝ երեխայի հոգեախտորոշիչ աշխատանքների իրականացնելու նպատակով մասնագիտական կարձիք ստանալու համար, 03.05.2022 թվականին կենտրոնի կողմից տրվել է մասնագիտական կարծիք:
Դատական ակտում որնէ դրույթ նախատեսված չէ, որով սահմանվում է, որ Արփի Ավետիսյանը վիճարկվող որոշումներում նշված պահանջները անմիջականորեն կատարելու պյարտավորություն ունի, հետնաբար անհասկանալի է վերոնշյալ որոշումներով հայցվորին դատական ակտը կատարել պարտավորեցնելը, իսկ ավելի կոնկրետ ստացվում է, որ Արփի Ավետիսյանը այն դեպքում, երբ Մայքը չի ցանկանում գնալ հոր մոտ, չի կարող ունենալ պարտավորություն իր որդու կամքին հակառակ նրան հանձնելու հորը: Վիճարկվող որոշումների կատարումն հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Մայքլն ինքը ցանկություն հայտնի վերադառնալ հոր մոտ՝ մշտական բնակության, սակայն երեխան չի ցանկանում նույնիսկ կարճատն այցելություններով մեկնել Լիբանանի Հանրապետություն հոր մոտ, նա չի կարողանում անգամ կարճ ժամանակով հեռու գտնվել իր մորից:
Գտնում են, որ ստիպողաբար երեխային տեղափոխելն այլ երկիր մշտական բնակության, իսկ դրա կատարման պարտավորությունը դնել հայցվորի վրա՝ կհակասի երեխայի լավագույն շահերին ն կխախտի երեխայի իրավունքները:
Ծառայությունը չի կարող ստիպել հայցվորին երեխայի կամքին հակառակ վերջինիս հանձնել հորը հետնաբար երեխայի նկատմամբ վիճարկվող որոշումներով նախատեսված որնէ գործողության կատարումը ստիպողաբար՝ երեխայի կամքին հակառակ, չի բխում երեխայի լավագույն շահերից: Հայցվորն առարկություն չունի իր որդու հետ նրա հոր տեսակցության կամ շփման վերաբերյալ:
5
Ստորադաս դատարանները գործի փաստական հանգամանքների լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում պատշաճ են պատճառաբանել իրենց որոշումները Ա կայացրել են օբյեկտիվ որոշումներ, ուստի վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սուն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձեահատկությունեերին վերահաստատելով նախկիեում արտահայտված իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ նե անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է
տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները Ա դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների Ա օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը ն այլն:
Միաժամանակ, անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նան դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձնի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
6
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ` այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ ն 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: (...)
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետնանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ: Մասնավորապես, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկելու դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` վարչական ակտի կատարումը կասեցնող կանոնը նույն իրավանորմի 3-րդ կետի հիմքով չի գործում: Միննուն ժամանակ, նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջութամբ կամ մասնակիորեն (կասեցնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության առկայության պարագայում:
ՀՀ վճռաբեկ դատարանը միննույն ժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում նս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու վարչական ակտի կատարումը: Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետնաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ ն դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձնավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները ն դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետնանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն 0անհնարին դարձնելու
7
հավանականությանը (տես, Երնան համայեքն ըեդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավանորմերի ն նախկինում կայացրած որոշումներով արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.
- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի ապաշտպանություեը ն կարգավիճակը վատթարացնում են: Դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որնէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած: Վերոնշյալ հիմքերից որնէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար:
Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին՝ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, ն երկրորդ՝ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետնանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլնս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված ն քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ն ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը ն գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:
8
Օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Սոֆիա ն Սիրվարդ Խաչատրյաններե ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
Նույն որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռնս միանշանակ չի համարվում: «Հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձնավորվի ողջամիտ կասկած: «Հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, ն այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլն այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձնավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: «Հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելուն իրավական հետնանք առաջացնելու առումով: «Կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին: Քննարկվող նորմի իմաստով «հիմնավոր կասկած» եզրութը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդություը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը Ա այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետնության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետնության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ Ա հավանական է: Այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն` պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն հիմնավորված ն պատճառաբանված:
Միննույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նան վերոնշյալ իրավակարգավորմանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պարտադիրության ն կատարելիության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, նույն որոշմամբ արձանագրել է, որ թեն ՀՀ Սահմանադրությունը ն Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես
9
արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար: ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքների, այլ լչնան սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական
հարաբերությունները ն ստեղծել կայուն իրավական հիմք դատական ակտերի պարտադիրության ն կատարելիության սահմանադրական ն կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:
Նուն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, որի համաձայն՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում ինքնաբերաբար՝ օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը: Միննույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը «մեխանիկորեն» չի կասեցվում, նե որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետնյալ երկու ինքնուրույն պայմաններով՝ եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Օրենսդրորեն ամրագրված հիմքերից է նան կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման դեպքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ վերոնշյալ իրավակարգավորումը սահմանելու օրենսդրի նպատակն է եղել, ըստ էության, ապահովել, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ողջամիտ ժամկետներում կատարվի, Ա հարկադիր կատարման գործողություններն անհարկի չերկարաձգվեն, որոնք անհամատեղելի կլինեն ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի համատեքստում ողջամիտ ժամկետներում քննության հետ, քանի որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում կարնորել է նան կատարողական վարույթների ողջամիտ ժամկետներում իրականացումը: Հակառակ պարագայում` անհարկի ձգձգումը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է: Օրենսդրորեն ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող պայմաններից որնէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի ն հիմնավորված: Տվյալ դեպքում վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, փաստարկված, որպեսզի
10
մյուս կողմի համար հստակ Ա որոշակի լինեն իր սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը:
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի պարտադիր կատարման կանխավարկածի սահմանման ուժով ինքնին դատական քննության ընթացքում վարչական ակտի կատարումը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշպանության իրավունքի իրացման անհնարինության հիմք հանդիսանալ, ն որոշ բավարար, հստակ հիմնավորումների ու ապացույցների առկայության պարագայում միայն դատարանը կարող է միջնորդությունը բավարարելով կասեցնել վարչական ակտի կատարումը (տես, Սարգիս Գարգարյանն ըեդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6001/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվակաեի որոշումը):
Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում հավելել, որ դատական ակտի անհապաղ կատարումը կարող է կասեցվել բացառապես ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում, քանի որ դատական ակտի անկատար մնալու հանգամանքը խաթարում է պետության իրավական համակարգի ողջ բնականոն ընթացքը, որպիսի հանգամանքով պայմանավորված դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկվելու դեպքում վարչական ակտի կատարումը կասեցնելու երկու վավերապայմանների կամ դրանցից առնվազն մեկի առկայության կամ բացակայության հարցը գնահատելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով առկա փաստական հանգամանքները, տվյալ գործի առանձնահատկությունները, վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հայցվորի միջնորդությունը հիմնավորող փաստարկները ն ներկայացված ապացույցները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը, վերջին հաշվով, խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է, ուստի առանց բավարար փաստական հանգամանքների առկայության, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու պայմաններում հարկադիր կատարման գործողություններն անհարկի կձգձգվեն, ինչը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության կողմից 11.04.2022 թվականին կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություներ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, որտեղ նշված է, որ ՀՀ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.01.2022 թվականին տրված թիվ ԵԴ/22943/02/20 կատարողական թերթի համաձայն՝ պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչել Լիբանանի Հանրապետության Ալ Մաթնի առաջին ատյանի դատարանի կողմից 30.01.2020 թվականին կայացված թիվ 4535/2019 դատական գործով 27/2020 վճիռը՝ միայն դրա անբաժանելի մասը կազմող 6695-2019 համաձայնագրի բովանդակության
11
մասով, Ա այդ մասով, կախված դիմող կողմի ապագայում ներկայացվող խնդրանքի բովանդակությունից, թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքում դրա կատարումը՝ նույն վճռի 1.2 կետում նշված ն կայացված վճռի անբաժանելի մասը կազմող համաձայնագրի հետնյալ բովանդակությամբ.
Վեցերորդ՝ անչափահաս որդին՝ Մայքլը, բնակվում է երկրորդ կողմի (այսինքն մոր) հետ Հայաստանի Հանրապետությունում մինչն 01.07.2022 թվականը, ինչպես էլ որ փոխվեն հանգամանքներն ու պայմանները, որից հետո անչափահաս որդին տեղափոխվելու է Լիբանանի Հանրապետություն: Այդ նպատակով երկրորդ կողմը պարտավորվում է 01.07.2022 թվականին առաջին կողմին հանձնել անչափահաս Մայքլին մինչն չափահաս դառնալը առաջին կողմի հետ բնակվելու համար:
Ութերորդ՝ որպեսզի առաջին կողմի համար հեշտացվի իր որդուն` Մայքլին, տեսակցելը, նրան ընկերակցելը, Հայաստան մեկնելու օրվանից մինչն 01.07.2022 թվականին Լիբանան վերադարձը, կողմերը համաձայնել են, որ անչափահաս Մայքլը տարվա մեջ երեք անգամ այցելելու է Լիբանան՝ անցկացնելու Սուրբ Ծննդյան ու Ամանորի արձակուրդների կեսը, Զատկի արձակուրդի կեսը Ա ամառային արձակուրդից մեկ ամիսը, պայմանով, որ անչափահաս Մայքլի, երկրորդ կողմի կամ երկրորդ կողմի ընտրությամբ անչափահաս որդուն Լիբանան ուղեկցող մեկ այլ անձի մեկնման ու ետադարձի ավիատոմսի ծախսը հոգալու է առաջին կողմը: Երկրորդ կողմի Լիբանանում գտնվելու ընթացքում նա նան երկրորդ կողմին պետք է ապահովի բնակության վայրով՝ ըստ կողմերի համաձայնության: Այդ ընթացքում երկրորդ կողմը կարող է տեսակցել ու ընկերակցել իր անչափահաս որդուն Սէմին՝ բնակվելով նրա հետ:
Բ - առաջին կողմն իրավունք ունի ցանկացած ժամանակ այցելել Հայաստան՝ երկրորդ կողմին մեկ շաբաթ առաջ նախապես այցելության ամսաթվի մասին տեղեկացնելով, շփվել իր որդու՝ Մայքլի հետ, այդ այցելությունների ընթացքում բնակվել նրա հետ իր ընտրած վայրում, պայմանով, որ այդ ժամանակահատվածը չի գերազանցի մեկ շաբաթը (այսինքն յոթ օր անընդմեջ) երկու ամիսը մեկ անգամ, պայմանով, որ անչափահաս որդի Սէմը նույնպես գա իր հետ այդ ժամանակահատվածում երկրորդ կողմի հետ բնակվելու հնարավորությամբ:
Տասնչորսերորդ՝ իրենց անչափահաս որդիների հետ կապված կարնոր որոշումներ կայացնելիս, որոնք, ի թիվս այլոց, առնչվում են նրանց առողջությանը, դպրոցական, կրոնական հարցերին, ճամփորդություններին, Լիբանանից դուրս այլ երկրում մշտական բնակությանը, կողմերը համաձայնություն են ձեռք բերել հետնյալի շուրջ.
Բ - յուրաքանչյուր կողմ, մյուս կողմի խնդրանքով պետք է գրավոր համաձայնություն տա երկու երեխաների անձնագրերը թարմացնելու համար, պայմանով, որ երեխաներից յուրաքանչյուրի անձնագիրը գտնվելու է այն կողմի մոտ, ում հետ նա բնակվում է (հավելված, գ.թ. 21):
Ծառայության կողմից 15.06.2022 թվականին կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին 11.04.2022 թվականին կայացված որոշումը փոփոխելու մասին» որոշում, որի համաձայն՝ որոշվել է 11.04.2022 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշման «Որոշեցի» մասը փոփոխել հետնյալ կերպ.
Պարտավորեցնել պարտապան Արփի Արազի Ավետիսյանին իր հետ բնակվող անչափահաս որդուն՝ Մայքլին, 01.07.2022 թվականին հանձնել առաջին կողմին՝ Էդդի
12
Սեմի Ռակուբյանին, մինչե չափահաս դառնալը, առաջին կողմի հետ Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար:
Պարտավորեցնե՝| պարտապանին, պահանջատիրոջ խնդրանքի առկայության դեպքում տալ գրավոր համաձայնություն երկու երեխաների անձնագրերի թարմացման համար, ն երեխային՝ Մայքլին, պահանջատիրոջը հանձնելու հետ մեկտեղ տրամադրել նան անձնագիրը:
Որոշման կատարման վերջնաժամկետ սահմանվել է 01.07.2022 թվականը (հավելված, գ.թ. 24):
Հայցվոր Արփի Ավետիսյանի կողմից ներկայացված հայցադիմումին կից Դատարան է ներկայացվել վիճարկվող վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որով վերջինս խնդրել է կասեցնել վիճարկվող որոշումներն այն պատճառաբանությամբ որ հայցվոր կողմը, հացադիմումում շարադրվածի հիմնավորմամբ, հիմնավոր կասկած ունի, որ վիճարկվող վարչական ակտերի կատարման դեպքում վարչական ակտերի կատարումը ոչ միայն զգալի վնաս կպատճառի հայցվորին, այլն դրանցով կոտնահարվի երեխայի լավագույն շահը, հաշվի առնելով հայցադիմումին կից ներկայացված հոգեբանական կենտրոնի կողմից տրված մասնագիտական կարծիքի բովանդակությունը, կարող է շատ բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեկան առողջության, վարքի ն ընդհանուր զարգացման վրա, որը անդառնալի հետնանքներ կունենա: Վիճարկվող վարչական ակտերի կատարումը չկասեցնելը չի բխում երեխայի լավազույն շահից, իսկ վարչական ակտերի կատարումը զգալի վնաս կպատճառի հայցվորին, ինչպե, նան անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (հավելված, գ.թ. 4-16):
Դատարանը 30.06.2022 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ հայցվորի կողմից վիճարկվում է Ծառայության «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն Օ հարկադրելու մասին» որոշումները, որով իրականացվում է կատարողական գործողություն, այն է՝ հայցվորին պարտավորեցնել իր հետ բնակվող անչափահաս որդուն՝ Մայքլին, 01.07.2022 թվականին հանձնել առաջին կողմին՝ Էդդի Սեմի Ռակուբյանին, մինչն չափահաս դառնալը առաջին կողմի հետ Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար, հետնաբար նշված վիճարկվող վարչական ակտերի կատարումը չկասեցնելու դեպքում առկա է իրական վտանգ, որ դրանց ի կատար ածվելու պայմաններում կարող է անհնարին դարձնել հայցվորի իրավունքների պաշտպանությունը:
Վերաքննիչ դատարանի 16.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Էդդի Ռակուբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող որոշումները վերաբերում են հարկադիր կատարողի այնպիսի հարկադիր գործողությունների կատարմանը, որոնց արդյունքում հայցվորին պետք է պարտավորեցնել իր հետ բնակվող անչափահաս որդուն՝ Մայքլին, 01.07.2022 թվականին հանձնել առաջին կողմին` Էդդի Սեմի Ռակուբյանին, մինչն չափահաս դառնալը առաջին կողմի հետ Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար: Այսինքն՝ այդ որոշումների կատարման արդյունքում հայցվորը պարտավորված կլինի հանձնել իր հետ բնակվող անչափահաս որդուն Մայքլին, Էդդի Սեմի Ռակուբյանին, մինչն չափահաս դառնալը նրա Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ հայցվորի կողմից, ի թիվս հայցադիմումով ներկայացված այլ փաստարկների, Ծառայության
13
որոշումները վիճարկվում են այն հիմքով, որ իր հետ բնակվող անչափահաս որդուն՝ Մայքլին, Էդդի Սեմի Ռակուբյանին մինչն չափահաս դառնալը նրա հետ Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար հանձնելու գործողությունը ոչ իրավաչափ է ն ենթակա չէ կատարման:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցի հնարավոր բավարարումը կստեղծի իրավիճակ, երբ հայցվորը պարտադրված չի լինի առնվազն վիճարկվող կատարողական վարույթների շրջանակներում կատարելու վիճարկվող որոշումներով իր վրա դրված պարտավորությունը, այն է՝ հանձնել իր հետ բնակվող անչափահաս որդուն՝ Մայքլին, Էդդի Սեմի Ռակուբյանին մինչն չափահաս դառնալը նրա հետ Լիբանանի Հանրապետությունում բնակվելու համար, իսկ գործի քննության ընթացքում բողոքարկվող որոշումների կատարման պարագայում հայցն այլնս առարկայազուրկ կլինի, քանզի հայցի հիմքն ու առարկան ուղղված են խնդրո առարկա գործողությունը չկատարելուն, որի կատարմ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/3921/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
