Ոսկանյան — ԵԴ/0190/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՇ ոստիկանության Երնան քաղաքի Նոր Նորքի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 17956519 քրեական գործը: 2. ՀԸ քննչական կոմիտեի Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Է.Դանիելյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ: 3. Նախաքննության մարմնի` 2020 թվականի հունվարի 2Լի որոշմամբ մեղադրյալ Սերժիկ Արշավիրի Ոսկանյանի նկատ
Ամբողջ Տեքստ
Մ Վ
2/1 Ի:
Թա,
Ար 226 ո
ՀԵՏ ԳՅ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Արղամանյան
դատավորներ` Լ.Աբգարյան
Գ.Հովհաննիսյան
22 փետրվարի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման դեմ Սերժիկ Արշավիրի Ոսկանյանի պաշտպան Ա.Ջուվանովայի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի Նոր Նորքի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 17956519 քրեական գործը:
2. ՀԸ քննչական կոմիտեի Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Է.Դանիելյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
3. Նախաքննության մարմնի` 2020 թվականի հունվարի 2Լի որոշմամբ մեղադրյալ Սերժիկ Արշավիրի Ոսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
4. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 25-ի որոշմամբ Մերժիկ Ոսկանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի Լին մասով:
5. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն` Ս.Ոսկանյանի հոգեկան առողջության վիճակը պարզելու նպատակով:
5.1. 2020 թվականի սեպտեմբեի 24ին տրվել է ամբուլատոր
դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 330/20
եզրակացությունը` Սերժիկ Ոսկանյանին՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ անմեղսունակ ճանաչելու վերաբերյալ:
6. Նախաքննության մարմնի` 2021 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Ս.Ոսկանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է: Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, Ս.Ոսկանյանի նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց` նա հանձնվել է օրինական ներկայացուցիչ Ա.Ոսկանյանի հսկողությանը:
3
7. 2021 թվականի փետրվարի 16-ին միջնորդություն է ներկայացվել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) Ս.Ոսկանյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ:
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ Ս.Ոսկանյանն ազատվել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 297-րդ հոդվածի Լին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից ն նրա նկատմամբ նշանակվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ կիրառված անվտանգության միջոցը՝ հիվանդին հսկողության համար ազգականին (օրինական ներկայացուցիչ, նրա հայր Ա.Ոսկանյանին) հանձնելը թողնվել է ափոփոխ։
9. Նշված որոշման դեմ պաշտպան Ա.Ջուվանովայի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ:
10. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ս.Ոսկանյանի պաշտպան Ա.Ջուվանովան բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
1. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական նորմերի էական խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքաբերի՝ թույլ են տրվել Ս.Ոսկանյանի հիմնարար իրավունքների ն ազատությունների խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Բացի այդ, բողոքի հեղինակի կարծիքով, բողոքում բարձրացված հարցը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
4
Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասի, 117-րդ հոդվածի Լին մասի պահանջները, բացի այդ, ստորադաս դատարանների որոշումները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Շուքթուրյյանի գործով 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ԵՔՐԴ/0350/01/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը:
Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանի դատական ակտը չի
պարունակում հիմնավորված պատճառաբանություն այն մասին, որ Սերժիկ Ոսկանյանը շարունակում է վտանգ ներկայացնել հասարակության համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դատական ակտի համար հիմք հանդիսացած ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի
եզրակացության տրամադրումից անցել է մոտ երկու տարի:
1.1. Բողոքաբերը նշել է նան, որ Ս.Ոսկանյանի մոտ հոգեկան վիճակի սրացում չի դիտվել, վերջինս մշտապես գտնվել է հսկողության տակ, աշխատում է, հակաօրինական վարքագիծ չի դրսնորել, որպիսի պայմաններում բացակայում է ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում բուժման անհրաժեշտությունը:
2. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
13. 2020 թվականի սեպտեմբերի 24-ի՝ ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 330/20 եզրակացության համաձայն՝ «Սերժիկ Արշավիրի Ոսկանյանը տառապում է «Շիզոֆրենիա պարանոխդ ձն, էպիզոդիկ ընթացք, աճող դեֆեկվ ԻՉ0.01» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ:
(.-.)
Ռւարի իրեն մեղսագրվող արարքի կատարման նկատմամբ Սերժիկ Արշավիրի Ոսկանյանին հարկ է ճանաչել անմեղսունակ:
5
Ներկայիս հոգեվիճակով նա չի կարող մասնակցել քննչական ն
դատավարական գործողություններին, հասարակության համար վտանգ է ներկայացնում, կարիք ունի հարկադիր րուժմուն ընդհանուր տիպի հոգերուժական բաժանմունքուծ»':
14. Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարք՝ կատարելու պահին Ս.Ոսկանյանի՝
անմեղսունակութան վիճակում գտնվելու վերաբերալ փորձագիտական եզրակացությունը, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին որոշմամբ փաստել է. «(...) Հաշվի առնելով, որ Սերժիկ Արշավիրի Ոսկանյանը հանցանքը կատարել է անմալասնակության վիճակում, ներկա հոգեկան վիճակով սոցիալական վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ իր շիջապատի համար` (դատարանը գտնում է, որ նրան պերք Լ ազատել քրեական պատասխանաւտվությունից ն պափժից՝ նշանակելով հոգերուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգերուժական բաժանմունքում, հարկադիր բուժում:
Անդրադառնալով նախաքննության մարմնի 2021 թվականի փետրվարի 8-ի որոշմամի կիրառված անվտանգության միջոց` հիվանդին հակողության համար ազգականին (օրինական ներկայացուցիչ, նրա հայր Արշավիր Սերժիկի Ոսկանյանին) հանձնելու հարցին, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է թողնել անփովոխ՝ մինչն որոշման օրինական ուժի մեջ մտնելը»:
15. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, արձանագրել է հետնյալը. «/...) /Բ/ժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման համար անհրաժեշտ է ներքոշարադրյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`
- կատարվել է քրեական օրենքով չթույլատրված արարք,
-արարքը կատարելիս անձր գփնվել է անմեղսունակության վիճակում,
-վանձր շարունակում է վտանգավոր լինել հասարակություն հաւմար:
(-.)
Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 93-94:
շ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 24-25:
6
- ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգերուժական փորձագիտական հանձնաժողովի 2020թ-ի սեպտեմբերի 20ի թիվ 33020 եզրակացությամբ հաստապփվել է, ոյ Սերժիկ Ոսկանյանը տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձն, էպիզոդիկ ընթացք, աճող դեֆեկտ Ի20.01» քրոնիկական հոգեկան հիվանդությամբ: Սերժիկ Ոսկանյանը իրեն մեղսագրվող արարքի կապակցությամի ճանաչվել է անմեղսունակ, նա իր հոգեվիճակով հասարակության համար վտանգ է ներկայացնում ն ունի հարկադիր բուժմաւն կարիք ընդհանուր փիպի հոգերուժական րաւժաւնմունքում:
(-.)
- Սերժիկ Ոսկանյանը 2009թ-ի օգոարոսի 24-ից հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում «Շիզոֆրենիա, պարանոիդ ձն, էպիզոդիկ աճող դեֆեկտով» ախվտրոշմամբ:
- Սերժիկ Ոսկանյանը բազմիցս արացիոնար բուժում է սվացել քաղաքային հոգերուժաւկան արացիոնարներում (2009 թվականի հուլիսի 26-ից մինչն օգոարոսի 2-ր ատացիոնար բուժում է ատացել «Նորք» հոգերուժական կենտրոն» ՓԲ ընկերությունում, 2012 թվականի հոկտեմբերի 2ից 5ր՝ «Նուրարաշեն» հոգեբուժական կենվրոն» ՓԲ ընկերությունում, 2013 թվականի նոյեմբերի 9-ից 25-ր՝ «Նորք» հոզերուժական կենտրոն» ՓԲ ընկերությունում, 2016 թվաւկանի հուլիսի 2-ից 26-ր՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում):
(-.)
- Բատ ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգերուժական փորձագիտական հանձնաժողովի 2020թ-ի սեպտեմբերի 20ի թիվ 330/20 եզրակացության` փորձաքննության ընթացքում Սերժիկ Ոսկանյանը նշել է, որ ժամանակ առ ժամանակ, կախված դեղորայքն ընդունում է, թե ոչ, ունենում է տեսողական ցնորքներ: Քննադավաւթյունն իր հոգեկան վիճակի ն արեղծված իրավիճակի վերաբերյալ մասնակի է:
Վերոշարադրյալ փաւստաւկան հանգամանքների համակցությամը վերաքննիչ դատարանը գտնում է, որ անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած աւնեձ Սերժիկ Ոսկանյանի բուժումը, ինչպես նան երա կողմից հանրորեն վտանգավոր նոր արարքների կատարումը կանխել
7
հնարավոր է հոգերուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոզերուժական բաժանմունքում հարկադիր բուժման իրականացման պայմաններում, ուարի Երեան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հանգել է իրավաչափ եզրակացության առ այն, որ Սերժիկ Ոսկանյանին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից ն պատժից երա նկատմամբ նշանակելով բժշկական բնույթի հարկադրանքի միջոց»':
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
16. Վճռաբեկ դատարանը նախնառաջ փաստում է, որ սույն գործով բողոքը վարույթ է ընդունվել՝ Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման ն հիրավոււքի Օ ։-զարգացման գործառույթների իրացման նկատառումներով, որպիսի հիմքերը, դատական սխալի հետ մեկտեղ, ուղղակիորեն նշվել են բողոքաբերի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում:
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները բավարա՞ր էին արդյոք Սերժիկ Ոսկանյանի նկատմամբ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու համար:
18. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն` «Լ. Յուրաքանչյուր ոք ունի ազատության ն անձնական անձեռեմիխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով.
(-)
ե. անձանց օրինական կալանքի վերցնելըի` վարակիչ հիվանդությունների տարածումի կանխելու նպատակով, ինչպես նան հոգեկան հիվանդներին, գինեվոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը, (...)»:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 78.79:
8
Վերոնշյալ կարգավորում` մեկնաբանելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) նշել է, որ անձը չի կարող ազատությունից զրկվել «հոգեկան առողջության խնդիրներ» ունենալու հիմքով, եթե բավարարված չեն հետնյալ երեք նվազագույն պայմանները.
- պետք է օբյեկտիվ բժշկական փորձաքննություններով հիմնավորված լինի, որ անձն ունի հոգեկան հիվանդություն, բացառությամբ երբ պահանջվում է անձին կալանավորել հրատապ կարգով,
- անձի հոգեկան խանգարումը պետք է այն տեսակի խանգարում լինի, որի դեպքում հարկադիր պահումն արդարացված է: Պետք է ապացուցված լինի, որ տվյալ հանգամանքներում անհրաժեշտ է անձին զրկել ազատությունից,
- հոգեկան խանգարումը՝ հաստատված օբյեկտիվ բժշկական ապացույցներով, պետք է առկա լինի ազատազրկման ողջ ժամանակահատվածի ընթացքում՝:
18.. Եվրոպական դատարանը փաստել է, որ հոգեկան հիվանդությամբ տառապող անձին ազատությունից զրկելը չի կարող համարվել Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան, եթե դրա մասին որոշումը կայացվել է առանց բժշկական փորձագետի եզրակացության»: Ավելին, անձի մոտ հոգեկան առողջության վիճակ` պետք է գնահատվի վերջինի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը կայացնելու պահին, ն ազատությունից զրկելու անհրաժեշտություն, պետք է հիմնավորվի անձի հոգեկան առողջության խնդիրների շարունակական լինելու հանգամանքով: Եվրոպական դատարանն ընդգծել է նան, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելիս, պետք է հաշվի առնել, թե արդյո՞ք անձի կլինիկական վիճակ տվալ պահի դրությամբ ենթարկվել է
փոփոխությունների: Այսպե, իր նախադեպային որոշումներից մեկով, Եվրոպական դատարանն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ղտշիօ ս. Օշռոռո) |6Շ| գործով 2018 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատներ թիվ 1021/12 ն 27505/14, կետ 127, Տմոոծ» ». Թալջոռ |6Շ| գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, զանգատ թիվ 36760/06, կետ 145, Տիմւնոմաոօ» . Թաջ զործով 2008 թվականի մարտի 27-ի վճիոր, գանգատ թիվ 44009/05, կետ 114, Մոջճոծ, ս. Թաւթոոճ գործով 2000 թվականի հոկտեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 31365/96, կետ 45։
5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Թաշ Թռ չ. Տանօդոմ զործով 2014 թվականի փետրվարի 18-ի վճիռը, գանգատ թիվ 8300/06, կետ 59, 5.Թ. ». իշ Պօ օղոոճտ գործով 2012 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը, գանգատ թիվ 13837/07, կետ 31:
9
Լին մասի (ե) կետով սահմանված սկզբունքի խախտում՝ նշելով, որ դիմումատուն 2006 թվականին տեղափոխվել է հոգեբուժական հաստատություն 2004 թվականին տրված փորձագիտական եզրակացության հիման վրա, մինչդեռ այդ ընթացքում այլ բժշկական հետազոտություններ չեն իրականացվել` պարզելու դիմումատուին մասնագիտացված տիպի հոգեբուժական հաստատությունում սահմանափակելու շարունակական անհրաժեշտությունը::
Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը չափից ավելի է համարել բժշկական եզրակացության ն դատարանի որոշման միջն առկա ավելի քան երկու տարի ժամանակային խզումը ն արձանագրել Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1- ին կետով սահմանված սկզբունքի խախտում նշելով, որ բժշկական եզրակացությունը բավարար չափով նոր չէր՝ անձին ազատությունից զրկելը հիմնավորելու համար՛:
19. ՀՀ քրեական օրենսգրքի 29րդ հոդվածի Լին մասի համաճայն՝ «Անմեղաւնակության վիճակում ասյն օրենսգրքով նախատեսված արարք կատարած անձր ենթակա չէ քրեական պատասխանամվության»:
ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն` «. Դատարանը ոժշկական բնույթի հարկադրանքի միջոց է նշանակում այն անձի նկատմամբ, որը`
1) պատժի սպառնալիքով արգելված արարքի կատարման պահին գտնվել է անմեղառնակության վիճակում, (...)
2 Դատարանն անձի նկատմամբ նշանակում է րժշկական բնույթի
հարկադրանքի միջոց, եթե հանգում է հենության, որ անձը, իր առողջական վիճակով պայմանավորված, կարիք ունն բժշկական միջամտության, որը կապահովի իր կամ այլ անձի անվտանգությունը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն` «. Դատարանը հոգերուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգերուժական բաժանմունքում հարկադիր բուժում է նշանակում պավժի սպառնալիքով արգելված արարք կավփարած այն անձի նկատմամբ, որի հոգեկան վիճակը պահանջում է 6 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 7ոմիօթ . Թաջտջո գործով 2015 թվականի հունիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ 39317/05, կետեր 64-67:
7 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 16ռմոտ2- ». Տամշօղռոմ գործով 2018 թվականի հունվարի Գ-ի վճիռը, գանգատ թիվ 43977/13, կետեր 44, 55:
10
բուժման, խնամքի ն հակողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային պայմեւններում:
2. Դատարանը հոգերուժական կազմակերպության հավտւկ տիպի
հոգերուժական րաժանմունքում հարկադիր բուժում է նշանակում պավժի սպառնալիքով արգելված արարք կատարած այն անձի նկատմամբ, որն իր հոգեկան վիճակով վտանգավոր է իր կամ այլ անձի համար ն պահանջում է մշտական հսկողություն»:
ՃՇՇ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարուծ անձի հոգեկան առողջության խնդրի դրսնորումն ու բնույթի, կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճաւնը, դրա կատարմանը նպաստած գործոնները, անձի կողմից պատժի սպառնալիքով արգելված արարք կրկին կատարելու հավանականությունը, իր կամ այլ անձի համար վտանգավորություն ներկայացնելը: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կոնկրետ տեսակը նշանակելու որոշում կայացնելիս դատարանը հիմնվում է հոգերուժական կազմակերպության հանձնաժողովի փված եզրակացության վրա»:
20. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ն զարգացնելով Տիգրան Գասպարյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկնում է, որ անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հնարավորություն, պայմանավորվում է ոչ թե փորձաքննության անցկացման պահի դրությամբ անձի՝ իր կամ այլ անձանց համար վտանգ ներկայացնելու հանգամանքով, այլ մինչն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթի դատական քննության ավարտը հասարակության համար վտանգավոր լինելու շարունակականության հանգամանքով: Վերջինս սույն որոշման 18-18.-րդ կետում վկայակոչված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ կարող է գնահատվել ոչ միան բժշկական փաստաթղթերի հետազոտության, այ նան հոգեկան հիվանդությամբ տառապող անձի անհատական հատկանիշների դատական նիստերի դահլիճում անձի դրսնորած վարքագծի, ունեցած հոգեվիճակի
1
անմիջական գնահատման արդյունքում: Հետնաբար, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման մինչդատական վարույթի ընթացքում նախաքննական մարմնի կողմից անձի անմեղսունակության վերաբերյալ ստացված փորձագիտական եզրակացությունն ինքնին չի կարող բավարար համարվել հոգեկան հիվանդություն ունեցող անձ` նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման անհրաժեշտությունը որոշելու համար՝ անգամ եթե այն նշում է պարունակում անձի՝ իր կամ իրեն շրջապատող միջավայրի համար վտանգ ներկայացնելու մասինձ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում անձի հարկադիր պահումը պետք է արդարացված լինի ն հիմնավորվի, որ այդ հանգամանքներում անհրաժեշտ է անձին զրկել ազատությունից` ելնելով տվյալ պահին նրա հոգեկան վիճակից: Այլ խոսքերով, անձի ազատության հիմնարար իրավունքի սահմանափակման համատեքստում պետք է քննարկման առարկա դարձվի ազատությունից զրկելու հետ կապված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման ։Օ-համապատասխան բժշկական ցուցումի առկայության հանգամանքը՝ դատական քննության տվյալ պահի դրությամբ, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ մինչդատական վարույթի ընթացքում ստացված փորձագիտական եզրակացությունը լիովին չարտացոլի անձի՝ իր կամ այլ անձանց համար վտանգավորությունը՝ դատական վարույթի շրջանակներում հարկադրանքի միջոցի կիրառման պահին, հատկապես այն դեպքերում երբ փորձագիտական եզրակացության ն դատարանի որոշման կայացման միջն առկա է երկար ժամանակային խզում: Նույնը վերաբերում է նան այն դեպքերին, երբ անձի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվում դատական վարույթի ընթացքում, սակայն երկար ժամանակ է անցնում փորձաքննության անցկացման պահից մինչն վարույթի ավարտը: Այդ ընթացքում անձի հոգեկան վիճակը կարող է ենթարկվել փոփոխությունների բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին դատարանի որոշումը դարձնելով ժամանակավրեպ ն հատուկ գիտելիքների կիրառմամբ ձեռք բերված այնպիսի " Տես Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Գասպարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԳԴԼ/0058/01/16 որոշման 15.1-րդ կետը:
12
ապացույցի վրա հիմնված, որն այլնս չի կարող դիտարկվել որպես տվյալ պահին անձի հոգեկան վիճակն օբյեկտիվորեն արտացոլող տվյալ: Հետնաբար, անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման անհրաժեշտութան ն դրա տեսակի ընտրության վերաբերյալ դատարանի եզրահանգումը չի կարող հիմնվել ժամանակային մեծ խզմամբ ձեռք բերված փորձագիտական եզրակացության հետնությունների վրա:
21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
-2020 թվականի փետրվարի 20ին Սերժիկ Ոսկանյանի նկատմամբ
նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն»:
-2020 թվականի սեպտեմբերի 24ին ստացվկլ է ամբուլատոր
դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 330/20
եզրակացությունը, որով Սերժիկ Ոսկանյանը՝ իրեն մեղսագրվող արարքի կատարման նկատմամբ ճանաչվել է անմեղսունակ: Նույն եզրակացությամբ նշվել է, որ Ս.Ոսկանյաանը չի կարող մասնակցել քննչական ն դատավարական գործողություններին, հասարակության համար վտանգ է ներկայացնում, կարիք ունի հարկադիր բուժման՝ ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում":
-Առաջին ատյանի դատարանը, հիմնվելով 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ստացված թիվ 330/20 եզրակացության վրա, 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ Սերժիկ Ոսկանյանին ազատել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից ն նրա նկատմամբ նշանակել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում":
- Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով 2020 թվականի սեպտեմբերի 24ին ստացված թիվ 330/20 եզրակացությունը, 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ":
5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:
ո Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:
ռ Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը:
3
22. Նախորդ կետում մեջբերված փաստերը վերլուծելով սույն որոշման 18-20-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի ն դիրքորոշումների լույսի ներքո, հարկ է արձանագրել, որ Ս.Ոսկանյանի վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության ստացման պահից մինչն նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման կայացումն անցել է երկու տարի, սակայն ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը միջոցներ չեն ձեռնարկել դատական վարույթի շրջանակներում Ս.Ոսկանյանի հոգեկան առողջության վիճակը գնահատելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտար պարզել, թե արդյո՞ք Ս.Ոսկանյանի հոգեկան վիճակը պահանջում է բուժման, խնամքի ն հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային պայմաններում: Մասնավորապես, չի պարզվել, թե գործը դատարան ուղարկելուց հետո, արդյո՛ք Սերժիկ Ոսկանյանը շարունակել է իր առողջական վիճակով պայմանավորված վտանգ ներկայացնել իր կամ այլ անձանց համար: Արդյունքում ստորադաս դատարանները, հաշվի չեն առել, որ ժամանակային խզմամբ պայմանավորված, Ս.Ոսկանյանի առողջական վիճակի վերաբերյալ մինչգչատական վարույթի ընթացքում ձեռքբերված փորձագիտական եզրակացությունն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար փաստական տվյալ էր նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում նշանակելու համար: Այս առումով հատկանշական է նան, որ ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի՝ 2022 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 330/20 եզրակացությամբ նշվել է, որ Սերժիկ Ոսկանյանն իր հոգեվիճակով չի կարող մասնակցել քննչական Ա դատավարական գործողություննեին ն հասարակության համար վտանգ է ներկայացնում, մինչդեռ ինչպես Առաջին ատյանի դատարանի, այնպես էլ Վերաքննչ դատարանի դատական նիստեր, 0արձանագրությունների
ուսումնասիրությունից երնում է, որ Ս.Ոսկանյանը մասնակցել է գործի դատական քննությանը, դրսնորել պատշաճ վարքագիծ, ինչը նս կարող էր վկայել նրա առողջական վիճակի փոփոխության մասին:
14
23. Վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար չէին Սերժիկ Ոսկանյանի նկատմամբ բնույթի հարկադրանքի միջոց` ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում նշանակելու համար:
24. Վերը նշվածի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի խախտում, որն էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի հիման վրա, Առաջին ատյանի դատարանի ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները բեկանելու ն վարույթն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու հիմք է: Նոր քննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանը պետք է լուծի Սերժիկ Ոսկանյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու ն դրա տեսակի ընտրության հարցը՝ սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ:
25. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սերժիկ Ոսկանյանի նկատմամբ նախաքննութան մարմնի կողմից կիրառված
անվտանգության միջոցը՝ հիվանդին հսկողության համար ազգականին (օրինական ներկայացուցիչ, նրա հայր Ա.Ոսկանյանին) հանձնելը պետք է թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 34-րդ, 28Լրդ, 359-րդ, 361-363-րդ, 385-388-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Սերժիկ Արշավիրի Ոսկանյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝
15
2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Սերժիկ Արշավիրի Ոսկանյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառված՝ հսկողության համար ազգականին հանձնելը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/0190/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
