ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 12 հոկտեմբերի 1999 թ. «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածում` ա) 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ա) գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով». բ) 9-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ա) գույքային պահանջի գործերով հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից». գ) 10-րդ կետի առաջին պարբերության մեջ «դատավճիռների և բողոքների» բառերը փոխարինել «դատավճիռների և վճիռների» բառերով: Հոդված 2. Օրենքի 11 հոդվածում` ա) 1-ին կետը և դրա «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. անշարժ գույքի` հողի և նրան ամրակայված շենքերի, շինությունների յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության), վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար ա) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի յուրաքանչյուր միավորի օտարման, գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության համար բազային տուրքի չափով». բ) 4-րդ և 4.1-րդ կետերը «հողերի» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության անշարժ գույքի» բառերով. գ) 4.1-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով` «4.2. Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման, բաժանման պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի չափով». դ) հոդվածի բոլոր կետերում «պայմանագրի հաստատման» բառերը փոխարինել «պայմանագրի վավերացման» բառերով: Հոդված 3. Օրենքի 16 հոդվածի 36-րդ կետում` ա) վերնագրում և բոլոր ենթակետերում «գրանցման» բառը փոխարինել «գրանցում կատարելու» բառերով. բ) «ա», «ե», «զ», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե1», «ժզ», «ժէ», «ժը», «ժթ», «ի», «իբ» ենթակետերում «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի չափով» բառերով. գ) «գ» ենթակետում «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 30 տոկոսի չափով» բառերով. դ) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «դ) հասարակական և արտադրական նշանակության անշարժ գույքի օտարման (վաճառք, փոխանակություն, նվիրատվություն) պայմանագրերի պետական գրանցում կատարելու համար` դա) «փոքր» օբյեկտների, բացառությամբ «դբ» կետով նշված անշարժ գույքի (համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի) բազային տուրքի քսանապատիկի չափով դբ) գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքի և մինչև 30 քառակուսի մետր կրպակների, տաղավարների, ավտոտնակների և այլ անշարժ գույքի բազային տուրքի տասնապատիկի չափով դգ) հասարակական և արտադրական նշանակության այլ անշարժ գույքի բազային տուրքի քառասնապատիկի չափով». ե) «է» ենթակետը «անշարժ գույքի» բառից առաջ լրացնել «բնակելի նշանակության» բառերով, իսկ «բազային տուրքի երեսնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի քսանապատիկի չափով» բառերով. զ) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ը) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով». է) «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը 1 » ենթակետով` «ը 1 ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, ծայրամասային բնակավայրերում գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի (բացառությամբ տնամերձ հողամասերի) օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի 30% չափով». ը) «ժգ» ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ 1 » ենթակետով` «ժգ 1 ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի վարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով». թ) «ժե» և «ժե 1 » ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ժե) անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի) և բնակելի նշանակության անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրերի գրանցում կատարելու և նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով ժե 1 ) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի, ինչպես նաև բնակելի նշանակության անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի պետական գրանցում կատարելու և նշված հողամասերի գրավի (հիփոթեքի) առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի չափով». ժ) «ժե 1 » ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե 2 » և «ժե 3 » ենթակետերով` «ժե 2 ) շարժական գույքի (բացառությամբ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների) հիփոթեքի պայմանագրի պետական գրանցում կատարելու և նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով ժե 3 ) գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների հիփոթեքի պայմանագրի պետական գրանցում կատարելու և նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի չափով». ժա) «իբ» ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ 1 » ենթակետով` «իբ 1 ) անշարժ գույքի նկատմամբ այլ իրավունքների պետական գրանցման համար բազային տուրքի չափով». ժբ) «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժդ», «ժզ», «ժէ», «ժը» ենթակետերից հանել «և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար» բառերը. ժգ) «ժ», «ժա», «ժբ», «ժգ» ենթակետերից հանել «և վարձակալության (ենթավարձակալության) իրավունքի վկայական տալու համար» բառերը. ժդ) հանել «իզ», «իէ», «իը» ենթակետերը: Հոդված 4. Օրենքի 22 հոդվածում` ա) «ժա» կետում «որպես հայցվոր հանդես եկող ֆինանսական, հարկային և մաքսային մարմինները, սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը`» բառերը փոխարինել «պետական և սոցիալական ապահովագրության մարմինները`» բառերով. բ) հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» կետով` «ժդ) դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով:». գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով` «Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:»: Հոդված 5. Օրենքի 24 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով` «թ) սեփականատերերը, օգտագործողները` կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար:»: Հոդված 6. Օրենքի 29 հոդվածում` ա) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ և հինգերորդ մասերով` «Պետական իրավասու մարմինները կալանք և (կամ) արգելանք դնելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից: Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը (օգտագործողները) ազատվում են պետական տուրքի վճարումից:». բ) հոդվածի առաջին և երկրորդ մասերում «տուրքից ազատվում են» բառերը փոխարինել «տուրքի վճարումից ազատվում են» բառերով: Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 30 հոդվածը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Ք ՈՉԱՐՅԱՆ Երևան 4 նոյեմբերի 1999 թ. ՀՕ-4 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-4 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.11.1999-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1999.11.13/28(94) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.10.1999 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 04.11.1999 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.11.1999 Հիմնական ակտ 12.10.1999, ՀՕ-4 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հոկտեմբերի, 1999 թ.
- Գործի #:
- ՀՕ-4
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
