Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-82-Ն16 մայիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի մայիսի 16-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին մասից հանել «մաքսանենգության» բառը: Հոդված 2. Օրենսգրքի 170.3-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին պարբերությունը «Հարկերը» բառից հետո լրացնել «, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 170.7-րդ, 170.8-րդ և 170.12-րդ հոդվածների վերնագրերում և հոդվածների ամբողջ տեքստում «դրոշմանիշերի և (կամ) հսկիչ նշանների (դրոշմապիտակների)» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով: Հոդված 4. Օրենսգրքի 170.9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 170.9. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցման կատարման կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողության համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) էլեկտրոնային գրանցում կատարված դրոշմապիտակներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»: Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 204.1-ին հոդվածով. « Հոդված 204.1. Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից, որին այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաև վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) բանկային գործառնություններ իրականացնելը՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»: Հոդված 6. Օրենսգրքի 234-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են սույն օրենսգրքի 123 հոդվածի 3-րդ մասով, 137.1 հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 150.3, 201.2 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների դեպքում մաքսային հսկողության գոտում հայտնաբերված իրավախախտումների մասով, 169.2 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 189-204 հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:»: Հոդված 7. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածից հանել առաջինը նշված «165,» թիվը: Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.16-րդ հոդվածով. « Հոդված 244.16. Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների վերաբերյալ գործերի քննությունը Սույն օրենսգրքի 204.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է համապատասխան արգելանք կամ կալանք կիրառած պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»: Հոդված 9. Օրենսգրքի 263-րդ հոդվածի վերջին պարբերության «ԽՍՀՄ մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով: Հոդված 10. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 11. Օրենսգրքի 283-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «և մաքսանենգության վերաբերյալ» բառերը: Հոդված 12. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բռնագրավելու մասին որոշումներն ի կատար են ածվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-82-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-82-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.06.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.06.15/46(1226) Հոդ.532 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.05.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.06.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.06.2016 Հիմնական ակտ 16.05.2016, ՀՕ-82-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 մայիսի, 2016 թ.
Գործի #:
ՀՕ-82-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել