Մարինո — ԵԴ/32820/02/19
Ամփոփում
քննելով ըստ Իվան Մարինոյի հայցի ընդդեմ Լուսինե Մինասյանի, երրորդ անձ Էրեբունի վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, ու ըստ Լուսինե Մինասյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Իվան Մարինոյի՝ ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2022 թվականի որոշման դեմ Իվան Մարինոյի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Իվան Մարինոն պահանջել է սահմանել իր երեխայի` Միքայել Անտոնիո Իվան ՆՄարինոյի հ
Ամբողջ Տեքստ
Հր. 22225
ՆԻԱ
ՄԱ ԱՆ
ՄՅՇ 27 ՛ :
«ՀՏ» Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32820/02/19 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32820/02/19
Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հոկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Իվան Մարինոյի հայցի ընդդեմ Լուսինե Մինասյանի, երրորդ անձ Էրեբունի վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, ու ըստ Լուսինե Մինասյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Իվան Մարինոյի՝ ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2022 թվականի որոշման դեմ Իվան Մարինոյի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Իվան Մարինոն պահանջել է սահմանել իր երեխայի` Միքայել Անտոնիո Իվան ՆՄարինոյի հետ տեսակցության հետնյալ կարգը՝ «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր օր 5 ժամ ֆիզիկապս ն Հայաստանի Հանրապետությունից դուրս ու Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր օր 15 րոպե հեռահաղորդակցության սարքերի, հավելվածների, հարթակների ն ծրագրերի միջոցով՝
2
առավոտյան 09:00-ից մինչն երեկոյան 23:00-ն ընկած ժամանակահատվածում՝ կողմերի համաձայնությամբ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Լուսինե Մինասյանը պահանջել է Իվան Մարինոյից բռնագանձել 05.08.2014 թվականին ծնված Միքայել Անտոնիո Մարինոյի ապրուստի միջոց՝ ալիմենտ կայուն դրամական գումարով` յուրաքանչյուր ամիս 350.000 ՀՀ դրամ՝ սկսած հայցը ներկայացնելու օրվանից մինչն չափահաս դառնալը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 20.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է սահմանել տեսակցության հետնյալ կարգը` յուրաքանչյուր աշխատանքային օր 5 ժամ տնողությամբ՝ ժամը 16:00-21:00 ընկած ժամանակահատվածում, իսկ ոչ աշխատանքային օրերին 5 ժամ տնողությամբ՝ ժամը 13:0018:00 ընկած ժամանակահատվածում՝ կողմերի համաձայնությամբ որոշված վայրում, հեռահաղորդակցության սարքերի, հավելվածների, հարթակների, ծրագրերի միջոցով տեսակցության հետնյալ կարգը՝ յուրաքանչյուր օր Հայաստանի Հանրապետության ժամով 20:00-20:15 հայցը՝ մնացած մասով, մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն Իվան Մարինոյից հօգուտ Լուսինե Մինասյանի, որպես Միքայել Անտոնիո Մարինոյի ապրուստի միջոց բռնագանձվել է 200.000 ՀՀ դրամ ալիմենտի գումար, ալիմենտի բռնագանձումն սկսվել է 17.07.2020 թվականից մինչն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված հիմքերի վրա հասնելը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 05.12.2022 թվականի որոշմամբ Իվան Մարինոյի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 20.06.2022 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Իվան Մարինոն (ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 60րդ ն 6-րդ հոդվածները, «Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհեր նան' Կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-9-րդ, 1-րդ, 13-րդ 27-րդ, 29-րդ, 62-րդ, 66-րդ, 167-րդ, 169-րդ, 182-րդ, 203-րդ, 365-րդ, 379-րդ ն 43-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել, որ Դատարանի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնող դատավորներ Կ. Համբարձումյանին ն Ն. Գաբրիելյանին փոխարինելու, այն է' վերջիններիս վարույթից հեռացնելու ու դատավորներ Կ. Չիլինգարյանին ու Լ. Գրիգորյանին նշանակելու գործողությունն ուղղակիորեն հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասին: Հետնաբար՝ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված անվերապահ բեկանման հիմքը, այն է՝ գործը ոչ օրինական կազմով քննելու պայմանի առկայությունը:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը ն հիմնավորումները, չի անդրադարձել դրանց՝ թուլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը երբնէ չի հայտարարել ՀՀ իրավազորությունն ընդունելու մասին, ՀՀ -իրավազորությունն ընդունելուն ուղղված համապատասխան միջնորդություն չի ներկայացրել, իսկ ներկայացուցչի ակտիվ գործողությունները բավարար պայման չեն ՀՀ քաղաքացիական դատավարության
Յ
օրենսգրքի 431-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման համար, հետնաբար Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել տվյալ նորմը: Իր ներկայացուցիչը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված գործողություններից որնէ մեկը չկատարելով ն տեսնելով, որ Դատարանն ամեն դեպքում քննում է ՀՀ իրավազորությունից դուրս գտնվող վեճ ու իր իրավունքները սահմանափակող դատական ակտեր է կայացնում, իրականացրել է իր դատական պաշտպանության իրավունքը, իսկ դատական պաշտպանության իրավունքն իրականացնելը չի կարող մեկնաբանվել որպես իրավազորության ճանաչմանն ուղղված գործողության կատարում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում կիրառել է տվյալ հոդվածը նե առանց պատճառաբանելու իրավաչափ է համարել Դատարանի եզրահանգումները՝ այդպիսով հիմնավոր համարելով վճիռը: Ավելին, Դատարանը չի ունեցել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգավորումը կիրառելու համար անհրաժեշտ Ա բավարար պայմանների համակցություն ու վճռում չի պատճառաբանել, թե ո՞ր օրենքի կամ այլ իրավական ակտի հիման վրա, ո՞ր ապացույցն է գտնվում միայն հակընդդեմ հայցով հայցվորի մոտ ու չի գտնվում որնէ այլ անձի մոտ:
Վերաքննիչ դատարանը, ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում թույլատրելի համարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 7-րդ մասում նշվածից բացի այլ հետնանքի կիրառումը, դուրս է եկե իր լիազորություններ սահմաններից, թուլ է տվե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 7-րդ մասի ն 169-րդ հոդվածի խախտում, ինչի հետնանքով իրեն չի տրամադրվել ողջամիտ հնարավորություն իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ապացուցման ենթակա փաստերը ներկայացնող ն այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետնանքները կրող սուբյեկտին որոշելիս Դատարանը չի առաջնորդվել իր կողմից կայացված ու օրինական ուժի մեջ մտած 16.12.2021 թվականի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ, խախտել է այն, իսկ Վերաքննիչ դատարանն առանց որնէ իրավական հիմքի հիմնավոր է համարել Դատարանի գործողությունները՝ կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից չբխող դատողություններ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածը, որնէ ձնով չի պարզել ն բացահայտել երեխայի նախկին կենսաապահովման մակարդակն ու հակընդդեմ հայցով հայցվորի գույքային դրությունը, իր հերթին իրավաչափ է համարել այդ մասով Դատարանի անգործությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության կամ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:
4
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 10.10.2016 թվականին տրված թիվ 459224 ծննդյան վկայականի համաձայն՝ 05.08.2014 թվականին ծնված Միքայել Անտոնիո Մարինոյի հայրն Իվան Մարինոն է, մայրը՝ Լուսինե Մինասյանը (հատոր 1-ին, գ.թ. 189).
2) «Միկա» սպորտային ակումբի նախագահի կողմից 07.07.2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Միքայել Անտոնիո Մարինոն 2019 թվականի նոյեմբեր ամսից հաճախում է «Միկա» սպորտային ակումբ (հատոր 1-ին, գթ. 200): Նույնաբովանդակ տեղեկանք է տրվել նան 25.01.2022 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 94).
3) «Օլիմպավան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի կողմից 09.07.2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Միքայել Անտոնիո Մարինոն հաճախում է «Օլիմպավան» ՍՊԸ-ի լողի մարզումներին, ամսվա վճարը կազմում է 12.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 199).
4)ՀՀ ԿԳՆ «Երնանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի քոլեջի ղեկավարի կողմից 10.07.2020 թվականին տրված թիվ 20-07-699 տեղեկանքի համաձայն՝ Միքայել Անտոնիո Իվան Մարինոն 2018-2019 թվականների ուսումնական տարում հաճախել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկանների խումբ: Ուսումնառության պայմանագրով սահմանված տարեկան ուսումնական վճարը կազմել է 370.000 ՀՀ դրամ՝ ներառյալ տրանսպորտային ծառայության դիմաց վճարվող գումարը: 2019-2020 թվականների ուսումնական տարում հաճախել է նախակրթարանի 5-6 տարեկանների խումբ, տարեկան ուսումնական վճարը կազմել է 350.000 ՀՀ դրամ՝ ներառյալ տրանսպորտային ծառայության դիմաց վճարվող գումարը: Հաճախել է կարատեի խմբակ՝ 6.000 ՀՀ դրամ ն նկարչության խմբակ՝ 5.000 ՀՀ դրամ ամսավճարով (հատոր 1-ին, գ.թ. 202).
5)ՀՀ ԿԳՆ «Երնանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Արնելյան դպրոց-պարտեզի ղեկավարի կողմից 14.07.2020 թվականին տրված թիվ 20-07-704 տեղեկանքի համաձայն` Միքայել Անտոնիո Իվան Մարինոն 2020-2021 թվականների ուստարում սովորում է 2-րդ դասարանում: Ուսումնառության պայմանագրով սահմանված տարեկան ուսումնական վճարը կազմում է 290.000 ՀՀ դրամ: Հաճախելու է լողի (ամսական վճարը՝ 8.000 ՀՀ դրամ) ն կարատեի (ամսական վճարը՝ 10.000 ՀՀ դրամ) պարապմունքների (հատոր 1-ին, գ.թ. 201).
6)ՀՀ ԿԳՆ «Երնանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Արնելյան դպրոց-պարտեզի ղեկավարի կողմից 18.01.2022 թվականին տրված թիվ 22-01-19 տեղեկանքի համաձայն՝ Միքայել Անտոնիո Իվան Մարինոն 2021-2022 թվականների ուստարում սովորում է 3-րդ դասարանում, ուսումնառության պայմանագրով սահմանված ուսումնական վճարը տարեկան կազմում է 130.000 ՀՀ դրամ, երկարացված օրվա ծառայության համար՝ տարեկան 100.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 92).
7 Լուսինե Մինասյանին հասցեագրված 19.04.2021 թվականի գրությամբ Իվան Մարինոյի ներկայացուցիչը պահանջել է տրամադրել հետնյալ տեղեկատվությունը՝ կրթադաստիարակչական, սպորտային ի՞նչ հաստատություններ է հաճախում երեխան, դրանց անվանումները, գտնվելու վայրի հասցեները, առկայության դեպքում` ամսական վճարվող վճարների չափերը, արդյո՞ք երեխան ենթարկվել է բժշկական որնէ միջամտության ՀՀ-ում գտնվելուց ի վեր, բժշկական հաստատությունների անվանումները, գտնվելու վայրի հասցեները, կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (հատոր 2-րդ, գ.թ. 32-33, հատոր 4-րդ, գ.թ. 44-45).
8)Իվան Մարինոյին հասցեագրված 27.05.2021 թվականի պատասխան գրությամբ Լուսինե Մինասյանի ներկայացուցիչը տրամադրել է տեղեկատվություն, այդ թվում՝ երեխայի համար կատարվող վճարումների վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 35-38).
5
9) Դատարանի 22.07.2020 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա 23.10.2020 թվականին ավագ հարկադիր կատարողի կողմից որոշում է կայացվել կատարողական վարույթ հարուցելու մասին (հատոր 3-րդ, գթ. 110), որի շրջանակներում Իվան Մարինոն ներկայացրել է հայտարարագիր՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի, գույքային իրավունքների մասին՝ նշելով, որ գույք չունի (հատոր 3-րդ, գթ. 102-107).
10) Իվան Մարինոյին հասցեագրված 19.01.2022 թվականի դիմում-պահանջով Լուսինե Մինասյանի ներկայացուցիչը պահանջել է տրամադրել համապատասխան ապացույցներ Իվան Մարինոյի Իտալիայում աշխատանքի, աշխատավարձի չափի, Իտալիայում սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում` համատեղությամբ առկա անշարժ գույքի (հնարավորության դեպքում ֆինանսական միջոցների) առկայության վերաբերյալ՝ Դատարան ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված կամ որնէ ձնով այն բացահայտել Դատարանի համար (հատոր 3-րդ, գ.թ. 11112).
11) ՀՀ արտաքին գործերի նախարարին հասցեագրված դիմումով Լուսինե Մինասյանի ներկայացուցիչը խնդրել է աջակցել դիվանագիտական միջոցներով պարզելու հետնյալ տեղեկությունները՝ Իտալիայի քաղաքացի Իվան Մարինոն Իտալիայում ո՞րտեղ է աշխատում, ո՞րքան է կազմում նրա աշխատավարձը, ի՞նչ անշարժ ն շարժական գույք է գրանցված նրա անունով (հատոր 3-րդ, գ.թ. 116).
12 ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի՝ Լուսինե Մինասյանի ներկայացուցչին հասցեագրված 25.01.2022 թվականի թիվ 1108-1/2929- 22 գրությամբ հայտնվել է, որ հայցվող տեղեկությունները ներառում են անձնական տվյալներ ն երրորդ անձանց կարող են փոխանցվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ (հատոր 3-րդ, գթ. 114).
13) Իվան Մարինոյի աշխատավարձի ն նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ-ում Իտալիայի դեսպանատուն կատարած հարցմանն ի պատասխան Լուսինե Մինասյանի ներկայացուցչին 25.01.2022 թվականին էլեկտրոնային հաղորդագրությամբ հայտնվել է, որ նման առկա տվյալներ չունեն (հատոր 3-րդ, գ.թ. 117-123).
14) Լուսինե Մինասյանի ներկայացուցիչը, 26.01.2022 թվականին Դատարան ներկայացրած միջնորդությամբ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասը, պահանջել է Իվան Մարինոյին պարտավորեցնել ներկայացնելու համապատասխան ապացույցներ Իտալիայում աշխատանքի, աշխատավարձի չափի, նրան սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում՝ համատեղությամբ առկա անշարժ գույքի (հնարավորության դեպքում ֆինանսական միջոցների) առկայության վերաբերյալ կամ հաստատված համարել Իվան Մարինոյի՝ Իտալիայի Հանրապետության Տոսկանա երկրամասի Արեցցո քաղաքի Կաստիլիոն Ֆիորետինո «Պաստիֆիչո Ֆաբիանելի» իտալական մակարոնեղեն արտադրող ընկերությունում որպես արտահանման մենեջեր աշխատելու Ա 2000 եվրո կայուն եկամուտ, ինչպես նան պարգնավճար ստանալու, սեփականության իրավունքով 10.000 եվրո արժողությամբ Ռենո մակնիշի ավտոմեքենա ու 500.000 եվրո շուկայական արժեքով առանձնատուն ունենալու փաստերը (հատոր 3-րդ, գ.թ. 127-128).
15) Դատարանը 09.03.2022 թվականին որոշում է կայացրել Լուսինե Մինասյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ ապացույց պահանջելու վերաբերյալ, բավարարել ն Իվան Մարինոյից պահանջել Իտալիայում աշխատանքի, աշխատավարձի չափի, սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում համատեղությամբ առկա անշարժ գույքի (հնարավորության դեպքում ֆինանսական միջոցների) առկայության վերաբերյալ ապացույցներ (հատոր 4-րդ, գթ. 19).
6
16) Դատարանում գործի քննության ընթացքում՝ 06.06.2022 թվականի դատական նիստին, Իվան Մարինոյի ներկայացուցիչը հայտնել է, որ ստացել է Դատարանի 09.03.2022 թվականի որոշումը, սակայն վստահորդ Իվան Մարինոյի՝ արտասահմանում գտնվելու պատճառով այդ որոշման կատարման մասին ոչինչ չի կարող ասել, անհնար է ապացույց ներկայացնել (հատոր 4-րդ, գ.թ. 67-71).
17) Իվան Մարինոյի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատական հետնյալ կազմին՝ նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան, դատավորներ՝ Կ. Համբարձումյան, Ն. Գաբրիելյան (հիմք՝ էլեկտրոնային մակագրության թերթիկ, հատոր 5-րդ, գ.թ. 1-2).
18) նախագահող դատավոր Հ. Ենոքյանի կողմից 11.10.2022 թվականին «Բացարկ հայտնելու մասին» որոշում է կայացվել (հատոր 5-րդ, գ.թ. 109-110): Այնուհետն գործը վերաբաշխվել է, Ա դատական համակարգ համակարգչային ծրագրի միջոցով մակագրվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հետնյալ կազմին՝ նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան, դատավորներ՝ Կ. Չիլինգարյան ու Լ. Գրիգորյան (հատոր 6-րդ, գ.թ. 8).
19) Դատարանում գործի քննության ընթացքում հակընդդեմ հայցով պատասխանող Իվան Մարինոն որպես հակընդդեմ հայցից պաշտպանվելու միջոց հակընդդեմ հայցի վերաբերյալ առարկություն նե գրավոր դիրքորոշումներ (պահանջներ), ինչպես նան հակընդդեմ հայցի քննության շրջանակներում հակընդդեմ հայցի ապահովման կիրառված միջոցը վերացնելու գրավոր ու բանավոր միջնորդություններ է ներկայացրել Դատարան՝ դրանց հիմքում երբնէ չդնելով Հայաստանի 6Հանրապետության դատարանի իրավազորության բացակայության փաստը (հատոր 1-ին, գ.թ. 262-264, հատոր 2-րդ, գ.թ. 4, 5, 32, 33, 39-43, հատոր 3-րդ, գ.թ. 64, 65, հատոր 4-րդ, գ.թ. 44, 45).
20) Դատարանը 16.12.2021 թվականին ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում է կայացրել՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասով սահմանելով ապացուցման ենթակա հետնյալ փաստերը՝ Լուսինե Մինասյանը պետք է ապացուցի, որ նա հանդիսանում է երեխայի մայրը, ամսական 350.000 ՀՀ դրամ վճարելու ալիմենտային պարտավորությունը բխում է երեխայի լավագույն շահերից. հակընդդեմ հայցով պատասխանող Իվան Մարինոյի համար ապացուցման պարտականություն չի սահմանվել (հատոր 3-րդ, գ. թ. 73-74):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտման առերնույթ առկայությամբ, որը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ՝'
1 դատական կազմում ընդգրկված նախագահող դատավորի ինքնաբացարկի դեպքում տվյալ դատավորին հանձեված գործի վերաբաշխման կարգին,
2" Հայաստանի Հանրապետության դատարանի -իրավազորությունն ընդունելու եղանակների հարցին,
Յ) ինչպես նան վերահաստատել ծնողների ն երեխայի փոխհարաբերությունները դատական կարգով որոշելու գործերով «երեխայի լավագույն շահ»ի ապահովման առաջնահերթության վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները' դրաեց համատեքստում անդրադառեալով եան ՀՀ քաղաքացիական դատավարության
7
օրենսգրքի 203-րդ հոդվածի իրավակարգավորման նպատակին ն բովանդակային ծանրաբեռեվածությանը,
4) վերահաստատել ապացուցման բեռի բաշխման կանոնների վերաբերյալ նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները:
3 Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով վճռաբեկ բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խախտման վերաբերյալ հիմքի առկայությունը, նշված մասով վճռաբեկ բողոքի հիմնավորվածությունը պարզելու համար նախ տանդրադառնւմ է այդ մասով հվերաբերկլի ն կիրառելի իրավակարգավորումներին: Այսպես՝
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում Ա դրանց վերաբերյալ, ինչպես նան նույն օրենսգրքի 384-րդ ն 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ինքնաբացարկ հայտնելու կամ բացարկը բավարարվելու դեպքում բացարկված դատավորը փոխարինվում է, ն գործի քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատավորը (...) տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ, (...), ապա տվյալ դատավորին հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջն:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորների միջն գործերը բաշխվում, վերաբաշխվում են, ն կոլեգիալ դատական կազմերը ձնավորվում են մասնագիտացման սկզբունքի Ա պատահական ընտրության, ինչպես նան նույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով: (...):
Բարձրագույն դատական խորհրդի՝ «Դատավորների միջն գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները ն կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձնավորելու կարգը ն դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ
8
քննող դատավորների ցանկը ն նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (ուժի մեջ է մտել 28.05.2021 թվականին) 2-րդ կետի համաձայն՝ սահմանվել է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ ն վճռաբեկ դատարաններում կոլեգիալ դատական կազմերը ձնավորելու, դատավորների միջն գործերի վերաբաշխման կարգը՝ համաձայն հավելված 2-ի (այսուհետ՝ Հավելված):
Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգի Հավելվածի 8-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ օրենքով սահմանված է դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերի կոլեգիալ քննության կարգ, ապա վերաքննիչ դատարանում գործը քննվում է կոլեգիալ դատական կազմերով: Դատական կազմը նախագահում է տվյալ կազմի այն դատավորը, որին նույն որոշմամբ սահմանված կարգով հանձնվել է կոնկրետ գործը:
Բարձրագույն դատական խորհրդի սահմանած սահմանած կարգի Հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ Ծրագրի միջոցով տարվա սկզբում ձնավորված դատական կազմերն ամբողջ տարվա ընթացքում չեն փոփոխվում: Նշված կայուն դատական կազմերին հանձնված գործերով դատական կազմում ընդգրկված դատավորին (դատավորներին) հնարավոր է փոխարինել բացառապես օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության դեպքերում Ա դրա համար սահմանված համապատասխան կարգով:
Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգի Հավելվածի 16-րդ կետի համաձայն՝ եթե ինքնաբացարկի որոշում է կայացվել դատական կազմի նախագահող դատավորի կամ դատական կազմի բոլոր դատավորների կողմից, ապա նշված դատական գործի վերաբաշխումը կատարվում է Ծրագրի միջոցով: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետի իմաստով «օրենք» հասկացությունը ներառում է, մասնավորապես, դատական մարմինների ստեղծումը Ա դրանց իրավասությունը կարգավորող օրենսդրությունը, ինչպես նան ներպետական օրենսդրության ցանկացած այլ դրույթ, որի խախտման դեպքում մեկ կամ մի քանի դատավորների մասնակցությունը գործի քննությանը կհակասեր օրենքին (տե՛ս Քռոցյոոմշօ զոժ օքիծոջ Մ. Շ6օՒՋ/ Ը թիվ 30323/02 գանգատով Եվրոպական դատարանի 27.10.2009 թվականի վճիռը, կետ 104):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով վերահաստատել է, որ «օրենքի հիման վրա ստեղծված» եզրույթն ինքնին արտացոլում է օրինականության սկզբունքը, որը բնորոշ է Կոնվենցիայով նե կից Արձանագրություններոով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Հետնաբար՝ այն պարագայում, երբ ներպետական օրենսդրության կիրառելի դրույթների համաձայն՝ դատարանն իրավասու չէ քննել տվյալ գործը, այն չի համարվում «օրենքի հիման վրա ստեղծված» դատարան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (տե՛ս Թ/Շի6ոԼ Մ. Քօլռոմ թիվ 54809/07 գանգատով Եվրոպական դատարանի 25.10.2011 թվականի վճիռը, կետ 41):
Ընդ որում, Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող՝ «օրենքի հիման վրա ստեղծված» եզրույթը ոչ միայն կազմում է «դատարանի»՝ առհասարակ գոյության իրավական հիմքը, այլե ներառում է յուրաքանչյուր գործով դատարանի կազմը (տե՛ս 1Թ90Ռ/Շի6Մ մ. Թսջջ թիվ 8026/04 գանգատով Եվրոպական դատարանի 17.05.2016 թվականի վճիռը, կետ 64: 8ստոճհյու մ. Տո խճոոօ թիվ 24645/94 գանգատով Եվրոպական դատարանի 18.02.1999 թվականի վճիռը: Քօտօխիօմ մ. Թաջաջռ թիվ 63486/00 գանգատով Եվրոպական
9
դատարանի 04.03.2003 թվականի վճիռը, կետ 39): Ուստի այն դեպքերում, երբ օրենքով դատարանի կազմին ներկայացվող պահանջներն ապահովված չեն, ապա խաթարվում է օրինականության սկզբունքը՝ անձին զրկելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրը կազմող՝ «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առջն կանգնելու իրավունքից (տե՛ս տսմճռեՏ ոսէռոմ/տ, )ՕԻՋ:Շ մ. Շօոոօո)/ թիվ 74613/01 գանգատով Եվրոպական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը, կետ 64):
Դեռ ավելին, Կոնվենցիայի համակարգին բնորոշ օրինականության սկզբունքի լույսի ներքո Եվրոպական դատարանն արձանագրել է, որ համապատասխան գործը ենթակա է քննության միայն «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից, քանի որ հակառակ դեպքում այն չի կարող ունենալ գործեր քննելու համար ժողովրդավարական հասարակությունում պահանջվող լեգիտիմություն (տե՛ս Լճմօուտ չ. Լօո/ռ թիվ 58442/00 գանգատով Եվրոպական դատարանի 28.11.2002 թվականի վճիռը, կետ 81):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերին, նշել է, որ վճռի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների ն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, Ա վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրն իրավունքների համապարփակ ն արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր ն պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետնանք (տե՛ս «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Արթուր Մեացականյանի, Ա/Ձ Լիանա Աբրահամյանի թիվ ԵԿԴ/2677/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.05.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է դատավորի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման հիմքերը, որոնցից է, ի թիվս այնի, դատավորի ինքնաբացարկը: Միաժամանակ նախատեսվել է, որ այդ (ինքնաբացարկի) հիմքով գործի վերաբաշխումը ենթակա է կատարման Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգի Հավելվածով: Իր հերթին Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգի Հավելվածով նախատեսվում է, որ Վերաքննիչ դատարանում կոլեգիալ դատական կազմի նախագահող դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու դեպքում դատական կազմը նախագահող դատավորին հանձնված գործը վերաբաշխվում է Ծրագրի միջոցով:
Այսինքն՝ նկարագրված դեպքում ինքնաբացարկ հայտնած դատավորը չի փոխարինվում մեկ այլ դատավորով, այլ նախագահող դատավորին հանձնված գործը վերաբաշխվում է այլ դատական կազմի:
Վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Ծրագրի միջոցով սույն գործով Իվան Մարինոյի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական հետնյալ կազմին՝ նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան,
10
դատավորներ՝ Կ. Համբարձումյան ն Ն. Գաբրիելյան: Այնուհետն, նախագահող դատավոր Հ. Ենոքյանի կողմից 11.10.2022 թվականին «Բացարկ հայտնելու մասին» որոշում է կայացվել: Դատավոր Հ. Ենոքյանի ինքնաբացարկի հիմքով գործը վերաբաշխվել է, ն Ծրագրի միջոցով մակագրվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հետնյալ կազմին՝ նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան, դատավորներ՝ Կ. Չիլինգարյան ն Լ. Գրիգորյան:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանում սույն գործի վերաբաշխման հիմք է հանդիսացել դատական կազմի նախագահող դատավոր Հ. Ենոքյանի ինքնաբացարկը, որպիսի պայմաններում գործը Ծրագրի միջոցով վերաբաշխվել ն հանձնվել է դատական այլ կազմի:
Հետնաբար՝ Վերաքննիչ դատարանում դատական կազմը փոփոխվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 46-րդ հոդվածով սահմանված հիմքով ն Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ն վերոշարադրյալ հիմնավորմամբ հերքվում են բողոք բերած անձի կողմից Վերաքննիչ դատարանի ոչ օրինական կազմի վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները:
2) ՀՀ իրավազորությունը չընդունելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (...):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նան դատավարական նորմերով սահմանված այն դատարանի Ա այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով: Այսինքն դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարնոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից` տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ ն հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրությամբ
ամրագրված իրավունքի խախտմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն քննելու օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր նան այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նե գործին մասնակցող օտարերկրյա անձն ընդունում է Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորությունը կա՛մ այդ մասին հայտարարելով կա'մ
11
իրավազորութան իրականացմանն ուղղած համապատասխան միջնորդություններ ներկայացնելով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Տվյալ դեպքում օտարերկրյա անձ Իվան Մարինոն երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու մասին հայցադիմում է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, ինչն իրենից ենթադրում է, որ վերջինս, դրսնորելով նման վարքագիծ, ընդունլ է Հայաստան Հանրապետության դատարանի իրավազորությունը: Բացի այդ, տեսակցության կարգ սահմանելու մասին հայց ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատարան ն այդ կերպ ընդունելով Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորությունը՝ հայցվոր Իվան Մարինոն ընդունել է նան դրա դեմ օրենքով նախատեսված բոլոր դատավարական միջոցներով պաշտպանվելու պատասխանողի հնարավորությունը: Վճռաբեկ դատարանի նման հետնությունը պայմանավորված է նրանով, որ Իվան Մարինոյի՝ որպես հայցվորի համար պետք է կանխատեսելի լիներ հայցի դեմ պատասխանող Լուսինե Մինասյանի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորության առկայությունը:
Մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցի դեմ պատասխանողի պաշտպանության երկու միջոց է նախատեսում՝ հայցադիմումի պատասխան (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդված) ն հակընդդեմ հայց ներկայացնելը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդված): Ընդ որում, իրեն վերապահված դատական պաշտպանության միջոցները Ա եղանակները գործին մասնակցող անձը տնօրինում է սեփական հայեցողությամբ` օրենքով սահմանված կարգով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս):
Տվյալ դեպքում սկզբնական հայցով պատասխանող Լուսինե Մինասյանը, իրացնելով հակընդդեմ հայց հարուցելու իրեն տրված դատավարական իրավունքը, որպես հայցի դեմ պաշտպանվելու օրենքով նախատեսված դատավարական միջոց, ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին հակընդդեմ հայց է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Իր հերթին Դատարանում գործի քննության ընթացքում հակընդդեմ հայցով պատասխանող Իվան Մարինոն որպես հակընդդեմ հայցից պաշտպանվելու միջոց հակընդդեմ հայցի վերաբերյալ առարկություն ն գրավոր դիրքորոշումներ (պահանջներ), ինչպես նան հակընդդեմ հայցի քննության շրջանակներում հակընդդեմ հայցի ապահովման կիրառված միջոցը վերացնելու գրավոր ու բանավոր միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարան` դրանց հիմքում երբնէ չդնելով Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորության բացակայության փաստը: Բացի այդ, Իվան Մարինոյի ներկայացուցիչը մասնակցել է հակընդդեմ հայցի քննության նպատակով հրավիրված դատական նիստերին՝ նան բանավոր դիրքորոշումներ հայտնելով ալիմենտ բոնագանձելու պահանջի մասին՝ դրանց հիմքում նույնպես չդնելով «Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորության բացակայության փաստը:
Վերոգրյալից հետնում է, որ Դատարանում գործի քննության ընթացքում Իվան Մարինոն ՀՀ իրավազորությունն ընդունելու վերաբերյալ թեն ուղղակիորեն չի հայտարարել, սակայն իր վարքագծով փաստացի ն ըստ էության ընդունել է այն:
Այպիսով, Վճռաբեկ դատարանը թեն հիմնավոր է գնահատում բողոք ներկայացրած անձի փաստարկն այն մասին, որ դատական պաշտպանության իրավունքն իրականացնելը չի կարող մեկնաբանվել որպես իրավազորության ճանաչմանն ուղղված գործողության կատարում, այդուհանդերձ, սուն գործի փաստերի (սկզբնական հայցի հարուցումը, հակըեդդեմ հայցի դեմ առարկություններ ներկայացնելը, հակընդդեմ հայցի շրջանակներում
12
միջեորդություններ հարուցելը, ինչպես նան Դատարանում գործի քենության ընթացքում Դատարանի" գործը քննելու իրավազորությունը չվիճարկելը, իրավազորության բացակայության վերաբերյալ որնէ դիրքորոշում չհայտնելը) համակցությունը բավարար հիմք է հետնություն անելու, որ դատական պաշտպանության իրավունքի ի սկզբանե ն հետագա իրականացումը, ինչպես նան իրավազորության վերաբերյալ առաջին ատյանի դատարանում առարկության բացակայությունն ուղղակիորեն վկայում են սկզբնական հայցով հայցվորի Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորության անվերապահ ընդունման մասին:
Իվան Մարինոյի վերոշարադրյալ վարքագիծը Վճռաբեկ դատարանը գնահատում է Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորության ընդունում, որպիսի իրավաչափ եզրահանգում է կատարել նան Վերաքննիչ դատարանը:
Վերոշարադրյալի ուժով հերքվում են Հայաստանի Հանրապետության դատարանի իրավազորության բացակայութան ն գործն այդ հիմքով կարճման ենթակա լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները:
3 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված Հէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նան դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավական նորմերը՝ Վճռաբե
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/32820/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
