Դատական — ԵԿԴ/0954/02/14
Ամփոփում
քննելով «Միլլար» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ն Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն Կառավարչի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի կողմից իրեն սեփականության իրավունքով
Ամբողջ Տեքստ
Մ-Ն
ֆ ԿԱՅ
Ա»)
Հա Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0954/02/14 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0954/02/14
Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան
Դատավորներ՝ Ն. Մարգարյան
Հ. Ենոքյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
Նախագահող ն զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հունվարի 31-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Միլլար» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ն Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն Կառավարչի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի քաղաք Երնան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 4, 8, 11, 12, 13, 15, 17, 18, 24, 27, 28, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 46, 47, 48, 49, 50, 5. 52, 55, 56, 58, 59, 62, 64 բնակարանների, թիվ 29, 67, 68, 69, 74 տարածքների արտադատական կարգով բռնագանձումը:
2
Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2014 թվականի որոշմամբ Ընկերության հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Ընկերությունը 12.03.2015 թվականին դատարան դիմում ներկայացնելով պահանջել է Բանկից բռնագանձել 16.412.874 ՀՀ դրամ: 02.06.2018 թվականին Ընկերությունը դատարան է ներկայացրել միջնորդություն հայցապահանջն ավելացնելու մասին ն պահանջել է Բանկից բռնագանձել 1.578.166.864,3 ՀՀ դրամ:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ափինյան) 16.11.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 1.025.483.000 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար, ինչպես նան 600.118.100 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկը, 1.025.483.000 ՀՀ դրամի նկատմամբ, շարունակել 17.11.2018 թվականից սկսած, մինչն պարտավորության փաստացի կատարման օրը: Ընկերության հայցը 1.602.997,1 ՀՀ դրամի մասով մերժվել է: Անշարժ գույքերի արտադատական կարգով բռնագանձում տարածելն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է՝ հայցից հրաժարվելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան դատավորներ՝ Ա. Պետրոսյան, Լ. Գրիգորյան) 16.05.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ն Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.11.2018 թվականի վճիռը բեկանվել ն գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.09.2019 թվականի որոշումներով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշման դեմ Ընկերության ն Բանկի բերած վճռաբեկ բողոքների վարույթ ընդունելը մերժվել են:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Զ. Նախշքարյան) (այսուհետ՝ Դատարան) 15.01.2021 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն` Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 1.025.483.000 ՀՀ դրամ՝ որպես գույքի իրացման գնի ն շուկայական արժեքի տարբերություն: Բանկից հօգուտ Ընկերության հաշվեգրվել ն բռնագանձվել է 1.025.483.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսած տոկոսները՝ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, սկսած 13.01.2014 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման պահը: Անշարժ գույքերի արտադատական կարգով բռնագանձումն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի հայցից հրաժարվելու հիմքով: Հայցը՝ 1.602.997,1 ՀՀ դրամի մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.06.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 15.01.2021 թվականի վճիռը մասնակի՝ բողոքարկված հայցի բավարարման մասով, բեկանվել ն փոփոխվել է, հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերությունը Ա Կառավարիչը (ներկայացուցիչ՝ Հարություն Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Դավիթ Վարդանյան):
Յ
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249րդ ն 25-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրեեսգրքի 376-րդ ն 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարկ ստանալու, սեփականության իրավունքը, սեփական գույքի գրավադրման իրավունքն անվիճելիորեն կիրառելի են նան իրավաբանական անձանց դեպքում Աե գրավադրման իրավահարաբերություններում իրավաբանական անձը հանդես է գալիս սեփականատիրոջ կարգավիճակով, որից ելնելով էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածում նշված «քաղաքացի» հիշատակումը տարածելի է նան իրավաբանական անձանց նկատմամբ: Ուստի ամբողջությամբ իրավաչափ է Դատարանի եզրահանգումն առ այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249- րդ ն 251-րդ հոդվածներում «քաղաքացի» հիշատակումը ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի իմաստով տարածելի է նան սույն գործով հայցվոր, հիշյալ գործարքով վարկառու ն գրավատու, գրավի առարկաների սեփականատեր Ընկերության նկատմամբ:
ՀՀ սահմանադրական դատարանը 09.03.2020 թվականի թիվ ՍԴՈ-1583 որոշմամբ մանրամասն վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, որնէ տարանջատում չի կատարել ֆիզիկական անձի ն իրավաբանական անձի միջն, հետնաբար՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր հերթին նս ամրագրել է դրանց՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի իմաստով «նույն»-ը լինելու հանգամանքը: Հիմք ընդունելով նշվածը, ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը հանգեցրել է դատական սխալի:
Վերաքննիչ դատարանը որպես գույքի իրացման արժեք հիմք է ընդունել գույքի «լիկվիդացիոն»՝ արագ վաճառքի արժեքը, որը գործել է մինչն 23.06.2011 թվականը, ինչպես նան հիմք է ընդունել չգործող ստանդարտով նախատեսված սահմանումները՝ էական վնաս պատճառելով Ընկերությանը: Մինչդեռ՝ 29.06.2006 թվականի ՀՍՏ 252-006 ստանդարտի փոխարեն գործարկվում է Ստանդարտացման ազգային ինստիտուտի 28.06.2012 թվականի թիվ 35-Վ հրամանով հաստատված ստանդարտը, որն ընդունվել է 23.06.2011 թվականի ՀՕ- 233-Ն օրենքի փոփոխությունից հետո ն սահմանում է ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման չափորոշիչները:
Նախկինում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վկայակոչած թիվ ԵԱՆԴ/0399/02/09 որոշումն ընդունվել է 01.042011 թվականին, այսինքն` մինչն 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ 233 փոփոխությունը, հետնաբար, սույն գործով այդ որոշումը կիրառելի չէր կարող համարվել, քանի որ Ընկերության գույքն իրացվել է 29.06.2013- 12.07.2013 թվականներին: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված 6 ամսյա ժամկետը բավականին երկար ժամկետ է, որպիսի պայմաններում Բանկը հնարավորություն ուներ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում իրացնելու, կամ ի սեփականություն վերցնելու գույքը, այլ ոչ թե իրացնելու «արագ վաճառքի գնով»:
Այսպիսով, սույն գործով գույքի «լիկվիդացիոն» արժեքը, այսինքն՝ այն արժեքը, որով իրացվել է Ընկերության գույքը, գրեթե 40 տոկոսով ցածր է գույքի շուկայական արժեքից: Անշարժ գույքի կադաստրից ձեռք բերված տվյալներով՝ նույն ժամանակահատվածում Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2-րդ, 1/3-րդ հասցեներից մոտ 420 անշարժ
4
գույք օտարվել է 1քմ-ի արժեքը 1000-1200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխարժեքով: Հարկ է նշել, որ գրավ դրված գույքի իրացման շուկայական արժեքի դրույթը ներառված է նան հարկային օրենսգրքում: Այսինքն՝ պետությունն ինքը հարկումն իրականացնում է գույքի իրացման ոչ թե Բանկի վկայակոչած «լիկվիդային» արժեքով, այլ շուկայական գնով՝ անկախ այդ գույքը Բանկի կողմից իրացրած լինելու հանգամանքից: Նշվածը նս մեկ անգամ փաստում է, որ անշարժ գույքն ի սեփականություն վերցնելիս ենթակա է իրացման գույքի շուկայական գնով, այլ ոչ թե լիկվիդացիոն արժեքով: Եվ ինչպես այսօր, այնպես էլ իրացման ժամանակահատվածում որնէ իրավական ակտ լիկվիդացիոն գին հասկացությունը չէր սահմանում, քանի որ ուժը կորցրած էր ճանաչվել համապատասխան ստանդարտը:
Նշել են, որ նշված պատճառաբանություններից ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի մեկնաբանման առումով հակասում է այս կետում նշված ՀՀ վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածին տրված մեկնաբանությանը:
Նշված ժամանակահատվածում Երնան քաղաքի, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2, 1/3 հասցեում ավելի քան 420 բնակարաններ վաճառվել են 1քմ-ի արժեքը 1000-1200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, մինչդեռ սույն գործով ներկայացված «Ափթայմ» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացության համաձայն՝ նշված հասցեի անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքի 1քմ-ի արժեքը պակաս է 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից: Առավել քան ակնհայտ ն խոսուն է գնահատված արժեքների, իրացման գնի ն շուկայական գնի տարբերությունը:
Տվյալ դեպքում, վերաքննիչ բողոքով բողոքաբերը թռուցիկ կերպով անդրադարձել է «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի եզրակացության վերաբերելիության հարցին՝ առանց հիմնավորելու դրա ոչ վերաբերելի լինելը: Ընդ որում, նախորդ ողջ ընթացքում, այդ թվում առաջին ատյանի դատարանում բողոքաբերը ոչ միայն որնէ դիրքորոշում չի հայտնել դրա շուրջ, այլն նշել է, որ այն հանդիսացել է միակ եզրակացությունը, որը երբնէ կողմերի կողմից չի վիճարկվել ն համարվել է երկկողմանի ընդունելի: Այնինչ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով սահմանված արգելքը, անդրադարձել է նան այդ հիմքին ն այն դիտարկել հիմնավորված, ինչն էլ դրվել է դատական ակտի բեկանման ն փոփոխման հիմքում:
Վճռաբեկ բողոքի հիմքերից, հիմնավորումներից ւ պահանջի մասում արտահայտված իրավական դիրքորոշումից ակնհայտ է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 29.06.2021 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 15.01.2021 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է, Վերաքննիչ դատարանի որոշումը իրավաչափ է, չկա նյութական Ա դատավարական նորմերի որնէ խախտում, հետնաբար որոշումը ենթակա չէ բեկանման:
Սույն գործի փաստերի ուսումնասիրությունը թույլ է տալիս հաստատել, որ դատական վեճի առարկա փաստացի համարվել է այն, թե ինչպիսի գնով պետք է իրականացված լիներ գրավադրված գույքերի գնահատումն ու իրացումը արագ իրացման շուկայական (լիկվիդացիոն) գնով, թե շուկայական: Այսպիսով Ընկերություն իր պահանջները
5
հիմնավորելու համար, որպես միակ ապացույց, հղում է կատարել «Էքսպերտ օցեկնա» ՍՊԸ-ի եզրակացությանը, որն, ի տարբերություն գործում առկա մյուս ապացույցների, ներկայացնում է ոչ թե արագ իրացման գինը, այլ շուկայական արժեքը: (Թե առաջին փուլում, թե վերաքննության փուլում դատարանները երկու անգամ նշել են, որ սույն գործով պետք է հիմք ընդունվի արագ իրացման գինը, այլ ոչ թե շուկայական արժեքը, քանի որ գրավատուն համարվում է ոչ թե քաղաքացի, այլ իրավաբանական անձ:
Վճռաբեկ բողոքում բողոքաբերները հղում են կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանություններին տրված թիվ ԵԿԴ/0384/02/3 քաղաքացիական գործով, մասնավորապես, փորձելով հիմնավորել, որ «Հայաստանի 6Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեղի է ունեցել այնպիսի փոփոխություն, որի արդյունքում այլես գրավադրված գույքի իրացումը պետք է կատարվի ոչ թե լիկվիդացիոն գնով, այլ շուկայական արժեքով:
Այսպես, բոլոր դեպքերում իր նշանակությունը պահպանում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով տրված մեկնաբանությունը, սակայն ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից:
Հիմք ընդունելով վերագրյալը, վճռաբեկ բողոքի պատասխան բերած անձը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
1) 28.08.2009 թվականին Բանկի, ի դեմս վարչության նախագահ Արա Կիրակոսյանի, ն Ընկերության, որպես հաճախորդի, միջն կնքվել է թիվ "Օ9-0024 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիրը, որով Բանկը Ընկերությանը մինչն 28.08.2014 թվականը վարկային գործառնությունների համար տրամադրել է սահմանաչափ 880.000.000 ՀՀ դրամի չափով: Պայմանագրի 5-րդ բաժնով սահմանվել է, որ պայմանագրով, վարկային Այկամ բանկային երաշխիքի համաձայնագրերով հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովված է գրավոր ն/կամ երաշխիքով/կամ երաշխավորությամբ, որոնք կնքման պահից հանդիսանում են պայմանագրի, ինչպես նան վարկային ն/կամ բանկային երաշխիքի համաձայնագրերի անբաժանելի մասը (հատոր 1-ին, գ.թ. 1-13):
2) Բանկն, այսուհետ՝ գրավառու, մի կողմից, ն Ընկերության, այսուհետ «Գրավատու», մյուս կողմից 28.08.2009 թվականին կնքել են անշարժ գույքի գրավի/հիփոթեքի թիվ Շ609- 08989 պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ պայմանագիրը հանդիսանում է Գրավառուի ն Գրավատուի միջն Երնան քաղաքում 28.08.2009 թվականին կնքված թիվ /09-0024 Վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի անբաժանելի մասը (հատոր 1-ին, գ.թ. 14-15):
3) 11.04.2011 թվականի Բանկի ն Ընկերության միջն կնքվել է համաձայնագիր, որի 1.1 կետի համաձայն՝ նույն համաձայնագրով Կողմերը փոփոխություն են կատարում Կողմերի միջե քսանութը օգոստոսի երկու հազար ինը թվականին ստորագրված Վարկային գործառնությունների Իրականացման թիվ "09-0024 գլխավոր (...) պայմանագրում ն լուծում 12.10.2010թ.-ին կնքված համաձայնագիրը (...):
Նույն համաձայնագրի 1.2 կետի համաձայն՝ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ նույն համաձայնագրի 1.1 կետում նշված «880 000 000 ՀՀ դրամ գումարի սահմանաչափ» արտահայտությունը փոխարինել են հետնյալ արտահայտությամբ՝ «՛1.592.000.000 ՀՀ դրամ գումարի սահմանաչափ»: Համաձայնագրի 1.3 կետի համաձայն՝ նույն համաձայնագրի
6
ստորագրման պահից լուծված է համարվում կողմերի միջն 30.11.2010 թվականին կնքված համաձայնագիրը (հատոր 1-ին, գ.թ. 152):
4) 11.04.2011 թվականին կնքված ն 28.08.20019 թվականին վավերացված Անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ ԳՕ9-08989 պայմանագրում փոփոխություն կատարելու Ա 28.08.2009 թվականին վավերացված Անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ Շ09-08989 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին 30.11.2010 թվականին կնքված «Համաձայնագիրը լուծելու վերաբերյալ» համաձայնագրով կողմերը փոփոխություն են կատարել 28.08.2009 թվականին ստորագրված, Երնանի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից վավերացված ն սեղանամատյանի թիվ 4394 համարի տակ գրանցված Անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ Շ09-08989 պայմանագրում, ն լուծել 30.11.2010 թվականին ստորագրված, Երնանի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից վավերացված ն սեղանամատյանի թիվ 7421 համարի տակ գրանցված Անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ Շ09-08989 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին Համաձայնագիրը:
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի 1.1 կետում նշված «880 000 000 ՀՀ դրամ գումարի սահմանաչափ» արտահայտությունը փոխարինվել է հետնյալ արտահայտությամբ՝ «1.592.000.000 ՀՀ դրամ գումարի սահմանաչափ»:
Համաձայնագրի 1.3 կետի համաձայն՝ գրավի առարկայի արժեքը երկկողմանի համաձայնությամբ կազմում է 2 704 300 000 ՀՀ դրամ:
Համաձայնագիրը ստացել է նոտարական վավերացում:
Համաձայնագրի 1.4 կետի համաձայն՝ սուն համաձայնագրի նոտարական վավերացման ն համապատասխան լիազոր մարմնում գրանցման պահից լուծված է համարվում կողմերի միջն 30.11.2010 թվականին կնքված անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ 6Շ09-08989 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիրը (հատոր 1-ին, գ.թ. 153-154):
5) 2812201 թվականին կնքված վարկի տրամադրման համաձայնագրով Ընկերությանը տրամադրվել է 3.350.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, մինչն 20.07.2014 թվականը մարման ժամկետով, տարեկան 13 տոկոս դրույքաչափով: Համաձայնագրի 1.4 կետի համաձայն համաձայնագրով ՛պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով, համաձայն կողմերի միջն 28.08.2009 թվականին կնքված ն վավերացված թիվ 609-08989 անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրի ն 30.11.2010 թվականի համաձայնագրի (հատոր 1-ին, գ.թ. 150-151):
6) 28.12.2011 թվականի վարկի տրամադրման մասին համաձայնագրով, որը ըստ համաձայնագրի 1.1 կետի՝ հանդիսանում է 28.08.2009 թվականին կնքված թիվ "/09-0024 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի անբաժանելի մասը Բանկը 1.592.000.000 ՀՀ դրամ սահմանաչափի, վարկառու Ընկերությանը տրամադրել է վարկ՝ 3.350.000 ԱՄՆ դոլար գումարի չափով, մինչն 20.07.2014 թվականի մարման վերջնաժամկետով:։ Ըստ համաձայնագրի 1.4 Նկետի՝ համաձայնագրով պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով, համաձայն 28.08.2009 թվականին կնքված ն վավերացված թիվ Շ09-08989 անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրի ն 30.11.2010 թվականին կնքված համաձայնագրի: 28.12.2011 թվականի վարկի տրամադրման համաձայնագրում սխալմամբ նշվել է «30.11.2010 թվականի» համաձայնագիրը, «11.04.2011 թվականի» համաձայնագրի փոխարեն: 11.04.2011 թվականի համաձայնագրի հիմքով ծագած Բանկի իրավունքն անվիճելի է, քանի որ 11.04.2011 թվականի համաձայնագիրը թիվ Շ09-08989 գրավի պայմանագրի անբաժանելի մասն է,
7
Բանկի իրավունքն օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում ն այդ հիմքով Բանկին 15.04.2011 թվականին տրվել է գրավի իրավունքի գրանցման թիվ 0225503 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 80):
7) Համաձայն 04.05.2010 թվականին տրված թիվ 2746763 սեփականության իրավունքի վկայականի պատճենի՝ Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեի նկատմամբ գրանցված է Ընկերության սեփականության իրավունքը:
8 03122010 թվականին կնքված վարկի տրամադրման համաձայնագրով Ընկերությանը տրամադրվել է 1.650.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, մինչն 03.12.2014 թվականը մարման ժամկետով, տարեկան 12 տոկոս դրույքաչափով:
9) 15.04.2011 թվականին գրանցվել է Բանկի գրավի իրավունքը Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3, հող. 3417,22:13175,2/20311,0 բաժնեմասի, բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենքի 13175,5քմ-ի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 82):
10) 15.02.2013 թվականին Բանկը թիվ 551-02 բռնագանձման ծանուցում է ուղարկել Ընկերությանը, որով հայտնել է, որ Ընկերության վարկային պարտավորությունները պատշաճ չեն կատարվում, մասնավորապես.
«ա) 03.12.2010 թվականին կնքվել է Վարկի տրամադրման համաձայնագիր, համաձայն որի Ընկերությանը տրամադրել է 1.650.000 գումարի չափով վարկ, մինչն 03.12.2014 թվականը մարման ժամկետով, տարեկան դրույքաչափով: 14.02.2013 թվականի դրությամբ 03.12.2010 թվականին կնքված վարկային համաձայնագրից բխող ընդհանուր պարտքը կազմում է 327.835,26 ԱՄՆ դոլար, որից 319.987 ԱՄՆ դոլար, 7.679.67 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հաշվարկված տոկոսի գումար, 6.627.67 ԱՄ Ն դոլարին համարժեք ՀՀ դրամ ժամկետանց տոկոսի գումար, 168.9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժի:
բ) 28.12.2011 թվականին կնքվել է Վարկի տրամադրման համաձայնագիր, համաձայն որի Ընկերությանը տրամադրվել է 3.350.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, մինչն 20.07.2014 թվականը մարման ժամկետով, տարեկան 1376 դրույքաչափով: 14.02.2013 թվականի դրությամբ 28.12.2011 թվականին կնքված վարկային համաձայնագրից բխող ընդհանուր պարտքը կազմում է 2.98 446.177 ԱՄՆ դոլար, որից 2.546.000 ԱՄՆ դոլար վարկի գումար, որից 134.000 ԱՄՆ դոլար ժամկետանց վարկ, 49.635.08 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հաշվարկված տոկոսի գումար, որից 29.017.42 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ժամկետանց տոկոսի գումար, 2.114.64 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ժամկետանց վարկի նկատմամբ հաշվարկված տոկոս, 696.45 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ժամկետանց տոկոսի նակատմամբ հաշվարկված տույժի»:
Ընկերությանը տեղեկացվել է, որ սեփականության իրավունքով պատկանող գույքով ապահովված վերը նշված պարտքերը, բռնագանձման ծանուցումը ստանալու պահից տասնօրյա ժամկետում չմարելու դեպքում Բանկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի համաձայն կբռոնագանձի գրավի առարկա հանդիսացող Երնան քաղաքի, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքը, այդ թվում թիվ 1, 2, 8, 11, 12, 13, 15, 17, 18, 24, 27. 28, 29, 36, 37, 39, 40, 42. 43. 46. 47. 50. 51. 55. 58, 59, 62, 64 բնակարանները, 67, 68, 69, 74 մտտաարածքները, որոնց նկատմամբ ձեռք կբերի սեփականության իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 90-91):
1) 1505203 թվականի Բանկի վարչութան Ընկերության վարկային
պարտավորությունների դիմաց գրավադրված անշարժ գույքերն արտադատական կարգով Բանկի սեփականությունը ընդունելու մասին թիվ 699-Ա որոշման համաձայն՝ որոշվել է
8
արտադատական կարգով ընդունել բանկին ի սեփականություն 28.08.2009 թվականին կնքված թիվ ՆՕ9-0024 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի շրջանակներում 03.12.2010 թվականին ն 28.11.2011 թվականին կնքված վարկի տրամադրման համաձայնագրերից առաջացած Ընկերության վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված Երնան քաղաքի, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքերը՝ տվյալ պահին գույքի շուկայում գործող ողջամիտ գնին համարժեք բանկի սեփականության իրավունքի գրանցման օրվա դրությամբ ձնավորված պարտքի դիմաց: Որոշումն ուժի մեջ է մտել 15.05.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 162):
12) Ընկերության ժամկետանց պարտավորությունների առկայության հիմքով Բանկի կողմից գրավադրված գույքերի վրա արտադատական կարգով բռնագանձում է տարածվել 29.06.2013 թւվականից-12.07.2013 թվականն ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածում բռնագանձում է տարածվել Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեի թիվ 15, 17, 18, 8, 40, 36, 37, 28, 11, 24, 39, 43, 13, 42, 12, 29, 27, 64, 59, 55, 51, 47, 62, 58, 50, 46 բնակարանների ն թիվ 74, 68, 69, 67 տարածքների նկատմամբ:
13) 04.03.2014 թվականին Բանկի կողմից տրված թիվ 968-02 տեղեկանքի համաձայն՝ Ընկերությունը սկսած 2009 թվականի սեպտեմբեր ամսից ի վեր ստացել է ընդհանուր առմամբ 8.070.000 ԱՄՆ դոլար գումարի վարկային միջոցներ: 25.02.2014 թվականի դրությամբ Բանկի նկատմամբ Ընկերության պարտքը վարկային պարտավորությունների մասով կազմում է 328. 040.30 ԱՄՆ դոլար մայր գումար, 26.755.51 ԱՄՆ դոլար հաշվարկված տոկոս ն 2.676.91 ԱՄՆ դոլար ժամկետանց տոկոսի տույժ (կից ներկայացված է վարկային պայմանագրի քաղվածքը, որտեղ արտացոլված է պարտավորության վրա ամենօրյա հաշվարկված տույժերը ն տոկոսները), իսկ դեբիտորական պարտքի մասով՝ 68.4871.70 ՀՀ դրամ (դատական ծախսերի պետ. տուրք): Ընկերության երաշխավորությամբ Նապալեոն Ազիզյանին տրամադրվել է վարկային միջոցներ, որոնց մնացորդը 25.02.2014 թվականի դրությամբ կազմում է 1.269 117.89 ԱՄՆ դոլար մայր գումար, 85.480.34 հաշվեգրված տոկոս, 33.935.56 ժամկետանց տոկոսի տույժ ն 331292.50 ժամկետանց գումարի տոկոս, որից մինչ այժմ կատարվել է ընդամենը 3.000 ԱՄՆ դոլար գումարի տոկոսի մարում 14.01.2013 թվականին: 15.02.2013 թվականին Բանկի կողմից ուղարկվել է բռնագանձման ծանուցում, որի վրա առկա է ստացման հաստատում: Նույն թվականի հունիս ամսից սկսած միայն գույքի առանձին մասեր անցել են բանկին ի սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 17):
14) Բանկի կողմից 13.11.2014 թվականին տրված թիվ 7076-02 տեղեկանքի համաձայն՝ Ընկերության վարկային պարտավորությունները 13.07.2013 թվականի ն 28.06.2013 թվականի դրությամբ հետնյալն են. առ 28/06/13 թվականը «գումար՝ 2,865,987.00 ԱՄՆ դոլար», «տոկոս՝ 170.930.23 ԱՄՆ դոլար», «Ժամկետանց տոկոսի տույժ՝ 14.882.09 ԱՄՆ դոլար», «Ժամկետանց գումարի տոկոս՝ 44.,583.64 ԱՄՆ դոլար», «ընդամենը պարտք՝ 3.096.382.96 ԱՄՆ դոլար»: Առ 13.07.2013 թվականը՝ «գումար՝ 328.040.03 ԱՄՆ դոլար», «տոկոս՝ 233.68 ԱՄՆ դոլար», «ժամկետանց տոկոսի տույժ՝ 0.00», «Ժամկետանց գումարի տոկոս 0.00», «ընդամենը պարտք՝ 328,273.71 ԱՄՆ դոլար» (հատոր 1-ին, գ.թ. 158):
15) 18.11.2014 թվականի Բանկի կողմից տրված թիվ 90-09 տեղեկանքի համաձայն՝ Ընկերությանը պատկանող ն Բանկում գրավադրված Երնան քաղաքի, Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի անշարժ գույքերի արտադատական կարգով Բանկին ի սեփականություն ընդունելու արդյունքում մարվել է 1,144,14, 002 ՀՀ դրամ 90 լումա գումարի պարտավորություն, որից՝ վարկ- 1,044,898,888 ՀՀ դրամ 40 լումա, տոկոս-92,485,202 ՀՀ դրամ 30 լումա, տույժ- 6,189,912 ՀՀ դրամ 20 լումա, դեբիտորական պարտք-540,000 ՀՀ
9
դրամ, կից պարտավորությունների մարումների աղյուսակը. Ծիծեռնակաբերդի 1/3 15 բն.՝ 46 699 000 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 17 բն.՝ 17 815 000 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 18 բն.՝ 35 381 000 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 8 բն.՝ 43 707 000 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 40 բն.՝ 17 446 000 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 36 բն.՝ 17 446 000 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 37 բն.՝ 17 815 000 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 28 բն.՝ 17 815 000 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 11 բն 19 000 000 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 24 բն. 25 533 000 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 39 բն.՝ 28,752,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 11 43 բն. 20,800,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 13 բն.՝ 29,437,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 42 բն.՝ 29,463,000.0, Ծիծեռնակաբերդի 1/3 12 բն.՝ 29,832,000.0, Ծիծեռնակաբերդի 1/3 29 բն.՝ 97,982,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/327բն.՝ 29,147,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 64 բն.՝ 28,725,000.0, Ծիծեռնակաբերդի 1/3 59 բն.՝ 28,725,000.0, Ծիծեռնակաբերդի 1/3 55 բն.՝ 28,725,000.0, Ծիծեռնակաբերդի 1/3 51 բն.՝ 28,725,000.0, Ծիծեռնակաբերդի 1/3 47 բն.՝ 28,752,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 62 բն.՝ 29,621,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 58 բն.' 29,648,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 50 բն.՝ 29,648,000.0, Ծիծեռնակաբերդի 1/3 46 բն.՝ 29,648,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 74 տարածք՝ 63,611,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 68 տարածք՝ 99,966,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 69 տարածք՝ 141,133,000.0 ՀՀ դրամ, Ծիծեռնակաբերդի 1/3 67 տարածք՝ 45,117,000.0 ՀՀ դրամ, Ընդամենը 144,114,000.0 (հատոր 1-ին, գ.թ. 156-157):
16) Համաձայն 17.02.2015 թվականի «Կառուցագետ» փորձաքննությունների ազգային կենտրոն ՍՊԸ-ի թիվ Կ-15/Դ-Օ06 եզրակացության՝ նախաձեռնողի կողմից առաջադրված՝ 29.06.2013 - 12.07.2013 թվականներին ընկած ժամանակահատվածում որքան է կազմել Բանկի կողմից բռնագանձված ք.Երնան, Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի շենքում «Միլլար» ՍՊԸ-ին պատկանած թիվ 15, 17, 18, 8, 40, 36, 37, 28, 11 24, 39, 43, 13, 42, 12, 27, 64, 59, 55, 51, 47, 62, 58, 50 46 բնակարանների, թիվ 29, 67, 68, 69, 74 տարածքների ողջամիտ շուկայական /լիկվիդացիոն/ արժեքը որոշվել է գնահատման համեմատական ն եկամտային մեթոդներով ն ներկայացվել է աղյուսակով, ըստ որի՝ գնահատված գույքի լիկվիդացիոն արժեքը կազմում է 1.920.387.015 ՀՀ դրամ, իսկ միջին շուկայական արժեքը՝ 2.327.741830 ՀՀ դրամ (հատոր 4-րդ, գ.թ. 71-88):
17) 02.022016 թվականին Բանկի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Երնան քաղաքի Կենտրոն նե Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործի վարույթը կասեցնելու մասին, հիմքում դնելով այն, որ 13.10.2015 թվականին Բանկի վարչության նախագահ Ա.Միքայելյանը ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է տվել այե մասին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵՄԴ/0039/04/14 քաղաքացիական գործով դատարանի որոշմամբ եշանակված դատաապրանքագիտական փորձաքննության շրջանակներում «Կառուցագետ» ՍՊ ընկերության կողմից ներկայացվել է ակնհայտ կեղծ եզրակացություն կապված Երնան քաղաքի Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքերի լիկվիդացիոն ն շուկայական արժեքների վերաբերյալ: Համաձայն 24.10.2016 թվականի քրեական գործով վարույթը կարճելու ն քրեական հետապեդում չիրականացնելու մասին որոշման' թիվ 13844715 քրեական գործի վարույթը կարճվել է ն Ռաֆայել Համբարձումյանի կողմից ակեհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ քրեական հետապեդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
10
Քրեական վարույթի շրջանակում համապատասխան փորձաքննություն է նշանակվել նան քենիչի որոշմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 95-96, հատոր 3-րդ, գ.թ. 3-4):
18) ««Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի կողմից 26.01.2017 թվականի 2017/01 փորձագիտական եզրակացության ստացված տվյալների համադրման բաժնում նշվել է. «.«.Հետազոտման առարկա հանդիսացող բնակարանների ն տարածքների շուկայական արժեքի գնահատման համար փորձագետը կիրառել է համեմատական ն եկամտային դասական եղանակները: Համեմատական մեթոդի կիրառման արդյունքում ստացվեց 2.171.200.000 ՀՀ դրամ գումարային արժեքը, իսկ եկամտային մեթոդով՝ 2.179.000.000 ՀՀ դրամ: Նշված արժեքների հարաբերական միջին շեղումը կազմում է 0,474»: (...) թիվ 11, 13, 15, 17, 43, 47, 50, 51, 55, 58, 62 բնակարանների շուկայական արժեքը (առավել հավանական շուկայական գինը) որոշվել է Բանկին ի սեփականություն անցնելուց հետո դրանց օտարման օրվա դրությամբ, քանի որ դրանք օտարվել են Բանկի կողմից ի սեփականություն վերցնելուն հաջորդող 6 ամսվա ընթացքում, իսկ թիվ 18, 8, 40, 36, 37, 28, 24, 39, 42, 12, 27, 64, 59, 46 բնակարանների ն թիվ 29, 67, 68, 69, 74 տարածքների առավել հավանական շուկայական արժեքը, բանկի կողմից բռնագանձման հաջորդող 6 ամսվա ժամկետի վերջին օրվա դրությամբ, քանի որ դրանք Բանկին ի սեփականություն անցնելուց հետո 6 ամսվա ընթացքում չեն օտարվել այլ անձի: Համեմատական ն եկամտային մեթոդների կիրառման արդյունքում ստացված յուրաքանչյուր բնակարանի կամ տարածքի արժեքների (վերցված առանձին-առանձին) հարաբերական միջին շեղումը ընկած է 074. մինչն 4.91 սահմաններում»:
Հետազոտման արդյունքները ցուց տվեցին, որ 13, 15, 17, 50, 58, 62, 11, 47 բնակարանները օտարվել են շուկայական գնից 3076 -4376 ցածր գնով: Շուկայական գնից 3076-ով ցածրը կամ առավել նս 4376-ով ցածրը չի կարող համարվել ողջամիտ չափով ցածր» (հատոր 3-րդ, գ.թ. 68-69):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքո վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառեալ գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման դեպքում գրավատուին վերադարձման ենթակա գումարի հաշվարկման, ինչպես նան դատարանի կողմից փորձագետի եզրակացության գնահատման առանձեահատվկություններին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
11
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից:
Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով (տե՛ս «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների՝ ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, ն այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե՝
1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ՝
2) առկա է գրավառուի ն գրավատուի միջն կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նան վերջինիս գրավոր համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոջ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձնով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն (պարտապանը) իրավունք ունի դատական կարգով վիճարկելու նուն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Եթե գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու որոշումից հետո դատարանը որոշում է կայացրել գրավառուի հնարավոր վնասների
12
հատուցման համար պահանջվող ապահովումը տրամադրելու վերաբերյալ, ապա գրավատուի (պարտապանի) կողմից գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար տրամադրվող ապահովումը պետք է համարժեք լինի գրավառուի հնարավոր վնասների արժեքին, բայց չպետք է գերազանցի գրավի առարկայի արժեքը: Այն դեպքում, երբ գրավի իրավունքը ենթակա է գրանցման (այդ թվում՝ պետական գրանցման), գրավառուն մինչն գրավի բռնագանձման գործընթացն սկսելը, ինչպես նան գրավի բռնագանձման գործընթացը դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում պարտավոր է այդ մասին պատշաճ ձնով ծանուցել նան գրանցում իրականացնող մարմնին:
Բռնագանձման ծանուցումը `պարտապանին պատշաճ ձնով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նան խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու ն դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն ն գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավ դրված գույքի՝ օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որնէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով, գրավառուն յոթ օրվա ընթացքում իրավունք ունի պահանջել գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության ն իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն՝ վճարելով գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը: Եթե գրավ դրված գույքի՝ տվյալ պահին ձնավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի ն գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նան արժեթղթի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած համապատասխան գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի՝ գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը նույն օրենսգրքի 243.1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այլ կարգ նախատեսված չէ: Գրավառուի՝ գրավով չապահովված պահանջները նույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են նույն օրենսգրքով ն ա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0954/02/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
