Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դեղոյան — ԵԴ/0359/01/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Դեղոյան — ԵԴ/0359/01/18

Վճռաբեկ դատարանԵԴ/0359/01/184 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 16109517 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Կարեն Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննության մարմնի՝ 2017

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0359/01/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0359/01/18

Նախագահող դատավոր՝ Տ.Սահակյան

Դատավորներ՝ Ս.Մարաբյան

Ռ.Բարսեղյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

2021 թվականի հունիսի 4-ին

ք.Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Դավիթ Զոհրաբի Դեղոյանի և նրա պաշտպան ՍՈսկանյանի վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 16109517 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Կարեն Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Դավիթ Զոհրաբի Դեղոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Երևան

քաղաքի

Մալաթիա-Սեբաստիա

վարչական

շրջանի

ընդհանուր

իրավասության դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Դ.Դեղոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:

2018 թվականի մայիսի 16-ին Դ.Դեղոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մայիսի 17-ի որոշմամբ թիվ 16109517 քրեական գործից անջատվել են Դ.Դեղոյանի վերաբերյալ թիվ 16109517/1 քրեական գործի նյութերը և նույն թվականի մայիսի 23-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 29-ի դատավճռով Դ.Դեղոյանին մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է

3

նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված՝ (Էրեբունի-Երևանի հիմնադրման

2800-

ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Դ.Դեղոյանն ազատվել է նշանակված պատժից:

3.

Տուժողի

իրավահաջորդի

ներկայացուցիչ

Է.Աղաջանյանի

և

մեղադրող

Ա.Մելիքյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 29-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է` ամբաստանյալ Դ.Դեղոյանը մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակելով ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է Դ.Դեղոյանի կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) տարի 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 10 (տասը) ամիս 7 (յոթ) օր ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Դ.Դեղոյանը և նրա պաշտպան ՍՈսկանյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունվարի 23-ի որոշմամբ ընդունվել են վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 17-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության

մասնակիցները

վճռաբեկ

բողոքների

պատասխան

չեն

ներկայացրել:

Վճռաբեկ

բողոքների

քննության

համար

էական

նշանակություն

ունեցող

փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Դավիթ Դեղոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար.

4

((…) [Նա] իր գործողություններով, նաև նախապես խոստացած լինելով խոչընդոտները վերացնել, հանցագործության միջոցները և գործիքները, հանցագործության հետքերը, ինչպես նաև հանցագործին թաքցնել, օժանդակել է Կարեն Ռաֆաելի Մինասյանին՝ վերջինիս կողմից ապօրինի կերպով ձեռք բերած և ապօրինի կերպով պահած հրազեն հանդիսացող 475271 գործարանային համարի ինքնաձիգով 2017թ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 23:52-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում Արշակ Էդիկի Գալստյանին սպանությամբ՝ դիտավորությամբ ապօրինաբար նրան կյանքից զրկելուն: Այսպես

Կարեն Ռաֆաելի Մինասյանը իր հորաքրոջ որդու՝ Արշակ Էդիկի Գալստյանի հետ տարիներ առաջ համատեղ բիզնես գործունեություն է ծավալել, ինչի ընթացքում Կարեն Մինասյանը Արշակ Գալստյանից պարտքով խնդրել է 25.000 ԱՄՆ դոլար գումար, այն հետագայում վերադարձնելու պայմանով:

Տարիների ընթացքում Արշակ Գալստյանը Կարեն Մինասյանից բազմիցս պահանջել է նրան պարտքով տված գումարը, որի շուրջ էլ կողմերի միջև առաջացել են անհաշտություններ, որն ուղեկցվել է փոխադարձ վիրավորանքներով և ազգակցական փոխհարաբերությունների վատթարացմամբ:

(…)

Դավիթ Դեղոյանը, տեղյակ լինելով Կարեն Մինասյանի և Արշակ Գալստյանի միջև գումարային հարցերի շուրջ առկա անհաշտությունների պատճառով եղած անձնական թշնամանքի մասին, Կարեն Մինասյանի կողմից ապօրինի ձեռք բերած և (Նիսան [Տիդա]ե մակնիշի [34 RQ 834] հաշվառման համարանիշի ավտոմեքենայում ապօրինի կերպով պահված, հրազեն հանդիսացող 475271 գործարանային համարի ինքնաձիգի և ռազմամթերք հանդիսացող փամփուշտների առկայության, ինչպես նաև Կարեն Մինասյանի կողմից Արշակ Գալստյանին սպանելու նպատակի մասին, 2017թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, իր վարած (Նիսան Տիդաե մակնիշի 34 RQ 834 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Կարեն Մինասյանի հետ շրջագայել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցով, որտեղ Կարեն Մինասյանը, տեսնելով ճանապարհի երթևեկելի մասից դուրս կայանված Արշակ Գալստյանին պատկանող (Նիսանե մակնիշի 34 DA 732 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, Դավիթ

5

Դեղոյանին առաջարկել է մեքենան վարել և կայանել Արշակ Գալստյանին պատկանող ավտոմեքենայի մոտ:

Դավիթ Դեղոյանը մեքենան վարել և կայանել է Արշակ Գալստյանին պատկանող ավտոմեքենայի

մոտ,

որից

հետո

Կարեն

Մինասյանը

Արշակ

Գալստյանից

հետաքրքրվել է նշված վայրում կայանած լինելու պատճառը, սակայն Արշակ Գալստյանը հայհոյանքով է պատասխանել վերջինիս, որից հետո, Կարեն Մինասյանը Արշակ

Գալստյանին

սպանությամբ,

ապօրինաբար

կյանքից

զրկելու

ուղղակի

դիտավորությամբ, իր կողմից դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և ապօրինի կերպով պահած հրազեն հանդիսացող 475271 գործարանային համարի ինքնաձիքով նույն օրը ժամը 23:52-ի սահմաններում կրակոցներ է արձակել Արշակ Գալստյանի ուղղությամբ և սպանել նրան:

Կատարված հանցագործությունը Կարեն Մինասյանի կողմից կատարելու փաստը թաքցնելու, վերջինիս ինքնությունը չբացահայտվելու, փախուստը կազմակերպելու, ինչպես նաև հանցագործության գործիքը ու միջոցները թաքցնելու նպատակով, Դավիթ Դեղոյանը իր վարած (Նիսան Տիդաե մակնիշի 34 RQ 834 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Կարեն Մինասյանին դեպքից անմիջապես հետո տեղափոխել է (Զվարթնոցե օդանավակայան, որտեղ Կարեն Մինասյանի փախուստը հեշտացնելու նպատակով, Դավիթ Դեղոյանը օդանավակայանի տարածքում հանդիպել է Կարեն Մինասյանի կողմից մատնանշված, նրա ծանոթ Համբարձում Հովհաննեսի Գևորգյանին, նրանից գումար վերցրել, այն փոխանցել Կարեն Մինասյանին, ով օդանավակայանի տարածքից գնել է Երևան-Մոսկվա չվերթի տոմս և մեկնել ՀՀ-ից: Այնուհետև, Կարեն Մինասյանի փախուստը բարեհաջող կազմակերպելուց հետո, Դավիթ Դեղոյանը ձեռնամուխ է եղել հանցագործության միջոց հանդիսացող ավտոմեքենայի և դրա մեջ առկա հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը պարտակելու՝ այն թաքցնելու հարցերին, որի ընթացքում իր անձի ինքնությունը չբացահայտելու

և

հնարավոր

բռնվելու

հանգամանքը

բացառելու

նպատակով,

պատահական տաքսի ավտոմեքենայով վերադարձել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամաս, զանգահարել և հանդիպել է Կարեն Մինասյանի կնոջ եղբորը՝ Գևորգ Խաչատրյանին, վերջինիս փոխանցել (Նիսան Տիդաե մակնիշի 34 RQ 834 հաշվառման

6

համարանիշի ավտոմեքենայի բանալիները և հայտնել ավտոմեքենայի կայանման վայրը, որից հետո Գևորգ Խաչատրյանը մեկնել է օդանավակայան և ավտոմեքենան տեղափոխել Հաղթանակ թաղամասե1:

6. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2019 թվականի հունվարի 29-ի դատավճռում արձանագրել է հետևյալը. ((...) Վերլուծելով ամբաստանյալ Դավիթ Դեղոյանին

առաջադրված մեղադրանքը, նրա, վկաների ցուցմունքները և գործով ձեռք բերված մյուս ապացույցները, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ

քննության

վրա

հիմնված

ներքին

համոզմամբ,

ամբաստանյալի

մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դավիթ Դեղոյանի կողմից սպանությանը օժանդակելու մասին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում ՀՀ քրեական

օրենսգրքի

38-104-րդ

հոդվածի

1-ին

մասով

նախատեսված

[հանցագործության] հատկանիշներին։ Միևնույն ժամանակ, Դատարանը գտնում է, որ ապացուցված է ամբաստանյալ Դավիթ Դեղոյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը, ուստի նրա արարքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (…):

(…) Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Դավիթ Դեղոյանին մեղադրանք է առաջադրվել սպանության օժանդակության համար, ըստ որի՝ նա նախապես խոստացել է օժանդակել սպանության կատարմանը՝ խոչընդոտները վերացնելու, հանցագործության միջոցները և գործիքները, հանցագործության հետքերը, ինչպես նաև հանցագործին թաքցնելու եղանակով:

Մինչդեռ սույն քրեական գործով հետազոտված ապացույցների համադրված վերլուծությունը վկայում է, որ ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Կարեն Մինասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հանցագործության օբյեկտիվ կողմը սկսելուց մինչ ավարտին հասցնելը 1

Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 205-207:

7

Դավիթ Դեղոյանը նախապես խոստացել է նրան ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի իմաստով օժանդակել:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Կարեն Մինասյանը մինչ դեպքը նստել է Դավիթ Դեղոյանի վարած մեքենայի հետնամասում, ապա Դատարանը գտնում է, որ դա չի կարող բավարար համարվել հաստատված համարելու այն, որ Դավիթ Դեղոյանը նախապես տեղեկացված է եղել Կարեն Մինասյանի մտադրությունների մասին, ավելին՝ մինչ հանցագործության օբյեկտիվ կողմը սկսվելը կամ դա կատարելու ընթացքում կամ ավարտին հասցնելու ժամանակ խոստացել է վերջինիս օժանդակել: Դատարանին չի ներկայացվել նաև ապացույց այն մասին, թե ինքնաձիգը երբվանից կամ որքան ժամանակ է գտնվել Դավիթ Դեղոյանի վարած մեքենայի մեջ: (...) Անդրադառնալով Կարեն Մինասյանի կողմից օգտագործված (...) բջջային հեռախոսահամարից ժամը 23.41.15-ին 2.06 վայրկյան տևողությամբ և ժամը 23.44.45-ին 0.07 վայրկյան տևողությամբ գործով տուժող Արշակ Գալստյանի կողմից օգտագործված (...) հեռախոսահամարին կատարված ելքային հեռախոսազանգերի հանգամանքին՝ Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով առկա չէ որևէ ապացույց այդ հեռախոսազանգերի բովանդակության վերաբերյալ, բացի այդ, գործի նյութերով չի ապացուցվում, թե այդ հեռախոսազանգերը արդյոք կատարվել են Դավիթ Դեղոյանի ներկայությամբ կամ արդյոք վերջինս լսել է այդ խոսակցությունը: Այսինքն՝ Դատարանին չներկայացվեց բավարար ապացույց այն մասին, որ Կարեն Մինասյանը նախապես է պայմանավորվել հանդիպել Արշակ Գալստյանին, ինչի մասին տեղյակ է եղել նաև Դավիթ Դեղոյանը:

(...) [Ա]ռաջադրված մեղադրանքից նույնպես չի հետևում, որ Կարեն Մինասյանը նախապես պայմանավորվածություն է ունեցել հանդիպել Արշակ Գալստյանին: (...) Դատարանը եզրահանգում է, որ առաջադրված մեղադրանքով չի երևում այն հանգամանքը, թե Կարեն Մինասյանը Արշակ Գալստյանին ինչ նպատակով է սպանել՝ հայհոյանքի, թե նրանց միջև առկա գումարային հարցերի շուրջ տարաձայնությունների: Այսինքն՝ չի երևում, թե որ պահից է առաջացել Կարեն Մինասյանի մոտ հանցագործության կատարման սուբյեկտիվ կողմը, ինչի մասին էլ կարող էր տեղյակ լինել Դավիթ Դեղոյանը:

8

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմնվելով դատաքննությամբ հետազոտված ապացույցների վրա` Դատարանը հանգում է այն հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի

38-104-րդ

հոդվածի

1-ին

մասով

ամբաստանյալին

առաջադրված

մեղադրանքը հիմնավորված չէ, այն դատաքննությամբ չապացուցվեց, այդ մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ վերաբերելի բավարար ապացույցներ դատարանին չներկայացվեցին։

Դատավճռով մեջբերված փաստական հանգամանքները համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցայի համատեքստում՝ Դատարանը գտնում է, որ Դավիթ Դեղոյանի կողմից կատարված արարքը համապատասխանում է վկայակոչված հոդվածի հատկանիշներին: (...)ե2:

6.1. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռի հիմքում, ի թիվս այլոց, դրել է նաև հետևյալ ապացույցները.

- Ամբաստանյալ Դավիթ Դեղոյանի ցուցմունքներն այն մասին, որ ((...) Կարեն

Մինասյանն իր հորաքրոջ տղան է, իսկ Արշակ Գալստյանը վերջինիս հորաքրոջ տղան է: Դեպքի օրը Կարեն Մինասյանը զանգահարել է իրեն, որ գնա նրա հետ մի քանի տեղ, ինքն ասել է, որ գործեր ունի: Այդ օրը մի քանի անգամ խոսել է Կարեն Մինասյանի հետ, հետո ժամը 16:00-ի սահմաններում գործերը վերջացրել է ու գնացել տուն (...): 20:00-ի սահմաններում Կարեն Մինասյանը եկել է իրենց բակ և ասել, որ ալկոհոլ է օգտագործել ու չի ցանկանում մեքենան վարել, խնդրել է, որ ինքը վարի Կարեն Մինասյանի մեքենան: Գնացել են Նորք, որտեղ Կարեն Մինասյանը հանդիպել է իր ընկեր Էդգարին: Ինքը Էդգարին ու Կարեն Մինասյանին թողել, գնացել է տուն: Գիշերը 22:30-23:00-ի սահմաններում, ժամը կոնկրետ չի հիշել, Կարեն Մինասյանի պահանջով գնացել է Նեպտունի մոտ, Կարեն Մինասյանը մոտեցել է մեքենային ու նստել իր հետնամասում, քանի որ մեքենան աջ ղեկ էր: Այնուհետև իրեն Կարեն Մինասյանը առաջարկել է տուն գնալ, հանկարծ ճանապարհին նկատել է Արշակ Գալստյանի կանգնած մեքենան և ասել է (քշի՛ե: Քշել է մեքենայի մոտ, ցանկացել է կանգնել, բայց արդեն Կարեն Մինասյանն ու Արշակ Գալստյանը մեքենայի միջից իրար հետ լավ չէին խոսում: (…) Կարեն

2

Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 121-125:

9

Մինասյանն ասել է. (հետ տու մեքենան, մի հատ դեմքը տենամե: Հետ տալու ժամանակ շխկոց է լսել, հետ է նայել, ու այդ ժամանակ Կարեն Մինասյանը կրակել է: Ինքը գլուխը բռնել է, քանի որ իր աչքի առաջ հորաքրոջ տղան իր հորաքրոջ տղային է սպանել: Կրակոցները դադարելուց հետո Կարեն Մինասյանն ասել է, որ քշի, և ինքը վեր է թռել: Կարեն Մինասյանն իրեն ասել է, որ գնա օդանավակայան, հետո օդանավակայանում ասել է, որ իջնի մուտքի մոտ, փող կտան, որ բերի Կարեն Մինասյանին: (...) Գումարը վերցրել է, տվել Կարեն Մինասյանին ու տաքսիով գնացել է, մեքենայի բանալիները տվել է Գևորին ու գնացել տուն (...)ե:

Պաշտպանի հարցերին պատասխանելիս Դ.Դեղոյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ ((...) [Ի]նքը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել երկուսի հետ էլ: (...)

Զենքի մասին տեղեկություն չի ունեցել մեքենայի մեջ եղել է, թե ոչ, բայց իր կարծիքով, նախապես դրված է եղել: Այդ օրը, երբ միասին էին, զենքի մասին խոսակցություն չի լսել և չի եղել: Իր հետ եղած ժամանակ զենք չի դրվել մեքենայի մեջ (...)ե: Մեղադրողի հարցերին պատասխանելիս ամբաստանյալը նշել է, որ ((...) Կարեն

Մինասյանն ու Արշակ Գալստյանը երկար ժամանակ իրար հետ չէին խոսում (...) [Վ]երջին 7-8 տարին նրանք լարված էին, բայց ինքը կապ չուներ իրենց լարվածության հետ (...): (...) [Ի]ր մոտ սպառնալիքներ չեն եղել Արշակ Գալստյանի հասցեին: (...) 2-րդ անգամ Կարեն Մինասյանը զանգել է 22:30-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, ինքը գնացել է, Կարեն Մինասյանը եկել է իր կողմ, նստել իր հետնամասում, նրան հարց չի տվել, թե ինչու է նստել մեքենայի հետևում, քանի որ նախկինում էլ են եղել դեպքեր, որ Կարեն Մինասյանը նստել է մեքենայի հետևում: (...) Երբ ճանապարհին էր, չի լսել ու չի նկատել, որ Կարեն Մինասյանը Արշակ Գալստյանի հետ խոսեր, իրենք այդ հարաբերությունների մեջ չէին, որ իրար հետ խոսեին: Երբ Կարեն Մինասյանը Արշակ Գալստյանի մեքենան տեսել է, ասել, որ ինքը քշի գնա մեքենայի մոտ: Ինքը միտում չի ունեցել մեքենան փակելու, ցանկանում էր փողոցը չփակել, կանգնել է, որ Կարեն Մինասյանը իջնի, սակայն չի իջել և ասել է, որ մեքենան հետ տա, որ դեմքը տեսնի ու այդ ընթացքում իրար հետ խոսում էին: Հետ տալու ժամանակ շխկոց է լսել, նայել է հետ ու արդեն կրակել է Կարեն Մինասյանը: (...)ե:

10

Մեղադրողի այն հարցին, թե ավտոմեքենան տեղաշարժվելու ընթացքում, երբ գնում էին 4-րդ գյուղ, այդ ընթացքում Կարեն Մինասյանին զանգ եղել է, կամ ինքը որևէ մեկին զանգել է, մասնավորապես Արշակ Գալստյանի հետ խոսել է, թե ոչ, Դավիթ Դեղոյանը պատասխանել է, որ ((...) Կարեն Մինասյանը միշտ հեռախոսով (բզբզում էե

շուտ-շուտ խոսում, ուշադրություն չի դարձրել խոսացել է, թե ոչ: (...) [Ա]յդպիսի բան չի նկատել, որ խոսացած լիներ, և ինքը կյանքում չէր պատկերացնի, որ նրանք ինչ որ երկուսով իրար հետ հեռախոսով խոսային, նրանք այդ հարաբերությունների մեջ չէին: (...)ե:

Դատարանի հարցերին պատասխանելիս ամբաստանյալը հայտնել է, որ ((...) Երբ

ինքը մոտեցել է Արշակ Գալստյանի մեքենային, պատուհանը իջեցրած խոսում էին, Կարեն Մինասյանը Արշակ Գալստյանին հարցրել է, թե ինչ կա: Արշակ Գալստյանը հայհոյել է, մեքենան հետ էր տալիս, հայհոյանքի հետ շխկոցը լսեց ու եղավ մնացածը։ (...) Քիչ են եղել դեպքերը, որ Կարեն Մինասյանը նստեր մեքենայի հետնամասում, բայց

եղել են: Երբեմն, երբ քաղաքից դուրս են գնացել, ինքն է վարել Նիսան Տիդան, Կարենը այլ մեքենա ուներ, այդ Նիսան Տիդան Կարենի կնոջն էր: (...) [Մ]ինչև այդ դեպքը ոչ Կարեն Մինասյանի, ոչ էլ նրա կնոջ մեքենայում չի տեսել փամփուշտներ, փամփշտակալներ կամ զենքե:

- Վկա Գևորգ Խաչատրյանի ցուցմունքներն այն մասին, որ ((...) Գիշերը՝ 1:00-1:30-ի

ժամանակահատվածում, Կարեն Մինասյանը՝ կնոջ եղբայրը, զանգել ասել է, որ մեքենան օդանավակայանում է, շտապ գնա և վերցնի: (...) Ինքը գնացել, մեքենան բերել է բակ (…)ե:

- Վկա Համբարձում Գևորգյանի ցուցմունքներն այն մասին, որ ((...) [Կարեն

Մինասյանը] օդանավակայանից գիշերն է զանգել 22:00-00:00-ի սահմաններում, ասել, որ եթե կարող է 100.000 դրամ տանի, գնում է Ռուսաստան, ոչինչ չհարցնի: Ինքը գնացել է, ճանապարհին ինքը զանգել ասել է, որ օդանավակայանում է, Դավիթը եկել, գումարը վերցրել է (…)ե:

- Վկա Անի Խաչատրյանի ցուցմունքներն այն մասին, որ ((...) Գիտի, որ մեքենայի

մեջ Դավիթը եղել է, համոզված է, որ նա գիտեր ուր է գնում, ինչ է անում, որովհետև

11

Դավիթը միշտ Կարենի կողքին է եղել, նրանց տան անդամն է եղել: Ինքը տեղյակ է եղել, որ Կարենն ու Արշակը իրար հետ խնդիրներ են ունեցել։ (...) Դավիթը, տեղյակ լինելով, որ նրանք լարված են, այդ ընթացքում ինքն էլ լավ հարաբերություններ չուներ Արշակի հետ: Հարևանի տղայի բանակի քեֆին լարված նայում էր Արշակին: (...) Դավիթն ու Կարենը շատ լավ հարաբերությունների մեջ են եղել: Զանգել է Դավիթին, ասել է մոտեցի իմ մեքենայով, տեսանյութի մեջ էլ, երևում է ոնց է մոտեցել մեքենային, ոնց է կրակել, ոնց է ճանապարհել: Ամեն ինչ պարզ երևում է: Կարող է ճանապարհին է իմացել, որ գնում են այդպիսի բան անելու, որովհետև զենքը մեքենայի մեջ է եղել: Իր ենթադրությունը եղել է նրա հիման վրա, որ եթե մարդը տեղյակ չլինի ինչ է անում, ոնց կարող է հանգիստ քշել տանել օդանավակայան, շոկի չենթարկվել: Չի տեսել, որ երբևէ երեքով իրար հետ վիճեն: Դավիթի կողմից սպառնալիքներ չի տեսել, բայց Կարենի կողմից տեսել է: Հետևում էր Արշակին ու խոսակցության մեջ ասել է, որ խփելու եմ (…)ե:

- Տուժողի իրավահաջորդ Էդիկ Գալստյանի ցուցմունքներն այն մասին, որ ((...)

[Դավիթ] Դեղոյանին չի ճանաչում, բայց իմացել է ում տղան է: (Հիմար խելքիե պատճառով գնացել ընկել է փորձանքի մեջ: (...) Չի կարող ասել Դ.Դեղոյանն այդ ամենի մասին իմացել է, մասնակցել է, թէ ոչ: Դեպքի ժամանակ տեսագրությունը տեսել է, որ Դավիթն է տարել բերել, գիտի, որ մասնակից և օժանդակող մարդ է եղել: (...) [Ո]չ մի փաստ չունի, որ Դավիթը իմացել է, որ կրակոց է լինելու: Ուղղակի եզրակացնում է, որ կարող էր և միակ մարդն էր, որ կարող էր կանխեր այդ դեպքը, մի բան աներ, քշեր, փախներ, ինքը լսել էր, որ իրար հետ վիճում են, հայհոյում են (…)ե:

- Առգրավում կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որի՝ ((...) Գևորգ

Խաչատրյան[ի]ց առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող 475271 գործարանային համարի ինքնաձիգը (...): Վերջինս հայտարարել է, որ իր կողմից ներկայացված ինքնաձիգը ինքը հայտնաբերել է Կարեն Մինասյանին պատկանող ավտոմեքենայի միջիցե:

- Խուզարկություն կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որի՝ ((...) [Խ]ուզարկության է ենթարկվել (...) (Նիսան Տիդաե մակնիշի 34 RQ 834 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել և առգրավվել են

12

կտորի մեջ փաթաթված ինքնաձիգի 3 պահունակներ, որոնցից մեկի մեջ առկա է եղել 1 փամփուշտ, իսկ երկուսի մեջ՝ 30-ական փամփուշտներ (...)ե:

- Տրանսպորտային միջոցը զննելու մասին արձանագրությունը, համաձայն որի`

((...) [Զ]ննության է ենթարկվել (Նիսան Տիդաե մակնիշի 34 RQ 834 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և պարզվել է, որ ավտոմեքենայի բեռնախցիկում՝ հատակին ընկած է տարանջատիչ առարկա (պոլկա): Այն զննության ժամանակ տեղադրվել է իր տեղում՝ հետևի նստատեղերի և բեռնախցիկի արանքում և ձեռքով վեր բարձրացնելու դեպքում հեշտությամբ դուրս է եկել իր տեղից և ընկել է բեռնախցիկի մեջ: (...) Զննության արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի հետևի նստատեղերին նստած անձը հեշտությամբ կարող է տարանջատիչ առարկան (պոլկա) վեր բարձրացնել, բեռնախցիկում դնել կամ այնտեղից վերցնել իրեր և առարկաներե: -

Բջջային

հեռախոսահամարների

վերծանումները

զննելու

մասին

արձանագրությունը, համաձայն որի` ((...) [Զ]ննության են ենթարկվել մեղադրյալ

Կարեն Ռաֆաելի Մինասյանի, (...) մյուս մեղադրյալ Դավիթ Զոհրաբի Դեղոյանի, (...) հանգուցյալ Արշակ Էդիկի Գալստյանի կողմից դեպքի կատարման ժամանակ օգտագործված (...) բջջային հեռախոսահամար[ներ]ի վերծանումները: Զննությամբ պարզվել է, որ (...) մեղադրյալ Կարեն Մինասյանի կողմից օգտագործված (...) բջջային հեռախոսահամարից ժամը 23.41.15-ին առկա է 2.06 վայրկյան տևողությամբ ելքային հեռախոսազանգ գործով տուժող Արշակ Գալստյանի կողմից օգտագործված (...) հեռախոսահամարին: (...)

Մեղադրյալ

Կարեն

Մինասյանի

կողմից

օգտագործված

(...)

բջջային

հեռախոսահամարից ժամը 23.44.45-ին առկա է 0.07 վայրկյան տևողությամբ ելքային հեռախոսազանգ գործով տուժող Արշակ Գալստյանի կողմից օգտագործված (...) հեռախոսահամարին:

(...)

Զննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Դավիթ Դեղոյանի կողմից օգտագործված (...) բջջային հեռախոսահամարից տուժող Արշակ Գալստյանի կողմից օգտագործված (...) հեռախոսահամարին մուտքային և ելքային հեռախոսազանգեր չեն կատարվելե:

13

- (Զվարթնոցե օդանավակայանում տեղադրված տեսանկարահանող սարքերի կողմից

դեպքի

վերաբերյալ

կատարված

տեսագրությունները

զննելու

մասին

արձանագրությունը, համաձայն որի` ((...) CAM 190 ա[ն]վամբ (...) տեսագրության 06:30

վայրկյանին

վաճառակետի

աջակողմյան

հատվածից,

առաջ

քայլելով,

Կարեն

Մինասյանին է մոտենում Դավիթ Դեղոյանը և, ձախ ձեռքը տաբատի գրպանից հանելով, Կարեն Մինասյանին է տալիս ինչ-որ բան՝ քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ գումար և Կարեն Մինասյանը, գումար փոխանցելով վաճառակետում գտնվող աղջկան, վերցնում է անձնագիրը և ինքնաթիռի տոմսը, շարժվելով վաճառակետի աջակողմյան հատված, տեսադաշտից հեռանում է, իսկ Դավիթ Դեղոյանը,

մի

քանի

վայրկյան

սպասելով

վաճառակետի

դիմաց,

այնտեղի

աշխատակցից ինչ-որ բան վերցնելուց հետո քայլում է վաճառակետի աջակողմյան հատված և տեսադաշտից հեռանում է:

(...)

CAM 54 անվամբ տեսագրությունում պատկերված է երկրորդ հարկի մուտքը, որի վերևում հայերեն գրված է (մեկնումե: Տեսագրության 00:50 վայրկյանին միասին դուրս են գալիս Կարեն Մինասյանը և Դավիթ Դեղոյանը: Կանգնում են մուտքի դիմաց մի քանի վայրկյան հետո գրկախառնվում են, որից հետո Կարեն Մինասյանը գնում է ներս, իսկ Դավիթ Դեղոյանը առաջ քայլելով մոտենում է էկրանի ստորին մասին և տեսադաշտից հեռանում է: (...)ե:

-

Դեպքի

վայրին

հարակից

շենք-շինությունների

վրա

տեղադրված

տեսանկարահանող սարքերի կողմից դեպքի վերաբերյալ կատարված տեսագրությունը զննելու մասին 2018 թվականի մայիսի 14-ին կազմված արձանագրությունը, համաձայն որի` ((...) Ճանապարհի դիմացի ուղեմասի երթևեկելի գոտուց դուրս կայանված է բաց

գույնի ավտոմեքենա, որի մակնիշը և համարանիշերը հնարավոր չէ տարբերակել: Այդ ավտոմեքենայի հարևանությամբ՝ առաջնամասի մոտ, կանգնած է մի բաց գույնի ավտոմեքենա, որի մակնիշը և համարանիշերը նույնպես հնարավոր չէ տարբերակել: Այդ

ավտոմեքենան

հետընթաց

է

կատարում,

հավասարվում

է

կայանված

ավտոմեքենային, այնուհետև մի քանի մետր կրկին առաջ է ընթանում և 2-ից 3 վայրկյան

14

կանգնելուց հետո, առաջ ընթանալով արագացնում է ընթացքը և տեսադաշտից դուրս գալիսե3:

7. Վերաքննիչ դատարանն իր` 2019 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ արձանագրել

է

հետևյալը.

((...)

Կարեն

Մինասյանի

հանցագործության

օժանդակությունը Դավիթ Դեղոյանի կողմից եղել է նախապես խոստացված, հետևաբար Առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ ամբաստանյալի՝ հանցանքի օժանդակությունը եղել է նախապես չխոստացված, հիմնազուրկ են և չեն բխում գործի փաստական հանգամանքներից:

Առաջին ատյանի դատարանը գնահատել է միայն Դ.Դեղոյանի գործողությունները հանցանքի կատարումից հետո, այնինչ, վերջինիս գործողությունները մինչ հանցանքի կատարումը գնահատելու պարագայում ակնհայտ է, որ Դ.Դեղոյանը տեղյակ է եղել Կ.Մինասյանի կողմից պլանավորվող հանցանքի կատարման մասին: (...)

Մասնավորապես՝ (...) [Դավիթ Դեղոյանի] ցուցմունքից ակնհայտ է, որ դեպքի օրը երկար ժամանակ ավտոմեքենան գտնվել է Դավիթ Դեղոյանի մոտ: Դավիթ Դեղոյանը ավտոմեքենայում եղել է մենակ, սակայն Կ.Մինասյանը մոտենալով ավտոմեքենային նստել է հետևի նստատեղին, այնինչ առջևի նստատեղին ոչ մեկ նստած չի եղել: (...) Կ.Մինասյանը նստել է հետևի նստատեղին, քանի որ բավական դժվար կլիներ աջակողմյան ղեկ ունեցող մեքենայի վարորդի կողքի նստատեղից Ա.Գալստյանին կրակելը:

Դավիթ Դեղոյանը նշել է, որ Նիսան Տիդան Կարենի կնոջն էր, մինչև այդ դեպքը ոչ Կարեն Մինասյանի ոչ էլ կնոջ մեքենայում չի տեսել փամփուշտներ, փամփշտակալներ կամ զենք: Այսինքն, ակնհայտ է, որ կնոջ մեքենայում նախապես զենք չի եղել, զենքը ավտոմեքենայում է եղել առնվազն դեպքի օրը:

Այն, որ Դ.Դեղոյանը տեղյակ է եղել Կարեն Մինասյանի և Արշակ Գալստյանի հանդիպման

մասին,

ապացուցվում

է

հեռախոսահամարների

վերծանումները

զննելու

3

Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 103-120:

այն

հանգամանքով,

մասին

(...)

որ

բջջային

արձանագրության

15

համաձայն՝

Կարեն

Մինասյանի

կողմից

օգտագործված

(...)

բջջային

հեռախոսահամարից ժամը 23.41.15-ին առկա է 2.06 վայրկյան տևողությամբ, իսկ ժամը 23.44.45-ին՝ 0.07 վայրկյան տևողությամբ ելքային հեռախոսազանգեր գործով տուժող Արշակ Գալստյանին: Այսինքն, այդ ժամանակահատվածում Դավիթ Դեղոյանը և Կարեն Մինասյանը միասին գտնվել են մեքենայի մեջ: Հետևաբար, Դավիթ Դեղոյանը չէր կարող չլսել Կ.Մինասյանի հեռախոսազրույցը: Այս հեռախոսազրույցներից Դավիթ Դեղոյանը արդեն իսկ տեղյակ է եղել, որ Կարեն Մինասյանը և Արշակ Գալստյանը հանդիպելու են: Դավիթ Դեղոյանը նշել է, որ երբ Կարեն Մինասյանը Արշակ Գալստյանի մեքենան տեսել է, ասել, որ ինքը քշի գնա մեքենայի մոտ: Ինքը միտում չի ունեցել մեքենան փակելու, ցանկանում էր փողոցը չփակել, կանգնել է, որ Կարեն Մինասյանը իջնի, սակայն չի իջել և ասել է, որ մեքենան հետ տա, որ դեմքը տեսնի ու այդ ընթացքում իրար հետ խոսում էին: Հետ տալու ժամանակ շխկոց է լսել, նայել է հետ ու արդեն կրակել է Կարեն Մինասյանը: Մի դեպքում էլ ասել է, որ երբ ինքը մոտեցել է Արշակ Գալստյանի մեքենային,

պատուհանը

իջեցրած

խոսում

էին,

Կարեն

Մինասյանը

Արշակ

Գալստյանին հարցրել է, թե ինչ կա: Այսինքն, ըստ Դավիթ Դեղոյանի՝ նա մեքենան հետ է տվել, որ Կարեն Մինասյանը խոսի Արշակ Գալստյանի հետ: Սակայն, մեկ այլ դեպքում էլ նշել է, որ հայհոյանքի հետ շխկոցը լսեց ու եղավ մնացածը, այսինքն հայհոյանքը և կրակոցը լսել է միաժամանակ, ինչից էլ պարզ է դառնում, որ վերջիններս չեն խոսել իրար հետ, ավելին, Կարեն Մինասյանը խոսելու մտադրություն չի ունեցել [Արշակ Գալստյանի] հետ:

Դավիթ Դեղոյանի պնդումն այն մասին, որ կրակոցի ժամանակ ինքը գլուխը բռնել է, քանի որ իր աչքի առաջ հորաքրոջ տղան իր հորաքրոջ տղային է սպանել: Կրակոցները դադարելուց հետո Կարեն Մինասյանն ասել է, որ քշի և ինքը վեր է թռել, հերքվում է տեսաձայնագրությամբ, համաձայն որի՝ Կարեն Մինասյանի կողմից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո՝ 2-3 վայրկյան հետո, մեքենան սրընթաց շարժվում է դեպի առաջ:

Ինչպես վկա Անի Խաչատրյանը, այնպես էլ գործով այլ վկաներ իրենց ցուցմուքներում նշել են, որ Դավիթ Դեղոյանը մշտապես գտնվել է Կարեն Մինասյանի կողքին: Տեղյակ է եղել իրենց լարված հարաբերությունների մասին: Դավիթը, տեղյակ

16

լինելով, որ նրանք լարված են, այդ ընթացքում ինքն էլ լավ հարաբերություններ չուներ Արշակի հետ: Գործով տուժող Արշակ [Գ]ալստյանի հայրն իր ցուցմունքում նշել է, որ չորս օր շարունակ որդուն հետևում էին և մտածում էին, որ Կարենն է: Այս հանգամանքը ևս վկայում է այն մասին, որ Դավիթ Դեղոյանը տեղյակ էր նախապատրաստվող սպանության մասին:

(…)

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ իրավաչափ չէ ամբաստանյալ Դավիթ Դեղոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները (…): Սույն գործով հաստատված է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Դավիթ Դեղոյանը նախապես խոստացած լինելով խոչընդոտները վերացնել, հանցագործության միջոցները և գործիքները, հանցագործության հետքերը, ինչպես նաև հանցագործին թաքցնել, օժանդակել է Կարեն Մինասյանին՝ Արշակ Գալստյանին սպանությամբ՝ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելուն4:ե:

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքների հեղինակների կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոքաբերները նշել են, որ սույն քրեական գործով ձեռք բերված և

դատաքննությամբ

հետազոտված

ապացույցներով

չի

հիմնավորվում

այն

հանգամանքը, որ Դավիթ Դեղոյանն իմացել է Արշակ Գալստյանին սպանելու Կարեն Մինասյանի մտադրության մասին և հանցագործության օբյեկտիվ կողմի իրագործումը սկսելուց մինչև ավարտին հասցնելը նախապես խոստացել է օժանդակել նրան: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, խախտելով ապացույցների գնահատման կանոնները 4

Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 67-70:

17

և չափանիշները, չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ մեղադրանքի և ի վնաս

ամբաստանյալի,

բացառապես

հիմնվելով

սուբյեկտիվ

կարծիքների

և

ենթադրությունների վրա, գտել է, որ Դավիթ Դեղոյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված հանցակազմի տարրեր, և վերջինիս կատարած արարքին իրավական գնահատական պետք է տրվի ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածի հատկանիշներով:

Բողոքների հեղինակները նաև փաստել են, որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ, 358-րդ հոդվածների, ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ, 104-րդ հոդվածների մեկնաբանությունները հակասում են հիշյալ նորմերին Վճռաբեկ դատարանի որոշումներում տրված մեկնաբանություններին:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 29-ի դատավճռին կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն

է.

հիմնավորված

և

պատճառաբանված

են

արդյո՞ք

ամբաստանյալ

Դ.Դեղոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11.

ՀՀ

քրեական

օրենսգրքի

104-րդ

հոդվածի

1-ին

մասի

համաձայն՝

(Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը (…)ե: ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` (Օժանդակող է

համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել

հանցագործին,

հանցագործության

միջոցները

կամ

գործիքները,

18

հանցագործության

հետքերը

կամ

հանցավոր

ճանապարհով

ձեռք

բերված

առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաներըե:

Մեջբերված

քրեաիրավական

դրույթի

վերաբերյալ

Վճռաբեկ

դատարանն

Անդրանիկ Ասլանյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. ([Օ]ժանդակողը կատարողից տարբերվում է նրանով, որ նա հանցագործության օբյեկտիվ կողմն անմիջականորեն չի կատարում, այլ կամ հանցագործությունը նախապատրաստելու ընթացքում կամ դրա ավարտման փուլում աջակցություն է ցույց տալիս

կատարողին`

ստեղծելով

հանցագործության

ավարտման

իրական

հնարավորություններ։

ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում սպառիչ թվարկված են այն եղանակները

և

միջոցները,

որոնցով

օժանդակողը,

չկատարելով

տվյալ

հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն, մասնակցում է հանցագործությանը։ Օրենքում չնշված այլ եղանակներով օժանդակությունը բացառվում է։ Մասնավորապես, օժանդակող է այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է.

ա) Միջոցներ կամ գործիքներ տրամադրելով (ֆիզիկական օժանդակություն)։ Օժանդակության այս տեսակն արտահայտվում է այնպիսի գործողություններով, որոնք ուղղված են հանցագործության միջոցներ և գործիքներ տրամադրելու, խոչընդոտներ վերացնելու միջոցով կատարողի կողմից հանցակազմի օբյեկտիվ կողմի իրականացումը հեշտացնելուն։

բ)

Խորհուրդներով,

ցուցումներով,

տեղեկատվություն

տրամադրելով

(ինտելեկտուալ օժանդակություն)։ Այն արտահայտվում է արարքի հոգեբանական կողմին վերաբերող գործողություններով, որոնք ուղղված են կատարողի մոտ հանցագործության

կատարման

վճռականությունն

ամրապնդելուն,

առավել

արդյունավետ գործողություններ կատարելու ուղիներ գտնելուն և այլն։ Անհրաժեշտ է նկատի

ունենալ,

որ

պարտակման,

հանցավոր

ճանապարհով

ձեռք

բերված

առարկաների ձեռք բերման կամ իրացման նախապես խոստումը ոչ թե ֆիզիկական, այլ ինտելեկտուալ օժանդակություն է։ Այլ կերպ` արարքն օժանդակություն որակելու

19

համար այս դեպքերում չի պահանջվում խոստման ռեալ (իրական) կատարում և նույնիսկ այն կատարելու մտադրություն։

գ) Խոչընդոտները վերացնելով (կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ ինտելեկտուալ):

Սուբյեկտիվ կողմից օժանդակությունը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ ինքը մասնակցում է կատարողի կողմից իրականացվող հանցագործությանը և ցանկանում է մասնակցել։ Ինչ վերաբերում է հանցագործության վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորվող մեղքի ձևին, ապա դրանց նկատմամբ կարող է դրսևորվել և՛ ուղղակի, և՛ անուղղակի դիտավորությունե5: 11.1. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ օժանդակությունն առկա է միայն այն դեպքում, երբ անձը հանցագործությունն սկսելուց առաջ կամ դրա ընթացքում, սակայն մինչև հանցագործության ավարտը վերոնշյալ եղանակներից որևէ մեկով կամ մի քանիսով նպաստում է կատարողի կողմից հանցագործության կատարմանը կամ դրա ավարտին հասցնելուն: Եթե վերը թվարկված գործողությունները

կատարվում

են

հանցագործության

ավարտից

հետո,

ապա

օժանդակությունը բացառվում է:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (Ծանր կամ

առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը` հանցանք կատարած անձի, ինչպես

նաև

հանցագործության

կատարման

գործիքների

ու

միջոցների,

հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը (…)ե:

12.1.

Քննարկվող

հանցակազմի

հիմնական

անմիջական

օբյեկտն

արդարադատության մարմինների նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են:

Հանցագործության

նախապես

չխոստացված

պարտակման

հանցակազմի

օբյեկտիվ կողմը դրսևորվում է հանցանք կատարած անձին, հանցագործության

Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անդրանիկ Ասլանյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԷԴ/0125/01/09 որոշման 24-26-րդ կետերը։

5

20

միջոցներն ու գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները թաքցնելու մեջ։

Սուբյեկտիվ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածով արգելված արարքը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Այսինքն՝ հանցավորը գիտակցում է, որ իր գործողություններով նպաստում է բուն հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին թաքցնելուն և ցանկանում է դա:

13. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում ներկայացված իրավանորմերը և շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է,

որ

հանցագործության

օժանդակությունը

սահմանազատելու

համար

առանցքային

դիտավորության

ուղղվածության

հանցագործության

նշանակություն

բացահայտումը։

պարտակումից

ունի

հանցավորի

Մասնավորապես,

եթե

օժանդակության ժամանակ հանցավորի դիտավորությունն ուղղված է կոնկրետ հանցագործությանը մասնակցելուն, կատարողի կողմից հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացումը հեշտացնելուն կամ կատարողի մոտ հանցանքը կատարելու հա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ԵԴ/0359/01/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել