Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հայրապետյան — ՎԴ/3346/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հայրապետյան — ՎԴ/3346/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/3346/05/194 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Գագիկ Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գագիկ Հայրապետյանի ընդդեմ ՀՀ կառավարության ն Երնանի քաղաքապետարանի՝ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը չկատարելու, ն որպես հետնանք՝ որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանց, մասնավորապես՝ Գագիկ Հայրապետյանի կրած վնասը չհատուցելու՝ ՀՀ կառավարության ն Երնանի քաղաքապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գագիկ Հայրապետյանը պահանջել է

Ամբողջ Տեքստ

//ԹՏԵՆՆԿԾՆ

Ս Խո Տ. 7 Տ

ՀՈՅ ԸՇ՞՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3346/05/19

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3346/05/19

Նախագահող դատավոր՝ Ա. (Թովմասյան

Դատավորներ՝ Ս. Հովակիմյան

Ա. Առաքելյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի հոկտեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գագիկ Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գագիկ Հայրապետյանի ընդդեմ ՀՀ կառավարության ն Երնանի քաղաքապետարանի՝ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը չկատարելու, ն որպես հետնանք՝ որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանց, մասնավորապես՝ Գագիկ Հայրապետյանի կրած վնասը չհատուցելու՝ ՀՀ կառավարության ն Երնանի քաղաքապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գագիկ Հայրապետյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141--Ն որոշումը չկատարելու, Ա որպես հետնանք՝ որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանց, մասնավորապես՝ Գագիկ

2

Հայրապետյանի կրած վնասը չհատուցելու՝ ՀՀ կառավարության ն Երնանի քաղաքապետի անգործությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ՝ Դատարան) 17.02.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.10.2022 թվականի որոշմամբ Գագիկ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 17.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սուն գործով վճռաբեկ բողո. է ներկայացրել իրլ)թԳագիկ Հայրապետյանը (ներկայացուցիչ՝ Վարդան Ջիլավյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ կառավարությունը (ներկայացուցիչ՝ Գայանե Կարապետյան):

2.Ն Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից Լին արձանագրության Էին հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 144-րդ հոդվածի Լին մասը, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գագիկ Հայրապետյանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով տուժող ճանաչվելու Ա իր կրած վնասի չափի հաստատված լինելու պայմաններում ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն ն 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշումների ուժով ունեցել է «օրինական սպասելիք» իր գույքային իրավունքները վերակաեգնելու համար:

Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի հիմքերն առ այն, որ Դատարանի եզրահանգումները՝ ՀՀ կառավարության` սույն գործով ոչ պատշաճ պատասխանող հանդիսանալու վերաբերյալ, անհիմն են: Անհիմն է նան Վերաքննիչ դատարանի այն հետնությունը, որ ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342Ա որոշմամբ ամրագրված գործողություների կատարման հարցում անգործություն դրսնորելու իրավաչափության գնահատումը սուն հայցի առարկայի ն գործի քննության շրջանակից դուրս է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 1210.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության:

Յ

2.2. ՀՀ կառավարության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքի հիմքը, որ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը կատարելու ուղղությամբ ՀՀ կառավարությունը դրսնորել է անգործություն, անհիմն է, քանի որ Երնանի քաղաքապետը նշված որոշմամբ իրեն պատվիրակված լիազորությունների իրականացումը կազմակերպում ն ղեկավարում է ինքնուրույն ն սեփական պատասխանատվությամբ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, մերժելով հայցվորի վերաքննիչ բողոքը, հիմնավոր կերպով եզրահանգել է, որ հայցի առարկայի ն գործի քննության ծավալի շրջանակներում չի կարող ներառվել որնէ այլ իրավական ակտով, այդ թվում ՀՀ կառավարության 04.04.2013 ց թվականի թիվ 1342Ա որոշմամբ ամրագրված գործողությունների կատարման հարցում անգործություն դրսնորելու իրավաչափության գնահատումը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշման 1-ին կետով այդ որոշման հավելվածում նշված տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ (..): Իսկ նույն որոշման հավելվածի 8-րդ կետում որպես գերակա հանրային շահ ճանաչվող տարածք նշվել է՝ «Կարապետ Ուլնեցու 1, 1-ին Եկմալյան 6, 1-ին Եկմալյան 8, 1-ին Եկմալյան 14» տարածքը:

2) Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0230/01/12 քրեական գործով 11.12.2013 թվականին կայացրած դատավճռի համաձայն՝ «..Գագիկ Պապոյանը 1-ին Եկմալյան 6-14 հասցեում կառուցվելիք շենքից բնակարաններ տրամադրելու պատրվակով Գագիկ Հայրապետյանի հետ 2007 թվականի փետրվարի 14-ին ն օգոստոսի 13-ին կնքել է առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնց հիման վրա նրանից մինչն 2008 թվականի հունվարի 7-ն ստացել է 44.185.250 ՀՀ դրամ: Այնուհետն, շարունակելով իր հանցավոր մտադրությունն իրականացնելը, 2009 թվականի օգոստոսի 26-ին կնքած պայմանագրով բնակարանները փոխարինել է Արամի փողոցի 72-80 հասցեում կառուցվող շենքի «Գ» մասնաշենքի 7-րդ հարկի աջ հատվածի 131.9 Ա 92.65 քմ մակերեսով բնակարաններով, որոնցից վերջինը 2010 թվականի հունիսի 18-ին կնքած համաձայնագրով փոխարինել է նույն մասնաշենքի 8-րդ հարկի աջ հատվածի 131.9 քմ մակերեսով բնակարանով, իսկ բնակմակերեսի ավելացման պատրվակով նույն օրը նրանից ստացել է նս 13.055.000 ՀՀ դրամ՝ ընդհանուր առմամբ Գագիկ Հայրապետյանից հափշտակելով 57.240.250 ՀՀ դրամ»:

3) ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշման 1-ին կետով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի «Երնան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաձելու մասին» թիվ 1405-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը:

4

Նույն որոշման 2-րդ կետով այդ որոշման հավելվածում նշված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ (..): Իսկ նույն որոշման հավելվածում որպես գերակա հանրային շահ ճանաչվող տարածք նշվել է՝ «1-ին Եկմալյան 6, 1-ին Եկմալյան 8, 1-ին Եկմալյան 10, 1-ին Եկմալյան 12, 1-ին Եկմալյան 14, Ջափարիձեի 1» տարածքը:

4) 26.07.2013 թվականին Գագիկ Հայրապետյանի ն «Դի ընդ էյջ Գրուպ» ՍՊԸ-ի միջն կնքվել է անշարժ գույքի մասնակի հատուցմամբ օտարման նախնական թիվ 225/Գ-342 պայմանագիրը, համաձայն որի՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի «Երնան քաղաքի Արամի փողոցի 7280 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումները ն ծրագիրը հաստատելու մասին» թիվ 342-Ա որոշման 1-ին կետով հաստատված «Երնան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից (այսուհետ Ծրագիր) տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը» , Երեանի ավագանու 17.04.2013 թվականի «Գույք օտարելու մասին» թիվ 650-Ա որոշումը ն հաշվի առնելով, որ Գագիկ Հայրապետյանը հանդիսանում է Ծրագրի շահառու 39.311 ԱՄՆ դոլարին համարժեք պահանջատիրության չափի մնացորդով կողմերը պարտավորվել են միմյանց հետ կնքել ք. Երնան, Ծիծեռնակաբերդի խճ. 1/2 հասցեում գտնվող, «Դի ընդ էջ Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող կառուցվող շենքից Երնանի քաղաքապետարանի հետ առ 14.05.2013 թվականը համաձայնեցված թիվ 01/18-05/2- 26073-362 կառուցման նախագիծ) տարածքի առուվաճառքի հիմնական պայմանագիր (հատոր 1, գ.թ. 61-63):

5) 26.11.2018 թվականի թիվ 07/83/78 գրությամբ Երնանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը Գագիկ Հայրապետյանին հայտնել է, որ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 114-Ն որոշման հիման վրա Երնանի քաղաքապետարանի կողմից 11.10.2012 թվականին հայտարարվել է մրցույթ, որը չի կայացել՝ մասնակցության հայտ չներկայացվելու պատճառով: Նույն գրությամբ հայտնվել է նան, որ ՀՀ կառավարության վերը նշված որոշումը «Հասարակության ն. պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ուժով համարվում է անվավեր (հատոր 1, գ.թ. 73):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է: առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 10-րդ ն 60-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն

5

էությունը ե որի առկայություեւը հիմնավորվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պետության մասնավոր անձանց սեփականությունն այլոց ապօրինի գործողություններից պաշտպանելու պոզիտիվ պարտականությանը, ինչպես նան հաեցագործությունից տուժած անձաեց իրավունքների ն օրինական շահերի արդյունավետ պաշտպանության երաշխիքներին:

ՀՀ. Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու Ա քաղաքացու հիմնական իրավունքների Ա ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Նշված սահմանադրական նորմը սահմանում է պետության պարտականությունները հիմնական իրավունքների ու ազատություննեի առնչությամբ՝ նախատեսելով այդ պարտականությունների երկու դրսնորում: Ըստ այդ նորմի՝ հանրային իշխանությունը պարտավոր է մի կողմից՝ «հարգել», իսկ մյուս կողմից՝ «պաշտպանել» հիմնական իրավունքներն ու ազատությունները: «Հարգելը» պետության պասիվ վարքագիծն է՝ հիմնական իրավունքով պաշտպանված բարիքին միջամտելուց ձեռնպահ մնալու եղանակով: Ի տարբերություն դրա՝ հիմնական իրավունքները «պաշտպանելը» պետության վրա դնում է պոզիտիվ գործողություններ ձեռնարկելու պարտականություն ի շահ հիմնական իրավունքի կրողների (ֆիզիկական ն իրավաբանական անձանց): Դրանով ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է հիմնական իրավունքներից բխող՝ պետության նեգատիվ ն պոզիտիվ պարտականությունները:

Վճռաբեկ դատարանի բնորոշմամբ` պետության պոզիտիվ պարտականությունների հիմնական հատկանիշն այն է, որ դրանք գործնականում պահանջում են հանրային իշխանություններից ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, մինչդեռ նեգատիվ պարտականությունները պահանջում են ձեռնպահ մնալ անհարկի միջամտությունից: Ըստ այդմ՝ պետության նեգատիվ ն պոզիտիվ պարտականությունների նպատակը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորումն է պետության՝ մի դեպքում՝ ակտիվ, մյուս դեպքում՝ պասիվ դերակատարության միջոցով:

Իր հերթին, պոզիտիվ պարտականության պատշաճ կատարումը ներառում է նյութական ն ընթացակարգային բաղադրիչների առկայություն, որպիսի տարբերակման հիմքում ընկած չափանիշը պետության կողմից ակնկալվող գործողության էությունն է: Նյութական բաղադրիչը ենթադրում է հիմնական իրավունքների ն ազատությունների լիարժեք ու արդյոււավետ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ն ընթացակարգերի ամրագրում, իսկ ընթացակարգային բաղադրիչը պահանջում է հանրային իշխանության մարմինների կողմից այդ կառուցակարգերի ն ընթացակարգերի պատշաճ կենսագործում: Օրենքով հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ն ընթացակարգեր երաշխավորեը 6սահմանադրաիրավական պահանջ է (ՀՀ

6

Սահմանադրության 75-րդ հոդված): Նշված սահմանադրական նորմից բխում է, որ պետությունը, ի դեմս օրենսդիր ու գործադիր մարմինների, պետք է նախատեսի համապատասխան կառուցակարգեր ն ընթացակարգեր, ձեռնարկի այլ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց օգնությամբ հիմնական իրավունքների կրողները կկարողանան իրականացնել իրենց իրավունքները: Այն, թե ինչ տեսակի միջոցառումներ պետք է ձեռնարկեն հանրային իշխանության մարմինները այս կամ այն իրավունքի պաշտպանության պարտականությունը կատարելու համար, կախված է կոնկրետ հիմնական իրավունքի բովանդակությունից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ Եվրոպական դատարան), հստակեցնելով «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության (այսուհետ՝ (Թիվ 1 արձանագրություն) 1-ին հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում պետության պարտականությունների շրջանակը, զարգացրել է պետության պոզիտիվ պարտականությունների գաղափարը: «Վերջինս, մասնավորապես, արտահայտվում է նրանում, որ սեփականության իրավունքի իրական Ա արդյոււավտ իրականացումը կախված չէ լոկ պետության չմիջամտելու պարտականությունից, այլ պահանջում է նան պաշտպանության որոշակի պոզիտիվ միջոցառումներ, մասնավորապես, երբ առկա է անմիջական կապ անձի գույքային իրավունքներն արդյունավետորեն իրացնելու ն այն միջոցառումների միջն, որոնք անձը կարող է իրավաչափորեն ակնկալել իշխանություններից (տե՛ս, Եվրոպական դատարանի ՕԿԽԲԹՈԼՇ12 . 1ՍԹԽՒ) գործով 30.11.2004 թվականի վճիռը, գանգատ թիվ 48939/99, կետ Ւ34):

Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածից բխող պետության պոզիտիվ պարտականություններին վերաբերող մի շարք գործերով Եվրոպական դատարանը, մասնավորապես, կարնորել է լավ կառավարման սկզբունքը: Այս սկզբունքը պահանջում է, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր շահերի առնչվող խնդրի, հատկապես, երբ այն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին, ներառյալ սեփականության իրավունքին, պետական մարմինները պետք է գործեն օպերատիվ, պատշաճ ն, առաջին հերթին, հետնողականորեն (տե՛ս, Եվրոպական դատարանի 86)/616- Ն. ռն, գործով 30.11.2004 թվականի վճիռը, գանգատ թիվ 48939/99, կետ 134, ԽԹՋ6ԺՕէ.Շօտ ՏԱԼ ւ. խ01մ0:. գործով 08.07.2008 թվականի վճիռը, գանգատ թիվ 21151/04, կետ 72, խճոռ խնհճլաշիօ ւ. Թօոուռ գործով 30.09.2020 թվականի վճիռը, գանգատ 68851/16, կետ 70):

Ըստ Եվրոպական դատարանի՝ եթե միջամտությունը սեփականության իրավունքին տեղի է ունենում մասնավոր անձի կողմից, ապա պետությունը կրում է պոզիտիվ պարտականություն ։Օներպետական իրավական համակարգում երաշխավորելու, որ սեփականության իրավունքն արդյունավետորեն :-պաշտպանված է օրենքվ ն նախատեսված են արդյունավետ պաշտպանության միջոցներ, որոնցով միջամտության զոհը կարող է վերականգնել իր իրավունքները, ներառյալ` համապատասխան դեպքերում, պահանջել ցանկացած վնասի վերականգնում (ե՛ս, Եվրոպական դատարանի Ցա եօոց0

չ. Լ. գործով 14.10.2009 թվականի վճիռը, գաեգատ թիվ 70930/01, կետ 67):

7

ՀՀ սահմանադրական դատարանն իր 12.07.2011 թվականի թիվ ՍԴՈ-983 որոշմամբ գտել է, որ սեփականության անձեռնմխելիության սկզբունքը ոչ միայն նշանակում է, որ սեփականատերը՝ որպես սուբյեկտիվ իրավունքների կրող, իրավասու է պահանջելու, որպեսզի այլոք չխախտեն իր սեփականության իրավունքը, այլ նան ենթադրում է պետության պարտականությունը՝ անձի սեփականությունը պաշտպանելու անօրինական ոտնձգություններից: Պետության այս պարտականությունը խնդրո առարկա իրավիճակում պահանջում է ապահովել արդյունավետ կառուցակարգ հանցագործությունից տուժած անձանց գույքային իրավունքների պաշտպանության ն կրած վնասի վերականգնման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետության՝ սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականությունը, ի թիվս այլնի, ներառում է հանցագործությունից տուժած անձանց սեփականության իրավունքի վերականգնումը երաշխավորող կառուցակարգեր սահմանելու ն արդյունավետորեն կիրառելու պարտականություն: Այս պարտականությունը կատարելիս հանրային իշխանությունը պետք է դրսնորի պատշաճ հետնողականություն՝ դրանով հետապնդվող իրավական նպատակին հասնելու համար:

ՀՀ -կառավարությունը, ի կատարումն պետության մասնավոր անձանց սեփականությունն այլոց ապօրինի գործողություններից պաշտպանելու պոզիտիվ պարտականության ն հանցագործությունից տուժած անձանց իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության նպատակի, 04.04.2013 թվականին ընդունել է «Երնան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումները ն ծրագիրը հաստատելու մասին» թիվ 342-Ա որոշումը (այսուհետ` Թիվ 342-Ա որոշում), որով հաստատվել է Երնան քաղաքի Արամի փողոցի 7280 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը:

Նշված պոզիտիվ պարտականության կատարմանն են ուղղած նան ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի ԱԽ 1405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու ն Երնան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Եկմալյան փողոցին հարող տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն (այսուհետ՝ Թիվ 1141-Ն որոշում) որոշման առանձին դրույթներ:

Այսպես, Թիվ 1141-Ն 2-րդ կետով այդ որոշման հավելվածում նշված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ (...):

Նույն որոշման 3-րդ կետով սահմանվել է.

«3. Սահմանել, որ՝

3 սոյն որոշման 1ին կետում նշված տարածքը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Երնանի քաղաքապետը.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման համակարգման ն սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվում է Երնանի քաղաքապետին.

8

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է.

4) սույն որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի ն դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման ն սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է որպես լիազոր մարմին ճանաչված՝ Երնանի քաղաքապետը. (...)»:

Նույն որոշման 4-րդ կետով սահմանվել է.

«Լիազորել Երնանի քաղաքապետին՝

1) անցկացնել հասարակության ն պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապլաարակային սակարկություն՝ մրցույթ հետնյալ նվազագույն պայմաններով՝

(..)

գ. տարածքը ձեռք բերողն ստանձնում է նան տարածքի նախկին ձեռք բերողներ Գագիկ Պապոյանի ն «Նարեկգրա» սահմանափակ -՛պատասխանատվությամբ ընկերության կողմից կադաստրային գրանցում ստացած օտարման գործընթացի հետեանքով առաջացած ն չկատարված հատուցման պարտավորությունները, ինչպես նան նախնական առուվաճառքի պայմանագրերով գնորդների վճարած գումարները վերադարձելու պարտավորությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» Կ 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից որոշված իրավատերերի կազմով ն չափերով,

դ. տարածքը ձեռք բերողը պարտավոր է շենքի կառուցման ավարտից հետո Երնանի համայնքին սեփականության իրավունքով տրամադրել լ9բնակելի 0տարածքներ՝ «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կրկնակի վաճառքներից տուժած անձանց որպես օգնություն .տրամադրելու համար ըստ Հայաստանի 60Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ԿՎ 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից առաջարկված իրավատերերի կազմի ն չափերի: (...)»:

ՀՀ. կառավարության (Թիվ 342-Ա որոշման ն (Թիվ 1141-Ն որոշումների համադրված վերլուծությունից բխում է, որ դրանց շրջանակներում նախատեսվել են որոշակի կոնկրետ միջոցառումներ, որոնց միջոցով ՀՀ կառավարությունը, անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության շրջանակներում, նպատակ է ունեցել հնարավորինս վերականգնել ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները:

Թիվ 1141-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը որոշման հավելվածում նշված տարածքի նկատմամբ ճանաձչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ՝ այդ տարածքի ձեռք բերող սահմանելով Հայաստանի Հանրապետությանը, որի անունից հանդես է գալիս Երնանի քաղաքապետը: ՀՀ կառավարությունը Թիվ 1141-Ն որոշման 2-րդ ն 3-րդ կետերով նախատեսված օտարման գործառույթների իրականացման համակարգման ն սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու

9

պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակել է Երնանի քաղաքապետին: Նշված լիազորության պատվիրակման համար իրավական հիմք է հանդիսանում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունն իրավունք ունի տվյալ օտարման գործառույթների իրականացումը համակարգող ն սեփականության օտարման գործառույթներն իրականացնող պյաատասխանատու պետական մարմնի՝ լիազոր մարմնի գործառույթը Երնան քաղաքի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով, որպես պատվիրակված լիազորություն պատվիրակելու Երնանի քաղաքապետին:

ՀՀ կառավարություն, Թիվ 114-Ն որոշմամբ սեփականության օտարման լիազորությունը պատվիրակելով Երնանի քաղաքապետին, միննույն ժամանակ սահմանել է այդ լիազորության իրականացման կարգն ու պայմանները: Մասնավորապես, (Թիվ 1141-Ն որոշման 4-րդ մասով ՀՀ կառավարությունը լիազորել է Երնանի քաղաքապետին անցկացնել 0Ւհասարակութան ն պետութան (կարիքնեի համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն՝ մրցույթ առաջադրելով որոշակի նվազագույն պայմաններ, որոնք իրենց բովանդակությամբ միտված են կոնկրետ շահառուների սեփականության իրավունքի վերականգնմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը, Երնանի քաղաքապետին լիազորելով անցկացնել հասարակության ն պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն՝ մրցույթ, չի սահմանել մրցույթ անցկացնելու որոշակի պարբերականություն, մրցույթների որոշակի թվաքանակ: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը Թիվ 1141-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի կարգավորումը («լիազորել Երնանի քաղաքապետին՝ անցկացնել հասարակության ն պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն՝ մրցույթ») հարկ է համարում գնահատման առարկա դարձնել վարչական մարմինների հայեցողական լիազորության պատշաճ իրացման համատեքստում:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը հայեցողական լիազորությունը սահմանում է որպես մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որնէ մեկն ընտրելու վարչական մարմնին օրենքով վերապահված իրավունք, ինչից բխում է, որ հայեցողական լիազորությունների էական ն տարբերակիչ հատկանիշը մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որնէ մեկը (մի քանիսը) ընտրելու հնարավորությունն է: Այսինքն՝ ի տարբերություն պարտադիր լիազորությունների, հայեցողական լիազորությունների դեպքում օրենքը որնէ իրավական հետնանքի առաջացումն իմպերատիվ կերպով չի կապում որոշակի փաստական հանգամանքների հետ, այլ վարչական մարմնին հնարավորություն է տալիս ընտրելու հնարավոր իրավաչափ լուծումներից մեկը (մի քանիսը):

Հայեցողական լիազորությունների նշված հատկանիշը չի կարող մեկնաբանվել, սակայն, այնպես, որ այս կամ այն լիազորության իրականացումը ենթադրի բացառապես վարչական մարմնի իրավունք. վարչական մարմինը չի կարող ընտրել այնպիսի լուծում,

10

որը դուրս է այդ հայեցողության շրջանակներից ն ուղղված չէ օրենքով ն այլ իրավական ակտերով նախանշված նպատակներին հասնելուն:

Իրավունքի գերակայությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես վարչարարության հիմնարար սկզբունք, ամրագրել է հայեցողական լիազորությունները սահմանափակելու սկզբունքը, ըստ որի՝ «հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու ն քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ն ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց

իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության ն կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նան հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»:

Վերը նշված բնորոշմամբ՝ «հայեցողություն» եզրույթի ներքո հասկացվում է նպատակահարմարության Ա օրինականության հարաբերակցության կամային կողմը: Հայեցողության նման բնորոշում է տվել ՀՀ վճռաբեկ դատարանը նան նախկինում կայացրած որոշումներում՝ արձանագրելով, որ «հայեցողությունը» թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսնորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու ն քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ն ազատությունների պաշտպանության գաղափարը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հայեցողություն» եզրույթի ներքո պետք է նկատի ունենա 28:։նպատակահարմարութան ն օրինականության ողջամիտ հարաբերակցություն (տես, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ըեդդեմ անհատ ձեռնարկատեր Գուրգեն Այվազյանի ն այլոց թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը:):

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներից մեկում անդրադառնալով հայեցողական լիազորությունների սահմանափակման անհրաժեշտությանը, արձանագրել է, որ իրավական պետությունում պետաիշխանական լիազորություններով օժտված բոլոր սուբյեկտներին վերապահված հայեցողական լիազորությունները կարող են գործադրվել միայն իրավունքի սահմաններում: Հետնաբար, հայեցողական վարչարարությունը նս կաշկանդված, սահմանափակված է իրավունքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների կիրառման իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը պետք է ստուգի հայեցողության կիրառման ժամանակ այնպիսի սխալների առաջացման հարցը, որոնք պայմանավորված են հայեցողության՝ օրենքով ուրվագծված սահմանների կամ օրենքով նախանշված նպատակի անտեսմամբ: Ալ կերպ ասած հայեցողական լիազորությունների իրավաչափության գնահատման համար դատարանը, մասնավորապես, պետք է պարզի արդյոք վարչական հայեցողությունը հետնողականորեն է կիրառվել, թե՝ ոչ, ն արդյոք վարչական մարմինը թույլ է տվել հայեցողական սխալներից որնէ մեկը, թե՝ ոչ (տե'ս, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

11

պետական հանձնաժողովի թիվ ՎԴ/6329/05/12 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 22.04.2015 թվականի որոշումը):

Վարչական մարմինների հայեցողական լիազորությունների սահմանափակման անհրաժեշտությանն անդրադարձել է նան Եվրոպական դատարանը: Մասնավորապես՝ մի շարք որոշումներում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ազգային օրենսդրությունը պետք է տրամադրի իրավական պաշտպանության միջոց հանրային իշխանությունների կողմից «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին կողմնակալ միջամտության դեպքում: Հիմնարար իրավունքներին վերաբերող հարցերում գործադիր իշխանությանն օրենսդրությամբ տրամադրվող .գործողությունների անսահմանափակ ազատությունը կհակասի Կոնվենցիայով արձանագրված ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկին՝ իրավունքի գերակայությանը: Հետնաբար օրենքը ցանկացած դեպքում պետք է ՛պատշաճ հստակությամբ ամրագրի իշխանությունների տրամադրվող նման ազատության սահմանները նե դրա իրականացման ձնը անդրադառնալով քննարկվող միջոցի իրավաչափ նպատակին, որպեսզի անհատին տրամադրի պատշաճ պաշտպանություն կողմնակալ միջամտությունից (Տես, ԷՇՕՒԹ, Իռտջոո օոժ Շհցստի մ. Ցսլջօոռ |ՇՇի ոօ. 30985/96, Տ 84):

Այսպիսով, որպես վարչական մարմինների հայեցողական լիազորությունների իրականացման ուղենիշ, ի թիվս այլնի, վարչական մարմինը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պարտավոր է պարզել իրեն հայեցողություն վերապահող նորմատիվ իրավական ակտի նպատակը ն իր հայեցողությունն իրականացնել օրենքի սահմաններում` այդ նպատակին հասնելուն ուղղված միջոցների օգտագործմամբ:

Վերոհիշյալի հիման վրա Թիվ 114-Ն որոշմամբ Երնանի քաղաքապետին վերապահված հասարակութան ն պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն՝ մրցույթ անցկացնելու լիազորությունը դիտարկելով պետության՝ սեփականության պաշտպանության պոզիտիվ պարտականության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երնանի քաղաքապետից պահանջվում էր այդ լիազորությունն իրացնել ժամանակին, պատշաճ ն հետնողական կերպով: Այլ կերպ՝ մրցույթների պարբերականությունն ու թվաքանակը պետք է պայմանավորել այն իրավաչափ նպատակին հասնելու անհրաժեշտությամբ, որը հետապնդում է Թիվ 1141-Ն որոշումը, այն է՝ ձախողված կառուցապատումից տուժած անձանց սեփականության իրավունքը վերականգնելու նպատակը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Գագիկ Հայրապետյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 114-Ն որոշումը չկատարելու ն որպես հետնանք՝ որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանց, մասնավորապես՝ Գագիկ Հայրապետյանի կրած վնասը չհատուցելու՝ ՀՀ կառավարության ն Երնանի քաղաքապետի անգործությունը:

12

Դապտարաենը 17.02.2021 թվականի վճռով հայցը մերժել է: Դատարանը հիմնավոր չի համարել հայցվոր կողմի պնդումն այն մասին, որ ՀՀ կառավարությունը դրսնորել է անգործություն ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը կատարելու ուղղությամբ պատճառաբանելով որ Երնանի քաղաքապետը ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշմամբ իրեն պատվիրակված լիազորությունների իրականացումը կազմակերպում ն ղեկավարում է ինքնուրույն ն սեփական պատասխանատվությամբ, ինչից հետնում է, որ ՀՀ. կառավարությունը տվյալ դեպքում չի հանդիսանում պատշաճ պատասխանող:

Միննուն ժամանակ, Դատարանի գնահատմամբ` Երնանի քաղաքապետը իրականացրել է ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141--Ն որոշմամբ իրեն պատվիրակված լիազորությունը, այն է՝ հայտարարել է մրցույթ, որը չի կայացել՝ մասնակցության հայտ չներկայացվելու պատճառով: Մասնավորապես, Դատարանը նշել է. «(-.) Տվյալ դեպքում ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 114ԼՆ որոշման հիման վրա Երնանի քաղաքապետի կողմից 11.10.2012 թվականին հայտարարված մրցույթը չի կայացել' մասնակցության հայտ չներկայացվելու պատճառով, հետնաբար եույն որոշմամբ սահմանված' սեփականության օտարման գործընթացնե սկսելու վերջնական ժամկետից' 01012015 թվականից, այդ որոշումը համարվել է անվավեր:

Ինչ վերաբերում է հայցվոր կողմի պեդմանն այն մասին, որ Երնանի քաղաքապետը 06.09.2012 թվականի թիվ 14-ԼՆ որոշմամբ սահմանված ժամանակահատվածում անցկացրել է միայն մեկ մրցույթ, որը չի կայացել ն այլես որնէ գործողություն չի իրականացրել կառավարության որոշումը կատարելու ուղղությամբ, ապա Դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 114-Ն որոշմամբ, ինչպես նան բացառիկ" գերակա հանրային շահ ճանաչելու ն դրանով պայմանավորված օտարման գործառույթների իրականացման ոլորտը կարգավորող վերոնշյալ իրավական ակտերով սահմանված չէ որնէ դրույթ' հրապարակային սակարկության' մրցույթի քանակի կամ այն չանցկացվելու դեպքում նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելու մասին:

Հետնաբար, Դատարանի գնահատմամբ, Երնանի քաղաքապետն իրականացրել է ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 14-ԼՆ որոշմամբ իրեն պատվիրակված լիազորությունը, այն է' հայտարարել է մրցույթ, որը չի կայացել' մասնակցության հայտ չեերկայացվելու պատճառով:

ա Ինչ վերաբերում է հայցվորի կողմից որպես հերնանք ներկայացված պահանջին, այն է' «Ոչ իրավաչափ ճանաչել ... երնանի քաղաքապետի աեգործությունը, որը դրսնորվել է ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 114Լ-Ն որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձաեց' մասեավորապես, Գագիկ Հայրապետյանի կրած վեասը չհատուցելու մեջ», ապա Դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 114Լ-Ն որոշումը չի բովանդակում որնէ նշում" հիշյալ վնասը Երնանի քաղաքապետի կողմից հատուցման ենթակա լինելու մասին»:

Վերաքննիչ դատարանի 12.10.2022 թվականի որոշմամբ Գագիկ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 17.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Կրկնելով Երնանի քաղաքապետարանի մասով հայցը մերժման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունները՝ Վերաքննիչ դատարանը

13

հավելել է. «(.) Սույն գործով Հայցվորը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության ն Երնանի քաղաքապետի անգործությունը, որը դրսնորվել է ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 14-Ն որոշումը չկատարելու ն որպես հետնանք' որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանեց' մասեավորապես, Գագիկ Հայրապետյանի կրած վեասը չհատուցելու մեջ, այսինքն տվյալ դեպքում հայցի առարկան ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 14-Ն որոշումը չկատարելու ՀՀ կառավարության ն Երնանի քաղաքապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելն է, որպիսի պարագայում Դատարանի կողմից գնահատման է ենթակա բացառապես ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 114Լ-Ն որոշմամբ ուղղակիորեն նախատեսված գործողությունների կամ դրանցից բխող օրենքով նախատեսված լիազորությունների կատարման հարցում անգործություն դրսնորելը: Հետնաբար, հայցի առարկայի ն գործի քենության ծավալի շրջանակներում չի կարող ներառվել որնէ այլ իրավական ակտով, այդ թվում' ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ ամրագրված գործողությունեերի կատարման հարցում անգործություն դրսնորելու իրավաչափության գնահատումը»:

Վճռաբեկ դատարանը, գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը, գտնում է, որ դրանք մասամբ հիմնավոր չեն՝ հետնյալ պատճառաբանությամբ.

Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0230/01/12 քրեական գործով 11.12.2013 թվականին կայացրած դատավճռով դատարանը հաստատված է համարել, որ «Գագիկ Պապոյանը, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, ինչպես նան «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի' (...) գույքը (..): Դատավճռով հաստատվել է, ի թիվս այլնի, Գագիկ Պապոյանի կողմից Գագիկ Հայրապետյանից 57.240.250 ՀՀ դրամ հափշտակելու հանգամանքը: Դատավճռով, մասնավորապես, արձանագրված է. «Գագիկ Պապոյանը 1- ին Եկմալյան 614 հասցեում կառուցվելիք շենքից բնակարաններ տրամադրելու պատրվակով Գագիկ Հայրապետյանի հետ 2007 թվականի փետրվարի 14-ին ն օգոստոսի 13-ին կնքել է առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնց հիման վրա նրանից մինչն 2008 թվականի հունվարի 7-ն ստացել է 44.185.250 ՀՀ դրամ: Այնուհետն, շարունակելով իր հանցավոր մտադրությունն իրականացնելը, 2009 թվականի օգոստոսի 26-ին կնքած պայմանագրով բնակարանները փոխարինել է Արամի փողոցի 72-80 հասցեում կառուցվող շենքի «Գ» մասնաշենքի 7-րդ հարկի աջ հատվածի 131.9 Ա 92.65 քմ մակերեսով բնակարաններով, որոնցից վերջինը 2010 թվականի հունիսի 18-ին կնքած համաձայնագրով փոխարինել է նույն մասնաշենքի 8-րդ հարկի աջ հատվածի 131.9 քմ մակերեսով բնակարանով, իսկ բնակմակերեսի ավելացման պատրվակով նույն օրը նրանից ստացել է նս 13.055.000 ՀՀ դրամ՝ ընդհանուր առմամբ Գագիկ Հայրապետյանից հափշտակելով 57.240.250 ՀՀ դրամ»:

14

ՀՀ կառավարությունը 04.04.2013 թվականին ընդունել է թիվ 342-Ա որոշումը, որի նպատակն է պետության մասնավոր անձանց սեփականությունն այլոց ապօրինի գործողություններից պաշտպանելու պոզիտիվ պարտականության Ա հանցագործությունից տուժած անձանց իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությունը: ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշման առանձին դրույթներ (4-րդ կետի «գ» ն «դ» ենթակետերը) նս ուղղված են նշված նպատակի իրագործմանը:

ՀՀ կառավարության (Թիվ 1141-Ն Ա (Թիվ 342-Ա որոշումների բովանդակությունից բխում է, որ սույն գործով հայցվոր Գագիկ Հայրապետյանը հանդիսանում է այդ որոշումների շահառու:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0230/01/12 քրեական գործով 11.12.2013 թվականին կայացված ն օրինական ուժի մեջ մտած դատավճռի ուժով հայցվոր Գագիկ Հայրապետյանն ունի իր սեփականության կորստի դիմաց արդյունավետ փոխհատուցում ստանալու իրավունք, որպիսի իրավունքի իրացման նպատակին են ուղղված ՀՀ կառավարության Թիվ 1141-Ն ն Թիվ 342-Ա որոշումները, որոնցով պետությունը փորձել է կատարել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում հայցվոր Գագիկ Հայրապետյանին ն մյուս տուժողներին հանցագործության արդյունքում պատճառված վնասի հատուցման պոզիտիվ պարտականությունը:

Թիվ 114-Ն որոշմամբ նախատեսված՝ հանցագործության արդյունքում տուժած անձանց, այդ թվում՝ հայցվոր Գագիկ Հայրապետյանի վնասների վերականգնման կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ միջոց էր Երնանի քաղաքապետի կողմից` որոշմամբ սահմանված նվազագույն պայմաններով հասարակութան ն պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկության՝ մրցույթի անցկացումը. առանց նման մրցույթի անցկացման ն դրա արդյունքում Թիվ 1141-Ն որոշմամբ սահմանված նվազագույն պայմաններով օտարվող սեփականությունը ձեռք բերողի ընտրության՝ անհնարին էր դառնալու անձանց սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում պետության պոզիտիվ պարտականության կատարումն այդ որոշման շրջանակներում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Թիվ 1141-Ն որոշման գործողության ընթացքում Երնանի քաղաքապետի կողմից անցկացվել է միայն մեկ մրցույթ. Երեանի քաղաքապետի կողմից 11.10.2012 թվականին հայտարարվել է մրցույթ, որը չի կայացել՝ մասնակցության հայտ չներկայացվելու պատճառով (նշված փաստը կողմերի ներկայացուցիչները չեն վիճարկել):

Ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերի հիմքում դրել են այն պատճառաբանությունը, որ «Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/3346/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել