4/2007
Ամփոփում
քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ Ծառայություն) վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 28.11.2007 թվականի վճռի դեմ ըստ դիմումի ՛Կոմուննախագիծ ՓԲԸ (այսուհետ Ընկերություն) ընդդեմ Ծառայության Սպանդարյան-1 հարկային տեսչության (այսուհետ Հարկային տեսչություն)` 20.08.2007 թվականի թիվ 1025265 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Ընկերությունը խնդրել է անվավեր ճանաչել Հարկային տեսչության 20.08.2007 թվականի թիվ 1025265 ստուգման ակտը: Տնտեսական դատարանի (այսուհետ Դատարան) 28.11.2007 թվականի վճռով դիմո
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-2744/2007թ
Նախագահող դատավոր Ա.Սարգսյան
Քաղաքացիական գործ թիվ 3-30(ՏԴ)
2008թ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ Ծառայություն) վճռաբեկ
բողոքը Տնտեսական
դատարանի 28.11.2007 թվականի վճռի դեմ ըստ դիմումի ՛Կոմուննախագիծ ՓԲԸ (այսուհետ Ընկերություն) ընդդեմ Ծառայության Սպանդարյան-1 հարկային տեսչության (այսուհետ Հարկային տեսչություն)` 20.08.2007 թվականի թիվ 1025265 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Ընկերությունը խնդրել է անվավեր ճանաչել Հարկային տեսչության 20.08.2007 թվականի թիվ 1025265 ստուգման ակտը: Տնտեսական դատարանի (այսուհետ Դատարան) 28.11.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճռի հիմքում դրել
է այն հանգամանքը, որ հարկային
պարտավորությունների
հաշվարկման
դեպքում
հարկային
մարմինը
պետք
է
չսահմանափակվի ընդամենը մեկ աղբյուրից ստացված տվյալներով, այլ օգտագործի հնարավորինս տարբեր աղբյուրներ իրատեսական գնահատական տալու համար: Միաժամանակ Դատարանը նշել է, որ հարկային մարմինը գույքի արժեքին ճիշտ գնահատական տալու համար պարտավոր էր հարցում կատարել անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող ընկերություններին և, դրանցից ստացված տվյալները համադրելով
2
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից (այսուհետ
Կադաստր)
ստացված
տվյալների
հետ,
կատարեր
անհրաժեշտ
վերլուծություններ:
Մինչդեռ ՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում հստակ նշված է, թե որ դեպքերում է հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորությունները հաշվարկվում, և որևէ նշում չկա այն մասին, որ հարկային մարմինը չի կարող մեկ տվյալի հիման վրա ստացված տեղեկությունն օգտագործել և այդ տվյալների հիման վրա վերլուծություն, գնահատում կամ վերագնահատում կատարել, որը կարող է հիմք հանդիսանալ հարկման օբյեկտի և հարկային պարտավորության ճիշտ հաշվարկման համար: Բացի այդ, Ընկերության կողմից վաճառված շենք-շինությունների կադաստրային արժեքների ճշտման և շուկայում իրացման իրական արժեքի ձևավորման համար Կադաստրից ստացված տեղեկությունը լիովին բավարար է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հարկային պարտավորությունների հաշվարկման համար: Նշվածից պարզ է դառնում, որ Ընկերությունը շինությունները վաճառել է դրանց իրական արժեքից էականորեն ցածր գներով, որը Դատարանը հաշվի չի առել:
2) Դատարանը կիրառել է ՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 4-րդ, 55-րդ, 63-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել նույն օրենքի 2-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը եզրակացրել է, որ վիճարկվող ստուգման ակտում բացակայում է որևիցէ նշում այն բոլոր էական, փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք հարկային մարմնին հիմք են տվել ակտը կազմելու համար, մասնավորապես` առկա չեն այն փաստական հանգամանքները, որոնց հիման վրա հարկային մարմինը կկիրառեր ՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթները: Դատարանի նշված եզրահանգումներն անհիմն են, քանի որ ՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, սահմանելով օրենքի գործողության ոլորտը, նույն հոդվածի 3-րդ մասով ամրագրել է, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները
սահմանվում
են
օրենքներով
և
ՀՀ
միջազգային
պայմանագրերով:
Հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի մոտ ստուգում իրականացնելու հետ կապված վարույթի հարցերը կարգավորվում են ՛Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքով, իսկ ստուգման ընթացքում և ստուգման ակտի կազմման ժամանակ նշված օրենքի որևէ դրույթի խախտում չի կատարվել: Բացի այդ, Դատարանի վերը նշված եզրահանգումը գործով առկա որևէ փաստական հանգամանքով չի ապացուցվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 28.11.2007 թվականի վճիռը:
3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) Ընկերության կողմից 2006 թվականի 3-րդ եռամսյակում իրականացվել են թվով 5 առուվաճառքի գործարքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 95.717.600 ՀՀ դրամ:
2) Ծառայության պետի 25.04.2007 թվականի թիվ 1025265 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում 21.05.2007 թվականից իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում:
3) Ստուգման արդյունքում 20.08.2007 թվականին կազմվել է թիվ 1025265 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, որոնց հաշվարկման հիմք են ծառայել գույքի գործարքային արժեքի և կադաստրային տվյալների միջև առկա տարբերությունները:
4) Ընկերության հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկելու նպատակով Հարկային տեսչության հարցման հիման վրա Կադաստրի կողմից 25.06.2007 թվականին տրամադրվել է տեղեկանք Ընկերության կողմից 2006 թվականի
3
հուլիսին օտարված շենքերի,
արժեքների վերաբերյալ:
շինությունների
վաճառքի
գների
և
կադաստրային
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1)
բողոքն
առաջին
պատճառաբանությամբ.
հիմքով
հիմնավոր
է
մասնակիորեն
հետևյալ
՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն եթե հարկ վճարողը ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեսչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես հիմնվելով հարկ վճարողի ակտիվների, հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների, հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի, գույքագրման և չափագրման տվյալների,
օրենքով
սահմանված
կարգով
երրորդ
անձանցից
ստացված
տեղեկությունների, համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների, հասույթի հաշվարկային 25 տոկոu վերադիրի, օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա:
Սույն կետով բարձրացված իրավական խնդրի լուծման համար կարևոր է հետևյալ հարցադրումը. արդյոք հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորությունները հաշվարկելիս առկա է աղբյուրների նվազագույն չափ ելակետային տվյալների իրական չափերը որոշելու համար:
՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 22-րդ
հոդվածով նախատեսված դեպքերում
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն` ելակետային չափերի որոշումը հարկ վճարողի իրականացրած գործունեության արդյունքում ակտիվների (միջոցների) շարժի (օգտագործման) և ակտիվների առաջացման (գոյացման) աղբյուրների իրական չափերի մնացորդների գնահատումն ու որոշումն է: Ելակետային չափերը որոշելու նպատակով կատարվող վերլուծության ժամանակ հարկային տեսչության մարմիններն օգտագործում են սույն բաժնում նշված տվյալների անհրաժեշտ աղբյուրներ` ելակետային չափերին առավել ճշգրիտ գնահատական տալու համար: Տվյալների տարբեր աղբյուրների կիրառման ժամանակ իրարից զգալիորեն տարբերվող արդյունքներ ստանալու դեպքում, հարկային տեսչության մարմինը տվյալների այլ աղբյուրների ընդգրկման անհնարինության (բացակայության) դեպքում իրականացնում է ընտրված աղբյուրներով կատարված վերլուծության մեթոդներից յուրաքանչյուրի գնահատում և ընտրում տվյալ հանգամանքներում առավել իրատեսական գնահատականը: ՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի
համաձայն վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Uահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Այսինքն յուրաքանչյուր դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկող մարմինը պետք է գնահատի, թե ինչքանով է ընտրված աղբյուրը պիտանի հարկման իրական օբյեկտը պարզելու նպատակով ելակետային արժանահավատ չափ ստանալու համար:
4
Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկային մարմնի կողմից հարկային պարտավորությունները հաշվարկելիս ելակետային չափերը պարզելու համար մի քանի աղբյուրների օգտագործումը օրենքի պարտադիր պահանջ չէ: Հարկային մարմինը յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատի վերոնշյալ նորմերով իր առջև դրված նպատակը, օգտագործված աղբյուրի՜ների․ պիտանելիությունը և բավարարությունը այդ նպատակի կենսագործման համար:
Ինչ վերաբերում է շենքերի, շինությունների իրացման ժամանակ հարկման ավելացված արժեքի հարկի (այսուհետ ԱԱՀ․ հաշվարկմանը, ապա ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն շենքերի, շինությունների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաu` գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի:
Իսկ ՛Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն գույքահարկով հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է գույքահարկի գումարը: Ընդ որում շինությունների հարկման բազա է համարվում սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը: Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շենքերի, շինությունների իրացման ժամանակ ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշելիս որպես նվազագույն արժեք պետք է ընդունվի տվյալ շինության կադաստրային արժեքը:
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ. ՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Նույն օրենքի 55-րդ հոդվածի համաձայն` գրավոր վարչական ակտն իր բովանդակության մեջ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում: Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը նախատեսում է այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները: Հետևաբար ՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքն առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ կիրառելի է այնքանով և այն մասով, որքանով և որ մասով առանձին տեսակի հարաբերությունները կարգավորող օրենքներով այլ բան նախատեսված չէ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
Դատարանի վճիռը բեկանելու համար:
առկայությունը բավարար է,
227-րդ հոդվածի համաձայն,
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.
Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Տնտեսական դատարանի 28.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Վարչական դատարան` նոր քննության: 2.
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
5
Դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2008 թ.
- Գործի #:
- 4/2007
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
