Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-29228 դեկտեմբերի, 2001 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հ ՈԴՎԱԾ 7. Պ ԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ 1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ: «Փոքր» օբյեկտները ԵՎ վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը Գնահատված արժեքը (դրամներով) Առաջին վճարի չափը (գնահատված արժեքի նկատմամբ տոկոսով) Վճարման ժամկետը (տարիներով) Վճարումների թիվը (անգամ) Մինչև 500.000 100 - - 500.001-1.000.000 50 1 2 1.000.001-1.500.000 40 2 3 1.500.001-2.000.000 35 3 4 2.000.001-3.000.000 30 4 5 3.000.001-4.000.000 25 5 6 4.000.001-5.000.000 25 6 7 5.000.001-6.000.000 25 7 8 6.000.001-7.000.000 20 8 9 7.000.001-8.000.000 20 9 10 8.000.001-9.000.000 20 10 11 9.000.001-10.000.000 20 11 12 10.000.001-11.000.000 20 12 13 11.000.001-12.000.000 20 13 14 12.000.001-13.000.000 20 14 15 13.000.001-14.000.000 20 15 16 14.000.001-15.000.000 20 16 17 15.000.001-16.000.000 20 17 18 16.000.001-18.000.000 20 18 19 18.000.001-20.000.000 20 19 20 20.000.001-ից ավելի 20 20 21 2. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահերի` ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը:

3. Օբյեկտի գնի չվճարված մասի վճարումներից ազատվում են մասնավորեցման նախորդ ծրագրերով մասնավորեցված և տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտները, որոնք` ա) վճարել են օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի չափով գումար. բ) վճարել են օբյեկտի արժեքի 30 տոկոսից պակաս գումար և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի 30 տոկոսը և այդ վճարումը կատարելուց հետո չվճարված մասի 3 տոկոսի ու օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի չափով գումար:

4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան կատարվող վճարումները կարող են իրականացվել` անկախ տվյալ տարում վճարողի կողմից կատարված վճարումների քանակից:

5. Չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացած դատական վճիռների առկայության դեպքում պատասխանողի հետ կնքվում է հաշտության համաձայնագիր, ընդ որում` վճռով արձանագրված կետանցի համար հաշվարկված տուգանքները հետագա վճարումների ժամանակ չեն հաշվարկվում:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ից հետո տարաժամկետ հերթական վճարումները չկատարած սուբյեկտների նկատմամբ հաշվարկվում է տույժ` յուրաքանչյուր բաց թողնված աշխատանքային օրվա համար վճարման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 աշխատանքային օրվա հաշվարկից:

7. Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) օբյեկտի գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարումները` սույն օրենքով սահմանված կարգով:»: Հ ՈԴՎԱԾ 2 . Օրենքին կից «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) և անավարտ շինարարության օբյեկտների» ցանկ N 1-ում` ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հանքարդյունաբերության և մետալուրգիայի ճյուղի ընկերությունների ցանկը 62008 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով` «62352 «Թագազարդ» ՓԲԸ քաղ. Բերդ», - մեքենաշինության ճյուղի ընկերությունների ցանկը 62340 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով՝ «62353 «Սասնաշենի հաստոցաշինական Արագածոտնի մարզ, գործարան» ՓԲԸ գ. Սասնաշեն», - հատուկ ծրագրեր ճյուղի ընկերությունների ցանկը 62027 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով՝ «62354 «Ավտոմատ կառավարման քաղ. Երևան, համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ Հակոբյան 3 62355 «Երևանի մաթեմատիկական քաղ. Երևան, մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ Հակոբյան 3 62356 «Երևանի մաթեմատիկական քաղ. Երևան, մեքենաների գործարան» ՓԲԸ Հակոբյան 3», - առևտրի, զբոսաշրջության և սպասարկման ճյուղի ընկերությունների ցանկը 62059 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով՝ «62357 «Լոգիստիկ-կենտրոն» ՓԲԸ քաղ. Երևան, Այվազովսկու 4». բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության ճյուղի ընկերությունների ցանկը 62349 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով՝ «62358 «Երանոսի կարտոֆիլի և Գեղարքունիքի մարզ, բանջարեղենի մթերման, գ. Երանոս վերամշակման և իրացման» ՊՓԲԸ 62359 «Վաղարշապատի խոզաբուծական քաղ. էջմիածին, տոհմային» ՊՓԲԸ Մարգարյանի խճուղի 62360 «Պարենպլաստ» ՊՓԲԸ քաղ. Երևան, Տիգրան Մեծի 65ա 62361 «Պարենէկոտեխ» ՊՓԲԸ քաղ. Երևան, Սասունցի Դավիթ 87ա 62362 «Ամասիայի գյուղատնտեսական Շիրակի մարզ, ուսումնական բազա» ՊՓԲԸ գ. Ամասիա 62363 «Մարտունու ավտոտրանսպորտային» քաղ. Գավառ 14 ՊՓԲԸ (Մարտունի-Վարդենիս խճուղի) 62364 «Գյուղատնտեսական տեխնիկայի քաղ. Եղվարդ փորձարկում և ներդրում» ՊՓԲԸ 62365 «Ջրամբարշին» ՊՓԲԸ քաղ. Արթիկ Բաղրամյան 4 62366 «Փայտամշակման տնտհաշվարկային քաղ. Բալահովիտ». տեղամաս» ՊՓԲԸ («Քոչար») գ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կոմունալ տնտեսության ճյուղի ընկերությունների ցանկը 20729 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով` «62367 «Ախթալայի ԲԿՏ» ՊՓԲԸ քաղ. Ախթալա 62368 «Շամլուղի ԲԿՏ» ՊՓԲԸ քաղ. Շամլուղ». դ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ընկերությունների ցանկը 62167 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով՝ «62369 «Լուսավտո» ՓԲԸ քաղ. Երևան, Մանուկյան 8/32 62370 «Արագշին» շինարարական քաղ. Երևան, տրեստ» ՓԲԸ Մ. Բաբաջանյան 15/2 62371 «Պոլիտեխնիկում» ՓԲԸ քաղ. Երևան, Մայիսյան 9, շենք 14». ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ընկերությունների ցանկը 62338 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով՝ «62372 «Շինվերանորոգում» ՓԲԸ քաղ. Երևան, Արշակունյաց 135». զ) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկը 74730 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողերով` «62373 «Մալաթիա» ԲԿ ԱՊՓԲԸ քաղ. Երևան, Դ. Վարուժան 28ա 62374 «Թիվ 2 բուժմիավորում» ԱՊՓԲԸ քաղ. Երևան, Արամի 54». է) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության ընկերությունների ցանկից հանել հետևյալ տողը՝ «742 325 Ձորա ՀԷԿ Լոռու մարզ»։ Հ ՈԴՎԱԾ 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 11 հունվարի 2002 թ. ՀՕ-292 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-292 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.01.2002-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.01.18/5(180) Հոդ.33 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.12.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.01.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.01.2002 Հիմնական ակտ 28.12.2001, ՀՕ-292 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.07.2001, ՀՕ-201 27.07.2001, ՀՕ-201 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 դեկտեմբերի, 2001 թ.
Գործի #:
ՀՕ-292
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել