Ադամյան — ԵԴ/0752/01/19
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2019 թվականի ապրիլի 16-ին, ՀՇ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով ն 322րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 16180019 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Սարգիս Բագրատի Ադամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՇ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մաս
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0752/01/19
Մի Էջ- '
ՀԱՐ «ՊՎՔ
ԻՏԱ Ց.
//1ՄՅՏԵՐԻԻ՝
Մ-Ն
ՍԱՐԱ
կ /1 1 Է 8 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր Ս.Մարտիրոսյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան
Դատավորներ` Ա.Մնացականյան
Մ.Արղամանյան
21 նոյեմբերի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Սարգիս Բագրատի Ադամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի
2
հունվարի 20-ի որոշան դե ՀՆ գլխավոր դատախազի տեղակալ
Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ 2019 թվականի ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով ն 322րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 16180019 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Սարգիս Բագրատի Ադամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Նախաքննության մարմի՝ 2019 թվականի սեպտեմբերի 26ի որոշմամբ Ս.Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1Լին մասով քրեական՝ ՕՋ`հետապնդում չի իրականացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, Ս.Ադամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
209 թվականի հոկտեմբերի 3ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով, Սարգիս Ադամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա ազատազրկման ձնով նշանակված պատժին հաշվակցվել է Ս.Ադամյանի կալանքի տակ գտնվելու 3 (երեք) օր ժամկետը ն թողնվել է կրելու ազատազրկում՝ 4 (չորս) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
3
Ս.Ադամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նույն դատավճռով դատապարտվել է նան Արթուր Սարգիսի Ադամյանը:
ՅՑ... Ամբաստանյալներ ՄՍԱդամանն ն ԱնզՍդամյանի, պաշտպաններ Է.Բեգլարյանի ն Վ.Բադալյանի, պաշտպան Լ.Զեյնալյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 20-ի որոշմամբ բողոքները մասնակիորեն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճիռը՝ նշանակված պատժի կրման մասով, բեկանել ն փոփոխել է. Ս.Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված ն պատճառաբանված չէ, բացի այդ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Այսպես` բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածները: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի 6ամբաստանյալ ԱԱդամյանի՝ նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել
4
վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը:
Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարնորությունը, ինչի արդյունքում վնաս է հասցվել տուժողի առողջությանը, հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի ն դրա հետնանքների նկատմամբ, ինչպես նան Ս.ՆԱդամյանի կողմից խմբի կազմում տուժողին հասցված մարմնական վնասվածքների տեղակայումը, քանակը, մասնավորապես` տուժողի կենսական կարնոր օրգանի շրջանում՝ գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելը, ինչի հետնանքով վերջինին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանը մարմնական վնասվածք:
Միաժամանակ, բողոքի հեղինակն ընդգծել է, որ թեն տուժողին մարմնական վնասվածքները հասցվել են ձեռքերով, այնուամենայնիվ ստորադաս դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ այդպիսիք պատճառվել են խմբի կողմից ն որնէ գնահատականի չի արժանացրել Ս.Ադամյանի ակտիվ դերը հանցագործության կատարման ընթացքում:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Սարգիս Ադամյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 2Օի որոշումը ն այդ մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Սարգիս Ադամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6- րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) (Ե/ա խմբոմ որդու Արթուր Սարգսի Աղամյանի հետ, Հովհաննես Հունանի Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ պատճաոկլ է կյանքին վտանգ սպառնացող ծեւեր վնաս:
Այսպես՝
2019թ. ապրիլի 15ին՝ ժամի ՕԼ0-ի սահմաններու, Երնան քաղաքի Շահումյան 4րդ փողոցի 742 հասցեի մոտ, նկատելով Հովհաննես Հունանի
5
Սարգսյանի ն Վարդան Գնորգի Գաբրիելյանի կողմից նույն հասցեի նկուղից գողություն կատարելու հանգամեւնքը, իր Երնան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի «2/1 տան րակում, իրեն պատկանող աղավնիները նախկինում գողանալու կապակցությամբ, վիճարանել է Հ.Սարգսյանի հեմ, ապա խմրով որդու Արթուր Ադամյանի հեվ, միասնական հանցավոր մտադրությամի, հաջորդաբար ն լրացնելով միմյանց գործողությունները, շարունակաբար ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Հովհաննես Սարգսյանի մարմնի տարբեր մասերին՝ առավելապես դեմքին ու գլխին վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայվվել է աջ քունքային, դեմքի աջ կեսի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդների, զուգակցված գանգուղեղային վնասվածքի ձնով, որն ուղեկցվել է գլխուղեղի աջ կիսագնդի կեղն-ենթակեղնային ծանր սալջարդով, գլխուղեղի աջ կիսագնդի ասր առբդուրալ արյունահավաքով, գլխուղեղի այտուցով՝ գլխուղեղի ճնշման ն դիպլոկացիոն համախվտաւնիշներով, թոքերի սալջարդով (...)»:
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետնյալը. «(...) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սարգիս Բագրատի Ադամյանի կողմից, երա մեղավորությամբ, դի ավորությանը, մի խումբ անձանցով մեկ ուրիշի առողջությանը՝ կյանքին վտանգ սապառնացող ծանր վնաս պատճառելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված ն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի Ա2րդ հոդվածի 2րդ մասի 6-րդ կեվտվ նախատեսված հանցագործության հատկանիշներին:
(-.)
Վերոհիշյալ իրավական նորմերի ն դիրքորոշումների համատեքատում ամբասպաւնյալներից յուրաքանչյուրին պատիժ նշանակելիմ Դատարանը որպես հանցագործության վտանգավորության բնույթն ն ատպրիճանը բնութագրող հանգամանքներ հաշվի է առնում հետեյալը.
-` ամբաստանյալներից յուրաքանչյուրին վերագրվող արարքը` տուժողի առողջությանը կյանքին վտանգ սպառնացող ծունր վնաս պաւտճառելը,
Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 77-78:
6
- վամրաարանյալներից յուրաքանչյուրին մեղսագրված արարքի կատարմուն եղանակը, մարմնական վնասվածքների քանակը, փաեղակայումը, այն, որ ամբաստանյալներն արարք, կատարել նեւ իրեն ֆիզիկական
հնարավորությունների օգվագործմամը` ուրքերով ն ձեռքերով հարվածներ են հասցրել Հովհաննես Սարգսյանի մարմնի տարբեր մասերին, առավելապես դեմքին ն գլխին,
-` հանցագործության հանգամանքները, այն, որ հանցավոր արարքը կատարվել է Հովհաննես Սարգսյանի հետ վիճաբանության ընթացքում:
(-.) (Գնահատելով ամբաարաւնյալներից յուրաքանչյուրի անձր բնութագրող, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները՝ Դատարանն ամբասվաւնյալ Սարգիս Բագրատի Աղամյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս՝ հաշվի է առնում նրա անձր, դատված չլինելը:
Որպես ամբապրանյալ Սարգիս Բագրատի Ադամյանի
պատասխանավվությունը, ն պատիժը մեղմացնող հանգամանք, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի Լին մասի 7-րդ կետի կիրաոմամբ՝ Դատարանը հաշվի է առնում փուժողի վարքագծի հակաօրինականությունը՝ գողության հանցավտրձ կատարելը, որով պայմանավորվել է հանցագործությունը:
Ամիաարանյալ Սարգիս Բագրատի Ադամյանի պատասխանապտվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքներ Դատարաւեր չի արձանագրում:
(.-.) Քննարկելով նշանակված պատիժն ամբաստանյալներից յուրաքանչյուրի կողմից կրելու հարցը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համատնքարում գնահատելով ամբասվզաւնյալներից յուրաքանչյուրի կատարած հանցագործության հանրային վտանգավորության բնույթր ե աստիճանը, ամբաստանյալներից յուրաքանչյուրի անձը բնութագրող փվյալների, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքների վերարերյալ վերը նշված վերլուծությունները՝ Դատարանը գտնում է,։ որ ` ամբատրանյալներից յուրաքանչյուրը պետք է կրի իր նկատմամբ ազատազրկման ձեով նշանակված պատիժը, քանի որ այդ պավփժը կրելուց նրանցից յուրաքանչյուրին ազավալու
7
հիմքերի ց ատկայության վերաբերյալ տեղեկություներ Դատարանին չեն ներկայացվել (...)»2
9. Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով ու փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետնյալը. «(...) Վերաքննիչ դատարանը, համակցության մեջ գնահատելով ամբաստանյալներ Սարգիս ն Արթուր Ադամյանների անձ, բնութագրող տվյալներ, վերջինների պատասխանապտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, ծանրացնող հանգամանքների բացսւկայությունը, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը չի եկել ճիշտ եզրահանգմաւն, որ ամբաարանյալների անձր բնութագրող վփվյալները, տուժողի հակաօրինական վարքագծով պայմանավորված` հանցագործության կատարումն իրենց ամրբողջությամի՝ չեւ հանգեցրել հետնության, Օ-որ ամբաարանյալների ուղղվելը հնարավոր է առանց նրանց նկատմամը նշանակված ազատազրկման ձնով պատիժը կրելու:
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը մեծապես
պայմանավորված է այն հանգամանքով, որ ամրասվանյալները բնութագրվում են դրականորեն, նախկինում դատապարտված չեն հղել, վերջինների
պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա. չեն, ամբաստանյալնեին իրենց մեղսագրվող արարքը կատարել են տուժող Հովհաննես Սարգսյանի են Վարդան Գարրիելյանի հակաօրինական գործողությունների արդյունքում, ինչպես նան այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանում ամբաստանյալները հայտնել են, որ ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքը ն զղջում են դրա համար:
Այսպիսով Վերաքննիչ դատարանը գտնում է, ոչ Առաջին ատյանի
դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճիոլ՝ նշանակված պավժի (ազատազիկման ձնով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության) մասով, պետք է փոփոխել ն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ամբաարանյալնեն Սարգիս Աղամյան, ն Արթուն Աղամյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակվաւծ պատիժը պայմանականորեն չկիրառել:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 139-152:
8
Հաշվի առնելով վերոգրյալը, մասնավորապես՝ կատարված
հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաարանյալների անձ բնութագրող տվյալները, վերջինների
պատասխանապտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Սարգիս ն Արթուր Ադամյանների կողմից կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն էականորեն նվազկ է ն նրանց ուղղվելը հնարավոր է առանց նրանց նկատմամբ նշանակված ազատազրկման ձնով պատիժը կրելու, այսինք: Սարգիս ն Արթուր Ադամյանների նկատմամը նշանակված պատիժը հնարավոր է ՀՀ քրնական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամը պայմանականորեն չկիրառել (...)»::
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն աույն օրենսգիրքն ուժի մեջ մրնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:
Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի 1ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն Օ-իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1Լից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Ս.Ադամյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 98-127։
9
հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
1 Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ է արդյոք ամբաստանյալ Սարգիս Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաճայն՝ «ԼԴիտավորությամի մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծունր վնաս պատճառելը, որր վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նան կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխավփունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորարով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխավատւնակության լրիվ կորսվմտվ կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդությու, թմիամոլությամի կամ թունամոլությամը հիվանդացում՝ պավժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որր կատարվել է`
(-.)
6) մի իւումի անձանց կամ կազմակերպված խմբի կողմից.
(-.)
պավժվում է ազատազիկմամի՝ հինգից տասր փարի ժամկետով»:
3. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի
համաձայն՝ «մ. Դատարանի դատավճիոր պետք է լինի օրինական ն հիմնավորված:
(--)
41 Դատարանի դատավճիոր պետք է լինի պատճառարանված:
Պատճառարանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետնությունները ն որոշումները»:
10
14. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանը վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու ն նշանակված 0՛պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձլ է իր մի շարք նախադեպային որոշումներում::
Ծ. Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական
դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար պատիժ նշանակելիս ն այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն, իր կատարած արարքի ն դրա հետնանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը ն այլն»:
Վճռաբեկ դատարանը Գնորգ Ճաղարյանի ն մյուսների գործով արտահայտել է հետնյա`՝։ իրավական դիրքորոշումները. «(.../Հ/անցակիցնեի քրեական պատասխանապտվության հարցր լուծելիս վարույթն իրականացնող մարմինը /ուրաքանչյուր դեպքում պետք է պարզի ն գնահատի հանցակիցների կողմից համատեղ կավարված բոլոր արարքները, ինչպես նան այդ արարքների հետնանքները՝ արդյունքում ուրվագծելով հանցակիցներից յույլւաքանչյուրի՝ քրեական պատեւսխանատվության ենթարկվելու սահմաններն ու ծավալները:
(..) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուլյաքանչյուր, այդ թվում՝ համատեղ կավարված հանցավոր արարքն անհատական բնույթ ունի, ուստի հանցակիցների քրեական պատասխանամվության հարցը լուծելիս անհրաժեշտ է ՀՏես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Մարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14,
Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապեւրյանի ն Ռուրեն Գուլզուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգել Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
"Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:
1
ելնել հանցագործությաւնը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աարիճանից ն բացառել կատարվեաւծ արարք(ներ)ի համար հանցակիցներին «հավասարաչափ», այսինքն` ոչ ըսար յուրաքանչյուր հանցակցի մեղքի քրեական
պատասխանապտվության ենթարկելու հնարավորությունը:
Իրականացնելով պատասխանապտվության անհատականացում՝ վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր հանցակցի մասով պետք է պարզի, թե ինչպիսին է եղել նրա դերը հանցավոր վարքազծի դրսնորման ժամանակ, ինչ մասնակցության աստիճան է նա ունեցել, ինչ ձնով է դրսնորվել այդ մասնակցությունը՝ ակտիվ, թն՝ պասիվ:
(Ա) Վճռաբեկ 3դատարանն արձանագրում է, որ :հանցակիցներից
յուրաքանչյուրի նկատմամի կոնկրեվ, հանցակազմի սանկցիայի շրջանակներում կոնկրեվ պավիժ նշանակելու համար անհրաժեշվ է հաջորդաբար պարզել, թե՝
ա) ինչ արարք է կատարվել ն արդյոք դրանում աոկա է հանցակազմ,
հ) արդյոք արարքի կատարմանը մասնակցել են երկու կամ ավելի անձինք ն արդյոք նրանց գործողություններում (անզործությունում) առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 4Լրդ հոդվածով նախաւտեսված հանցակցության ձներից որեէ մեկը,
գ) հանցակիցներից յուրաքանչյուրի կոնկրեր ինչ գործողություն (անգործություն) է կատարել,
դ) հանցակիցներից յուրաքանչյուրը մասնակցության ինչ աստիճան է ունեցել հանցավոր արարքի կատարմանը,
ե) հանցակիցներից յուրաքանչյուրին ինչ ծավալով պետք է մեղսագրվի կատարված արարքը:
(...) Ամփոփվլով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը` Վճռարեկ դատարանն արձանագրում է, որ հանցակցությաւմը կատարված արարքը որակելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ վաեղի է ունեցել հանցավոր արարք, որի կատարմանը մասնակցել են երկու ն ավելի անձինք, ովքեր գործել են համատեղ, դիտավորյալ նեն կատարե են դիտավորյալ հանցագործություն .Ուարի, իրավախախտման փատրը պետք է կոնկրերացվի յուրաքանչյուր հանցակցի մասով, իսկ դրա հանգամանքները անհատականացվեն՝ հաշվի առնելով անձնական պատասխանավտվության, րար մեղքի պատասխանավզվության ն
12
արդարության ն պատասխանատվության անհատականացման ակզբունքները (.-.»6:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Ս.Ադամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա վիճաբանել է Հովհաննես Սարգսյանի հետ, ապա խմբով՝ որդու Արթուր Ադամյանի հետ միասին, միասնական հանցավոր մտադրությամբ, հաջորդաբար ն լրացնելով միմյանց գործողությունները, շարունակաբար ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել Հովհաննես Սարգսյանի մարմնի տարբեր մասերին՝ առավելապես դեմքին ու գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանը վնաս:
Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ս.Ադամյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6րդ կետով առաջադրված մեղադրանքում ն գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, ամբաստանյալ ՍԱԱդամյանի անձը բնութագրող տվյալները, գտել է, որ նրա ուղղումը հնարավոր չէ առանց ռեալ (իրական) պատիժ կրելուծ:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ս.Ադամյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է տուժող Հովհաննես Սարգսյանի ն Վարդան Գաբրիելյանի հակաօրինական գործողությունների արդյունքում, ն հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, վերջինի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նան այն, որ Ս.Ադամյանը Վերաքննիչ դատարանում հայտնել է, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը ն զղջում է դրա համար, գտել է, որ Ս.Ադամյանի կողմից կատարված հանցագործության հանրության
«Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գնորգ ձոսղարյանի ն մյուսների գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 24-27-րդ կետերը:
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
13
համար վտանգավորության աստիճանն էականորեն նվազել է ն նրա ուղղվելը հնարավոր է առանց նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձնով պատիժը կրելու:
17.` Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 1215րդ կետերում վկայակոչված ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս.Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննի դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես.
- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը. ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,
- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի ն դրա
հետնանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է իր գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, նախատեսել է իր արարքի ն հետնանքների միջն առկա անմիջական Օ`պատճառական Օ կապ նե ցանկացլ է համապատասխան
հետնանքների վրա հասնելը,
-ամբաստանյալ Ս.Ադամյանի մասնակցության աստիճանը հանցագործության կատարմանը, մասնավորապես՝ նրա ակտիվ դերը,
- տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթը, հարվածների քանակն ու մարմնական վնասվածքների տեղակայում, մասնավորապես այն, որ ամբաստանյալը խմբի կազմում՝ որդու հետ միասին, ոտքերով ն ձեռքերով բազմաթիվ հարվածնե՝ է հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին, առավելապես դեմքին ն կենսական կարնոր օրգանին՝ գլխին, որի արդյունքում վերջինի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է աջ քունքային, դեմքի աջ կեսի շրջանների փափուկ 9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
14
հյուսվածքների սալջարդների, զուգակցված գանգուղեղային վնասվածքի ձնով, որն ուղեկցվել է գլխուղեղի աջ կիսագնդի կեղն-ենթակեղնային ծանր սալջարդով, գլխուղեղի աջ կիսագնդի սուր սուբդուրալ արյունահավաքով, գլխուղեղի այտուցով՝ գլխուղեղի ճնշման ն դիսլոկացիոն համախտանիշներով, թոքերի սալջարդով:
18. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ս.Ադամյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկելով տուժողի վարքագծի հակաօրինականությունը՝ գողության հանցափորձ կատարելը, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տուժողին հարվածներ հասցնելը ն նրա առողջությանը վնաս պատճառելը պայմանավորված է եղել ոչ այնքան այն հանգամանքով, որ տուժողը գողության փորձ է կատարել ամբաստանյալի հարնանին պատկանող տան նկուղից, այլ նրանով, որ Ս.Ադամյանը կասկածներ է ունեցել, որ տուժողը հավանաբար գողացել է նան իր աղավնիները, որպիսի փաստը հաստատող ապացույց սակայն, սույն գործի նյութերում առկա չէ:
19. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ս.Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ ուշադրության չի արժանացրել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի ն դրա հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը, ամբաստանյալի ակտիվ դերը հանցանքի կատարմանը, տուժողին հասցված հարվածների քանակը, նրա առողջությանը պատճառված վնասի բնույթն ու մարմնական վնասվածքների տեղակայումը: Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել նան իր դատողությունն այն մասին, թե ինչի արդյունքում է էականորեն նվազե ամբաստանյալ ՍԱԱդամյան՝ կողմից կատարված
հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը:
Ուստի, նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Ս.Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ս.Ադամյանի կատարած արարքի ն նրա անձի հանրային վտանգավորության աստիճանը, այդպիսիք արդեն իսկ հաշվի են առնվել ամբաստանյալի նկատմամբ
15
սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելիս ն ինքնին բավարար չեն նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված 0պատիժը
պայմանականորեն չկիրառելու ու պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս.Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավորված չէ:
20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ ԱԱդամյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70- րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն՝ թույլ է տվել 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական իրավունքի խախտում:
Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ամբաստանյալ Սարգիս Ադամյանի պատժի կրման հարցում հանգել է ճիշտ հետնության ն թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշումը ամբաստանյալ Սարգիս Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել ու օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
21. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ 361րդ, 363-րդ, 385-րդ, 386-րդ ն 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
16
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշումը՝ ամբաստանյալ Սարգիս Բագրատի Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու մասով, բեկանել ն օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռին հիմք ընդունելով
Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/0752/01/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
