Ասատրյան — ԵԴ/0732/11/20
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի հունիսի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՇ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58212020 քրեական գործը: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 23-ի որոշման հիման վրա քննչական խմբում ընդգրկված, ՀՇ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ (այսուհետ՝ նան Քննիչ) Ա.Տոնոյանի կողմից 2020 թվականի հունիսի 26-ին կատարվել է խուզարկություն: Քննիչ ԱՏոնոյանի գործողությու
Ամբողջ Տեքստ
Մ: ԵԴ/0732/11/20
ՀՐ ԱՆ
ոտ
Ա ՓԴԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԴ/0732/11/20
Նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2021 թվականի հոկտեմբերի 15-ին ք.Երնանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Վանիկ Խաչիկի Ասատրյանի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 1Լի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունիսի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58212020 քրեական գործը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 23-ի որոշման հիման վրա քննչական խմբում ընդգրկված, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ (այսուհետ՝ նան Քննիչ) Ա.Տոնոյանի կողմից 2020 թվականի հունիսի 26-ին կատարվել է խուզարկություն:
Քննիչ ԱՏոնոյանի գործողություններ դեմ մեղադրյալ Վ.Ասատրյանի պաշտպան Է.Բեգլարյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ (այսուհետ՝ նան Դատախազ) Դ.Աղաջանյանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ մերժվել է:
2. Դիմող Վ.Ասատրյանի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքը` վարույթն իրականացնող մարմնին Վ.Ասատրյանի իրավունքների ն ազատությունների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի նոյեմբերի 5ի որոշմամբ մերժվել է՝ բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ:
3. Ներկայացուցիչ Է.Բեգլարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը բեկանել է ն գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը
3
2021 թվականի սեպտեմբերի 29ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Առաջին ատյանի դատարանը, մերժելով ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքը, արձանագրել է. «(..) (Բ/ողոքի շրջանակներում դիմողի ներկայացուցիչը վիճարկում է քննիչ Ա.Տոնոյանի կողմից կատարված գործողությունները՝ կապված Վանիկ Ասատրյանի բնակության վայրում կատարված խուզարկության ն դրա, արդյունքում ձեռք րերված նյութերի որպես ապացույց օգվագործելը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, ինչպես նան դրա բողոքարկման արդյունքում դատախազ Դ.Աղաջանյանի կողմից կայացված «Բողոքը մերժելու մասին» որոշում, որր կայացվլ է պաշտպան Է.Բեգլարյանի կողմից ներկայացված բողոքի քննարկման արդյունքում:
Ը.) (Դատարանն արձանագրում է, որ բողոքը՝ քնենիչ ԱտՏոնոյանի գործողությունների դեմ, չի մտնում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մնջ, այն ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի Լին ն 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, բողոքում նշված հանգամանքների պարզումի դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում՝ դատարանում գործն րար էության քննելիս, հնարավոր է, ն այն չի հանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Ավելին, Դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող գործունեությանը դատարանի միջամտությունը ոչ միայն չի բիասմ մինչդատական վարույթի նկատմամը իրականացվող դատական վերահսկողությաւն խնդիրներից, այլն նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալութան նեն անմեղության կանխավարկածի սկզբունքների
4
պահպանության համար, հեվւնաբար, այն չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա ն մինչդատական վարույթի նկատմամը դատական վերահսկողություն չի կարող իրականացվել այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի կայացրած որոշումները կամ իրականացրած գործողություն, չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, նույն կերպ վերահսկողության առարկա չի կարող հանդիսանալ նան վիճարկվող որոշման կամ գործողությաւն արդյունքում կայացված որոշումը:
(-.) Դատարանը (...) արձանագրում է, որ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացված հիմքերի ն հիմնավորումների սահմաններում բողոքը չի կարող ըստ էության քննության առնվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող Դատարանի կողմից, քանի որ այն չի մտնում մինչդատական վարույթի նկատմամի դատական վերահսկողության առարկայի մեջ ն չի կարող դառնալ մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահակողությաւն օրյեկա (...)»/:
6. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, արձանագրել է. «(...) (Դիմողի ներկայացուցչի կողմից վիճարկվում է ոչ թե խուզարկություն կատարելու թույլվվություն ափաւնալու միջնորդություն, քննության առնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը, այլ այդ որոշման հիման վրա խուզարկություն կատարելու ընթացքում: քննիչի գործողություննեի իրավաչափությունը, ինչր հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա ն ինդգրկված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2րդ մասում թվարկված բողոքարկման ենթակա որոշումների շարքում:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ բնակարանի խուզարկությամի էականորեն սահմանափակվում է անձի ն' սահմանադրորեն, ն' միջազգային ակտերով երաշխավորված բնակարանի -անձեռնմխելիությաւն իրավունքը: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր րար էության քննության առնել բողոքի, պարզել քննիչի գոլծողությունների ւՏե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 52-56:
5
իրավաչավաության ն դրանց արդյունքում դիմողի իրավունքների ն օրինական շահերի խախտման առկայության կամ բացակայության մասին, ն րար այդմ հանգեր համապատասխան եզրակացության:
(-:) Առաջին ատյանի դափարանի կողմից թույլ տրված խախտման բնույթով պայմանավորված Վերաքննիչ դատարանը զիկված է դիմողի ներկայացուցչի ներկայացրած մյուս փատրարկներին անդրադառնալու հնարավորությունից: Հետնաբար, դիմող Վ.Ասատրյանի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի վերաքննիչ բողոքը պետք Լէ հավարարել մասնակի, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 05-ի թիվ ԵԴ/0752/1/20 որոշումը պետք է բեկանել ն գործն ուղարկել նույն դափարան՝ այլ կազմով նոր քննության:
Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պերք է պատշաճ, քննության ենթարկի դիմող Վ.Ասատրյանի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքի հիմքերը ն օրենքով սահմանված կարգով հանգի համապատասխան հետնության (:-.)»:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ մասնավորապես, սխալ են կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ, 395-րդ ն 398-րդ հոդվածների պահանջները: Բացի այդ, առկա է էական հակասություն Վերաքննիչ դատարանի որոշմամբ ն Վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների միջն:
Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, չհետնելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով թույլատրված խուզարկության ընթացքում քննիչի գործողությունները համարել է մինչդատական վարույթի սկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկա:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 95-103:
6
Ըստ բողոքաբերի՝ քննչական գործողություններ կատարման կարգի պահպանումը, անկախ դատավարության մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը շոշափելու աստիճանից, այնքանով, որքանով դրանց արդյունքում ձեռք են բերվում հետագայում մեղադրանքի հիմքը կազմող ապացույցներ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն կարող հանդիսանալ: Քննչական գործողությունների կատարման ն դրա արդյունքում ապացույցների ձեռքբերման օրինականության ստուգումը ենթադրում է դրանց մանրակրկիտ, այդ թվում՝ քրեական գործում առկա այլ փաստական տվյալների հետ համադրությամբ վերլուծություն, որը գործի ըստ էության քննության դասական դրսնորում է:
Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ դատարանի որոշմամբ, որը բողոքարկվել ն թողնվել է օրինական ուժի մեջ, կատարված խուզարկության ընթացակարգային առանձնահատկությունների ն դրա արդյունքում ձեռք բերված ապացույցի թույլատրելիության գնահատումը վերապահված է բացառապես քրեական գործն ըստ էության քննող դատարանին ն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քննարկվել չի կարող:
Ըստ բողոքաբերի՝ հսկող դատախազի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշումը նույնպես ենթակա չէ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական ստուգման, որպիսի հետնությունը պայմանավորված է Հովհաննես Գինոսյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմամբ:
7.. Վերոշարադրյալից բացի, բողոքաբերը վճռաբեկ բողոքում անդրադարձել է նան խուզարկության կատարման փաստական հանգամանքներին:
8. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի դատական ակտին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ Առաջին
7
ատյանի դատարանը պարտավոր էր ըստ էության քննության առնել դիմող Վանիկ Ասատրյանի ներկայացուցչի բողոքը:
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290րդ հոդվածի
համաճայն՝ «Լ Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դավփախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների սույն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ բողոքները դավփարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, վփուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները ն օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նան դատարան րողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի ն դատախազի հրաժարվելը, ինչպես նան քրեական գործը կասեցնելու կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնեկու մասին որոշումները սույն օրենսգրքով նախապտեսվաւծ դեպքերում (...)»:
10.1. Մինչդատական վարույթի Օ:նկատմաբ հետագա դատական
վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանը մշակել է հետնյալ սկզբունքը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերով նախատեսված որոշումնեից զատ, դատարան կարող են
բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման::
Ավելին, Վճռաբեկ դատարանն իր կողմից ձնավորած վերոգրյալ ընդհանուր կանոնի կենսագործման շրջանակներում արձանագրել է նան, որ նախաքննության 3 Տես Վճռաբեկ դատարանի՝Վարուժան Մամուկյանի զործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը:
8
մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը ն գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլն նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության ն անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար':
1. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 23-ի որոշման հիման վրա Քննիչ Ա.Տոնոյանի կողմից 2020 թվականի հունիսի 26-ին կատարվել է խուզարկություն: Քննիչ Ա.Տոնոյանի գործողությունների դեմ Վ.Ասատրյանի պաշտպան Է.Բեգլարյանի բողոքը Դատախազ Դ.Աղաջանյանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ մերժվել է՞,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ դիմողի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքը՝ Քննիչ Ա.Տոնոյանի գործողությունների դեմ, չի մտնում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ, այն ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին ն 2րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, բողոքում նշված հանգամանքների պարզումը դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, ն այն չի հանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Նույն կերպ, վերահսկողութան առարկա չի կարող հանդիսանալ նան վիճարկվող գործողության բողոքարկման արդյունքում կայացված դատախազի որոշումը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը դիմողի ներկայացուցչի բողոքը՝ վարույթն իրականացնող մարմնին Վ.Ասատրյանի " Տես Վճռաբեկ դատարանի՝ Հմայակ Արսենյանի գործով 2013 թվականի փետրվարի 15»ի թիվ ԵԿԴ/0125/11/12 որոշման 13-րդ կետը, «Էլիւրա էսվե», «Էլիտ էսվե» ն «Պրեարիժ լենդ» ՍՊԸՆերի զործով 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0957/11/19 որոշման 11.1-րդ կետը: 5Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
6Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
9
իրավունքների ն ազատությունների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ, մերժել է՛:
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի
որոշումը ն գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելով, արձանագրել է, որ դիմողի ներկայացուցչի կողմից վիճարկվում է ոջ թե խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը, այլ այդ որոշման հիման վրա խուզարկություն կատարելու ընթացքում քննիչի գործողություններիի իրավաչափությունը, ինչը հանդիսանւմ է մինչդատական վարույթի նկատմամբ դատական
վերահսկողության առարկա ն ընդգրկված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բողոքարկման ենթակա որոշումների շարքում: Վերաքննիչ դատարանը ընդգծել է, որ բնակարանի խուզարկությամբ էականորեն սահմանափակվում է անձի ն' սահմանադրորեն, ն' միջազգային ակտերով երաշխավորված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ըստ էության քննության առնել բողոքըձ:
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-10.Լ-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորման ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն հետնությունը, որ Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ըստ էության քննության առնել դիմողի ներկայացուցչի բողոքը, դուրս է մինչդգատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից:
Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն ՕՁ առ այն, որ խուզարկություն կատարելու ընթացքում քննիչի գործողությունների իրավաչափության ստուգումն ընդգրկված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2րդ մասում թվարկված բողոքարկման ենթակա որոշումների շարքում, չի բխում վերոնշյալ իրավանորմի բովանդակությունից:
7 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
ՑՏե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
10
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ բնակարանի խուզարկությամբ էականորեն սահմանափակվում է անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, որպիսի պայմաններում, ըստ Վերաքննիչ դատարանի, Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ըստ էության քննության առնել բողոքը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի կողմից որպես ելակետ ընդունված՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի էականորեն Օ։-սահմանափակված լինելու հանգամանքը, ի հակադրումն սույն որոշման 10.1րդ կետում նշված սկզբունքի, չի կարող դիտարկվել որպես չափանիշ` խուզարկություն քննչական գործողության կատարման իրավաչափությունը ն դրա արդյունքում ձեռք բերված նյութերի՝ որպես ապացույց օգտագործելու թույլատրելիություն՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստուգելու համար: Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նախնական քննության փուլում Քննիչ ԱհտՏոնոյանի վիճարկվող գործողությունների՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա հանդիսանալու հարցի լուծման տեսանկյունից որոշիչ նշանակություն պետք է տալ
ո. թե .կատարվղ գործողությամբ անձ իրավունքն էականորեն
սահմանափակվելու հանգամանքին, այլ նրան, որ վիճարկվող գործողությունների՝ խուզարկության կատարման ն դրա արդյունքում ձեռք բերված նյութերի` որպես թույլատրելի ապացույց օգտագործման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է ն չի հանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ տվյալ դեպքում հայցվող իրավական պաշտպանությունն անմիջապես կապված է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով ապացուցողական գործունեության իրավաչափության գնահատման հետ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հարցը կարող է քննության առարկա դարձվել բացառապես քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում, հակառակ պարագայում կարող է խախտվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ն քրեական գործի դատական քննության գործառութային տարանջատման սկզբունքը:
1
121. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Քննիչ Ա.Տոնոյանի վիճարկվող գործողությունները գործի նախնական քննության փուլում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության
շրջանակներում չեն կարող բողոքարկվել դատարան, քանի որ նախատեսված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով, ինչպես նան դրանց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս հնարավոր է ն չի հանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:
122. Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ Քննիչ Ա.Տոնոյանի վիճարկվող գործողությունները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չհանդիսանալու պայմաններում, նուն կերպ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի կարող հանդիսանալ նան Դատախազ Դ.Աղաջանյանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշումը::
13. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ըստ էության քննության առնել դիմող Վանիկ Ասատրյանի ներկայացուցչի բողոքը, իրավաչափ չէ:
14. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ի դատական ակտը բեկանելու համար:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Գինոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0023/11/12 որոշումը:
12
թվականի նոյեմբերի 5ի որոշմանը: հիմք ընդունելով սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի՝ սույն որոշման 7.1-րդ կետում բարձրացված փաստարկներին:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՇՀայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.Էրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Վանիկ Խաչիկի Ասատրյանի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
Թ Տե՛ս, ուսռնՏ ուսմոոմ Տ, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 հոկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ԵԴ/0732/11/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
