Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 280 — Արտոնագրային հարկով հարկման բազան 1. Արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում նե
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 280AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 280 — Արտոնագրային հարկով հարկման բազան 1. Արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում նե

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 280. Արտոնագրային հարկով հարկման բազան 1. Արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների քանակի, այդ գործունեության տեսակի համար Օրենսգրքի 278-րդ հոդվածով սահմանված ելակետային տվյալի մեծության, Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակիցների արտադրյալը, բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկո

Ամբողջ Տեքստ

Հոդված 280. Արտոնագրային հարկով հարկման բազան 1. Արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների քանակի, այդ գործունեության տեսակի համար Օրենսգրքի 278-րդ հոդվածով սահմանված ելակետային տվյալի մեծության, Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակիցների արտադրյալը, բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների:

2. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների մասով արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների քանակի և Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակցի (գործակիցների) արտադրյալը:

3. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացված արտոնագրում նշված ելակետային տվյալը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավելացվելու դեպքում արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում ավելացված ելակետային տվյալի մեծության, ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի և Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակցի (գործակիցների) արտադրյալը, բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների: Սույն մասով սահմանված դեպքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների մասով հարկման բազա է համարվում ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի և Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակցի (գործակիցների) արտադրյալը:

4. Արտոնագրային հարկով հարկման բազան որոշվում է յուրաքանչյուր վայրում իրականացվող յուրաքանչյուր գործունեության տեսակի և յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել