Պարոնիկյան — ԳԴ1/0006/01/13
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2012 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 40106712 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության մարմնի 2013 թվականի հունվարի 11-ի որոշմամբ Վահագն Վարդանի Պարոնիկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: 2013 թվականի փետրվարի 1-ին Վ.Պարոնիկյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջի
Ամբողջ Տեքստ
ԳԴ1/0006/01/13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԳԴ1/0006/01/13
Նախագահող դատավոր Կ.Ղազարյան
Դատավորներ` Գ.Մելիք-Սարգսյան
Հ.Տեր-Ադամյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ
Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ պաշտպան
Ե.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
2015 թվականի մարտի 27-ին
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վահագն Վարդանի
Պարոնիկյանի
վերաբերյալ
ՀՀ
վերաքննիչ
քրեական
դատարանի
2
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի պաշտպան Ե.Մարգարյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 40106712 քրեական
գործը
ՀՀ
քրեական
օրենսգրքի
327-րդ
հոդվածի
1-ին
մասի
հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2013 թվականի հունվարի 11-ի որոշմամբ Վահագն Վարդանի Պարոնիկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: 2013 թվականի փետրվարի 1-ին Վ.Պարոնիկյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 4-ի դատավճռով Վ.Պարոնիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի պաշտպաններ Աննա Մարտիրոսյանի և Շեյն Հիթ Բրեյդիի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
4.
Վերաքննիչ
դատարանի
վերոհիշյալ
որոշման
դեմ
ամբաստանյալ
Վ.Պարոնիկյանի պաշտպաններ Աննա Մարտիրոսյանի և Շեյն Հիթ Բրեյդիի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ վերադարձվել է, և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու ժամկետ է սահմանվել: Ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի պաշտպան Ե.Մարգարյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2015 թվականի մարտի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
3
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Վ.Պարոնիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՛(…) ՀՀ
ՊՆ ԿԲՀ-ի որոշմամբ ՀՀ ՊՆ թիվ 175-10թ. հրամանի 7 հոդվածի ՛Գ կետով ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության և անձնական ստարագրությամբ Գավառի ՏԶԿից ստացել է ծանուցագիր` 17.12.2012թ. ՀՀ ԶՈՒ զորակոչվելու համար, սակայն 14.12.2012թ. ներկայացել է Գավառի զորակոչային բաժանմունք և ներկայացրել է գրավոր
դիմում`
զինվորական
ծառայությունից
հրաժարվելու
մասին`
պատճառաբանելով, որ ունի լուրջ առողջական խնդիրներ և միաժամանակ հանդիսանում է ՛Եհովայի վկա, ելնելով իր անձնական համոզմունքներից` հրաժարվել է ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայություններից` դրանով
իսկ
խուսափելով
ծառայությունների
ժամկետային
զորակոչից`
այդ
զինվորական
և
այլընտրանքային
ծառայություններից
ազատվելու
ՀՀ
օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 60):
6. 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով փոփոխություններ
և
լրացումներ
՛Այլընտրանքային
ծառայության
են
կատարվել
մասին
և
համապատասխանաբար
՛Հայաստանի
Հանրապետության
քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքներում: 7.
2013
թվականի
հուլիսի
23-ին
ծառայության
անցնելու
վերաբերյալ
Վ.Պարոնիկյանն
դիմում
է
այլընտրանքային
ներկայացրել
Մարտունու
տարածքային զինվորական կոմիսարիատ (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 28):
8. Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի 2014
թվականի դեկտեմբերի 2-ի` ՛Պարտադիր զինվորական ծառայությունն
այլընտրանքային
ծառայությամբ
փոխարինելու
մասին
թիվ
3-Ա
որոշմամբ
Վ.Պարոնիկյանի դիմումը բավարարվել է, նա այլընտրանքային աշխատանքային ծառայության է նշանակվել ՛Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ում որպես բանվոր (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 55): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ
բողոքը
քննվում
է
հետևյալ
հիմքերի
ու
հիմնավորումների
սահմաններում.
9. Բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով ամբաստանյալ Վ.Պարոնիկյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 4-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական
4
օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: 2013 թվականի հունիսի 8-ին ուժի մեջ է մտել ՛Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված օրենքը: Վերջինիս հիման վրա ստեղծվել է այլընտրանքային աշխատանքային ծառայություն, որի նկատմամբ, նույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:
Բողոքի հեղինակը նշել է, որ Վ.Պարոնիկյանը 2013 թվականի հուլիսի 23-ին այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, որն այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ բավարարվել է: Բողոքի հեղինակը, վկայակոչելով ՛ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ մասը, գտել է, որ Վ.Պարոնիկյանի վերաբերյալ դատավճիռը ենթակա է վերանայման, իսկ քրեական գործի վարույթը կարճման:
10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ
դատարանի
որոշումը,
քրեական
գործի
վարույթը
կարճել
և
Վ.Պարոնիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն
է.
՛Այլընտրանքային
ծառայության
մասին
և
՛Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքներում 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով
կատարված
փոփոխությունների
և
լրացումների
պայմաններում
Վ.Պարոնիկյանի նկատմամբ կիրառելի է արդյոք ՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասը:
12.
ՀՀ
քրեական
պատասխանատվություն
է
օրենսգրքի
327-րդ
հոդվածի
նախատեսում
ժամկետային
1-ին
զինվորական
մասը
կամ
այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից
խուսափելու
համար`
այդ
ծառայությունից
ազատվելու`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:
5
՛Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն ՛1. (…) այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:
2. Այլընտրանքային ծառայության տեսակներն են
(…)
բ) այլընտրանքային աշխատանքային Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:
(…):
2013 թվականի մայիսի 2-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած ՛՛Այլընտրանքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-31-Ն ՀՀ օրենքի (այսուհետ
նաև
Օրենք)
2-րդ
հոդվածով
փոփոխության
է
ենթարկվել
՛Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
՛(…)
Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության
այն
քաղաքացին,
որի
կրոնական
դավանանքին
կամ
համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը: (…):
Օրենքի 3-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել ՛Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ի մասը և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. ՛Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչև հերթական զորակոչին նախորդող փետրվարի 1-ը կամ օգոստոսի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմել է այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, և որի այլընտրանքային
ծառայության
հարցերով
հանրապետական
հանձնաժողովը
(այսուհետ` հանրապետական հանձնաժողով) որոշել է ուղարկել այլընտրանքային ծառայության: (…):
Օրենքի 13-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել ՛Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
6
՛(…) 2. Այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպում
և
վերահսկում
է
(են)
Հայաստանի
Հանրապետության
կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (մարմինները):
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:
4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում: (…):
12.1. Մեջբերված նորմերի համադրված վերլուծությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սամվել Աբրահամյանի գործով որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. ՛(…) ՛՛Այլընտրանքային ծառայության մասին
Հայաստանի
Հանրապետության
օրենքում
փոփոխություններ
և
լրացումներ
կատարելու մասին ՀՕ-31-Ն օրենքով կատարված փոփոխությունների (…) և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված բլանկետային դիսպոզիցիայի առանձնահատկությունների (…) համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած ՀՕ-31-Ն օրենքով ՛Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում կատարվել են բովանդակային բնույթի այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցրել են քրեաիրավական նորմի ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակության և դրանով արգելված արարքների ծավալի ու շրջանակի փոփոխության: Արդյունքում տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում այն անձանց մասով, ովքեր մինչ ՛Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը մեղադրվել
կամ
դատապարտվել
են
կրոնական
համոզմունքների
հիմքով
զինվորական և այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար (տե՛ս Սամվել Սամվելի Աբրահամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԿԴ1/0053/01/12 որոշման 15-րդ կետը):
13. ՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքով լրացումներ են կատարվել ՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին
2003
թվականի
փոփոխությունների
ապրիլի
արդյունքում
18-ի
ՀՕ-529-Ն
՛Հայաստանի
ՀՀ
օրենքում:
Հանրապետության
Նշված
քրեական
օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
7
՛Կարճել
դատարանների,
նախաքննության
և
հետաքննության
մարմինների
վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք
մինչև
այլընտրանքային
ծառայության
2013
թվականի
ծառայություն
մասին
օգոստոսի
անցնելու
Հայաստանի
1-ը
դիմում
վերաբերյալ,
Հանրապետության
և
են
ներկայացրել
՛Այլընտրանքային
օրենքով
սահմանված
կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:
՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի (՛Անցումային դրույթներ)
համաձայն
՛1.
Սույն
օրենքի
1-ին
հոդվածով
՛Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի
3-րդ հոդվածում լրացվող 12-րդ և 13-րդ
մասերը տարածվում են այն անձանց վրա, որոնք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կամ դրանց կատարման համար դատապարտվել են:
13.1.
Նախորդ
կետում
մեջբերված
իրավադրույթների
համակարգային
վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը Սամվել Աբրահամյանի գործով որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ՛(…) ՀՀ քրեական օրենսգրքի
327-327.4-րդ հոդվածներով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը
դադարեցնելու
վարույթն
իրականացնող
մարմնի
պարտականությունն օրենսդիրը կապել է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության հետ, այն է
ա) ՀՀ քրեական օրենսգրքի 327-327.4-րդ հոդվածներով արգելված արարքները կատարվել են մինչև ՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը.
բ) ՀՀ քրեական օրենսգրքի 327-327.4-րդ հոդվածներով արգելված արարքների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձինք մինչև 2013 թվականի
8
օգոստոսի
1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու
վերաբերյալ.
գ) լիազոր մարմինը որոշում է կայացրել վերոնշյալ անձանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին (տե՛ս Սամվել Սամվելի Աբրահամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԿԴ1/0053/01/12 որոշման 16րդ կետը):
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 4-ի դատավճռով Վ.Պարոնիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման
2-րդ կետը):
Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):
2013
թվականի
մայիսի
2-ի
ՀՕ-31-Ն
և
ՀՕ-32-Ն
ՀՀ
օրենքներով
համապատասխանաբար ՛Այլընտրանքային ծառայության մասին և ՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարվելուց հետո 2013 թվականի հուլիսի
23-ին,
վերաբերյալ
Վ.Պարոնիկյանն
դիմում
է
այլընտրանքային
ներկայացրել
Մարտունու
ծառայություն
տարածքային
անցնելու
զինվորական
կոմիսարիատ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի` 2014
թվականի դեկտեմբերի 2-ի` ՛Պարտադիր զինվորական ծառայությունն
այլընտրանքային
ծառայությամբ
փոխարինելու
մասին
թիվ
3-Ա
որոշմամբ
Վ.Պարոնիկյանի դիմումը բավարարվել է, նա այլընտրանքային աշխատանքային ծառայության է նշանակվել ՛Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ում որպես բանվոր (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
15. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 1213.1-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Պարոնիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվել է կրոնական համոզմունքների պատճառով և՛ զինվորական, և՛ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Նշված արարքը կատարվել է մինչև ՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության
մեջ
դնելու
մասին
Հայաստանի
Հանրապետության
օրենքում
լրացումներ կատարելու մասին 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքի ուժի
9
մեջ մտնելը: Վ.Պարոնիկյանն ՛Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում է ներկայացրել այլընտրանքային ծառայության անցնելու վերաբերյալ, որը բավարարվել է, և լիազոր մարմինը որոշում է կայացրել նրան այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին: Այսինքն սույն գործով պահպանված են ՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված պայմանները (տե՛ս սույն որոշման 13.1-րդ կետը): Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՛Այլընտրանքային ծառայության մասին և ՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքներում 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով կատարված փոփոխությունների և լրացումների
պայմաններում
Վ.Պարոնիկյանի
նկատմամբ
՛Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասը կիրառելի է:
16.
Հիմք
ընդունելով
սույն
որոշման
12-15-րդ
կետերում
շարադրված
վերլուծությունը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 4-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 22-ի որոշումը պետք է բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և Վ.Պարոնիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ելնելով
վերոգրյալից
և
ղեկավարվելով
Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.
Վճռաբեկ
բողոքը
բավարարել:
Ամբաստանյալ
Վահագն
Վարդանի
Պարոնիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 4-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին
10
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և Վահագն Վարդանի Պարոնիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ`
Ս.ՕՀԱՆՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2015 թ.
- Գործի #:
- ԳԴ1/0006/01/13
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
