ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 29.1 — Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը 1.
Ամփոփում
Հոդված 29.1. Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը 1. Սույն օրենքով սահմանված աշխատանքի թույլտվության և դրա հիման վրա ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինները, ըստ իրավասությունների շրջանակի, որոշվում են սույն օրենքով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հսկողությա
Ամբողջ Տեքստ
Հոդված 29.1. Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը 1. Սույն օրենքով սահմանված աշխատանքի թույլտվության և դրա հիման վրա ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինները, ըստ իրավասությունների շրջանակի, որոշվում են սույն օրենքով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հսկողության և վերահսկողության արդյունքում հայտնաբերված՝ գործատուների կողմից առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած այնպիսի կասկածի դեպքում, որ օտարերկրացին հնարավոր է ենթարկված լինի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, այդ մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և միգրացիայի բնագավառներում կառավարության լիազորած պետական մարմիններ: (29.1-ին հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-82-Ն, խմբ., փոփ.
27.05.21 ՀՕ-267-Ն ) ( 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
