Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՇԴ3/0066/01/16 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՇԴ3/0066/01/16 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերՇԴ3/0066/01/1611 ապրիլի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՇԴ3/0066/01/16 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ՇԴ3/0066/01/16 ՇԴ3/0066/01/16 Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան Դատավորներ՝ Մ. Արղամանյան Ռ. Մխիթարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Լ. Թ ադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ա սատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դ անիելյանի ա. պ ողոս ՅԱՆԻ Ս. Օ հա նյանի քարտուղարությամբ` Մ. Ավագյանի 2019 թվականի ապրիլի 11-ին ք. Երևանում դռնփակ դատական նիստում, քննության առնելով Վահան Կարլենի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 12-ի որոշման դեմ պաշտպան Մ.Մուրադյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հունվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 18100116 քրեական գ ործը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով : Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունվարի 9-ի որոշմամբ Վահան Կարլենի Մաթևոսյանը ներ գ րավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով : 2016 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գ ործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ( այսուհետ ` նաև Առաջին ատյանի դատարան ):

2. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճռով ամբաստանյալ Վ.Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացրել է՝ ճանաչելով և հռչակելով վերջինիս անմեղությունը:

3. Մեղադրող Ա.Եդիգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ( այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան ) 2018 թվականի մարտի 12-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է , բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճիռը՝ ամբաստանյալ Վ.Մաթևոսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Վ.Մաթևոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Վ.Մաթևոսյանի` կալանքի տակ գտնվելու 9 (ինը) օրը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 21 (քսանմեկ) օր ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի պաշտպան Մ.Մուրադյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք , որը Վճռաբեկ դատարանի ` 2018 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ : Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել : Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վ.Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ « (…) [ն]ա 2016 թվականի հունվարի 6-ին ժամը 09:30-ի սահմաններում, իր կողմից մոռացած իրը վերցնելու պատրվակով մտել է ծանոթուհու` Մարինա Վլադիմիրի Լեշովայի՝ Գյումրի քաղաքի 8-րդ զինթաղամասի 8-րդ շենքի 10-րդ բնակարան, Մարինա Լեշովային սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ առաջարկ կատարելուց և մերժում ստանալուց հետո, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սեռական պահանջմունքները բավարարելու ձգտմամբ փորձել է բռնաբարել վերջինիս` Լեշովայի կամքին հակառակ հրել և գցել է հյուրասենյակի բազմոցին, հանել իր հագուստները, Լեշովայի կամքին հակառակ հանել նրա հագուստները, վերջինիս կողմից սեռական կապի մեջ մտնելուց խուսափելու նպատակով ցուցաբերած դիմադրությունը ճնշելու, հաղթահարելու, օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով բռնություն է գործադրել` միմյանցից հեռացնելու համար սեղմել ոտքերը, մի քանի անգամ ձեռքի ափով հարվածել է դեմքին, կծել կուրծքը, քաշքշել մազերից, սեղմել և քաշել ձեռքերը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ Մարինա Լեշովան ակտիվ դիմադրել է` ճանկռել Վահան Մաթևոսյանի պարանոցի, կրծքավանդակի և ուսի հատվածը, հրել ոտքերով, ոտքով հարվածել սեռական օրգաններին: Դրանից հետո, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով, Մարինա Վլադիմիրի Լեշովայի կամքին հակառակ, զուգորդված բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի այլ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ` վերջինիս հրել և գցել է բազկաթոռին, նստել է նրա կրծքավանդակին, մարմնի ամբողջ ծանրությամբ սեղմելով կոտրել նրա դիմադրությունը, թույլ չտալով շարժվել և ձեռնաշարժությամբ զբաղվելով սերմնահեղուկը լցրել է Մարինա Լեշովայի մարմնի վրա » 1 :

6. Տուժող Մարինա Լեշովան նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին , որ Վ . Մաթևոսյանը փորձել է իրեն բռնաբարել , բռնություն է գործադրել իր նկատմամբ , ինչպես նաև կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ : Տուժողի ցուցմունքների համաձայն՝ Վ.Մաթևոսյանի կողմից բռնություն գործադրելու արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածքներ 2 : Նշված ցուցմունքները տուժողը պնդել է նաև մեղադրյալ Վ.Մաթևոսյանի հետ առերես հարցաքննվելիս 3 : 6.1 Նախաքննության ընթացքում միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում հարցաքննվելիս տուժող Մ. Լեշովան հրաժարվել է իր՝ նախկինում տրված ցուցմունքներից և նշել , որ Վ .Մաթևոսյանին մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ, քանի որ հասկացել է, որ ամուսինը կգար տուն և կտեսներ իր մարմնի վրա առկա վնասվածքները : Տուժողը նաև հայտնել է, որ դեպքից մի քանի օր անց , երբ վերականգնվել է , գնահատել է Վ. Մաթևոսյանի գործողություններն իր նկատմամբ , հասկացել է , որ քննիչի մոտ մի փոքր սխալ է նշել կատարված հանգամանքները , ուստի գրել է լրացուցիչ դիմում 4 և փոխանցել քննիչին : Մ.Լեշովան նշել է, որ Վ. Մաթևոսյանի դեմ բողոք չունի , քանի որ նրա գործողությունների հետևանքով իրեն վնաս չի հասցվել 5 : 6.2 Վկա Դմիտրի Լեշովը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին , որ կինը ` Մ.Լեշովան, զանգահարել է իրեն և հայտնել , որ Վ.Մաթևոսյանը գնացել է իրենց տուն և փորձել բռնաբարել 6 : Նախաքննության ընթացքում որպես վկա լրացուցիչ հարցաքննվելիս Դ. Լեշովը ցուցմունք է տվել այն մասին , որ Մ.Լեշովան իրեն է տվել մի դիմում և խնդրել, որ այն փոխանցի քննիչին : Վկայի ցուցմունքի համաձայն՝ Մ.Լեշովան իրեն հայտնել է , որ Վ.Մաթևոսյանը չի փորձել բռնաբարել նրան , իսկ մ արմնական վնասվածքների մասին ոչինչ չի ասել 7 : 6.3 Վկա Սերգեյ Կալանտայը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին , որ Դ .Լեշովն իրեն պատմել է , որ կինը զանգահարել է նրան և հայտնել , որ ինչ - որ մեկը ցանկացել է բռնաբարել նրան : Դ . Լեշովի հետ գնացել է նրա տուն , տեսել է նրա կնոջը , ով ոչինչ չի ասել 8 : 6.4 Վկա Լևոն Մկրտչյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին , որ իր

մասնակցությամբ կատարվել է Վ.Մաթևոսյանի անձի զննություն , որի ժամանակ իր կողմից հայտնաբերվել է ձախ ուսի շրջանում կապտուկ , կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի ստորին հատվածում քերծվածք , որովայ ն ի մեզոգաստրալ շրջանի ձախ կեսի արյունազեղում , պարանոցի աջ կեսի քերծվածք 9 :

7. Առաջին ատյանի դատարան ում գործի քննության ընթացքում 201 7 թվականի հունվարի 12-ին 10 ծանուցագիր , իսկ հունվարի 26 -ին 11 հեռագիր է ուղարկվել տուժող Մ .Լեշովայի հասցեով, որոն ցից առաջինը ետ է վերադարձվել՝ « չպահանջված » նշումով 12 : 2017 թվականի հունվարի 26-ին կազմված արձանագրության համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական Ժ.Մելիքսեթյանը դատավոր Վ.Գրիգորյանի վարույթում գտնվող թիվ ՇԴ3/0066/01/16 քրեական գործով զանգահարել է տուժող Մ.Լեշովային, ով, սակայն, անջատել է հեռախոսը, որից հետո հեռախոսահամարը դարձել է անհասանելի 13 : 2017 թվականի փետրվարի 14-ին կազմված արձանագրության համաձայն՝ Ժ.Մելիքսեթյանը զանգահարել է Մ.Լեշովային, ծանուցել 2017 թվականի փետրվարի 15-ին կայանալիք դատական նիստի մասին, սակայն վերջինս հայտնել է, որ գտնվում է Մոսկվա քաղաքում, չի կարող ներկայանալ դատական նիստին և նրա հետ կապ կարելի է հաստատել համապատասխան հեռախոսային հավելվածի միջոցով 14 : 2017 թվականի փետրվարի 26-ին կազմված արձանագրության համաձայն՝ Ժ.Մելիքսեթյանը զանգահարել է Մ.Լեշովային, ծանուցել 2017 թվականի մարտի 17-ին կայանալիք դատական նիստի մասին, սակայն վերջինս հայտնել է, որ ինտերնետ կապի բացակայությամբ պայմանավորված՝ իր հետ տեսակապ հաստատել հնարավոր չէ 15 :

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) Ամբաստանյալ Վահան Կարլենի Մաթևոսյանը դատարանում ՀՀ քրեական օրենսգրքի 34-138- րդ հոդվածի 1- ին մասով և 139- րդ հոդվածի 1- ին մասով առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել (…): (…) Սույն գործով , Վ . Մաթևոսյանի կողմից Մ . Լեշովայի կամքին հակառակ գործելու մասին ուղղակի տեղեկություններ պարունակում է միայն վերջինիս կողմից 2016 թվականի հունվարի 6- ին հաղորդում տալու , ցուցմունք տալու, և առերես ցուցմունք տալու վերաբերյալ կազմված արձանագրություններում : Սակայն , հետագայում , 2016 թվականի հունվարի 10- ին , Մ . Լեշովան դիմում է գրել , որ իրականում այդ գործողությունները եղել են իր համաձայնությամբ , իսկ այդպիսի համաձայնության վերաբերյալ նաև վերջինս՝ 2016 հուլիսի 29- ին ցուցմունք է տվել ` միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում : (…) [Ա] պացույցի արժանահավատությունը գնահատելու տեսանկյունից (…) Մ . Լեշովայի հայտնած երկու իրարամերժ տեղեկությունները համադրել [ով] գործով հավաքված այլ ապացույցների ՝ [ Վ . Մաթևոսյաին զննելու մասին արձանագրության, դատաբժշկական փորձաքննության թիվ 0009 և 0008 եզրակացությունների , Մ . Լեշովայի և Վ . Մաթևոսյանի աջ և ձախ ձեռքերի եղնգային կտրվածքների դատաբժշկական թիվ 160 եզրակացության , դատաբժշկական , դատահետքաբանական , դատակենսաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննության թիվ 16-0709 եզրակացության ] (…) հետ (…) դատարանն արձանագրում է , որ տուժող Մ . Լեշովայի կողմից դեպքի օրը տված հաղորդումը և ցուցմունքները , որոնք մեկ աղբյուրից ստացված տեղեկություն են , վճռորոշ են Վ . Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ , որոնցում առկա (…) տեղեկությունները չեն համապատասխանում սույն գործով (…) [ առկա այլ ապացույցներով հաստատված ] փաստական տվյալների հետ : Բացի այդ , միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում Մ . Լեշովան 2016 թվականի հուլիսի 29- ին հարցաքննվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Ռոստովի մարզի ՔՎ Ազով քաղաքի ՔԲ ավագ քննիչ Ա . Գ . Իվանչե ն կոյի կողմից և հերքել է իր կամքին հակառակ գործելու վերաբերյալ նախկին ցուցմունքներում հայտնած տեղեկությունները : (…) [ Հ ] ակասությունների առկայության պայմաններում նաև հնարավոր չեղավ դատաքննության ընթացքում հարցաքննել տուժողին ` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու պատճառով : Դատարանի փորձերը ` տուժողին տարածության մեջ տեխնիկական միջոցների գործածմամբ հարցաքննելու ուղղությամբ արդյունք չտվեցին , քանի որ վերջինս ՝ դատաքննության սկզբնական շրջանում , թեպետ համաձայնություն տվեց տեսակապի միջոցով հարցաքննվելու , սակայն , հետագայում , հրաժարվեց դրանից և այլևս նրա հետ կապ հաստատել չհաջողվեց : (…) Դատարանը, ապացույցների գնահատումը կանոնակարգող ՀՀ քրեադատավարական օրենսդրության (…) պահանջների և ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցները, գտնում է, որ արժանահավատ և բավարար ապացույցների համակցությամբ, անմեղության կանխավարկածի հաղթահարմամբ չհիմնավորվեց այն, որ Վ.Մաթևոսյանը սեռական պահանջմունքները բավարարելու ձգտմամբ փորձել է բռնաբարել Մարինա Լեշովային, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ Մարինա Լեշովան ակտիվ դիմադրել է, իսկ դրանից հետո Մարինա Լեշովայի կամքին հակառակ, զուգորդված բռնություն գործադրելով, սեքսուալ բնույթի այլ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ» 16 :

9. Վերաքննիչ դատարանը , բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը , արձանագրել է . «(…) Վերաքննիչ դատարանը քրեական գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց վերլուծելով թույլատրելիության , վերաբերելիության վերաբերյալ քրեադատավարական պահանջների տեսանկյունից , իրավական գնահատական տալով տուժող Մարինա Լեշովայի և վկա Դմիտրի Լեշովի նախաքննական ցուցմունքներին , արժանահավատ է համարում նրանց նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքները , (…): [Գ] ործով ձեռք բերված ապացույցները , մասնավորապես ` տուժող Մարինա Լեշովայի , վկա Դմիտրի Լեշովի նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքները , վկաներ Սերգեյ Կալանտայի նախաքննական ցուցմունքը , Լևոն Մկրտչյանի ցուցմունքը , Վահան Մաթևոսյանին 06.01.2016 թվականին զննելու մասին արձանագրությունը , դատաբժշկական փորձաքննության թիվ 0008, 0009 եզրակացությունները , դատաբժշկական , դատահետքաբանական , դատակենսաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննության թիվ 16-0709 եզրակացությունը , բավարար են ամբաստանյալ Վահան Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138- րդ հոդվածի 1- ին մասով և 139- րդ հոդվածի 1- ին մասով նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար (…)» 17 : Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Ըստ բ ողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ , որոնք ազդել են գ ործի ելքի վրա , ուստի Վերաքննիչ դատարանի ` 2018 թվականի մարտի 12-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ : Ի հիմնավորումը վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցներն ու հանգամանքները չենթարկելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, եկել է սխալ եզրահանգման՝ ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի մեղավորության մասին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, խախտելով քրեադատավարական նորմերի պահանջները, չփարատված բոլոր կասկածները մեկնաբանել է ի վնաս ամբաստանյալի: Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը խախտել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ամբաստանյալի` արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը կազմող հակընդդեմ հարցման իրավունքը: Մասնավորապես` պաշտպանական կողմը դատաքննության փուլում զրկված է եղել գործով տուժողին և վկաներին հարցաքննելու հնարավորությունից, սակայն, նշված ցուցմունքները Վերաքննիչ դատարանը դրել է Վ.Մաթևոսյանի մեղադրանքի հիմքում: Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն արժանահավատ է համարել տուժողի նախաքննական սկզբնական ցուցմունքները, որոնք նա տվել է ալկոհոլի ազդեցության տակ, իսկ տուժողի կողմից հետագայում գրված դիմումը և միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում տրված ցուցմունքը` ոչ արժանահավատ: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը, հիմնվելով միայն նախաքննական ցուցմունքների վրա, ուշադրություն չի դարձրել գործում առկա մյուս ապացույցների, ինչպես նաև նախաքննության փուլում տուժողի կողմից տրված ցուցմունքների միջև եղած հակասությունների վրա:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը ` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի ` 2018 թվականի մարտի 12- ին որոշումը ` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի ` 2017 թվականի սեպտեմբերի 15- ի արդարացման դատավճիռը : Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան գ ումը. 1 2 . Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է . հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Վ . Մաթևոսյանի կողմից տուժող Մ . Լեշովային գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի սահմանափակման իրավաչափության վերաբերյալ ստորադաս <SPAN style="BORDER-TOP: medium none; BORDER-RIGHT: medium none; BORDER-BOTTOM: medium none;

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 ապրիլի, 2019 թ.
Գործի #:
ՇԴ3/0066/01/16
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել