Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/10671/05/24
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/10671/05/24

Վճռաբեկ դատարանՎԴ/10671/05/2431 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով երրորդ անձ «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ), երրորդ անձ՝ «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերություն (նախկին անվանումը` «Վիվառո Մեդիա» ՍՊԸ) (այսուհետ՝ Ընկերություն) Ընկերության անվամբ 27.03.2024 թվականին կատարված «Բ/ճՏ1 Խ/ԷՇ|ճ» թիվ 39248, «ԲճՏԼ ՏՔՕԹ1Տ» թիվ 39246, «ԷճՏ1 ՏՔՕՔ1Տ-» թիվ 39245, «ԷճՏԼ ՏՔՕՔԹ1Տ 1» թիվ

Ամբողջ Տեքստ

Յե 2475

ՀՈՏՆ

մ ն ԼՑ թ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10671/05/24

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10671/05/24

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի մարտի 31-ին

գրավոր ընթացակարգով քննելով երրորդ անձ «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ), երրորդ անձ՝ «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերություն (նախկին անվանումը` «Վիվառո Մեդիա» ՍՊԸ) (այսուհետ՝ Ընկերություն) Ընկերության անվամբ 27.03.2024 թվականին կատարված «Բ/ճՏ1 Խ/ԷՇ|ճ» թիվ 39248, «ԲճՏԼ ՏՔՕԹ1Տ» թիվ 39246, «ԷճՏ1 ՏՔՕՔ1Տ-» թիվ 39245, «ԷճՏԼ ՏՔՕՔԹ1Տ 1» թիվ 39244, «ԷճՏԼ ՏՔՕՋԼՏ 2» թիվ 39243 ն «ՒճՏԼ /» թիվ 39247 ապրանքային նշանների գրանցումներն անվավեր ճանաձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության անվամբ 27.03.2024 թվականին կատարված «ՒՊՏԼ հ/էՍ/ձ» թիվ 39248, «ԷԲՏԼ

2

ՏՔՕՋԼՏ» թիվ 39246, «ԷճՏԼ ՏՔՕՋ1ԼՏ-» թիվ 39245, «ԲձՏ1 ՏՔՕԹԼՏ 1» թիվ 39244, «ԲճՏԼ ՏՔՕՋ|Տ 2» թիվ 39243 ն «ՒճՏԼ /» թիվ 39247 ապրանքային նշանների գրանցումները:

ՀՀ վարչական դատարանի 04.09.2024 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

«ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը հայցադիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Մաքեյան) (այսուհետ՝ Դատարան) 09.10.2024 թվականի որոշմամբ «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության միջնորդությունը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է, հայցադիմումն ընդունվել է վարույթ Ա հրավիրվել է նախնական դատական նիստ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.11.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, ե Դատարանի 09.10.2024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը ընդհանուր կանոններով քննելու ե նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասով, թողնվել է անփոփոխ:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Վանիկ Մարգարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը (ներկայացուցիչ՝ Հայկ Ծատուրյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի Լին մասը, 54-րդ հոդվածի 2-րդ մասը ն 72-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով

Վերաքննիչ դատարանը չի գնահատել սահմանված ժամկետում վիճարկման հայց ներկայացնելու համար հայցվորի կողմից ողջամիտ ու անհրաժեշտ գործողություններ կատարված չլինելու հանգամանքը կամ այլ կերպ ասած՝ անգործությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել բողոքում ներկայացված գրանցման մասին գրանցման պահին պաշտոնական էլեկտրոնային հարթակում առկա տեղեկատվության մասին փաստարկը, փոխարենն անդրադարձել է հայտերի մասին մինչ գրանցում կատարվելու ժամանակային տիրույթում դրանց հասանելիությանը: Բնական է, որ հայտերի առցանց հասանելիությունն առանցքային նշանակություն չունի այս գործով, սակայն բողոքի հիմնավորումներում նշված է եղել գրանցումների հասանելիությունը նույն էլեկտրոնային հարթակում՝ ուղղակիորեն հայտերի մասին երրորդ անձի կողմից ծանուցված լինելուց հետո անգործությամբ դատավարական ժամկետի բացթողման անհարգելիության մասով:

Յ

Վերաքննիչ դատարանը պատշաճ ու ամբողջական քննություն չի իրականացրել վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ չի գնահատել երրորդ անձի կողմից հայցվորին վիճարկվող ապրանքային նշանների հայտերի մասին ծանուցելուց հետո հայցվորի անգործությունը վիճարկվող վարչական ակտերի ընդունումներին ուղղված վարչական վարույթների շրջանակներում որնէ առարկություն չներկայացնելու ն վարույթի ընթացքին չհետնելու մասով: Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վիճարկվող որոշումների մասին տվյալների՝ ապրանքային նշաններ գրանցման քաղվածքների առցանց հասանելիութանը պատասխանողի պաշտոնական կայքում գրանցման պահից, ինչը հասանելի է եղել բոլորի, այդ թվում՝ իր ենթադրյալ իրավունքը խախտող հայտերի մասին ծանուցված հայցվորի համար, չի անդրադարձել ՀՀ տարածքում հանրապետական սփռմամբ երրորդ անձի «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» հեռուստածրագրի լայն տարածման պայմաններում իր իրավունքների ենթադրյալ խախտման կամ պաշտպանության համար հայցվորի կողմից սահմանված ժամկետում ողջամիտ ու անհրաժեշտ գործողություններ չիրականացնելու հանգամանքին:

Տվյալ դեպքում ապրանքային նշանների գրանցման մասին որոշումները կայացման պահից մտել են ուժի մեջ ն հրապարակվել են, հետնաբար ՀՀ վարչական դատարան դրանց դեմ վիճարկման հայց կարող էր ներկայացվել 27.03.2024 թվականից երկամսյա ժամկետում, ինչը հայցվորը բաց է թողել ն հայցադիմումը ներկայացրել է 29.08.2024 թվականին, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերաքննիչ դատարանը սահմանափակվել է բացառապես ձնական առումով ապրանքային նշանների վերաբերյալ 02.08.2024 թվականին պատասխանողի ծանուցմամբ տեղեկանալու փաստով՝ հաշվի չառնելով, որ դատավարական ժամկետի բացթողման հարգելիությունը պետք է հիմնավորվի նան մի շարք այլ հանգամանքների հաշվառմամբ, այդ թվում՝ պարզի, թե արդյո՞ք հայցվորի կողմից իր իրավունքների պաշտպանության համար սահմանված ժամկետում կատարվել են ողջամիտ ու անհրաժեշտ գործողություններ դատավարական ժամկետը բաց չթողնելու համար, թե՝ ոչ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ հայցվորը տեղեկացված է եղել վիճարկվող գրանցումների համար հիմք հանդիսացող ապրանքային նշանների հայտերի մասին ն կամքի առկայության դեպքում կունենար իրական հնարավորություն սահմանված ժամկետում ներկայացնելու վիճարկման հայց առցանց հրապարակված ապրանքային նշանների գրանցման տվյալներով, հետնաբար հայցվորը չի ապացուցել ն չէր էլ կարող ապացուցել, որ իր կամքից անկախ պատճառներով է բաց թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետը:

Հայցվորը նշել է, որ ապրանքային նշանների մասին տեղեկացել է պատասխանողի պաշտոնական կայքից պատասխանողի ծանուցումից հետո, ինչը, սակայն, կարող էր ու պարտավոր էր անել երրորդ անձի կողմից ծանուցված լինելով` ապրանքային նշանների մասին գրանցման տվյալները հրապարակվելուց հետո՝ 27.03.2024 թվականից սկսած: Ապրանքային նշանների հայտ ներկայացնելուց հետո երրորդ անձը 01.02.2024 թվականի գրությամբ դիմել է հայցվորին ն տեղեկացրել է ապրանքային նշանների հայտերի մասին՝ հայցվորի համաձայնությունն ստանալու համար. վերջինս, սակայն, չի պատասխանել ն արդյունքում երրորդ անձի կողմից ներկայացված ամպրանքային նշանների ու ծառայությունների էական տարբերության հիմնավորումների շնորհիվ կայացվել է

4

ապրանքային նշանների գրանցման որոշում: Դեռնս ապրանքային նշանների հայտ ներկայացնելու պահից երրորդ անձը փաստացի օգտագործում է ապրանքային նշանները՝ դրա ներքո իրականացնելով հեռուստատեսային գործունեություն թե՛' համացանցի միջոցով, թե՛' հանրապետական սփոման «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» հեռուստածրագրի միջոցով (ԵՀ 352 լիցենզիա, որը նշված է հէէքՏ://հուճմ:օ.Յո/Է/քօ/Խ/ կայքում), ուստի հայցվորն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար կարող էր հեշտությամբ տեղեկանալ գրանցումների մասին, որպիսի հանգամանքները նույնպես հաշվի չեն առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում անհիմն են վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությունները, քանի որ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը պայմանավորված է եղել սուբյեկտիվ գործոնով (բացառապես հայցվորի կամքով), որից ելնելով՝ այդ ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու վերաբերյալ փաստարկներն անհիմն են:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Հայցվորը, ունենալով ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքով երաշխավորված ու պաշտպանվող սեփականության իրավունքի բաղկացուցիչ: մասը կազմող՝ մտավոր սեփականության իրավունքը որի պաշտպանությանն ուղղված կառուցակարգերի իրականացումը հանդիսանում է նան պետության պարտականությունը, 26.03.2024 թվականին դիմել է Գրասենյակին թիվ 20240887 հայտի հիման վրա՝ «քոտէ Ր/» ապրանքային նշանն իր անվամբ գրանցելու նպատակով, այն հաշվառմամբ, որ հանդիսանում է դեռես 29.12.2008 թվականին գրանցված «ԷճՏ1ԿԷԼ» թիվ 13587 ապրանքային նշանի իրավատերը: Ըստ այդմ՝ հայցվորը ցանկանում է իրացնել նախկինում գրանցված ապրանքային նշանից բխող իր բացառիկ իրավունքը՝ համակցված ապրանքային նշան գրանցելու ուղղությամբ: Ընդ որում հայցվորի հայտի ներկայացման պահի դրությամբ՝ 26.03.2024 թվականին, Ընկերության անվամբ քննարկման առարկա հանդիսացող 6 ապրանքային նշաններից որնէ մեկը գրանցված չէր: Հարկ է նշել, որ Գրասենյակն Ընկերությունից պահանջել է ներկայացնել հայցվորի համաձայնությունը հայտարկվող 6 ապրանքային նշանների գրանցման համար, քանի որ դրանք նույնական կամ շփոթելու աստիճան նման են հայցվորի՝ ավելի վաղ գրանցված ապրանքային նշանին, նե դրանցով մակնշվող ապրանքների ն (կամ) ծառայությունների նույն կամ նույնատիպ լինելը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն էր պարունակում, ինչի հաշվառմամբ էլ Ընկերությունը 01.02.2024 թվականին դիմել է հայցվորին, սակայն հայցվորն իր համաձայնությունը որնէ եղանակով չի տվել: Հայցվորը, Ընկերությանը չտրամադրելով համաձայնություն, մինչն վերջինիս կողմից հայտարկվող ապրանքային նշանների գրանցման օրը, դիմել է Գրասենյակ՝ նախկինում իր անվամբ գրանցված ապրանքային նշանի հետ համակցված ապրանքային նշան գրանցելու նպատակով ն այդ գործընթացի շրջանակներում տեղեկացել իր իրավունքի խախտման

5

փաստի մասին՝ 02.08.2024 թվականին, երբ Գրասենյակը ծանուցմամբ մեջբերել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու այնպիսի հիմք, որը կիրառելի էր Ընկերության նկատմամբ:

Այսինքն՝ հայցվորի ձեռնարկած միջոցներն ամբողջությամբ համապատասխանում են թիվ ՎԴ/6236/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմանն առ այն, որ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողումը կարող է հարգելի համարվել ն վերականգեվել միայն այն պարագայում, երբ ներկայացված ապացույցներով կհիմնավորվի, որ հայցվորի կողմից ձեռնարկված գործողություններն անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության դիմելու համար ն իրականացվել են վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո վիճարկման հայց ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում:

Հայցվորը ձեռնարկել է ողջամիտ միջոցներ իր խախտված իրավունքի վերականգնման ուղղությամբ հենց այն պահից սկսած, երբ տեղեկացել է դրա խախտման փաստի մասին ն հետնաբար կարող էր ներկայացնել վիճարկման հայց այդ պահից հաշված երկամսյա ժամկետում: Այս համատեքստում պետք է նշել, որ Ընկերության փաստարկներն առ այն, որ հայցվորը պետք է իրազեկված լիներ Ընկերության կողմից հայտերը Գրասենյակ ներկայացնելուց հետո ն (կամ) Ընկերության գրությունը ստանալուց հետո, տրամաբանական ն հիմնավոր չեն, քանի որ ապրանքային նշանի գրանցման մերժման հիմքերի գնահատումն իրականացվում է հենց գրանցված ապրանքային նշանի փաստի հաշվառմամբ, իսկ հայցվորի հայտի ներկայացման պահի դրությամբ շփոթության աստիճանի նման ապրանքային նշան գոյություն չի ունեցել ն չէր էլ կարող գրանցվել:

Ստեղծված իրավիճակում հայցվորը, ունենալով ողջամիտ ն իրավաչափ ակնկալիք իր սեփականության իրավունքի պաշտպանության հարցում, չէր կարող ակնկալել այլ բան, քան Ընկերության կողմից հայտարկվող ապրանքային նշանների գրանցման մերժումը, ինչը, սակայն, Գրասենյակը չի իրականացրել: Հակառակ դեպքում հայցվորը կամ որնէ անձ, օրենքով սահմանված կարգով ունենալով սեփականության իրավունք, չեն կարող ունենալ համոզմունք, որ իրենց սեփականության իրավունքը պաշտպանված է երրորդ անձանց կամայական վարքագծից, քանի որ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված հիմքով ծագած սեփականության իրավունքը կարող է դադարել կամ չպաշտպանվել այլ անձի կամայականության հետնանքով, իսկ նման ազդեցությունն անթույլատրելի է իրավական պետությունում, որը ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով կրում է յուրաքանչյուր անձի սեփականության իրավունքը պաշտպանելու պոզիտիվ պարտականություն:

Հայցվորը որնէ պարագայում պարտավոր չէր տեղեկացված լինել Ընկերության գործունեության վերաբերյալ ն նշված հանգամանքն ինքնին չի կարող պայմանավորվել հայցվորի դատական պաշտպանության իրավունքը, քանի որ հայցվորի իրավունքի խախտումը բոլոր դեպքերում ծագել է հայցվորի կողմից ապրանքային նշանի հայտը ներկայացնելու հաջորդ օրը, Աե դրանով պայմանավորված հայցվորի սեփականության իրավունքի իրացման խոչընդոտը հարուցվել է այն պահին, երբ Գրասենյակը հայցվորին ներկայացրել է համապատասխան ծանուցումը:

Պնդելով, որ Դատարանն ունեցել է բավարար հիմքեր հայցվորի հիմնավորումների լույսի ներքո վերջինիս խախտված իրավունքի դատական պաշտպանության նպատակով բաց

6

թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար, իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին իրավացիորեն անդրադարձել է այդ հարցի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքներին՝ «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը խնդրել է Ընկերության վճռաբեկ բողոքը մերժել:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի, 54-րդ հոդվածի 2-րդ մասի ն 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էություն, ռե որի առկայություն հիմնավորվւմ է ստոր, ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ 60դատարանը հարկ է համարում անդրադառնալ ապրանքային եշանի գրանցման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցադիմում՛վ ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել «Մարդու իրավունքնեի ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս, 4չտիյոջմռոօ չ. Լիօ Սուօժ հոջժօտ գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, Ա դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի

7

մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Զառւս Շիօօոջիօ մ. Թօոճուռ գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարնոր նպատակներ, մասնավորապես՝ իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ ն ոչ ամբողջական՝ բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, ՏէսԵելոջտջ զոժ ՕէհօրՏ չ. Լհօ Սոաժ էԱոջմօտ գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):

Դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի մատճելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես հայցադիմումի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձնին ն բովանդակությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, նե որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին՝ համապատասխան հայցի առկայություն, երկրորդ՝ հայցի ներկայացում վարչական դատարան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տես, -Քեարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու, դատական պաշտպանություն հայցելու համար համապատասխան ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը: Մյուս կողմից օրենսդիրը, այս

8

նպատակի իրացման հետ հավասարակշռելով դատական պաշտպանության իրավունքի իրացման շահը, հնարավորություն է տվել շահագրգիռ անձանց բաց թողնված ժամկետը հարգելի համարելու ինստիտուտի կիրառման միջոցով ապահովե 38դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքների իրացումը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը նախատեսում է բաց թողնված դատավարական ժամկետները, այդ թվում՝ դատարան հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետները վերականգնելու հնարավորություն այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնված հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել՝ այդ հիմքերի ողջամիտ ն բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի' օբյեկտիվ ն սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը՝ տարերային աղետները, ինչպես նան արտակարգ իրավիճակը ն նմանատիպ այլ՝ անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված ն գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ՝ երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատն հիվանդության պատճառով: Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու պահանջը ն այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու ն այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել

9

համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար» (տե'ս, Հրաչյա Գրիգորյանն ընեդդեմ Ռուբեն, Բաբկեն, Աշոտ Հովիանեիսյանների, Երնանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պերական կոմիտեի թիվ ՎԴ/1963/05//4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցնե դատարան դիմելու դատավարությանը մասնակցելու ն այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու ն այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տես, Երնանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից դատարան դիմելու համար ձեռնարկված միջոցները պետք է անհրաժեշտ լինեն դատարան հայց ներկայացնելու համար. այլ կերպ՝ եթե հայցվորը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք չձեռնարկելու պայմաններում նս կարող էր իրացնել դատարան դիմելու իր իրավունքը, ապա այդ միջոցները չեն կարող համարվել անհրաժեշտ, հետնաբար նան՝ գնահատվել որպես դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ: Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ կարող են համարվել այն միջոցները, որոնք չձեռնարկելը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու համար: Ուստի, եթե հայցվորը որպես դատարան դիմելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառ վկայակոչում է իր կողմից ձեռնարկված այս կամ այն միջոցը, ապա պետք է հիմնավորի նան, որ առանց այդ միջոցը ձեռնարկելու հնարավոր չէր իրացնել ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավունքը: Համապատասխանաբար, ՀՀ վարչական դատարանը կարող է հայցվորի կողմից վկայակոչված պատճառը հարգելի համարել, եթե հավաստիանում է, որ առանց տվյալ միջոցը ձեռնարկելու հայցվորի համար անհնարին էր դառնում ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացումը (տես, Արմինե Պետրոսյանը ն Սամվել Մուսիեյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/5428/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.012024 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը

10

բողոքարկվել է վարչական կարգով, նուն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:

Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք):

Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի ընդունման մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու եղանակները սահմանված են Օրենքի 59-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

Օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով: Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նան օրենքով նախատեսված այլ դեպքերում: (...):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցներին օրենքով սահմանված եղանակներից որնէ մեկով իրազեկելու հանգամանքով, ինչը նշանակում է, որ վերջիններիս համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Այսպիսով՝ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամյսա ժամկետի հաշվարկի համար ելակետ է դիտարկում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը, իսկ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորված է վարույթի մասնակիցներին տվյալ վարչական ակտի մասին իրազեկելու, այսինքն՝ վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ապրանքային նշանի գրանցման վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելու առանձնահատկություններին.

ՀՀ իրավական համակարգում ապրանքային նշանի գրանցման գործընթացն իրենից ներկայացնում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի առանձնահատկությունները սահմանված են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով

11

հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե ապրանքային նշանի գրանցումը չի համապատասխանում նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքային նշանի հայտը պետական լիազոր մարմին ներկայացվում է գրավոր կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով՝ նրան տրված լիազորագրի հիման վրա:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նուն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ ընդունված հայտի հրապարակման ն ըստ էության փորձաքենություն անցկացնելու մասին որոշման հիման վրա դրա կայացման օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, որտեղ զետեղում է հայտի համարը Ա ներկայացման թվականը, հայտատուի անունը, ազգանունը կամ անվանումը ն գտնվելու վայրը, հայտարկված ապրանքային նշանի պատկերը նե այն ապրանքների ն (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկված է ապրանքային նշանի գրանցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայտի հրապարակման թվականից հետո՝ երկամսյա ժամկետում, ցանկացած անձ կարող է հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր դիտողություն ներկայացնել պետական լիազոր մարմին այն մասին, որ դրա գրանցումը ենթակա է մերժման նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստացված դիտողության մասին պետական լիազոր մարմինը այն ստանալու օրվանից հետո գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացնելու դեպքում դիտողությունը քննարկվում է առկա նյութերի հիման վրա:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայտի հրապարակման թվականից հետո՝ երկամսյա ժամկետում, ավելի վաղ ապրանքային նշանի կամ հանրահայտ ապրանքային նշանի իրավատերը, ինչպես նան Հայաստանի Հանրապետությունում պահպանվող, աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան, պահպանվող արդյունաբերական դիզայնի, անվան կամ ազգանվան, կեղծանվան, պատկերի նկատմամբ ավելի վաղ ծագած իրավունքների տիրապետողները, գրականության, գիտության կամ արվեստի պահպանվող ստեղծագործությունների նկատմամբ ավելի վաղ ծագած հեղինակային իրավունքի իրավատերերը ն ցանկացած այլ շահագրգիռ անձ կարող են հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր առարկություն ներկայացնել պետական լիազոր մարմին այն մասին, որ դրա գրանցումը ենթակա է մերժման նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հիմքերով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առարկությունն ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն ստուգում է այն ն նուն հոդվածի 4րդ մասով սահմանված ներկայացման պայմաններին դրա համապատասխանության դեպքում առարկության մասին գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, իր նկատառումները

12

ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացվելու դեպքում առարկության հետագա քննարկումն իրականացվում է առկա նյութերի հիման վրա:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններին չհամապատասխանող առարկությունը համարվում է չներկայացված, ինչի մասին դրա ստացման օրվանից հետո պետական լիազոր մարմինը գրավոր ծանուցում է այն ներկայացնողին:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ ն 11-րդ մասերի, ինչպես նան 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար գրանցելու մասին որոշում կայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում, ապրանքային նշանի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու ն վճարման անդորրագիրը ներկայացնելու անհրաժեշտության մասին:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ապրանքային նշանի գրանցման` որպես վարչական ակտի իրազեկման եղանակ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանել է այդ ապրանքային նշանի գրանցման մասին հրապարակումը, ուստի ապրանքային նշանի գրանցման՝ որպես վարչական ակտի, ուժի մեջ մտելու պահն ուղղակիորեն համընկնում է այդ հրապարակմանը հաջորդող օրվան: Այլ կերպ ասած՝ ապրանքային նշանի գրանցման՝ որպես վարչական ակտի ուժի մեջ մտնելու օր պետք է դիտարկել ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվան հաջորդող օրը: Հետնաբար, ապրանքային նշանի գրանցման իրավաչափությունը վիճարկելու դեպքում դատարան հայց կարող է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման մասին «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրվանից, այսինքն` իրազեկվելու օրվանից հաշված երկամսյա ժամկետում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ կարգավորումների հիմքում ընկած է այն իրավական տրամաբանությունը, որ ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի ելքով կարող է շահագրգռված լինել անձանց ավելի լայն շրջանակ, քանի որ տվյալ վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով կարող են շոշափվել ոչ միայն վարույթի մասնակիցների, այլ նան հասարակության առավել լայն շրջանակների անձանց իրավունքներ ու օրինական շահեր: Նշվածով պայմանավորված՝ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով կարգավորվել են այդ վարչական վարույթի առանձնահատկությունները, այդ թվում` դրա արդյունքում ընդունված վարչական ակտի

13

մասին հրապարակման եղանակով իրազեկելու կանոնը: Այսինքն՝ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով ամրագրվել է ոչ միայն ապրանքային նշանի գրանցմանն ուղղված վարչական վարույթի մասնակիցների, այլ նան՝ այդ վարույթի ելքով շահագրգռված բոլոր անձանց ծանուցելու առանձնահատուկ եղանակ, այն է՝ ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների հրապարակումը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, որին հաջորդող օրվանից հաշված երկամսյա ժամկետում՝ գրանցված ապրանքային նշանը շահագրգիռ անձի պահանջով կարող է վիճարկվել դատական կարգով, իսկ նշված երկամսյա ժամկետը բաց թողնելու պարագայում անձը կզրկվի դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը դատարանի որոշմամբ կհամարվի հարգելի ն այն կվերականգնվի: Ընդ որում՝ միջնորդությունը պետք է հիմնավորումներ ն փաստարկներ պարունակի ապրանքային նշանի գրանցման մասին հրապարակման եղանակով իրազեկվելու օրվանից, այսինքն՝ «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում այդ ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների հրապարակման հաջորդող օրվանից հաշված երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության վերաբերյալ:

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի ն 60-րդ հոդվածի, ինչպես նան «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաձելու պահանջով վիճարկման հայց ներկայացնելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում ապրանքային նշանի գրանցման հրապարակմանը հաջորդող օրը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքային նշանի գրանցման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայց ներկայացնելիս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը խախտված է համարվում, եթե «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում ապրանքային նշանի գրանցման հրապարակմանը հաջորդող օրվա ն ՀՀ վարչական դատարան դիմելու օրվա միջն ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը, իսկ եթե հայցվորը վիճարկվող ապրանքային նշանի գրանցման մասին իրազեկվել է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում ապրանքային նշանի գրանցման հրապարակմանը հաջորդող օրվանից հաշված երկամսյա ժամկետի ավարտից հետո, ապա վիճարկման հայց ներկայացնելիս պետք է ներկայացնի դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/10671/05/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել