Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ախիջանյան — ՎԴ/8200/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ախիջանյան — ՎԴ/8200/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/8200/05/193 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արթուր Ախիջանյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ Լ Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Արթուր Ախիջանյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետին տրամադրել Երնան քաղաքի, Նոր Նորք համայնքի, Գայի պողոտա թիվ 44 շենքի բակ (ներկայումս Բադալ Մուրադյան 12) հասցեում գտնվող 20.9 քմ մակերեսով հայցվորին պատկանող ավտոտնակին հաս

Ամբողջ Տեքստ

(«աճա Ա

Ա/Ձ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/8200/05/19

դատարանի որոշում 2022թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8200/05/19

Նախագահող դատավոր` Կ. Մաթնոսյան

Դատավորներ` Ա. Առաքելյան

Ա. Բաբայան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատաիանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2022 թվականի մարտի 03-ին

դռնբաց դատական նիստում քննելով Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արթուր Ախիջանյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

Լ Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արթուր Ախիջանյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետին տրամադրել Երնան քաղաքի, Նոր Նորք համայնքի, Գայի պողոտա թիվ 44 շենքի բակ (ներկայումս Բադալ Մուրադյան 12) հասցեում գտնվող 20.9 քմ մակերեսով հայցվորին պատկանող ավտոտնակին հասցե տրամադրելու վերաբերյալ ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 23.12.2019 թվականի վճռով հայցը հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.06.2021 թվականի որոշմամբ Երնաի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է Դատարանի 23.12.2019 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ Անահիտ Կճոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 135-րդ, 163-րդ ն 302-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ, 62-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3րդ, 5-րդ, 19-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 68-րդ, 124-րդ հոդվածների պահանջները, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ա որոշման դրույթները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունն իր 15.02.2019 թվականի թիվ 20/ԷԱՅ661 ն 05.09.2019 թվականի թիվ 20/1Ա-1362 գրություններով հայցվորին մերժում չի տրամադրել, այլ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասցե տրամադրելու համար, որպես հիմք ներկայացված առուվաճառքի պայմանագիրը, կնքված է եղել դեռնս 13.12.2013 թվականին, առաջարկել է ներկայացնել նոր կնքված առուվաճառքի պայմանագիր` ելնելով գուքի սեփականատիրոջ՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ենթարկված իրավունքները չխախտելու օրենսդրական պահանջից:

Վերաքննիչ դատարանը վեճը լուծել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի իրավակարգավորամբ, սակայն պատշաճ

Յ

գնահատական չի տվել հայցվող իրավունքի իրավաչափության ն վճռով պարտավորեցվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի

«ՀՀ քաղաքային ն գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու ն տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու ն հասցեների գրացման լիազոր մարմնին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման դրույթները, որի 7-րդ գլխի «50-րդ» ենթակետից հետնում է, որ հասցե կարող է տրամադրվել միայն գույքի սեփականատիրոջը կամ օգտագործողին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ

դատարանի 09.06.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1ՀՀ կառավաությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարաքային ստորաբաժանման կողմից 15.12.2005 թվականին տրված թիվ 2097308 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Երնանի քաղաքապետին տրամադրել Երնան քաղաքի, Նոր Նորք համայնքի, Գայի պողոտա թիվ 44 շենքի բակ (նորկայումս Բադալ Մուրադյան 12) հասցեում գտնվող 20.9 քմ մակերեսով ավտոտնակը սեփականության իրավունքով պատկանում է Սերժիկ Վարդանյանին (գ.թ. 20-25):

2. Սերժիկ Վարդանյանի ն Արթուր Ախիջանյանի միջն 28.12.2013 թվականին կնքված ն նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Արթուր Ախիջանյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երնան քաղաքի, Նոր Նորք համայնքի, Գայի պողոտա թիվ 44 շենքի բակ (նորկայումս Բադալ Մուրադյան 12) հասցեում գտնվող 20.9 քմ մակերեսով ավտոտնակը (գ.թ. 26):

3. Երեանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված 02.09.2019 թվականի դիմումով Արթուր Ախիջանյանը խնդրել է կայացնել բարենպաստ վարչական ակտ ն Երնան քաղաքի, Նոր Նորք համայնքի, Գայի պողոտա թիվ 44 շենքի բակ (ներկայումս Բադալ Մուրադյան 12) հասցեում գտնվող 20.9 քմ մակերեսով ավտոտնակին տրամադրել հասցե (գ.թ. 47-49):

4. Ի պատասխան հասցե տրամադրելու վերաբերյալ հայցվորի 02.09.2019. թվականի դիմումի Երեանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա.Ամյանը 05.09.2019 թվականի թիվ 20/ԷԱ9661գրությամբ հայտնել է. «... Բարձրացված հարցն ուսումնասիրվել է Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից: Արդյունքում Ձեր կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2013 թվականի դեկտեմբերի 13- ին կնքվել է հ.3583 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը պետական գրանցում չի ստացել:

4

Միաժամանակ հայտնում եմ, որ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.04.1999թ. ՀՕ-295 օրենքի 24-րդ հողվածի 6-րդ կետի համաձայն՝ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփախմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ գործարքներից ծագող իրավունքներ, պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, նման գործարքը առոչինչ է» (գ.թ. 44):

4. Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ն գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի, գործողության համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ, կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք բոլոր դեպքերում է վարչական ակտը համարվում ընդունված, եթե դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտն ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմեի կողմից այդ ակտն օրենքով սահմանված կարգով չի կարող ընդուեվել:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի Էին մասի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ՝ 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար՝ նախաձեռնության օրվանից:

Մինչն 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ. օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:

5

ՀՀ հվճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով մինչն 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի մեկնաբանությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ տվյալ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նան հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի վրա, չխախտեն այլոց իրավունքները ն. ազատությունները: Հետնաբար, նշված նորմի բովանդակութան մաս պետք է կազմի նան հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի ն դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը (տե՛ս Սերգեյ Գասպարյանն ըեդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով իր այդ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ մինչն 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետով սահմանված իրավական նորմը չի ենթադրում վարչական մարմնի կողմից վարչարարություն չիրականացնելու դեպքում վարչարարությունն իրականացված լինելու ն պահանջվող վարչական ակտն ընդունված լինելու կանխավարկածի առկայություն: Յուրաքանչյուծ գործով մինչն 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի կիրառման հարցը քննարկելիս դատարանները պետք է հաշվի առնեն ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները ն վարչական վարույթի առանձնահատկությունները: Վարչարարության որոշակի տեսակների դեպքում իրավունքի գոյության հարցն ուղղակիորեն կապված է վարչարարության իրականացման հետ, որի արդյունքում է միայն հնարավոր որոշել հայցվող վարչական ակտի իրավաչափությունը (տե՛ս Փառանձեմ Գնորգյանն ըեդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/2731/05/1 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագիել է նան, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հնարավորություն: Այսինքն՝ վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտը նշված իրավադրույթի ուժով որոշ դեպքերում կարող է համարվել ընդունված ն առաջացնել այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետնանքները: Տվյալ դեպքում դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման օրենքով սահմանված ժամկետը խախտվելու դեպքում գործում է այն ֆիկցիան, որ պահանջվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է օգտվել դիմում ներկայացնելիս իր ակնկալած իրավունքից, որը տիամադրման էր ենթակա ընդունվելիք վարչական ակտով: Քննարկվող իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել վարչարարության իրականացումը ողջամիտ ժամկետում, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը ն

6

բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, սահմանված կարգով չի քննարկում անձի դիմումը ն դրա վերաբերյալ որնէ վարչական ակտ չի ընդունում:

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը կապված է որոշակի պայմանների առկայության հետ:

«Վարչարարության հիմունքնեի ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի ներկայիս խմբագրությամբ՝

Լ Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի Էին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի Էին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում, ներկայիս կարգավորմամբ, օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի առումով որդեգրվել է այն իրավակարգավորումը, որով այդ կառուցակարգի գործողությունը տարածել է բոլոր այն դեպքերի վրա, երբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի Լին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում իրավասու վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում: Նշված կանոնից բացառություն է սահմանված միայն այն դեպքի համար, երբ հայցվող վարչական ակտը կլինի առ ոչինչ ակտով դրա հասցեատիրոջը ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հիմքով: Կատարված օրենսդրական փոփոխությունները վկայում են այն մասին, որ օրենսդրի կամքն ուղղված է վարչական մարմիններին առավել խիստ պահանջներ ներկայացնելուն: Դրանց ուժով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պայմանավորված չէ հայցվող վարչական ակտի իրավաչափությամբ, Ա նույնիսկ ոչ իրավաչափ վարչական ակտը, նշված իրավադրույթի համաձայն, կարող է համարվել ընդունված, բացառությամբ՝ եթե այդ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ: Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի Էին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված

7

ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի, գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի Լին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով: Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նան հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) ենթակա չէ դատարանի կողմից գնահատման:

Ամփոփելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես ««Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 25.10.2017 թվականի ՀՕ-193- Ն օրենքն ուժի մեջ մտնելուց (02.12.2017 թվական) հետո, այնպես էլ մինչն նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը գործում է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1 անձը դիմել է վարչական մարմնին` հայցելով որոշակի բարենպաստ վարչական ակտի ընդունում, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է անձի դիմումի հիման վրա, ն դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջներին,

2) բացակայում է վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի Էին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը,

3) տվյալ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օժտված է այդ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ,

4) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որնէ այլ անհատական իրավական ակտ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ,

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավաությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարաքային ստորաբաժանման կողմից Ֆ.122005 թվականին տրված թիվ 2097308 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Երնանի քաղաքապետին տրամադրել Երնան քաղաքի, Նոր Նորք համայնքի, Գայի պողոտա թիվ 44 շենքի բակ (նորկայումս Բադալ Մուրադյան 12) հասցեում գտնվող 20.9 քմ մակերեսով ավտոտնակը սեփականության իրավունքով պատկանում է Սերժիկ «Վարդանյանին: Թ.12.2013 թվականին կնքված ն նոտարական կարգով

8

վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով՝ Արթուր Ախիջանյանը Սերժիկ Վարդանյանից գնել է նշված ավտոտնակը: Արթուր Ախիջանյանը 02.09.2019 թվականին դիմել է Երնանի քաղաքապետին, խնդրելով կայացնել բարենպաստ վարչական ակտ ն ավտոտնակին տրամադրել հասցե: Երեանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա.Ամյանը 05.09.2019 թվականի թիվ 20/1Ա9661 գրությամբ հայտնել է, որ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2013 թվականի դեկտեմբերի 8-ին կնքվել է հ.3583 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը պետական գրանցում չի ստացել: Միաժամանակ հայտնվել է, որ գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, նման գործարքը առոչինչ է:

Դիմելով դատարան` Արթուր Ախիջանյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետին տրամադրել Երնանի քաղաքապետին տրամադրել Երնան քաղաքի, Նոր Նորք համայնքի, Գայի պողոտա թիվ 44 շենքի բակ (ներկայումս Բադալ Մուրադյան 12) հասցեում գտնվող 20.9 քմ մակերեսով հայցվորին պատկանող ավտոտնակին հասցե տրամադրելու վերաբերյալ ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը:

Դատարանը 23.12.2019 թվականին վճիռ է կայացրել հայցը բավարարելու մասին՝ պատճառաբանելով, որ հայցվորի կողմից հայցված ն ընդունված համարվող՝ հասցե տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտով հայցվորին տրամադրված իրավունքը ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք չէ, այլ այդ վարչական ակտով տրամադրված իրավունքը միանգամայն իրավաչափ է, ն ըստ այդմ՝ պատասխանողը պետք է պարտավորեցվի հայցվորին տրամադրել խնդրո առարկա ավտոտնակին հասցե տրամադրելու վերաբերյալ որոշումը:

Վերաքննիչ դատարանը Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է, ն Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ հասցեի տրամադրման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ է հանդիսանում գույքի սեփականատերը ն այդ գույքն օգտագործողը: Ուստի անհիմն է բողոքաբերի դիտարկումներն առ այն, որ նման դիմում կարող է ներկայացնել միայն սեփականատերը:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ ի թիվս սեփականատիրոջ, նան օգտագործողի կողմից հասցեի տրամադրման դիմում ներկայացնելու հնարավորություն սահմանված լինելու պայմաններում բացակայում է հայցվող բարենպաստ վարչական ակտի` «Վարչարարության հիմունքերի ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի Էին մասի «դ» կետի հիմքով առոչինիչ հանդիսնաալու հանգամանքը: Այդ հանգամանքը ակնհայտ չէ: Երկրորդ` պատասխանող վարչական մարմնի կողմից չի հատկորոշվել հասցե տրամադրելու մերժման որնէ հիմք: Ավելին` նման հիմքը սույն հայցի մերժման համար բավարար կարող էր հանդիսանալ բացառապես այն դեպքում, եթե այն կապված լիներ հայցվորին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տալու հետ, որպիսի հանգամանքն ակնհայտորեն բացակայում է:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն ստորադաս դատարանների հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

9

ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի «ՀՀ քաղաքային ն գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու ն տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու ն հասցեների գրացման լիազոր մարմնին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 51-րդ կետի համաձայն՝ հասցե տրամադրող լիազոր մարմինն առավելագույնը 6 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում անշարժ գույքին հասցե տրամադրելու կամ հասցե տրամադրելը մերժելու մասին:

Նշված որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ հասցեավորման օբյեկտներ են հողամասերը, շենքերը, շինությունները ն դրանց առանձին մասերը, որոնք հնարավոր է օգտագործել որպես անշարժ գույքի ինքնուրույն միավորներ՝ դրանց նպատակային ն գործառնական նշանակությանը համապատասխան: Հավելվածի 48-րդ կետի համաձայն՝ համայնքների տարածքում տեղակայված անշարժ գույքը հասցեավորում են համայնքի ղեկավարները, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող անշարժ գույքը` մարզպետները: Հավելվածի 29-րդ կետի համաձայն՝ հասցե տրամադրվում է.

ա) նոր առաջացած (ստեղծված) հողամասերին, շենքերին ն շինություններին,

բ) հասցեավորված օբյեկտի՝ նոր օբյեկտների բաժանման, ինչպես նան երկու ն ավելի օբյեկտների միավորման դեպքում,

գ) նախկինում չհասցեավորված օբյեկտներին,

դ) նախկինում հասցեավորված օբյեկտների հասցեները սույն կարգի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

Հավելվածի 31-րդ կետը սահմանում է, որ հասցե չի տրամադրվում՝

ա) կառուցապատման համար չնախատեսված հողամասերին,

բ) ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասերին ն դրանց վրա կառուցված շենքերին, շինություններին:

Հավելվածի 50-րդ կետի 1-ին պարբերության համաձայն՝ բացառությամբ նույն կարգի 30-րդ ն 37-րդ կետերում նախատեսված դեպքերի` անշարժ գույքին հասցե տրամադրելու համար գույքի սեփականատերը (օգտագործողը) դիմում է ներկայացնում հասցեների տրամադրման լիազոր մարմին:

Հավելվածի 52-րդ կետը սահմանում է անշարժ գույքի հասցեի տրամադրումը մերժելու հիմքերը: Այդ հիմքերն են.

ա) անշարժ գույքի բաժանումը կամ միավորումը թույլատրված չէ օրենքով,

բ) օբյեկտն ինքնուրույն գույքային միավոր չէ,

գ) ներկայացվել է ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված ն (կամ) դրա վրա կառուցված շենքին կամ շինությանը հասցե տրամադրելու մասին դիմում:

Վերը նշված նորմերից բխում է, որ նախ՝ հասցե տրամադրելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել ինչպես գույքի սեփականատերը, այնպես էլ այն օգտագործողը, ինչից բխում է, որ հասցե տրամադրելու վերաբերյալ որոշման հասցեատեր կարող է լինել կամ գույքի սեփականատերը, կամ այն օգտագործողը: Վերը նշված նորմերից բխում է նան, որ

10

Հավելվածի 52-րդ կետով նախատեսված՝ անշարժ գույքի հասցեի տրամադրումը մերժելու հիմքերի, 31-րդ կետով նախատեսված՝ հասցե չտրամադրելու դեպքերի բացակայության ն 29-րդ կետով նախատեսված՝ հասցե տրամադրելու դեպքերի առկայության պայմաններում հասցե տրամադրելու լիազոր մարմնի պարտականությունն է բավարարել տվյալ գույքի սեփականատիրոջ կամ այն օգտագործողի՝ հասցե տրամադրելու պահանջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը պահանջել է Երնանի քաղաքապետին տրամադրել հասցե Երնան քաղաքի, Նոր Նորք համայնքի, Գայի պողոտա թիվ 44 շենքի բակ (նորկայումս Բադալ Մուրադյան 12) հասցեում գտնվող 20.9 քմ մակերեսով ավտոտնակին, որին ի պատասխան Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության 05.09.2019 թվականի թիվ 20/1 Ս-1362 գրությամբ տեղեկացվել է, որ 13.12.2013թվականի թիվ 3583 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել: Տվյալ դեպքում, հայցվորը պահանջել է հասցե տրամադրել այն գույքի համար, որը սեփականության իրավունքով գրանցված է այլ անձի անվամբ, քանի որ հայցվորի ն Սերժիկ Վարդանյանի միջն կնքված առուվաճառքի պայմանագիրը ՀՀ անշարժ գույքի պետական գրանցում չի ստացել, ն հայցվորին նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական չի տրվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Երնանի քաղաքապետարանին պարտավորեցրել են կատարել մի գործողություն ն տրամադրել մի վարչական ակտ, որի իրավաչափ լինելն ու օրենքի պահանջներին համապատասխանելը գործով չի ապացուցվել ն որնէ կերպ չի հիմնավորվել, հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործով չի հիմնավորվել հայցի առարկա ավտոտնակի նկատմամբ վարչական ակտ հայցող անձի կողմից, այդ գույքի նկատմամբ ներկա պահին պետական գրանցված իրավունքների առկայությունը: Ավելին գործում առկա իրավունքների պետական գրանցման վկայականով հաստատվել է, որ գույքը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, ով վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացնող ն վարչական ակտն ընդունելու իրավասությամբ օժտված մարմին չի դիմել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն այն մասին, որ հայցվորը հանդիսանալով գույքը փաստացի օգտագործող նս իրավունք ունի բարենպաստ վարչական ակտ հայցելու. ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի գրանցված սեփականատիրոջ առկայության պայմաններում, այդ գույքի նկատմամբ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը օրենքով պատկանում է սեփականատիրոջը, հետնաբար գույքի օգտագործողը, առավել նս առանց որնէ իրավական հիմքի օգտագործողը, իրավունք չունի ն չի կարող իրականացնել սեփականատիրոջը վերապահված իրավունքներ, այդ թվում ն հայցել գույքին հասցե տրամադրելու մասին որոշման կայացում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության համար, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, անհրաժեշտ պայման է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի

11

Լին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքի բացակայությունը: Տվյալ դեպքում վերը նշված դիրքորոշումների համատեքստում սույն գործով ենթակա էր պարզման ու հաստատման հետնյալ հանգամանքը` արդյո՞ք Արթուր Ախիջանյանի կողմից ներկայացված դիմումով հայցվող վարչական ակտով դրա հասցեատիրոջը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Նշված հանգամանքը պարզվելուց հետո միայն հնարավոր կլիներ փաստել վարչական ակտի ն դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը, ինչն իր հերթին, կախված հայցվող վարչական ակտի բովանդակությունից ն դրանով տրամադրվող իրավունքի էությունից, կարող էր էական նշանակություն ունենալ սույն գործով հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս:

Այսպիսով, սուն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միննույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտության մասին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լուսի ներքո գործի քննության ն լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցերը պարզելու նպատակով սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

5. Վճռաբեկ դատարանի ։պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

12

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

ԶԱ

ԲԱՐՍԵՂՅԱՆ

. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

ՑՑՑ86866``Վ մ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՓԸ Ն

ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

Հատուկ կարծիք հայտնած դատավորներ՝ Գ. Հակոբյան, Ա. Մկրտչյան, Ռ. Հակոբյան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մարտի, 2022 թ.
Գործի #:
ՎԴ/8200/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել