Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-387-Ն26 հունիսի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի հունիսի 26-ին ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակները Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված՝ աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերի քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման, ինչպես նաև բնակելի տների (այդ թվում՝ անավարտ) և բնակարանների մասնավորեցման, բնակարանային շուկայի ձևավորման գործընթացի խթանման պետական հիմքերը, դրանց հիմնական սկզբունքները և պայմանները: Հոդված 2. Բնակչության պարտավորությունների մարումը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված և 1997 թվականի պետական բյուջեի վարկերի հաշվին Շիրակի և Լոռու մարզերում շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից իրենց բնակարանների համար վճարման ենթակա գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում է մարված, և նրանք սույն օրենքի ուժով բնակարանների նկատմամբ, օրդերի (վարձակալության պայմանագրի և (կամ) այլ պայմանագրի) հիման վրա, ձեռք են բերում սեփականության իրավունք, որը ենթակա է պետական գրանցման: Հոդված 3. Պետական տուրքի գծով արտոնությունների տրամադրումը Պետական տուրքի գծով արտոնությունները տրամադրվում են՝ 1) համայնքին սեփականության իրավունքով տրված անհատական բնակելի տների (այդ թվում՝ անավարտ) և բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար. 2) համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տների (այդ թվում՝ անավարտ) և բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրերի նոտարական վավերացման, այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար. 3) պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման որոշումների պետական գրանցման համար. 4) պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հողամասերի միավորման և բաժանման կամ օտարման այլ գործարքների պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար. 5) աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում անօթևան մնացած քաղաքացիների կողմից բնակելի տան կամ բնակարանի վարձակալական պայմանագրի վավերացման, այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար: Սույն հոդվածի 3-5-րդ կետերով նախատեսված գործարքների իրականացման ժամանակ պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիներին արտոնությունները տրամադրվում են մարզպետի տված տեղեկանքի հիման վրա: Հոդված 4. Պետական տուրքի գծով արտոնության հասկացությունը Պետական տուրքի գծով արտոնությունն աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի շրջանակներում նշանակում է սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված գործարքներն իրականացնելիս պետական տուրքի վճարումից ազատում: Հոդված 5. Օրենքի գործողության ժամկետը 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

2. Սույն օրենքի գործողության ժամկետ է սահմանվում 2004 թվականի մարտի 31-ը ներառյալ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-387-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-387-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.08.2002-31.03.2004) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.650 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.06.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.07.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.08.2002 Ուժը կորցրել է 31.03.2004 Հիմնական ակտ 26.06.2002, ՀՕ-387-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հունիսի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-387-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել