ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի հունվարի 16-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «որն օրենքի ուժով չի կարող» բառերը փոխարինել «որը սեփականության իրավունքի ծագման պահին օրենքի ուժով չէր կարող» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցած գույքը դրա նկատմամբ սեփականության իրավունքը ծագելուց հետո առաջացած փաստական հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, ապա սեփականատերն այդ գույքը պետք է օտարի այդ հանգամանքի ի հայտ գալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:».
3) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կամ 1.1-ին կետում նշված ժամկետում գույքը չի օտարում, ապա նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով վաճառվում է հարկադիր կարգով, և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը:»: Հոդված 2. Անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Եթե գույքի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքի դադարման հիմքերն առաջացել են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ապա սեփականատերն այդ գույքը պետք է օտարի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. հունվարի 31 Երևան ՀՕ-74-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-74-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (17.02.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.02.07/9(1367) Հոդ.108 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.01.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 31.01.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 17.02.2018 Հիմնական ակտ 16.01.2018, ՀՕ-74-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.1998, ՀՕ-239 05.05.1998, ՀՕ-239 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունվարի, 2018 թ.
- Գործի #:
- ՀՕ-74-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
