ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18․1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հնարավորության դեպքում՝ անմիջապես, իսկ հնարավորության բացակայության պարագայում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից դիմելու դեպքում նրանց տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին:»: Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում` 1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում` 1) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են գործող այդ անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից՝ երեք ամիս ժամկետով:».
2) 12-րդ մասը «վրա» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու» բառերով.
3) 13-րդ մասը «վկայականը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականով» բառերով: Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)` այլ երկրներում ստացած և Վիեննայի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են գործող սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամիս ժամկետով: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-251-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-251-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.08.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.07.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.08.2025 Հիմնական ակտ 03.07.2025, ՀՕ-251-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.07.2005, ՀՕ-166-Ն 08.07.2005, ՀՕ-166-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 08.11.1968, ԿՈՆՎԵՆՑԻԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-251-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
