Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ասլանյան — ԱՎԴ/0127/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ասլանյան — ԱՎԴ/0127/01/19

Վճռաբեկ դատարանԱՎԴ/0127/01/1927 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Լ. Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով, ի թիվս այլնի, Գ.Ասլանյանը մեղավոր է ճանաչվել 392003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 38-314-րդ հոդվածի Լին մասով ն ՀՀՇ քրեական օրենսգրքի 38-1179-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, ն նա ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու

Ամբողջ Տեքստ

5 շք յ 225 ԱՎԴ/0127/01/19

/ջ լռ ԱԱ:

Ա ՆՈՅ - ՀՏՆ

ՀՏ էՀ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Արարատի ն Վայոց ձորի մարզերի

առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Հ.Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ժ.Մելիքսեթյան

դատավորներ՝ Մ.Մակյան

Ա.Հովհաննիսյան

2025 թվականի հունիսի 27-ին քաղաք Երնանում

ՀԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ո.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԱՎԴ/0127/01/19 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ հիմնարար խախտման հիմքով Գ.Ապանյանի ն Վ.Ալիխանյանի բացառիկ վերանայման բողոքները,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

Լ. Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով, ի թիվս այլնի, Գ.Ասլանյանը մեղավոր է ճանաչվել 392003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 38-314-րդ հոդվածի Լին մասով ն ՀՀ քրեական օրենսգրքի 38-1179-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, ն նա ազատվել է քրեական

պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

11 Նույն դատավճռով Վ.Ալիխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314րդ հոդվածի 1-ին մասով ն ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3րդ մասի Լին կետով (երկու դրվագ) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի Լին մասով, ինչպեսնան 38-179րդ հոդված 93րդ մասի Լին կետով առաջին դրվագով,

Վ.Ալիխանյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, իսկ երկրորդ դրվագով դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով, ն 2018 թվականի նոյեմբերի 1Լին ընդունված «Էրեբունի-Երնանի հիմնադրման 2800-ամակ ն Հայաստանի առաջին հանրապետության

անկախության հոչակման 100-ամյաակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի Լին մասի 1-ի կետով ազատվել նշանակված պատժից:

12. Նույն դատավճռով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.՛Սաֆարյանի՝ (այսուհետ նան՝ հանրային մեղադրող) ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Մ.Ավետիսյանից, Վ.Անտոնյանից ն Վ.Ալիխանյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Շանրապետության պետական բյուջեի բռնագանձել 6.253.645 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս, իսկ մնացած մասով

3

հայցադիմումը թողնվել է առանց քննության: ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին վճարված ընդհանուր 3.200.000 ՀՀ դրամն ուղղվել է քրեական գործով քաղաքացիական հայցի հատուցմանը:

2. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճռի դեմ հանրային մեղադրողի կողմից բերվել է վերաքննիչ բողոք (քաղաքացիական հայցը մասնակի բավարարելու ն ամբաստանյալ Մ.Ավետիսյանի պատժի մասով), որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի մայիսի 15-ի որոշմամբ ըստ առարկայական ընդդատության փոխանցվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան):

21 Շանրային մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիոր որոշակի՝ քաղաքացիական հայցի ն Մ.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով փոփոխվել է ն, ի թիվս այլնի, որոշվել է Մ.Ավետիսյանից, Գ.Ասլանյանից ն Վ.Ալիխանյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի

Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուծ քառասուն ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ բացառիկ վերանայման բողոքներ են բերել Գ.Ասլանյան ն Վ.Ալիխանյանը, որոնց հիման վրա Վճռաբեկ դատարանը 2025 թվականի ապրիլի 30-ին որոշում է կայացրել հիմնարար խախտման հիմքով Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման բացառիկ վերանայման վարույթ հարուցելու ն այն գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

Բացառիկ վերանայման բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Բացառիկ վերանայման բողոքներ: քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

4. ԳԱսլանյանի բողոքի փաստարկները ն պահանջը.

4

4.1. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը վարույթը ոչ իրավաչափորեն իրականացրել է իր բացակայությամբ, որի արդյունքում խախտել է «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ ն ՀՀ Սահմանադրության 63-րդ, 67-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննութան ն մեղադրանքից պաշտպանվելու իրավունքները:

4.2. Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանում վարույթն իրականացվել է բանավոր ընթացակարգով, ն դատական վերանայման արդյունքով կայացված դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվել է դատական նիստում, սակայն նշված ակտն օրենքով սահմանված ժամկետում չի ուղարկվել իրեն:

Բողոքաբերն ընդգծել է, որ իր իրավունքներին ն օրինական շահերին անմիջականորեն առնչվող վերոնշյալ դատական ակտի մասին տեղեկացել է 2025 թվականի փետրվարի 6-ին, երբ գործով մյուս մեղադրյալ Մ.Ավետիսյանը հեռախոսազանգով հայտնել է, որ քրեական գործով կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել դատախազի կողմից, որը մասնակի բավարարվել է:

4.3. Բողոքաբերը նշել է, որ 2025 թվականի փետրվարի 10-ին դիմում է ուղարկել Վերաքննիչ դատարան ն խնդրել է իրեն տրամադրել Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը, սակայն դիմումին ի պատասխան Վերաքննիչ դատարանը 2025 թվականի փետրվարի 17-ի գրությամբ հայտնել է, որ քրեական գործի նյութերն ուղարկվել են Առաջին ատյանի դատարան, ն վերոնշյալ որոշման պատճենը ստանալու վերաբերյալ դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Առաջին ատյանի դատարան: Իր կողմից ներկայացված դիմումի հիման վրա 2025 թվականի մարտի 6-ին Առաջին ատյանի դատարանից ստացել է Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման պատճենը:

4.4. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ չի ծանուցվել նան 2024 թվականի հունիսի 6-ին, հուլիսի 9-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 18-ին, հոկտեմբերի 15-ին, հոկտեմբերի 30-ին ն նոյեմբերի 18-ին նշանակված ն հետաձգված դատական նիստերի մասին, ինչպես նան իրեն չեն ուղարկվել վարույթի ընթացքում կայացված միջանկյալ դատական ակտերը:

5

5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը ն բեկանված մասով վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

6. Վ.Ալիխանյանի բողոքի փաարարկները ն պահանջը.

6.. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը վարույթը ոչ իրավաչափորեն իրականացրել է իր բացակայությամբ, որի արդյունքում խախտվել են իր՝ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 63-րդ ն 67-րդ հոդվածնեով ամրագրված արդար դատաքննութան ն մեղադրանքից

պաշտպանվելու իրավունքները:

6.2. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանում վարույթն իրականացվել է բանավոր ընթացակարգով, ն դատական վերանայման արդյունքով կայացված դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվել է դատական նիստում, սակայն նշված ակտն օրենքով սահմանված ժամկետում չի ուղարկվել իրեն: Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող վերոնշյալ դատական ակտը ստացել է 2025 թվականի մարտի 6-ին՝ Առաջին ատյանի դատարանից:

6.3. Բողոքի հեղինակը միաժամանակ նշել է, որ Վերաքննիչ դատարանում իր իրավունքներին ն օրինական շահերին անմիջականորեն առնչվող վերոնշյալ դատական ակտի մասին տեղեկացել է 2025 թվականի փետրվարի 0ծ-ին, երբ գործով մյուս մեղադրյալ Մ.Ավետիսյանը հեռախոսազանգով հայտնել է, որ Առաջին ատյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել դատախազի կողմից ն այն մասնակի բավարարվել է:

6.4. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ չի ծանուցվել նան 2024 թվականի հունիսի 6-ին, հուլիսի 9-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 18-ին, հոկտեմբերի 15-ին, հոկտեմբերի 30-ին ն նոյեմբերի 18-ին նշանակված ն հետաձգված դատական նիստերի մասին, ինչպես նան իրեն չեն ուղարկվել վարույթի ընթացքում կայացված միջանկյալ դատական ակտերը:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը ն բեկանված մասով վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

6

Բացառիկ վերանայման բողոքների քննության համար էական

նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ արձանագրել է. «(.) Դատարանը քննության առնելով Արարատի մարզի դափախազության ավագ դատախազ Ահարոն Սաֆարյանի հայցադիմումը՝ ամբաստանյալներ Մարտին Սուրենի Ավետիսյանից, Գուրգեն Սամվելի Ասպլանյանից, Վահան Նապոլեռնի Ալիխանյանց նե Վարսիկ Բաբկենի Անտոնյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապեպտության՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս 3.959.940 ՀՀ դրամ բոնագանձելու ն Մարտին Սուրենի Ավետիսյանից, Վահան Նապոլեոնի Ալիխանյանից ն Վարսիկ Բարկենի Անտոնյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության` որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս 6.253.645 ՀՀ դրամ բոնագանձելու պահանջի վերաբերյալ քաղաքացիական հայցը, հերազովտելով հայցաւպահանջի հիմքերը, գտնում է, որ հայցապահանջը պետք է բավարարել մասնակի հետեյալ պատճառաբանությամբ:

(.)

Դատարանը արձանագիում է, որ Արարատի մարզի դատախազությունը ընդդեմ Մարտին Սուրենի Ավետիսյանի, Վահան Նապոլեոնի Ալիխանյանի ն Վարսիկ Բարկենի Անտոնյանի՝ ներկայացրկ է 6.253.645 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց՝ որպես Հայաստանի Հանրապետությանը հանցագործությաւմը անմիջականորեն պատճառված վնասի գումար:

Ուարի Դատարուեր, նկատի ունենալով, որ վերը նշված

պատճառարաւնություններով հաարատվել է ամիաարանյալներ Մարտին Սուրենի Ավետիսյանի, Վահան Նապոլեոնի Ալիխանյանի ն Վարսիկ Բարկենի Անմտնյանի կողմից վերր նշված արարքները կատարելը, ն ոլ, Հայաստանի Հանրապետության ոյուջեին վնաս Լ հասցվել՝ այն վերականգնելու առումով, ինչպես նան այն, որ դրանց միջն առկա է անմիջական պատճառահետնանքային կապ, գտնում է, որ Մարտին Սուրենի Ավետիսյանից, Վահան Նապոլեոնի Ալիխանյանից ն Վարսիկ Բարկենի Անփտոնյանից հօգուտ Հայաստաեւնի Հանրապետության բյուջեի համապարտության

7

կարգով պետք է բոնագաւնձել 6.253.645 (վեց միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ ոլւպես պատճառված վնասի փոխհատուցում:

Հայցադիմումը մնացած մասով թողնել առանց քննության:

ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին Մարտին Մուրենի

Ավետիսյաւնի կողմից վճարված 3.200.000 ՀՀ դրամի պետք է ուղղել սույն գործով քաղաքացիական հայցի հատուցմեւել (...)»/:

9. Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ հանրային մեղադրողի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ ն նշանակվել է դատական նիստ 2024 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 15:00-ին: Հիշյալ որոշման օրինակներն ուղարկվել են Առաջին ատյանի դատարան, հանրային մեղադրողին, մեղադրյալ Մ.Ավետիսյանին, վերջինիս պաշտպանին, ինչպես նան տուժողի ներկայացուցիչներին:շ

91. Վերաքննիչ դատարանում հերթական դատական նիստերը նշանակվել ն հետաձգվել են 2024 թվականի հուլիսի 9-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 18-ին, հոկտեմբերի 15-ին, հոկտեմբերի 30-ին ն նոյեմբերի 18-ին, որոնց վերաբերյալ ծանուցագրերն ուղարկվել են հանրային մեղադրողին, մեղադրյալ Մ.Ավետիսյանին, վերջինիս պաշտպանին, ինչպես նան տուժողի ներկայացուցիչներին::

10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(...) ՈՐՆյ)երկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների շրջանակներում գնահատման ենթարկելով սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաատական հանգամանքները` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյաւնի դատարանի կողմից վատնման եղանակով 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու դրվագով քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու եզրահանգումը ոչ միայն չի բխում քրեական գործի նյութերից, այլն հակասում է ՀՀ քրեական դավավարությաւն օրենսգրքի դրույթների ն ՀՀ վճռաբեկ դատարաւնի իրավակարգավորումների համակարգային միասնությանը:

(Տես քրեական գործի նյութեր, հատոր 11-րդ, թերթեր 1:63:

շ Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 13-րդ, թերթեր 3-17: ' Ցխ քրեական գործի նյութեր, հատոր 13-րդ, թերթեր 18-29, 32-36, 43-49, 51-52, 56-62, 65-69, 71, 74-83,

8

(--)

Վերոնշյալ իրավական դիրքորոշումները համադրելով ասյն քրեական գործի շիջանակներում ներկայացված քաղաքացիական հայցի հետ՝ Վերաքննիչ դատարաեւնն անհրաժեշտ է համարում նշել հետնյալը.

- Առաջին ատյանի դատարանի դատավճոով հաստատվել է ինչպես 3.959.940 (երեք միլիոն ինր հարյուր հիսունինը հազար ինլ հարյուր քառասուն) ՀՀ դրամի չափով, այնպես էլ 6.253.645 (վեց միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամի չափով տուժողին պատճառված վնասը, ինչպես նան հաստատվել է վնաս պատճառող Մարտին Ավետիսյանի մեղքի առկայությունը ն վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգիքի (ընդունված 18.04.2003թ. ՀՕ- 528-Ն) 314-րդ հոդվածի Լին մասով որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 05.05.2021թ. ՀՕ-199-Ն) 445-րդ հոդվածի Լին մասին ն երկու դիվագ ՀՀ քրեական օրենսգիքի (ընդունված 18.04.2003թ. ՀՕ-528-Ն) 179-րդ հոդվածի իղ մասի Լին կետով, որից Էին դրվագր համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 05.05.2021թ. ՀՕ-199-Ն) 256-րդ հոդվածի 2-րդ մասի Էին ն 3-րդ կետերին, 2-րդ դրվագր՝ ՀՀ քրեական օրենսգրքի (րնդունված 05.05.2021թ. ՀՕ-199-Ն) 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին,

-վնաս պատճառող Մարտին Ավետիսյանի հանցագործությամը արփահայվվաւծ գործողության ն վրա հասած վնասի միջն պատճառահետնանքային կապի առկայությունն ինքնին հաստատվում է սույն քրեական գործի դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներով:

Նման պարագայում, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ փաստական հանգամանքները, արձանագրում է, որ Արարատի մարզի դատախազության դատախազ Ա.Սաֆարյանի կողմից ներկայացված

քաղաքացիական հայցով բոնագանձման ենթակա 3.959.940 (երեք միլիոն ինր հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումարը նս հանդիսանում է ԾՄԱվետիսյաանի կողմից կատարված հանցագործությամը անմիջականորեն պատճառված վնաս, որպիսի պայմաններում, ներկայացված վերաքննիչ բողոքը քաղաքացիական հայցի մասով պերք է բավարարել ն Մարտին Ավետիսյանից, Գուրգեն Ասլանյանից ն Վահան Ալիխանյանից համապարտության

9

կարգով հօգուտ Հայաամաւնի Հանրապետության բյուջեի բռնագանձել 3. 959.940 (երեք միլիոն ինր հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամը անմիջականորեն պատճառված վնաս (...)»':

1. Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, հանրային մեղադրողին, մեղադրյալ Մ.Ավետիսյանին, վերջինիս պաշտպանին, ինչպես նան Մասիսի համայնքապետարան»:

12. Գ.Ասլանյանը ն Վ.Ալիխանյանը դատական ակտի պատճենն իրենց կողմից ներկայացված դիմումների հիման վրա ստացել են Առաջին ատյանի դատարանից 2025 թվականի մարտի 6-ին:

Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.

3. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. արդյո՛ք Վերաքննի. դատարանի կողմից Գ.Ասլանյանին ն Վ.Ալիխանյանին նշանակված դատական նիստերի տեղի ն ժամանակի մասին չծանուցելու ն վարույթը եզրափակող դատական ակտը չուղարկելու արդյունքում թույլ է տրվել այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

14. ՀՀ Սահմանադրության 63րդ հոդվածի Լին մասի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք ուն, անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկեվում քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյույ ոք, երը որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամի, ունի օրենքի հիման վրա արեղծված անկախ ուանաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում, արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք

(..)

«Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 13, թերթեր 92-114։

5 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 13, թերթեր 115-121: « Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 14, թերթեր 21, 46։

10

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետնյալ նվազագույն իրավունքները.

ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի ն հիմքի մասին,

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ իր պաշվփպանությունը նախապատրաստելու համար,

գ. պաշտպանելուիրեն անձամբ կամ իր րարրած դարապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառալյությաւն դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դավփապաշտպաւն, երը դա պահանջում են արդարադավության շահերը (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «ԼԴատարանում վարույթն իրականացվում է կողմերի հավասարության ն միցակցությաւն հիման վրա:

(-.)

2. Մեղադրանքը ն պաշտպանություն, փարանջատված են. դրանք

իրականացնում են տարբեր անձինք: Դատաւրանն ապահովում է դավնաւկան նիարին կողմերի մասնակցության իրավունքը:

Յ Դատարանը, պահպանելով անկողմնակալությունը, մեղադրանքի ն պաշտպանության կողմերի համար ատեղծում է բոլոր ապացույցները ներկայացնելու ն համակողմանի հետազովտելու համար անհրաժեշտ պայմաններ:

(-.)

4. Դատարանում կողմերն օժտված են իրենց դիրքորոշումը ներկայացնկու ն պաշտպանելու հավասար հնարավորություններով: (...)»:

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձայն՝

«Լ Մեղադրյալը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝

(-)

25) դատական նիարի անցկացման վայրի ն ժամանակի մասին արանալու պատշաճ ծանուցում.

ող

26) ներկա լինելու առաջին ատյանի, վերաքննիչ ն վճռաբեկ դատարանների դատական նիստերին, մասնակցելու ապացույցների հետաւզովմանը, հանդես գալու բացման խոսքով, եզրափակիչ ելույթով ն եզրափակիչ հայփարարությամբ.

(..)

29) տեղեկացվելու վարույթի այլ մասնակցի կողմից բերված ն իր շահերին առնչվող վերանայման բողոքի մասին, դրա վերարերյալ ներկայացնելու պատասխան.

50) դատական նիարում կարծիք հայտնելու վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների ն հայփարալությունների վերաբերյալ (...»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատաքննություն նշանակելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է վվյալ վարույթի մասնակիցներին»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 379րդ հոդվածի 2րդ մասի համաձայն՝

«Վերաքննության արդյունքով կայացված դատական ակտր հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է փվյալ վարույթի մասնակիցներին»:

15. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նան՝ Եվրոպական Օ՝դատարան), անդրադառնալով դատավարության կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքներին, արձանագրել է, որ քրեական գործերով մրցակցային դատաքննութան իրավունը նշանակում է, որ ն' մեղադրանքի, ն' պաշտպանության կողմերին պետք է տրվի հնարավորություն ծանոթանալու միմյանց ներկայացրած փաստարկներին ն ներկայացնելու իրենց դիտողությունները միմյանց փաստարկների վերաբերյալ՛:

Մրցակցային դատավարության կարնոր բաղադրատարրերից է նան

դատավարության կողմերի հավասարությունը: Կողմերի հավասարությունը, ըստ Եվրոպական դատարանի մեկնաբանության, նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր 7 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Թ0:»6 զում ոս ս. (հօ սուօմ 1մոօմօու գործով 2000թ. փետրվարի 16-ի վճիռը, գանգատ թիվ 28901/95:

12

գործը, ներաոյալ՝ ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ::

5.1. Հիմք ընդունելով արդար դատաքննության իրավունքն ամրագրող վերոգրյալ միջազգային ն ներպետական իրավանորմերը Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել առ այն, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարը է: Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ ն' մեղադրանքի, ն' պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն՝ իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսինքն՝ մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ մի կողմը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին ն ապացույցներին: Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարնորագուն նախապայման է, քանի որ առանց կողմերի հավասար տեղեկացվածության՝ դատական քննությունը նշանակում է մրցակցության ն կողմերի հավասարության սկզբունքների անհամաչափ ձնականացում ն առարկայազրկում: Այլ խոսքով` ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս Վերաքննիչ դատարանը, պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմեի հավասարութան ն մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ: Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի՝ քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Գործի քննությանը մասնակցելու կողմերի իրավունքը դատարանն ապահովում է գործի քննության տեղի ն ժամանակի մասին նրանց պատշաճ կերպով ծանուցելու միջոցով: Այլ կերպ՝ ՀՀ " Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Սօողեօ Թ6իօ67 ս. ԽԹքհծղնոզ: զործով 1993թ. սեպտեմբերի 22-ի վճիռը գանգատ թիվ 14448/88։

13

վերաքննիչ քրեական դատարանը պարտավոր է բողոքը քննելու օրվա ն ժամի մասին նախապես իրազեկել ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմերին:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլնի, մասնակի բավարարել է հանրային մեղադրողի քաղաքացիական հայցը Մ.Ավետիսյանից. Վ.Անտոնյանց ն Վ.Ալիխանյանից համապարտության կարգով 6.253.6645 ՀՀ դրամ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձելու մասով, իսկ մնացած մասով հայցադիմումը թողնվել է առանց քննությանճ,

- Վերաքննիչ դատարանի կողմից հանրային մեղադրողի բողոքը վարույթ ընդունելու, ինչպես նան հետագայում նշանակված ն հետաձգված թվով յոթ դատական նիստերի տեղի ն ժամանակի մասին մեղադրյալներ Գ.Ասլանյանը ն Վ.Ալիխանյանը չեն ծանուցվել»,

- Վերաքննիչ դատարանում նշանակված ն հետաձգված թվով յոթ դատական նիստերի մասին ծանուցվել են մեղադրյալ Մ.Ավետիսյանը, վերջինիս պաշտպանը, տուժողի ներկայացուցիչները, ինչպես նան հանրային մեղադրողը՝,

- Վերաքննիչ դատարանը, մասնակի փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ ներկայացված քաղաքացիական հայցով բռնագանձման ենթակա 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումարը նս հանդիսանում է Մ.Ավետիսյանի կողմից կատարված հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս, որպիսի պայմաններում ներկայացված վերաքննիչ բողոքը քաղաքացիական հայցի մասով պետք է բավարարել ն Մ.ՆԱվետիսյանից, Գ.Ապանյանից ու Վ.Ալիխանյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության բյուջեի բռնագանձել 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր Տեն, ոակտոանոմ Վճռաբեկ դատարանի՝ Ամալյու Ղարիբյանի գործով 201լ թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/1. Նոյ Մուսայելյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5ի թիվ ԿԴԼ/0007/06/12, Հակոր Մկրտչյանի գործով 2016 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԿԴ/0230/01/14, Ռաֆայել Քոթանջյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԿԴ3/0010/06/15 որոշումները:

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

ս Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

ռ Տե՛ս սույն որոշման 9.1.-րդ կետը:

ո Տե՛ս սույն որոշման 91-րդ կետը:

14

քառասուն) ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս":

- Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման օրինակներն ուղարկվել են միան Առաջին ատյանի դատարան, հանրային մեղադրողին, մեղադրյալ Մ.Ավետիսյանին, վերջինիս պաշտպանին, ինչպես նան Մասիսի համայնքապետարան», իսկ մեղադրյալներ Գ.Ասլանյանը ն Վ.Ալիխանյանը դատական ակտի պատճենը հետագայում իրենց կողմից ներկայացված դիմումների հիման վրա ստացել են Առաջին ատյանի դատարանից»:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13151-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը՝ քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ հանրային մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքը, պատշաճ գնահատման չի ենթարկել այն հանգամանքը, որ բողոքի առարկան անմիջականորեն առնչվել է ոչ միայն Վերաքննիչ դատարանում վարույթի ընթացքում ծանուցված հանրային ն մասնավոր մասնակիցների, այլ նան Առաջին ատյանի դատարանում վարույթի մասնավոր մասնակիցներ հանդիսացած Վ.Ալիխանյանի ն Գ.Ասլանյանի իրավունքներին ու օրինական շահերին: Մասնավորապես՝ ի թիվս այլնի, բերված բողոքի առարկան է հանդիսացել նան առանց քննության թողնված մասով քաղաքացիական հայցը, որը ներառել է Մ.Ավետիսյանից, Վ.Ալիխանյանից ն ԳԱսլանյանից համապարտության կարգով 3.959.940 (երեք միլիոն ինը հարյուր հիսունինը հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հանրային մասնակցի վերաքննիչ բողոքի կապակցությամբ իրականացվող վարույթի վերաբերյալ պատշաճ կարգով չի իրազեկել վարույթի մասնավոր մասնակիցներ Վ.Ալիխանյանին ն Գ.Ասլանյանին, այն է՝ վերջիններիս չեն ուղարկվել Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու ն դատալսումներ նշանակելու մասին որոշման օրինակները, ինչպես նան վարույթի Կ Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

. Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

15

ընթացքում նշանակված ն հետաձգված թվով յոթ դատական նիստերի մասին ծանուցագրերը, որի արդյունքում վերջիններս զրկվել են բերված բողոքի հիմքերի ն հիմնավորումների առնչությամբ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից ն բողոք ներկայացրած կողմի, այսինքն՝ վարույթի հանրային մասնակցի համեմատությամբ հայտնվել են ակնհայտ ոչ բարենպաստ իրավիճակում,

Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանում վարույթի ընթացքում չի ապահովվել կողմերի հավասարության ն մրցակցության սկզբունքը:

18. Վերոնշյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Գ.Ասպանյանին ն Վ.Ալիխանյանին չեն ուղարկվել նան վարույթը եզրափակող դատական ակտի օրինակները, ինչն անհամաչափորեն զրկել է վերջիններիս իրացնելու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Գ.Ասլանյանին ն Վ.Ալիխանյանին նշանակված դատական նիստի տեղի ն ժամանակի մասին ծանուցելով, ինչպես նան վարույթը եզրափակող դատական ակտը չուղարկելով, թույլ է տվել մրցակցության սկզբունքի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Գ.Ապլաանյանին ն Վ.Ալիխանյանին նշանակված դատական նիստերի տեղի ն ժամանակի մասին «ծանուցելու, ինչպես նան վարույթը եզրափակող դատական ակտը չուղարկելու արդյունքում թույլ է տրվել այնպիսի հիմնարար խախտում, ինչի հետնանքով ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թուլ է տվե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված

16

հիմնարար խախտում, ինչը, նույն օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը վերանայելու, այն մասնակի՝ քաղաքացիական հայցի մասով բեկանելու ն վարույթը բեկանված մասով նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումներ, պետք է քաղաքացիական հայցի մասով քննության առարկա դարձնի Արարատի մարզի դատախազության դատախազ Ա.Սաֆարյանի վերաքննիչ բողոքը ն հանգի համապատասխան հետնության:

Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով Հայաստանի ՇՀանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածնեով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 36Լ363-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՎԴ/0127/0119 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13ի որոշումը հիմնարար խախտման հիմքով վերանայել:

2. Բացառիկ վերանայման արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը մասնակի՝ քաղաքացիական հայցի մասով, բեկանել ն բեկանված մասով վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ԱՎԴ/0127/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել