ԵԴ/0059/11/18
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 74. Քրեական պատասխանատվությունից ազատելն իրադրության փոփոխման դեպքում · Հոդված 37. Հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չիրականացնել քրեական հետապնդում, կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը · Հոդված 358. Դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Լ 2016 թվականի հուլիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության արարը, բաժնում (այսուհետ նան՝ Նախաքննության մարմին) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 179- րդ հոդվածի 3րդ մասի 1Լին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ լնն կան գործը ն ընդունվել վարույթ: ԼԼ Նախաքննության մարմնի 2017 թվականի մայիսի 17-ի որոշմամբ | արարը: ուվվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեական օրենսգրքի 214-րդ հո
Ամբողջ Տեքստ
ԵԴ9/0059/11/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
2024 թվականի մարտի 29-ին
քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2021 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ
հասարակական
կազմակերպության շահառուների ներկայացուցիչ Գ.Գալիկյանի վճռաբեկ բողոքը 1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը․
1. 2016 թվականի հուլիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության
քննչական
բաժնում (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 179- րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ
քրեական գործը և ընդունվել վարույթ։
1.1. Նախաքննության մարմնի 2017 թվականի մայիսի 17-ի որոշմամբ ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է
առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ)։ 1.2. Նախաքննության մարմնի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան մեղադրանք է
առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով։ 1.3. Նախաքննության մարմնի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ իրադրության փոփոխման հիմքով մեղադրյալ
նկատմամբ ՀՀ
քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործի վարույթը կարճվել է և դրա օրինականությունը հաստատվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից։
1.4. Վերոնշյալ որոշման դեմ
հասարակական կազմակերպության շահառուների ներկայացուցիչ Գ.Գալիկյանի կողմից վերադաս դատախազին ներկայացված բողոքի քննության արդյունքում Երևան քաղաքի դատախազ
(այսուհետ նաև՝ Դատախազ)՝ 2018
թվականի հունվարի 15-ի որոշմամբ բողոքը մերժվել է։
2. 2018 թվականի փետրվարի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի
դեկտեմբերի 14-ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին» և Դատախազի՝ «Բողոքը մերժելու մասին» որոշումների դեմ 2
հասարակական կազմակերպության
շահառուների ներկայացուցիչ Գ.Գալիկյանի բողոքը։
3
2.1. Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ հասարակական կազմակերպության
շահառուների ներկայացուցիչ Գ.Գալիկյանի բողոքը մերժվել է։ 3.
շահառուների ներկայացուցիչ Գ.Գալիկյանի վերաքննիչ բողոքի
քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ
հասարակական կազմակերպության
շահառուների
ներկայացուցիչ Գ.Գալիկյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 4.1. Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։
4.2. 2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։2
4.3. Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մարտի 22-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով․
5. Բողոքի հեղինակի կարծիքով՝ թիվ
քրեական գործով սխալ է
մեկնաբանվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի դրույթը, որի արդյունքում սխալ են կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ և 74-րդ հոդվածները, իսկ 2 Համաձայն Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 5-ի թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշման՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ վարույթ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը վերաբաշխվել են ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների միջև։
4
Վերաքննիչ դատարանը առանց պատշաճ քննելու ներկայացված բողոքը, կայացրել է չհիմնավորված և չպատճառաբանված որոշում՝ այդ կերպ թույլ տալով դատական սխալ:
5.1. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ այն զուրկ է փոխկապակցված վերլուծությունից, կրում է արձանագրային և հաստատողական բնույթ, այլ կերպ ասած՝ 14 էջից բաղկացած որոշումից 13 էջը բացառապես դեպքերի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վերարտադրումն է, իսկ 14-րդ էջում շարադրված է այն ամենն ինչ նշել է Առաջին ատյանի դատարանն իր որոշումը կայացնելիս, իսկ նշված դատական ակտի հիմնավորված և պատճառաբանված չլինելը հանգեցրել է բողոքաբերի արդար դատական քննության իրավունքի խախտման:
5.2. Բացի այդ, բողոքաբերը, մեջբերելով Արամայիս և Յուրի Ղալաչյանների վերաբերյալ թիվ ԼԴ/0009/11/11 գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, փաստել է, որ Վերաքննիչ դատարանը բողոքով ներկայացված փաստերի մեջ չի խորացել և համապարփակ վերլուծություն չի իրականացրել, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը չի համապատասխանել ՀՀ վճռաբեկ դատարանի իրադրության փոփոխության կիրառման համար անհրաժեշտ չափորոշիչներին, մասնավորապես՝ ո՛չ քննիչի, ո՛չ դատախազի և ո՛չ էլ Դատարանի որոշումից չի երևում նախկին իրադրությունը, այն իրադրությունը որի պատճառով ենթադրյալ հանցանք կատարած անձը կամ նրա արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց, ինչպես նաև պատճառական կապը իրադրության փոփոխության և արարքի հանրային վտանգավորության կորստի միջև։
5.3. Բողոքաբերի պնդմամբ՝ երբ առկա չեն իրադրության փոփոխման հիմքերի կիրառման համար անհրաժեշտ և պարտադիր հատկանիշները, փաստ է, որ քննիչը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի դրույթները, իսկ Դատախազն ու Առաջին ատյանի դատարանն առանց անդրադառնալու բողոքում մատնանշված հանգամանքներին, վերահաստատել են քննիչի կողմից թույլ տրված նյութաիրավական սխալը։ Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի պահանջների խախտում, որը էական ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա, մասնավորապես՝ սույն քրեական գործով կիրառվել է
նորմ, որը կիրառելու համար հիմք առկա չէ, և որի կիրառման հետևանքով քրեական գործով վարույթը կարճվել է, իսկ իր վստահորդները գործով համապատասխան կարգավիճակ ձեռք չեն բերել, ինչով էլ խախտվել են վստահորդների մի շարք իրավունքները, այդ թվում՝ հանրորեն վտանգավոր արարքի հետևանքով պատճառված վնասը հետ ստանալու միջազգային մի շարք կոնվենցիաներով երաշխավորված իրավունքը։
5.4. Անդրադառնալով հանցակազմին և որպես հանցագործությամբ պատճառված վնաս գնահատված գումարին, այն ՀՀ քննչական դեպարտամենտի հաշվեհամարին փոխանցելուն և կայացված կարճման որոշման
իրավաչափությանը՝ բողոքաբերը փաստել է, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ [անընթեռնելի] անօրինական գործողությունների հետևանքով [անընթեռնելի] ՀՀ դրամ գումարն անհիմն տնօրինելու արդյունքում կազմակերպության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ, ընդ որում՝ որոշմամբ նշվել է, որ տվյալ գործողությունների հետևանքով վնաս է պատճառվել կազմակերպության շահառուներին, ովքեր զրկվել են նպատակային նշանակության ծրագրերից օգտվելու հնարավորությունից, ուստի միայն նշված փաստական հանգամանքները բավարար են հիմնավորված համարելու այն, որ [անընթեռնելի] անօրինապկան գործողությունների հետևանքով տուժել են հասարակական կազմակերպության շահառուները, սակայն Նախաքննության մարմնի կողմից չի իրականացվել լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչը հանգեցրել է իր վստահորդների իրավունքիների անհիմն սահմանափակմանը, որը դրսևորվել է որպես տուժող չճանաչվելով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքներից չօգտվելով։
5.5. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշման բովանդակությունից անուղղակի կերպով հասկացվում է, որ որպես իրադրության փոփոխման հիմք քննիչը գնահատել է կազմակերպության լուծարման համար ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե գրություն ուղարկելը։ Ընդ որում՝ նշված գրությունն ուղարկվել է քննիչի կողմից։ Այս համատեքստում բողոքաբերը փաստել է, որ քննիչի կողմից որևէ գործողության կատարումը, որը հետագայում ենթադրյալ հանցանք կատարած անձին կարող է զրկել նույն եղանակով հանրորեն 5
վտանգավոր նոր արարք կատարելու հանգամանքից, չի կարող և չպետք է գնահատվի որպես իրադրության փոփոխություն։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել թիվ ԵԴ/0059/11/18 գործով Վերաքննիչ դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի որոշումը և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերականգնել [անընթեռնելի] հասարակական կազմակերպության
շահառուների խախտված իրավունքները։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. [անընթեռնելի] ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ նա «(…) [h]անդիսանալով [անընթեռնելի] [անընթեռնելի] հասարակական կազմակերպության տնօրեն,
կազմակերպության գույքը տնօրինելու լիազորությունը կազմակերպության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելով, [անընթեռնելի] թվականից մինչև [անընթեռնելի] թվականն ընկած ժամանակահատվածում իրեն վստահված հիշյալ հասարակական կազմակերպության առանձնապես խոշոր չափի` [անընթեռնելի] դրամ գումարն անհիմն տնօրինելու արդյունքում կազմակերպության իրավունքներին և օրինական շահերին պատճառել է էական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
[անընթեռնելի]
6
7
8. Նախաքննության մարմնի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին» որոշմամբ արձանագրվել է. «(…) Առաջադրված մեղադրանքում
իրեն
մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած հանցանքի համար, որպես պատճառված վնասի հատուցում
թվականին ՀՀ քննչական կոմիտեի
դեպոզիտային հաշվեհամարին է փոխանցել
դիմում է հասցեագրել
ՀՀ դրամ գումար:
քննչական բաժին և տվել դիմումին նույնաբովանդակ ցուցմունք այն մասին, որ չի առարկում իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և գործի վարույթը կարճվի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ցանկացած ոչ արդարացնող հիմքով, այդ թվում իրադրության փոփոխման հիմքով: (...)
[Հ]ամապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ՝
հասարակական կազմակերպության լուծարման
գործընթացը նախաձեռնելու միջնորդությամբ:
(...)
ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը, որը նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատելն իրադրության փոփոխման դեպքում, արձանագրում է, որ առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Վերոգրյալ քրեաիրավական քրեադատավարական նորմերի
համակարգային վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը, հարկ է փաստել, որ մեղսագրվող արարքը դասվում է միջին
ծանրության հանցագործությունների շարքին, մեղադրյալ
դատված չի եղել, ամբողջությամբ հատուցել
t
հասարակական
կազմակերպությանը պատճառած վնասը, զղջացել կատարած հանցագործության համար, կազմակերպությունը լուծարելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ։ Նշված հանգամանքների համակցության պարագայում ակներև է, որ 8
դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց,
ուստի նպատակահարմար եմ գտնում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով (…)»:
9. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ արձանագրել է․
«(...) ՀՀ ՔԿ ԵՔՔՎ
քննչական
բաժինը, արձանագրելով, որ
մեղսագրվող
արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, մեղադրյալ
դատված չի եղել, ամբողջությամբ հատուցել է
հասարակական կազմակերպությանը պատճառած վնասը, զղջացել կատարած հանցագործության համար, կազմակերպությունը լուծարելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ, եկել է եզրահանգման, որ նշված հանգամանքների համակցության պարագայում ակներև է, որ
դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց, արդյունքում ՀՀ ՔԿ ԵՔՔՎ քննչական բաժինը
նկատմամբ ՀՀ քր. օր-ի 214 հոդվածի 2-րդ մասով քրեական
հետապնդումը դադարեցրել և գործով վարույթը կարճել է՝ իրադրության փոփոխման հիմքով։
Դատարանն արձանագրում է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ
քննչական բաժինը պատշաճ վերլուծության է ենթարկել հանցանքը կատարելու պահին եղած իրադրությունը և պարզաբանել, թե տվյալ իրադրությունն ինչ իրադարձության արդյունքում է ենթարկվել փոփոխման, գնահատել է նոր (փոփոխված) իրադրությունը, հանցանք կատարած անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության կորստի կոնկրետ դրսևորումը, ինչպես նաև նոր (փոփոխված) իրադրության և հանցանք կատարած անձի հանրային վտանգավորության կորստի միջև առկա պատճառական կապը։ Մասնավորապես, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ
քննչական բաժինը հիմնավորել է
կյանքի և գործունեության
պայմաններում կատարված այնպիսի փոփոխությունների առկայությունը, որը զրկել է նրան հասարակական հարաբերություններին նման վնաս պատճառելու
10
հնարավորությունից և վկայել է, որ վերջինս դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:
Ինչ վերաբերում է նրան, որ քննիչի կողմից կայացված որոշումից պարզ չէ, թե ով է հանդիսանում տվյալ գործով տուժողը, արդյոք կայացվել է տուժող ճանաչելու մասին որոշում,
կողմից քննչական կոմիտեի հաշվեհամարին
փոխանցված պատճառված վնասի մասին արդյոք տեղյակ են
արդյոք նրանց պատճառված վնասը հատուցվել է, թե ոչ, արդյոք կա քրեադատավարական նման ընթացակարգ, որ հանցագործությամբ պատճառված վնասի չափով գումարը կարող է փոխանցվել նախաքննության մարմնի պաշտոնական հաշվեհամարին, թե ոչ, արդյոք նման ընթացակարգը դիտարկվում է որպես քրեաիրավական և քրեադատավարական այնպիսի հասկացություն, ինչպիսին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում կամ հարթումն է և տվյալ դեպքում ըստ էության մեղադրյալը ում է վերականգնել հանցագործությամբ պատճառված վնասը, ապա դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները որևէ առնչություն չունեն իրադրության փոփոխման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության համար, քանի որ ՀՀ քր. օր-ի 74 հոդվածով սահմանված հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելիս չի պահանջվում նշված հարցերի քննարկում։ Պատճառված վնասը հատուցված լինելն, ըստ էության, կարող է հաշվի առնվել որպես հավելյալ հանգամանք։ Միևնույն ժամանակ, դատարանը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ գրություն է ուղարկվել, որով առաջարկվել է համապատասխան հանձնարարական տալ
հասարակական կազմակերպության
լուծարման գործընթաց սկսելու համար, հետևաբար
կողմից որպես պատճառված վնասի հատուցում ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին փոխանցված
քաղաքացիական դատավարության կարգով:
գումարի
տնօրինման հարցը կարող է քննարկվել նշված լուծարման գործընթացով կամ Դատարանը գտնում է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ
քննչական բաժնի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը
11
կարճելու մասին որոշումն օրինական է և բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից:
Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին ՀՀ ՔԿ
ԵՔՔՎ
քննչական բաժնի 14.12.2017թ.
որոշման դատական ստուգման ընթացքում դատարանը եկավ համոզման, որ քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտում թույլ չի տրվել, որոնք կարող էին հանգեցնել
հասարակական կազմակերպության իրավունքների և օրինական շահերի խախտմանը, հետևաբար դատարանը գտնում է, որ բողոքարկված
գործողությունները կատարված են օրենքին համապատասխան:
Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և բողոքը, բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ
քննչական բաժնի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին 14.12.2017р. որոշման օրինականությունն NL հիմնավորվածությունը, դատարանը գտնում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում վերջնականապես ապահովվել է ՀՀ քր. դատ. օր-ի 17 հոդվածի պահանջների կատարումը, որի արդյունքում կայացվել է օրինական և հիմնավորված որոշում: Դատարանը միաժամանակ փաստում է, որ նշված որոշումով բողոքաբերի իրավունքները և ազատությունները չեն խախտվել: Այսպիսով, դատարանը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, և դրանք կիրառելով բողոքը մերժելու մասին որոշման դեմ բերված և սույն բողոքի քննության ընթացքում ներկայացված գործի փաստական հանգամանքների նկատմամբ, գտնում է, որ վիճարկվող՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ
քննչական
բաժնի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին 14.12.2017թ. որոշումը կայացվել է նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան և այն բխում է նյութերի
նախապատրաստության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից, հետևաբար դատարանը գտնում է, որ
հասարակական կազմակերպության շահառուների ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանի բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական
վարչության
քննչական բաժնի
կողմից 2017թ. դեկտեմբերի 14-ին կայացված քրեական
հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու մասին որոշումը և Երևան քաղաքի դատախազ
կայացված բողոքը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին, ենթակա է մերժման:
12
կողմից 2018թ. հունվարի 15-ին
Միաժամանակ հարկ է նշել, որ դատարանը բոլոր դեպքերում իրավասու չէ վերացնել քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին քննիչի և դրա դեմ բերված բողոքի քննության արդյունքում` դատախազի կողմից կայացված որոշումները, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ տվյալ դեպքում՝ դատարանը Սահմանադրությամբ կամ օրենքներով նման լիազորությամբ օժտված չէ»:
10. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․
«(…) Ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա, անդրադառնալով խնդրո առարկային առնչվող և վերը նշված փաստական հանգամանքների
վերլուծությանը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը. Այսպես․
Քննարկվող դեպքում, բողոքաբեր կողմի ներկայացված բողոքում բարձրացված հարցադրումները ոչ միայն բավարար չափով փաստարկված չեն, այլև, ըստ էության, պարունակում են վերջինիս գնահատականները դրանում նշված իրադարձությունների վերաբերյալ:
Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ դատավարական որոշումը կայացնելիս թույլ չի տրվել բողոքաբեր կողմի նյութական և դատավարական իրավունքների ու օրինական շահերի այնպիսի խախտումներ, որոնք հիմք կհանդիսանային անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին համապատասխան դատական ակտ կայացնելու համար:
13
1
Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները գնահատելով
պատճառաբանված որոշում է կայացրել:
Այդ որոշման մեջ նշված, քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի
գնահատականների հետ բողոքաբեր կողմի համամիտ չլինելն ինքնին բավարար չէ ՝ արձանագրելու բողոքաբեր կողմի իրավունքների և ազատությունների խախտման փաստը:
Վերոգրյալի հաշվառմամբ, վերլուծելով սույն գործին առնչվող փաստական հանգամանքները, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ քննարկվող դեպքում, բողոքաբեր կողմի վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանություններն ու այդ առնչությամբ ներկայացված պնդումներն, առկա պայմաններում, բավարար չեն, տվյալ դեպքում, հաստատված համարելու, որ բողոքաբեր կողմի իրավունքները և ազատությունները խախտվել են։ Վերը բերված հիմնավորումներով, ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս (բողոքը մերժելու առնչությամբ), նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, որոնք կարող են ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
Հետևաբար՝ վիճարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը՝ մերժել (…)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ [անընթեռնելի] նկատմամբ իրադրության փոփոխման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն իրավաչափ է:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն՝
14
«Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործով վարույթն ավարտվում է`
1) քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով (. . .)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝
«Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե՝ (. . .) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա t ազատման քրեական
պատասխանատվությունից»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (…) 74-րդ հոդված[ով] նախատեսված դեպք[ում]»։
13. Իրադրության փոփոխության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ իրավական կարգավորումները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Արամայիս և Յուրի Ղալաչյանների վերաբերյալ գործով կայացված որոշման շրջանակներում՝ արձանագրելով, որ իրադրությունը քրեական օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների այն վիճակն է, որոնց անձը ներգրավված է եղել հանցանքի կատարման պահին։ Ուստի իրադրության փոփոխությունը՝ որպես քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք, հասարակական հարաբերությունների այդ վիճակի որակական, կայուն փոփոխությունն է, որը տեղի է ունեցել որևէ իրադարձության հետևանքով։ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածն ամրագրում է իրադրության փոփոխման
15
դեպքում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու երկու ինքնուրույն տեսակ՝
1. իրադրության փոփոխման հետևանքով հանրության համար վտանգավոր լինելուց դադարել է անձը,
2. իրադրության փոփոխման հետևանքով հանրության համար վտանգավոր լինելուց դադարել է արարքը։
Ընդ որում, իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական
պատասխանատվությունից ազատելու վերոնշյալ տեսակներից յուրաքանչյուրի կիրառումը թույլատրելի է, եթե անձին մեղսագրվող հանցանքը ոչ մեծ կամ միջին ծանրության է և կատարվել է առաջին անգամ:
Իրադրության փոփոխման հետևանքով անձի՝ հանրության համար
վտանգավորության կորուստը ենթադրում է այնպիսի փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցանք կատարած անձը դադարում է հանրության համար վտանգավոր լինելուց։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանցագործությունից հետո անձի կյանքի և գործունեության պայմաններում կատարված փոփոխությունները զրկում են նրան հասարակական
հարաբերություններին այնպիսի վնաս է պատճառելու հնարավորությունից, ինչպիսին նա պատճառել է նախքան այդ փոփոխությունները։ Այլ կերպ՝ կատարված փոփոխությունները պետք է էականորեն նվազեցնեն նոր հանցանք կատարելու՝ անձի օբյեկտիվ հնարավորությունը։
Իրադրության փոփոխման հետևանքով հանցավոր արարքի հանրային վտանգավորության կորուստը ենթադրում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում այնպիսի էական փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցավորի արարքը դադարում է հանրության համար վտանգ ներկայացնելուց՝ անկախ այն բանից, որ տվյալ պահին գործող քրեական օրենսգրքով այդ արարքը դեռևս համարվում է հանցավոր։
Վճռաբեկ դատարանը գտել է, որ իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու պարագայում դատարանը, դատախազը և քննիչը պետք է հաջորդաբար քննության առնեն և
համապատասխան որոշմամբ հստակորեն պարզաբանեն հետևյալ հարցերը՝
1. հանցանքի կատարման պահին առկա իրադրությունը,
16
2. նոր (փոփոխված) իրադրությունը,
3. իրադարձությունը, որի հետևանքով տեղի է ունեցել իրադրության փոփոխությունը,
4. հանցանք կատարած անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության կորստի կոնկրետ դրսևորումը,
5. պատճառական կապը նոր (փոփոխված) իրադրության և հանցանք կատարած անձի կամ արարքի հանրային վտանգավորության կորստի միջև՚։ 13.1. Վերահաստատելով Արամայիս և Յուրի Ղալաչյանների գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Արսեն Բաղդասարովի վերաբերյալ գործով արձանագրել է, որ առանց կոնկրետ իրադրության փոփոխության հիմնավորման հանցավորի արարքում առկա մեղմացնող, վերջինիս անձը դրական բնութագրող հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել արձանագրելու, որ հանցավորը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց, ուստի և հանգեցնելու իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելուն։ Վերոնշյալ հանգամանքները ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով նրա նկատմամբ պատիժ նշանակելու, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության հարցը որոշելու անհրաժեշտ պայմաններ են։ Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 62- րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող որոշ հանգամանքները, մասնավորապես՝ մեղայականով ներկայանալը, հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, պատճառած վնասը որևէ ձևով հարթելը համապատասխան պայմանների առկայության դեպքում կարող են անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մեկ այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված գործուն զղջալու կիրառման հիմք լինել:
Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված՝ իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու դատավարական կարգին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ 3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամայիս և Յուրի Ղալաչյանների վերաբերյալ թիվ ԼԴ/0009/11/11 գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման 17-20-րդ կետերը։
17
քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, 37- րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված՝ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող նյութաիրավական նորմի կիրառման դատավարական հիմքը բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածն է (նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածների պարագայում)։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքին, ապա այն առավել ընդհանրական բնույթ ունի և գործում է միայն այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու որևէ հիմքի կիրառման կարգը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ուղղակիորեն նախատեսված չէ։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 37- րդ հոդվածներով նախատեսված՝ քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հիմքերը, դրանց կիրառման կարգի
առանձնահատկություններով պայմանավորված, տարբերվում են միմյանցից։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը սահմանում է, որ իրադրության փոփոխման հետևանքով անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դրան համապատասխան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ վարույթն իրականացնող մարմինները կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել։ Ակնհայտ է, որ նշված նորմերը դիսպոզիտիվ բնույթ ունեն և վարույթն իրականացնող մարմիններին քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հարցում օժտել են հայեցողական լիազորությամբ (դատարան, դատախազ կամ դատախազի համաձայնությամբ՝ նաև քննիչ)։ Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերն իմպերատիվ են, և դրանցից յուրաքանչյուրի առկայությունը վարույթն իրականացնող մարմնի
18
համար առաջացնում է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն։4
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝
«Բողոքը ճանաչելով հիմնավորված՝ դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։ Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (…)»:
14.1. Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում՝ թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին:5
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման
համաձայն՝ տրամադրված դրամաշնորհը և դրա հիման վրա ձեռք բերված գույքը կազմակերպության շահերին հակառակ և
օգտին օգտագործվելով՝
կազմակերպությունը փաստացի դադարեցրել է իր գործունեությունը, շահառուները զրկվել են նպատակային ծրագրերի իրականացմանը մասնակցելուց և անհիմն տնօրինվել է կազմակերպությանը տրամադրված առանձնապես խոշոր չափի՝ ՀՀ դրամ գումարը, որպիսի գործողությունների արդյունքում
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Բաղդասարովի վերաբերյալ թիվ ԱՎԴ1/0028/01/15 գործով 2016 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման 11.1-12.1-րդ կետերը։
5 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վլադիմիր Բաղդասարյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11 որոշման 22-րդ կետը։
19
հասարակական կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս և առաջացրել ծանր հետևանքներ:
6
- Նախաքննության մարմնի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ իրադրության փոփոխման հիմքով մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ նրան մեղսագրվող արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, մեղադրյալ [անընթեռնելի] դատված չի եղել, ամբողջությամբ հատուցել է հասարակական կազմակերպությանը պատճառած վնասը, զղջացել կատարած հանցագործության համար,
կազմակերպությունը լուծարելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, ինչի արդյունքում [անընթեռնելի] դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց։7
- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ Նախաքննության մարմնի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման, ինչպես նաև Դատախազի՝ բողոքը քննության առնելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժել է՝ արձանագրելով, որ Նախաքննության մարմինը հիմնավորել է [անընթեռնելի] կյանքի և գործունեության պայմաններում կատարված է այնպիսի փոփոխությունների առկայությունը, որը զրկել է նրան հասարակական հարաբերություններին նման վնաս պատճառելու հնարավորությունից և վկայել է, որ վերջինս դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց։ Քրեական գործի նախաքննության ընթացքում վերջնականապես ապահովվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների կատարումը, որի արդյունքում կայացվել է օրինական և հիմնավորված որոշում։ Դատարանը միաժամանակ փաստել է, որ նշված որոշումով բողոքաբերի իրավունքները և ազատությունները չեն խախտվել:8
- Վերաքննիչ դատարանը՝ մերժելով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը, արձանագրել է, որ բողոքում բարձրացված հարցադրումները ոչ միայն բավարար չափով փաստարկված չեն, այլև, ըստ էության, պարունակում 6 Տե՛ս որոշման 7-րդ կետը։
7 Տե՛ս որոշման 8-րդ կետը։
8 Տե՛ս որոշման 9-րդ կետը։
20
են բողոքաբերի գնահատականները դրանում նշված իրադարձությունների վերաբերյալ։ Վարույթն իրականացնող մարմինը, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները գնահատելով, պատճառաբանված որոշում է կայացրել, իսկ դրա մեջ նշված, քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի գնահատականների հետ բողոքաբեր կողմի համամիտ չլինելն ինքնին բավարար չէ արձանագրելու բողոքաբեր կողմի իրավունքների և ազատությունների խախտման փաստը:9
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը մերժելով Նախաքննության մարմնի՝ «Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին» որոշման և Դատախազի՝ «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ
[անընթեռնելի] հասարակական կազմակերպության շահառուների
[անընթեռնելի] փոփոխման վերաբերյալ
ներկայացուցիչ Գ.Գալիկյանի բողոքը, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, դատական ակտերի պատճառաբանությունների հիմքում դրել են ընդհանրական դատողություններ, մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանն առանց առարկայական
քննարկման ենթարկելու Նախաքննության մարմնի որոշման
պատճառաբանություններն ni իրադրության փոփոխման վերաբերյալ հիմնավորումները, եզրահանգման է եկել առ այն, որ [անընթեռնելի] կյանքի և գործունեության պայմաններում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք զրկել են նրան հասարակական հարաբերություններին վնաս պատճառելու հնարավորությունից և վկայել, որ վերջինս դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց, որպիսի պատճառաբանությանը անդրադառնալով՝ Վերաքննիչ դատարանն ընդհանրական եզրահանգումներ է կատարել առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները գնահատելով պատճառաբանված որոշում է կայացրել, իսկ դրա մեջ նշված, քրեական գործով 9 Տե՛ս որոշման 10-րդ կետը։
21
ձեռք բերված փաստական հանգամանքների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի գնահատականների հետ բողոքաբեր կողմի համամիտ չլինելն ինքնին բավարար չէ արձանագրելու բողոքաբեր կողմի իրավունքների և ազատությունների խախտման փաստը:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը չեն համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին:10
16.1. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման առարկա չեն դարձրել այն հանգամանքը, որ Նախաքննության մարմնի վիճարկվող որոշմամբ
որպես
ենթադրյալ հանցանք կատարած անձի, հանրային վտանգավորության կորստի հանգամանքը հիմնավորվել է հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմամբ։ Այսպես՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ վիճարկվող որոշմամբ իրադրության փոփոխման հիմքում դրվել է արարքում առկա մեղմացնող, վերջինիս անձը դրական
բնութագրող
հանգամանքները, մասնավորապես՝ հանցագործությամբ
պատճառված վնասի հատուցումը, որն ինքնին չի կարող բավարար լինել արձանագրելու, որ հանցավորը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց, ուստիև հանգեցնելու իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելուն։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցավորի արարքում առկա մեղմացնող, վերջինիս անձը դրական բնութագրող հանգամանքները, սույն դեպքում՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը, կարող է հանդիսանալ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով նրա նկատմամբ պատիժ նշանակելու, ինչպես նաև պատիժը կրելու
նպատակահարմարության հարցը որոշելու անհրաժեշտ պայման։ Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նախաքննության մարմնի՝ «Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին» որոշմամբ չի 10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/01/15 որոշումը։
22
հիմնավորվել հանցանք կատարած անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության կորստի կոնկրետ դրսևորումը, քանզի հանցագործությամբ պատճառված վնասը փոխհատուցելը, կատարած հանցագործության համար զղջալը, կազմակերպությունը լուծարելու միջնորդություն ներկայացնելը անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության կորստի կոնկրետ դրսևորում չի կարող հանդիսանալ:
16.2. Վերոշարադրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել նաև այն հանգամանքը, որ քրեական գործով առկա է առերևույթ հանցագործության արդյունքում պատճառված վնաս, սակայն տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող սուբյեկտ առկա չէ։ Այսպես, Առաջին ատյանի դատարանն անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, որ քննիչի կողմից կայացված որոշումից պարզ չէ, թե ով է հանդիսանում տվյալ գործով տուժողը, արդյոք կայացվել է տուժող ճանաչելու մասին որոշում, արձանագրել է, որ նշված հանգամանքները որևէ առնչություն չունեն իրադրության փոփոխման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության համար, իսկ Վերաքննիչ դատարանն առհասարակ չի անդրադարձել նշված հանգամանքին։
Վերոշարադրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ [անընթեռնելի] մեղսագրվող առերևույթ հանցանքի փաստական նկարագրից երևում է, որ դրա հետևանքով կազմակերպության շահառուները զրկվել են նպատակային ծրագրերի իրականացմանը մասնակցելուց և անհիմն տնօրինվել է կազմակերպությանը տրամադրված առանձնապես խոշոր չափի՝ [անընթեռնելի] ՀՀ դրամ գումարը, որպիսի գործողությունների արդյունքում հասարակական կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է վնաս, այսինքն՝ քրեական գործով առերևույթ հանցագործությամբ պատճառված վնասի առկայության հանգամանքն ինքնին կանխորոշում է տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող սուբյեկտի առկայությունը, որն անհրաժեշտ նախապայման է քրեադատավարական ընթացակարգով հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու համար։
23
16.3. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն պնդմանը, որ քննիչի կողմից այնպիսի գործողության կատարումը (տվյալ դեպքում՝
հասարակական կազմակերպության լուծարման գործընթաց սկսելու համար ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե գրություն ուղարկելը), որը հետագայում ենթադրյալ հանցանք կատարած անձին կարող է զրկել նույն եղանակով հանրորեն վտանգավոր նոր արարք կատարելու հանգամանքից չի կարող և չպետք է գնահատվի որպես իրադրության փոփոխություն։
16.4. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունները՝ Նախաքննության մարմնի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին» որոշման իրավաչափության վերաբերյալ հիմնավոր չեն։
17. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս
դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ և 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի խախտման, ինչն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, որը համաձայն նույն օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանելու և փոփոխելու համար։ Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել և փոփոխել՝
հասարակական
կազմակերպության շահառուների ներկայացուցիչ Գ.Գալիկյանի բողոքը բավարարել։
18. Ինչ վերաբերում է բողոքաբերի ներկայացված մյուս փաստարկներին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա են բողոքարկվող դատական ակտը
24
բեկանելու իրավական հիմքերը՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում դրանց անդրադառնալը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Թիվ ԵԴ/0059/11/18 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ հասարակական կազմակերպության
շահառուների ներկայացուցիչ Գ.Գալիկյանի բողոքը բավարարել։
2. Վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել
հասարակական կազմակերպության
շահառուների՝ սույն որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումները։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/0059/11/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
