Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Աբրամյան — ՎԴ/2224/05/13
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Աբրամյան — ՎԴ/2224/05/13

Վճռաբեկ դատարանՎԴ/2224/05/1327 նոյեմբերի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Կարինա Աբրամյանի ներկայացուցիչ Գոհար Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.10.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) (իրավանախորդ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Կարինա Աբրամյանի` ՀՀ պետական բյուջե 1.436.982 ՀՀ դրամ բռնագանձելու և պատասխանողին ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ Կարինա Աբրամյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Նախարարության, Նախարարության (Զվարթնոցե մաքսատան պետ Ս. Սաֆարյանի (ա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2224/05/13

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

Դատավորներ`

Ա. Աբովյան

Ա. Սարգսյան

Վարչական գործ թիվ ՎԴ/2224/05/13

2015թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինա Աբրամյանի ներկայացուցիչ Գոհար Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.10.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) (իրավանախորդ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Կարինա Աբրամյանի` ՀՀ պետական բյուջե 1.436.982 ՀՀ դրամ բռնագանձելու և պատասխանողին ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ Կարինա Աբրամյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Նախարարության, Նախարարության (Զվարթնոցե մաքսատան պետ Ս. Սաֆարյանի (այսուհետ` Մաքսատան պետ)` Մաքսատան պետի 01.03.2013 թվականի թիվ 63 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Կարինա Աբրամյանից բռնագանձել 1.436.982 ՀՀ դրամ և պարտավորեցնել վերջինիս կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարինա Աբրամյանը պահանջել է անվավեր ճանաչել Մաքսատան պետի 01.03.2013 թվականի թիվ 63 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2013 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել: Վերակազմակերպման հիմքով Կոմիտեն փոխարինվել է Նախարարությամբ: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.10.2014 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 09.12.2013 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինա Աբրամյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:

2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ, 105-րդ և 199-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կարինա Աբրամյանի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալը որևէ նշանակություն չունի սույն գործի լուծման համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արտոնությունը կապված է ոչ թե անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենալու, այլ` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու հետ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման պետք է հանդիսանա այդ խախտման արդյունքում պետական բյուջե որոշակի չափով մաքսատուրքերի մուտք չլինելու հանգամանքը: Մինչդեռ սույն գործով Կարինա Աբրամյանը, ժամանելով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության համար, Հայաստանի Հանրապետություն է ներմուծել իր անձնական օգտագործման

իրերը,

որոնց

համար

վերջինս

մաքսատուրք

վճարելու

պարտականություն չի կրում: Հետևաբար Կարինա Աբրամյանի կողմից ներմուծված ապրանքները (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ձևակերպելը կրում է ձևական բնույթ, և վերջինիս նկատմամբ 1.436.982 ՀՀ դրամի չափով տուգանք չէր կարող կիրառվել: Բացի այդ, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված կանոնները չեն կարող կիրառելի լինել Կարինա Աբրամյանի նկատմամբ, հակառակ պարագայում վերջինս, մշտապես բնակվելով Հայաստանի Հանրապետությունում, պետք է արտահանի իր անձնական օգտագործման կենցաղային իրերը, ինչը կզրկի նրան Հայաստանի Հանրապետությունում բնակվելու հնարավորությունից և կխախտի Կարինա Աբրամյանի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

3

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վիճելի իրավահարաբերության շրջանակներում տուգանքի չափը կախված է ներմուծվող ապրանքների` (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով ձևակերպման արդյունքում գանձվող համապատասխան մաքսային վճարների մեծությունից: Մինչդեռ տվյալ դեպքում Կարինա Աբրամյանը, Հայաստանի Հանրապետություն ներմուծելով իր անձնական օգտագործման գույքը, ազատված է այն (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով ձևակերպելու արդյունքում գանձվող մաքսատուրքից և մաքսային վճարներից: Հետևաբար հնարավոր չէ կատարել Կարինա Աբրամյանի նկատմամբ նշանակված տուգանքի չափի հաշվարկ, ինչը մատնանշվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.10.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.12.2013 թվականի վճռին:

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Կարինա Աբրամյանի կողմից ներմուծված ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում չեն հանձնվել պատասխանատու պահպանության, չեն վերաարտահանվել, որի հետևանքով խախտվել է

ապրանքի

հետագա

արտահանման

պարտավորությունը`

առաջացնելով

իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պատասխանատվություն: Նման պարագայում վճարման ենթակա մաքսային վճարների տարբերություն առաջանալու մասին խոսք լինել չի կարող: Վճռաբեկ բողոքում բարձրացված այն փաստարկը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի (դե ենթակետով ամրագրված նորմը չի կարող կիրառելի համարվել մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց նկատմամբ, անհիմն է, քանի որ ո՛չ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքով, ո՛չ մաքսային հարաբերությունները կարգավորորղ որևէ այլ իրավական ակտով նման դրույթ ամրագրված չէ:

Վիճարկվող որոշումը չի ընդունվել որևէ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման արդյունքում: Նույնիսկ Դատարանի վճռում առկա չէ հղում որևէ իրավական նորմի, որի խախտմամբ կամ սխալ կիրառմամբ ընդունվել է նշված որոշումը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կարինա Աբրամյանի կողմից Կոմիտեի (Զվարթնոցե մաքսատանը 09.07.2012 թվականին թիվ F 426 ԲՄՀ-ով (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով հայտարարագրվել է 362կգ ընդհանուր քաշով օգտագործված հագուստ և այլ անձնական իրեր (ըստ մասնացուցակի` 25 կանոն ապրանք, այդ թվում` 3 հեռուստացույց, 2 փոշեկուլ, տեսախցիկ, համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և այլն)` 30 օր ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 11-20):

2) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 08.08.2012 թվականի թիվ 25/01-50615 և 21.03.2013 թվականի թիվ 22-19560 տեղեկանքների համաձայն` Կարինա Գուրգենի Աբրամյանը 06.08.2012 թվականին դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և գործը գտնվում է քննարկման փուլում (հատոր 1-ին, գ.թ. 36, 39):

4

3) Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 10.08.2012 թվականի թիվ Մ-488/8-2 գրության համաձայն` 09.07.2012 թվականին թիվ F 426 ԲՄՀ-ով (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների ժամկետը սահմանված կարգով երկարաձգվել է 180 օրով (հատոր 1-ին, գ.թ. 37):

4) Կոմիտեի (Զվարթնոցե մաքսատան 15.02.2013 թվականի (Մաքսային կանոնների խախտման վերաբերյալե թիվ 3 արձանագրության համաձայն` ՌԴ քաղաքացի Կարինա Աբրամյանը (Զվարթնոցե մաքսատանը 09.07.2012 թվականի թիվ F 426 ԲՄՀ-ով ձևակերպել է 362կգ քաշով օգտագործված հագուստ և այլ անձնական իրեր (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով 30 օր ժամկետով, որը երկարաձգվել է ևս 180 օր ժամկետով, սակայն մինչև վերաարտահանման պարտավորության ժամկետի ավարտը` 04.02.2013 թվականը, բեռը վերջնական մաքսային ձևակերպում չի ստացել (հատոր 1-ին, գ.թ. 8):

5) Մաքսատան պետի 01.03.2013 թվականի` (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 63 որոշման համաձայն` Կարինա Գուրգենի Աբրամյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և տուգանվել 1.436.982 ՀՀ դրամով` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավախախտման կատարման համար (հատոր 1-ին, գ.թ. 7):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու համար իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի

1-ին

կետով

նախատեսված

պատասխանատվության

կիրառման

առանձնահատկությունների

վերաբերյալ,

կարևոր

նշանակություն

կունենան

նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետի և 199-րդ հոդվածի 1-ին կետի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. սույն գործով վիճարկվող վարչական ակտով նշանակված տուգանքի չափը համապատասխանում է արդյո՞ք իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին այն պայմաններում, երբ այդ վարչական ակտով պատասխանատվության ենթարկված ֆիզիկական անձը, ՀՀ մաքսային տարածք ներմուծելով և (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ձևակերպելով անձնական օգտագործման իրեր, խախտել է այդ իրերի հետագա արտահանման պարտավորությունը:

5

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի (ժըե կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով մաքսային վճարներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված մաքսատուրքը, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անկախ ապրանքների և տրանսպորտային միջոցների բնույթից և քանակից` անձն իրավունք ունի ընտրել կամ փոխել մաքսային ռեժիմը, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի

Հանրապետության

մաքսային

սահմանով

ապրանքների

և

տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված մաքսային ռեժիմը կարող է փոփոխվել դրանց` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում նույն օրենսգրքի համաձայն դրանք գտնվում են մաքսային հսկողության ներքո (...): Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք: Նույն հոդվածի 2-րդ կետի (բե ենթակետի համաձայն` մաքսային այս ռեժիմի շրջանակներում ապրանքների բացթողումը (ժամանակավոր ներմուծումե ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով (...): Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն` (ժամանակավոր ներմուծումե ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը, պարտավոր է`

ա) այդ ապրանքների արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում դրանք վերահայտարարագրել (ներմուծում` ազատ շրջանառության համարե կամ (վերաներմուծումե մաքսային ռեժիմով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից, կամ`

բ) նույն հոդվածի (աե ենթակետում նշված ժամկետում ապրանքներն արտահանելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը` հաշվարկված դրանք արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս մաքսային մարմինների կողմից գանձվում են մաքսային վճարներ, այդ

6

թվում` ա) մաքսատուրքեր, բ) մաքսավճարներ, գ) մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ: ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի կարգավորումներին, նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ ՀՀ մաքսային օրենսդրությամբ անձին իրավունք է վերապահված ընտրելու համապատասխան մաքսային ռեժիմ կամ փոփոխելու իր կողմից ընտրված մաքսային ռեժիմը: ՀՀ մաքսային օրենսդրությամբ նախատեսված այս իրավունքն անձանց համար երաշխավորում է հետևյալ իրավական հնարավորությունները. առաջին` ընտրել օրենքով սահմանված մաքսային ռեժիմներից որևէ մեկը` կրելով դրա համար օրենքով սահմանված բոլոր, այդ թվում` մաքսային վճարների վճարման հետ կապված պարտականությունները, երկրորդ` փոփոխել իր կողմից ընտրված մաքսային ռեժիմն օրենքով սահմանված մաքսային ռեժիմով` կրելով դրա համար օրենքով սահմանված բոլոր,

այդ

թվում`

մաքսային

վճարների

վճարման

հետ

կապված

պարտականությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ նշել է, որ ապրանքների բացթողումը (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմի շրջանակներում թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, որը չի կարող մեկ տարուց ավելի լինել: Այդ ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է դրանք վերահայտարարագրել (վերաարտահանումե մաքսային ռեժիմով կամ հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի դեպքում միայն անձի կողմից հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված: Միաժամանակ (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում չարտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը, պարտավոր է այդ ապրանքների արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում այդ ապրանքները վերահայտարարագրել (ներմուծում` ազատ շրջանառության համարե կամ (վերաներմուծումե մաքսային ռեժիմներից որևէ մեկով` վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար սահմանված տույժերը (տե՛ս, ՀՀ

կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Լիլիթ Բաբասիևայի թիվ ՎԴ/7537/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վարչական պատասխանատվություն է սահմանել մաքսային այն կանոնների խախտման համար, որոնք կապված են ապրանքների հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորության պատշաճ կատարման հետ և չեն առնչվում պետության ֆինանսական շահերին, մաքսային վճարների վճարման պարտականության կատարմանը, ինչպես նաև

7

այդպիսի պարտականության կատարման ապահովմանը: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավախախտումն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման՝ (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով սահմանված կարգի դեմ: Խնդրո առարկա իրավախախտումը դրսևորվում է հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելու կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելու եղանակով: Նշված արարքների կատարման համար օրենսդիրը որպես վարչական պատասխանատվության միջոց է սահմանել տուգանքը` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի, բայց ոչ պակաս, քան 50.000 ՀՀ դրամի չափով:

Վերը նշված իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ մաքսային տարածք ներմուծված և (ժամանակավոր ներմուծումե մաքսային

ռեժիմով

ձևակերպված

ապրանքների

հետագա

արտահանման

պարտավորության խախտումը, որը դրսևորվում է այդ ապրանքներն օրենքով նախատեսված

ժամկետում

չարտահանելու

ձևով,

առաջացնում

է

իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վարչական պատասխանատվություն: Մաքսային կանոնների

նշված

խախտման

համար

օրենսդիրը

որպես

վարչական

պատասխանատվության միջոց է ընտրել տուգանքը, որի չափը կախված է ներմուծված ապրանքների համար (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծությունից և կազմում է դրա 50 տոկոսը, բայց ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամ: Հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցի՝ տուգանքի չափը հաշվարկելու համար անհրաժեշտ է նախևառաջ հաշվարկել (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ձևակերպված և հետագա արտահանման պարտավորությունը խախտված ապրանքների համար (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծությունը, որի 50 տոկոսն էլ կկազմի նշանակվող տուգանքի չափը: Իսկ այն դեպքում, երբ (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ձևակերպված և հետագա արտահանման պարտավորությունը խախտված ապրանքների համար (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսը պակաս է 50.000 ՀՀ դրամից, ապա ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցի՝ տուգանքի չափը կկազմի 50.000 ՀՀ դրամ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի իմաստով մաքսային վճարներ են համարվում ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված (ա) մաքսատուրքը, (բ) մաքսավճարը, ինչպես նաև (գ) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները: Հետևաբար (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ձևակերպված և հետագա արտահանման պարտավորությունը խախտված ապրանքների համար (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները կազմում են ՀՀ մաքսային սահմանով այդ ապրանքների տեղափոխման համար օրենքով

8

սահմանված մաքսատուրքի, մաքսավճարի, ինչպես նաև հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հանրագումարը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար նույն օրենսգրքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե գանձվող պարտադիր վճարներ են:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն` մաքսատուրքերը և դրանց դրույքաչափերը սահմանվում են նույն օրենսգրքով:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ մաքսատուրքը իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափով պետական բյուջե գանձվող պարտադիր վճար է, որը վճարվում է ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`

ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.

բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:

Անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետի իրավակարգավորմանը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված իրավադրույթով օրենսդիրը ֆիզիկական անձանց համար սահմանել է արտոնություն, այն է` առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը, և որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`

ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում,

բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեն ընդդեմ Վահե Հարությունյանի թիվ ՎԴ/5170/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը): Այսպիսով, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համադրված վերլուծությունից հետևում է, որ ֆիզիկական անձինք ազատված են մաքսատուրքի վճարման պարտականությունից ՀՀ մաքսային սահմանով այնպիսի ապրանքներ տեղափոխելու դեպքում, որոնք գտնվում են ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային

9

սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռում և չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մաքսավճարը նույն օրենսգրքով սահմանված կարգով և չափով գանձվող, պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճար է, որն օգտագործվում է մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական և սոցիալական բազայի ապահովման նպատակով: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի (բե ենթակետի համաձայն՝ մաքսավճարից ազատվում են ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց համար նույն օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված է մաքսատուրքի արտոնություն:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը ֆիզիկական անձանց համար սահմանել է մաքսավճարի՝ մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական և սոցիալական բազայի ապահովման նպատակով օգտագործվող պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճարի, վճարման արտոնություն: Այսպես՝ ֆիզիկական անձինք ազատված են մաքսավճարի վճարման պարտականությունից ՀՀ մաքսային սահմանով այնպիսի ապրանքներ տեղափոխելու դեպքում, որոնց համար իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի (բե ենթակետի և 105-րդ հոդվածի 5-րդ կետի համադրված վերլուծությունից բխում է, որ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ մաքսային սահմանով անձնական օգտագործման իրերի տեղափոխման համար մաքսավճարի դեպքում ևս գործում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքով մաքսատուրքի գծով սահմանված արտոնյալ ռեժիմը, որի համաձայն՝ ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսավճարի վճարման տեղափոխել իրենց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ

ուղարկված

ուղեբեռում

գտնվող

գործարանային

փաթեթավորում

ու

պիտակավորում չունեցող ապրանքները:

(Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում) ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ օրենսդրությամբ մաքսային մարմինների կողմից գանձվող ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծման համար այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ սահմանված չեն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ֆիզիկական անձինք ազատված են ՀՀ մաքսային տարածք ներմուծված և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին բավարարող անձնական օգտագործման իրերի համար մաքսատուրքի և մաքսավճարի վճարման պարտականությունից: Ֆիզիկական անձինք միաժամանակ անձնական

օգտագործման

իրերի

ներմուծման

համար

որևէ

հարկային

պարտավորություն չունեն: Հետևաբար ֆիզիկական անձանց անձնական օգտագործման

10

իրերի, այսինքն՝ ֆիզիկական անձանց հետ միաժամանակ ՀՀ մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ ՀՀ մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռում գտնվող գործարանային փաթեթավորում ու պիտակավորում չունեցող ապրանքների համար (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծությունը հավասար է զրոյի:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Մաքսատան պետի 01.03.2013 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 63 որոշմամբ Կարինա Աբրամյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և տուգանվել 1.436.982 ՀՀ դրամով` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավախախտման կատարման համար: Ըստ նշված վարչական ակտի` Կարինա Աբրամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսացող մաքսային կանոնների խախտումը հանգում է հետևյալին. վերջինս 09.07.2012 թվականին (Զվարթնոցե մաքսատան բեռնային բաժնով թիվ F-426 (M-389) ԲՄՀ-ով (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք է ներմուծել բեռ` 362կգ ընդհանուր քաշով օգտագործված հագուստ և այլ անձնական իրեր, 30 օր ժամկետով, որը երկարաձգվել է ևս 180 օր ժամկետով, սակայն մինչև վերաարտահանման պարտավորության ժամկետի ավարտը` 04.02.2013 թվականը, վերը նշված բեռը վերջնական մաքսային ձևակերպում չի ստացել: Դատարանը Կարինա Աբրամյանի հակընդդեմ հայցը բավարարելիս, սույն գործի լուծման համար էական համարելով Կարինա Աբրամյանի կողմից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու և իր անձնական ու օգտագործված իրերը ներմուծելու հանգամանքը, պատճառաբանել է, որ Կարինա Աբրամյանը չի կարող ծանրաբեռնվել ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված պարտավորություններով, քանի որ անձնական օգտագործման գույքի առումով ՀՀ օրենսդրությունն անձանց ազատել է մաքսատուրք վճարելու պարտականությունից, և ըստ այդմ՝ օգտագործված իրերի նկատմամբ որևէ մաքսային ռեժիմի կիրառումն այլ կերպ, քան ձևական պահանջների կատարում, չի կարող չմեկնաբանվել: Բացի այդ, Դատարանը գտել է, որ սույն վարչական գործի շրջանակներում տուգանքի չափը որոշելիս անհրաժեշտ էր պարզել Կարինա Աբրամյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման իրերի համար (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծությունը: Մինչդեռ, ըստ Դատարանի, ((...) եթե

(...) Կարինա Աբրամյանն իր անձնական օգտագործման (...) իրերն ի սկզբանե ձևակերպեր (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով, ապա վերջինս անպայմանորեն կազատվեր մաքսատուրքից, հետևաբար (...) Կարինա Աբրամյանի նկատմամբ չէր կարող կիրառվել 1.436.982 ՀՀ դրամի չափով տուգանք (...)ե։ Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Նախարարության վերաքննիչ բողոքը և բեկանելով Դատարանի վճիռը, անհիմն է համարել Կարինա Աբրամյանի հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրված Դատարանի այն պատճառաբանությունները, որոնք վերաբերում են իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնության կիրառման անհրաժեշտությանը, քանի որ ըստ Վերաքննիչ դատարանի՝ Կարինա Աբրամյանի կողմից (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմի` օրենսդրորեն սահմանված պայմանների ու կարգի պահպանումը չի կարող կախվածության մեջ դրվել նշված արտոնության կիրառման կամ չկիրառման

11

հանգամանքից: Այսպես՝ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման համաձայն՝

((...) Կարինա Աբրամյանի կողմից խախտվել են [իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի] 37-րդ և 40-րդ հոդվածների պահանջները, քանի որ մինչև հայտարարագրման սահմանված ժամկետի ավարտը (...) նա չի դիմել մաքսային մարմիններին հայտարարագրման ժամկետի երկարաձգման կամ ներմուծված ապրանքն այլ մաքսային ռեժիմով հայտարարագրելու համար, ինչն իր հերթին առաջացրել է [իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի] 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պատասխանատվություն (...)ե: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության, քանի որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը ստուգելու նպատակով Դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ այդ ակտով Կարինա Աբրամյանի նկատմամբ նշանակված տուգանքի գումարի չափի հաշվարկման իրավաչափության հարցը՝ պարզելու համար Կարինա Աբրամյանի կողմից մաքսային կանոնների խախտման օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ նշանակված տուգանքի գումարի չափի համապատասխանությունն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տուգանքի չափին: Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ մաքսային տարածք ներմուծված և (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների հետագա արտահանման պարտավորության խախտումը, որը դրսևորվում է այդ ապրանքներն օրենքով նախատեսված ժամկետում չարտահանելու ձևով, առաջացնում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վարչական պատասխանատվություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով՝ Մաքսատան պետի 01.03.2013 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 63 որոշմամբ, Կարինա Աբրամյանը ենթարկվել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վարչական պատասխանատվության և տուգանվել է 1.436.982 ՀՀ դրամով այն բանի համար, որ վերջինս 09.07.2012 թվականին (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք է ներմուծել բեռ` 362կգ ընդհանուր քաշով օգտագործված հագուստ և այլ անձնական իրեր, և մինչև վերաարտահանման պարտավորության ժամկետի ավարտը` 04.02.2013 թվականը, նշված բեռը վերջնական մաքսային ձևակերպում չի ստացել:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի փաստերով հաստատվում է Կարինա Աբրամյանի կողմից վիճարկվող վարչական ակտով արձանագրված մաքսային կանոնների խախտում թույլ տալու հանգամանքը, քանի որ վերջինս պատշաճ կերպով չի կատարել իր կողմից (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք ներմուծած 362կգ ընդհանուր քաշով օգտագործված հագուստի և այլ անձնական իրերի հետագա արտահանման պարտավորությունը՝ դրանով իսկ խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ և 40-րդ հոդվածների պահանջները: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն

եզրակացության,

որ

Կարինա

Աբրամյանի

արարքում

առկա

էր

իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմը: Միաժամանակ սույն գործի փաստերով հաստատվում է նաև Կարինա Աբրամյանի կողմից ներմուծված ապրանքներն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ

12

անձնական

մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված

օգտագործման իրերի հասկացությանը համապատասխանելու հանգամանքը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարինա Աբրամյանի կողմից թույլ տրված մաքսային կանոնների նշված խախտման համար օրենսդիրը որպես վարչական պատասխանատվության միջոց է ընտրել տուգանքը, որի չափը հաշվարկելու համար անհրաժեշտ է նախևառաջ հաշվարկել (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ձևակերպված և հետագա արտահանման պարտավորությունը խախտված ապրանքների համար (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների, այսինքն՝ ՀՀ մաքսային սահմանով այդ ապրանքների

տեղափոխման

համար

օրենքով

սահմանված

մաքսատուրքի,

մաքսավճարի, ինչպես նաև հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հանրագումարի մեծությունը, որի 50 տոկոսն էլ (բայց ոչ պակաս, քան 50.000 ՀՀ դրամ) կկազմի նշանակվող տուգանքի չափը: Հետևաբար Մաքսատան պետի 01.03.2013 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 63 որոշմամբ Կարինա Աբրամյանի նկատմամբ նշանակված տուգանքի չափի օրինականության հարցը պարզելու նպատակով նախ անհրաժեշտ է բացահայտել Կարինա Աբրամյանի կողմից ՀՀ ներմուծված 362կգ ընդհանուր քաշով ապրանքների համար (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների, այսինքն՝ ՀՀ մաքսային սահմանով այդ ապրանքների տեղափոխման համար օրենքով սահմանված մաքսատուրքի, մաքսավճարի, ինչպես նաև հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հանրագումարի մեծությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետով ֆիզիկական անձանց ազատել է մաքսատուրքի վճարման պարտականությունից, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի (բե կետի ուժով ֆիզիկական անձինք ազատված են նաև ՀՀ մաքսային սահմանով վերը նշված պահանջներին համապատասխանող անձնական օգտագործման իրերը տեղափոխելու համար մաքսավճարի վճարման պարտականությունից, իսկ ՀՀ օրենսդրությամբ անձնական օգտագործման իրերի ներմուծման համար հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ սահմանված չեն:

Վերոգյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Կարինա Աբրամյանի կողմից 09.07.2012 թվականին (Զվարթնոցե մաքսատան բեռնային բաժնով (ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք ներմուծված 362կգ ընդհանուր քաշով ապրանքների համար մաքսատուրքի և մաքսավճարի հաշվարկման վրա տարածվում են իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետով և 111-րդ հոդվածի (բե կետով սահմանված արտոնությունները, հետևաբար Կարինա Աբրամյանն ազատված է այդ ապրանքները ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար (ներմուծում` ազատ շրջանառության համարե մաքսային ռեժիմով նախատեսված մաքսատուրքի և մաքսավճարի վճարման պարտականությունից:

Նման պայմաններում

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 նոյեմբերի, 2015 թ.
Գործի #:
ՎԴ/2224/05/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել