Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Պողոսյան — ՀԿԴ/0282/06/23
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Պողոսյան — ՀԿԴ/0282/06/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0282/06/2310 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 206. Վարույթի նյութերը դատարան հանձնելը · Հոդված 285. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի մարտի 24-ին Մուշեղ Պողոսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ գործող քրեական օրենսգիրք) 393-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 11 2023 թվականի մարտի 23-ին մեղադրյալ Մ.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Մ.Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՇ գործող քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով, ՀՇ գործող քրեական օրենսգրքի 393

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան Նախագահող դատավոր` Տ ․ Դավթ յան ՀԿԴ/0282/06/23 Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան Նախագահող դատավոր` Ս ․ Մարաբ յան 2024 թվականի սեպտ եմբերի 10-ին քաղաք Երևանում ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա. Կ րկյաշար ՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե. դ անիել ՅԱՆԻ Ռ ․ Մ ԽԻԹԱՐՅԱՆԻ Ս. չ իչո ՅԱՆԻ Դ․ Վ եքիլ ՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0282/06/23 գործով մեղադրյալ Մուշեղ Սամվելի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա ․ Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի մարտի 24-ին Մուշեղ Պողոսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 393 - րդ հոդվածի 1- ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ։ 1 ․ 1 ․ 2023 թվականի մարտի 23-ին մեղադրյալ Մ ․ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Մ ․ Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով։ 1 ․ 2 ․ 2023 հոկտեմբերի 17-ին Մ ․ Պողոսյանի և մյուսների վերաբերյալ թիվ 69132323 քրեական վարույթը նախաքննության մարմնի կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին։ 2 ․ 2023 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գ ․ Սարգսյանի (այսուհետ նաև՝ Հսկող դատախազ) կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ներկայացվել Մ ․ Պողոսյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ 3 ․ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Հսկող դատախազի կողմից ներկայացված միջնորդության կապակացությամբ վարույթի հարուցումը մերժվել է :

4. Հսկող դատախազի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա ․ Պողոսյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունվարի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումը կայացնելիս թույլ է տվել դատական սխալ։ Բողոքաբերը նշել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարան ը , այնպես էլ Վ երաքննիչ դատարան ը սխալ են մեկնաբան ել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը , ինչի արդյունքում եկել են հետևության , որ հսկող դատախազն իրավասու չէ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան: Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դ ատարանի կողմից հաշվի չի առնվել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ՝ որպես հատուկ նորմ , սահմանված է, որ մեղադրական եզրակացությունը քննիչից ստանալու պահից մինչև մեղադրական եզրակացությունը դատարան հանձնելը հսկող դատախազն է հանդիսանում վարույթն իրականացնող մարմինը՝ դրանից բխող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր լիազորություններով: Այլ մեկնաբանության դեպքում դատավարության նշված փուլում հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմին հանդիսանալու վերաբերյալ օրենսդրական կարգավորումը կդառնա ձևական և իմաստազուրկ: 7 ․ Բացի այդ, բ ողոքի հեղինակը գտել է, որ Վ երաքննիչ դատարանի կողմից կատարված վերլուծություններն այն մասին, որ քննիչից բացի որևէ այլ դատավարական սուբյեկտ խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու լիազորությամբ օժտված չէ, հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորմանը, որի համաձայն՝ կ ալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում , երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116- րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները։ Վ երաքննիչ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումը հակասում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավակարգավորմանը, համաձայն որի՝ կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշմամբ կարող է սահմանափակվել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը , եթե փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է այդպիսի սահմանափակման անհրաժեշտությունը : 8 ․ Անդրադառնալով Վ երաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ « այն դեպքում, երբ դատախազը ցանկանում է ընտրել այնպիսի խափանման միջոց, որը կարող է կիրառվել դատարանի կողմից՝ բացառապես քննիչի միջնորդության հիման վրա, ապա պետք է վարույթի նյութերը վերադարձնի նախաքննության մարմին, որպեսզի վերջինը համապատասխան միջնորդություն հարուցի» , բողոքաբերը փաստարկել է, որ հիշատակված դիտարկումները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներից՝ նկատի ունենալով, որ օրենքը հսկող դատախազին հնարավորություն չի տալիս բացառապես կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնոդությամբ դատարան դիմելու համար վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելու մասին որոշում կայացնել, և հստակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում հսկող դատախազը կարող է նման որոշում կայացնել, հետևաբար այս առումով նույնպես ստորադաս դատարանի պատճառաբանությունը չի կարող հիմնավոր համարվել: 9 ․ Բողոքաբերը, անդրադառնալով մեղադրյալին դատարան ներկայացնելու և մեղադրյալի ներկայությունն ապահովելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասով և 287-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջներին, նշել է, որ մեղադրյալին դատարան ներկայացնելու վերաբերյալ պահանջի պահպանման հարցին դատարանը կարող էր անդրադառնալ միայն հսկող դատախազի կողմից ներկայացված միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու և միջնորդության քննարկման նպատակով նշանակված նիստին մեղադրյալի ներկայությունը միջնորդությունը հարուցած պաշտոնատար անձի՝ հսկող դատախազի կողմից պահպանված չլինելու դեպքում :

10. Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ առկա է նաև օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր, քանի որ ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հ.Մովսիսյանը, ստանալով մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը, 2023 թվականին սեպտեմբերի 12-ին Հ ․ Կանդիլյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որը նշված դատարանի կողմից բավարարվել է, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ մերժել է մեղադրյալ Հ ․ Կանդիլյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքը՝ արձանագրելով, որ դատավարության այդ փուլում, երբ նախաքննությունն ավարտվել և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին, վերջինիս հանդիսանում է վարույթն իրականացնող մարմին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի ուժով օժտված է քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված վարույթային գործողություններ կատարելու իրավասությամբ: 11 ․ Վերոգրյալից ելնելով բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

12. Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման համաձայն՝ « ( ․․․ ) Միջնորդության և կից ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ Դատարանն արձանագրում է, որ միջնորդությունը Դատարան է ներկայացվել ոչ պատշաճ սուբյեկտի կողմից: Նշվածն արձանագրելիս Դատարանը հաշվի է առնում, որ մինչդատական վարույթում հսկող դատախազի լիազորությունները նախատեսող՝ Օրենսգրքի 38- րդ հոդվածում դատախազին խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնելու լիազորություն ընձեռված չէ: Միևնույն ժամանակ, Դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Օրենսգրքի 36- րդ հոդվածի 3- րդ մասի 3- րդ կետի համաձայն՝ հսկող դատախազն իրավասու է հանձնարարություն տալու քննիչին՝ քրեական հետապնդման հարուցման կամ դադարեցման հարցը լուծելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու կապակցությամբ: Վերոգրյալից ակնհայտ է, որ անհրաժեշտության դեպքում հսկող դատախազն իրավասու է խափանման միջոց կիրառելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն տալու քննիչին, սակայն տվյալ միջնորդությունն անձամբ ներկայացնել չի կարող: Դրա մասին է վկայում նաև այն, որ Օրենսգրքի 285- րդ հոդվածի 2- րդ մասում ուղղակիորեն ամրագրված է «Քննիչի միջնորդությունը պարունակում է քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը», ինչից հետևում է, որ եթե օրենսդիրը ցանկանար նման լիազորություն ընձեռնել նաև դատախազին, ապա կնշվեր ոչ թե քննիչի միջնորդությունը, այլ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, քանի որ որոշակի ժամանակահատված դատախազը ևս հանդիսանում է վարույթն իրականացնող մարմին: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ Օրենսգրքի 285 ֊րդ հոդվածի 1- ին մասով ուղղակիորեն սահմանված է, որ խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա՝ Դատարանը գտնում է, որ դատախազը տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն դատարան ներկայացնելու իրավասու պաշտոնատար անձ չի հանդիսանում: ( ․․․ ) Վերոգրյալից բացի Դատարանն արձանագրում է, որ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության հետ միասին դատարան չի ներկայացվել մեղադրյալ Մուշեղ Պողոսյանը: Այսպես՝ Օրենսգրքի 285- րդ հոդվածի 5- րդ մասն ամրագրում է, որ ձերբակալված մեղադրյալը դատարան է բերվում միջնորդությունը ներկայացնելու հետ միաժամանակ, իսկ 287- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) մեղադրյալի ներկայության ապահովման պարտականությունը կրում է միջնորդությունը հարուցած պաշտոնատար անձը: Օրենսգիրքը սահմանում է նաև վերը նշված կանոնից բացառություններ: Մասնավորապես' Օրենսգրքի 287 ֊րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն' մեղադրյալի պարտադիր մասնակցության կանոնից բացառություն են հետևյալ դեպքերը. 1/ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չէ, կամ նա գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, 2/ խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի մասով' մեղադրյալը կամովին և գրավոր հրաժարվել է դատալսումներին մասնակցելու իրավունքից, ունի պաշտպան, որը մասնակցում է խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ դատալսումներին, և միաժամանակ դատարանը չի որոշել, որ դատալսումներին մեղադրյալի մասնակցությունը պարտադիր է: Դատարանը գտնում է, որ մեղադրյալին Դատարան չներկայացնելու դեպքում ներկայացված միջնորդությամբ առնվազն պետք է նշում կատարվեր այն մասին, որ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չէ կամ վերջինը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, հակառակ դեպքում' վերջինը պետք է Օրենսգրքի 111- րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվեր և ներկայացվեր դատարան' միջնորդության հետ միաժամանակ, ինչի միջոցով միայն կապահովվեր մեղադրյալի ներկայությունն ապահովելու պարտականության կատարումը: Արդյունքում՝ Դատարանը փաստում է, որ չի պահպանվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285- րդ հոդվածի 5- րդ և 287- րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու և մեղադրյալի ներկայությունն ապահովելու պահանջները, Դատարանը գտնում է, որ նշված օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ: Այն պայմանավորված է ինչպես սահմանափակվող իրավունքի լրջությամբ, այնպես էլ դրան վերաբերող հարցի քննության սեղմ ժամկետներով: Ուստի, Դատարանը գտնում է, որ նման պայմաններում միջնորդության կապակցությամբ չի կարող հարուցվել վարույթ: Այսպիսով՝ հաշվի առնելով, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից և չի պահպանվել մեղադրյալին դատարան ներկայացնելու պահանջը (միաժամանակ միջնորդությունը չի պարունակում նշում Օրենսգրքի 287 ֊րդ հոդվածի 2- րդ մասով սահմանված հանգամանքների առկայության մասին)՝ Դատարանը գտնում է, որ միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը ենթակա է մերժման ( ․․․ ) 1 »։ 13 ․ Վերաքննիչ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշման համաձայն՝ «( ... ) Վերոգրյալ նորմերի վերլուծությունից նաև հետևում է, որ օրենսդիրը հստակ սահմանել է, թե վարույթի որ հանրային մասնակիցն իրավունք ունի խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու դատարան: Մասնավորապես, օրենսդիրը հստակ սահմանել է, որ խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու իրավասությունը պատկանում է քննիչին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համալիր վերլուծությունը ցույց է տալիս, որ քննիչից բացի որևէ այլ դատավարական սուբյեկտ խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու լիազորությամբ օժտված չէ: Վերաքննիչ դատարանի այս եզրահանգումը հիմնված է մասնավորապես դատախազի քրեադատավարական լիազորությունները կանոնակարգող նորմերի համալիր վերլուծության վրա: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 18-րդ կետը սահմանում է, որ դատախազը պետական պաշտոնատար անձ է, որը քրեական վարույթի ընթացքում պետության անունից իրականացնում է դատախազության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Իսկ արդեն հսկողություն իրականացնող դատախազի լիազորությունները կանոնակարգող նույն օրենսգրքի 35-րդ և 36-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատախազը պատասխանատու է վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության» (35- րդ հոդվածի 2-րդ մաս), ինչպես նաև իրավասու է «հանձնարարություն տալու՝ քննիչին՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու կապակցությամբ» (36-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ): Ի տարբերություն դատախազի, քննիչի լիազորությունները կանոնակարգող 41-րդ հոդվածում ուղղակիորեն ամրագրված է, որ քննիչը՝ դիմում է դատարան օրենսգրքով սահմանված հարկադրանքի միջոցներ կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություններով (1-ին մասի 5-րդ կետ), որին համապատասխան նույն օրենսգրքի 285-րդ և 287-րդ հոդվածներում հստակ սահմանված է, որ հենց քննիչը պետք է ներկայացնի միջնորդությունը և այլն: Այլ կերպ ասած դատախազի լիազորությունները կանոնակարգող նորմերում բացակայում է որևէ դրույթ առ այն, որ դատախազը մինչդատական վարույթի որևէ մասում իրավասու է դիմելու դատարան խափանման միջոց կիրառելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ: Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 21-ին Առաջին ատյանի դատարան է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գևորգ Սարգսյանի միջնորդությունը, որով վերջինը միջնորդել է Առաջին ատյանի դատարանին՝ հարուցել խափանման միջոց կիրառելու վարույթ և թիվ 69132323 քրեական վարույթով մեղադրյալ Մուշեղ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ 2 ամիս ժամանակով, վերջինիս արգելել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, ինչպես նաև իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, բացառությամբ պաշտպանների և իր հետ բնակվող ընտանիքի անդամների: Միջնորդության և կից ներկայացված նյութերի ուսումնասիրմամբ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, որպիսի մոտեցումն ամբողջությամբ ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի համար: Ինչ վերաբերում է բողոքաբերի պնդումներին առ այն, որ 2023 թվականի հոկտեմբերի 21-ին քննիչից ստանալով մեղադրական եզրակացությունը՝ քննարկվող միջնորդությունն իր կողմից ներկայացվել է որպես վարույթն իրականացնող մարմին, ապա Վերաքննիչ դատարանի համար ամբողջությամբ ընդունելի են Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ Օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով հսկող դատախազն իրավասու է վերացնելու կամ փոխելու մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, իսկ եթե խափանման միջոց չի կիրառվել՝ միջոցներ ձեռնարկել խափանման միջոց կիրառելու համար, հետևաբար նշված նորմը նույնպես որևէ կերպ չի կարող վկայել դատախազի կողմից խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն դատարան ներկայացնելու հնարավորության մասին, այլ դատախազը կարող է ընտրել ցանկացած այնպիսի խափանման միջոց, որը ենթակա չէ կիրառման դատարանի կողմից, իսկ այն դեպքում, երբ դատախազը ցանկանում է ընտրել այնպիսի խափանման միջոց, որը կարող է կիրառվել դատարանի կողմից՝ բացառապես քննիչի միջնորդության հիման վրա, ապա պետք է վարույթի նյութերը վերադարձնի նախաքննության մարմին և հանձնարարություն տա քննիչին խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին (ՔԴՕ 36-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ), հետևաբար բողոքաբերի պնդումներն առ այն, որ քննարկվող միջնորդությունը ներկայացվել է պատշաճ սուբյեկտի կողմից, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, հիմնավորված չէ: ( ․․․ ) Բացի վերոգրյալից, տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը փաստել է նաև, որ պահպանված չեն օրենքով սահմանված կարգով մեղադրյալին դատարան ներկայացնելու և մեղադրյալի ներկայությունն ապահովելու պահանջները, որոնք ուղղակիորեն սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ և 287-րդ հոդվածի 1-ին մասով, հետևաբար Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մեղադրյալին Դատարան չներկայացնելու դեպքում ներկայացված միջնորդությամբ առնվազն պետք է նշում կատարվեր այն մասին, որ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չէ կամ վերջինը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, հակառակ դեպքում՝ վերջինը պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվեր և ներկայացվեր դատարան՝ միջնորդության հետ միաժամանակ, ինչի միջոցով միայն կապահովվեր մեղադրյալի ներկայությունն ապահովելու պարտականության կատարումը, որպիսի մոտեցումը Վերաքննիչ դատարանի համար նույնպես ընդունելի է: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ և 287- րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի համալիր վերլուծությունից ակնհայտ է, որ խափանման միջոց կիրառելու և կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելու որոշման կայացման, ինչպես նաև դրա կապակցությամբ իրականացվող դատալսումների ընթացքում մեղադրյալի մասնակցությունը պարտադիր է, սակայն պարզապես տարբեր է օրենսդրի հայեցողությունը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, և խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի մասով: Մասնավորապես, օրինակ՝ խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի մասով մեղադրյալի ներկա գտնվելու համար կա ևս մեկ բացառություն, այն է՝ մեղադրյալը կամովին և գրավոր հրաժարվել է դատալսումներին մասնակցելու իրավունքից: Այս դեպքում, սակայն, մեղադրյալը պետք է ունենա պաշտպան, որը պարտադիր մասնակցում է խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ դատալսումներին: Իսկ երբ խոսքը գնում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ապա մեղադրյալի պարտադիր մասնակցության կանոնից բացառություն է այն դեպքը, երբ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չէ, կամ նա գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, մինչդեռ տվյալ դեպքում, երբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության հետ միասին Մուշեղ Պողոսյանը դատարան չի ներկայացվել, և միաժամանակ մեղադրողի կողմից ներկայացված միջնորդության մեջ որևէ նշում մեղադրյալի գտնվելու վայրի հայտնի չլինելու կամ նրա Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու մասին առկա չէ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ և 287-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները պահպանված չլինելու մասին հիմնավոր են և բխում են սույն գործով նյութերի համալիր վերլուծությունից: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ օրենքից չի բխում նաև բողոքաբերի այն պնդումը, որ կալանք կամ տնային կալանք խափանման միջոց կիրառելու (ժամկետը երկարաձգելու) միջնորդություն հարուցելու դեպքում մեղադրյալին ձերբակալելը պարտադիր չէ, քանի որ օրենքում ուղղակիորեն է սահմանված, որ միջնորդության հետ միաժամանակ դատարան պետք է տարվի նաև ձերբակալվածը, որ նիստին մեղադրյալի մասնակցությունն ապահովելու պարտականությունը կրում է միջնորդություն հարուցող պաշտոնատար անձը (․․․) 2 »։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը . 14 ․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի՝ Մ ․ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ Հսկող դատախազի կողմից ներկայացված միջնորդության կապակացությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։ 15 ․ ՀՀ Սա հմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով »։ ՀՀ Սա հմանադրության 176-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ « Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7 -րդ հոդվածի համաձայն՝ « 1. Քրեական վարույթն իրականացնող մարմիններն են` 1) քննիչը` վարույթը նախաձեռնելու պահից մինչև մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հսկող դատախազին հանձնելը. 2) հսկող դատախազը` մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը քննիչից ստանալու պահից մինչև մեղադրական եզրակացությունը դատարան հանձնելը, քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը հաստատելը կամ վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելը։ ( ․․․ ) »։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « Դատախազը պատասխանատու է քրեական հետապնդման հարուցման, չհարուցման և դադարեցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության, վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության , դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար անհրաժեշտ հանգամանքների վերհան ման, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման կամ չբողոքարկման իրավաչափության համար » ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն՝ « Հսկող դատախազն իրավասու է հանձնարարություն տալու` ( ․․․ ) 3) քննիչին` քրեական հետապնդման հարուցման կամ դադարեցման հարցը լուծելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու կապակցությամբ »։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « քննիչը ( ․․․ ) դիմում է դատարան սույն օրենսգրքով սահմանված հարկադրանքի միջոցներ կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, քննչական և գաղտնի քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով` միջնորդության պատճենն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին ( ․․․ ) »։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` 1) մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին. 2) մեղադրական եզրակացությունը վերակազմելու մասին, եթե քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է մեղադրանքից հանել առանձին փաստեր կամ ի շահ մեղադրյալի փոխել նրան վերագրվող արարքի իրավական գնահատականը` առանց սկզբնական փաստերն էապես փոխելու. 3) վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելու մասին, եթե վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է շարունակել նախաքննությունը, կարճել վարույթը, կասեցնել քրեական հետապնդման ժամկետը կամ կազմել նոր մեղադրական եզրակացություն:

2. Եթե վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է մեղադրյալին ներկայացված մեղադրանքը լրացնել կամ փոփոխել սկզբնականից էապես տարբերվող փաստերով, ապա հսկող դատախազը նախաքննությունը շարունակելու համար վարույթի նյութերը վերադարձնում է նախաքննության մարմին:

3. Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով հսկող դատախազն իրավասու է վերացնելու կամ փոխելու մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, իսկ եթե խափանման միջոց չի կիրառվել` միջոցներ ձեռնարկել խափանման միջոց կիրառելու համար (…) » ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝ 1) վարչական հսկողությունը, տնային կալանքը կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ( ․․․ )»: Բողոքարկվող դատական ակտը կայացվելու պահին՝ մինչև « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-32-Ն օրենքի ուժի մեջ մտնելը (ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 6-ին ) գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասը սահմանել է ․ « Խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա » ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի համաձայն ՝ «1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ անցկացվում են դատալսումներ՝ կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա, քննիչի և մեղադրյալի պարտադիր մասնակցությամբ։ Մեղադրյալի ներկայության ապահովման պարտականությունը կրում է միջնորդությունը հարուցած պաշտոնատար անձը։ (…) 3. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ դատալսումներին մասնակցության իրավունք ունեն հսկող դատախազը, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանը և օրինական ներկայացուցիչը։»: 16 ․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի` 2024 թվականի փետրվարի 6-ից գործող խմբագրության համաձայն՝ « Սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով քրեական գործն ստանալուց հետո մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում հսկող դատախազը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան » ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի` 2024 թվականի փետրվարի 6-ից գործող խմբագրության համաձայն` « Խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատախազի միջնորդության հիման վրա»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, ապա դատարանն առանց նախնական դատալսումներ անցկացնելու մասին որոշում կայացնելու քրեական գործը վերադարձնում է հսկող դատախազին խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին դատարան հանձնելու նպատակով»։ 17 ․ Վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վարույթի հանրային մասնակիցների՝ բացառապես գործառույթից բխող գործողություններ կատարելու իրավասություն ունենալու օրենսդրական կարգավորումներին, Հայկ Կարապետյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ հարկադրանքի միջոցներ կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, քննչական և գաղտնի քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով դատարան դիմելու իրավասությունն օրենսդիրը վերապահել է քննիչին, իսկ դատախազին լիազորել է հետ վերցնել համապատասխան միջնորդությունը կամ մասնակցել դրա քննության դատական վարույթին՝ հետևողականորեն իրացնելով «գործառույթ-սուբյեկտ-լիազորություն» եռամիասնական շղթան: Այս մոտեցումը բխում է քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքից և արտացոլում է դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակը 3 ։ 18 ․ Անդրադառնալով պետաիշխանական լիազորություններով օժտված վարույթի հանրային մասնակիցների՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակին՝ Վճռաբեկ դատարանը, համալիր վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18-21-րդ կետերը և 35-36-րդ հոդվածները, արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ամրագրում է քննության ընթացքում վարույթի հանրային մասնակիցներից յուրաքանչյուրի գործառույթը, վերջիններիս վարույթին մասնակցելու նպատակը և սահմանված լիազորություններն իրացնելու իրավաչափ միջոցները՝ մասնավորապես սահմանելով, որ քննության ընթացքում դատախազն իրականացնում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ օրենքով իրեն վերապահված գործառույթներ, քննչական մարմնի ղեկավարը՝ նախաքննության կազմակերպման և դրա արդյունավետության ապահովման գործառույթ, քննիչը՝ նախաքննության իրականացման, իսկ հետաքննության մարմինը՝ նախաքննության իրականացմանն օժանդակող գործառույթ։ Վերոնշյալ կարգավորումները բխում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վարույթի հանրայնության սկզբունքներից, որոնց հիման վրա վարույթի հանրային մասնակիցները լիազորված են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են իրենց գործառույթներն իրականացնելու համար։ Նման կարգավորումը բացառում է վարույթի հանրային մասնակիցների կողմից միևնույն գործառույթով օժտված լինելը, ինչի արդյունքում վարույթի հանրային մասնակից պաշտոնատար անձը կատարում է օրենքով իրեն վերապահված կոնկրետ գործողություններ՝ դրանով իսկ հնարավորություն ունենալով ոչ միայն ընտրել իր վարութային վարքագիծը, այլև կանխատեսել դրա հետևանքները։ 19 ․ Վարույթի հանրային մասնակիցների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը նախատեսող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և մինչդատական վարույթի ընթացքում հսկող դատախազի լիազորություններն ամրագրող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս հսկող դատախազը պատասխանատու է քրեական հետապնդման հարուցման, չհարուցման և դադարեցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության, վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար անհրաժեշտ հանգամանքների վերհանման, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման կամ չբողոքարկման իրավաչափության համար: Հետևաբար հսկող դատախազը, կիրառելով Սահմանադրությամբ վերապահված իր գործառույթները, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականցնելիս, լիազորված չէ կատարելու այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են նախաքննություն իրականացնող քննիչին՝ մասնավորապես ապացույցների ձեռքբերմանն ուղղված քննչական գործողություններ կատարելը կամ դրանց վերաբերյալ դատարանին միջնորդություններ ներկայացնելը կամ, ի թիվս այլնի, հարկադրանքի միջոցներ կիրառելու կամ դրանց կիրառման վերաբերյալ դատարանին միջնորդություններ ներկայացնելը: Միաժամանակ հ սկող դատախազը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում ( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 10-րդ, 292-րդ հոդվածի 10-րդ և 295-րդ հոդվածի 10-րդ մասեր) իրավասու է հետ վերցնելու քննիչի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը կամ մասնակցելու դատական երաշխիքների վարույթին։ 20 ․ Միևնույն ժամանակ, սույն որոշման 16-րդ կետում մեջբերված նորմերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-32-Ն օրենքով կատարված փոփոխությունների և լարցումների արդյունքում՝ դատարանի կողմից խ ափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը օրենքով նախատեսված դեպքերում կարող է հարուցվել դատախազի միջնորդության հիման վրա։ Իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերը վերաբերում են այն իրավիճակներին, երբ դատավորը, ստանալով քրեական գործը, պարզում է, որ մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատարան հանձնելու օրենսդրական պահանջը պահպանված չէ, քրեական գործը վերադարձնում է հսկող դատախազին՝ խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին դատարան հանձնելու նպատակով, ինչի հիման վրա հսկող դատախազը՝ քրեական գործն ստանալուց հետո, մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան: 20.1. Վերոնշյալ կարգավորման համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ մինչդատական վարույթի վերաբերյալ քրեադատավարական նորմերի համալիր վերլուծությունից հստակ երևում է, որ եթե մինչդատական վարույթն ավարտվում է գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելով, ապա նախաքննությունը, ինչպես ուղղակիորեն սահմանել է օրենսդիրը, ավարտվում է, ի թիվս այլնի, մեղադրական եզրակացություն կազմելով։ Մեղադրական եզրակացությունն այն դատավարական փաստաթուղթն է, որով ամփոփվում են նախաքննության արդյունքները և ստանում դատավարական ամրագրում։ Նշված փուլին հաջորդում է մինչդատական վարույթի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այդ մեղադրական եզրակացության ստուգման գործընթացը, որի ընթացքում ապացույցների հավաքմանն ուղղված քննչական կամ այլ դատավարական գործողություններ չեն իրականացվում, ինչը բնորոշ է նախաքննությանը։ Ուստի, հաշվի առնելով նշված դատավարական փուլերից յուրաքանչյուրի առանձանահատկությունը, օրենսդիրը չի սահմանել հսկող դատախազի կողմից մեղադրական եզրակացության ստուգման փուլում մեղադրյալի նկատմամբ կալանք, տնային կալանք կամ վարչական հսկողություն հարկադրանքի միջոցները կիրառելու կամ դրանց ժամկետը երկարաձգելու վերաբերյա լ դատարանին միջնորդություններ ներկայացնելու իրավասություն։ Միևնույն ժամանակ « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-32-Ն օրենքով սահմանվել է մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատարանին միջնորդություն ներկայացնելու հսկող դատախազի իրավասությունը՝ նկատի ունենալով, որ դատարանի կողմից քրեական գործի վերադարձման դեպքում հետընթաց դեպի նախաքննություն կամ հսկող դատախազի կողմից մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերի ուսումնասիրություն չի կատարվում։

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - 2023 թվականի հոկտեմբերի 21-ին Հսկող դատախազի կողմից Առաջին ատյանի դատարան է ներկայացվել Մ ․ Պողոսյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ թիվ 69132323 քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին և ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը 4 , - Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Հսկող դատախազի կողմից ներկայացված միջնորդության կապակացությամբ վարույթի հարուցումը մերժվել է ՝ հիմք ընդունելով, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից և չի պահպանվել մեղադրյալին դատարան ներկայացնելու պահանջը 5 , - Վերաքննիչ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 24-ին որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ՝ արձանագրելով, որ խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու իրավասությունը պատկանում է քննիչին և քննիչից բացի որևէ այլ դատավարական սուբյեկտ խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու լիազորությամբ օժտված չէ: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունը՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու պահանջը պահպանված չլինելու մասին, հիմնավոր է և բխում է գործի նյութերի համալիր վերլուծությունից 6 ։ 22 ․ Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-20 ․ 1-րդ կետերում մե ջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հսկող դատախազի կողմից մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո, մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքը կիրառելու մասին ներկայացված միջնորդության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ են: 22 .

1. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Հսկող դատախազի կողմից մեղադրյալ Մ ․ Պողոսյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունն Առաջին ատյանի դատարան ներկայացվելու օրվա դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել դատախազի կողմից նման միջնորդություն ներկայացնելու հնարավորություն։ 23 ․ Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանի հետևությունները հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի դրույթներով սահմանաված կարգավորումներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից վկայակոչված նորմն ուղղակիրորեն փոխկապակցված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մասի հետ, որով օրենսդիրը, մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում, խ ափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդության հիման վրա իրականացվող դատալսումներին հսկող դատախազին մասնակցության իրավունք վերապահելով, ամրագրել է, որ կալանք խափանման միջոցը կիրառելը կամ դրա ժամկետը երկարաձգելն իրավաչափ է, եթե քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են օրենքով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները՝ հաշվի առնելով դատախազի՝ դատալսումներին մասնակցելու իրավասությունը։ 24 ․ Ինչ վերաբերում է բողոքում բարձրացված և սույն որոշման 9-րդ կետում արձանագրված իրավական հարցին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա է եղել Հսկող դատախազի կողմից ներկայացված միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը մերժելու իրավական հիմք, այն է՝ միջնորդությունը ներկայացվել է դրա իրավասությունը չունեցող սուբյեկտի կողմից, Վճռաբեկ դատարանն այլևս առարկայազուրկ է համարում այդ հարցին անդրադառնալը։

25. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գ ․ Սարգսյանը չի հանդիսանում մեղադրյալ Մ ․ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդությունն Առաջին ատյանի դատարան ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտ, իրավաչափ են, ուստի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա ․ Պողոսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը՝ թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքրորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15- րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Մեղադրյալ Մուշեղ Սամվելի Պողոսյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0282/06/23 վարույթով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: _____________________________ 1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 39-42: 2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 96-104: 3 Տե՛ս mutatis mutandis , Վճռաբեկ դատարանի` Հայկ Կարապետյանի գործով 2023 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ ՇԴ/0003/09/19 որոշումը։ 4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-37։ 5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 39-42։ 6 ս նյութեր, հատոր 2, թերթեր 96-104։ Նախագահող` ա. կ րկյաշարյան Դատավորներ` Ե. դ անիել ՅԱՆ Ռ ․ Մ ԽԻԹԱՐՅԱՆ Ս. չ իչո ՅԱՆ Դ․ Վ եքիլ ՅԱՆ Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0282/06/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել