Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Քաղաքացիական իրավունք — 21.04.2026
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Քաղաքացիական իրավունք — 21.04.2026

Վճռաբեկ դատարան21 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 232. Տեղեկատվության պահանջը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ քննչական կոմիտեի քննչական վարչությունում, 2023 թվականի հոկտեմբերի 3-ին, ՀՀ քրեական օրենսգրքի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ քրեական վարույթը։ 2. 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրել մասի միջնորդություն է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ թիվ քրեական վարույթով ընկերություններից (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 12) տեղեկատվության՝ կողմից օգտագործված՝ հեռախոսահամարի՝ 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր`

21 ապրիլի 2026 թվական

ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

2

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի

քննչական վարչությունում, 2023

թվականի հոկտեմբերի 3-ին, ՀՀ քրեական օրենսգրքի

հատկանիշներով նախաձեռնվել է թիվ

քրեական վարույթը։

2. 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի

ներկայացրել

մասի

միջնորդություն է

առաջին ատյանի ընդհանուր իրավասության

դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ թիվ

քրեական

վարույթով

ընկերություններից (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 12) տեղեկատվության՝ կողմից օգտագործված՝

հեռախոսահամարի՝ 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը ներառյալ ժամանակահատվածի ելքային և մուտքային զանգերը (այդ թվում՝ զրոյական), հեռախոսային հաղորդակցությունը սկսելու և ավարտելու ժամանակն ու հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալների պահանջի թույլտվություն ստանալու մասին։ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է։

3. Դատախազ

հատուկ վերանայման բողոքի քննության

արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունվարի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը թողնելով անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

3

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 26-րդ, 35-րդ, 39-րդ, 209-րդ, 232-րդ, 239-րդ և 292-րդ հոդվածների պահանջները, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, որը քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտը բեկանելու համար։

Բողոքաբերը գտել է, որ քննիչի միջնորդությունը եղել է հիմնավորված, քանի որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ և միջնորդությանը կից նյութերով բավարար փաստական տվյալներ են ներկայացվել հայցվող տեղեկությունը վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկությունների տիրապետող համապատասխան մարմնից ստանալու անհրաժեշտության վերաբերյալ։ Առաջին ատյանի դատարանն ըստ էության եզրահանգման է եկել, որ փոխանցվող տվյալների վերաբերյալ տեղեկատվության պահանջը ստանալու թույլտվություն կարող է տրվել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 4-րդ, 4.1-րդ մասերով նախատեսված դեպքերում, մինչդեռ

չունի մեղադրյալի դատավարական

կարգավիճակ, վերջինիս վերաբերյալ առկա չէ հիմնավոր ենթադրություն այն մասին, որ «մեղադրյալը» պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ, քանի որ ըստ միջնորդության և դրան կից նյութերի՝ քրեական վարույթով որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, ինչպես նաև

երբևէ չի հարցաքննվել, ուստի և առկա չէ «նրա ցուցմունքը» ստուգելու անհրաժեշտություն։

5.

1. Բողոքի հեղինակը նշել է, որ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները, մասնավորապես՝ անձի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու, այն է՝

հնարավոր

պատճառ կարող է հանդիսանալ համակարգչային ցանց ապօրինի ներթափանցելով

4

վերջինիս համացանցում պատկանող կայքերի (էջերի) անհատական տվյալների փոփոխության,

աղավաղման

արդյունքում

որպիսի հանգամանքը հնարավոր է պարզել նաև

կողմից շահագործված բջջային հեռախոսահամարի հայցվող

ժամանակահատվածի ելքային և մուտքային զանգերի, այդ թվում զրոյական, վերաբերյալ տեղեկատվությունը՝ հեռախոսային հաղորդակցությունը սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները ստանալու և դրանց շուրջ համապատասխան քննություն իրականացնելու դեպքում։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 3-ի որոշումը բեկանել և կայացնել փոխարինող դատական ակտ՝ թույլատրելով վարույթն իրականացնող մարմնին Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային օպերատորներից պահանջել և ստանալ

վերաբերող՝ քննիչի միջնորդությամբ

նշված նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները,

7.

Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի՝

նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում կատարելը թույլատրելու մասին (տեղեկատվական պահանջի թույլտվություն ստանալու մասին) որոշման համաձայն՝

5

Նկատի ունենալով, որ դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ

գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի

մասով նախատեսված արարքին

համապատասխանելու նախնական իրավական գնահատական՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին նախաձեռնվել է թիվ

քրեական վարույթը:

ճանաչվել է տուժող ու ցուցմունք տվել, ի թիվս այլնի,

նաև այն մասին,

6

Վկա

ցուցմունք է տվել, ի թիվս այլնի, նաև այն մասին,

Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև վկա

Վկա

մասին, որ

ցուցմունք է տվել, ի թիվս այլնի, նաև այն

7

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ

բջջային հեռախոսահամարը:

Քրեական վարույթի նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները,

մասնավորապես՝

հետ

պարբերաբար հեռախոսային կապի մեջ գտնված անձանց շրջանակը, միջադեպին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց հետ հեռախոսային կապի մեջ գտնվելու, նրանց զանգահարելու կամ հաղորդագրություններ ուղարկելու, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածում տեղաշարժը և այլ կարևոր հանգամանքներ պարզելու համար

անհրաժեշտ է ՀՀ-ում գործող բջջային օպերատորներից պահանջել և ստանալ հեռախոսահամարի՝

մինչև

ներառյալ

ժամանակահատվածի ելքային և մուտքային զանգերը (այդ թվում` զրոյական), հեռախոսային հաղորդակցությունը սկսելու և ավարտելու ժամանակն ու

հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար

8

անհրաժեշտ տվյալները: Ընդ որում, ակնկալվող տեղեկատվությունն էական նշանակություն ունի քրեական վարույթի ընթացքի համար, մինչդեռ այն կարող է վերցվել բացառապես դատարանի թույլտվությամբ։

Վերոգրյալի հիման վրա դատարանին միջնորդում եմ տրամադրել թիվ քրեական վարույթով

ընկերություններից մինչև

մինչև

կողմից օգտագործված՝

տեղեկատվության՝

հեռախոսահամարի՝

ներառյալ ժամանակահատվածի ելքային և

մուտքային զանգերը (այդ թվում՝ զրոյական), հեռախոսային հաղորդակցությունը սկսելու և ավարտելու ժամանակն ու հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալների պահանջի թույլտվություն (...)»:

8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմնի միջնորդությունը պարունակում է տվյալներ, ի թիվս այլնի, նաև այն հանցագործության մասին, որի առիթով առկա է փոխանցվող տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջի

անհրաժեշտություն, ու թե ինչպիսի՞ տվյալներ պետք է ստացվեն անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ կապված գործողության արդյունքում, ինչպես նաև փոխանցվող տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջի հասցեատերն ու հայցվող տեղեկության տրամադրման ժամկետը:

Այդուհանդերձ՝ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առկա չեն փոխանցվող տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջի համար օրենսդրի կողմից սահմանված իրավաչափության պայմանները: Այսպես՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում բաժանորդի և օգտագործողի մուտքային և ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունը սկսելու և ավարտելու ժամանակն ու հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 3-8։

9

u

գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջի համար օրենսդիրը սահմանել է իրավաչափության հավելյալ պայմաններ, մասնավորապես՝ հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները կարող են պահանջվել՝ 1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր, 2) մեղադրյալի նկատմամբ, 3) տուժողի կամ վկայի նկատմամբ, եթե դա անհրաժեշտ է նրա ցուցմունքը ստուգելու համար, իսկ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում բաժանորդի և օգտագործողի մուտքային և ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունը սկսելու և ավարտելու ժամանակը պարզելու համար անհրաժեշտ տվյալները կարող են պահանջվել, եթե համապատասխան տվյալները վերաբերում են՝ 1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր, 2) մեղադրյալին, 3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ, 4) այն իրավաբանական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից, մինչդեռ սույն դեպքում, ինչպես վերը նշվեց, նշված իրավաչափության պայմաններից գեթ մեկն առկա չէ։ Այլ կերպ՝

վերաբերյալ առկա չեն

ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր,

չունի

մեղադրյալի դատավարական կարգավիճակ,

վերաբերյալ առկա չէ

հիմնավոր ենթադրություն այն մասին, որ «մեղադրյալը» պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ, քանի որ ըստ միջնորդության և դրան կից նյութերի` թիվ հնարա | քրեական վարույթով որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված

10

չէ, ինչպես նաև «տուժող»

երբևէ չի հարցաքննվել, ուստի և առկա չէ

«նրա ցուցմունքը» ստուգելու անհրաժեշտություն։

Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ դատարանը գտնում է, որ նման պայմաններում

հեռախոսահամարի՝

կողմից օգտագործված՝

մինչև

ներառյալ

ժամանակահատվածի ելքային և մուտքային զանգերը (այդ թվում՝ զրոյական), հեռախոսային հաղորդակցությունը սկսելու և ավարտելու ժամանակն հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալների պահանջի թույլտվություն տալը կարող է վերջինիս անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը դարձնել վերացական և պատրանքային, ինչն անթույլատրելի է։ Այլ կերպ՝ դատարանը գտնում է, որ առանց իրավական հիմքի

անձնական կյանքի անձեռնմխելիության

իրավունքին միջամտությունն արդարացված լինել չի կարող (…)»:

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը,

որ

առկա չեն փոխանցվող տվալներ պարունակող

տեղեկատվության պահանջի համար օրենսդրի կողմից սահմանված

իրավաչափության պայմանները: Մասնավորապես՝

վերաբերյալ առկա չեն ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր, նա չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, բացի այդ,

վերաբերյալ առկա չէ հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը

լալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է hu հաղորդակցվել նրա հետ, քանի որ ըստ միջնորդության և դրան կից նյութերի որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, ինչպես նաև տուժող

երբևէ չի հարցաքննվել, ուստի և առկա չէ

նրա ցուցմունքը ստուգելու անհրաժեշտություն:

Ինչ վերաբերում է հատուկ վերանայման բողոքի այն փաստարկին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 28-34։

11

բջջային հեռախոսի տվյալների զննման արդյունքում հայտնաբերվել է հաղորդագրություն, որի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ-ում գործող բջջային օպերատորներից պահանջել և ստանալ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի վերաբերյալ տվյալները, ապա հարկ է արձանագրել, որ

սույն որոշմամբ վերը շարադրված իրավական դիրքորոշումները, վերլուծություններն ու դատողություններն իրենց համակցության մեջ արդեն իսկ ամբողջությամբ ներառում են դրա վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մոտեցումներն ու բարձրացված հարցի պատասխաններն, ուստի` լրացուցիչ դրան առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է (...)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի վերաբերյալ փոխանցվող տվյալները ստանալու ընթացակարգերի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր։ Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նույնաբնույթ գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար։ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք մահացած տուժողի վերաբերյալ փոխանցվող տվյալը ստանալու ընթացակարգերը համահունչ են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ և 2-րդ հոդվածներով նախատեսված չափանիշներին։

11. Եվրոպական դատարանն ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի ամբողջ կառուցվածքը հիմնված է այն ընդհանուր ենթադրության (the general assumption) վրա, որ անդամ պետությունների պետական մարմինները գործում են բարեխղճորեն։ Այդ կառուցվածքը ներառում է վերահսկողության ընթացակարգը. վճիռների կատարումը պետք է լինի բարեխիղճ և տեղի ունենա վճռի «եզրակացությունների և ոգու» հետ համատեղելի ձևով։ Վերջնական դատական 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 21-30։

12

վճռի չկատարումը, հավանաբար, կհանգեցնի օրենքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների։ Ավելին, Եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրությամբ Բարձր պայմանավորվող կողմերը, սուբսիդիարության սկզբունքին համապատասխան, կրում են Եվրոպական կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքները

u

ազատություններն

ապահովելու առաջնային պատասխանատվությունը և դա անելիս նրանք օգտվում են հայեցողության իրավունքից, որը ենթակա է Եվրոպական դատարանի վերահսկողությանը։ Սուբսիդիարության սկզբունքը պարտադրում է համատեղ պատասխանատվություն՝ մասնակից պետությունների և Եվրոպական դատարանի միջև։ Դատարանները պետք է մեկնաբանեն և կիրառեն ներպետական օրենսդրությունն այնպես, որ լիարժեք ուժ տան Եվրոպական կոնվենցիայով և դրա կից արձանագրություններով սահմանված իրավունքներին և ազատություններին”։ Այսպիսով, պետությունները պարտավորություն են ստանձնում ձեռնարկել անհատական և ընդհանուր միջոցներ՝ համապատասխանաբար դիմումատուների իրավունքների խախտումները վերացնելու (փորձելով հնարավորինս վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը) և նոր համանման խախտումները կանխարգելելու նպատակով։ Եվրոպական կոնվենցիոն համակարգի

արդյունավետությունը գլխավորապես պայմանավորված

Եվրոպական

դատարանի վճիռների կատարման մակարդակով, ինչն իր հերթին ենթադրում է ներպետական օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված մշտական բնույթ կրող գործընթաց:

է

Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով։

(...)»:

4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kavala v. Türkiye գործով 2022 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 28749/18, կետեր 169-170։ 5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Grzęda v. Poland գործով 2022 թվականի մարտի 15-ի վճիռը, գանգատ թիվ 43572/18, կետ 324:

13

Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական

բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: Եվրոպական դատարանն

անդրադառնալով կյանքի իրավունքի

պաշտպանության դրական պարտականություններին, նշել է, որ կյանքի իրավունքը պաշտպանելու պետության պարտականությունը ներառում է ոչ միայն նյութական՝ այլ նաև դատավարական պարտականությունը։ Քննության ցանկացած թերություն, որը խաթարում է մահվան պատճառը կամ պատասխանատու անձի կամ անձանց բացահայտելու հնարավորությունը, կարող է հանգեցնել այդ չափանիշի խախտմանը":

Ուստի նման դեպքերում ընթացակարգային պարտավորությունը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ անձի ճակատագիրը մնում է անհայտ. պահանջվող քննություն չիրականացնելու շարունակականությունը կհամարվի շարունակվող խախտում։ Սա կիրառելի է նույնիսկ այն դեպքում, երբ մահը հետագայում կարող է ենթադրվել՞:

Արդյունավետ քննություն իրականացնելու ընթացքում իշխանությունները պարտավոր են ապահովել յուրաքանչյուրի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանությունը, որը սահմանված է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով։ Կառավարության դիրքորոշմամբ՝ 6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Nicolae Virgiliu Tănase v. Romania գործով 2019 թվականի հունիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 41720/13, 137-րդ կետ։ 7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Al-Skeini and Others v. the United Kingdom գործով 2011 թվականի հուլիսի 74-ի վճիռը, գանգատ թիվ 55721/07, 166-րդ կետ։ 8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Varnava and Others v. Turkey գործով 2009 թվականի հուլիսի 74-ի վճիռը, գանգատ թիվ 16064/90, 148-րդ կետ։

14

արդյունավետ քննության պահանջները անհրաժեշտ էին դարձնում որոշակի միջամտություն հայցվորի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրականացմանը։

Որպեսզի քննությունը համարվի «արդյունավետ»՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով, այն նախ և առաջ պետք է լինի համարժեք։ Սա, ի թիվս այլնի, ենթադրում է, որ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերը՝ դեպքի վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու համար։ Այս հանգամանքներում Դատարանը գտնում է, որ պետական մարմինները պարտավոր են ապահովել պատշաճ հավասարակշռություն Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ քննության պահանջների և քննությանը մասնակցող անձանց անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության միջև։

Դիմումատուների դեպքում քննության արդյունավետության պահանջները պետք է հնարավորինս բարձր աստիճանով համադրվեն նրանց անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հետ"։

11.

1. ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հիմնական իրավունքների

ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում

ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Եվրոպական դատարանի կողմից մշակվել է «իրավաչափության թեստ», որը պահանջում է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված 9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Solska and Rybicka v. Poland գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 31083/17, 119-րդ կետ։ 10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Armani Da Silva v. the United Kingdom գործով 2016 թվականի մարտի 30-ի վճիռը, գանգատ թիվ 5878/08, 233-րդ կետ։ 11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Solska and Rybicka v. Poland գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 31083/17, 121-րդ կետ։

15

իրավունքի նկատմամբ միջամտությունը թույլատրելի դիտարկելու համար մի շարք պայմանների միաժամանակյա առկայություն։ Մասնավորապես, միջամտությունը թույլատրելի և իրավաչափ համարելու համար այն պետք է՝ նախատեսված լինի օրենքով, հետապնդի իրավաչափ նպատակ

ժողովրդավարական հասարակությունում:

u

անհրաժեշտ լինի

«օրենք» հասկացությունն ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պետք է դիտարկել «բովանդակային» և ոչ թե «ձևական» իմաստով¹2, Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված են այն իրավաչափ նպատակները, որոնք կարող են արդարացնել այդ հոդվածով պաշտպանված իրավունքներին միջամտությունը. միջամտություն կարող է լինել «ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: Ընդ որում Եվրոպական դատարանը նկատել է, որ իր պրակտիկան բավականին սպառիչ է, երբ այն ստուգում է Եվրոպական կոնվենցիայի 8-ից 11-րդ հոդվածների 2- րդ մասերի իմաստով իրավաչափ նպատակի առկայությունը”,

որպեսզի միջամտությունն անհրաժեշտ լինի ժողովրդավարական

հասարակությունում, Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող անձնական տվյալներին միջամտող ցանկացած միջոց պետք է բավարարի «սոցիալական հրատապ կարիք» պահանջին և չպետք է անհամաչափ լինի հետապնդվող նպատակին։ Ներպետական իշխանություններն են իրականացնում իրավիճակի նախնական գնահատումը, սակայն անհրաժեշտության պահանջի վերջնական գնահատումն իրականացնում է Եվրոպական դատարանը¹4: Թեև Եվրոպական դատարանը վերջին տասնամյակներում ավելի ու ավելի է կարևորում

տուժողների իրավունքները քրեական դատավարության

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Sanoma Uitgevers B. V. V. The Netherlands գործով 2010 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 38224/03, 83-րդ կետ։ 13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ S.A.S. v. France գործով 2014 թվականի հուլիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 43835/11, 114-րդ կետ:

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Olsson v. Sweden գործով 1988 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 10465/83, 67-րդ կետ։

16

համատեքստում (հատկապես Եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածների ներքո դրական պարտավորությունների միջոցով), այդ իրավունքները նույնպես կարող են սահմանափակվել, երբ դա անհրաժեշտ է այլ օրինական նպատակների համար։ Ընդ որում, տուժողի մասնավոր կյանքի նկատմամբ միջամտությունը՝ օբյեկտիվ պատճառներով առանց վերջինիս կամահայտնության դատական վերահսկողության ենթակա լինելու պահանջը ոչ թե համարվում է տուժողի իրավունքների սահմանափակում, այլ այն երաշխիք է, որպեսզի բացառվի կամայական միջամտությունը։ Եթե տուժողի կողմից օգտագործված հեռախոսով իրականացվել են զանգեր, հաղորդագրություններ, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ հանցագործության բացահայտման համար, ապա այդպիսի տվյալների ձեռքբերումը և վերլուծությունը կարող է համարվել Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված իրավունքին օրինական միջամտություն։

Վճռաբեկ դատարանն առիթ ունեցել է անդրադառնալ մահացած տուժողի անձնական կյանքի գաղտնիության իրավունքին միջամտության հարցին, մասնավորապես, Վահե Բարսեղյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սուբյեկտի մահն ինքնին բացառում է այդ տվյալների նկատմամբ ենթադրյալ հանցագործության զոհից հասանելիության համաձայնություն ստանալու հնարավորությունը, որպիսի պայմաններում, հանցագործության բացահայտման հանրային շահով պայմանավորված, մահացած անձի անձնական տվյալների՝ այդ թվում՝ նամակագրության գաղտնիության իրավունքը, կարող է սահմանափակվել բացառապես դատարանի որոշման հիման վրա¹5։

[անընթեռնելի]

u

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «(…)

62) փոխանցվող տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում բաժանորդի

օգտագործողի մուտքային

[անընթեռնելի]

ելքային զանգերը

(հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունը սկսելու ավարտելու ժամանակը, հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու 15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահե Բարսեղյանի գործով 2023 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ ԼԴ/0018/08/21 որոշման 16.1-րդ կետը։

17

համար անհրաժեշտ տվյալները, համացանցային հաղորդակցության, այդ թվում համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը, համացանցին միանալու և համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը, տևողությունը, տեղաշարժը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի (IP) հասցեն պարզելու համար անհրաժեշտ տվյալները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն՝ «1. Տեղեկատվության պահանջը քննիչի գրավոր դիմումն է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկությունների տիրապետող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձին կամ ցանկացած այլ կազմակերպությանը:

(...)

3.

1. Բացառապես դատարանի որոշմամբ կարող են պահանջվել փոխանցվող տվյալները:

4. Հեռախոսային հաղորդակցությունն սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները կարող են պահանջվել՝

1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.

2) մեղադրյալի նկատմամբ.

3) տուժողի կամ վկայի նկատմամբ, եթե դա անհրաժեշտ է նրա ցուցմունքը ստուգելու համար:

4.

1. Ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում բաժանորդի և օգտագործողի մուտքային և ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային ւղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումն մների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և

18

ելքային զանգերը կարող են պահանջվել, եթե համապատասխան տվյալները վերաբերում են՝

1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.

2) մեղադրյալին.

3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր

ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ.

4) այն իրավաբանական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից»: Վերոգրյալից հետևում է, որ տեղեկատվության պահանջի շրջանակներում փոխանցվող տվյալների առանձին տեսակների ստացման կառուցակարգերը տարբերվում են իրենց սուբյեկտային կազմով։ Այսպես, հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրի և նրանց տեղաշարժի տվյալը կարող է պահանջվել այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր, մեղադրյալի նկատմամբ, տուժողի կամ վկայի նկատմամբ, եթե դա անհրաժեշտ է նրանց ցուցմունքները ստուգելու համար։ Իսկ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում բաժանորդի և օգտագործողի մուտքային և ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունը սկսելու

ավարտելու ժամանակը,

համացանցային հաղորդակցության, այդ թվում համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերի տվյալները կարող են պահանջվել, եթե այդ տվյալները վերաբերում են այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր, մեղադրյալին, այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ u

19

մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ, այն իրավաբանական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է նույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխանցվող տվյալները ստանալու համար ներպետական օրենսդրությունը սահմանում է որոշակի սուբյեկտային կազմ, Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրական պարտավորությունների լույսի ներքո այն պետք է մեկնաբանվի հանցագործությունների բացահայտման շահի և մարդու իրավունքների պաշտպանության միջև հավասարակշռություն գտնելու համատեքսում։ Սույն դեպքում հանցագործության բացահայտման հանրային շահը համընկնում է մահացած տուժողի մերձավոր ազգականների՝ դեպքի պատճառները պարզելու մասնավոր շահի

հետ։ Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի տարբեր մասերում տեղ գտած՝ «տուժողի նկատմամբ, եթե դա անհրաժեշտ է նրա ցուցմունքը ստուգելու համար» և «այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է նրա հետ» իրավաչափության պայմանները, մահացած տուժողի իրավունքների պաշտպանության և հանցագործության բացահայտման շահով պայմանավորված, իրավակիրառ պրակտիկայում պետք է մեկնաբանվեն փոխանցվող տվյալները տրամադրելու օգտին։ Նման դատողությունը պայմանավորված, է նաև այն հանգամանքով, որ սուբյեկտի (տուժողի) մահն ինքնին բացառում է ենթադրյալ հանցագործության զոհից այդ տվյալների նկատմամբ հասանելիության համաձայնություն ստանալու հնարավորությունը։

Միջամտության անհրաժեշտության և համաչափության տեսանկյունից այն ապացուցողական գործողությունները, որոնք ինտենսիվ միջամտություն են իրականացնում անհատի, տվյալ դեպքում, տուժողի անձնական կյանքին, պետք է կիրառվեն միայն այն դեպքում, երբ դրանք բացարձակապես անհրաժեշտ են

20

հանցագործությունը բացահայտելու և ապացույցներ ձեռք բերելու համար, և որ այլ, պակաս միջամտող միջոցներն անարդյունավետ են:

Որպես կանոն, նմանատիպ միջոցների կիրառումը պահանջում է դատական վերահսկողություն, որը գնահատում է միջամտության անհրաժեշտությունն ու համաչափությունը։ Նույնիսկ դատական վերահսկողության արդյունքում միջամտող ապացուցողական գործողությունը կատարելու թույլտվության դեպքում, միջամտության ծավալը պետք է խիստ սահմանափակ լինի` հիմնվելով կոնկրետ հանցագործության բացահայտման նպատակների վրա։

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ [անընթեռնելի] կողմից օգտագործված՝ [անընթեռնելի] հեռախոսահամարի՝ ելքային և մուտքային զանգերը (այդ թվում՝ զրոյական), հեռախոսային հաղորդակցությունը սկսելու և ավարտելու ժամանակն ու հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալների պահանջի թույլտվություն ստանալու մասին: Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է այն պատճառաբանությամբ, որ սույն դեպքում առկա չեն փոխանցվող տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջի համար օրենսդրի կողմից սահմանված իրավաչափության պայմանները։

Մասնավորապես, [անընթեռնելի] վերաբերյալ առկա չեն

ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր, վերջինս չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, առկա չէ հիմնավոր ենթադրություն այն մասին, որ «մեղադրյալը» պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ, քանի որ ըստ միջնորդության և դրան կից նյութերի` թիվ [անընթեռնելի] քրեական վարույթով որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, ինչպես նաև «տուժող» 16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

21

երբևէ չի հարցաքննվել, ուստի և առկա չէ «նրա ցուցմունքը»

ստուգելու անհրաժեշտություն":

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը` համաձայնելով այն դիրքորոշման հետ, որ առկա չեն փոխանցվող տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջի համար օրենսդրի կողմից սահմանված իրավաչափության պայմանները՞։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մահացած տուժողի իրավունքների պաշտպանության համար երաշխիքներ նախատեսելու պահանջով պայմանավորված՝ մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի և հանցագործության բացահայտման հանրային շահի միջև արդարացի հավասարակշռումից բխում է, որ միջամտող քրեադատավարական գործիքակազմը նպատակային գործադրվում է ոչ թե տուժողի իրավունքները սահմանափակելու, այլ որպես հանցագործության բացահայտման վերջին միջոց՝ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։

Այլ կերպ, հանցագործությունների բացահայտման շահն ինքնին օրինական նպատակ է միջամտությունն արդարացնելու համար, սակայն այն պետք է գնահատվի կոնկրետ գործով և լինի վերջին միջոց, այսինքն, իրավունքները սահմանափակող լիազորությունը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ է և չկան այլընտրանքային, ավելի մեղմ լուծումներ։ Հակառակ դեպքում հանցագործությունների բացահայտման շահը, օրինական և կարևոր նպատակ լինելով, չի կարող արդարացնել անհատի իրավունքների անհամաչափ կամ չափազանցված սահմանափակումները։

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մահացած տուժողի վերաբերյալ փոխանցվող տվյալը ստանալու ընթացակարգը համահունչ չէ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 2-րդ հոդվածներով նախատեսված չափանիշներին և չի 17 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

22

ապահովում հանրային և մասնավոր շահերի (մահացած տուժողի շահերի) հավասարակշռված պաշտպանությունը։

Մինչդեռ, ստորադաս դատարանները նման իրավիճակում ապացուցողական գործողության կատարման թույլտվությունը մերժել են` հիմքում դնելով քննիչի տեղեկատվության պահանջի իրավաչափության պայմանը պահպանված չլինելու հանգամանքը, որպիսի մոտեցումը իրավաչափ չէ ու չի ապահովում վարույթի ընթացքում հանրային

մասնավոր շահերի հավասարակշռված

պաշտպանությունը։

u

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ առկա չեն փոխանցվող տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջի համար օրենսդրի կողմից սահմանված իրավաչափության պայմանները, հիմնավոր չէ։

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, ինչը ՀՀ քրեական ատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 19 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը։

23

264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

[անընթեռնելի] առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի հունվարի 3-ի որոշումը բեկանել և վարույթը [անընթեռնելի] փոխանցել [անընթեռնելի] առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
—
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել