Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Եդիգարյան — ՎԴ/2279/05/17
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Եդիգարյան — ՎԴ/2279/05/17

Վճռաբեկ դատարանՎԴ/2279/05/173 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության (այսուհետ՝ Վարչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2106.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալբերտ Եդիգարյանի ընդդեմ Վարչության՝ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 2 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ալբերտ Եդիգարյանը պահանջել է ճանաչել իր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու իրավահարաբերության բացակայությունը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 8.06.2018 թվականի վճռով հայցը մ

Ամբողջ Տեքստ

ԷՎ

(ԱՑԻ,

է ՀՎԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2279/05/17

դատարանի որոշում 2022թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2279/05/17

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Դատավորներ՝ Ա. Բաբայան

Ա. Թովմասյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2022 թվականի մարտի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության (այսուհետ՝ Վարչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2106.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալբերտ Եդիգարյանի ընդդեմ Վարչության՝ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

2

1 Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալբերտ Եդիգարյանը պահանջել է ճանաչել իր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու իրավահարաբերության բացակայությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 8.06.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2106.2019 թվականի որոշմամբ Ալբերտ Եդիգարյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 13.06.2018 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալբերտ Եդիգարյանի ներկայացուցիչ Աշխեն Դաշյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել 2010 թվականի խմբագրությամբ գործող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասինե» ՀՀ օրենքի 17րդ հոդվածը, իեչպես նան խախտել է եույն օրենսգրքի քին ն 22-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննի, դատարանը չի իրականացրել գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ 2010 թվականի խմբագրությամբ գործող իրավական նորմերից ուղղակիորեն չէր հետնում մինչն 14 տարեկան երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման համար ծնողի լրացուցիչ գործողությունների կատարումը: Մինչդեռ անկախ այն հանգամանքից՝ անձը չափահաս է, թե՝ ոչ, ունի այլ պետության քաղաքացիություն, թե՝ ոչ, նրա ՀՀ քաղաքացիության ինքնաբերաբար (ինքնին) կորուստը սահմանափակված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածի 5-րդ մասի ուժով, ինչն էլ իր հերթին ենթադրում է քաղաքացիության դադարեցման համար որոշակի գործողությունների կատարում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիության դադարեցման համար օրենքը սահմանում է ՀՀ նախագահի համապատասխան իրավական ակտի պարտադիր առկայության պահանջ, որը հնարավոր է բացառապես քաղաքացու ն իրավասու պետական մարմնի կողմից որոշակի գործողություններ կատարելու միջոցով (դիմում ներկայացնելու, դրա հիման վրա իրականացված վարչարարության ն արդյունքում ՀՀ նախագահի կողմից հրամանագրի արձակմամբ): Նշվածը հիմնավորվում է նան այն հանգամանքով, որ տվյալ ժամանակահատվածում գործող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը 1418 տարեկան երեխաների համար սահմանում է համաձայնություն ներկայացնելու լրացուցի- պահանջ, հետնաբար ն վարույթի համար

3

պահանջվող լրացուցիչ փաստաթուղթ: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ վկայակոչելով նշված հոդվածը՝ համարել է, որ այն հիմնավորում է մինչն 14 տարեկան երեխաների համար գործողություններ կատարելու անհրաժեշտության բացակայությունը, առանց անդրադարձ կատարելու դրա անհրաժեշտությանը՝ որպես լրացուցիչ նախապայման վարչարարության ծագման ն անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականացման համար (քանի որ վարույթի ընթացքում ստուգվում է նան ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը, ամբողջականությունը, քաղաքացիութան դադարեցման համար օրենսդրության համապատասխան պահանջների պահպանված լինելու հանագամանքը ն այլե):

Վերաքննիչ դատարանը անտեսել է նան այն հանգամանքը, որ վերը նշված օրենքի 17-րդ հոդվածում 07.05.15 թվականին կատարված լրացումներն ունեցել են ընթացակարգերը հստակեցնող բնույթ ն նպատակ են հետապնդել ավելի համակարգված ն ամբողջական սահմանել երեխաների 0քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ գործողությունները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Վերաքննիչ դատարանի ՎԴ/2279/05/17 վարչական գործով կայացված որոշումն ամբողջությամբ բեկանել, փոփոխել այն ն հայցը մերժել»:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերը բավարար չեն բողոքը բավարարելու համար: Հակառակ պարագայում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ իրավահարաբերության սուբյեկտները օրենքում վիճարկվող իրավակարգավորման բացակայության, օրենքում տրված հասկացությունների ոչ կանխատեսելի, ոչ հստակ ն ոչ իրավաչափ լինելու հիմքով կրելու են պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ն ստանձնելու են պարտականություններ, որոնք չէին կարող ստանձնել:

Սույն գործով անվիճելի փաստ է, որ տվյալ իրավահարաբերությունների վրա տարածվում են 2010 թվականին գործող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի դրույթները: Ալբերտ Եդիգարյանը ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ օրենքով սահմանված չի եղել քաղաքացիությունը կորցրած ծնողի կողմից դիմում ներկայացնելու պարտականությունը՝ անչափահաս երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու մասին, ինչի վերաբերյալ արդեն հետագայում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը 4-րդ ն 5-րդ կետերով լրացվել է:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

4

1) 22.07.1999 թվականին տրված թիվ 206314 ծննդյան վկայականի պատճենի համաձայն՝ Ալբերտ Եդիգարյանը ծնվել է 16.07.1999 թվականին ն հանդիսանում է Նելլի Եդիգարյանի որդին (հատոր 1-ին, գ.թ.18):

2) պբերտ ն Նելի Եդիգարյանները հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ` համաձայն վերջիններիս՝ (Ռուսաստանի Դաշնության անձնագրերի պատճենների (հատոր 1-ին, գ.թ. 13-19):

4) Նելլի Եդիգարյանը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչն 2010 թվականը, այնուհետն ՀՀ նախագահի հրամանագրով կորցրել է քաղաքացիությունը: Նույն թվականին Նելլի ն Ալբերտ Եդիգարյանները ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն (փաստը չի վիճարկվում) (հատոր 1-ին, գ.թ. 85):

5) Նելլի Եդիգարյանը 24.112015 թվականին դիմում է ներկայացրել Վարչություն իր ն անչափահաս որդու Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանքներ տրամադրելու խնդրանքով, որին ի պատասխան՝ Վարչության պետի 02.12.2015 թվականի թիվ 22-65636 գրությամբ հայտնվել է, որ ««ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածի 5-րդ մասի համաձայն անձը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարման հետնանքով, իսկ նուն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՀՀ -քաղաքացիությունից հրաժարված կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Նուն օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հետնանքով' ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու նախատեսված ընդհանուր հիմունքներով: Համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը լուծվում են Հայաստանի նախագահի հրամանագրով: Ալբերտ Ալբերտի Եդիգարյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության ԱՎ վարչությունում գործ առկա չէ» (հատոր 1-ին, գ.թ. 69):

6) Վարչության պետի 02.12.2015 թվականի թիվ 22-65636 գրությանը կից տիամադրված անձի քաղաքացիության մասին տեղեկանքի համաձայն` Ալբերտ Ալբերտի Եդիգարյանը՝ ծնված 16.07.1999 թվականին Հայաստանի Հանրապետությունում, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիր՝ /Ճ« սերիայի թիվ 0312363, տրված 04.06.2009 թվականին Վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի կողմից (հատոր Լին, գ.թ. 70):

4. Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի Էին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի

5

որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյո՛ք ծնողների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու ն երեխայի այլ ր պետության քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքը բավարար է երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ինքնաբերաբար դադարեցված համարելու համար:

Վճռաբեկ դատարան նախ հարկ է համարում անդրադառնալ վիճելի

իրավահարաբերության նկատմամբ կիրառելի օրենսդրության խնդրին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ալբերտ Եդիգարյանի կողմից ներկայացվել է իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին պահանջ ճանաչման հայցի շրջանակներում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որնէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ որնէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը որոշվում է այն պահին գործած օրենքների հիման վրա, երբ այդ իրավահարաբերությունը ծագել էր կամ չէր ծագել, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Վերոնշյալ իրավակարգավորման լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերության բացակայության, այն է՝ Ալբերտ Եդիգարյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու կամ չհանդիսանալու հարցը, ենթակա է որոշման իրավահարաբերության ենթադրյալ դադարման պահին գործած խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Տվյալ դեպքում՝ 2010 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է հայցվորի մոր՝ Նելլի Եդիգարյանի քաղաքացիությունը, ն նույն թվականին Ալբերտ ն Նելլի Եդիգարյանները ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Ըստ հացվորի՝ վերջինս չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քանի որ նույն թվականին վերջինս օրենքի ուժով կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Նման պայմաններում` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վիճելի իրավահարաբերության բացակայության՝ հայցվորի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հարցի կապակցությամբ կիրառելի են 2010 թվականին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումները:

6

Այսպես` 27.112005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք Հայաստանի 6Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման ն դադարման կարգը սահմանվում է օրենքով:

Ոչ ոք չի կարող զիկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նան քաղաքացիությունը փոխելու իրավունքից: (...)

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման ն դադարեցման կարգը սահմանվում է նույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետնանքով: (.) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխով կարգավորվել են ծնողների քաղաքացիության փոփոխման կամ որդեգրման դեպքում երեխայի քաղաքացիության հետ կապված իրավահարաբերությունները:

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչն 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն (...):

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն: Հայաստանի «Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է՝

1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.

4) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահն իր հրամանագրով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիութան դադարեցման հարցերը, սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը:

7

Վերը նշված իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիությունը պետության ն անձի միջն կայուն իրավական կապն է՝ հիմնված պետության կողմից տվյալ անձին որպես իր քաղաքացի իրավաբանական ճանաչման վրա, որն օրենքով նախատեսված դեպքերում պետութան ն քաղաքացու համար առաջ է բերում փոխադարձ իրավունքներ, պարտականություններ ն. պատասխանատվություն: Քաղաքացիության՝ պետության ն անձի միջն կապի իրավական բնույթն արտահայտվում է նրանում, որ պետությունը ճանաչում է անձին որպես իր քաղաքացի ն համապատասխան օրենքով ամրագրում է այդ կապը, սահմանում քաղաքացիության ձեռքբերման պայմաններն ու կարգը, տարածում է իր իրավունքի համակարգը այդ անձի վրա ն ստանձնում նրա նկատմամբ որոշակի պարտականություններ:

Վճռաբեկ 60դատարանը փաստում է, որ «Հայաստանի 6Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված են քաղաքացիության ձեռքբերման ն դադարման իրավական հիմքերը: Ընդ որում, անդրադարձ կատարելով քաղաքացիության դադարմանը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ քաղաքացիության դադարումը անձի իրավական կապի կորուստն է Հայաստանի Հանրապետության հետ, որը հնարավոր է օրենքով նախատեսված հիմքերով: Վճռաբեկ դատարանն աիձնագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ի թիվս այլ հիմքերի, սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է նան նույն օրենքով նախատեսված այլ հիմքերով: Այսպես` նույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված իրավանորմը մինչն 14 տարեկան երեխայի քաղաքացիության կորուստը կապում է նրա ծնողների կողմից ՀՀ քաղաքացիությունը կորցնելու ն երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հետ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենքի ընդհանուր դրույթների համաձայն անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետնանքով: Այսինքն՝ օրենքը քաղաքացիության կորուստը պայամանավորըլ է քաղաքացիության դադարեցմամբ, հետնաբար, առանց քաղաքացիության դադարեցման խոսք չի կարող լինել քաղաքացիության կոիստի մասին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիության դադարեցման իրավական ընթացակարգը կիրառելի է նան նույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված դեպքում, երբ ծնողների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու ն երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններում մինչն 14 տարեկան երեխան կորցնում է քաղաքացիությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը քաղաքացիության հետ կապված հարցերի լուծումը վերապահել է օրենքով սահմանված համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ քաղաքացիության դադարեցման հարցերը լուծում է Հայաստանի Հանրապետության նախագահն իր հրամանագրով:

8

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ալբերտ Եդիգարյանը ծնվել է 16.07.1999 թվականին ն հանդիսանում է Նելի Եդիգարյանի որդին: Ալբերտ Եդիգարյանը ն նրա մայր Նելլի Եդիգարյանը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Նելլի Եդիգարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եղել մինչն 2010 թվականը, վերջինիս քաղաքացիությունը ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է ն նույն թվականին Նելլի ն Ալբերտ Եդիգարյանները ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն:

Նելլի Եդիգարյանը 24.11.2015 թվականին դիմում է ներկայացրել Վարչություն իր ն անչափահաս որդու Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանքներ տրամադրելու խնդրանքով, որին ի պատասխան՝ Վարչության պետի 02.12.2015 թվականի թիվ 22-65636 գրությամբ հայտնվել է, որ Ալբերտ Եդիգարյանի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործ Վարչությունում առկա չէ:

Դատարանը մերժել է հայցը՝ պատճառաբանելով, որ թեն Ալբերտ Եդիգարյանի մայրը կորցրել է ՀՀ քաղաքացիությունը (նրա քաղաքացիությունը դադարեցվել է ՀՀ նախագահի հրամանագրով), Ալբերտ Եդիգարյանը ձեռք է բերել (Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, սակայն վերջինիս քաղաքացիությունը սահմանված կարգով չի դադարեցվել, դրա վերաբերյալ առկա չէ ՀՀ նախագահի հրամանագիր: Հետնաբար, քանի դեռ Ալբերտ Եդիգարյանի քաղաքացիությունը, դադարեցված չէ ՀՀ նախագահի հրամանագրով, վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Դատարանը, անդրադառնալով Ալբերտ Եդիգարյանի (Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքին, նշել է, որ ըստ օրենսդրի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն, ուստի այլ երկրի քաղաքացիությունը նս հիմք չէ Ալբերտ Եդիգարյանին ՀՀ քաղաքացի չհամարելու համար: Դատարանն եզրահանգել|րլ է, որ վիճելի իրավահարաբերությունն առկա է, ն հայցվոր Ալբերտ Եդիգարյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ուստի դրա բացակայությունը ճանաչելու վերաբերյալ հայցը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, որոշմամբ արձանագրել է, որ 2010 թվականի դրությամբ գործող իրավական նորմերից ուղղակիորեն չէր հետնում մինչն 14 տարեկան երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման համար ծնողի լրացուցիչ գործողությունների կատարում, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքացիության դադարեցման հետնանքով ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելն ինքնին («քօր 55») առաջացնում էր իրավական հետնանքներ նան իր երեխայի համար, քանզի 14 տարեկանը չլրացած լինելու պարագայում երեխան ինքնաբերաբար կորցնում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Իսկ հետագայում` օրենսդրական բարեփոխումների արդյունքում զետեղվել է նոր մոտեցում,

9

համաձայն որի՝ նշյալ իրողության պարագայում ՀՀ քաղաքացիության դադարեցման համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողը նախաձեռնի երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման գործընթացը՝ համապատասխան դիմում ներկայացնելով:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ի տարբերություն գործող օրենսդրությանը՝ նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչն 14 տարեկան երեխան կորցնում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ինքնաբերաբար՝ օրենքի ուժով, եթե վերջինս ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորը դեռնս 2010 թվականին կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ օրենքի ուժով, ինչը հաստատում է տվյալ պահի դրությամբ Ալբերտ Եդիգարյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու իրավահարաբերության բացակայությունը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ը գնահատելով ստորադաս դատարանների եզիահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վիճելի իրավահարաբերությունն առկա է, ե Ալբերտ Եդիգարյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հետնաբար դրա բացակայությունը ճանաչելու վերաբերյալ պահանջն անհիմն է:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու իրավասությունը վերապահված է ՀՀ նախագահին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Նախագահն իր հրամանագրով է լուծում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, խմբային ձեռքբերման ն դադարեցման հարցերը, ինչպես նան սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը: Հետնաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորուստը կարող է լինել բացառապես ՀՀ նախագահի կողմից քաղաքացիության դադարեցման վերաբերյալ հրամանագրի արձակման դեպքում, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, դադարեցվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որնէ մեկով կամ նույն օրենքով նախատեսված որնէ այլ հիմքով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Հայաստանի 0Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի կարգավորմամբ մինչն 14 տարեկան երեխան քաղաքացիությունը կորցնում է հետնյալ պայմանների առկայության դեպքում՝ նրա ծնողները կորցրել լեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը (նրանց քաղաքացիությունը դադարեցվել է օրենքով սահմանված կարգով), երեխան ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, ինչպես նան երեխայի քաղաքացիությունը դադարեցվել է օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ նախագահի հրամանագրով:

10

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեն Ալբերտ Եդիգարյանի մայրը կորցրել է ՀՀ քաղաքացիությունը, որը դադարեցվել է ՀՀ նախագահի հրամանագրով, ն Ալբերտ Եդիգարյանը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, միաժամանակ վերջինիս ՀՀ քաղաքացիությունը սահմանված կարգով չի դադարեցվել, ն դրա վերաբերյալ էլ առկա չէ ՀՀ նախագահի հրամանագիր: Հետնաբար, Ալբերտ Եդիգարյանի ՀՀ քաղաքացիությունը չի կարող համարվել դադարեցված ն նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Փաստորեն, Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 15-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պ պատճառաբանություննրը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

11

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, ն քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ալբերտ Եդիգարյանի կողմից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալբերտ Եդիգարյանից հօգուտ Վարչության ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար Վարչության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

12

Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2106.2019 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 18.06.2018 թվականի վճռին:

2. Ալբերտ Եդիգարյանից հօգուտ ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուիքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

Հատուկ կարծիք հայտնած դատավորներ` Գ. Հակոբյան, Ռ. Հակոբյան, Հ. Բեդնյան, Ա. Մկրտչյան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մարտի, 2022 թ.
Գործի #:
ՎԴ/2279/05/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել