Հովիկյան — ՎԴ/4591/05/18
Ամփոփում
քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աստղիկ Հովիկյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձինք՝ Բանկ, «Նոր Շենք» բնակարանաշինարարական ոչ առնտրային կոոպերատիվ (այսուհետ` Կոոպերատիվ), Լուսինե Հակոբյան, Կարեն Անանյան ն Աղաբեկ Ադամյան՝ Երնանի Ռիգայի փողոցի 126/4 շենքի թիվ 20 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 04.02.2008 թվականի թիվ 34/08, 30.04.2008 թվականի թիվ 217/08, 20.08.2008 թվականի թիվ 367/08, 14.05.2009 թվականի թիվ 21/9, 15.10.2
Ամբողջ Տեքստ
ԼԱՏ 275
Ի 22" ի
ՄԵՋ
ԱԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4591/05/18
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4591/05/18
Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան
Դատավորներ՝ Ք. Մկոյան
Ա. Թովմասյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
2023 թվականի մարտի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աստղիկ Հովիկյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձինք՝ Բանկ, «Նոր Շենք» բնակարանաշինարարական ոչ առնտրային կոոպերատիվ (այսուհետ` Կոոպերատիվ), Լուսինե Հակոբյան, Կարեն Անանյան ն Աղաբեկ Ադամյան՝ Երնանի Ռիգայի փողոցի 126/4 շենքի թիվ 20 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 04.02.2008 թվականի թիվ 34/08, 30.04.2008 թվականի թիվ 217/08, 20.08.2008 թվականի թիվ 367/08, 14.05.2009 թվականի թիվ 21/9, 15.10.2009 թվականի թիվ 58/09, 25.12.2009 թվականի թիվ 74/09, 29.06.2010 թվականի թիվ 6510 գրավի ն հաջորդ գրավի պայմանագրերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա կատարված Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Աստղիկ Հովիկյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ, քաղաք Երնան, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ կատարված 04.02.2008 թվականի թիվ 34/08, 30.04.2008 թվականի թիվ 217/08, 20.08.2008 թվականի թիվ
2
367/08, 14.05.2009 թվականի թիվ 21/9, 15.10.2009 թվականի թիվ 58/09, 25.12.2009 թվականի թիվ 74/09, 29.06.2010 թվականի թիվ 65/10 գրավի ն հաջորդ գրավի պայմանագրերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա կատարված Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Հարությունյան) (այսուհետ Դատարան) 18.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.06.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի Ա Բանկի վերաքննիչ բողոքները մերժվել են, Ա Դատարանի 18.02.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ «Հասմիկ Անդրիասյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աստղիկ Հովիկյանը:
2. Բանկի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ ն 60-րդ հոդվածների ինե մասերը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 ` Արձանագրութան Լին հոդվածը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի Լին ն 2-րդ կետերը, 172-րդ հոդվածի 6-րդ կետը, 226-րդ, 228-րդ, 242-րդ ն 247-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27րդ հոդվածները, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 267-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի Լին մասը, «Գուքի եկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի Լին մասը, 39-րդ հոդվածի 2-րդ մասը, 40-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Սուն գործով հատկանշական է այն հանգամանքը, որ Բանկը, բավարարելով Կոոպերատիվի խնդրանքը, որպես նշված շենքի գրավառու, իր համաձայնությամբ թույլատրել է գրավի առարկա շենքը բաժանել առանձին գույքային միավորների Ա դրանք գրանցել առանձին անձանց անվամբ, այդ թվում՝ 20-րդ բնակարանը Աստղիկ Հովիկյանի անվամբ՝ պահպանելով դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ Բանկի գրավի իրավունքը, ինչպիսի պայմաններում Կադաստրի կողմից գրանցվել են Երնան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի առանձին հասցեներում գտնվող գույքերի նկատմամբ առանձին անձանց սեփականության իրավունքը՝ պահպանելով դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ գրավի իրավունքը:
Վերաքննիչ դատարանի տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում, հարկ է նկատել, որ գործում առկա չէ որնէ ապացույց այն մասին, որ հայցվոր Աստղիկ Հովիկյանը վճարել է իր փայը կազմող 24.000.000 ՀՀ դրամը:
Վերաքննիչ դատարանը` ի տարբերություն նուն կազմով քննած մեկ այ՝ թիվ ՎԴ/11554/05/18 վարչական գործով կայացրած որոշման, որով պատճառաբանել էր, որ Աստղիկ Հովիկյանի կողմից վճարվել է իր փայը՝ հիմքում դնելով կադաստրային գործում առկա կեղծված մուտքի օրդերները, սույն գործով դրա մասին դիտավորյալ չի հիշատակել, քանի որ նշված գործով բողոք բերող անձն այդ գործով ներկայացված վճռաբեկ բողոքով հիմնավորել է, որ Վերաքննիչ դատարանը խեղաթյուրել է գործի փաստերը:
Կադաստրային գործում առկա մուտքի օրդերները կեղծված լինելը հիմնավորվում է նրանով, որ ըստ Կոոպերատիվի կանոնադրության` Աստղիկ Հովիկյանի փայը կազմել է 24.000.000 ՀՀ դրամ, մինչդեռ գործում առկա են թվով երկու կեղծված անդորրագրեր՝ 12.05.2011 թվականի ամսաթվով 20.020.295 ՀՀ դրամի չափով ն 26.05.2011 թվականի
Յ
ամսաթվով 11.086.682 ՀՀ դրամի չափով: Ստացվում է, որ հայցվոր Աստղիկ Հովիկյանն իր փայի համար նախատեսված 24.000.000 ՀՀ դրամի փոխարեն վճարել է 31.106.977 ՀՀ դրամ, այսինքն՝ 7.106.977 ՀՀ դրամ ավել, քան նախատեսված էր, ինչն անտրամաբանական է ն որնէ կերպ չի հիմնավորում Վերաքննիչ դատարանի հետնությունները: «Փ,աաստորեն, վերջինս չի կատարել իր պարտավորությունը, իսկ այն կատարելու դեպքում այդ գումարը կուղղվեր Բանկի նկատմամբ ունեցած պարտավորության մարմանը, որից հետո էլ Բանկը սահմանված կարգով գրություն կուղարկեր Կադաստր՝ այդ հասցեն գրավից ազատելու համար:
Հատկանշական է այն, որ նշված շենքի 90 տոկոս բնակարանների գրավն ազատվել է այդ կարգով, քանի որ մնացածն իրականում կատարել են իրենց պարտավորությունները:
Հայցվորը վիճելի բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու մասին դիմումին կից՝ ի թիվս այ փաստաթղթերի, ներկայացրել է նան Բանկի համաձայնությունը, այսինքն` հայցվորը հենց ինքն է ի սկզբանե նան իր համաձայնությամբ վիճելի բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը ցանկացել գրանցել գրավի իրավունքով ծանրաբեռնված, որպիսի հանգամանքն անտեսվել է ինչպես «Վերաքննիչ դատարանի կողմից, այնպես էլ առհասարակ գնահատման առարկա չի դարձվել:
Տվյալ դեպքում տեղի է ունեցել հատուցելի գործարք, որի արդյունքում վիճելի բնակարանի նկատմամբ դադարել է Կոոպերատիվի սեփականության իրավունքը ն ծագել հայցվորի սեփականության իրավունքը, ինչի հիմքով էլ պահպանվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գրավի իրավունքը: Այլ կերպ ասած՝ տեղի է ունեցել գրավատուի փոփոխություն. Կոոպերատիվի փոխարեն գրավատուի տեղը զբաղեցրել է հայցվորը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Աստղիկ Հովիկյանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Վիճելի բնակարանն առանձին գույքային միավոր է ն Կոմիտեի կողմից գրանցված է առանձին ծածկագրի ներքո, երբեք գրավի կամ քաղաքացիաիրավական գործարքների առարկա կամ օբյեկտ չի հանդիսացել, ինչպես նան չի հանդիսացել Կոոպերատիվի սեփականությունը, հետնաբար դրա նկատմամբ չէր կարող գրանցվել «Արդշինինվեստբանկի» սեփականության իրավունքը:
Որպես Կոոպերատիվի անդամ անշարժ գույքի համար նախատեսված փայը վճարելուց հետո, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի ուժով ինքը ձեռք է բերել այն, հետնաբար գրավի իրավունքի պահպանման համար բացակայել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար պարտադիր նորմի դիսպոզիցիայով սահմանված սպառիչ դեպքերից որնէ մեկը, ինչից էլ հետնում է, որ գրավի իրավունքը պահպանվել չէր կարող:
Անշարժ գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով գրավի իրավունքն իր ուժը պահպանած չլինելու պայմաններում Կոմիտեն իրավասու չէր «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կատարել գրավի իրավունքի պետական գրանցում:
Վերոգրյալ հիմնավորումներով Աստղիկ Հովիկյանը խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
13 «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչի կողմից 26.01.2011
4
թվականին Կադաստրի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանմանն ուղղված թիվ 25-076 գրությամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում գրավադրված՝ քաղաք Երնան, Արաբկիր համայնք, Ռիգայի 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տարածքների, այդ թվում՝ կոոպերատիվի անդամ Աստղիկ Հովիկյանի անունով հաշվառված թիվ 20 բնակարանի նկատմամբ, որպես առանձին միավորներ, խնդրվել է կատարել սեփականության իրավունքի գրանցում, պայմանով, որ յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցվի ն պահպանվի բանկի'որպես գույքային իրավունքի իրավատեր, գրավի իրավունքը (հատոր 1-ին, գթ. 44).
2) Երնան քաղաքի Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ Աստղիկ Հովիկյանի անվամբ 02.02.2011 թվականին կատարվել է իրավունքների պետական գրանցում: Աստղիկ Հովիկյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցվել է 129.3քմ բնակելի տարածք, բաժնային սեփականության իրավունքով՝ 0,12464 հեկտար բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման ն սպասարկման հողամաս ն տրամադրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2763866 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 22-24).
3) Կոոպերատիվի նախագահ Արտակ Ավդալյանի ն Աստղիկ Հովիկյանի միջն 12.05.2011 թվականին, համաձայն 01.09.2010 (թվականին կայացած ընդհանուր ժողովի արձանագրության, կնքվել է «Հանձնման-ընդունման ակտ», ըստ որի՝ Կոոպերատիվի նախագահ Արտակ Ավդալյանը հանձնել է Երնան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 20 բնակարանը 129.3քմ մակերեսով Աստղիկ Հովիկյանին, որով հավաստվել է Աստղիկ Հովիկյանի փայի ետգնումը Կոոպերատիվից (հատոր 2-րդ, Գթ. 33).
4) «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը 03.02.2012 թվականին Կադաստրի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակի պետին ուղղված թիվ 05- 177 դիմումով, հաշվի առնելով, որ բազմաբնակարան շենքի բաժանման արդյունքում Աստղիկ Հովիկյանին, որպես կոոպերատիվի անդամի, սեփականության իրավունքով անցել է ՀՀ, քաղաք Երնան, Ռիգայի փողոց, թիվ 126/4 շենք, թիվ 20 բնակարան հասցեում գտնվող բնակարանը` պահպանելով բանկի գրավի իրավունքը, խնդրել է կատարել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքի փոփոխման պետական գրանցում նշված հասցեի նկատմամբ (վարչական վարույթի նյութեր, գ.թ. 143-144).
5) Բանկի դիմումի հիման վրա 08.02.2012 թվականին կատարվել է Աստղիկ Հովիկյանին սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցում, որի հիմքում դրվել է 19.11.2010 թվականի թիվ 4915 ն 29.06.2010 թվականի 2665 գրավի, հիփոթեքի պայմանագրերը (հատոր 1-ին, գ.թ. 12-13):
6) 18.08.2012 թվականի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» վկայականի համաձայն` 04.02.2002 թվականի հ 34/08, 30.04.2008 թվականի հ 217/08, 20.08.2008 թվականի հ 367/08, 14.05.2009 թվականի հ 2179, 15.10.2009 թվականի հ. 58/09, 25.12.2009 թվականի հ 74/09, 29.06.2010 թվականի հ 65/10 գրավի Ա հաջորդող գրավի պայմանագրերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա Երնան, Արաբկիր, Ռիգայի 126/4 շենք, թիվ 20 բնակարան հասցեի անշարժ գույքը՝ 129.3 քմ մակերեսով, սեփականության իրավունքով պատկանում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (հատոր 1-ին, գ.թ. 14-15):
7) Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.07.2014 թվականի թիվ 21072014-01-0161 վկայականի՝ Երնանի Ռիգայի փողոցի 126/4-րդ շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ անշարժ գույքի առուվաճառքի ն գրավի, հիպոթեքի 15.07.2014 թվականի թիվ 3767 պայմանագրի հիման վրա գրանցվել է Լուսինե Սամվելի Հակոբյանի ն Կարեն Ժորայի Անանյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: (հատոր 1-ին, գթ. 16-17):
5
8) Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 22.01.2016 թվականի թիվ 22012016-01-0101 վկայականի՝ Երնանի Ռիգայի փողոցի 126/4-րդ շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ նույն թվականի հունվարի 19-ի թիվ 76 առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Աղաբեկ Պետրոսի Ադամյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20-21):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, պայմանավորված բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի խախտում թուլ տալու հանգամանքով, ինչը, սակայն, հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ այն իրավական հարցադրմանը, թե կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կեքված հիփոթեքի պայմանագրի հիման վրա այդ անշարժ գույքից առանձեացված մեկ այլ ինքնուրույն գույքային միավորի եկատմամբ գրավառուի գրավի իրավունքի առկայությունը ճանաչելն ու գրաեցելե արդյո՞ք իրավաչափ է, ն այն արդյո՞ք կարող է հիմք հանդիսանալ այդ գույքային միավորի եկատմամբ գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգով նույն գրավառուի սեփականության իրավունքի գրանցում կատարելու համար' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը:
Սույն գործով վիճարկվում է ՀՀ, քաղաք Երնան, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի 20-րդ բնակարանի նկատմամբ կատարված Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումը, որի հիմքում դրված է՝ «Գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը» վերնագրով 249-րդ հոդվածը սահմանում է գրավառուի իրավունքը` իր պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու հնարավորություն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու հնարավորություն՝ նույն հոդվածով սահմանված պայմանների առկայության դեպքում:
Սույն գործով Բանկի դիմումի հիման վրա 08.02.2012 թվականին կատարվել է Աստղիկ Հովիկյանին սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցում: Այնուհետն «Նոր Շենք» բնակարանաշինարարական ոչ առնտրային կոոպերատիվին ն Աստղիկ Հովիկյանին ուղղված թիվ 08/9-496 բռնագանձման ծանուցմամբ Բանկը նշել է, որ վարկառու կոոպերատիվի կողմից թույլ են տրվել վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտումներ ն նշված խախտումները հիմք են տալիս ներկայացնելու գրավի առարկաների բռնագանձման ծանուցում` առանց դատարան դիմելու գրավի առարկայի արժեքից Բանկի պահանջի բավարարում ստանալու համար:
Այս ամենին հետնել է նույն բնակարանի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքի գրանցման կատարումը՝ հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով
6
սահմանված գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ վիճարկվող հասցեի նկատմամբ 08.02.2012 թվականին կատարված Բանկի գրավի իրավունքի պետական գրանցման իրավաչափության հարցին: Այսպես՝
ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կոոպերատիվ է համարվում քաղաքացիների ն իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական ն այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կոոպերատիվի սեփականության ներքո գտնվող գույքը, կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան, բաժանվում է նրա անդամների փայերի: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կոոպերատիվի անդամը պարտավոր է մինչն կոոպերատիվի գրանցումն ամբողջությամբ մուծել փայավճարը, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կոոպերատիվի անդամն իրավունք ունի դուրս գալ կոոպերատիվից: Այդ դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի դրան համապատասխան գույք, ինչպես նան կատարվեն կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ:
Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում կամ այլ գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց ե կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոռպերատիվի անդամը ն փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:
Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոոպերատիվ է համարվում քաղաքացիների ն իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական ն այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը:
Կոոպերատիվ սեփականություեն ի սկզբանե առաջանում է կոոպերատիվ կազմակերպություն ստեղծելու նպատակ ունեցող սուբյեկտների գույքի որոշակի մասի միավորման հիման վրա: Կոոպերատիվի անդամ դառնալու ցանկություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հրաժարվում է իր ունեցվածքի որոշակի մասի սեփականության իրավունքից, այն հանձնում է կազմակերպությանը որպես փայավճար՝ նրա անդամը դառնալու, գործունեությանը մասնակցելու կամ գործունեության արդյունքներից օգտվելու համար: Այլ կերպ ասած՝ կոոպերատիվի գործունեության նյութական հիմքը նրա սեփականություն կազմող գույքն է, որը կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան բաժանվում է փայերի:
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր կոոպերատիվ հանդիսանում է այն գույքի սեփականատերը, որը նրան է հանձնվում անդամների կողմից որպես փայավճար ն այն գույքի սեփականատերը, որն արտադրում կամ ձեռք է բերում իր գործունեությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր կոոպերատիվ ինքնուրույն սեփականատեր է ն ոչ ոք իրավասու չէ նրան զրկել սեփական գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքից կամ սահմանափակել այդ իրավունքը:
7
Բնակարանային-շինարարական ընկերության, որպես սեփականության իրավունքի ինքնուրույն սուբյեկտի սեփականութունն է հանդիսանում այն օբյեկտը, որը կառուցվում է կոոպերատիվի մեջ միավորված անդամների փայավճարների հաշվին, ինչպես նան այն դրամական գումարները, որոնք ներդրվում են ընդհանուր օգտագործման գույքի պահպանության անհրաժեշտ ծախսերը կատարելու համար: «Կոոպերատիվի այն անդամները, ովքեր լրիվ մուծել են փայը բնակարանի կամ իրենց օգտագործման տրված այլ շինության կամ տեղի համար, ձեռք են բերում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք: Հարկ է նան ընդգծել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը 172-րդ հոդվածով ամրագրել է սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը, մասնավորապես` նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը ն փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բնակարանային կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու դեպքում կոոպերատիվի կողմից վերջինիս տրամադրված բնակարանը բաժանվում է ամբողջական գուքից ն օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր՝ իրեն անհատականացնող տվյալներով հանդերձ:
Միննույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոոպերատիվը, որպես սեփականության իրավունքի ինքնուրույն սուբյեկտ, կարող է իր պարտավորությունների կատարումը երաշխավորելու նպատակով գրավադրել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի հիմքով այդ անշարժ գույքից առանձնացված մեկ այլ՝ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ նս գրավառուի գրավի իրավունքի առկայության ն այդ իրավունքի պետական գրանցման ենթակա լինելու իրավական հնարավորության հարցին (տե՛ս, Նունե Վարդանյանն ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ «Արդշինեբաեկ» ՓԲԸ, Հասմիկ Ավդալյան թիվ ՎԴ/12483/05/8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 0102.2023 թվականի որոշումը):
Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուն (պարտատիրոջ հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նան օրենքի հիման վրա՝ դրանում նշված հանգամանքների երնան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:
8
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի ն 226-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետնում է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում ն իրավական արժնորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետնյալ առանձնահատկությունները.
«բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի ն յուրաքանչյուրի պյարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),
«հետնելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1ԼԼին կետ) (տե'ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե գրավի առարկան ոչնչացել կամ վնասվել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:
Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը ն կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ պետական գրանցումն ընդգրկում է՝ (...) օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը (...):
9
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ եթե օրենքով կամ հիփոթեքի պայմանագրով այլ բան նախատեսված չէ, հիփոթեքի պայմանագրի հիման վրա գրավի իրավունք գրանցելու հետ միաժամանակ գրանցվում է նան սեփականատիրոջ կողմից գրավի առարկայի տնօրինման սահմանափակումը, որի՝ գործողության ընթացքում առանց գրավառուի համաձայնության դրան հակասող որնէ իրավունք կամ հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի բաժանում կամ այլ միավորի հետ միավորում չի կարող գրանցվել:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ գրանցված հիփոթեքի առարկան օրենքով սահմանված կարգով փոխարինվում է այլ անշարժ գույքով, գրավառուի ներկայացմամբ հիփոթեքի առարկայի փոխարինման մասին համաձայնագրի հիման վրա այդ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման հետ միաժամանակ դադարեցվում է հիփոթեքի նախկին առարկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը:
Անդրադառնալով վերոշարադրյալ հոդվածների վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի պայմանագիրը կնքվում է որպես պարտատիրոջ հանդեպ ունեցած հիմնական պարտավորության կատարման ապահովման միջոց, որի հիման վրա գրավադրված գույքի միջոցով երաշխավորվում է հիմնական պարտավորության կատարումը:
Գրավի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելու հանգամանքը չի դադարեցնում այդ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը: Այն պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի: Նման դեպքերում գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը ն կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: Ընդ որում, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Բացի այդ, հիփոթեքի պայմանագրի հիման վրա միաժամանակ կատարվում են գրավի իրավունքի, ինչպես նան սեփականատիրոջ կողմից գրավի առարկայի տնօրինման սահմանափակման պետական գրանցումներ: Ընդ որում, գրավի առարկայի տնօրինման սահմանափակումը, ի թիվս այլնի, ենթադրում է առանց գրավառուի համաձայնության անշարժ գույքը առանձին գույքային միավորների բաժանելու արգելք:
Միաժամանակ օրենսդրությամբ սահմանվում է հիփոթեքի առարկայի` այլ անշարժ գույքով փոխարինելու հնարավորություն, որպիսի դեպքում կնքվում է հիփոթեքի առարկայի փոխարինման մասին համաձայնագիր, որի հիման վրա էլ նոր գույքի նկատմամբ կարող է կատարվել գրավի խիրավունքի պետական գրանցում համապատասխանաբար դադարեցնելով հիփոթեքի նախկին առարկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը:
Այսինքն, վերոգրյալ կարգավորումները նս մեկ անգամ հավաստում են գրավի՝ որպես «հետնելու իրավունքի» բնույթի մասին այնքանով, որքանով գրավառուն պահպանում է գրավի առարկայի նկատմամբ իր իրավունքները նույնիսկ գրավի առարկայի օտարման կամ այն փոխարինելու դեպքում, որով պայմանավորված էլ չի թույլատրվում առանց գրավառուի համաձայնության գրանցել գրավի իրավունքին հակասող որնէ իրավունք կամ անշարժ գույքի միավորի բաժանում կամ այլ միավորի միավորում:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի՝ որպես «հետնելու իրավունքի» էությունը հանգում է նրան, որ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը պահպանում
10
է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի, որի դեպքում գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը՝' նռ կրոմ նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: Նշվածը, սակայն, վերաբերելի չէ այն դեպքերին, երբ կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող ն կոոպերատիվի պարտավորությունների համար գրավադրված գույքից կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու հետնանքով վերջինիս տրամադրված բնակարանը բաժանվում է ամբողջական գույքից ն օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր՝ իրեն անհատականացնող տվյալներով հանդերձ: Նկարագրված դեպքում կոոպերատիվի անդամի կողմից մուծված փայավճարի գումարը կոոպերատիվի կողմից պետք է ուղղվի գրավով երաշխավորված պարտավորության համապատասխան մասի մարմանը, իսկ ամբողջական գույքից բաժանված բնակարանը փայավճարի գումարը մուծած կոոպերատիվի անդամին պետք է փոխանցվի առանց գրավի իրավունքով ծանրաբեռնված լինելու: Այլ կերպ ասած, կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու ւ ամբողջական գույքից բաժանվելու արդյունքում վերջինիս որպես սեփականություն հատկացված բնակարանը չի կարող հանդիսանալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա ն այդ պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ անշարժ գույքից առանձնացված մեկ այլ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ նս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու ն այդ իրավունքը գրանցելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը հիմնավորվել է նան ներքոշարադրյալ իրավակարգավորումների վերլուծություններով:
Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Գրավի պայմանագիրը ն դրա ձնը» վերտառությամբ 234-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
Նույն հոդվածի 3-րդ ն 4-րդ կետերի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ գրավի իրավունքը՝ պետական գրանցման: Նույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից: (...):
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքերում՝ նան այդ գլխով սահմանված փաստաթղթերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են իրավունքի պետական գրանցման համար դիմող անձինք, (...):
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գրավի իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացող իրավահաստատող փաստաթուղթն առաջին հերթին գրավի պայմանագիրն է: Այսինքն՝ գույքի նկատմամբ անձի գրավի իրավունքի պետական գրանցումը կարող է իրականացվել բացառապես այդ գույքի
11
վերաբերյալ կնքված գրավի պայմանագրի հիման վրա: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ տեղի է ունեցել գրավի առարկայի փոփոխություն, ապա գրավի նոր առարկայի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը կարող է գրանցվել գրավի առարկայի փոփոխության համաձայնագրի հիման վրա (տես, Նունե Վարդանյանն ըեդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ աեձ «Արդշինեբաեկ» ՓԲԸ, Հասմիկ Ավդալյան թիվ ՎԴ/12483/05/8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 0102.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման համար անհրաժեշտ են համապատասխան փաստական ն իրավական հիմքեր, ընդ որում՝ կախված կոնկրետ իրավիճակից, գույքի նկատմամբ գրավի իրավունքը կարող է գրանցվել կա՛մ գրավի պայմանագրի, կա՛մ գրավի առարկայի փոփոխության համաձայնագրի հիման վրա:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Աստղիկ Հովիկյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Երնանի Ռիգայի փողոցի 126/4 շենքի թիվ 20 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 04.02.2008 թվականի թիվ 34/08, 30.04.2008 թվականի թիվ 217/08, 20.08.2008 թվականի թիվ 367/08, 14.05.2009 թվականի թիվ 21/9, 15.10.2009 թվականի թիվ 58/09, 25.12.2009 թվականի թիվ 74/09, 29.06.2010 թվականի թիվ 6510 գրավի ն հաջորդ գրավի պայմանագրերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա կատարված Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը 18.02.2020 թվականի վճռով հայցը բավարարել|լ3է այն պատճառաբանությամբ, որ հայցվորը խնդրո առարկա հանդիսացող անշարժ գույքի՝ որպես առանձին գույքային միավորի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել Կոոպերատիվից, որը վճարած փայի դիմաց Ռիգայի փող. 126/42. թիվ 20 բնակարանը սեփականության իրավունքով փոխանցել է Կոոպերատիվի անդամ հանդիսացող սույն վարչական գործով հայցվոր Աստղիկ Հովիկյանին:
Դատարանն արձանագրել է, որ քանի որ հայցվորը խնդրո առարկա հանդիսացող անշարժ գույքը որպես Կոոպերատիվի անդամ փայն ամբողջությամբ մուծելուց հետո ձեռք է բերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, հետնաբար գրավի իրավունքի պահպանման համար բացակայել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար պարտադիր՝ նորմի դիսպոզիցիայով սահմանված սպառիչ դեպքերից (գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարել, համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնել) որնէ մեկը, ինչից էլ բխում է, որ գրավի իրավունքը պահպանվել չէր կարող: Դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ հայցվոր Աստղիկ Հովիկյանի կողմից 02.02.2011 թվականին Ռիգայի փողոց 126/4 շենք, թիվ 20 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու ժամանակ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության գրավի իրավունքը չի պահպանվել, որպիսի պայմաններում Կոմիտեն իրավասու չէր «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կատարելու գրավի իրավունքի փոփոխման պետական գրանցում:
Վերաքննիչ դատարանի 18.06.2021 թվականի որոշմամբ Բանկի ն Կոմիտեի վերաքննիչ բողոքները մերժվել են, Ա Դատարանի 18.02.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ այն
12
պատճառաբանությամբ, որ նկատի ունենալով, որ 11.02.2012 թվականի Կոմիտեի կողմից Երնանի Ռիգայի փողոցի 126/4-րդ շենքի թիվ 20 բնակարանի, որպես առանձին գույքային միավորի, նկատմամբ կատարվել է հայցվորի սեփականության իրավունքի պետական գրանցում, ապա այդ գրանցումը (վարչական ակտը) անվավեր ճանաչված, կամ դրա առ ոչինչ լինելը ճանաչված չլինելու պայմաններում, պետք է փաստել, որ համապատասխան չափով փայը հայցվորի կողմից վճարված լինելու իրողությունն անհերքելի է: Այլ կերպ՝ քանի որ կոոպերատիվի անդամը համապատասխան գույքի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերում փայի վճարման արդյունքում, ապա վիճահարույց գույքի նկատմամբ հայցվորի անվամբ սեփականության իրավունք, գրանցված լինելու պայմաններում իրավաբանական կանխավարկածը հանգում է նրան, որ հայցվորի կողմից փայավճարը կատարվել է ամբողջությամբ:
Վկայակոչված հետնության հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ սույն վեճի շրջանակներում որնէ առանցքային նշանակություն չունեն վերաքննիչ բողոքներում մատնանշված փաստարկներն առ այն, որ Դատարանը պարտավոր էր հատկապես պարզել հայցվորի կողմից փայավճարն ամբողջությամբ վճարված լինելու կամ չլինելու հանգամանքը, քանի որ հայցվորի ն Կոոպերատիվի միջն վիճահարույց անշարժ գույքը հանձնելու վերաբերյա՝։ փաստաթուղթ կազմված լինելու իսկ այնուհետն հայցվորի անվամբ սեփականության իրավունք գրանցված լինելու ն այդ վարչական ակտը վերացված չլինելու պայմաններում, գործում է այդ վարչական ակտի իրավաչափության, հետնապես նան հայցվորի կողմից փայավճարն ամբողջությամբ վճարված լինելու փաստի ապացուցված լինելու իրավաբանական անհերքելի կանխավարկածը:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորը, որպես Կոոպերատիվի անդամ, փայն ամբողջությամբ մուծելուց հետո վիճահարույց անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով, հետնաբար գրավի իրավունքի պահպանման համար բացակայել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի կի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/4591/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
