Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/6329/05/12
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/6329/05/12

Վճռաբեկ դատարանՎԴ/6329/05/1222 ապրիլի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով (Նատալի Ֆարմե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` Հանձնաժողովի 11.06.2012 թվականի թիվ 277-Ա որոշումը մասնակիորեն` Ընկերությանը վերաբերելի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 15-րդ, 16-րդ, 21-րդ կետերի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` Ընկերությանը վերաբերելի 3-րդ, 4-րդ, 7-րդ

Ամբողջ Տեքստ

շշ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/6329/05/12

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

Դատավորներ`

Ք. Մկոյան

Գ. Ղարիբյան

Վարչական գործ թիվ ՎԴ/6329/05/12

2016թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով (Նատալի Ֆարմե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` Հանձնաժողովի 11.06.2012 թվականի թիվ 277-Ա որոշումը մասնակիորեն` Ընկերությանը վերաբերելի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 15-րդ, 16-րդ, 21-րդ կետերի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` Ընկերությանը վերաբերելի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 15-րդ, 16-րդ, 21-րդ կետերի մասով, անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.06.2012 թվականի թիվ 277-Ա որոշումը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 20.02.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.10.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.02.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հանձնաժողովը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 36-րդ հոդվածները, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ հոդվածները, 37-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 1-ին մասի (բե կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 27-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 1-ին մասը, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (բե ենթակետը, 2-րդ կետի (բե ենթակետը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքի հիմքերն ու դրանց հիմնավորումները` անհիմն կերպով հաստատված համարելով, որ Ընկերության գործողությունների հետևանքով (Սզնիե ՍՊԸ-ն դուրս է մղվել շուկայից: Մինչդեռ Հանձնաժողովի 11.06.2012 թվականի թիվ 277-Ա որոշման մեջ արձանագրված փաստերի համաձայն` (Սզնիե ՍՊԸ-ն շարունակել է իր բնականոն տնտեսական գործունեությունը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթին մասնակից չեն դարձվել (Ռուսֆարմե, (Էդգանիե,

(Մեգի

էլե

և

(Կամելիաե

սահմանափակ

պատասխանատվությամբ

ընկերությունները, և չեն պարզվել գնումների գործընթացում վերջիններիս կողմից դրսևորած վարքի պատճառները, ինչը բացահայտելու պարագայում կհաստատվեր, որ գնումների գործընթացում եղած բացթողումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ու կհերքվեր հակամրցակցային համաձայնության առկայությունը:

Վերաքննիչ

դատարանը

Հանձնաժողովի

հայեցողական

լիազորությունների

կիրառությունը չի գնահատել (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքով նախատեսված չափանիշների լույսի ներքո` չպարզելով երեք առանձին իրավախախտումների

համար

առաջադրված

տուգանքների

չափի

վերաբերյալ

Հանձնաժողովի դրսևորած հայեցողական վարչարարության իրավաչափությունը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Հանձնաժողովի կողմից վարչական վարույթն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, վարչական վարույթի ընթացքում ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ և բավարար ապացույցները, Հանձնաժողովն ապահովել է գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը և բացահայտումը: Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից գնահատվել են գործում առկա բոլոր ապացույցները, պարզվել են գործի համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները,

3

հիմնավորվել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 08.10.2015 թվականի որոշումը հիմնավոր է և կայացվել է գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Հանձնաժողովի 11.06.2012 թվականի (Պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքների և մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասինե թիվ 277-Ա որոշման համաձայն` Հանձնաժողովը որոշել է. ((...) 3. Ընկերության կողմից (Սզնիե ընկերության մասնակցությամբ պետական գնումների շրջանակներում հայտարարված մրցույթներում 2009-2010 թվականների

ընթացքում

ցեֆտրիաքսոն

դեղը

մրցույթը

հայտարարած

բուժհաստատություններին անվճար կարգով տրամադրելու կամ դեղի` ինքնարժեքից ցածր գնային առաջարկ ներկայացնելու գործողությունները համարել գերիշխող դիրքի չարաշահում: 4. Ընկերություն նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակել տուգանք` քսան միլիոն ՀՀ դրամի չափով: (...) 7. (Պետական գնումների շրջանակներում ձեռքբերվող դեղեր, բժշկական պարագաներ, նյութեր, հատուկ սարքեր և սարքավորումներե ապրանքային շուկայում Ընկերության և (Եվրոֆարմե, (Ռուսֆարմե, (Էդգանիե, (Մեգի էլե, (Ամիկուսե և (Կամելիաե ընկերություններից յուրաքանչյուրի միջև 2009 և 2010 թվականների ընթացքում պետական գնումների շրջանակներում հայտարարված մրցակցային բանակցություններում

հաղթողի

վերաբերյալ

նախապես

ձեռք

բերված

պայմանավորվածությունը,

որի

արդյունքում

տեղի

է

ունեցել

մրցակցության

սահմանափակում և պետական բյուջեի միջոցների վատնում, համարել հակամրցակցային համաձայնություն: 8. Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար Ընկերության նկատմամբ նշանակել տուգանք տասնհինգ միլիոն դրամի չափով: (...) 15. Ընկերության և բուժհաստատությունների միջև 2010 թվականին (Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ մրցույթների արդյունքում կնքվող պայմանագրերից էականորեն տարբերվող պայմաններով պայմանագրեր կնքելը և դրանց հիման վրա մատակարարում իրականացնելը որակել որպես հակամրցակցային համաձայնություն: 16. Բուժհաստատությունների հետ հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար Ընկերության նկատմամբ նշանակել տուգանք` տասնհինգ միլիոն ՀՀ դրամի չափով: (...) 21. Հանձնարարել Ընկերությանը` հետագայում բացառել օրենքի խախտումները, 3-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել նույն որոշման 4-րդ, 8-րդ և 16-րդ կետերով սահմանված տուգանքների վճարումը հավաստող տեղեկատվություն (...)ե (հատոր 1-ին, գ.թ. 103-123):

2. Հանձնաժողովի 11.06.2012 թվականի (Պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքների և մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասինե թիվ 277-Ա որոշման համաձայն`

- (Ցեֆտրիաքսոն դեղ և դրա համարժեքներե ապրանքային շուկայում Ընկերության գործողությունները որպես գերիշխող դիրքի չարաշահում որակելու համար Հանձնաժողովը վկայակոչել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (26.12.2008 թվականից մինչև 12.04.2011 թվականը)` (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի (աե, (բե, (էե, (ըե, (թե կետերը: Ըստ Հանձնաժողովի` Ընկերությունը, ունենալով գերիշխող դիրք (Ցեֆտրիաքսոն դեղ և դրա համարժեքներե ապրանքային շուկայում, 2009-2010 թվականների ընթացքում չարաշահել է իր գերիշխող դիրքը` պետական բուժհաստատությունների կողմից հայտարարված մրցույթներում ցեֆտրիաքսոն դեղի գծով ներկայացնելով դեղի ձեռքբերման ինքնարժեքից ցածր գնային առաջարկներ, ինչպես նաև նվիրատվություններ կատարելով ցեֆտրիաքսոն

4

դեղի գծով պահանջարկ ունեցող բուժհաստատություններին` նպատակ է հետապնդել միայնակ բավարարելու ցեֆտրիաքսոն դեղի գծով շուկայում գոյություն ունեցող պահանջարկը` (Սզնիե ընկերության կողմից իր ապրանքն իրացնելու հնարավորությունը բացառելու կամ սահմանափակելու համար (հատոր 1-ին, գ.թ. 108):

- (Պետական գնումների շրջանակներում ձեռքբերվող դեղեր, բժշկական պարագաներ, նյութեր, հատուկ սարքեր և սարքավորումներե ապրանքային շուկայում Ընկերության և մի շարք տնտեսվարող սուբյեկտների միջև 2009 և 2010 թվականների ընթացքում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը որպես հակամրցակցային համաձայնություն որակելու համար Հանձնաժողովը վկայակոչել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի (զե և (ըե կետերը: Ըստ Հանձնաժողովի` Ընկերությունը մի կողմից և (Եվրոֆարմե, (Ռուսֆարմե, (էդգանիե, (Մեգի էլե, (Ամիկուսե և (Կամելիաե ընկերություններն առանձին-առանձին մյուս կողմից 2009 և 2010 թվականների ընթացքում պետական գնումների շրջանակներում հայտարարված մրցակցային բանակցություններում եկել են հակամրցակցային համաձայնության առ այն, որ նշված մրցույթներում մշտապես հաղթող ճանաչվի Ընկերությունը, ինչի արդյունքում տեղի է ունեցել մրցակցության սահմանափակում և պետական բյուջեի միջոցների վատնում, քանի որ ձևական մրցույթներ կազմակերպելու միջոցով Ընկերությունը հնարավորություն է ունեցել շուկայականից էականորեն տարբերվող գներով իրացնելու իր ապրանքը, ինչը տեղի չէր ունենա բուժհաստատությունների կողմից հայտարարված մրցակցային բանակցությունների շուրջ հակամրցակցային համաձայնության չգալու դեպքում (հատոր 1-ին, գ.թ. 116-117):

- Ընկերության և մի շարք բժշկական հաստատությունների միջև 2010 թվականին (Գնումների մասինե ՀՀ օրենքի խախտմամբ պայմանագրեր կնքելը և դրանց հիման վրա մատակարարում իրականացնելը որպես հակամրցակցային համաձայնություն որակելու համար Հանձնաժողովը վկայակոչել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի (դե, (էե և (ըե կետերը: Ըստ Հանձնաժողովի` Ընկերության և բուժհաստատություններից յուրաքանչյուրի միջև առանձին կայացել է հակամրցակցային համաձայնություն, որը հանգեցրել է մրցակցության սահմանափակմանը դեղերի և բժշկական պարագաների իրացման շուկայում: Բուժհաստատությունների կողմից մրցույթ չի հայտարարվել, որն էլ հնարավորություն է տվել բուժհաստատություններից յուրաքանչյուրին և Ընկերությանը գալու հակամրցակցային համաձայնության և գնման առարկայի վերաբերյալ կնքելու

արտամրցութային

պայմանագիր`

մրցույթի

արդյունքում

հաղթող

կազմակերպության հետ սովորաբար կնքվող պայմանագրերից էականորեն տարբերվող պայմաններով: Ընդ որում, մրցույթի դեպքում Ընկերությունը նման գնային առաջարկների պայմաններում չէր հաղթի և չէր կարող իրացնել ապրանքը շուկայականից թանկ գներով (հատոր 1-ին, գ.թ. 120-121):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հակամրցակային համաձայնությունների կնքման և գերիշխող դիրքի չարաշահման դեպքում տնտեսվարող սուբյեկտներին

պատասխանատվության

ենթարկելու,

ինչպես

նաև

վարչական

մարմիններին

վերապահված

հայեցողական

լիազորությունների

իրականացման

առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ

5

գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ, 36-րդ հոդվածների, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 4-րդ, 6-րդ, 37-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հակամրցակային համաձայնությունների կնքման և գերիշխող դիրքի չարաշահման դեպքում տնտեսվարող սուբյեկտներին (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու իրավական և փաստական հիմքերին, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու բնագավառում (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքով Հանձնաժողովին վերապահված հայեցողական լիազորությունների կիրառման ընդհանուր սահմաններին և հատուկ չափանիշներին:

ա) 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` (...) Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը: 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 33.1-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են (...): (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

(Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:

(Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն` ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը,

6

տնտեսվարող սուբյեկտների միավորումների կողմից ընդունված որոշումները (...), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`

ա) իրացման կամ ձեռքբերման խտրական և (կամ) տարբերակված գների սահմանմանը.

բ) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը (...).

գ) շուկայի բաժանմանը տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, իրացնողների կամ ձեռքբերողների խմբերի կամ այլ եղանակով.

դ) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն, որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.

ե) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը, եթե դրանք նպատակաուղղված են այլ տնտեսվարող սուբյեկտի շուկայից դուրս մղմանը.

զ) մրցույթների կամ աճուրդների պայմանների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը).

է) այնպիսի պայմանների առաջարկմանը կամ կիրառմանը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ.

ը) այլ տնտեսվարող սուբյեկտների առևտրի կամ արտադրության արդիականացման կամ զարգացման կամ ներդրումների սահմանափակմանը.

թ)

պայմանագրի

կողմին,

ներառյալ

առևտրի

օբյեկտներին,

լրացուցիչ

պարտավորությունների պարտադրմանը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

ժ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծմանը կամ պահպանմանը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`

ա) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.

բ) այդ մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` նույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունները կամ վարքագիծը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արգելվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (...) չարաշահումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գերիշխող դիրքի չարաշահում է համարվում`

ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական և (կամ) տարբերակված գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.

բ) այլ տնտեսվարող սուբյեկտի առևտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը.

7

գ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը կամ պահպանումը.

դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառումը.

ե)

պայմանագրի

կողմին,

ներառյալ

առևտրի

օբյեկտներին,

լրացուցիչ

պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

զ) տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը.

է) այլ տնտեսվարող սուբյեկտի շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.

ը) այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսվարող սուբյեկտներին.

թ) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփոխումը կամ պահպանումը, եթե դրանք նպատակաուղղված են մրցակցության սահմանափակմանը:

(Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման նպատակով ստեղծվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմին` Հանձնաժողով:

(Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի (աե և (զե կետերի համաձայն` Հանձնաժողովն իրավունք ունի ընդունելու որոշումներ նույն օրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների (...) վերաբերյալ, տալու նախազգուշացում`

խախտումները

շտկելու

և

(կամ)

հետագայում

բացառելու

հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու և տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ:

(Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

(Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից նույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) պատմությունը: Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նաև նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, խառը):

(Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները (...) կրում են

8

պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`

հակամրցակցային

համաձայնություն

կնքելու

(կայացնելու,

այդ

համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամ (...): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով (...):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության երաշխավորումը` որպես սահմանադրական կարգի հիմունք, ելակետային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հարաբերությունների

կանոնակարգման

համար:

Տնտեսական

գործունեության

ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքն է և շուկայական տնտեսական հարաբերությունների ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալը: Միաժամանակ ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ. այն ենթակա է սահմանափակման` ազատ տնտեսական մրցակցության ապահովման նպատակից ելնելով: Հետևաբար նշված երկու իրավական սկզբունքների` տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել շուկայական հարաբերությունների վրա խարսխված արդյունավետ տնտեսական համակարգի ձևավորմանն ու կայուն զարգացմանը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ շուկայական տնտեսության պայմաններում մրցակցային միջավայրի կառուցումն այն հիմնական ուղիներից մեկն է, որով պետությունը կարողանում է բարձրացնել հասարակության բարեկեցությունը. տվյալ ոլորտում պետությունը պետք է հետամուտ լինի ինչպես ազատ տնտեսական մրցակցության գոյության համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը, այնպես էլ տնտեսությանը վնաս հասցնող գործողությունների կանխարգելմանը:

(Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ նշված

օրենքի

իրավակարգավորումները

նպատակաուղղված

են

Հայաստանի

Հանրապետությունում ազատ տնտեսական մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության բնականոն կենսագործունեության ապահովմանը և տարածվում են տնտեսվարող սուբյեկտների այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռնարկատիրական գործունեության բնագավառում մրցակցությունն ամենաընդհանուր ձևով կարելի է բնորոշել որպես տնտեսվարող սուբյեկտների միջև մրցություն` ապրանքների (ծառայությունների) արտադրության և իրացման լավագույն պայմաններով հնարավորինս առավելագույն շահույթ ստանալու նպատակին հասնելու համար: Տնտեսական մրցակցության օրենսդրական բնորոշումը տրված է (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում, ըստ որի` մրցակցությունը ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեությունն է, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը, առաջնորդվելով ազատ տնտեսական մրցակցության համար անհրաժեշտ պայմանների ապահովման նկատառումներով, սահմանել է, որ

9

հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը), ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքը չարաշահելն արգելվում են: Ավելին` օրենսդիրը (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է, որ տնտեսվարող սուբյեկտներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում նշված օրենքի պահանջները խախտելու համար և նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսել է նույն օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցները` նախազգուշացում կամ տուգանք: Բացի այդ, (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում օրենսդիրը հստակ սահմանել է հակամրցակցային համաձայնություն կնքելու, ինչպես նաև գերիշխող դիրքի չարաշահման համար Հանձնաժողովի` որպես տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնող պետական մարմնի կողմից նշանակվող տուգանքի չափը, որը կազմում է 5.000.000 ՀՀ դրամից մինչև 200.000.000 ՀՀ դրամ: Փաստորեն, շուկայական տնտեսության պայմաններում մրցակցության ազատության երաշխավորման անհրաժեշտությունից ելնելով` օրենսդիրն արգելել է հակամրցակցային համաձայնությունների, այսինքն` այնպիսի համաձայնությունների կնքումը (կայացումը), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը: Օրենսդիրը սահմանել է նաև հակամրցակցային համաձայնությունների կնքման (կայացման) եղանակները. դրանք են`

1. տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված գործարքները,

2. տնտեսվարող սուբյեկտների համաձայնությունները,

3. տնտեսվարող սուբյեկտների ուղղակիորեն համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը,

4. տնտեսվարող սուբյեկտների անուղղակիորեն համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը,

5. տնտեսվարող սուբյեկտների միավորումների կողմից ընդունված որոշումները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 5-րդ

հոդվածի

2-րդ

մասում

օրենսդիրը

սահմանել

է

հակամրցակցային

համաձայնությունների առարկան` նախատեսելով այն գործողությունների սպառիչ ցանկը, որոնց վերաբերյալ կարող են կնքվել (կայացվել) օրենքով արգելված հակամրցակցային համաձայնությունները:

Հետևաբար

հակամրցակցային

համաձայնություն

կնքելու

(կայացնելու) համար որևէ տնտեսվարող սուբյեկտի պատասխանատվության ենթարկելու յուրաքանչյուր դեպքում Հանձնաժողովը պարտավոր է պարզել, թե օրենքով նախատեսված կոնկրետ ինչ եղանակով և կոնկրետ ինչ գործողության վերաբերյալ է կնքվել տվյալ հակամրցակցային համաձայնությունը և ցույց տալ այն փաստական տվյալները կամ թույլատրելի այն ապացույցները, որոնք հիմք են տնտեսվարող սուբյեկտի կատարած կոնկրետ գործողությունը կամ վարքագիծը որպես հակամրցակցային համաձայնության կնքում (կայացում) որակելու համար: Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով հակամրցակցային համաձայնությունը կարող է ապացուցված համարվել միայն այն դեպքում, եթե այդ մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` նույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունները կամ վարքագիծը, և եթե առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ, այդ թվում` գրավոր ապացույց, տեսագրություն, ձայնագրություն կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը նախատեսել է այն գործողությունների

10

սպառիչ ցանկը, որոնց կատարումը կարող է որակվել որպես օրենքով արգելված գերիշխող դիրքի չարաշահում: Հետևաբար գերիշխող դիրքի չարաշահման համար որևէ տնտեսվարող սուբյեկտի պատասխանատվության ենթարկելու յուրաքանչյուր դեպքում Հանձնաժողովը պարտավոր է պարզել, թե օրենքով նախատեսված` գերիշխող դիրքի չարաշահման կոնկրետ ինչ գործողություն է կատարել տվյալ տնտեսվարող սուբյեկտը, և ցույց տալ այն փաստական հիմնավորումները, որոնք հիմք են այդ տնտեսվարող սուբյեկտի կատարած կոնկրետ գործողությունը կամ վարքագիծը որպես գերիշխող դիրքի չարաշահում որակելու համար: Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է մասնակիորեն` 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 15-րդ, 16-րդ, 21-րդ կետերի մասով, անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.06.2012 թվականի թիվ 277-Ա որոշումը: Նշված վարչական ակտի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

- Հանձնաժողովի 11.06.2012 թվականի թիվ 277-Ա որոշման 3-րդ կետով (Ցեֆտրիաքսոն դեղ և դրա համարժեքներե ապրանքային շուկայում 2009-2010 թվականների ընթացքում Ընկերության կատարած որոշակի գործողությունները ճանաչվել են որպես գերիշխող դիրքի չարաշահում, իսկ 4-րդ կետով Ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի նշված չարաշահման համար նշանակվել է տուգանք` 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամի չափով,

- Հանձնաժողովի 11.06.2012 թվականի թիվ 277-Ա որոշման 7-րդ կետով (Պետական գնումների շրջանակներում ձեռքբերվող դեղեր, բժշկական պարագաներ, նյութեր, հատուկ սարքեր և սարքավորումներե ապրանքային շուկայում Ընկերության և մի շարք տնտեսվարող սուբյեկտների միջև 2009 և 2010 թվականների ընթացքում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը ճանաչվել է որպես հակամրցակցային համաձայնություն, իսկ 8-րդ կետով այդ հակամրցակցային համաձայնությունը կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք` 15.000.000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով,

- Հանձնաժողովի 11.06.2012 թվականի թիվ 277-Ա որոշման 15-րդ կետով Ընկերության և մի շարք բժշկական հաստատությունների միջև 2010 թվականին (Գնումների մասինե ՀՀ օրենքի խախտմամբ պայմանագրեր կնքելը և դրանց հիման վրա մատակարարում իրականացնելը ճանաչվել են որպես հակամրցակցային համաձայնություն, իսկ 16-րդ կետով այդ հակամրցակցային համաձայնությունը (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք` 15.000.000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով,

- Հանձնաժողովի 11.06.2012 թվականի թիվ 277-Ա որոշման 21-րդ կետով Ընկերությանը հանձնարարվել է հետագայում բացառել օրենքի խախտումները, 3-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել նույն որոշման 4-րդ, 8-րդ և 16-րդ կետերով սահմանված տուգանքների վճարումը հավաստող տեղեկատվություն:

Դատարանը, մերժելով Ընկերության հայցը, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում առկա չեն վարչական ակտը վիճարկվող մասերով վերացնելու համար (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված իրավական հիմքերը, քանի որ Հանձնաժողովը 11.06.2012 թվականի թիվ 277-Ա որոշմամբ իրավաչափորեն է Ընկերությանը ենթարկել պատասխանատվության:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, գտել է, որ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, վարչական վարույթի ընթացքում ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ և բավարար ապացույցները` ապահովելով գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը և բացահայտումը: Ինչ վերաբերում է Հանձնաժողովի 11.06.2012 թվականի թիվ 277-Ա որոշմամբ Ընկերության նկատմամբ տուգանքի նշանակման իրավաչափության խնդրին, ապա Վերաքննիչ դատարանը նշել է, որ ((...) վիճարկվող որոշմամբ Ընկերության նկատմամբ

11

կիրառված պատասխանատվության միջոցի և դրա չափի ընտրության հիմնավորումներն արդարացի են և ապահովում են (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված` (...) հայեցողության լիազորության չչարաշահման և կամայականության արգելման սկզբունքների անխաթար գործողությունը (...)ե:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը

և

գնահատելով

ստորադաս

դատարանների

եզրահանգումների

հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Հանձնաժողովն Ընկերությանը ենթարկել է պատասխանատվության (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի խախտումների, այն է` Ընկերության կողմից գերիշխող դիրքի չարաշահման և երկու տարբեր հակամրցակցային համաձայնությունների կնքման համար:

Սույն գործի փաստերից հետևում է, որ վիճարկվող վարչական ակտի 7-րդ կետով (Պետական գնումների շրջանակներում ձեռքբերվող դեղեր, բժշկական պարագաներ, նյութեր, հատուկ սարքեր և սարքավորումներե ապրանքային շուկայում Ընկերության և մի շարք տնտեսվարող սուբյեկտների ((Եվրոֆարմե, (Ռուսֆարմե, (Էդգանիե, (Մեգի էլե, (Ամիկուսե և (Կամելիաե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ) միջև 2009 և 2010 թվականների ընթացքում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը ճանաչելով որպես

հակամրցակցային

համաձայնություն`

Հանձնաժողովը

վկայակոչել

է

իրավահարաբերության

ծագման

պահին

գործող

խմբագրությամբ

(Տնտեսական

մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի (զե և (ըե կետերը: Փաստորեն, ըստ Հանձնաժողովի` Ընկերության և նշված տնտեսվարող սուբյեկտների միջև կնքվել է հակամրցակցային համաձայնություն, որը վերաբերել է`

1) մրցույթների կամ աճուրդների պայմանների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը կամ խեղաթյուրմանը (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետ),

2) այլ տնտեսվարող սուբյեկտների առևտրի կամ արտադրության արդիականացման կամ զարգացման կամ ներդրումների սահմանափակմանը (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի (ըե կետ):

Մինչդեռ Հանձնաժողովը սույն գործի քննության ընթացքում չի ներկայացրել բավարար փաստական տվյալներ կամ օրենքով չարգելված ապացույցներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ (Պետական գնումների շրջանակներում ձեռքբերվող դեղեր, բժշկական պարագաներ, նյութեր, հատուկ սարքեր և սարքավորումներե ապրանքային շուկայում Ընկերության և մի շարք տնտեսվարող սուբյեկտների միջև 2009 և 2010 թվականների ընթացքում նախապես ձեռք բերված պայմանավորվածության առկայությունը հաստատված համարելու

համար:

Այսպես,

սույն

գործով

վիճարկվող

վարչական

ակտի

բովանդակությունից հետևում է, որ Հանձնաժողովն ուսումնասիրել է Ընկերության և որոշ տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը (Պետական գնումների շրջանակներում ձեռքբերվող դեղեր, բժշկական պարագաներ, նյութեր, հատուկ սարքեր և սարքավորումներե ապրանքային շուկայում 2009 և 2010 թվականներին տեղի ունեցած մի շարք մրցույթների ընթացքում և համադրելով ձեռք բերված տեղեկությունները` հանգել է այն եզրակացության, որ Ընկերության և այդ տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրի միջև կնքվել է հակամրցակցային համաձայնություն: Մինչդեռ տվյալ դեպքում Հանձնաժողովը պարտավոր էր գնահատել ոչ թե տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրի վարքագիծը` առանձինառանձին, այլ Ընկերության և (Եվրոֆարմե, (Ռուսֆարմե, (Էդգանիե, (Մեգի էլե, (Ամիկուսե և

12

(Կամելիաե ընկերություններից յուրաքանչյուրի կողմից դրսևորված փոխհամաձայնեցված վարքագիծը: Այլ կերպ ասած` սույն գործի քննության ընթացքում Հանձնաժողովը չի հստակեցրել Ընկերության և մի շարք տնտեսվարող սուբյեկտների միջև առերևույթ կնքված հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) կոնկրետ եղանակը և չի ներկայացրել որևէ ապացույց, որով կարող է հիմնավորվել Ընկերության և (Եվրոֆարմե, (Ռուսֆարմե, (Էդգանիե, (Մեգի էլե, (Ամիկուսե և (Կամելիաե ընկերությունների միջև առանձին-առանձին

կնքված

գործարքների,

նրանց

միջև

ձեռք

բերված

համաձայնությունների, վերջիններիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն համաձայնեցված գործողությունների կամ վարքագծի առկայության փաստական հանգամանքը: Ավելին` Հանձնաժողովը չի հիմնավորել նաև այն հանգամանքը, որ Ընկերության կողմից առերևույթ դրսևորված խնդրո առարկա վարքագիծը վերաբերել է մրցույթների կամ աճուրդների պայմանների վերաբերյալ պ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 ապրիլի, 2016 թ.
Գործի #:
ՎԴ/6329/05/12
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել